SlideShare a Scribd company logo
Սուր երիկամային անբավարարություն
(ՍԵԱ)
Բուժում
Սուր երիկամային անբավարարությունը
երիկամային ֆունկցիայի արագ իջեցումն է, որը
բնութագրվում է ազոտեմիայով, մետաբոլիկ
ացիդոզով, անեմիայով, հիպերտենզիայով։ Սուր
երիկամային անբավարարությունը կարող է լինել
օլիգուրիկ և ոչ օլիգուրիկ։
Կախված, թե որ մակարդակում է տեղի ունեցել
երիկամների վնասումը տարբերում ենք ՍԵԱ-ի
պրեռենալ (նախաերիկամային), ռենալ
(երիկամային) և պոստռենալ (հետերիկամային)
պատճառներ։
I. Պրեռենալ պատճառները առաջացնում են երիկամի
արյունամատակարարման իջեցում (հիպոպերֆուզիա)։ Ամենահիմնական
պատճառներն են.
1.Գաստրոէնտերիտները - փսխում, լուծ, հեղուկների քիչ ընդունում և այլն
2.Մեծ քանակով հեղուկների կորուստը մեզի միջոցով – օսմոտիկ դիուրետիկներ,
դիաբեդ, միզամուղների օգտագործում, մակերիկամային անբավարարություն
3.Արյան կորուստը – ներքին և արտաքին արյունահոսություններ
4.Արտաբջջային հեղուկի տեղաբաշխումը – նեֆրոտիկ սինդրոմ, լյարդային
հիվանդություններ, հիպոալբումինեմիա
5.Վազոդիլատացիան – սեպսիս, անաֆիլաքսիա
6.Կորուստներ մաշկի միջոցով – այրվածքներ, առատ քրտնարտադրություն
7.Սրտային դիսֆունկցիա – սրտի բնածին արատներ, կարդիոմիոպաթիա,
առիթմիաներ, ձեռքբերովի փականային հիվանդություն, տամպոնադա
8.Երիկամային զարկերակի ստենոզ
II. Ռենալ պատճառներ, որոնք բերում են երիկամի պարենխիմայի վնասվածքի,
անոթների սպազմի, ներանոթային մակարդման կամ միկրոանգիոպաթիաների
հետևանքով։ Ամենահաճախ հանդիպող պատճառներն են.
1.Սուր գլոմերուլոնեֆրիտները կամ գլոմերուլների (երիկամների ֆիլտրացիոն
համակարգը) պոստինֆեկցիոն կամ իմուն միջնորդավորված
բորբոքումը։Հիվանդությունները ներառում են ՀԿԳ (համակարգային կարմիր
գայլախտ), Վեգեների գրանուլոմատոզ, Գուդպաստչերի հիվանդություն և այլն
2.Ներերիկամային անոթային հիվանդություններ – հեմոլիտիկ ուրեմիկ սինդրոմ,
վասկուլիտներ
3.Նեֆրոտոքսիկ դեղորայքների օգտագործում – ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ
(իբուպրոֆեն, նապրոքսեն), անտիբիոտիկներ՝ հիմնականում ամինոգլիկոզիդներ
(գենտամիցին, տոբրամիցին) լիթիումի պրեպարատները, յոդ պարունակող
պրեպարատները, որոնք օգտագործվում են ռադիոլոգիական հետազոտությունների
ժամանակ
4.Պիգմենտային ախտահարումը – հեմոգլոբինը մասիվ հեմոլիզի ժամանակ (օրինակ
անհամատեղելի արյան փոխներարկման դեպքում), միոգլոբուլինը ռաբդոմիոլիզի
ժամանակ։ Սա մի վիճակ է, երբ տեղի է ունենում մկանների նշանակալի քայքայում և
վնասված մկանաթելերը խցանում են երիկամների ֆիլտրացիոն համակարգը։
Հանդիպում է տրավմաների քրաշ սինդրոմի, այրվածքների ժամանակ
III. Պոստռենալ պատճառներ, որոնք ներառում
են երիկամներից մեզի արտահոսքի վրա ազդող գործոններ։
Լինում են բնածին և ձեռքբերովի
1. Միզածորանների կամ միզապարկի օբստրուկցիան(խցանու
մ), որը առաջացնում է հետադարձ ճնշում, քանի որ
երիկամները շարունակում են միզարտադրությունը, սակայն
օբստրուկցիան արգելակում է մեզի հոսքը և մեզը հետ է
վերադառնում դեպի երիկամներ։ Երբ ճնշումը երիկամներում
բավականին մեծանում է, ՝ վերջիններս վնասվում են
2.Շագանակագեղձի հիպերտրոֆիա և ուռուցք
3.Որովայնի խոռոչում առկա ուռուցքը, որը սեղմում է
միզուղիները
4.Երիկամային քարեր
ՍԵԱ-ը կասկածվում է երբ առկա է միզարտադրության նվազում, արյան մեջ
միզանյութի և կրեատինինի մակարդակների բարձրացում։ Ախտորոշման
ժամանակ անհրաժեշտ է որոշել ՍԵԱ-ի առկայությունը և ձևը, փնտրել
պատճառը։ Ախտորոշումը հիմնված է I. Անամնեստիկ տվյալների II. Օբյեկտիվ
զննման III. Լաբորատոր հետազոտությունների վրա
1.Արյան ընդհանուր քննություն
2.Արյան բիոքիմիական քննություն
IV. Գլոմերուլյար ֆիլտրացիոն արագության (GFR) որոշումը, որը լինում է իջած
ՍԵԱ-ի դեպքում և հանդիսանում է հիմնական ախտորոշիչ թեստը։ GFR-ը
միավոր ժամանակում երիկամներով անցնող արյան հոսքի արագությունն է, որը
հաշվվում է ելնելով կրեատինինի մակարդակից, հիվանդի տարիքից, սեռից V.
Մեզի անալիզը ներառում է միկրոսկոպիկ անալիզը, մեզում նատրիումի և
կրեատինինի մակարդակի որոշումը VI. Որովայնի օրգանների սոնոգրաֆիան,
որի միջոցով որոշվում է երիկամների չափսերը, պարենխիմայի վիճակը,
հնարավոր օբստրուկցիայի առկայությունը։ Որոշակի դեպքերում կատարվում է
երիկամի բիոպսիա։
Բուժում
I. Կանխարգելում՝ հատկապես խրոնիկ հիվանդությունների դեպքում։
Անհրաժեշտ է վերահսկել զարկերակային ճնշումը հիպերտենզիայի ժամանակ,
կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի
ժամանակ և այլն։ Սուր իրավիճակներում՝ հիպովոլեմիա, շոկ, վերականգնել
շրջանառող արյան ծավալը։
II. Դիետան, որը շատ կարևոր է նման հիվանդների դեպքում։ Քանի դեռ
երիկամները ի վիճակի չեն հեռացնել ավելցուկային հեղուկը, աղը, կալիումը
անհրաժեշտ է սահմանափակել նրանց ընդունումը։ Ֆոսֆորը նույնպես կարևոր
էլեմենտ է, որը մասնակցում է կալցիումի փոխանակությանը և որի մակարդակը
բարձրանում է ՍԵԱ-ի ժամանակ։ Մեծ քանակությամբ ֆոսֆոր կալցիումը
ոսկրերից դուրս է բերում և կարող է պատճառ դառնալ օստեոպորոզի և
կոտրվածքների։ Մեծ քանակությամբ ֆոսֆոր պարունակող սննդամթերքներից են
կաթը, պանիրը, ընկույզը։
III. Դեղորայքները հիմնականում օգտագործվում են որպես
սիմպտոմատիկ
1.Ֆոսֆոր իջեցնող դեղորայքներ
2.Արյան կարմիր բջիջների արտադրությունը խթանողներ –
էրիթրոպոետին
3.Երկաթի պրեպարատներ
4.Հակահիպերտենզիվներ
5.Վիտամիններ
6.Կալիումի մակարդակը իջեցնող դեղորայքներ
IV. Վերը նշված միջոցառումների անօգտակար լինելու դեպքում անցնում են
երիկամների փոխարինիչ թերապիայի (ԵՓԹ)։ Գոյություն ունի ԵՊԹ-ի 2 ձև՝
էքստրակորպորալ (հեմոդիալիզ, հեմոֆիլտրացիա, հեմոդիաֆիլտրացիա) և
ինտրակորպորալ (պերիտոնեալ դիալիզ)։ Երեխաների մոտ դիալիզի
ցուցումներն են.
1.Անուրիա 1 օր և ավել տևողությամբ
2.Օլիգուրիա, որը ուղեկցվում է զարկերակային հիպերտենզիայով, ԿՆՀ-ի
ախտահարումներով, արտահայտված հիպերվոլեմիայով և թոքի այտուցով։
3.Հիպերկալեմիան 7 մմոլ/լ-ից ավելի, որը չի ենթարկվում դեղորայքային
բուժման
4.Կրեատինինի մակարդակի ամենօրյա աճը 120 մկմոլ/օրը և ավելի։
Հեմոդիալիզի իրականացման ժամանակ անհրաժեշտ է կատարել
կենտրոնական երակի կատետերիզացիա, եթե երիկամային
անբավարարությունը զարգացել է սուր ձևով կամ նախատեսվում է, որ
հեմոդիալիզը կրելու է ժամանակավոր բնույթ։ Հեմոդիալիզի ժամանակ
օգտագործվում է ֆիլտրացիոն մի մեխանիզմ՝ կիսաթափանցիկ թաղանթ, որը
հեռացնում է մետաբոլիկ(նյութափոխանակային) արգասիքները, ավելցուկային
ջուրը, աղերը, կարգավորում է էլեկտրոլիտային հաշվեկշիռը։ Արյունը վերցվում
է կատետերի միջոցով, հոսում դեպի մեքենան, որտեղ անցնում է ֆիլտրող
մեմբրանի կողքով։ Հատուկ քիմիական հեղուկը, որը կոչվում է դիալիզատ,
անցնում է մեմբրանի մյուս կողմով։
Դիալիզատը իր մեջ է քաշում արյան ոչ պետքական և ավելցուկային
ինգրեդիենտները։ Արյունը և դիալիզատը երբեք չեն շփվում իրար հետ
արհեստական երիկամի սարքում։ Պերիտոնեալ դիալիզի դեպքում
որովայնամիզը (պերիտոնեում) ծառայում է որպես ֆիլտր։ Հատուկ կատետեր է
տեղադրվում որովայնի խոռոչի մեջ՝ որովայնի պատի միջով։ Դիալիզային
հեղուկը կատետերի միջոցով կաթեցվում է որովայնի խոռոչի մեջ, այնտեղ է
թողվում մի քանի ժամ, այնուհետև հեռացվում է։ Այդ ընթացքում
նյութափոխանակության արգասիքները որովայնամզով հոսող արյունից անցնում
են դիալիզային հեղուկի մեջ։ Որովայնամիզը կատարում է կիսաթափանցիկ
թաղանթի դեր։ Դիալիզի ձևի ընտրությունը կախված է հիվանդի տարիքից, ՍԵԱ-
ի հիմք հանդիսացող հիվանդությունից։
Դանիելյան Յուրի
8.3 դասարան

More Related Content

Recently uploaded

Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptx
Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptxՈւումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptx
Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptx
Manushak Abrahamyan
 
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptx
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptxԱմփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptx
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptx
Manushak Abrahamyan
 

Recently uploaded (6)

Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptx
Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptxՈւումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptx
Ուումնական տարին ամփոփում է Դանիել Հարությունյանը3-rd-dasarani-ampopum-1.pptx
 
Ուսումնական տարին ամփոփում է Յանա Անտոնյանը
Ուսումնական տարին ամփոփում է Յանա ԱնտոնյանըՈւսումնական տարին ամփոփում է Յանա Անտոնյանը
Ուսումնական տարին ամփոփում է Յանա Անտոնյանը
 
Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց 2․2 դա...
Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց  2․2 դա...Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց  2․2 դա...
Իմ մեդիաընթերցարանը.pptx«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց 2․2 դա...
 
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptx
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptxԱմփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptx
Ամփոփում եմ ուսումնական տարին․ Էդուարդ Տեր-Սարգսյան.pptx
 
Ուսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptx
Ուսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptxՈւսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptx
Ուսումնական տարին ամփոփում է Արփի Ստեփանյանը.pptx
 
Դավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptx
Դավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptxԴավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptx
Դավիթ Աղոյան ․ Իմ Մեդիաընթերցարանը.pptx
 

Featured

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
ThinkNow
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 

Featured (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Սուր երիկամային անբավարարություն: Բուժում

  • 2. Սուր երիկամային անբավարարությունը երիկամային ֆունկցիայի արագ իջեցումն է, որը բնութագրվում է ազոտեմիայով, մետաբոլիկ ացիդոզով, անեմիայով, հիպերտենզիայով։ Սուր երիկամային անբավարարությունը կարող է լինել օլիգուրիկ և ոչ օլիգուրիկ։
  • 3. Կախված, թե որ մակարդակում է տեղի ունեցել երիկամների վնասումը տարբերում ենք ՍԵԱ-ի պրեռենալ (նախաերիկամային), ռենալ (երիկամային) և պոստռենալ (հետերիկամային) պատճառներ։
  • 4. I. Պրեռենալ պատճառները առաջացնում են երիկամի արյունամատակարարման իջեցում (հիպոպերֆուզիա)։ Ամենահիմնական պատճառներն են. 1.Գաստրոէնտերիտները - փսխում, լուծ, հեղուկների քիչ ընդունում և այլն 2.Մեծ քանակով հեղուկների կորուստը մեզի միջոցով – օսմոտիկ դիուրետիկներ, դիաբեդ, միզամուղների օգտագործում, մակերիկամային անբավարարություն 3.Արյան կորուստը – ներքին և արտաքին արյունահոսություններ 4.Արտաբջջային հեղուկի տեղաբաշխումը – նեֆրոտիկ սինդրոմ, լյարդային հիվանդություններ, հիպոալբումինեմիա 5.Վազոդիլատացիան – սեպսիս, անաֆիլաքսիա 6.Կորուստներ մաշկի միջոցով – այրվածքներ, առատ քրտնարտադրություն 7.Սրտային դիսֆունկցիա – սրտի բնածին արատներ, կարդիոմիոպաթիա, առիթմիաներ, ձեռքբերովի փականային հիվանդություն, տամպոնադա 8.Երիկամային զարկերակի ստենոզ
  • 5. II. Ռենալ պատճառներ, որոնք բերում են երիկամի պարենխիմայի վնասվածքի, անոթների սպազմի, ներանոթային մակարդման կամ միկրոանգիոպաթիաների հետևանքով։ Ամենահաճախ հանդիպող պատճառներն են. 1.Սուր գլոմերուլոնեֆրիտները կամ գլոմերուլների (երիկամների ֆիլտրացիոն համակարգը) պոստինֆեկցիոն կամ իմուն միջնորդավորված բորբոքումը։Հիվանդությունները ներառում են ՀԿԳ (համակարգային կարմիր գայլախտ), Վեգեների գրանուլոմատոզ, Գուդպաստչերի հիվանդություն և այլն 2.Ներերիկամային անոթային հիվանդություններ – հեմոլիտիկ ուրեմիկ սինդրոմ, վասկուլիտներ 3.Նեֆրոտոքսիկ դեղորայքների օգտագործում – ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ (իբուպրոֆեն, նապրոքսեն), անտիբիոտիկներ՝ հիմնականում ամինոգլիկոզիդներ (գենտամիցին, տոբրամիցին) լիթիումի պրեպարատները, յոդ պարունակող պրեպարատները, որոնք օգտագործվում են ռադիոլոգիական հետազոտությունների ժամանակ 4.Պիգմենտային ախտահարումը – հեմոգլոբինը մասիվ հեմոլիզի ժամանակ (օրինակ անհամատեղելի արյան փոխներարկման դեպքում), միոգլոբուլինը ռաբդոմիոլիզի ժամանակ։ Սա մի վիճակ է, երբ տեղի է ունենում մկանների նշանակալի քայքայում և վնասված մկանաթելերը խցանում են երիկամների ֆիլտրացիոն համակարգը։ Հանդիպում է տրավմաների քրաշ սինդրոմի, այրվածքների ժամանակ
  • 6. III. Պոստռենալ պատճառներ, որոնք ներառում են երիկամներից մեզի արտահոսքի վրա ազդող գործոններ։ Լինում են բնածին և ձեռքբերովի 1. Միզածորանների կամ միզապարկի օբստրուկցիան(խցանու մ), որը առաջացնում է հետադարձ ճնշում, քանի որ երիկամները շարունակում են միզարտադրությունը, սակայն օբստրուկցիան արգելակում է մեզի հոսքը և մեզը հետ է վերադառնում դեպի երիկամներ։ Երբ ճնշումը երիկամներում բավականին մեծանում է, ՝ վերջիններս վնասվում են 2.Շագանակագեղձի հիպերտրոֆիա և ուռուցք 3.Որովայնի խոռոչում առկա ուռուցքը, որը սեղմում է միզուղիները 4.Երիկամային քարեր
  • 7. ՍԵԱ-ը կասկածվում է երբ առկա է միզարտադրության նվազում, արյան մեջ միզանյութի և կրեատինինի մակարդակների բարձրացում։ Ախտորոշման ժամանակ անհրաժեշտ է որոշել ՍԵԱ-ի առկայությունը և ձևը, փնտրել պատճառը։ Ախտորոշումը հիմնված է I. Անամնեստիկ տվյալների II. Օբյեկտիվ զննման III. Լաբորատոր հետազոտությունների վրա 1.Արյան ընդհանուր քննություն 2.Արյան բիոքիմիական քննություն IV. Գլոմերուլյար ֆիլտրացիոն արագության (GFR) որոշումը, որը լինում է իջած ՍԵԱ-ի դեպքում և հանդիսանում է հիմնական ախտորոշիչ թեստը։ GFR-ը միավոր ժամանակում երիկամներով անցնող արյան հոսքի արագությունն է, որը հաշվվում է ելնելով կրեատինինի մակարդակից, հիվանդի տարիքից, սեռից V. Մեզի անալիզը ներառում է միկրոսկոպիկ անալիզը, մեզում նատրիումի և կրեատինինի մակարդակի որոշումը VI. Որովայնի օրգանների սոնոգրաֆիան, որի միջոցով որոշվում է երիկամների չափսերը, պարենխիմայի վիճակը, հնարավոր օբստրուկցիայի առկայությունը։ Որոշակի դեպքերում կատարվում է երիկամի բիոպսիա։
  • 9. I. Կանխարգելում՝ հատկապես խրոնիկ հիվանդությունների դեպքում։ Անհրաժեշտ է վերահսկել զարկերակային ճնշումը հիպերտենզիայի ժամանակ, կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը շաքարային դիաբետի ժամանակ և այլն։ Սուր իրավիճակներում՝ հիպովոլեմիա, շոկ, վերականգնել շրջանառող արյան ծավալը։ II. Դիետան, որը շատ կարևոր է նման հիվանդների դեպքում։ Քանի դեռ երիկամները ի վիճակի չեն հեռացնել ավելցուկային հեղուկը, աղը, կալիումը անհրաժեշտ է սահմանափակել նրանց ընդունումը։ Ֆոսֆորը նույնպես կարևոր էլեմենտ է, որը մասնակցում է կալցիումի փոխանակությանը և որի մակարդակը բարձրանում է ՍԵԱ-ի ժամանակ։ Մեծ քանակությամբ ֆոսֆոր կալցիումը ոսկրերից դուրս է բերում և կարող է պատճառ դառնալ օստեոպորոզի և կոտրվածքների։ Մեծ քանակությամբ ֆոսֆոր պարունակող սննդամթերքներից են կաթը, պանիրը, ընկույզը։
  • 10. III. Դեղորայքները հիմնականում օգտագործվում են որպես սիմպտոմատիկ 1.Ֆոսֆոր իջեցնող դեղորայքներ 2.Արյան կարմիր բջիջների արտադրությունը խթանողներ – էրիթրոպոետին 3.Երկաթի պրեպարատներ 4.Հակահիպերտենզիվներ 5.Վիտամիններ 6.Կալիումի մակարդակը իջեցնող դեղորայքներ
  • 11. IV. Վերը նշված միջոցառումների անօգտակար լինելու դեպքում անցնում են երիկամների փոխարինիչ թերապիայի (ԵՓԹ)։ Գոյություն ունի ԵՊԹ-ի 2 ձև՝ էքստրակորպորալ (հեմոդիալիզ, հեմոֆիլտրացիա, հեմոդիաֆիլտրացիա) և ինտրակորպորալ (պերիտոնեալ դիալիզ)։ Երեխաների մոտ դիալիզի ցուցումներն են. 1.Անուրիա 1 օր և ավել տևողությամբ 2.Օլիգուրիա, որը ուղեկցվում է զարկերակային հիպերտենզիայով, ԿՆՀ-ի ախտահարումներով, արտահայտված հիպերվոլեմիայով և թոքի այտուցով։ 3.Հիպերկալեմիան 7 մմոլ/լ-ից ավելի, որը չի ենթարկվում դեղորայքային բուժման 4.Կրեատինինի մակարդակի ամենօրյա աճը 120 մկմոլ/օրը և ավելի։
  • 12. Հեմոդիալիզի իրականացման ժամանակ անհրաժեշտ է կատարել կենտրոնական երակի կատետերիզացիա, եթե երիկամային անբավարարությունը զարգացել է սուր ձևով կամ նախատեսվում է, որ հեմոդիալիզը կրելու է ժամանակավոր բնույթ։ Հեմոդիալիզի ժամանակ օգտագործվում է ֆիլտրացիոն մի մեխանիզմ՝ կիսաթափանցիկ թաղանթ, որը հեռացնում է մետաբոլիկ(նյութափոխանակային) արգասիքները, ավելցուկային ջուրը, աղերը, կարգավորում է էլեկտրոլիտային հաշվեկշիռը։ Արյունը վերցվում է կատետերի միջոցով, հոսում դեպի մեքենան, որտեղ անցնում է ֆիլտրող մեմբրանի կողքով։ Հատուկ քիմիական հեղուկը, որը կոչվում է դիալիզատ, անցնում է մեմբրանի մյուս կողմով։
  • 13. Դիալիզատը իր մեջ է քաշում արյան ոչ պետքական և ավելցուկային ինգրեդիենտները։ Արյունը և դիալիզատը երբեք չեն շփվում իրար հետ արհեստական երիկամի սարքում։ Պերիտոնեալ դիալիզի դեպքում որովայնամիզը (պերիտոնեում) ծառայում է որպես ֆիլտր։ Հատուկ կատետեր է տեղադրվում որովայնի խոռոչի մեջ՝ որովայնի պատի միջով։ Դիալիզային հեղուկը կատետերի միջոցով կաթեցվում է որովայնի խոռոչի մեջ, այնտեղ է թողվում մի քանի ժամ, այնուհետև հեռացվում է։ Այդ ընթացքում նյութափոխանակության արգասիքները որովայնամզով հոսող արյունից անցնում են դիալիզային հեղուկի մեջ։ Որովայնամիզը կատարում է կիսաթափանցիկ թաղանթի դեր։ Դիալիզի ձևի ընտրությունը կախված է հիվանդի տարիքից, ՍԵԱ- ի հիմք հանդիսացող հիվանդությունից։