SlideShare a Scribd company logo
1 of 34


Քեոփսի (Խուֆույի) մեծ
բուրգ, եգիպտական ամենամեծ բուրգըֈ
Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481
ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ
(455 ոտնաչափ)։Աշխարհի յոթ
հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու
միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերըֈ
Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում
մոտավորապես մ.թ.ա. 2560 թ շրջանումֈ Կառուցվել
է, որպես եգիպտական չորրորդ հարստության
փարավոն Խուֆույի (հունականացված
տարբերակը՝ Χεωψ, Քեոփս)։






Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի
մայրաքաղաք Կահիրեից հարավֈ Ամենամեծը՝
Քեոպս փարավոնի բուրգն էֈ Նրանից ընդամենը
երկու մետրով ցածր է Քեպրենի բուրգըֈ
Քեոփս թագավորին լեռան մեծությամբ դամբարանը
չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի
կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից
կերտած՝ մարդու դեմքով, առյուծի մարմնով մի
պահապան, որը կոչվում էՍֆինքսֈ Սֆինքսը
մարդկանց վախ էր ներշնչում, և նրան անվանում
էին սարսափի հայրֈ
Ըստ արաբական առածի «Երկրի վրա ամեն ինչ
վախենում է ժամանակից, բայց ժամանակը
վախենումէբուրգերից»։


Եգիպտական բուրգերի համալիրը գտնվում է
Գիզայում` Հին Եգիպտոսի հուշարձանների
համալիրում, որը գտնվում է Գիզա սարահարթում`
Կահիրե քաղաքի արվարձանում: Գիզայի
համալիրը գտնվում է մոտավորապես 8 կմ
հեռավորության վրա Նեղոսի վրա գտնվող հին
Գիզա քաղաքից դեպի անապատի կենտոնը և
մոտավորապես 25 կմ դեպի հարավ-արևմուտք
Կահիրե քաղաքի կենտրոնից: Գիզայի համալիրի
Քեոփսի բուրգը հին աշխարհի յոթ հրաշալիքներից
միակն է, որը հասել է մինչև մեր օրերը:


Շատերը պնդում են, որ բուրգերը կառուցվել են ոչ
մարդկային ձեռքով, ասում են, որ դրանք ստեղծվել են
այլմոլորակայինների կամ Ատլանտիդային բնակչության
կողմից: Մեկ այլ տեսակետի համաձայն` բուրգերը
կառուցվել են «ջրհոսի ժամանակաշրջանում», երբ մարդիկ
ապրել են հոգիների հետ միասին, և վերջիններիս
օգնությամբ են կառուցվել եգիպտական բուրգերը: Իհարկե,
միանշանակ ոչինչ չի կարելի ասել, քանի դեռ առեղծվածը
բացահայտված չէ: Բուրգերն առավել խորհրդավոր են
դարձել նաև նրանով, որ այնտեղ են թաղված եգիպտական
փարավոնները: Շատերն են փորձ կատարել մտնել
փարավոնների դամբարաններ: Գիտնականների խմբերի
հիմնական նպատակը ոչ միայն բուրգերի գաղտնիքը
բացահայտել էր, այլև այն թանկարժեք զարդերը և ոսկեղենը
հափշտակելը, որոնք թաղված էին դամբարաններում:
Հետազոտական խմբերի անդամները, սակայն, չէին
պատկերացնում, որ իրենց կյանքը վտանգված էր. բուրգերը
հսկվում էին առեղծվածային պահապանների կողմից: Ըստ
տարածված տեսակետի` դամբարաններից մեկը հսկում է
արձանը, որի գլխին փաթաթված է օձ: Օձը խայթում է
յուրաքանչյուրին, ով փորձում է մոտենալ դամբարանին:


Ալեքսանդրիայի փարոս (հուն.՝ Φάπορ τηρ
Αλεξάνδπειαρ) - մ.թ.ա. 3-րդ դարում կառուցված
անտիկ աշխարհի ամենամեծ փարոսը, աշխարհի
յոթ հրաշալիքներից մեկը, որից ծագում է
հայերենում «փարոս» բառըֈ Գտնվել է Նեղոս գետի
գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա
քաղաքի մոտ)։Կառույցը իրենից ներկայացնում էր
եռահարկ աշտարակֈ Բարձրությունը 120մֈ Նրա
գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր
խարույկը՝ճանապարհ ցույց տալով նավերինֈ Այն
համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում
տեղադրված հայելիների համակարգը թույլ էր
տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և
հայտնաբերել թշնամու նավերըֈ Այն կործանվեց
մ.թ. 796 թ. երկրաշարժիցֈ


Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում
էին վերականգնել այնֈ 14-րդ դարում փարոսի
բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ 15-րդ դարում
սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց,
որը մինչև այժմ էլ կանգուն էֈ


Զևսի արձան, հույների գերագույն
աստված Զևսի արձանը օլիմպիակն խաղերի
հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի
տաճարումֈ Աշխարհի յոթ հրաշալիքներիցմեկըֈ


Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում մեծանուն
քանդակագործ Ֆիդիասի կողմիցֈ Արձանի
բարձրությունը տասնչորս մետր էրֈ Զևսի գլուխը
զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե
պսակը՝ ի նշան ահեղ աստծու խաղաղասիրությանֈ
Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին,
թիկնոցն ու մազերը՝ ոսկուցֈ Զևսի արձանը
կործանվել է մեր թվարկության 5-րդ դարումֈ Այն
այրվել էֈ


Հռոդոսի կոթող, Հելիոս աստծո հսկայական
արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում, հին
աշխարհի յոթ հրաշալիքներից մեկըֈ




Մ. թ. ա. 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա
հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա
պարտություն կրեցֈ Ի հիշատակ այդ
իրադարձության հռոդոսցիները կանգնեցրեցին մի
արձան, որը անվանեցին Հռոդոսի կոթողֈ Դա 36 մ
բարձրությամբ քանդակ էրֈ Արձանը պատկերում էր
արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները
իրենց հովանավորն էին համարումֈ Ըստ
առասպելի, աստվածները Հռոդոոս կղզին
բարձրացրել են ծովի հատակից արևի աստված
Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը
հնում անվանում էին Հելիոսի «սրբազան
քաղաքը»։Արձանի գլուխը զարդարում էր
ճառագայթահյուս թագըֈ
Կոթողը կործանվել է մ. թ. ա. 222 թվին
երկրաշարժիցֈ


Շամիրամի կախովի այգիներ, Հին աշխարհի յոթ
հրաշալիքներից մեկըֈ





Այս այգիները գտնվել են Բաբելոն քաղաքումֈ Ըստ
պատմական
տեղեկությունների Նաբուգոդոնոսոր թագավորը այն
կառուցել է իր սիրելի կնոջ՝ Մարաստանի թագուհու
համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ
լեռներն ու անտառներըֈ Ցանկանալով թեթևացնել
հայրենիքի կարոտը Նաբուգոդոնոսոր թագավորը
նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր
Մարաստանի լեռներն իրենց հարուստ
բուսականությամբֈ Այս գեղեցիկ այգիները ավերվել են
ջրհեղեղից[փա՞ստ]։Առասպելը դրանք դարձրեց
«Շամիրամի կախովի այգիներ»՝ վերագրելով դրանք
Ասորեստանի կիսաառասպելական
թագուհի Շամիրամին, որը թագավորել է
Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջֈ
Պարտեզները աճում էին միջնաբերդում և բարձրանում
ամֆիթատրոնի ձևով՝ հարկ առ հարկֈ
Այն կործանվել է Ասորեստանի թագավոր Սենեքերիմի
կողմից Մ. թ. ա. 689 թ.ին։


Հալիկառնասոսի դամբարան, մ. թ. ա. IV
դարում Փոքր Ասիայի հարավարևմտյան Կարիա երկրամասի
մայրաքաղաք Հալիկառնասոսումերկրամասի
կառավարիչ Մավսոլոսի դամբարանհուշարձան, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկըֈ
Կառուցվել է Մավսոլոսի կնոջ՝ Արթեմիսիայի
պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և
Սատիրոսի կողմիցֈ




Իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց,
որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր
շրջանակի մեջֈ Հանգուցյալի հերոսականացված
պաշտամունքի համար նախատեսված երկրորդ
հարկը շրջապատված էր հոնիական օրդերի
սյունաշարով, իսկ վերջինիս վրա բարձրանում էր
սանդուղքավոր մի բուրգ, որը պսակում էր չորս
չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած
Մավսոլոսի և նրա կնոջ քանդակըֈ Պլինիոս
Ավագի տվյալներով կառույցի բարձրությունը 140
ոտնաչափ էր (46 մետր)։
Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ
զուգակցվում էին երկու տարրեր՝ հելլենական, որն
արտահայտված էր հոնիական սյունաշարով, և
արևելյան, որը ներկայացված էր սանդուղքավոր
բուրգովֈ






Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ
զուգակցվում էին երկու տարրեր՝ հելլենական, որն
արտահայտված էր հոնիական սյունաշարով, և
արևելյան, որը ներկայացված էր սանդուղքավոր
բուրգովֈ
Դամբարանը (մավզոլեոնը) զարդարված էր
բազմաթիվ քանդակներով, որոնց ստեղծմանը
մասնակցել էին այն ժամանակի հռչակավոր
քանդակագործներ Սկոպասը, Լեոքարեսը,
Բրիաքսիսն ու Տիմոթեոսըֈ
Դամբարանը կանգուն է մնացել մինչև 13-րդ դարը,
որից հետո փլվել է ուժեղ երկրաշարժերի
արդյունքում խաթարվել են նրա հիմքերըֈ 1522 թ.
կառույցի մնացորդները օգտագործվել են
Հովհաննեսյան միաբանության ասպետների
կողմից սբ. Պետրոսի ամրոցի կառուցման վրաֈ




Արտեմիսի տաճար հունական
աստվածուհի, Արտեմիսին (բնության, լուսնի և
որսի աստվածուհի) նվիրված տաճար Փոքր
Ասիայի Եփեսոս քաղաքումֈ Սկսվել է կառուցվել
մ.թ.ա. 550 թվականինԼ Աշխարհի յոթ
հրաշալիքներից մեկըֈ
Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և
ավարտվել է մ.թ.ա. 450 թվականինֈ Տաճարը
փառաբանված է իր հոյակապ
զարդաքանդակներով, թանկարժեք իրերի
առատությամբֈ


Մ.թ.ա. 356 թվականին Արտեմիսի տաճարն այրվեցֈ
Ավանդության համաձայն, Եփեսոսի բնակիչ ոմն
Հերոստրատես, ցանկանալով հավերժացնել իր
անունը, հրդեհեց այնֈ Նրա հանցագործությունը
այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին
տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել
նրա անունըֈ Սակայն Հերոստրատեսի անունն
այնուամենայնիվ մտավ պատմության մեջ
«Հերոստրատեսի փառք» դարձվածքովֈ
աշխարհի 7 հրաշալիքներ

More Related Content

What's hot (20)

Jason y los Argonautas
Jason y los ArgonautasJason y los Argonautas
Jason y los Argonautas
 
Ancient Egyptian Pyramids
Ancient Egyptian PyramidsAncient Egyptian Pyramids
Ancient Egyptian Pyramids
 
Alexandre el gran
Alexandre el gran Alexandre el gran
Alexandre el gran
 
Prometeu
PrometeuPrometeu
Prometeu
 
Antic Egipte
Antic Egipte Antic Egipte
Antic Egipte
 
El Relato De Las Hijas De Minias
El Relato De Las Hijas De MiniasEl Relato De Las Hijas De Minias
El Relato De Las Hijas De Minias
 
Classical Mythology chapter 1 major points
Classical Mythology chapter 1 major pointsClassical Mythology chapter 1 major points
Classical Mythology chapter 1 major points
 
Pyramids – egypt
Pyramids – egyptPyramids – egypt
Pyramids – egypt
 
Batallas en la historia antigua
Batallas en la historia antiguaBatallas en la historia antigua
Batallas en la historia antigua
 
La caja de Pandora
La caja de PandoraLa caja de Pandora
La caja de Pandora
 
столицы стран мира
столицы стран мирастолицы стран мира
столицы стран мира
 
Trabajo de los dioses
Trabajo de los diosesTrabajo de los dioses
Trabajo de los dioses
 
Eros y Psique
Eros y PsiqueEros y Psique
Eros y Psique
 
Chinese And Greek Myths
Chinese And Greek MythsChinese And Greek Myths
Chinese And Greek Myths
 
12 Roman Gods/Goddesses
12 Roman Gods/Goddesses12 Roman Gods/Goddesses
12 Roman Gods/Goddesses
 
La Mitologia Romana
La Mitologia Romana La Mitologia Romana
La Mitologia Romana
 
4. euripides2
4. euripides24. euripides2
4. euripides2
 
Presentacion de poseidon
Presentacion de poseidonPresentacion de poseidon
Presentacion de poseidon
 
Troia iliada
Troia iliadaTroia iliada
Troia iliada
 
Hiéroglyphes
HiéroglyphesHiéroglyphes
Hiéroglyphes
 

Similar to աշխարհի 7 հրաշալիքներ

Հին աշխարհի 7 հրաշալիքներ
Հին աշխարհի 7 հրաշալիքներՀին աշխարհի 7 հրաշալիքներ
Հին աշխարհի 7 հրաշալիքներAnush Maria
 
Աշխարհի 7 հրաշալիքները
Աշխարհի 7 հրաշալիքներըԱշխարհի 7 հրաշալիքները
Աշխարհի 7 հրաշալիքներըMartin Atoyan
 
Հին Աշխարհի Յոթ Հրաշալիքները
Հին Աշխարհի Յոթ ՀրաշալիքներըՀին Աշխարհի Յոթ Հրաշալիքները
Հին Աշխարհի Յոթ ՀրաշալիքներըMari Madoyan
 
Hin ashxari 7 hrashalikner
Hin ashxari 7 hrashaliknerHin ashxari 7 hrashalikner
Hin ashxari 7 hrashalikneranushtad
 
Sept merveilles du monde
Sept merveilles du mondeSept merveilles du monde
Sept merveilles du mondeJora Avetisyan
 
Sept merveilles du monde 1
Sept merveilles du monde 1Sept merveilles du monde 1
Sept merveilles du monde 1Jora Avetisyan
 
Աշխարհի յոթ հրաշալիքներ
Աշխարհի յոթ հրաշալիքներԱշխարհի յոթ հրաշալիքներ
Աշխարհի յոթ հրաշալիքներAnTadevosyan
 
եգիպտական բուրգեր
եգիպտական բուրգերեգիպտական բուրգեր
եգիպտական բուրգերQnarik98
 
Egiptakan burger(2)
Egiptakan burger(2)Egiptakan burger(2)
Egiptakan burger(2)nordprocmskh
 
Աշխարհի նոր յոթ հրաշալիքներ
Աշխարհի նոր յոթ հրաշալիքներԱշխարհի նոր յոթ հրաշալիքներ
Աշխարհի նոր յոթ հրաշալիքներAnTadevosyan
 
Մշակույթ
ՄշակույթՄշակույթ
Մշակույթsargis_1979
 
Բուրգերի գաղտնիքները և Շումերական Էպոսը
Բուրգերի գաղտնիքները և Շումերական ԷպոսըԲուրգերի գաղտնիքները և Շումերական Էպոսը
Բուրգերի գաղտնիքները և Շումերական ԷպոսըHovo Meliqyan
 
Բուրգեր
ԲուրգերԲուրգեր
Բուրգերganyan
 

Similar to աշխարհի 7 հրաշալիքներ (19)

Հին աշխարհի 7 հրաշալիքներ
Հին աշխարհի 7 հրաշալիքներՀին աշխարհի 7 հրաշալիքներ
Հին աշխարհի 7 հրաշալիքներ
 
Աշխարհի 7 հրաշալիքները
Աշխարհի 7 հրաշալիքներըԱշխարհի 7 հրաշալիքները
Աշխարհի 7 հրաշալիքները
 
Հին Աշխարհի Յոթ Հրաշալիքները
Հին Աշխարհի Յոթ ՀրաշալիքներըՀին Աշխարհի Յոթ Հրաշալիքները
Հին Աշխարհի Յոթ Հրաշալիքները
 
Egiptus 10 Kl
Egiptus 10 KlEgiptus 10 Kl
Egiptus 10 Kl
 
Hin ashxari 7 hrashalikner
Hin ashxari 7 hrashaliknerHin ashxari 7 hrashalikner
Hin ashxari 7 hrashalikner
 
Sept merveilles du monde
Sept merveilles du mondeSept merveilles du monde
Sept merveilles du monde
 
Sept merveilles du monde 1
Sept merveilles du monde 1Sept merveilles du monde 1
Sept merveilles du monde 1
 
31
3131
31
 
37
3737
37
 
Աշխարհի յոթ հրաշալիքներ
Աշխարհի յոթ հրաշալիքներԱշխարհի յոթ հրաշալիքներ
Աշխարհի յոթ հրաշալիքներ
 
եգիպտական բուրգեր
եգիպտական բուրգերեգիպտական բուրգեր
եգիպտական բուրգեր
 
զվարթնոց
զվարթնոցզվարթնոց
զվարթնոց
 
Խաչքարեր
ԽաչքարերԽաչքարեր
Խաչքարեր
 
Egiptakan burger(2)
Egiptakan burger(2)Egiptakan burger(2)
Egiptakan burger(2)
 
Աշխարհի նոր յոթ հրաշալիքներ
Աշխարհի նոր յոթ հրաշալիքներԱշխարհի նոր յոթ հրաշալիքներ
Աշխարհի նոր յոթ հրաշալիքներ
 
Մշակույթ
ՄշակույթՄշակույթ
Մշակույթ
 
Hin egptosi arvest@
Hin egptosi arvest@Hin egptosi arvest@
Hin egptosi arvest@
 
Բուրգերի գաղտնիքները և Շումերական Էպոսը
Բուրգերի գաղտնիքները և Շումերական ԷպոսըԲուրգերի գաղտնիքները և Շումերական Էպոսը
Բուրգերի գաղտնիքները և Շումերական Էպոսը
 
Բուրգեր
ԲուրգերԲուրգեր
Բուրգեր
 

աշխարհի 7 հրաշալիքներ

  • 1.
  • 2.  Քեոփսի (Խուֆույի) մեծ բուրգ, եգիպտական ամենամեծ բուրգըֈ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերըֈ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 2560 թ շրջանումֈ Կառուցվել է, որպես եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆույի (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս)։
  • 3.
  • 4.    Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավֈ Ամենամեծը՝ Քեոպս փարավոնի բուրգն էֈ Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեպրենի բուրգըֈ Քեոփս թագավորին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտած՝ մարդու դեմքով, առյուծի մարմնով մի պահապան, որը կոչվում էՍֆինքսֈ Սֆինքսը մարդկանց վախ էր ներշնչում, և նրան անվանում էին սարսափի հայրֈ Ըստ արաբական առածի «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենումէբուրգերից»։
  • 5.  Եգիպտական բուրգերի համալիրը գտնվում է Գիզայում` Հին Եգիպտոսի հուշարձանների համալիրում, որը գտնվում է Գիզա սարահարթում` Կահիրե քաղաքի արվարձանում: Գիզայի համալիրը գտնվում է մոտավորապես 8 կմ հեռավորության վրա Նեղոսի վրա գտնվող հին Գիզա քաղաքից դեպի անապատի կենտոնը և մոտավորապես 25 կմ դեպի հարավ-արևմուտք Կահիրե քաղաքի կենտրոնից: Գիզայի համալիրի Քեոփսի բուրգը հին աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որը հասել է մինչև մեր օրերը:
  • 6.
  • 7.  Շատերը պնդում են, որ բուրգերը կառուցվել են ոչ մարդկային ձեռքով, ասում են, որ դրանք ստեղծվել են այլմոլորակայինների կամ Ատլանտիդային բնակչության կողմից: Մեկ այլ տեսակետի համաձայն` բուրգերը կառուցվել են «ջրհոսի ժամանակաշրջանում», երբ մարդիկ ապրել են հոգիների հետ միասին, և վերջիններիս օգնությամբ են կառուցվել եգիպտական բուրգերը: Իհարկե, միանշանակ ոչինչ չի կարելի ասել, քանի դեռ առեղծվածը բացահայտված չէ: Բուրգերն առավել խորհրդավոր են դարձել նաև նրանով, որ այնտեղ են թաղված եգիպտական փարավոնները: Շատերն են փորձ կատարել մտնել փարավոնների դամբարաններ: Գիտնականների խմբերի հիմնական նպատակը ոչ միայն բուրգերի գաղտնիքը բացահայտել էր, այլև այն թանկարժեք զարդերը և ոսկեղենը հափշտակելը, որոնք թաղված էին դամբարաններում: Հետազոտական խմբերի անդամները, սակայն, չէին պատկերացնում, որ իրենց կյանքը վտանգված էր. բուրգերը հսկվում էին առեղծվածային պահապանների կողմից: Ըստ տարածված տեսակետի` դամբարաններից մեկը հսկում է արձանը, որի գլխին փաթաթված է օձ: Օձը խայթում է յուրաքանչյուրին, ով փորձում է մոտենալ դամբարանին:
  • 8.
  • 9.
  • 10.  Ալեքսանդրիայի փարոս (հուն.՝ Φάπορ τηρ Αλεξάνδπειαρ) - մ.թ.ա. 3-րդ դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսը, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որից ծագում է հայերենում «փարոս» բառըֈ Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա քաղաքի մոտ)։Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակֈ Բարձրությունը 120մֈ Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ճանապարհ ցույց տալով նավերինֈ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերըֈ Այն կործանվեց մ.թ. 796 թ. երկրաշարժիցֈ
  • 11.
  • 12.  Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այնֈ 14-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ 15-րդ դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն էֈ
  • 13.
  • 14.  Զևսի արձան, հույների գերագույն աստված Զևսի արձանը օլիմպիակն խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարումֈ Աշխարհի յոթ հրաշալիքներիցմեկըֈ
  • 15.  Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմիցֈ Արձանի բարձրությունը տասնչորս մետր էրֈ Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը՝ ի նշան ահեղ աստծու խաղաղասիրությանֈ Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը՝ ոսկուցֈ Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 5-րդ դարումֈ Այն այրվել էֈ
  • 16.
  • 17.  Հռոդոսի կոթող, Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում, հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկըֈ
  • 18.   Մ. թ. ա. 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեցֈ Ի հիշատակ այդ իրադարձության հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որը անվանեցին Հռոդոսի կոթողֈ Դա 36 մ բարձրությամբ քանդակ էրֈ Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարումֈ Ըստ առասպելի, աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»։Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագըֈ Կոթողը կործանվել է մ. թ. ա. 222 թվին երկրաշարժիցֈ
  • 19.
  • 20.
  • 21.  Շամիրամի կախովի այգիներ, Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկըֈ
  • 22.    Այս այգիները գտնվել են Բաբելոն քաղաքումֈ Ըստ պատմական տեղեկությունների Նաբուգոդոնոսոր թագավորը այն կառուցել է իր սիրելի կնոջ՝ Մարաստանի թագուհու համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառներըֈ Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբֈ Այս գեղեցիկ այգիները ավերվել են ջրհեղեղից[փա՞ստ]։Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»՝ վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջֈ Պարտեզները աճում էին միջնաբերդում և բարձրանում ամֆիթատրոնի ձևով՝ հարկ առ հարկֈ Այն կործանվել է Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից Մ. թ. ա. 689 թ.ին։
  • 23.
  • 24.
  • 25.  Հալիկառնասոսի դամբարան, մ. թ. ա. IV դարում Փոքր Ասիայի հարավարևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասոսումերկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարանհուշարձան, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկըֈ Կառուցվել է Մավսոլոսի կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմիցֈ
  • 26.   Իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր շրջանակի մեջֈ Հանգուցյալի հերոսականացված պաշտամունքի համար նախատեսված երկրորդ հարկը շրջապատված էր հոնիական օրդերի սյունաշարով, իսկ վերջինիս վրա բարձրանում էր սանդուղքավոր մի բուրգ, որը պսակում էր չորս չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած Մավսոլոսի և նրա կնոջ քանդակըֈ Պլինիոս Ավագի տվյալներով կառույցի բարձրությունը 140 ոտնաչափ էր (46 մետր)։ Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ զուգակցվում էին երկու տարրեր՝ հելլենական, որն արտահայտված էր հոնիական սյունաշարով, և արևելյան, որը ներկայացված էր սանդուղքավոր բուրգովֈ
  • 27.
  • 28.    Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ զուգակցվում էին երկու տարրեր՝ հելլենական, որն արտահայտված էր հոնիական սյունաշարով, և արևելյան, որը ներկայացված էր սանդուղքավոր բուրգովֈ Դամբարանը (մավզոլեոնը) զարդարված էր բազմաթիվ քանդակներով, որոնց ստեղծմանը մասնակցել էին այն ժամանակի հռչակավոր քանդակագործներ Սկոպասը, Լեոքարեսը, Բրիաքսիսն ու Տիմոթեոսըֈ Դամբարանը կանգուն է մնացել մինչև 13-րդ դարը, որից հետո փլվել է ուժեղ երկրաշարժերի արդյունքում խաթարվել են նրա հիմքերըֈ 1522 թ. կառույցի մնացորդները օգտագործվել են Հովհաննեսյան միաբանության ասպետների կողմից սբ. Պետրոսի ամրոցի կառուցման վրաֈ
  • 29.
  • 30.
  • 31.   Արտեմիսի տաճար հունական աստվածուհի, Արտեմիսին (բնության, լուսնի և որսի աստվածուհի) նվիրված տաճար Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքումֈ Սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականինԼ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկըֈ Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականինֈ Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբֈ
  • 32.
  • 33.  Մ.թ.ա. 356 թվականին Արտեմիսի տաճարն այրվեցֈ Ավանդության համաձայն, Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատես, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այնֈ Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունըֈ Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքովֈ