SlideShare a Scribd company logo
1 of 10
• Շաքարախտը (շաքարային շատամիզություն,
  շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է
  ինսուլինի անբավարարությամբ կամ նրա
  ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված
  ներզատական-նյութափոխանակային
  հիվանդություն, որի հետևանքով խանգարվում
  են նյութափոխանակության բոլոր ձևերը:
• Շաքարախտի առաջացման խնդրում կարևոր
  նշանակություն ունի ժառանգականությունը:
  Շաքարախտի առաջացման այլ կարևոր
  գործոններ են նաև մշտական շատակերությունը,
  սննդում դյուրամարս ածխաջրերի ավելցուկային
  օգտագործումը: Արյան մեջ շաքարի կայուն
  բարձրացումը ենթաստամոքսային գեղձի
  ինսուլին արտադրող բջիջների հիմնական
  գրգռիչն է և կարող է հանգեցնել դրանց
  ֆունկցիոնալ հյուծման:
• Մի շարք դեպքերում շաքարախտը
  պայմանավորված է ենթաստամոքսային
  գեղձի բորբոքային, վնասվածքային,
  անոթային և այլ բնույթի
  ախտահարումներով: Հաճախ
  հիվանդությունն առաջանում է
  նյարգահոգեկան գերբեռնվածությունից և
  ցնցումներից, վարակիչ
  հիվանդություններից հետո, ինչպես նաև
  ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների
  (օրինակ` մակերիկամների կեղևի
  ուռուցքներ) առկայության դեպքում:
•
    Օրգանիզմում ինսուլինի անբավարարության կամ
    ակտիվության նվազման ժամանակ լյարդը և մկանները
    կորցնում են ընդունած շաքարը գլիկոգենի փոխարկելու
    ունակությունը: Դրա հետևանքով հյուսվածքները չեն
    կարողանում յուրացնել շաքարը և չեն կարողանում
    օգտագործել որպես էներգիայի աղբյուր, որը հանգեցնում է
    արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման`
    գերշաքարարյունության (հիպերգլիկեմիա) և մեզի միջոցով
    հեռացման` շաքարամիզության (գլիկոզուրիա):Այդ
    ախտանշանները շաքարախտի հիմնական դրսևորումներն
    են: Հիվանդի առաջին գանգատը, որպես կանոն, մշտական
    սաստիկ ծարավն է և առատ (օրը 6 լիտր և ավելի) մեզի
    արտազատումը: Հիվանդի մեզը պարունակում է շաքար,
    որի հետևանքով ունի բարձր տեսական կշիռ: Հաճախ
    նկատվում է մաշկի (հատկապես` շեքի) առատ քոր:
    Շաքարախտին բնորոշ է մաշկի թարախաբշտիկային
    հիվանդությունների հակումը, հնարավոր են նաև սեռական
    ֆունկցիայի խանգարումներ:
• Շաքարախտ հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի
  մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում:
  Շաքարախտ հայտնաբերելիս անհրաժեշտ է հիվանդին
  անմիջապես հոսպիտալացնել` մանրակրկիտ հետազոտման և
  բուժման մեթոդն ընտրելու նպատակով: Բուժման հիմանական
  միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող
  պատրաստուկները, իսկ նպատակը` օրգանիզմում
  նյութափոխանակային գործընթացները կարգավորելը, որի համար
  ցուցանիշ է ծառայում արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը
  մինչև բնականոնին մոտ աստիճանի, մեզում շաքարի
  բացակայությունը կամ նվազագույն քանակը:
• Շաքարախտի կանխարգելումն իրենից
  ենթադրում է ռացիոնալ սննդի
  օգտագործում, շատակերության,
  քաղցրեղենի և յուղալի սննդի չարաշահման
  բացառում, մարմնի բնականոն քաշի
  պահպանում, լեղուղիների և
  ենթաստամոքսային գեղձի բորբոքային
  հիվանդությունների ժամանակին բուժում:
• Խորացած շաքարախտի դեպքում կարևոր է
  հիվանդության սրացումների և բարդությունների
  կանխարգելումը: Անհրաժեշտ է հետևել մաշկի
  մաքրությանը, խուսափել մանր վնասվածքներից,
  քանզի դրանք կարող են հանգեցնել չլավացող խոցերի
  առաջացման: Անհրաժեշտ է հետևել նաև բերանի
  խոռոչի վիճակին և տարին 2 անգամից ոչ պակաս
  այցելել ատամնաբույժի: Ցանկացած հիվանդության
  միացումը, ֆիզիկական գերհոգնածությունը կամ
  նյարդահոգեկան լարվածությունը կարող են խորացնել
  շաքարախտի ընթացքը և հանգեցնել
  ապափոխհատուցման:
  Փոխհատուցման շնորհիվ հիվանդը երկար տարիներ
  պահպանում է աշխատունակությունը և լիարժեք
  կյանքի հնարավորությունը:
• Նյութը պատրաստեց`
  Աննա Մկրտչյանը

More Related Content

More from Anna Mkrtchyan

ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյանAnna Mkrtchyan
 
հիդրոէլեկտրակայան
հիդրոէլեկտրակայանհիդրոէլեկտրակայան
հիդրոէլեկտրակայանAnna Mkrtchyan
 
ինչու սովորել անգլերեն
ինչու սովորել անգլերենինչու սովորել անգլերեն
ինչու սովորել անգլերենAnna Mkrtchyan
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենցAnna Mkrtchyan
 
հհ ի սահմանադրություն
հհ ի սահմանադրությունհհ ի սահմանադրություն
հհ ի սահմանադրությունAnna Mkrtchyan
 
ղարաբաղ կոմիտե
ղարաբաղ կոմիտեղարաբաղ կոմիտե
ղարաբաղ կոմիտեAnna Mkrtchyan
 
բնական և իրական թվեր
բնական և իրական թվերբնական և իրական թվեր
բնական և իրական թվերAnna Mkrtchyan
 
գարեգին նժդեհ
գարեգին նժդեհգարեգին նժդեհ
գարեգին նժդեհAnna Mkrtchyan
 
հայտնի սևամորթներ
հայտնի սևամորթներհայտնի սևամորթներ
հայտնի սևամորթներAnna Mkrtchyan
 
սոկրատես աննա
սոկրատես աննասոկրատես աննա
սոկրատես աննաAnna Mkrtchyan
 

More from Anna Mkrtchyan (20)

ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյան
 
հիդրոէլեկտրակայան
հիդրոէլեկտրակայանհիդրոէլեկտրակայան
հիդրոէլեկտրակայան
 
ինչու սովորել անգլերեն
ինչու սովորել անգլերենինչու սովորել անգլերեն
ինչու սովորել անգլերեն
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
Mecarenc
MecarencMecarenc
Mecarenc
 
Daniel varujan
Daniel varujanDaniel varujan
Daniel varujan
 
շիրվանզադե
շիրվանզադեշիրվանզադե
շիրվանզադե
 
հհ ի սահմանադրություն
հհ ի սահմանադրությունհհ ի սահմանադրություն
հհ ի սահմանադրություն
 
ղարաբաղ կոմիտե
ղարաբաղ կոմիտեղարաբաղ կոմիտե
ղարաբաղ կոմիտե
 
կոմիտաս
կոմիտասկոմիտաս
կոմիտաս
 
ռենե դեկարտ
ռենե դեկարտռենե դեկարտ
ռենե դեկարտ
 
բնական և իրական թվեր
բնական և իրական թվերբնական և իրական թվեր
բնական և իրական թվեր
 
աղետներ
աղետներաղետներ
աղետներ
 
էկոլոգիա
էկոլոգիաէկոլոգիա
էկոլոգիա
 
նավթ
նավթնավթ
նավթ
 
գարեգին նժդեհ
գարեգին նժդեհգարեգին նժդեհ
գարեգին նժդեհ
 
սասուն
սասունսասուն
սասուն
 
հայտնի սևամորթներ
հայտնի սևամորթներհայտնի սևամորթներ
հայտնի սևամորթներ
 
սասուն
սասունսասուն
սասուն
 
սոկրատես աննա
սոկրատես աննասոկրատես աննա
սոկրատես աննա
 

Anna kensab (2)

  • 1.
  • 2. • Շաքարախտը (շաքարային շատամիզություն, շաքարային դիաբետ) իրենից ներկայացնում է ինսուլինի անբավարարությամբ կամ նրա ֆունկցիայի նվազմամբ պայմանավորված ներզատական-նյութափոխանակային հիվանդություն, որի հետևանքով խանգարվում են նյութափոխանակության բոլոր ձևերը:
  • 3. • Շաքարախտի առաջացման խնդրում կարևոր նշանակություն ունի ժառանգականությունը: Շաքարախտի առաջացման այլ կարևոր գործոններ են նաև մշտական շատակերությունը, սննդում դյուրամարս ածխաջրերի ավելցուկային օգտագործումը: Արյան մեջ շաքարի կայուն բարձրացումը ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների հիմնական գրգռիչն է և կարող է հանգեցնել դրանց ֆունկցիոնալ հյուծման:
  • 4. • Մի շարք դեպքերում շաքարախտը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի բորբոքային, վնասվածքային, անոթային և այլ բնույթի ախտահարումներով: Հաճախ հիվանդությունն առաջանում է նյարգահոգեկան գերբեռնվածությունից և ցնցումներից, վարակիչ հիվանդություններից հետո, ինչպես նաև ներզատիչ գեղձերի այլ հիվանդությունների (օրինակ` մակերիկամների կեղևի ուռուցքներ) առկայության դեպքում:
  • 5. Օրգանիզմում ինսուլինի անբավարարության կամ ակտիվության նվազման ժամանակ լյարդը և մկանները կորցնում են ընդունած շաքարը գլիկոգենի փոխարկելու ունակությունը: Դրա հետևանքով հյուսվածքները չեն կարողանում յուրացնել շաքարը և չեն կարողանում օգտագործել որպես էներգիայի աղբյուր, որը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման` գերշաքարարյունության (հիպերգլիկեմիա) և մեզի միջոցով հեռացման` շաքարամիզության (գլիկոզուրիա):Այդ ախտանշանները շաքարախտի հիմնական դրսևորումներն են: Հիվանդի առաջին գանգատը, որպես կանոն, մշտական սաստիկ ծարավն է և առատ (օրը 6 լիտր և ավելի) մեզի արտազատումը: Հիվանդի մեզը պարունակում է շաքար, որի հետևանքով ունի բարձր տեսական կշիռ: Հաճախ նկատվում է մաշկի (հատկապես` շեքի) առատ քոր: Շաքարախտին բնորոշ է մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների հակումը, հնարավոր են նաև սեռական ֆունկցիայի խանգարումներ:
  • 6.
  • 7. • Շաքարախտ հիվանդության բուժումն իրականացվում է բժշկի մշտական հսկողությամբ` հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Շաքարախտ հայտնաբերելիս անհրաժեշտ է հիվանդին անմիջապես հոսպիտալացնել` մանրակրկիտ հետազոտման և բուժման մեթոդն ընտրելու նպատակով: Բուժման հիմանական միջոցներն են սննդակարգը, շաքարի քանակությունը նվազեցնող պատրաստուկները, իսկ նպատակը` օրգանիզմում նյութափոխանակային գործընթացները կարգավորելը, որի համար ցուցանիշ է ծառայում արյան մեջ շաքարի մակարդակի նվազումը մինչև բնականոնին մոտ աստիճանի, մեզում շաքարի բացակայությունը կամ նվազագույն քանակը:
  • 8. • Շաքարախտի կանխարգելումն իրենից ենթադրում է ռացիոնալ սննդի օգտագործում, շատակերության, քաղցրեղենի և յուղալի սննդի չարաշահման բացառում, մարմնի բնականոն քաշի պահպանում, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունների ժամանակին բուժում:
  • 9. • Խորացած շաքարախտի դեպքում կարևոր է հիվանդության սրացումների և բարդությունների կանխարգելումը: Անհրաժեշտ է հետևել մաշկի մաքրությանը, խուսափել մանր վնասվածքներից, քանզի դրանք կարող են հանգեցնել չլավացող խոցերի առաջացման: Անհրաժեշտ է հետևել նաև բերանի խոռոչի վիճակին և տարին 2 անգամից ոչ պակաս այցելել ատամնաբույժի: Ցանկացած հիվանդության միացումը, ֆիզիկական գերհոգնածությունը կամ նյարդահոգեկան լարվածությունը կարող են խորացնել շաքարախտի ընթացքը և հանգեցնել ապափոխհատուցման: Փոխհատուցման շնորհիվ հիվանդը երկար տարիներ պահպանում է աշխատունակությունը և լիարժեք կյանքի հնարավորությունը:
  • 10. • Նյութը պատրաստեց` Աննա Մկրտչյանը