ԿԵՆՏԵՂՋՈՒՐ ՆԱՐՎԱԼ
• Ատամնավորկետերից է հյուսիսային ցուրտ ծովերում ապրող կենտեղջուրը` Նարվալը:
Նա երկու անգամ ավելի երկար մարմին ունի, քան Սուսուկը կամ Ինիան` մոտ 6 մետր:
Կենտեղջուրի վերին ծնոտի մասում աճում են երկու կտրիչ ատամներ, որոնցից մեծամասամբ
ձախակողմյանը զարգանում է հորիզոնական ուղղությամբ: Դա 2-3 մետր երկարությամբ ուղիղ
ձգված պտուտակաձև սնամեջ <եղջուր> է: Այս կենդանուն հունարեն անվանում են <Մոնոդոն> իսկ
ռուսերեն <Եդինորոգ>: Սկանդինավյան լեզուներով` Նարվալ են անվանում:
Նրա վերին ծնոտի վրա, բացի այդ <եղջուրից> աջ և ձախ կողմերում կան մեկական
սեղանատամներ, իսկ ներքևի ծնոտը զուրկ է ատամներից, դրա փոխարեն այն շատ ամուր է և կոշտ:
Կենտեղջուրի քթանցքը կիսալուսնաձև է և գտնվում է ճակատի վրա, որտեղից օդը մտնում է
քթանցքի ներքևում գտնվող օդապարկերը և շնչափողով անցնում թոքերին: Օդապարկերն ունեն
փականներ, որոնց օգնությամբ արգելակվում է ջրի հոսքը թոքերի մեջ: Գլխից անմիջապես հետո
գտնվում են առջևի ձևափոխված վերջույթները, որոնք կատարում են թիակի դեր: Լողաթիակները
ձվաձև են, լայն գագաթով: <Եղջուրը> հատուկ է միայն արուների, հազվագյուտ դեպքում կարող է
հանդիպել նաև էգերի մոտ:
• Երբ սկսում է ցրտել, կենտեղջուրները հավաքվում են փոքր տարածության վրա և պոչի
լողաթիակով ալիքներ առաջացնում, որպեսի ջուրը այդ մասում չսառի, այլապես նրանք կմնան
սառույցի շերտի տակ և զրկվելով օդից շնչասպառ կլինեն: Անհրաժեշտ դեպքում արուներին
հաջողվում է <եղջուրով> ծակել սառույցի շերտը` եթե այն շատ հաստ չէ: Ցուրտ սեզոնին
կենտեղջուրները գաղթում են դեպի հարավ` մինչև հս. լայնության 45 աստիճան զուգահեռականը:
Նրանք միշտ լողում են փոքր խմբերով և շարժվում են շատ զգույշ, որ <եղջուրով> իրար չվնասեն:
Կենտեղջուրները սնվում են ձկներով և փափկամարմիններով: Նրանք ունեն փոքր ըմպան, սակայն
կարող են իրենց ըմպանից մինչև երեք անգամ մեծ տափակաձուկը լեզվի օգնությամբ ոլորել և կուլ
տալ:
Կենտեղջուրներին սկսել են որսալ շատ վաղ ժամանակներում: 16-18դդ այս կենդանին մեծ
հեղինակություն էր վայելում իր գեղեցիկ <եղջուրի> պատճառով, որին վերագրում էին
<կախարդական զորություն>: Անգլիայի ազնվականներն այնքան էին հավատացել այդ
<կախարդանքին>, որ կառավարությանը դիմելով պահանջել էին գերբի վրա` ձիու ճակատին,
որպես հզորության նշան նկարել այն: Կենտեղջուրին Էսկիմոսները որսում են հատուկ մակույկի
մեջ նստած, որսատեգերով: Նրա միսն օգտագործում են խաշած կամ չորացրած վիճակում, իսկ
մաշկը, որը գրելանդիացիները անվանում են <մատակ>, ուտում են հում վիճակում:
3.
ԿԱՇԱԼՈՏ
• Սրանք ատամնավորկետանմաններ են: Արուների երկարությունը հասնում է 20 մետրի, իսկ էգերինը` մի քիչ
պակաս: Կենդանական աշխարհում կաշալոտները ունեն ամենամեծ գլուխը: Գլխի երկարությունը կազմում է
ամբողջ մարմնի 1/3-ը` մոտ 6 մետր: Ստորին ծնոտը համեմատաբար փոքր է և սրածայր, որի վրա դասավորված են
57 կոնաձև ատամներ: Իսկ վերին ծնոտի ատամները զարգացած չեն և գտնվում են անցումային շրջանում:
Ծերանալու հետ կաշալոտի ատամները թուլանում են և սկսում շարժվել: Կաշալոտի վերին ծնոտն ու քիթը իրար
միանալով կազմել են մի հսկայական դունչ, որի ձախ կողմում <S> տառի տեսքով գտնվում է քթանցքը: Ահա դա է
պատճառը, որ արտաշնչելիս առաջանում է միակողմանի, դեպի առաջ խոյացող` 45 աստիճան թեքությամբ
շատրվան: Կաշալոտի դունչը այդպիսի մեծության է հասել երկարատև պատմական զարգացման ու ջրի խորը
շերտերում սնունդ ձեռք բերելու հետևանքով: Նրա դունչը ծառայում է նաև որպես հավասարակշռության օրգան:
• Կաշալոտի կրծքի լողաթիակների երկարությունը հասնում է մինչև 2 մետրի, իսկ լայնությունը` 1 մետրի: Լեզուն
միահյուսված է ստորին ծնոտին: Ստամոքսը բաժանված է 4 մասի: Աղիքների ընդհանուր երկարությունը հասնում
է 270 մետրի:
• Կետանմանների մեջ կաշալոտը ամենադանդաղաշարժն է` ժամում 8 կմ արագություն: Սակայն դրա փոխարեն
կարողանում է սուզվել ջրի խորը շերտերը` մինչև 1000 մետր, և այնտեղ սնվել փափկամորթներով, մասամբ նաև
պաշտպանվել վտանգի դեպքում: Նա ջրի տակ կարողանում է մնալ մոտ 1,5 ժամ: Կաշալոտը շշաքթի
նման շնչառության մեկ փուլի ընթացքում թարմացնում է թոքերի օդի մոտ 80%-ը, այնինչ մարդու մոտ դա կազմում
է15%:
• Կաշալոտները բնազդով իրար հետ խիստ կապված են և շրջում են 50-100-ի հասնող խմբերով: Մեկի վիրավորվելու
դեպքում դնչով հրելով հեռացնում են վտանգից: Իրար նկատմամբ այդքան հոգատար կենդանիները բազմացման
շրջանում դառնում են դաժան ու կատաղի: Արուները մենամարտում են միմյանց հետ ու հաղթողը միայն իրավունք
ունի զուգավորվելու տվյալ խմբի էգերի հետ: Լինում են դեպքեր, երբ մեկ արուն ունենում է 15-20 էգ: Կետորսները
նրանց անվանում են <հարեմավոր> կետեր:
• Այս կենդանիները սովորաբար լողում են համաշխարհային օվկիանոսի 40 աստիճան զուգահեռականների
սահմաններում: Եղել են դեպքեր, երբ Ճապոնիայն մոտ վիրավորված կաշալոտին որսացել են Չիլլի ափերում:
Կաշալոտները մյուս կետանմանների նման արագ կանխազգում են եղանակի փոփոխությունը և ուժեղ
փոթորիկների դեպքում հեռանում առավել հանգիստ վայրեր: Նրանք սիրում են ցատկոտել` ջրում ծախսելով
ավելորդ էներգիան: Սատկելուց հետո ջրում չեն սուզվում, այլ շրջվում են կողքի:
4.
ԾՈՎԱԿՈՎԵՐ
• Մարմնի երկարությունըհասնում է 8 մետրի,
քաշը` 3,5 տոննայի: Խոշոր, իլիկաձև մարմինը
առջևից նման է փոկի, ետևից` ձկան: Առջևի
վերջավորությունները թիակներ են: Մաշկը
մերկ է, շատ կոպիտ, հաստ, սև գույնի:
Ատամներ չեն ունեցել:
• Հոտերով ապրել են Կոմանդորյան կղզիների
ծանծաղուտներում: Սնվել են Ծովակաղամբով
և ծովային ջրիմուռներով: Համեղ մսի և ճարպի
համար անխնա ոչնչացվել են: Վերջին
ծովակովը սպանվել է 1768թ-ին:
5.
Ծովաստղերը
• Ծովաստղերը դանդաղշարժվում են հատակով՝
հերթով շարժելով 5 ճառագայթները: Այս
կենդանիները գիշատիչներ են, որոնց զոհերը
հիմնականում փափկամարմիններն են: Եթե
զոհը չափազանց մեծ է, ծովաստղն իր բերանի
խոռոչով դուրս է շրջում ստամոքսը, նրանով
փաթաթում զոհին և մարսում մարմնից դուրս:
Ծովաստղը թշնամու հետ կռվելիս կարող է
կորցնել իր ճառագայթներից մեկը և թաքնվել:
Ճառագայթը հետագայում նորից աճում է. մի
ճառագայթից կարող է նույնիսկ ամբողջ աստղ
աճել:
6.
Ծովային ոզնիներ
• Ծովոզնիներնունեն բարալիկ, ծծիչներով ոտքեր:
Նրանք առաջ են շարժում այդ ոտքերն ու ձգվում՝ քայլ
են անում: Այդպես նրանք կարող են նույնիսկ
ուղղաբերձ ժայռեր մագլցել: Իսկ կրային ասեղիկները
նրանց համար յուրօրինակ հենարան են և օգնում են
նաև կերը պահել ատամներով շրջապատված
բերանի մոտ: Ծովոզնիները սնվում են ծովային մանր
կենդանիներով, ջրիմուռներով: Խոշոր ծովոզնիների
ասեղներն ունենում են մոտ 30 սմ երկարություն: Դա
վտանգավոր զենք է. ասեղները կոտրվում-մնում են
թշնամու մարմնի մեջ՝ առաջացնելով ցավոտ վերքեր:
Ծովոզնիները շատ թշնամիներ ունեն, որոնց մեջ կան
նույնիսկ ցեղակիցներ, օրինակ՝ ծովաստղերը: