SlideShare a Scribd company logo
1 of 2
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հիմնվել է 1949թ.` երկրորդ համաշխարհային
պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, մարդու իրավունքների և հիմնարար
ազատությունների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վրա հիմնված,
խախաղ ու բարգավաճ ապագային միտված նոր Եվրոպայի կառուցման տեսլականի
իրագործման առանցքում: Այսօր Եվրոպայի խորհրդին անդամակացում է 47
պետություն և այն հանդիսանում է Եվրոպայի ամենահին ու ամենամեծ
կազմակերպություններից մեկը: ԵԽ կենտրոնակայանը գտնվում է Ստրասբուրգում:
Ինչպես ամրագրված է Կազմակերպության Կանոնակարգում «ԵԽ նպատակն է
առավել ամուր միասնություն ձևավորել իր անդամների շրջանում` իրականացնելու
և ամրապնդելու համար այն գաղափարներն ու սկզբունքները, որոնք նրանց
ընդհանուր ժառանգությունն են կազմում եւ աջակցել նրանց տնտեսական ու
սոցիալական զարգացմանը»:

Կազմակերպության հիմնական մարմիններն են.

     Նախարարների կոմիտեն
     ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ)
     Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը
     Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)
     Մարդու իրավունքների հանձնակատարը
     Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովը
     Գլխավոր քարտուղարը (ԳՔ)

Ստրասբուրգում գործում է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը: ԵԽԽՎ-ում
ՀՀ պատվիրակությունը կազմված է չորս ներկայացուցիչներից և չորս
փոխարինողներից: Հայաստանը ներկայացուցիչներ ունի նաև Կազմակերպության
զանազան աշխատանքային մարմիններում: Հայաստանում գործում է
Կազմակերպության Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը և ԵԽ
տեղեկատվական գրասենյակը:

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի անդամակցության գործընթացը սկիզբ էր առել
դեռևս 1995թ.: 1996թ. հունվարի 26-ին ՀՀ Ազգային Ժողովը ԵԽԽՎ-ում ստացավ
հատուկ հրավիրյալի կարգավիճակ: 2000թ. նոյեմբերի 9-ին, Նախարարների կոմիտեի
թիվ 2000/13 որոշման համաձայն Հայաստանը ստացավ Եվրոպայի խորհրդի անդամ
դառնալու հրավերը, իսկ լիիրավ անդամ դարձավ 2001թ. հունվարի 25-ին:

Անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավված է
կազմակերպության, նրա կառույցների, ինչպես նաև ԵԽ անդամ երկրների միջև
միջկառավարական համագործակցությունը կարգավորող մի շարք փորձագիտական
կոմիտեների ընթացիկ աշխատանքներին և հանդես է գալիս կազմակերպության
հետագա գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն
ունեցող նախաձեռնություններով: Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել ԵԽ-
ի առջև ստանձնած պարտավորությունների կատարման և այդ խնդրում
կազմակերպության տարբեր՝ մշտական և ժամանակավոր կառույցների հետ
համագործակցության ուղղությամբ: Հայաստանը վավերացրել է ԵԽ
անդամակցությամբ նախատեսված բոլոր Կոնվենցիաները:

Անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների ներքին օրենսդրությանն
առնչվող բարեփոխումների մասով ընդունվել կամ փոփոխություններ են կատարվել
մի շարք օրենքներում: Նշված օրենսդրական բարեփոխումներն իրականացվել են
հիմնվելով ԵԽ համապատասխան փորձառության, մասնավորապես «Իրավունքի
միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի
հանձնաժողով), խորհրդատվական անմիջական մասնակցության վրա:

Այսօր ՀՀ - ԵԽ համագործակցությունը ներառում է կազմակերպության
պարտավորությունների գրեթե ողջ շրջանակը` հաշվի առնելով Հայաստանի
կառավարության առաջնահերթությունները, ինչպես նաև մոնիտորինգային
մարմինների առաջարկություններն ու խորհրդատվությունը: Այն ընդգրկում է
արդարադատության համակարգի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության, ընտրական
օրենսդրության եւ կիրառման, արգելափակման վայրերի, կոռուպցիայի դեմ
պայքարի, սոցիալական համախմբվածության, ինչպես նաև քաղաքակրթությունների
միջեւ երկխոսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներին նվիրված ծրագրեր:
Նման համագործակցությունը իրականացվում է մասնավորապես ԵԽ-Հայաստան
համագործակցության ծրագրային փաստաթղթի համաձայն: Գործողությունների
ներկա (2009-2011) ծրագրը ընդգրկում է շուրջ 26 նախագծեր` 8.1 միլիոն եվրո
ընդհանուր արժողությամբ:

Հայաստանը մասնակցում է ԵԽ-ի կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի
գործընթացներին՝ անդամակցելով Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբին
(GRECO), ինչպես նաև Փողերի լվացման դեմ մեխանիզմների գնահատման ԵԽ
հանձնախմբի (MONEYVAL) աշխատանքներին:

Անհրաժեշտ կայքէջեր.

Եվրոպայի Խորհուրդ` www.coe.int
ԵԽ Խորհրդարանական վեհաժողով` assembly.coe.int
Մարդու իրավունքների եվրոպական դատարան` www.echr.coe.int/echr
ԵԽ տեղեկատվական գրասենյակ Հայստանում` www.coe.am

More Related Content

More from Artavazd97

Նացիոնալիզմ
ՆացիոնալիզմՆացիոնալիզմ
Նացիոնալիզմ
Artavazd97
 
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումՃիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Artavazd97
 
Ճարտասանության դաս
Ճարտասանության դասՃարտասանության դաս
Ճարտասանության դաս
Artavazd97
 
Թուրքիա
ԹուրքիաԹուրքիա
Թուրքիա
Artavazd97
 
Նախաբան
ՆախաբանՆախաբան
Նախաբան
Artavazd97
 
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Artavazd97
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Artavazd97
 
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Artavazd97
 
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Artavazd97
 
նոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանիննոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանին
Artavazd97
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
Artavazd97
 
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուրհհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
Artavazd97
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, ՇուշանՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
Artavazd97
 
Evolution powerpont
Evolution powerpont Evolution powerpont
Evolution powerpont
Artavazd97
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Artavazd97
 
Բռնադատվածներ
ԲռնադատվածներԲռնադատվածներ
Բռնադատվածներ
Artavazd97
 

More from Artavazd97 (17)

Հանճար
ՀանճարՀանճար
Հանճար
 
Նացիոնալիզմ
ՆացիոնալիզմՆացիոնալիզմ
Նացիոնալիզմ
 
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումՃիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
 
Ճարտասանության դաս
Ճարտասանության դասՃարտասանության դաս
Ճարտասանության դաս
 
Թուրքիա
ԹուրքիաԹուրքիա
Թուրքիա
 
Նախաբան
ՆախաբանՆախաբան
Նախաբան
 
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
 
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
 
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
 
նոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանիննոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանին
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
 
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուրհհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, ՇուշանՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
 
Evolution powerpont
Evolution powerpont Evolution powerpont
Evolution powerpont
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
 
Բռնադատվածներ
ԲռնադատվածներԲռնադատվածներ
Բռնադատվածներ
 

Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)

  • 1. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հիմնվել է 1949թ.` երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վրա հիմնված, խախաղ ու բարգավաճ ապագային միտված նոր Եվրոպայի կառուցման տեսլականի իրագործման առանցքում: Այսօր Եվրոպայի խորհրդին անդամակացում է 47 պետություն և այն հանդիսանում է Եվրոպայի ամենահին ու ամենամեծ կազմակերպություններից մեկը: ԵԽ կենտրոնակայանը գտնվում է Ստրասբուրգում: Ինչպես ամրագրված է Կազմակերպության Կանոնակարգում «ԵԽ նպատակն է առավել ամուր միասնություն ձևավորել իր անդամների շրջանում` իրականացնելու և ամրապնդելու համար այն գաղափարներն ու սկզբունքները, որոնք նրանց ընդհանուր ժառանգությունն են կազմում եւ աջակցել նրանց տնտեսական ու սոցիալական զարգացմանը»: Կազմակերպության հիմնական մարմիններն են. Նախարարների կոմիտեն ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Մարդու իրավունքների հանձնակատարը Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովը Գլխավոր քարտուղարը (ԳՔ) Ստրասբուրգում գործում է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կազմված է չորս ներկայացուցիչներից և չորս փոխարինողներից: Հայաստանը ներկայացուցիչներ ունի նաև Կազմակերպության զանազան աշխատանքային մարմիններում: Հայաստանում գործում է Կազմակերպության Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը և ԵԽ տեղեկատվական գրասենյակը: Եվրոպայի Խորհրդում Հայաստանի անդամակցության գործընթացը սկիզբ էր առել դեռևս 1995թ.: 1996թ. հունվարի 26-ին ՀՀ Ազգային Ժողովը ԵԽԽՎ-ում ստացավ հատուկ հրավիրյալի կարգավիճակ: 2000թ. նոյեմբերի 9-ին, Նախարարների կոմիտեի թիվ 2000/13 որոշման համաձայն Հայաստանը ստացավ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու հրավերը, իսկ լիիրավ անդամ դարձավ 2001թ. հունվարի 25-ին: Անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության, նրա կառույցների, ինչպես նաև ԵԽ անդամ երկրների միջև միջկառավարական համագործակցությունը կարգավորող մի շարք փորձագիտական կոմիտեների ընթացիկ աշխատանքներին և հանդես է գալիս կազմակերպության
  • 2. հետագա գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով: Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել ԵԽ- ի առջև ստանձնած պարտավորությունների կատարման և այդ խնդրում կազմակերպության տարբեր՝ մշտական և ժամանակավոր կառույցների հետ համագործակցության ուղղությամբ: Հայաստանը վավերացրել է ԵԽ անդամակցությամբ նախատեսված բոլոր Կոնվենցիաները: Անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների ներքին օրենսդրությանն առնչվող բարեփոխումների մասով ընդունվել կամ փոփոխություններ են կատարվել մի շարք օրենքներում: Նշված օրենսդրական բարեփոխումներն իրականացվել են հիմնվելով ԵԽ համապատասխան փորձառության, մասնավորապես «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով), խորհրդատվական անմիջական մասնակցության վրա: Այսօր ՀՀ - ԵԽ համագործակցությունը ներառում է կազմակերպության պարտավորությունների գրեթե ողջ շրջանակը` հաշվի առնելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունները, ինչպես նաև մոնիտորինգային մարմինների առաջարկություններն ու խորհրդատվությունը: Այն ընդգրկում է արդարադատության համակարգի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության, ընտրական օրենսդրության եւ կիրառման, արգելափակման վայրերի, կոռուպցիայի դեմ պայքարի, սոցիալական համախմբվածության, ինչպես նաև քաղաքակրթությունների միջեւ երկխոսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներին նվիրված ծրագրեր: Նման համագործակցությունը իրականացվում է մասնավորապես ԵԽ-Հայաստան համագործակցության ծրագրային փաստաթղթի համաձայն: Գործողությունների ներկա (2009-2011) ծրագրը ընդգրկում է շուրջ 26 նախագծեր` 8.1 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ: Հայաստանը մասնակցում է ԵԽ-ի կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի գործընթացներին՝ անդամակցելով Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբին (GRECO), ինչպես նաև Փողերի լվացման դեմ մեխանիզմների գնահատման ԵԽ հանձնախմբի (MONEYVAL) աշխատանքներին: Անհրաժեշտ կայքէջեր. Եվրոպայի Խորհուրդ` www.coe.int ԵԽ Խորհրդարանական վեհաժողով` assembly.coe.int Մարդու իրավունքների եվրոպական դատարան` www.echr.coe.int/echr ԵԽ տեղեկատվական գրասենյակ Հայստանում` www.coe.am