Հայտնի է թութակներիավելի քան 300 տեսակ:
Առավել հանրահայտ են ավստրալական կակադուներն
ու ռոզելաները, աֆրիկյան անբաժանները, ամերիկյան
արաներն ու ամազոնները:
Գունագեղ, կարճ պարանոցով, խոշոր գլխով, կեռ ու
հզոր կտուցով թռչուններ են: Ապրում են Աֆրիկայի,
Ամերիկայի և Ավստրալիայի արևադարձային
անտառներում:
Թութակները լինում են տարբեր չափերի: Ալիքավոր
թութակի երկարությունն ընդամենը 18 սմ է, իսկ
հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև 1 մ:
Փետուրները գունավորված են վառ կանաչ, կապույտ,
կարմիր, դեղին, հազվադեպ` սև կամ մոխրագույն:
3.
Թութակների ոտքերը գերազանցհարմարված են
մագլցելուն: Յուրաքանչյուր ոտքի 2 մատներն
ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին կազմում
են շատ ուժեղ աքցաններ: Թութակների մեծ մասի
թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում:
Կան նաև չթռչող թութակներ: Օրինակ՝ Նոր
Զելանդիայում ապրող բվեճանման թութակը միայն
քայլել գիտի և վտանգի դեպքում թաքնվում Է ծառերի
արմատների մեջ գտնվող բնում:
Թութակները սնվում են պտուղներով, սերմերով,
բողբոջներով, երբեմն՝ միջատներով: Նրանք կտուցով
ջարդում են բույսերի պտուղների ու սերմերի կեղևն ու
սնվում միջուկով: Խոշոր թութակները կարող են
ջարդել ամենաամուր ընկույզը: Կտուցը նրանց նաև
օգնում է մագլցելու ծառերի ճյուղերով:
4.
Ապրում են երամներով:Բնադրում են ծառերի
փչակներում, ժայռաճեղքերում, երբեմն՝ գետնին:
Դնում են 1–12 (հաճախ՝ 2–5) սպիտակ ձու:
Թխսում է էգը կամ արուն: Ձագերը ձվից դուրս են
գալիս մերկ, անօգնական և կույր: Ձագերին
խնամում են արուն ու էգը:
Բնության մեջ թութակները միմյանց հետ
հաղորդակցվում են սուր, ականջ ծակող ճղճղոցով
կամ մեղմ ճռվողյունով: Նրանք հետաքրքրասեր են,
հնարամիտ, լավ ընտելանում են, առանձին
տեսակներ (ժակո, կակադու, ամազոնների մի քանի
տեսակներ) ընդունակ են արտաբերելու բառեր և
անգամ նախադասություններ: