SlideShare a Scribd company logo
1 of 3
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսի հանրապետության, Ռուսաստանի
Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների կողմից ստորագրվեց Համաձայնագիր
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ-ի) ստեղծման մասին:

1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա–Աթայում ստորագրվեց Համաձայնագրի
լրացուցիչ արձանագրություն, որի համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի,
Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի,
ՈՒզբեկստանի, Ուկրաինայի հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը
կազմում են Անկախ պետությունների համագործակցությունը:

2009 թվականի օգոստոսի 18-ին Վրաստանը, որը 1993 թվականին ստորագրել էր
վերոհիշյալ արձանագրությունը, պաշտոնապես դադարեցրեց իր անդամությունը
ԱՊՀ-ին:

1993 թվականի հունվարի 22-ին ԱՊՀ անդամ պետությունները, բացառությամբ
Ուկրաինայի, ընդունեցին ԱՊՀ կանոնադրությունը, որի համաձայն
համագործակցության հիմնական նպատակներն են.

- փոխգործակցության իրականացումը քաղաքական, տնտեսական,
բնապահպանական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,

- անդամ պետությունների բազմակողմանի և հավասարակշռված տնտեսական ու
սոցիալական զարգացումը ընդհանուր տնտեսական տարածության շրջանակներում,
ինչպես նաև միջպետական համագործակցությունը և ինտեգրումը,

- մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ապահովումը միջազգային
իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ԵԱՀԿ
փաստաթղթերի համաձայն,

- անդամ պետությունների միջև համագործակցությունը միջազգային խաղաղության
և անվտանգության ապահովման գործում, սպառազինությունների և ռազմական
ծախսերի կրճատմանն ուղղված ազդեցիկ գործողությունների իրականացումը,
միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի վերացումը, ինչպես
նաև համընդհանուր և ամբողջական զինաթափման հասնելը,


- աջակցությունը անդամ պետությունների քաղաքացիների տեղաշարժմանը և ազատ
շփմանը ԱՊՀ-ում,

- փոխադարձ իրավական օժանդակունը և համագործակցությունը
իրահարաբերությունների այլ ոլորտներում,
- ԱՊՀ մասնակից պետությունների միջև վեճերի և կոնֆլիկտների խաղաղ
կարգավորումը:
2005 թվականի օգոստոսի 26-ին Թուրքմենստանը հայտարարեց, որ մասնակցելու է
ԱՊՀ-ին որպես «ասոցացված անդամ»:

Համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում իրականացվում է կանոնադրական
մարմինների միջոցով.

- Պետությունների ղեկավարների խորհուրդ
- Կառավարությունների ղեկավարների խորհուրդ
- Արտաքին գործերի նախարարների խորհուրդ
- Տնտեսական խորհուրդ
- Պաշտպանության նախարարների խորհուրդ
- Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդ
- Միջխորհրդարանական վեհաժողով
- Տնտեսաական դատարան:

Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների
ղեկավարների խորհուրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերի
միջև ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մշտական գործող- մարմին է
հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր
ներկայացուցիչների խորհուրդը, որոնք գործում է ԱՊՀ կանոնադրական և այլ
մարմիններին կից:

Համագործակցության մշտական գործող գործադիր, վարչական և
համակարգող մարմիը ԱՊՀ Գործադիր կոմիտեն է, որի կենտրոնակայանը գտնվում է
Մինսկ քաղաքում`Մոսկվայում մասնաճյուղով:

1994 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ԱՊՀ-ին շնորհեց դիտորդի
կարգավիճակ: Նման կարգավիճակ է շնորհվել Համագործակցությանը նաև ՄԱԿ-ի
առևտրի եւ զարգացման խորհրդաժողովում (1994 թ. ապրիլի 19 ):

ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է 82 մարմին, այդ թվում ճյուղային
համագործակցության 66 մարմին, որոնք կոչված են նպաստելու ԱՊՀ
շրջանակներում համագործակցության զարգացմանը:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր անդամ և ԱՊՀ
շրջանակներում իրականացվող համագործակցության տարբեր ծրագրերի
նախապատրաստման և իրագործման ակտիվ մասնակից: Դա պայմանավորված է
տնտեսական, հումանիտար, քաղաքական, ռազմաքաղաքական և այլ ոլորտներում
պետության ունեցած շահերով:

ՀՀ մասնակցում է ԱՊՀ բոլոր մարմինների գործունեությանը, բացառությամբ ԱՊՀ
տնտեսական դատարանի:

2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեյում ԱՊՀ գագաթաժողովն ընդունեց
Համագործակցության հետագա զարգացման հայեցակարգը և նրա իրագործմանն
ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը:

2009 թվականի նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԿՂԽ կողմից Յալթայում հաստատվեցին ԱՊՀ
մասնակից պետությունների երկարատև համագործակցության հիմնական
ուղղությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև որոշում կայացվեց
ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցառումների մասին` ուղղված
համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների
հաղթահարմանը:

2010 թվականի դեկտեմբերի 9-10-ին Մոսկվայում կայացան ԱՊՀ արտաքին գործերի
նախարարների խորհրդի և պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը:

ԱՊՀ ԱԳՆ խորհրդի նիստին քննարկվեցին 18 փաստաթղթերի նախագծեր`ուղղված
միջպետական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը
տնտեսության բնագավառում, ինչպես նաև հումանիտար և անվտանգության
ապահովման ոլորտներում:

2010 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ ԱՊՀ ՊՂԽ նիստը, որի ընթացքում տեղի
ունեցավ կարծիքների փոխանակում ընթացակարգային հարցերի, ինչպես նաև ԱՊՀ
հետագա ամրապնդման և ակտիվության բարձրացման արդիական խնդիրների
վերաբերյալ: Նիստին քննարկվել և ընդունվել են որոշումներ ավելի քան 20
փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են համագործակցության
ակտիվացմանը տնտեսական և հումանիտար ոլորտներում, անվտանգության
ապահովման և Համագործակցության գործունեության այլ ուղղություններով:

Համաձայն մոսկովյան հանդիպման` ԱՊՀ մարմիններում նախագահությունը
Ռուսաստանի Դաշնությունից 2011 թվականի հունվարի 1-ից անցավ Տաջիկստանի
հանրապետությանը:

More Related Content

More from Artavazd97

Նացիոնալիզմ
ՆացիոնալիզմՆացիոնալիզմ
ՆացիոնալիզմArtavazd97
 
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումՃիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումArtavazd97
 
Ճարտասանության դաս
Ճարտասանության դասՃարտասանության դաս
Ճարտասանության դասArtavazd97
 
Թուրքիա
ԹուրքիաԹուրքիա
ԹուրքիաArtavazd97
 
Նախաբան
ՆախաբանՆախաբան
ՆախաբանArtavazd97
 
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)Artavazd97
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Artavazd97
 
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)Artavazd97
 
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Artavazd97
 
Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Artavazd97
 
նոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանիննոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանինArtavazd97
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմArtavazd97
 
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուրհհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, ԱրթուրArtavazd97
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, ՇուշանՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, ՇուշանArtavazd97
 
Evolution powerpont
Evolution powerpont Evolution powerpont
Evolution powerpont Artavazd97
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումArtavazd97
 
Բռնադատվածներ
ԲռնադատվածներԲռնադատվածներ
ԲռնադատվածներArtavazd97
 

More from Artavazd97 (19)

English club
English club English club
English club
 
Հանճար
ՀանճարՀանճար
Հանճար
 
Նացիոնալիզմ
ՆացիոնալիզմՆացիոնալիզմ
Նացիոնալիզմ
 
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումՃիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
 
Ճարտասանության դաս
Ճարտասանության դասՃարտասանության դաս
Ճարտասանության դաս
 
Թուրքիա
ԹուրքիաԹուրքիա
Թուրքիա
 
Նախաբան
ՆախաբանՆախաբան
Նախաբան
 
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
 
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
 
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
 
Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)
 
նոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանիննոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանին
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
 
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուրհհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, ՇուշանՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մոնիկա, Շուշան
 
Evolution powerpont
Evolution powerpont Evolution powerpont
Evolution powerpont
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
 
Բռնադատվածներ
ԲռնադատվածներԲռնադատվածներ
Բռնադատվածներ
 

Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)

  • 1. ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսի հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների կողմից ստորագրվեց Համաձայնագիր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ-ի) ստեղծման մասին: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա–Աթայում ստորագրվեց Համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն, որի համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազաղստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՈՒզբեկստանի, Ուկրաինայի հանրապետությունները և Ռուսաստանի Դաշնությունը կազմում են Անկախ պետությունների համագործակցությունը: 2009 թվականի օգոստոսի 18-ին Վրաստանը, որը 1993 թվականին ստորագրել էր վերոհիշյալ արձանագրությունը, պաշտոնապես դադարեցրեց իր անդամությունը ԱՊՀ-ին: 1993 թվականի հունվարի 22-ին ԱՊՀ անդամ պետությունները, բացառությամբ Ուկրաինայի, ընդունեցին ԱՊՀ կանոնադրությունը, որի համաձայն համագործակցության հիմնական նպատակներն են. - փոխգործակցության իրականացումը քաղաքական, տնտեսական, բնապահպանական, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում, - անդամ պետությունների բազմակողմանի և հավասարակշռված տնտեսական ու սոցիալական զարգացումը ընդհանուր տնտեսական տարածության շրջանակներում, ինչպես նաև միջպետական համագործակցությունը և ինտեգրումը, - մարդու իրավունքների և հիմնական ազատությունների ապահովումը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների և նորմերի, ինչպես նաև ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն, - անդամ պետությունների միջև համագործակցությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում, սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատմանն ուղղված ազդեցիկ գործողությունների իրականացումը, միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի վերացումը, ինչպես նաև համընդհանուր և ամբողջական զինաթափման հասնելը, - աջակցությունը անդամ պետությունների քաղաքացիների տեղաշարժմանը և ազատ շփմանը ԱՊՀ-ում, - փոխադարձ իրավական օժանդակունը և համագործակցությունը իրահարաբերությունների այլ ոլորտներում,
  • 2. - ԱՊՀ մասնակից պետությունների միջև վեճերի և կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը: 2005 թվականի օգոստոսի 26-ին Թուրքմենստանը հայտարարեց, որ մասնակցելու է ԱՊՀ-ին որպես «ասոցացված անդամ»: Համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով. - Պետությունների ղեկավարների խորհուրդ - Կառավարությունների ղեկավարների խորհուրդ - Արտաքին գործերի նախարարների խորհուրդ - Տնտեսական խորհուրդ - Պաշտպանության նախարարների խորհուրդ - Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդ - Միջխորհրդարանական վեհաժողով - Տնտեսաական դատարան: Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհուրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մշտական գործող- մարմին է հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը, որոնք գործում է ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններին կից: Համագործակցության մշտական գործող գործադիր, վարչական և համակարգող մարմիը ԱՊՀ Գործադիր կոմիտեն է, որի կենտրոնակայանը գտնվում է Մինսկ քաղաքում`Մոսկվայում մասնաճյուղով: 1994 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ԱՊՀ-ին շնորհեց դիտորդի կարգավիճակ: Նման կարգավիճակ է շնորհվել Համագործակցությանը նաև ՄԱԿ-ի առևտրի եւ զարգացման խորհրդաժողովում (1994 թ. ապրիլի 19 ): ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է 82 մարմին, այդ թվում ճյուղային համագործակցության 66 մարմին, որոնք կոչված են նպաստելու ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր անդամ և ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցության տարբեր ծրագրերի նախապատրաստման և իրագործման ակտիվ մասնակից: Դա պայմանավորված է տնտեսական, հումանիտար, քաղաքական, ռազմաքաղաքական և այլ ոլորտներում պետության ունեցած շահերով: ՀՀ մասնակցում է ԱՊՀ բոլոր մարմինների գործունեությանը, բացառությամբ ԱՊՀ տնտեսական դատարանի: 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեյում ԱՊՀ գագաթաժողովն ընդունեց
  • 3. Համագործակցության հետագա զարգացման հայեցակարգը և նրա իրագործմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը: 2009 թվականի նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԿՂԽ կողմից Յալթայում հաստատվեցին ԱՊՀ մասնակից պետությունների երկարատև համագործակցության հիմնական ուղղությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև որոշում կայացվեց ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցառումների մասին` ուղղված համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարմանը: 2010 թվականի դեկտեմբերի 9-10-ին Մոսկվայում կայացան ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի և պետությունների ղեկավարների խորհրդի նիստերը: ԱՊՀ ԱԳՆ խորհրդի նիստին քննարկվեցին 18 փաստաթղթերի նախագծեր`ուղղված միջպետական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը տնտեսության բնագավառում, ինչպես նաև հումանիտար և անվտանգության ապահովման ոլորտներում: 2010 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ ԱՊՀ ՊՂԽ նիստը, որի ընթացքում տեղի ունեցավ կարծիքների փոխանակում ընթացակարգային հարցերի, ինչպես նաև ԱՊՀ հետագա ամրապնդման և ակտիվության բարձրացման արդիական խնդիրների վերաբերյալ: Նիստին քննարկվել և ընդունվել են որոշումներ ավելի քան 20 փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են համագործակցության ակտիվացմանը տնտեսական և հումանիտար ոլորտներում, անվտանգության ապահովման և Համագործակցության գործունեության այլ ուղղություններով: Համաձայն մոսկովյան հանդիպման` ԱՊՀ մարմիններում նախագահությունը Ռուսաստանի Դաշնությունից 2011 թվականի հունվարի 1-ից անցավ Տաջիկստանի հանրապետությանը: