2. Իմ սիրելի կենդանին
Իմ սիրելի կենդանին
վագրն է: Նա շատ
գեղեցիկ, արագավազ,
ուժեղ ու խելացի
կենդանի է:
Ես էլ վագրի պես
վազել շատ եմ սիրում և
կուզեի նրա չափ
արագություն բացել:
3. Իմ սիրելի կենդանին
• Վագրը կատվազգիներից ամենախոշորն
է: Ամենախոշոր ենթատեսակներն են
բենգալյան և ամուրյան
վագրերը։ Ամուրյան վագրի մարմնի
երկարությունն առանց պոչի կարող է
կազմել 3.5 մետր, իսկ քաշը՝ 300
կգ: Վագրը զոլավոր է, ունի մուգ և
կարմրանարնջագույն ուղղաձիգ
հաջորդական շերտեր մարմնի վրա:
Սովորաբար վագրերի վրա լինում է մոտ
100 շերտ: Փորի մասում դրանք
վերանում են և դառնում սպիտակ։
4. Իմ սիրելի կենդանին
• Վագրի աչքերը կլոր են ու
դեղին, ունի լավ գիշերային
տեսողություն:
• 30 սուր ատամներից
սարսափում են բոլոր
կենդանիները, ընդ որում
ժանիքների երկարությունը
կարող է հասնել մինչև
8սմ:
• Ականջները կլոր են ու
փափուկ:
5. Իմ սիրելի կենդանիներ
• Մեծ վագգրերն տարածքային կենդանիներ են և վարում են միայնակ կյանք: Նրանք
կատաղի պաշտպանում են իրենց տարածքը, և նշաններ են դնում, որպեսզի ուրիշ
վագրեր չմտնեն այդտեղ:
• Վագրերը որսի են գնում բացառապես միայնակ: Նրանք հիանալի որսորդներ են:
Ձմռանը նրանք գաղտագողի մոտենում են որսին, իսկ ամռանը հարձակվում են
դարանից: Նրանք շատ արագ են վազում, կարող են երկար հետապնդել որսին:
6. Իմ սիրելի կենդանին
• Մի ժամանակ վագրերը տարածված են եղել ամբողջ Ասիայով, Փոքր
Ասիայից մինչև Ռուսաստանի արևելյան ափերը։ Վերջին հարյուր
տարիների ընթացքում վագրերը կորցրել են իրենց պատմական
տարածքների 93%-ը և վերացել են հարավ-արևմտյան և կենտրոնական
Ասիայից: Ներկայումս նրանք բնակվում են Սիբիրյան տայգաներից
մինչև արևադարձային խոնավ անտառներ գտնվող տարածքներում,
սավաննաներում:
7. Իմ սիրելի կենդանին
• Վագրերը գիշատիչ կաթնասուն
կենդանիներ են: Նրանց սիրելի
ավարը եղջերուներն են, վայրի
խոզերը, այծքաղները: Եթե որսը
անհաջող է լինում, վագրը գորտեր,
մկներ և մորեխներ է ուտում: Կարող
է երկար ժամանակ մնալ
առհասարակ առանց սննդի:
Վագրերը հիմնականում որսում են
հիվանդ ու թույլ կենդանիներին և
դրանով սանիտարի դեր են խաղում:
8. Իմ սիրելի կենդանին
• Ձախողման դեպքում իր
որսին հետապնդում է ոչ
ավելի քան 100—
150 մ: Վագրը կարող է
զարգացնել մինչև 60
/կմ ժամ արագություն:
Որսի ժամանակ վագրերը
կարող են ցատկել 5-
10 մետր: