SlideShare a Scribd company logo
1 of 11
ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ
ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ
Մարի Մադոյան
Արևելյան դպրոց
5-1 դասարան
Digitec-ի համար նյութ
Ինչու Եմ Ընտրել Հենց
Աշխարհի Յոթ Հրաշալիքները
Ես այս տարի Դիջիտեքի համար
ընտրեցի Աշխարհի Յոթ Հրաշալիքները,
որովհետև ես շատ եմ սիրում կարդալ
դրա մասին: Նաև իմ մտածելով ավելի
լավ կլինի, որ իմանանք, թե ինչ էր եղել
մեզանից շատ ժամանակներ առաջ:
Աշխարհի Յոթ Հրաշալիքների մասին
կիմանաք մյուս էջերը կարդալով՝
Եգիպտական Բուրգեր
Մարդկային մտքի և հմուտ ձեռքերի այդ հրաշալի
ստեղծագործություններից մեզ հասել են միայն եգիպտական
բուրգերը` հին եգիպտական թագավորների, փարավոնների
դամբարանները։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի
հարավ ձգվում է սրագագաթ, սպիտակ ու դեղին արհեստական
լեռների երկար մի շղթա: Դրանք էլ հենց եգիպտական բուրգերն
են: Ամենամեծը` Քեոփս փարավոնի բուրգը, որ 147 մ
բարձրություն ունի, կառուցվել է մոտ 5 հզ տարի առաջ, մեր
թվականությունից առաջ 28-րդ դարում: Նրանից ընդամենը
երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը։ Այս փարավոնին լեռան
մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է
դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից
կերտված քարե մի պահապան։ Մարդու դեմքով և առյուծի
մարմնով այդ պահապանը կոչվում է Սֆինքս։ Մարդու պես
իմաստուն և առյուծի պես ուժեղ Սֆինքսի կերպարը
սնահավատներին վախ էր ներշնչում, և մարդիկ նրան սարսափի
հայր էին անվանում:
Շամիրամի Կախովի Պարտեզներ
«Աշխարհի հրաշալիքներից» մյուսը Շամիրամի կախովի
պարտեզներն են, որ գտնվում էին հին Արևելքի ամենամեծ ու
ամենահարուստ քաղաքում` Բաբելոնում: Ավանդությունն այդ
պարտեզների ստեղծումը կապում է Շամիրամ թագուհու անվան
հետ։ Իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր
թագավորի հրամանով, մեր թվականությունից առաջ 6-րդ
դարում: Այդ թագավորն իր պալատը կառուցել էր վեց հարկանի
տան բարձրություն ունեցող արհեստական հարթակի վրա:
Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էին աղյուսե
կամարների վեց շարքեր` վեց կամարասրահներ։ Ամեն
աստիճանի վրա հողի շերտ էր լցված և ծաղկուն պարտեզ էր
գցված: Գիշեր-ցերեկ հարյուրավոր ստրուկներ պտտում էին
կաշվե դույլերով հսկայական անիվները` Եփրատ գետից ջուր
տանելով կախովի պարտեզներին:
Հունական Աստվածուհի Արտեմիսի
Տաճարը
Երրորդ «հրաշալիքը» համարվել է հունական
աստվածուհի Արտեմիսի տաճարը Փոքր Ասիայի Եփեսոս
քաղաքում։ Այն կառուցվում էր գրեթե 120 տարի,
մարմարից և ավարտվել է մեր թվականությունից առաջ
մոտ 550 թ.: Տաճարը փառաբանված էր իր հոյակապ
զարդաքանդակներով և թանկարժեք իրերի
առատությամբ: Մեր թվականությունից առաջ 356 թ ոմն
Հերոստրատոս, փառամոլության տենչով բռնված,
հրկիզել է տաճարը։
Զեվսի Արձանը Օլիմպիայում
 Հունաստանի հարավում, օլիմպիական խաղերի
հայրենիք Օլիմպիայի մի տաճարում էր գտնվում հին
հույների գերագույն աստված Զևսի արձանը։
Օլիմպիական Զևսին կերտել է մեծանուն
քանդակագործ Ֆիդիասը ավելի քան 2 հզ տարի
առաջ, մեր թվականությունից առաջ 5 րդ դարում:
Դա չորրորդ «հրաշալիքն» է:
Հալիկառնասի Դամբարան
Փոքր Ասիայում, Կարիայի թագավորության մայրաքաղաք
Հալիկառնասում (այժմ Թուրքիայի Բոդրում քաղաք) էր
գտնվում հինգերորդ «հրաշալիքը»՝ Մավսոլոս թագավորի
հոյակերտ դամբարանը, որ կառուցել էր նրա այրին`
Արտեմիսիա թագուհին, մեր թվականությունից առաջ 4-րդ
դարի կեսին: Դա մի եռահարկ շինություն էր: Առաջին հարկը
գոտևորում էր սպիտակ մարմարե բարձրաքանդակների
ժապավենը, երկրորդ հարկը մարմարե սլացիկ սյունաշար էր,
իսկ երրորդ հարկը բրգաձև տանիքն էր` նույնպես մարմարից։
Կառույցը պսակում էր քառանժույգ մարտակառքը, որ վարում
էին մարմարակերտ Մավսոլոսն ու Արտեմիսիան (Մավսոլոսի
և նրա կնոջ՝ Արտեմիսիայի արձանները, ինչպես նաև`
դամբարանի այլ զարդարանքներ այժմ պահվում են Լոնդոնի
Բրիտանական թանգարանում):
Ալեքսանդրիայի Փարոսը
 Ձեզ բոլորիդ հայտնի «փարոս» բառը առաջացել է
«աշխարհի յոթերորդ հրաշալիքից»։ Նեղոս գետի
գետաբերանում գտնվող Փարոս կղզում,
Ալեքսանդրիա քաղաքի մոտ, մեր թվականությունից
առաջ մոտ 280 թ կառուցվեց հին Ժամանակների
ամենամեծ փարոսը։ Այդ եռահարկ աշտարակի
բարձրությունը 120 մ էր։
Հռոդոսյան Կոթողը
Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու
Հռոդոս քաղաքում: Մեր թվարկությունից առաջ 5-րդ
դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց
Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց: Ի
հիշատակ այդ իրադարձության հռոդոսցիները
կանգնեցրեցին մի արձան, որը անվանեցին Հռոդոսի
կոթող: Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր: Արձանը
պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու
բնակիչները իրենց հովանավորն էին համարում:
Ըստ առասպելի, աստվածները Հռոդոոս կղզին
բարձրացրել են ծովի հատակից արևի աստված
Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը
հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»:
Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս
թագը: Կոթողը կործանվել է մ.թ.ա. 222 թվին
երկրաշարժից:
Աշխարհի Հրաշալիքների
Մասին
Այդպես են անվանում հին ժամանակներում
փառաբանված շինություններն ու
արձանները:Եվ չնայած «աշխարհի յոթ
հրաշալիքներ» հանդիսացող բոլոր
արձաններն ու շինությունները, բուրգերից
բացի, կործանվել են, նրանց մասին
հիշողությունն ապրում է դարեդար։ Եվ
հնուց ի վեր ընդունված է մարդկային ձեռքի
ամեն մի հոյակերտ ստեղծագործություն, որ
բոլորին ապշեցնում է իր գեղեցկությամբ
անվանել «աշխարհի ութերորդ հրաշալիք»:
ՎԵՐՋ
ՕԳՏՎԵԼ ԵՄ՝ ՎԻԿԻՊԵԴԻՅԱ ԱԶԱՏ ՀԱՆԳՍՏԱՐԱՆԻՑ

More Related Content

Similar to Հին Աշխարհի Յոթ Հրաշալիքները

Sept merveilles du monde
Sept merveilles du mondeSept merveilles du monde
Sept merveilles du mondeJora Avetisyan
 
Աշխարհի յոթ հրաշալիքներ
Աշխարհի յոթ հրաշալիքներԱշխարհի յոթ հրաշալիքներ
Աշխարհի յոթ հրաշալիքներAnTadevosyan
 
եգիպտական բուրգեր
եգիպտական բուրգերեգիպտական բուրգեր
եգիպտական բուրգերQnarik98
 
Բուրգեր
ԲուրգերԲուրգեր
Բուրգերganyan
 
աշխարհի 7.pptx
աշխարհի  7.pptxաշխարհի  7.pptx
աշխարհի 7.pptxmarishok
 

Similar to Հին Աշխարհի Յոթ Հրաշալիքները (7)

Sept merveilles du monde
Sept merveilles du mondeSept merveilles du monde
Sept merveilles du monde
 
Աշխարհի յոթ հրաշալիքներ
Աշխարհի յոթ հրաշալիքներԱշխարհի յոթ հրաշալիքներ
Աշխարհի յոթ հրաշալիքներ
 
եգիպտական բուրգեր
եգիպտական բուրգերեգիպտական բուրգեր
եգիպտական բուրգեր
 
Բուրգեր
ԲուրգերԲուրգեր
Բուրգեր
 
31
3131
31
 
աշխարհի 7.pptx
աշխարհի  7.pptxաշխարհի  7.pptx
աշխարհի 7.pptx
 
զվարթնոց
զվարթնոցզվարթնոց
զվարթնոց
 

Հին Աշխարհի Յոթ Հրաշալիքները

  • 1. ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ Մարի Մադոյան Արևելյան դպրոց 5-1 դասարան Digitec-ի համար նյութ
  • 2. Ինչու Եմ Ընտրել Հենց Աշխարհի Յոթ Հրաշալիքները Ես այս տարի Դիջիտեքի համար ընտրեցի Աշխարհի Յոթ Հրաշալիքները, որովհետև ես շատ եմ սիրում կարդալ դրա մասին: Նաև իմ մտածելով ավելի լավ կլինի, որ իմանանք, թե ինչ էր եղել մեզանից շատ ժամանակներ առաջ: Աշխարհի Յոթ Հրաշալիքների մասին կիմանաք մյուս էջերը կարդալով՝
  • 3. Եգիպտական Բուրգեր Մարդկային մտքի և հմուտ ձեռքերի այդ հրաշալի ստեղծագործություններից մեզ հասել են միայն եգիպտական բուրգերը` հին եգիպտական թագավորների, փարավոնների դամբարանները։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվում է սրագագաթ, սպիտակ ու դեղին արհեստական լեռների երկար մի շղթա: Դրանք էլ հենց եգիպտական բուրգերն են: Ամենամեծը` Քեոփս փարավոնի բուրգը, որ 147 մ բարձրություն ունի, կառուցվել է մոտ 5 հզ տարի առաջ, մեր թվականությունից առաջ 28-րդ դարում: Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը։ Այս փարավոնին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտված քարե մի պահապան։ Մարդու դեմքով և առյուծի մարմնով այդ պահապանը կոչվում է Սֆինքս։ Մարդու պես իմաստուն և առյուծի պես ուժեղ Սֆինքսի կերպարը սնահավատներին վախ էր ներշնչում, և մարդիկ նրան սարսափի հայր էին անվանում:
  • 4. Շամիրամի Կախովի Պարտեզներ «Աշխարհի հրաշալիքներից» մյուսը Շամիրամի կախովի պարտեզներն են, որ գտնվում էին հին Արևելքի ամենամեծ ու ամենահարուստ քաղաքում` Բաբելոնում: Ավանդությունն այդ պարտեզների ստեղծումը կապում է Շամիրամ թագուհու անվան հետ։ Իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով, մեր թվականությունից առաջ 6-րդ դարում: Այդ թագավորն իր պալատը կառուցել էր վեց հարկանի տան բարձրություն ունեցող արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էին աղյուսե կամարների վեց շարքեր` վեց կամարասրահներ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված և ծաղկուն պարտեզ էր գցված: Գիշեր-ցերեկ հարյուրավոր ստրուկներ պտտում էին կաշվե դույլերով հսկայական անիվները` Եփրատ գետից ջուր տանելով կախովի պարտեզներին:
  • 5. Հունական Աստվածուհի Արտեմիսի Տաճարը Երրորդ «հրաշալիքը» համարվել է հունական աստվածուհի Արտեմիսի տաճարը Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Այն կառուցվում էր գրեթե 120 տարի, մարմարից և ավարտվել է մեր թվականությունից առաջ մոտ 550 թ.: Տաճարը փառաբանված էր իր հոյակապ զարդաքանդակներով և թանկարժեք իրերի առատությամբ: Մեր թվականությունից առաջ 356 թ ոմն Հերոստրատոս, փառամոլության տենչով բռնված, հրկիզել է տաճարը։
  • 6. Զեվսի Արձանը Օլիմպիայում  Հունաստանի հարավում, օլիմպիական խաղերի հայրենիք Օլիմպիայի մի տաճարում էր գտնվում հին հույների գերագույն աստված Զևսի արձանը։ Օլիմպիական Զևսին կերտել է մեծանուն քանդակագործ Ֆիդիասը ավելի քան 2 հզ տարի առաջ, մեր թվականությունից առաջ 5 րդ դարում: Դա չորրորդ «հրաշալիքն» է:
  • 7. Հալիկառնասի Դամբարան Փոքր Ասիայում, Կարիայի թագավորության մայրաքաղաք Հալիկառնասում (այժմ Թուրքիայի Բոդրում քաղաք) էր գտնվում հինգերորդ «հրաշալիքը»՝ Մավսոլոս թագավորի հոյակերտ դամբարանը, որ կառուցել էր նրա այրին` Արտեմիսիա թագուհին, մեր թվականությունից առաջ 4-րդ դարի կեսին: Դա մի եռահարկ շինություն էր: Առաջին հարկը գոտևորում էր սպիտակ մարմարե բարձրաքանդակների ժապավենը, երկրորդ հարկը մարմարե սլացիկ սյունաշար էր, իսկ երրորդ հարկը բրգաձև տանիքն էր` նույնպես մարմարից։ Կառույցը պսակում էր քառանժույգ մարտակառքը, որ վարում էին մարմարակերտ Մավսոլոսն ու Արտեմիսիան (Մավսոլոսի և նրա կնոջ՝ Արտեմիսիայի արձանները, ինչպես նաև` դամբարանի այլ զարդարանքներ այժմ պահվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում):
  • 8. Ալեքսանդրիայի Փարոսը  Ձեզ բոլորիդ հայտնի «փարոս» բառը առաջացել է «աշխարհի յոթերորդ հրաշալիքից»։ Նեղոս գետի գետաբերանում գտնվող Փարոս կղզում, Ալեքսանդրիա քաղաքի մոտ, մեր թվականությունից առաջ մոտ 280 թ կառուցվեց հին Ժամանակների ամենամեծ փարոսը։ Այդ եռահարկ աշտարակի բարձրությունը 120 մ էր։
  • 9. Հռոդոսյան Կոթողը Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում: Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց: Ի հիշատակ այդ իրադարձության հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որը անվանեցին Հռոդոսի կոթող: Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր: Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում: Ըստ առասպելի, աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»: Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը: Կոթողը կործանվել է մ.թ.ա. 222 թվին երկրաշարժից:
  • 10. Աշխարհի Հրաշալիքների Մասին Այդպես են անվանում հին ժամանակներում փառաբանված շինություններն ու արձանները:Եվ չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բուրգերից բացի, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար։ Եվ հնուց ի վեր ընդունված է մարդկային ձեռքի ամեն մի հոյակերտ ստեղծագործություն, որ բոլորին ապշեցնում է իր գեղեցկությամբ անվանել «աշխարհի ութերորդ հրաշալիք»:
  • 11. ՎԵՐՋ ՕԳՏՎԵԼ ԵՄ՝ ՎԻԿԻՊԵԴԻՅԱ ԱԶԱՏ ՀԱՆԳՍՏԱՐԱՆԻՑ