SlideShare a Scribd company logo
1 of 8
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


     1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում (Թուրքիա) հրավիրվել էր գագաթնաժողով,
որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան,
Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան,
Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների
մակարդակով)      հռչակագիր    էին     ստորագրել    Սևծովյան     տնտեսական
համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Սերբիան,
որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004թ.:

     ՍԾՏՀ կառուցվածքը

      ՍԾՏՀ անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը
հանդիսանում է կազմակերպության շրջանակում որոշումներ կայացնող
բարձրագույն մարմինը: Խորհրդի հերթական հանդիպումները գումարվում են
տարեկան երկու անգամ` մայիսին/հունիսին և նոյեմբերին/դեկտեմբերին,
անհրաժեշտության դեպքում գումարվում են նաև հատուկ կամ ոչ-պաշտոնական
հանդիպումներ:
      Նախագահության ժամկետը տևում է վեց ամիս` սկսած յուրաքանչյուր տարվա
հունվարի և հուլիսի 1-ից:
      Համաձայն ՍԾՏՀ Կանոնադրության, ՍԾՏՀ անդամ-երկրների Ավագ
պաշտոնյաների կոմիտեն հաշվետու է Արտգործնախարարների խորհրդին և գործում
է վերջինիս անունից:
      ՍԾՏՀ անդամ-երկրների Արտգործնախարարների խորհրդի կողմից 1994թ.
մարտի 10-ին ընդունված որոշմամբ, Ստամբուլում հիմնադրվել է ՍԾՏՀ Մշտական
միջազգային քարտուղարությունը: 2006թ. մայիսից ՍԾՏՀ քարտուղարության
Գլխավոր քարտուղարն է Հունաստանի Հանրապետության քաղաքացի, դեսպան
Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը (ՀՀ-ում Հունաստանի առաջին դեսպանը):
      1995թ. սկսած ՍԾՏՀ շրջանակում գործում է «Տրոյկայի» ձևաչափը՝
խորհրդատվական բնույթի մի կառույց, որը ընդգրկում է նախկին, ներկա և ապագա
նախագահող երկրները:
      Կազմակերպությունում    դիտորդի    կարգավիճակ    ունեն    Եգիպտոսը,
 Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսրայելը,
Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, Թունիսը, ԱՄՆ-ը: Եվրամիությունը մի շարք
միջազգային այլ կազմակերպությունների հետ մեկտեղ վայելում է նույն
կարգավիճակը: Մի շարք երկրներ (Հունգարիան, Իրանը, Հորդանանը, Ճապոնիան,
Կորեայի Հանրապետությունը, Մոնտենեգրոն, Սլովենիան, Մեծ Բրիտանիան) և
միջազգային կազմակերպություններ վայելում են ՍԾՏՀ-ի հետ սեկտորային
երկխոսության գործընկերության կարգավիճակը:
      ՍԾՏՀ հարակից կազմակերպությունները` Խորհրդարանական վեհաժողովը,
Գործարար խորհուրդը, Սևծովյան առեւտրի և զարգացման բանկը և Սևծովյան
ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը հանդիսանում են որպես առանձին
կազնակերպություններ` սեփական նստավայրով և բյուջեով, գործունեության
առանձին ծրագրերով: Այս կազմակերպությունները գործում են համաձայն իրենց
սեփական կանոնադրությունների, որոնց դրույթները ներդաշնակեցված են ՍԾՏՀ
Կանոնադրության հետ:

     Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպությունում
     2001 թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի
Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը իր ողջ անձնակազմով:
Ներկայացուցչությունը գլխավորում է Միքայել Վարդանյանը:

     Կազմակերպության ներգրավվածությունը Հայաստանում

     Կազմակերպությունը Հայաստանում ներկայացված չէ:

     ՍԾՏՀ առաջնայնությունները

      ՍԾՏՀ կազմակերպությունը կոչված է տնտեսական համագործակցության
միջոցով   ամրապնդելու    կայունությունը   Սևծովյան   տարածաշրջանում    և
այն վերածելու բարգավաճման գոտու: Կազմակերպության աշխարհագրությունը
ծածկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք` ընդգրկելով երկու
մայրցամաքներում գտնվող Սևծովյան, Բալկանյան և Կովկասյան երկրներ և
ներկայացնելով դրանց մոտ 350 միլիոն բնակչությունը: ՍԾՏՀ տարածաշրջանը, որը
հարուստ է նավթով և գազով, ինչպես նաև այլ բնական պաշարներով,
աստիճանաբար վերածվում է Եվրոպայի ամենակարևոր տրանսպորտային և
էներգետիկ փոխադրումների միջանցքներից մեկը: Անդամ-երկրների միջև տարեկան
առևտրի ծավալը կազմում է ավելի քան 300 միլիարդ ԱՄՆ դոլար:
      Կազմակերպության առաջնային հայեցակարգային ծրագրերի շարքում են
ՍԾՏՀ արդյունավետության բարձրացումն ու նոր տնտեսական օրակարգի մշակումը:

Կազմակերպության շրջանակում կնքված պայմանագրեր, համաձայնագրեր

     ՍԾՏՀ Կանոնադրությունը (Խարտիան) ընդունվել է անդամ-երկրների
ղեկավարների կողմից 1998թ. հունիսի 5-ին, Յալթայի Գագաթնաժողովում: 1999թ.
ապրիլի 30-ին ընդունվել է Կանոնադրության լրացուցիչ Արձանագրությունը ՍԾՏՀ
արտոնությունների և անձեռնմխելիության մասին: 2004թ. հունիսի 25-ին,
Ստամբուլում ընդունվել է ՍԾՏՀ հիմնական փաստաթղթի` Կանոնադրության նոր,
24-րդ հոդվածը, որով ամրագրվում է Սևծովյան ուսումնասիրությունների
միջազգային կենտրոնի ստեղծումը, որպես ՍԾՏՀ հարակից “think-tank”
կազմակերպություն:
     1998թ. ապրիլի 15-ին, Սոչիում ՍԾՏՀ անդամ-երկրների կառավարությունների
միջև համաձայնագիր է ստորագրվել տարերային և տեխնածին աղետների
կանխարգելման      և    դրանց     հետևանքների    վերացման   բնագավառում
համագործակցության մասին: 2005թ. հոկտեմբերի 20-ին, Կիևում ստորագրվել է
Համաձայնագրի լրացուցիչ Արձանագրությունը:
1998թ. հոկտեմբերի 2-ին, Կեռկիրայում ստորագրվել է կազմակերպված
հանցավորությունների դեմ պայքարի բնագավառում ՍԾՏՀ անդամ-երկրների
կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիրը: 2002թ.
մարտի 15-ին, Կիևում ստորագրվել է Համաձայնագրի լրացուցիչ Արձանագրությունը:
2004թ. դեկտեմբերի 3-ին, Աթենքում ստորագրվել է Համաձայնագրի նոր լրացուցիչ
արձանագրություն` ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ:
      2002թ. մարտի 6-ին, Կիևում ստորագրվել է «ՍԾՏՀ տարածաշրջանում բեռների
ավտոմոբիլային փոխադրումների դյուրացման» մասին Փոխըմբռնման հուշագիրը:
2007թ. ապրիլի 19-ին, Բելգրադում ՍԾՏՀ անդամ-երկրները ստորագրել են
տարածաշրջանային տրանսպորտի զարգացման համար երկու կարևորագույն
փաստաթղթեր` «Սևծովյան օղակաձեւ մայրուղու համակարգված զարգացման» եւ
«ՍԾՏՀ տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման» վերաբերյալ
Փոխըմբռնման հուշագրերը: «Սևծովյան տնտեսական համագործակցության
կազմակերպության անդամ-երկրների քաղաքացի հանդիսացող բեռնատար
մեքենաների վարորդների համար անդամ-երկրներում արտոնագրերի տրամադրման
ընթացակարգերի       դյուրացման     մասին»      և   «Սևծովյան   տնտեսական
համագործակցության        կազմակերպության       անդամ-երկրների   քաղաքացի
հանդիսացող      գործարարների     համար    անդամ-երկրներում    արտոնագրերի
տրամադրման       ընթացակարգերի     դյուրացման     մասին»   համաձայնագրերը
ստորագրվել են ՍԾՏՀ չորս անդամ-երկրների` Ալբանիայի, Հայաստանի, Մոլդովայի
և Թուրքիայի կողմից 2008թ. հոկտեմբերի 23-ին, Տիրանայում:
      2007թ. ապրիլի 19-ին, Բելգրադում ստորագգրվել է ևս մեկ Փոխըմբռնման
հուշագիր`     ՍԾՏՀ   անդամ-երկրների     արտգործնախարարություններին    կից
դիվանագիտական ակադեմիաների և ինստիտուտների միջև համագործակցության
վերաբերյալ:

     Համագործակցության ոլորտները

     Տրանսպորտ

      2001թ. սկսած ընդունվել են մի շարք համատեղ հայտարարություններ և
հռչակագրեր ոլորտում համագործակցության խթանման վերաբերյալ: 2005թ.
հունվարին, Սալոնիկում ընդունվել է «Եվրասիական տրանսպորտային հանգույցի
շրջանակում Սևծովյան և Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցերի միջև
կապի» վերաբերյալ համատեղ հռչակագիրը: Համագործակցության հռչակագրեր են
ընդունվել Օդեսայում (2008), Երևանում (2009) և Սոֆիայում (2010): «ՍԾՏՀ
տարածաշրջանում բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացման» մասին
Փոխըմբռնման հուշագրի շրջանակում ներկայումս շարունակվում է ՍԾՏՀ
տարածաշրջանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար փորձնական
տարանցիկ թույլտվությունների տրամադրման վերաբերյալ պիլոտային ծրագիրը:

     Էներգետիկա

    2008թ.  ապրիլին,   Կիևում   ՍԾՏՀ   անդամ-երկրների  էներգետիկայի
նախարարները ընդունել էին «Էներգետիկայի բնագավառում Եվրամիության հետ
համագործակցության մասին» կարևոր հռչակագիրը, որում արձանագրվել էր
համագործակցության առաջընթացը և նախանշվել բնագավառի հետագա
զարգացման ճանապարհային քարտեզը: Երևանում (2009), Սոֆիայում (2010) և
Նաֆպլիոնում (2010) ընդունված հռչակագրերը արձանագրել են անցած
ժամանակահատվածում ոլորտում ՍԾՏՀ-ԵՄ համագործակցության ձեռքբերումները:
Ներկայումս      համագործակցության       օրակարգում       են    Սևծովյան
ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի կողմից մշակված էներգետիկայի
բնագավառում մինչև 2020 թ. համագործակցության ռազմավարության և
տարածաշրջանային      էներգետիկայի    ուսումնասիրությունների  վերաբերյալ
փաստաթղթերի նախագծերը, Նաֆպլիոնի հռչակագրում ամրագրված «կանաչ»
էնէրգետիկայի զարգացման մասին նախաձեռնությունը, ՍԾՏՀ երկրներում
էներգետիկայի կառավարման չափանիշների կիրառման ուղիների վերաբերյալ
Ճապոնյայի կողմից առաջարկված նախաձեռնությունը, և այլ առաջմային
խնդիրները:


     Առևտուր և տնտեսական զարգացում
      Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցմամբ, տարեկան մի
շարք աշխատաժողովներ, դասընթացներ և ցուցահանդեսներ են կազմակերպվում
անդամ-երկրներում համապատասխան աշխատանքային խմբի շրջանակում
տարածաշրջանային առևտրի դյուրացման և ներդրումների խրախուսման
նպատակով: Համագործակցության օրակարգում ընդգրկված բարդ խնդիրների
շարքում են տարածաշրջանում ազատ առևտրի գոտու ստեղծման և/կամ առևտրի
դյուրացման վերաբերյալ հարցերը: Այս և տնտեսական համագործակցության
զարգացման    բազմաթիվ   այլ   խնդիրներին    էին  անդրադարձել   ոլորտի
պատասխանատու նախարարները 2011 թ. մայիսին, Բուխարեստում այդ ձևաչափով
կայացած անդրանիկ հանդիպմանը և ընդունել փոխգործակցությունը խթանելու
պատրաստակամության վերաբերյալ հռչակագիրը:

 Փոքր և միջին ձեռնարկատիրություն
     Ոլորտում համագործակցության շրջանակում քննարկվում են մի շարք
կոնկրետ նախաձեռնություններ և ծրագրեր: Առաջնային նշանակություն ունեն բարձր
տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակման, որակավորման, փոքր և
միջին բիզնեսում կին ձեռնարկատերերի ներգրավվածության, տնտեսական
ճգնաժամի հաղթահարման, «կանաչ» ձեռնարկատիրության զարգացման հետ
կապված խնդիրները:

Գյուղատնտեսություն
      Համագործակցությունը բնագավառում գլխավորապես նպատակաուղղված է
ՍԾՏՀ գյուղատնտեսական առևտրի շուկայի հետագա զարգացման, արտահանման և
ներմուծման ընթացակարգերի բարելավման, սննդի անվտանգության ապահովման,
սահմանային անցակետերում անապահով սննդի հայտնաբերման և կանխարգելման
մեխանիզմների զարգացման և համապատասխանեցման հետ կապված առաջնային
խնդիրների լուծմանը:
Մաքսային հարցեր

     2008թ. մարտին, Կիևում ՍԾՏՀ անդամ-երկրների մաքսային կառավարման
ղեկավարներիկողմից            ընդունված հայտարարությունը ռազմավարական
նշանակություն ունի և ներկայումս հանդիսանոմ է որպես ոլորտի ծրագրային
փաստաթուղթ: Համագործակցության    առաջնային   խնդիրների    շարքում են
տեղեկատվության նախնական փոխանակման մեխանիզմի ստեղծման և ոլորտում
բարձր տեխնոլոգիաների ներդրման հարցերը:

     Արտակարգ իրավիճակներում փոխգործակցություն

      2000 թ. ի վեր մի շարք համատեղ հայտարարությններ և հռչակագրեր են
ընդունվել ոլորտի պատասխանատու նախարարների կողմից, աշխատաժողովներ,
կոնֆերանսներ, ուսումնավարժություններ են կազմակերպվել ի կատարումն 1998թ.
ստորագրված տարերային և տեխնածին աղետների կանխարգելման և դրանց
հետևանքների      վերացման    բնագավառում     համագործակցության   մասին
համաձայնագրի և դրա լրացուցիչ արձանագրության: Ոսումնավարժություններից
մեկը կազմակերպվել էր 2008թ. Գյումրիում և նվիրված էր Սպիտակի երկրաշարժի
20-ամյակի տարելիցին: 2010թ. սեյսմիկ ոլորտի փորձագետների հատուկ խումբ է
ստեղծվել ՍԾՏՀ համապատասխան աշխատանքային խմբի շրջանակում:

     Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքար

      1996 թ. ի վեր մի շարք համատեղ հայտարարությններ և հռչակագրեր են
ընդունվել   ոլորտի   պատասխանատու      նախարարների      կողմից՝    ուղղված
կազմակերպված հանցավորությունների, ահաբեկչության, անկանոն միգրացիայի
դեմ     պայքարի      շրջանակում    համագործակցության        ամրապնդմանը:
Համագործակցությունը առավել գործնական բնույթ էր ստացել 1998 թ.
ստորագրվածկազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի բնագավառում
ՍԾՏՀ անդամ-երկրների կառավարությունների միջև համագործակցության մասին
համաձայնագրից և դրա լրացուցիչ արձանագրություններից (2002, 2004) հետո: 2006թ.
Բուխարեստում     ընդունված    համատեղ   հռչակագրով    համագործակցության
օրակարգը համալրվեց մի շարք կարևոր ծրագրերով: ՍԾՏՀ և ՄԱԿ-ի թմրամիջոցների
և հանցավորության գրասենյակի կողմից մշակված «Թրաֆիքինգի հանդեպ քրեական
պատասխանատվության         ուժեղացման»    մասին    համատեղ        նախագիծը
իրականացվում է տարածաշրջանային գործողությունների ծրագրի շրջանակում
փորձագիտական հատուկ ուղեցույցի միջոցով: Անդամ-երկրների կողմից
նախագծերի տեսքով են ներկայացվում կազմակերպված հանցավորությունների,
ահաբեկչության, անկանոն միգրացիայի դեմ համատեղ պայքարի մասին
տարածաշրջանային տարեկան վերլուծությունները:

     Գիտություն և տեխնոլոգիաներ

    2007թ. ոլորտի պատասխանատու նախարարների կողմից ընդունված
համատեղ հայտարարությունը ճանապարհային քարտեզ է հանդիսանում
համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Ներկայումս այն իրականացվում է
2010-2014թթ. աշխատանքային ծրագրի շրջանակում: Համագործակցությունը
Եվրամիության հետ իրականացվում է այսպես կոչված «Շրջանակային ծրագիր - 7»
նախագծի միջոցով: 2010թ. նոյեմբերին, Սալոնիկում մտադրությունների հուշագիր
ստորագրվեց ՍԾՏՀ և ԱՄՆ կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների
բնագավառում համագործակցություն հաստատելու վերաբերյալ, որը նախատեսում է
կոնկրետ և գործնական քայլեր հուշագրով պայմանավորված մտադրություննրը
իրականացնելու ուղղությամբ:

     Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ

     Այս     բնագավառում        տարածաշրջանային    համագործակցությունը
համակարգվում է 2006 և 2008 թվականներին ոլորտի պատասխանատու
նախարարների կողմից ընդունված համատեղ հռչակագրերով, որոնց շրջանակում
անդամ-երկրների կողմից սկսած 2009թ. ներկայացվել են մի շարք նախագծեր
համագործակցությունը       զարգացնելու    նպատակով:    2011թ.  Կորեայի
Հանրապետությունը հանդես է եկել տնտեսության տարբեր ոլորտներում
տեղեկատվական        տեխնոլոգիաների     արդյունավետ  կիրառման    մասին
առաջարկությամբ: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք
միջոցառումներ, այդ քվում նաև Սեուլում:

     Բնապահպանություն

      Համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանման ոլորտում
համակարգվում է 2006 և 2011 թթ., Բուխարեստում, ինչպես նաև 2008թ., Կիևում,
համապատասխանաբար, ոլորտի պատասխանատու նախարարների և ՍԾՏՀ-ԵՄ
պատասխանատուների կողմից ընդունված համատեղ հռչակագրերով: Ոլորտում
համագործակցության խթանմանն ուղղված բազմաթիվ նախագծերի շարքում են մի
շարք առաջնային ծրագրեր՝ նվիրված «կանաչ» տնտեսության իրավական հիմքերի
զարգացմանը     (Գերմանիա),   Սևծովյան       տարածաշրջանի      «կանաչեցմանը»
(Հունաստան), ծովային միջավայրի պահպանման և վերականգնմանը (ՍԾՏՀ-
միջազգային կազմակերպություններ), և այլն: 2011թ. մարտին, Բրյուսելում, «Արևելյան
գործընկերություն»     նախաձեռնության            շրջանակում        ընդունվեցին
բնապահպանության     բնագավառում     համագործակցության        պլատֆորմն       ու
տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված համատեղ
հռչակագիրը, ինչպես նաև «Սևծովյան բնապահպանության գործընկերություն»
ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիրը:

     Առողջապահություն

      ՍԾՏՀ առողջապահության և դեղագործության հարցերի աշխատանքային խմբի
օրակարգը ընդգրկում է անդամ-երկրներում համաճարակային իրավիճակի մասին
վերլուծություններ,   վարակիչ      հիվանդությունների     կանխարգելման,
համաճարակային հսկողության և առողջությանը սպառնացող վտանգների դեմ
պայքարի համատեղ ռազմավարության մշակման, կեղծիկ դեղամիջոցների հոսքի
դեմ պայքարի մասին տեղեկությունների փոխանակման հետ կապված խնդիրները:
Քննարկման փուլում է գտնվում ՍԾՏՀ անդամ-երկրներում սանիտարական
պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի նախագիծը:

     Ինստիտուցիոնալ վերազինում և կառավարման բարելավում

      2007թ., Աթենքում, ՍԾՏՀ պատասխանատու նախարարների կողմից
ընդունված համատեղ հռչակագրի շրջանակում անդամ-երկրները պարբերաբար
հանդես են գալիս հանրային ծառայությունների և կառավարման ոլորտում ձեռք
բերված նվաճումների և առկա խնդիրների, քաղծառայողի ինստիտուտի
արդյունավետության բարձրացման հնարավոր ուղիների, նոր տեխնոլոգիաների
կիրառման միջոցով տեղեկատվության էլեկտրոնային շրջանառության բարելավման
մասին ներկայացումներով: Անդամ-երկրները բարձր են գնահատել Հայաստանի
կողմից ներկայացված “Mulberry” համակարգը և պատրաստակամություն հայտնել
քննարկելու ծրագիրը` որպես օրինակ, սեփական երկրներում կիրառելու
հնարավորությունը: Ներկայումս ՍԾՏՀ համապատասխան աշխատանքային խմբի
շրջանակում քննարկվում են ՍԾՏՀ և այլ միջազգային կազմակերպությունների միջև
ոլորտում համագործակցության հայեցակարգն ու հեռանկարները:

     Կրթություն

     ՍԾՏՀ անդամ-երկրների կրթության նախարարների 2004 և 2005 թթ. համատեղ
հռչակագրերն ու 2007թ. համատեղ հայտարարությունն ուրվագծել էին
համագործակցության հիմնական ուղիները կրթության բնագավառում, որոնք
նպատակաուղղված են տեխնիկական և մասնագիտական արդյունավետության
բարձրացմանն ու այլ առաջնային խնդիրների լուծմանը: Աշխատանքային խմբի
օրակարգում են Եվրոպայի Խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների
կողմից առաջարկված կրթական ծրագրերն ու որակավորման ընթացակարգերի և
գիտական աստիճանների համապատասխանեցման հետ կապված խնդիրները:

     Զբոսաշրջություն

     Ի կատարումն 2005 և 2011 թթ. ոլորտի պատասխանատու նախարարների
կողմից    ընդունված   համատեղ      հռչակագրերի,  մի   շարք    համատեղ
հայտարարություններ, նախագծային առաջարկություններ, արձանագրություններ և
նախաձեռնություններ են ներկայացվել համագործակցությունը այս կարևոր
բնագավառում խթանելու նպատակով: Այս կապակցությամբ, կարևոր նշանակություն
ունի անդամ-երկրների զբոսաշրջության գործակալությունների ասոցիացիայի
ստեղծումը: Անդամ-երկրներում կազմակերպվել են բազմաթիվ, այդ թվում
ավանդական դարձած, միջոցառումներ: Անցած տարիների ընթացքում անդամ-
երկրների (այդ թվում նաև Հայաստանի) և միջազգային կազմակերպությունների
կողմից ներկայացվել են մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված
առաջնային ծրագրեր («Վարդերի ուղին», «Մետաքսե ճանապարհը», «Արգոնավտների
առասպելը», «Գինեգործության և գինու ուղին», և այլն), որոնց շրջանակում
տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը շարունակվում է
քննարկվել համապատասխան աշխատանքային խմբի օրակարգում:
Մշակույթ

     Համագործակցությունը այս ոլորտում փոխկապված է զբոսաշրջության
բնագավառում ընդունվող որոշումների և իրականացվող նախագծերի հետ: 2007թ.,
Աթենքում, անդամ-երկրների մշակույթի նախարարների կողմից ընդունվաց
հայտարարությամբ պայմանավորված է ներկայումս իրականացվող մի շարք
մշակութային ծրագրերի իրականացումը: Հայաստանի կողմից ներկայացված
ծրագրերից երկուսը՝ «Սևծովյան տարածաշրջանի նորություններ»-ն ու «Սևծովյան
մշակութային նախագիծ»-ը (Կիլիկիա) ընդգրկված են համապատասխան խմբի
օրակարգում:

     Նախագծերի զարգացման հիմնադրամ

      Հիմնադրամի ստեղծումից ի վեր (2003) իրականացվել է ընդհանուր առմամբ 19
ծրագիր: Այլընտրանքային էներգետիկայի ոլորտի մեկ ծրագիր գտնվում է
իրականացման փուլում, երկու ծրագրերի շրջանակում (այդ թվում նաև ՍԾՏՀ
տարածաշրջանում տեխնոլոգիաների փոխանցման ցանցերի ստեղծման վերաբերյալ
հայկական նախագծի) նախապատրաստական աշխատանքաները մոտենում են
ավարտին և կիրականացվեն համապատասխան պայմանագրերը կնքելուց հետո:
2011թ. հուլիսի դրությամբ, 7 նոր նախագծեր են ներկայացվել աշխատանքային
խմբերի քննարկմանը (այդ նախագծերից երկուսը ներկայացվել են Հայաստանի
կողմից և ընդգրկվել գիտության և տեխնոլոգիաների հարցերի խմբի օրակարգում):
Մեկ այլ հայկական նախագիծ ներկայացվել է մշակույթի հարցերի աշխատանքային
խմբի քննարկմանը:

     ՍԾՏՀ կայքէջը.

More Related Content

More from Artavazd97

Նացիոնալիզմ
ՆացիոնալիզմՆացիոնալիզմ
ՆացիոնալիզմArtavazd97
 
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումՃիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումArtavazd97
 
Ճարտասանության դաս
Ճարտասանության դասՃարտասանության դաս
Ճարտասանության դասArtavazd97
 
Թուրքիա
ԹուրքիաԹուրքիա
ԹուրքիաArtavazd97
 
Նախաբան
ՆախաբանՆախաբան
ՆախաբանArtavazd97
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Artavazd97
 
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)Artavazd97
 
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Artavazd97
 
Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Artavazd97
 
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)Artavazd97
 
նոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանիննոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանինArtavazd97
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմArtavazd97
 
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուրհհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, ԱրթուրArtavazd97
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, ՇուշանՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, ՇուշանArtavazd97
 
Evolution powerpont
Evolution powerpont Evolution powerpont
Evolution powerpont Artavazd97
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումArtavazd97
 
Բռնադատվածներ
ԲռնադատվածներԲռնադատվածներ
ԲռնադատվածներArtavazd97
 

More from Artavazd97 (19)

English club
English club English club
English club
 
Հանճար
ՀանճարՀանճար
Հանճար
 
Նացիոնալիզմ
ՆացիոնալիզմՆացիոնալիզմ
Նացիոնալիզմ
 
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումՃիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
 
Ճարտասանության դաս
Ճարտասանության դասՃարտասանության դաս
Ճարտասանության դաս
 
Թուրքիա
ԹուրքիաԹուրքիա
Թուրքիա
 
Նախաբան
ՆախաբանՆախաբան
Նախաբան
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
 
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
 
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
 
Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)
 
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
 
նոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանիննոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանին
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
 
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուրհհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, ՇուշանՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
 
Evolution powerpont
Evolution powerpont Evolution powerpont
Evolution powerpont
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
 
Բռնադատվածներ
ԲռնադատվածներԲռնադատվածներ
Բռնադատվածներ
 

Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)

  • 1. ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում (Թուրքիա) հրավիրվել էր գագաթնաժողով, որի արդյունքում Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Սերբիան, որպես անդամ, կազմակերպությանը միացել է 2004թ.: ՍԾՏՀ կառուցվածքը ՍԾՏՀ անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը հանդիսանում է կազմակերպության շրջանակում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը: Խորհրդի հերթական հանդիպումները գումարվում են տարեկան երկու անգամ` մայիսին/հունիսին և նոյեմբերին/դեկտեմբերին, անհրաժեշտության դեպքում գումարվում են նաև հատուկ կամ ոչ-պաշտոնական հանդիպումներ: Նախագահության ժամկետը տևում է վեց ամիս` սկսած յուրաքանչյուր տարվա հունվարի և հուլիսի 1-ից: Համաձայն ՍԾՏՀ Կանոնադրության, ՍԾՏՀ անդամ-երկրների Ավագ պաշտոնյաների կոմիտեն հաշվետու է Արտգործնախարարների խորհրդին և գործում է վերջինիս անունից: ՍԾՏՀ անդամ-երկրների Արտգործնախարարների խորհրդի կողմից 1994թ. մարտի 10-ին ընդունված որոշմամբ, Ստամբուլում հիմնադրվել է ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը: 2006թ. մայիսից ՍԾՏՀ քարտուղարության Գլխավոր քարտուղարն է Հունաստանի Հանրապետության քաղաքացի, դեսպան Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը (ՀՀ-ում Հունաստանի առաջին դեսպանը): 1995թ. սկսած ՍԾՏՀ շրջանակում գործում է «Տրոյկայի» ձևաչափը՝ խորհրդատվական բնույթի մի կառույց, որը ընդգրկում է նախկին, ներկա և ապագա նախագահող երկրները: Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Եգիպտոսը, Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, Թունիսը, ԱՄՆ-ը: Եվրամիությունը մի շարք միջազգային այլ կազմակերպությունների հետ մեկտեղ վայելում է նույն կարգավիճակը: Մի շարք երկրներ (Հունգարիան, Իրանը, Հորդանանը, Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը, Մոնտենեգրոն, Սլովենիան, Մեծ Բրիտանիան) և միջազգային կազմակերպություններ վայելում են ՍԾՏՀ-ի հետ սեկտորային երկխոսության գործընկերության կարգավիճակը: ՍԾՏՀ հարակից կազմակերպությունները` Խորհրդարանական վեհաժողովը, Գործարար խորհուրդը, Սևծովյան առեւտրի և զարգացման բանկը և Սևծովյան
  • 2. ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը հանդիսանում են որպես առանձին կազնակերպություններ` սեփական նստավայրով և բյուջեով, գործունեության առանձին ծրագրերով: Այս կազմակերպությունները գործում են համաձայն իրենց սեփական կանոնադրությունների, որոնց դրույթները ներդաշնակեցված են ՍԾՏՀ Կանոնադրության հետ: Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպությունում 2001 թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը իր ողջ անձնակազմով: Ներկայացուցչությունը գլխավորում է Միքայել Վարդանյանը: Կազմակերպության ներգրավվածությունը Հայաստանում Կազմակերպությունը Հայաստանում ներկայացված չէ: ՍԾՏՀ առաջնայնությունները ՍԾՏՀ կազմակերպությունը կոչված է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդելու կայունությունը Սևծովյան տարածաշրջանում և այն վերածելու բարգավաճման գոտու: Կազմակերպության աշխարհագրությունը ծածկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք` ընդգրկելով երկու մայրցամաքներում գտնվող Սևծովյան, Բալկանյան և Կովկասյան երկրներ և ներկայացնելով դրանց մոտ 350 միլիոն բնակչությունը: ՍԾՏՀ տարածաշրջանը, որը հարուստ է նավթով և գազով, ինչպես նաև այլ բնական պաշարներով, աստիճանաբար վերածվում է Եվրոպայի ամենակարևոր տրանսպորտային և էներգետիկ փոխադրումների միջանցքներից մեկը: Անդամ-երկրների միջև տարեկան առևտրի ծավալը կազմում է ավելի քան 300 միլիարդ ԱՄՆ դոլար: Կազմակերպության առաջնային հայեցակարգային ծրագրերի շարքում են ՍԾՏՀ արդյունավետության բարձրացումն ու նոր տնտեսական օրակարգի մշակումը: Կազմակերպության շրջանակում կնքված պայմանագրեր, համաձայնագրեր ՍԾՏՀ Կանոնադրությունը (Խարտիան) ընդունվել է անդամ-երկրների ղեկավարների կողմից 1998թ. հունիսի 5-ին, Յալթայի Գագաթնաժողովում: 1999թ. ապրիլի 30-ին ընդունվել է Կանոնադրության լրացուցիչ Արձանագրությունը ՍԾՏՀ արտոնությունների և անձեռնմխելիության մասին: 2004թ. հունիսի 25-ին, Ստամբուլում ընդունվել է ՍԾՏՀ հիմնական փաստաթղթի` Կանոնադրության նոր, 24-րդ հոդվածը, որով ամրագրվում է Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի ստեղծումը, որպես ՍԾՏՀ հարակից “think-tank” կազմակերպություն: 1998թ. ապրիլի 15-ին, Սոչիում ՍԾՏՀ անդամ-երկրների կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել տարերային և տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին: 2005թ. հոկտեմբերի 20-ին, Կիևում ստորագրվել է Համաձայնագրի լրացուցիչ Արձանագրությունը:
  • 3. 1998թ. հոկտեմբերի 2-ին, Կեռկիրայում ստորագրվել է կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի բնագավառում ՍԾՏՀ անդամ-երկրների կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիրը: 2002թ. մարտի 15-ին, Կիևում ստորագրվել է Համաձայնագրի լրացուցիչ Արձանագրությունը: 2004թ. դեկտեմբերի 3-ին, Աթենքում ստորագրվել է Համաձայնագրի նոր լրացուցիչ արձանագրություն` ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: 2002թ. մարտի 6-ին, Կիևում ստորագրվել է «ՍԾՏՀ տարածաշրջանում բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացման» մասին Փոխըմբռնման հուշագիրը: 2007թ. ապրիլի 19-ին, Բելգրադում ՍԾՏՀ անդամ-երկրները ստորագրել են տարածաշրջանային տրանսպորտի զարգացման համար երկու կարևորագույն փաստաթղթեր` «Սևծովյան օղակաձեւ մայրուղու համակարգված զարգացման» եւ «ՍԾՏՀ տարածաշրջանում ծովային մայրուղիների զարգացման» վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրերը: «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների քաղաքացի հանդիսացող բեռնատար մեքենաների վարորդների համար անդամ-երկրներում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման մասին» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների քաղաքացի հանդիսացող գործարարների համար անդամ-երկրներում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման մասին» համաձայնագրերը ստորագրվել են ՍԾՏՀ չորս անդամ-երկրների` Ալբանիայի, Հայաստանի, Մոլդովայի և Թուրքիայի կողմից 2008թ. հոկտեմբերի 23-ին, Տիրանայում: 2007թ. ապրիլի 19-ին, Բելգրադում ստորագգրվել է ևս մեկ Փոխըմբռնման հուշագիր` ՍԾՏՀ անդամ-երկրների արտգործնախարարություններին կից դիվանագիտական ակադեմիաների և ինստիտուտների միջև համագործակցության վերաբերյալ: Համագործակցության ոլորտները Տրանսպորտ 2001թ. սկսած ընդունվել են մի շարք համատեղ հայտարարություններ և հռչակագրեր ոլորտում համագործակցության խթանման վերաբերյալ: 2005թ. հունվարին, Սալոնիկում ընդունվել է «Եվրասիական տրանսպորտային հանգույցի շրջանակում Սևծովյան և Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցերի միջև կապի» վերաբերյալ համատեղ հռչակագիրը: Համագործակցության հռչակագրեր են ընդունվել Օդեսայում (2008), Երևանում (2009) և Սոֆիայում (2010): «ՍԾՏՀ տարածաշրջանում բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացման» մասին Փոխըմբռնման հուշագրի շրջանակում ներկայումս շարունակվում է ՍԾՏՀ տարածաշրջանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար փորձնական տարանցիկ թույլտվությունների տրամադրման վերաբերյալ պիլոտային ծրագիրը: Էներգետիկա 2008թ. ապրիլին, Կիևում ՍԾՏՀ անդամ-երկրների էներգետիկայի նախարարները ընդունել էին «Էներգետիկայի բնագավառում Եվրամիության հետ համագործակցության մասին» կարևոր հռչակագիրը, որում արձանագրվել էր
  • 4. համագործակցության առաջընթացը և նախանշվել բնագավառի հետագա զարգացման ճանապարհային քարտեզը: Երևանում (2009), Սոֆիայում (2010) և Նաֆպլիոնում (2010) ընդունված հռչակագրերը արձանագրել են անցած ժամանակահատվածում ոլորտում ՍԾՏՀ-ԵՄ համագործակցության ձեռքբերումները: Ներկայումս համագործակցության օրակարգում են Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի կողմից մշակված էներգետիկայի բնագավառում մինչև 2020 թ. համագործակցության ռազմավարության և տարածաշրջանային էներգետիկայի ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը, Նաֆպլիոնի հռչակագրում ամրագրված «կանաչ» էնէրգետիկայի զարգացման մասին նախաձեռնությունը, ՍԾՏՀ երկրներում էներգետիկայի կառավարման չափանիշների կիրառման ուղիների վերաբերյալ Ճապոնյայի կողմից առաջարկված նախաձեռնությունը, և այլ առաջմային խնդիրները: Առևտուր և տնտեսական զարգացում Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցմամբ, տարեկան մի շարք աշխատաժողովներ, դասընթացներ և ցուցահանդեսներ են կազմակերպվում անդամ-երկրներում համապատասխան աշխատանքային խմբի շրջանակում տարածաշրջանային առևտրի դյուրացման և ներդրումների խրախուսման նպատակով: Համագործակցության օրակարգում ընդգրկված բարդ խնդիրների շարքում են տարածաշրջանում ազատ առևտրի գոտու ստեղծման և/կամ առևտրի դյուրացման վերաբերյալ հարցերը: Այս և տնտեսական համագործակցության զարգացման բազմաթիվ այլ խնդիրներին էին անդրադարձել ոլորտի պատասխանատու նախարարները 2011 թ. մայիսին, Բուխարեստում այդ ձևաչափով կայացած անդրանիկ հանդիպմանը և ընդունել փոխգործակցությունը խթանելու պատրաստակամության վերաբերյալ հռչակագիրը: Փոքր և միջին ձեռնարկատիրություն Ոլորտում համագործակցության շրջանակում քննարկվում են մի շարք կոնկրետ նախաձեռնություններ և ծրագրեր: Առաջնային նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիաների բնագավառում փորձի փոխանակման, որակավորման, փոքր և միջին բիզնեսում կին ձեռնարկատերերի ներգրավվածության, տնտեսական ճգնաժամի հաղթահարման, «կանաչ» ձեռնարկատիրության զարգացման հետ կապված խնդիրները: Գյուղատնտեսություն Համագործակցությունը բնագավառում գլխավորապես նպատակաուղղված է ՍԾՏՀ գյուղատնտեսական առևտրի շուկայի հետագա զարգացման, արտահանման և ներմուծման ընթացակարգերի բարելավման, սննդի անվտանգության ապահովման, սահմանային անցակետերում անապահով սննդի հայտնաբերման և կանխարգելման մեխանիզմների զարգացման և համապատասխանեցման հետ կապված առաջնային խնդիրների լուծմանը:
  • 5. Մաքսային հարցեր 2008թ. մարտին, Կիևում ՍԾՏՀ անդամ-երկրների մաքսային կառավարման ղեկավարներիկողմից ընդունված հայտարարությունը ռազմավարական նշանակություն ունի և ներկայումս հանդիսանոմ է որպես ոլորտի ծրագրային փաստաթուղթ: Համագործակցության առաջնային խնդիրների շարքում են տեղեկատվության նախնական փոխանակման մեխանիզմի ստեղծման և ոլորտում բարձր տեխնոլոգիաների ներդրման հարցերը: Արտակարգ իրավիճակներում փոխգործակցություն 2000 թ. ի վեր մի շարք համատեղ հայտարարությններ և հռչակագրեր են ընդունվել ոլորտի պատասխանատու նախարարների կողմից, աշխատաժողովներ, կոնֆերանսներ, ուսումնավարժություններ են կազմակերպվել ի կատարումն 1998թ. ստորագրված տարերային և տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի և դրա լրացուցիչ արձանագրության: Ոսումնավարժություններից մեկը կազմակերպվել էր 2008թ. Գյումրիում և նվիրված էր Սպիտակի երկրաշարժի 20-ամյակի տարելիցին: 2010թ. սեյսմիկ ոլորտի փորձագետների հատուկ խումբ է ստեղծվել ՍԾՏՀ համապատասխան աշխատանքային խմբի շրջանակում: Կազմակերպված հանցավորությունների դեմ պայքար 1996 թ. ի վեր մի շարք համատեղ հայտարարությններ և հռչակագրեր են ընդունվել ոլորտի պատասխանատու նախարարների կողմից՝ ուղղված կազմակերպված հանցավորությունների, ահաբեկչության, անկանոն միգրացիայի դեմ պայքարի շրջանակում համագործակցության ամրապնդմանը: Համագործակցությունը առավել գործնական բնույթ էր ստացել 1998 թ. ստորագրվածկազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի բնագավառում ՍԾՏՀ անդամ-երկրների կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրից և դրա լրացուցիչ արձանագրություններից (2002, 2004) հետո: 2006թ. Բուխարեստում ընդունված համատեղ հռչակագրով համագործակցության օրակարգը համալրվեց մի շարք կարևոր ծրագրերով: ՍԾՏՀ և ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի կողմից մշակված «Թրաֆիքինգի հանդեպ քրեական պատասխանատվության ուժեղացման» մասին համատեղ նախագիծը իրականացվում է տարածաշրջանային գործողությունների ծրագրի շրջանակում փորձագիտական հատուկ ուղեցույցի միջոցով: Անդամ-երկրների կողմից նախագծերի տեսքով են ներկայացվում կազմակերպված հանցավորությունների, ահաբեկչության, անկանոն միգրացիայի դեմ համատեղ պայքարի մասին տարածաշրջանային տարեկան վերլուծությունները: Գիտություն և տեխնոլոգիաներ 2007թ. ոլորտի պատասխանատու նախարարների կողմից ընդունված համատեղ հայտարարությունը ճանապարհային քարտեզ է հանդիսանում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Ներկայումս այն իրականացվում է
  • 6. 2010-2014թթ. աշխատանքային ծրագրի շրջանակում: Համագործակցությունը Եվրամիության հետ իրականացվում է այսպես կոչված «Շրջանակային ծրագիր - 7» նախագծի միջոցով: 2010թ. նոյեմբերին, Սալոնիկում մտադրությունների հուշագիր ստորագրվեց ՍԾՏՀ և ԱՄՆ կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցություն հաստատելու վերաբերյալ, որը նախատեսում է կոնկրետ և գործնական քայլեր հուշագրով պայմանավորված մտադրություննրը իրականացնելու ուղղությամբ: Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ Այս բնագավառում տարածաշրջանային համագործակցությունը համակարգվում է 2006 և 2008 թվականներին ոլորտի պատասխանատու նախարարների կողմից ընդունված համատեղ հռչակագրերով, որոնց շրջանակում անդամ-երկրների կողմից սկսած 2009թ. ներկայացվել են մի շարք նախագծեր համագործակցությունը զարգացնելու նպատակով: 2011թ. Կորեայի Հանրապետությունը հանդես է եկել տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման մասին առաջարկությամբ: Այս ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ քվում նաև Սեուլում: Բնապահպանություն Համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանման ոլորտում համակարգվում է 2006 և 2011 թթ., Բուխարեստում, ինչպես նաև 2008թ., Կիևում, համապատասխանաբար, ոլորտի պատասխանատու նախարարների և ՍԾՏՀ-ԵՄ պատասխանատուների կողմից ընդունված համատեղ հռչակագրերով: Ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված բազմաթիվ նախագծերի շարքում են մի շարք առաջնային ծրագրեր՝ նվիրված «կանաչ» տնտեսության իրավական հիմքերի զարգացմանը (Գերմանիա), Սևծովյան տարածաշրջանի «կանաչեցմանը» (Հունաստան), ծովային միջավայրի պահպանման և վերականգնմանը (ՍԾՏՀ- միջազգային կազմակերպություններ), և այլն: 2011թ. մարտին, Բրյուսելում, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակում ընդունվեցին բնապահպանության բնագավառում համագործակցության պլատֆորմն ու տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված համատեղ հռչակագիրը, ինչպես նաև «Սևծովյան բնապահպանության գործընկերություն» ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիրը: Առողջապահություն ՍԾՏՀ առողջապահության և դեղագործության հարցերի աշխատանքային խմբի օրակարգը ընդգրկում է անդամ-երկրներում համաճարակային իրավիճակի մասին վերլուծություններ, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, համաճարակային հսկողության և առողջությանը սպառնացող վտանգների դեմ պայքարի համատեղ ռազմավարության մշակման, կեղծիկ դեղամիջոցների հոսքի դեմ պայքարի մասին տեղեկությունների փոխանակման հետ կապված խնդիրները:
  • 7. Քննարկման փուլում է գտնվում ՍԾՏՀ անդամ-երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի նախագիծը: Ինստիտուցիոնալ վերազինում և կառավարման բարելավում 2007թ., Աթենքում, ՍԾՏՀ պատասխանատու նախարարների կողմից ընդունված համատեղ հռչակագրի շրջանակում անդամ-երկրները պարբերաբար հանդես են գալիս հանրային ծառայությունների և կառավարման ոլորտում ձեռք բերված նվաճումների և առկա խնդիրների, քաղծառայողի ինստիտուտի արդյունավետության բարձրացման հնարավոր ուղիների, նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով տեղեկատվության էլեկտրոնային շրջանառության բարելավման մասին ներկայացումներով: Անդամ-երկրները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ներկայացված “Mulberry” համակարգը և պատրաստակամություն հայտնել քննարկելու ծրագիրը` որպես օրինակ, սեփական երկրներում կիրառելու հնարավորությունը: Ներկայումս ՍԾՏՀ համապատասխան աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում են ՍԾՏՀ և այլ միջազգային կազմակերպությունների միջև ոլորտում համագործակցության հայեցակարգն ու հեռանկարները: Կրթություն ՍԾՏՀ անդամ-երկրների կրթության նախարարների 2004 և 2005 թթ. համատեղ հռչակագրերն ու 2007թ. համատեղ հայտարարությունն ուրվագծել էին համագործակցության հիմնական ուղիները կրթության բնագավառում, որոնք նպատակաուղղված են տեխնիկական և մասնագիտական արդյունավետության բարձրացմանն ու այլ առաջնային խնդիրների լուծմանը: Աշխատանքային խմբի օրակարգում են Եվրոպայի Խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկված կրթական ծրագրերն ու որակավորման ընթացակարգերի և գիտական աստիճանների համապատասխանեցման հետ կապված խնդիրները: Զբոսաշրջություն Ի կատարումն 2005 և 2011 թթ. ոլորտի պատասխանատու նախարարների կողմից ընդունված համատեղ հռչակագրերի, մի շարք համատեղ հայտարարություններ, նախագծային առաջարկություններ, արձանագրություններ և նախաձեռնություններ են ներկայացվել համագործակցությունը այս կարևոր բնագավառում խթանելու նպատակով: Այս կապակցությամբ, կարևոր նշանակություն ունի անդամ-երկրների զբոսաշրջության գործակալությունների ասոցիացիայի ստեղծումը: Անդամ-երկրներում կազմակերպվել են բազմաթիվ, այդ թվում ավանդական դարձած, միջոցառումներ: Անցած տարիների ընթացքում անդամ- երկրների (այդ թվում նաև Հայաստանի) և միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվել են մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջնային ծրագրեր («Վարդերի ուղին», «Մետաքսե ճանապարհը», «Արգոնավտների առասպելը», «Գինեգործության և գինու ուղին», և այլն), որոնց շրջանակում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը շարունակվում է քննարկվել համապատասխան աշխատանքային խմբի օրակարգում:
  • 8. Մշակույթ Համագործակցությունը այս ոլորտում փոխկապված է զբոսաշրջության բնագավառում ընդունվող որոշումների և իրականացվող նախագծերի հետ: 2007թ., Աթենքում, անդամ-երկրների մշակույթի նախարարների կողմից ընդունվաց հայտարարությամբ պայմանավորված է ներկայումս իրականացվող մի շարք մշակութային ծրագրերի իրականացումը: Հայաստանի կողմից ներկայացված ծրագրերից երկուսը՝ «Սևծովյան տարածաշրջանի նորություններ»-ն ու «Սևծովյան մշակութային նախագիծ»-ը (Կիլիկիա) ընդգրկված են համապատասխան խմբի օրակարգում: Նախագծերի զարգացման հիմնադրամ Հիմնադրամի ստեղծումից ի վեր (2003) իրականացվել է ընդհանուր առմամբ 19 ծրագիր: Այլընտրանքային էներգետիկայի ոլորտի մեկ ծրագիր գտնվում է իրականացման փուլում, երկու ծրագրերի շրջանակում (այդ թվում նաև ՍԾՏՀ տարածաշրջանում տեխնոլոգիաների փոխանցման ցանցերի ստեղծման վերաբերյալ հայկական նախագծի) նախապատրաստական աշխատանքաները մոտենում են ավարտին և կիրականացվեն համապատասխան պայմանագրերը կնքելուց հետո: 2011թ. հուլիսի դրությամբ, 7 նոր նախագծեր են ներկայացվել աշխատանքային խմբերի քննարկմանը (այդ նախագծերից երկուսը ներկայացվել են Հայաստանի կողմից և ընդգրկվել գիտության և տեխնոլոգիաների հարցերի խմբի օրակարգում): Մեկ այլ հայկական նախագիծ ներկայացվել է մշակույթի հարցերի աշխատանքային խմբի քննարկմանը: ՍԾՏՀ կայքէջը.