2. Իմ սիրելի կենդանին ձին է:
Ձիերը խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է,
մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝
երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ):
Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն
պարանոցի վերին և պոչի հատվածներում):
Ապրում են երամակներով: Ընտանի ձիերը տարածված
են գրեթե բոլոր երկրներում:
3. Հին ժամանակներում մարդու համար ամենահարազատ
ու ամենակարևոր ընտանի կենդանին համարվում էր
ձին, առանց որի բացարձակապես անհնար էր
գոյատևել, ինչպես որ այժմ առանց մեքենայի։
Նաև երկնքում է շարունակվում և թագավորների
Թագավորը, տերերի Տերը՝ Հիսուս Քրիստոսը, սպիտակ
ձի է հեծել, իսկ Նրա զորականները նույնպես ձիերի
վրա էին։ Այդ է պատճառը, որ մեր ժողովրդի ավանդազրույցներում լսում ենք, որ մի քանի սրբեր, ինչպիսիք
են Հովհաննես Մկրտիչը, սուրբ Գևորգը, սուրբ
Սարգիսը, արագահաս Մինասը, ձիեր հեծած են երևում
տեսիլքներում, ու յուրաքանչյուրի ձին իր յուրովի գույնն
ունի։