Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Զվարթնոցի տաճար

1,737 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Զվարթնոցի տաճար

  1. 1. Զվարթնոցի Տաճար Զվարթնոց տաճարը, որը կոչվել է Նաև Սուրբ Գրիգոր, ինչպես նաև. ոչ հեռու գտնվող կաթողիկոսական պալատը կառուցել է տվել Ներսես 3-րդ Շինող կաթողիկոսը (իր շինարարական գործունեության համար ստացել է«Շինարար» անվանումը) 641–661թթ: 10-րդ դարի վերջերին այն գրեթե ամբողջովին փլուզվել է: 20-րդ դարի սկզբին Թորոս Թորամանյանիջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից:
  2. 2. Համաձայն մեծ ճարտարապետի վերակազմության՝ մոտ 45 մ բարձրությամբտաճարը կառուցված է եղել բաց մոխրագույնից մինչև սև գույնի տուֆից և ունեցել է 5 մուտք: Սյուների ճակատները զարդարված են եղել գեղանկար բարձրաքանդակներով, որոնք պատկերել են թևատարած արծիվ, խաղողի որթատունկ, նռնազարդ ճյուղեր:
  3. 3. Սուրբ Գայանե եկեղեցի Ըստ X դարի հայ պատմիչ և ԿաթողիկոսՀովհաննես Դրասխանակերտցու, Սուրբ Գայանե եկեղեցին 630-641 թվականներին հիմնադրել է Եզր Կաթողիկոսը, այն վայրում, որտեղ հայ հեթանոս թագավոր Տրդատ III-ը Գայանե մայրապետին տանջանքների է ենթարկել ևսպանել: Սուրբ Գայանե եկեղեցին պատկանում է VII դարի հայկական փայլուն ճարտարապետական կոթողների շարքին: Այնկենտրոնական նավով և երկու ավանդատներով բազիլիկ տիպի կենտրոնագմբեթ եկեղեցի է: Սուրբ Գայանեն հայկական ճարտարապետության մեջ այն վաղ օրինակներից մեկն է, որտեղ համատեղվել են եռանավ բազիլիկը և կենտրոնագմբեթ եկեղեցին, և որը հետագայում լայն տարածում է ստացել Հայաստանում: Եկեղեցու ներսում կենտրոնական գմբեթը հիմնված է չորս բարձր սյուների վրա, որը ստեղծում է խաչաձև հորինվածք:
  4. 4. Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցիԷջմիածին քաղաքում: Եկեղեցինհիմնադրվել է 618թ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից՝ Վաղարշապատ քաղաքի պարիսպներից դուրս, վայրում, որտեղ ըստ ավանդության նահատակվել և թաղվել է Սուրբ Հռիփսիմե կույսը: Պատկանում է կենտրոնագմբեթ խաչաձև տիպի եկեղեցիներին, աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ուվեհությամբ: Հռիփսիմե կույսի գերեզմանը գտնվում է եկեղեցու ավանդատան տակ:Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստ. տաճարիքանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար: Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով:

×