
    Շաքարախտը (շաքարային
    շատամիզություն, շաքարային դիաբետ)
    իրենից ներկայացնում է ինսուլինի
    անբավարարությամբ կամ նրա
    ֆունկցիայի նվազմամբ
    պայմանավորված ներզատական-
    նյութափոխանակային հիվանդություն,
    որի հետևանքով խանգարվում են
    նյութափոխանակության բոլոր ձևերը:
   Շաքարախտի առաջացման խնդրում կարևոր նշանակություն
    ունի ժառանգականությունը: Շաքարախտի առաջացման այլ
    կարևոր գործոններ են նաև մշտական շատակերությունը, սննդում
    դյուրամարս ածխաջրերի ավելցուկային օգտագործումը: Արյան
    մեջ շաքարի կայուն բարձրացումը ենթաստամոքսային գեղձի
    ինսուլին արտադրող բջիջների հիմնական գրգռիչն է և կարող է
    հանգեցնել դրանց ֆունկցիոնալ հյուծման: Մի շարք դեպքերում
    շաքարախտը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի
    բորբոքային, վնասվածքային, անոթային և այլ բնույթի
    ախտահարումներով: Հաճախ հիվանդությունն առաջանում է
    նյարդահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ
    հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ
    հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի
    ուռուցքներ) առկայության դեպքում:
Օրգանիզմում ինսուլինի անբավարարության կամ
ակտիվության նվազման ժամանակ լյարդը և մկանները
կորցնում են ընդունած շաքարը գլիկոգենի փոխարկելու
ունակությունը: Դրա հետևանքով հյուսվածքները չեն
կարողանում յուրացնել շաքարը և չեն կարողանում
օգտագործել որպես էներգիայի աղբյուր, որը հանգեցնում է
արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման`
գերշաքարարյունության (հիպերգլիկեմիա) և մեզի միջոցով
հեռացման` շաքարամիզության (գլիկոզուրիա): Այդ
ախտանշանները շաքարախտի հիմնական դրսևորումներն
են: Հիվանդի առաջին գանգատը, որպես կանոն, մշտական
սաստիկ ծարավն է և առատ (օրը 6 լիտր և ավելի) մեզի
արտազատումը: Հիվանդի մեզը պարունակում է շաքար, որի
հետևանքով ունի բարձր տեսական կշիռ: Հաճախ նկատվում
է մաշկի (հատկապես` շեքի) առատ քոր: Շաքարախտին
բնորոշ է մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների
հակումը, հնարավոր են նաև սեռական ֆունկցիայի
խանգարումներ:
   Ոչ ճիշտ կամ անբավարար բուժման ժամանակ հիվանդությունը հարաճում է`
    ուղեկցվելով վերջույթների ցավերով, որոնք պայմանավորված են ծայրամասային
    նյարդերի ախտահարմամբ: Շաքարախտի ծանր բարդություններն են
    տեսողության խանգարումները` աչքի ցանցաթաղանթի արյան անոթների
    փոփոխության հետևանքով, ինչպես նաև երիկամային կծիկների ախտահարումը`
    երիկամների ֆունկցիայի խանգարմամբ: Շաքարախտը սովորաբար նպաստում է
    աթերոսկլերոզի առաջացմանը:
    Ժամանակին չբուժելիս նյութափոխանակության խանգարումն աստիճանաբար
    խորանում է: Նվազում է հիվանդների ախորժակը, սաստկանում են ծարավի
    զգացումը, թուլությունը, քորը, նկատվում է մաշկի լորձաթաղանթների չորություն,
    ավելանում է արտազատվող մեզի քանակը, ի հայտ են գալիս սրտխառնոց,
    փսխում, բերանից ացետոնի հոտ է փչում: Ինքնազգացողությունն անընդհատ
    վատանում է, թորշոմածությունը, քնկոտությունը փոխարինվում են անգիտակից
    վիճակներով, առաջանում է ամենածանր բարդությունը` շաքարային կոմա:
    Հիվանդության ընթացքը ծանրանալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:
   Շաքարախտ հիվանդության բուժումն
    իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ`
    հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Շաքարախտ
    հայտնաբերելիս անհրաժեշտ է հիվանդին
    անմիջապես հոսպիտալացնել` մանրակրկիտ
    հետազոտման և բուժման մեթոդն ընտրելու
    նպատակով: Բուժման հիմանական միջոցներն են
    սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող
    պատրաստուկները, իսկ նպատակը` օրգանիզմում
    նյութափոխանակային գործընթացները
    կարգավորելը, որի համար ցուցանիշ է ծառայում
    արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը մինչև
    բնականոնին մոտ աստիճանի, մեզում շաքարի
    բացակայությունը կամ նվազագույն
    քանակը: Բուժման միջոցներն ընտրելիս բժիշկը
    հաշվի է առնում հիվանդության ձևը, ընթացքը,
    բարդությունների առկայությունը: Օրինակ`
    ինսուլինի բացարձակ անբավարարությամբ
    ուղեկցվող պատանեկան շաքարախտի ժամանակ
    անհրաժեշտ է ներարկել ինսուլին, որպեսզի
    օրգանիզմում լրացվի նրա պակասը:


    Շաքարախտի կանխարգելումն իրենից ենթադրում է ռացիոնալ սննդի
    օգտագործում, շատակերության, քաղցրեղենի և յուղալի սննդի չարաշահման
    բացառում, մարմնի բնականոն քաշի պահպանում, լեղուղիների և
    ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունների ժամանակին
    բուժում:
    Շաքարախտի հանդեպ ժառանգական նախատրամադրվածության դեպքում
    նյութափոխանակության խանգարումների վաղ ախտանշանները
    հայտնաբերելու և բուժելու համար անհրաժեշտ է պարբերաբար բժշկական
    հետազոտման ենթարկվել:
    Հետազոտման ենթակա են նաև շաքարախտի ռիսկի խմբին պատկանող
    երեխաները, որոնց մեծ մասը կարող է չհիվանդանալ շաքարախտով, բայց
    հաստատված է, որ այդ երեխաների մոտ հիվանդությունը հանդիպում է հաճախ:
    Ռիսկի խմբին են պատկանում այն երեխաները, ու հարազատները հիվանդ են
    շաքարախտով, ովքեր ծնվել են մեծ քաշով, ովքեր նորածնության շրջանում և
    ավելի մեծ տարիքում տառապել են թերշաքարարյունությամ, ինչպես նաև
    ճարպակալումով, քրոնիկական լյարդաբորբով կամ ենթաստամոքսային գեղձի
    բորբոքումով հիվանդները: Հետազոտությունների հետ մեկտեղ այդպիսի
    երեխաներին անհրաժեշտ է հսկողություն` ածխաջրերի խելամիտ օգտագործման
    համար: Խորհուրդ է տրվում դիմել ներզտաբանի:
9-1 դասարանի սովորող Մկրտչյան
  Շուշանը

Microsoft office power point presentation

  • 2.
    Շաքարախտը (շաքարային շատամիզություն, շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական- նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:
  • 3.
    Շաքարախտի առաջացման խնդրում կարևոր նշանակություն ունի ժառանգականությունը: Շաքարախտի առաջացման այլ կարևոր գործոններ են նաև մշտական շատակերությունը, սննդում դյուրամարս ածխաջրերի ավելցուկային օգտագործումը: Արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների հիմնական գրգռիչն է և կարող է հանգեցնել դրանց ֆունկցիոնալ հյուծման: Մի շարք դեպքերում շաքարախտը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի բորբոքային, վնասվածքային, անոթային և այլ բնույթի ախտահարումներով: Հաճախ հիվանդությունն առաջանում է նյարդահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի ուռուցքներ) առկայության դեպքում:
  • 4.
    Օրգանիզմում ինսուլինի անբավարարությանկամ ակտիվության նվազման ժամանակ լյարդը և մկանները կորցնում են ընդունած շաքարը գլիկոգենի փոխարկելու ունակությունը: Դրա հետևանքով հյուսվածքները չեն կարողանում յուրացնել շաքարը և չեն կարողանում օգտագործել որպես էներգիայի աղբյուր, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման` գերշաքարարյունության (հիպերգլիկեմիա) և մեզի միջոցով հեռացման` շաքարամիզության (գլիկոզուրիա): Այդ ախտանշանները շաքարախտի հիմնական դրսևորումներն են: Հիվանդի առաջին գանգատը, որպես կանոն, մշտական սաստիկ ծարավն է և առատ (օրը 6 լիտր և ավելի) մեզի արտազատումը: Հիվանդի մեզը պարունակում է շաքար, որի հետևանքով ունի բարձր տեսական կշիռ: Հաճախ նկատվում է մաշկի (հատկապես` շեքի) առատ քոր: Շաքարախտին բնորոշ է մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների հակումը, հնարավոր են նաև սեռական ֆունկցիայի խանգարումներ:
  • 5.
    Ոչ ճիշտ կամ անբավարար բուժման ժամանակ հիվանդությունը հարաճում է` ուղեկցվելով վերջույթների ցավերով, որոնք պայմանավորված են ծայրամասային նյարդերի ախտահարմամբ: Շաքարախտի ծանր բարդություններն են տեսողության խանգարումները` աչքի ցանցաթաղանթի արյան անոթների փոփոխության հետևանքով, ինչպես նաև երիկամային կծիկների ախտահարումը` երիկամների ֆունկցիայի խանգարմամբ: Շաքարախտը սովորաբար նպաստում է աթերոսկլերոզի առաջացմանը: Ժամանակին չբուժելիս նյութափոխանակության խանգարումն աստիճանաբար խորանում է: Նվազում է հիվանդների ախորժակը, սաստկանում են ծարավի զգացումը, թուլությունը, քորը, նկատվում է մաշկի լորձաթաղանթների չորություն, ավելանում է արտազատվող մեզի քանակը, ի հայտ են գալիս սրտխառնոց, փսխում, բերանից ացետոնի հոտ է փչում: Ինքնազգացողությունն անընդհատ վատանում է, թորշոմածությունը, քնկոտությունը փոխարինվում են անգիտակից վիճակներով, առաջանում է ամենածանր բարդությունը` շաքարային կոմա: Հիվանդության ընթացքը ծանրանալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:
  • 6.
    Շաքարախտ հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Շաքարախտ հայտնաբերելիս անհրաժեշտ է հիվանդին անմիջապես հոսպիտալացնել` մանրակրկիտ հետազոտման և բուժման մեթոդն ընտրելու նպատակով: Բուժման հիմանական միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող պատրաստուկները, իսկ նպատակը` օրգանիզմում նյութափոխանակային գործընթացները կարգավորելը, որի համար ցուցանիշ է ծառայում արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը մինչև բնականոնին մոտ աստիճանի, մեզում շաքարի բացակայությունը կամ նվազագույն քանակը: Բուժման միջոցներն ընտրելիս բժիշկը հաշվի է առնում հիվանդության ձևը, ընթացքը, բարդությունների առկայությունը: Օրինակ` ինսուլինի բացարձակ անբավարարությամբ ուղեկցվող պատանեկան շաքարախտի ժամանակ անհրաժեշտ է ներարկել ինսուլին, որպեսզի օրգանիզմում լրացվի նրա պակասը:
  • 7.
    Շաքարախտի կանխարգելումն իրենից ենթադրում է ռացիոնալ սննդի օգտագործում, շատակերության, քաղցրեղենի և յուղալի սննդի չարաշահման բացառում, մարմնի բնականոն քաշի պահպանում, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժում: Շաքարախտի հանդեպ ժառանգական նախատրամադրվածության դեպքում նյութափոխանակության խանգարումների վաղ ախտանշանները հայտնաբերելու և բուժելու համար անհրաժեշտ է պարբերաբար բժշկական հետազոտման ենթարկվել: Հետազոտման ենթակա են նաև շաքարախտի ռիսկի խմբին պատկանող երեխաները, որոնց մեծ մասը կարող է չհիվանդանալ շաքարախտով, բայց հաստատված է, որ այդ երեխաների մոտ հիվանդությունը հանդիպում է հաճախ: Ռիսկի խմբին են պատկանում այն երեխաները, ու հարազատները հիվանդ են շաքարախտով, ովքեր ծնվել են մեծ քաշով, ովքեր նորածնության շրջանում և ավելի մեծ տարիքում տառապել են թերշաքարարյունությամ, ինչպես նաև ճարպակալումով, քրոնիկական լյարդաբորբով կամ ենթաստամոքսային գեղձի բորբոքումով հիվանդները: Հետազոտությունների հետ մեկտեղ այդպիսի երեխաներին անհրաժեշտ է հսկողություն` ածխաջրերի խելամիտ օգտագործման համար: Խորհուրդ է տրվում դիմել ներզտաբանի:
  • 8.
    9-1 դասարանի սովորողՄկրտչյան Շուշանը