Գլխակրծքի առջևիմասում՝ մեջքի կողմից
տեղադրված է սովորաբար
8 աչք։ Սարդերն ապրում են ամենուրեք՝ և՛
արևադարձային գոտիներում, և՛
տունդրայում, և՛ շոգ անապատներում ու
բարձր լեռներում։ Գիշերային գիշատիչներ
են։ Սնվում են հիմնականում
միջատներով:
4.
Սարդերը պատկանումեն
սարդակերպների դասի
հոդվածոտանիների կարգին։ Հայտնի է
մոտ 27 հազար, Հայաստանում՝ 300–350
տեսակ։ Առավել տարածված
ենխաչասարդը, տնային,
թռչնակեր,արծաթափայլ և այլ սարդեր։
5.
Աչքերը տեղադրվածեն գլխակրծքի առջևի
մասում, ոստայնագեղձերի (մոտ 100) թմբիկները՝
փորիկի խոռոչում։ Թմբիկներից յուրաքանչյուրը
մի քանի անցք ունի, որոնցից արտազատված
հեղուկն օդում պնդանում է ու թելի տեսք
ստանում. սարդն այն կարող է օգտագործել
տարբեր նպատակներով։ Որոշ տեսակներ իրենց
ձվերի համար «բարուրներ»՝ բոժոժներ են
հյուսում, իսկ երբ փոքրիկ սարդերը դուրս են
գալիս ձվից, սարդոստայնը դառնում է նրանց
բույնը։