ՁԻԵՐ   Արսենյան Միլենա,5-2 դասարան
       Դպրոց-պարտեզ
Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են: Խոշոր են (իրանի երկարությունը մինչև
2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին
մատը (սմբակ): Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի
հատվածներում):
Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և
անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են): Ապրում են երամակներով: Հայտնի է 8 տեսակ՝
խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած
տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) ևվագերաձիեր:
Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ:
Ձին ընտելացվել է 5–6 հզ. տարի առաջ Ասիայում:
Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում: Մարդը հնագույն ժամանակներից
կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3
հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ): Առավել հայտնի են անգլիական զտարյուն
արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան
վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի
օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը , լիտվական
ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն:
Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է: Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում: Հղիությունը
տևում է մոտ 11 ամիս: Կաթնատվությունը 11–15 լ է: Ապրում են 25–30 տարի:
Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական
աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում: XX դարի 1-ին կեսին գյուղատնտեսական
արտադրության մեքենայացման և փոխադրամիջոցների զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես՝
բարձր զարգացած երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ:
Սակայն շատ երկրներում բանող ձիեր դեռևս օգտագործվում են: Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև
ձիասպորտի և զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության
մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով:
Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին. լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որն ստեղծվել է հնագույն
ժամանակներում՝ ժողովրդական ընտրասերմամբ (պարսկական, թուրքմենական հնագույն, հետագայում՝ նաև
արաբական ձիերի ցեղերի ներազդմամբ)` Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում: Հայոց այրուձիի
կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան: Արտահանվել է Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլ
երկրներ: Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով, իսկ հեզ վարքագծով նման է արաբական ձիերին:
Գլխի շարժումը թեթև է, իրանը՝ ուղիղ: Մնդավի բարձրությունը 145–150 սմ է, իրանի թեք
երկարությունը՝ 145–150 սմ: Օգտագործվել է Դոնի, այսրկովկասյան հանրապետությունների , Արևմտյան
Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով: Սահմանափակ
քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում:
ՁԻԵՐԻ ՆԿԱՐՆԵՐ
ր                       Բո
              ւ ձիե                                ւդյ
                                                         ոնո
        լ սկո                                                  վյա
   ժ ևա                                                              նձ
Պր                                                                      ի




                          Ռուսական ծանրաքաշ
Արա
                                            բակա
                կան                                ն նժո
      ի   հեծ                                            ւյգ
Դոն




                      Ղարաբաղյան ձի
Ձիերի երամակ



               ՎԵՐՋ

ձիեր

  • 1.
    ՁԻԵՐ Արսենյան Միլենա,5-2 դասարան Դպրոց-պարտեզ
  • 2.
    Ձիերը ձիազգիների ընտանիքիմիասմբակավոր կենդանիներ են: Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ): Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում): Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են): Ապրում են երամակներով: Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) ևվագերաձիեր:
  • 3.
    Պահպանված վայրի տեսակներիգլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ: Ձին ընտելացվել է 5–6 հզ. տարի առաջ Ասիայում: Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում: Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ): Առավել հայտնի են անգլիական զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը , լիտվական ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն:
  • 4.
    Այդ ձիերի մնդավիբարձրությունը 50–185 սմ է: Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում: Հղիությունը տևում է մոտ 11 ամիս: Կաթնատվությունը 11–15 լ է: Ապրում են 25–30 տարի: Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում: XX դարի 1-ին կեսին գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և փոխադրամիջոցների զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես՝ բարձր զարգացած երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ:
  • 6.
    Սակայն շատ երկրներումբանող ձիեր դեռևս օգտագործվում են: Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև ձիասպորտի և զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով: Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին. լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որն ստեղծվել է հնագույն ժամանակներում՝ ժողովրդական ընտրասերմամբ (պարսկական, թուրքմենական հնագույն, հետագայում՝ նաև արաբական ձիերի ցեղերի ներազդմամբ)` Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում: Հայոց այրուձիի կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան: Արտահանվել է Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլ երկրներ: Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով, իսկ հեզ վարքագծով նման է արաբական ձիերին:
  • 7.
    Գլխի շարժումը թեթևէ, իրանը՝ ուղիղ: Մնդավի բարձրությունը 145–150 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 145–150 սմ: Օգտագործվել է Դոնի, այսրկովկասյան հանրապետությունների , Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով: Սահմանափակ քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում:
  • 8.
  • 9.
    ր Բո ւ ձիե ւդյ ոնո լ սկո վյա ժ ևա նձ Պր ի Ռուսական ծանրաքաշ
  • 10.
    Արա բակա կան ն նժո ի հեծ ւյգ Դոն Ղարաբաղյան ձի
  • 11.