SlideShare a Scribd company logo
1 of 9
Նոր հայց խաղարկային դատարանին
         «Ի պաշտպանություն խղճի ազատության»

Կրթահամալիրի բոլոր դպրոցներում ուսումնական պլանով նախատեսված
առավոտյան պարապմունքի ընթացքում կատարվում են կրոնական բնույթ ունեցող
երգեր, իսկ կրթահամալիրի տոնացույցով նախատեսվում են քրիստոնեական
արարողությունների անցկացում: Այս իրողությունը խախտում է այլ հավատի,
ինչպես նաև աթեիստ քաղաքացիների և երեխաների իրավունքները և
ազատությունները, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրության հոդված 26 – ով
(Հոդված 26.Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այս
իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և
դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական
արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով
արտահայտելու ազատությունը:
Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա
անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության
կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար),
«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 5–ի կետ 6–ով (Հոդված 5. Կրթության
բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները
Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`
6) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը.
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի
հոդված 1-3-ով
(Հոդված1.Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի
և կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է
որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու
ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձապես կամ այլ քաղաքացիների
հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օրենքի առջեւ հավասար
են քաղաքացիական, հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքի բոլոր
բնագավառներում՝ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից կամ
կրոնական պատկանելիությունից:
Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի
սահմանափակումները, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ
իրավունքների խոչընդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը առաջ են բերում
օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 3. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ
բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ
արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի
նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:
Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն
սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը
եւ կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը,
հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները
պաշտպանելու
համար),

«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ով (Հոդված 9.
Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ ( ֆիզիկական, հոգեկան եւ այլ )
բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին,
արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը
նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը
պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով:

Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի
պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր
գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործումից,
դրանց արտադրության կամ առեւտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից,
անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների օրինական շահերի այլ
ոտնահարումից) և 10-ով (Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի եւ դավանանքի
ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի , խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները , համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ
հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:
Դավանանքի, ազատության եւ համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է
սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ
հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության,
բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների եւ
ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ
մինչեւ 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական
կազմակերպություններին):

ՀՀ Սահմանադրության 47 հոդվածի ( Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել
Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները
և արժանապատվությունը) հիմքով պահանջում ենք պատասխանողներից
դադարեցնել մեր իրավունքների խախտումը:
Հայցն ընդունված է
Ար մինե Բաբայան



                       Հաշվի առնելով դասավանդող Ա. Տիգրանյանի, մասնագետ
                       Տ. Պարսիլյանի և սովորող Մ. Շարոյանի հայցը` «Ի
                       պաշտպանություն խղճի ազատության», և հիմք ընդունելով
                       Խաղարկային դատարանի աշխատակարգը` դատարանը
                       որոշում է կայացնում վերոհիշյալ հայցադիմումը վարույթ
                       ընդունելու մասին:



                       Խաղարկային դատարանի դատավոր` Արմինե Բաբայան




           Տեղեկություն դատական նիստի մասին
Ար մինե Բաբայան
Խաղարկային դատարանը տեղեկացնում է, որ «Ի պաշտպանություն խղճի
ազատության» հայցով դատը, տեղի կունենա մայիսի 4-ին` ժամը 16.00, 6-րդ
լսարանում:




 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Խաղարկային
                դատարանին



                               Ի պատասխան «Ի պաշտպանության խղճի
                               ազատության» հայցի. (հայցվորներ`
                               դասավանդող Ա. Տիգրանյան, մասնագետ Տ.
                               Պարսիլյան և սովորող Մ. Շարոյան)
Նախ` ողջունում եմ ձեզ` ձեր սահմանադրական իրավունքից օգտվելու համար,
ըստ որի`

Հոդված 27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի
պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական
ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ
առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ
պատասխան ստանալու իրավունք:

Հիմա անդրադառնանք ձեր հայցին:

Դուք մեջ եք բերում. «Կրթության բնագավառում պետական քաղաքականության
սկզբունքներն են` 6) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ
բնույթը» («Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ
օրենքի հոդված 1-3-ով, հոդված 1):

Իհարկե, ո՞վ է սա քննարկում: Մեր կրթահամալիրում կրթությունը աշխարհիկ բնույթ
ունի: Այն չի կարող աշխարհիկ չլինել: Ուշադիր նայեք ուսումնական պլանով
նախատեսված առարկայացանկին, ուսումնական պլանի պարզաբանումներին:
Կրթությունն իհարկե աշխարհիկ է, բայց և´ ՀՀ Սահմանադրությամբ, և´ Հայաստանի
Հանրապետության օրենքով կարևորվում է նաև հոգևոր կրթության դերը: Դրանք մեր
գլխավոր օրենքներում ոչ միայն իրար հակադրված չեն, այլ նաև համադրված են:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նույն օրենքի մյուս կետին.

Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ
առաքելությունների իրագործմանը. 1. նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությանը,
օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական հաստատություններում
(«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք,
հոդված 17):
Խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև այս ձևակերպումներին.

1. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական
սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի
հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության
պահպանման գործում» (ՀՀ Սահմանադրություն, գլուխ 1, Սահմանադրական կարգի
հիմունքները, հոդված 8.1):

2. «Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող
հետեւյալ առաքելությունների իրագործմանը. նպաստել հայ ժողովրդի հոգեւոր
կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական
հաստատություններում» (ՀՀ օրենքը Խղճի ազատության և կրոնական
կազմակերպությունների մասին, հոդված 17):

3. «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ
ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային
արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև
Հայ Եկեղեցին» (ՀՀ ՕՐԵՆՔԸ Կրթության մասին, գլուխ 1, հոդված 4):

Գրականության, երաժշտության, արվեստի մյուս ճյուղերի մի մեծ, դասական
հատված կապվում է հոգևոր մշակույթի հետ: Յոհան Բախ, Գեորգ Հենդել, Յոզեֆ
Հայդն, Լյուդվիգ Բեթհովեն, Ջուզեպպե Վերդի, Յոհաննես Բրամս, Շառլ Գունո,
Միխայիլ Գլինկա, Սերգեյ Ռախմանինով, Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Մովսես
Խորենացի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Նարեկացի, Մակար Եկմալյան, Կոմիտաս…
Կրթական ծրագրերում ներառված են Նարեկացու «Մատյան ողբերգությունը»,
Տաղերը, Խորենացու շարականները, Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոյ»-ն,
Կոմիտաս, Բախ, Բեթհովեն …:

ՀՀ օրենքով ամրապնդված է հայ ժողովրդի հոգևոր, ազգային ու համամարդկային
աժեքների պահպանումն ու զարգացումը:

Մեր 20011-2012 ուստարվա ուսումնական պլանում գրված է.

«Գրաբարի ուսուցումը կազմակերպվում է Նոր Կտակարանի ընթերցման միջոցով`
որպես եկեղեցական ծեսի լեզու»: Ուսումնական պլանը դրվել է քննարկման (ընդ
որում ուղարկվել է և´ սովորողներին, և´ ծնողներին, և´ ուսուցիչներին): Որևէ
անհամաձայնություն չի եղել: Դրանից հետո այն հաստատվել է:

Դուք մեջ եք բերում. «Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի
համաձայնությամբ մինչեւ 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական
կազմակերպություններին»:

Ներկայացնում եմ կրոնական կազմակերպության սահմանումը:

«Հոդված 4. Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ ղեկավարության,
ինչպես նաեւ կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով
ստեղծված քաղաքացիների միավորում է:

Կրոնական կազմակերպություններ են՝ եկեղեցական ու կրոնական համայնքները,
թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու
հրատարակչական հաստատությունները եւ այլ կրոնական-եկեղեցական
հիմնարկներ» (Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ
օրենք)»:
Ի՞նչ կրոնական կազմակերպության մասին է խոսքը: Ձեր մեջբերման իմաստը
անհասկանալի էր:

Դուք մեջ եք բերում. «Հոդված 3. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ
հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական
ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու
կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:
Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն
սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը
եւ կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը,
հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները
պաշտպանելու համար)»:

Ժամերգությունները, կրոնական ծիսակատարությունները, արարողությունները
ունեն ամբողջական արարողակարգ՝ իրենց համակարգված ծիսակարգով:
Ընդհանուր պարապմունքներին վերոնշվածը ժամանակի առումով չի կարող արվել և
չի էլ արվում: Ինչ վերաբերում է հոգևոր երգերին կամ Տերունական աղոթքին կամ
երբեմն օրվա խորհրդի ներկայացմանը, սրանք կարող են մտնել ընդհանուր
պարապմունքի մեջ և մտնում են, քանի որ ծրագրային են և´ Խորենացին, և´
Նարեկացին, և´ Շնորհալին, և´ Կոմիտասը: Մեր ուսումական
պլանով նախատեսվում է նաև գրաբարը՝ որպես ծեսի և Կտակարանի լեզու:
Ծրագրային են նաև հոգևոր երգերը, ծեսերը: Մեջբերում եմ ուսումնական պլանից:
Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական
օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների,
Հանրակրթական Դիջիտեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված
կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
Կրթահամալիրն իրականացնում է հեղինակային, այլընտրանքային ծրագիր: Եվ այդ
ծրագրում օրենքի սահմանում իրականացվում է նաև հոգևոր կրթություն: Սովորողն
իր ծնողի հետ, դասավանդողը հնարավորություն ունեն ծրագիր ընտրելու: Նրանց ոչ
ոք չի պարտադրել այս ծրագիրը: Մեջբերում եմ ուսումնական պլանից:

10-12-րդ դասարան ընդունվում են հիմնական կրթություն ունեցող
համապատասխան դասարանների սովորողները, ում ծնողներն ընտրում են
Ծրագիրը և սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին:

Դուք մեջբերում եք. «Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն
իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից,
շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝
թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առեւտրի մեջ
ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա
իրավունքների օրինական շահերի այլ ոտնահարումից) և 10-ով (Հոդված 10. Երեխայի
մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունքը):

Չհասկացվեց ձեր այս մեջբերման անհրաժեշտությունը ևս:

Ելնելով վերոնշյալից` կարծում եմ, որ հայցն իրավական որևէ հիմք չունի:

                                            Պատասխանող` Մարիետ Սիմոնյան
Ի պատասխան «Ի պաշտպանություն խղճի
                ազատության» հայցի
Լուսինե Մանուկյան
                                 Հետո սկսեցի ցավել: Ցավել այն բանի համար, որ
                                 այսօր մեր փոքրիկ ու մի ափ երկրում մենք հերիք
                                 չէ մի խոսքի, մի ընդհանուրի չենք կարողանում
                                 գալ, հերիք չէ շատ ու շատ են պառակտումներն
                                 ու տարաձայնությունները, հերիք չէ
                                 քաղաքական կուսակցությունների թատրոնը
                                 շարունակում է իր տարերային խաղերը, հերիք
չէ երկիրը լի է աղանդավորական բազմազան ու բազմաբնույթ
կազմակերպություններով, հերիք չէ պատանիների ու երիտասարադների մեջ լայն
տարածում է գտել եվրոպական կիսառոքերական էմոյական շարժումը, որն իր
արմատներով գնում է դեպի ճապոնական կիսասինտոիզմը, հերիք չէ
արտասահմանից ներկրված ,,գլյանցը ու գլամուռը,, ստորադասում են չունևորներին
մյուսներից՝ սերմանելով անտարբերություն, ու մեկ էլ հանկարծ մեր ներսից գլուխ է
բարձրացնում մի ընդդիմություն, ով անսպասելի հարցադրում է անում. ինչո՛ւ ենք
ստիպում, որ մեր կրթահամալիրում սովորող երեխաները սովորեն Տերունական
աղոթքն ու երգեն հոգևոր երգեր՝ շարականներ: Շարականներ, որոնք մեր հայ
մշակույթի գանձերն են և որը գնահատում են հենց նույն արտասահմանցիները:
Գանձեր, որոնք սովետական տարիներին պոկվել էին ժողովրդից ու երգվում էին
միայն եկեղեցիներում: Եկեղեցի, որ դարերի ընթացքում բազմիցս մեզ պահել է,
պահել է որպես ազգ, ու եթե այսօր մենք որպես ազգություն պահպանվել ենք, ապա
եկեղեցու շնորհիվ: Բայց այդ եկեղեցին անտեսված էր նույն այդ սովետական
տարիներին:

Ինչո՞ւ ենք պարտադրում. հարցը շատ հռետորական է և անհիմն: Ես երբևէ որևէ
բողոք չեմ լսել և ոչ մեկից, մինչև անգամ Եհովայի վկա ծնողներից: Դեռ ավելին,
այդպիսի մի ծնող ինքն էլ ցանկություն հայտնեց մասնակցելու մեր
պարապմունքներին:

Հարգելիներս, երբևէ դուք մեզ մոտ տեսե՞լ եք պարտադրանք երեխայի հանդեպ:
Չմոռանանք նաև, որ մենք խոսում ենք երեխայի մասին, ով իսկապես կկարողանա
կողմնորոշվել՝ ինքը քրիստոնյա է, մուսուլման, թե հեթանոս միայն այն ժամանակ,
երբ գիտակցական այդ մակարդակը կունենա արդեն:
Առաջին անգամ, երբ ես լսեցի Աստծո մասին, երբ ես սկսեցի կարդալ Աստվածաշունչ,
երբ ես սովորեցի Հայր-մերը, 15 տարեկան էի, մինչ այդ դպրոցում ինձ հակառակն էին
սովորեցրել: Դա ինձ համար բացահայտում էր, մինչ այդ ինձ պարտադրել էին
հակառակը:

Ի՞նչ պարտադրանքի մասին է խոսքը; Ըստ ձեր տրամաբանության՝ երեխան պետք է
ի՞նքը ընտրի: Բայց երեխան ունի՞ այդքան հասունություն, որ ծնվելուց հետո ընտրի,
թե ինքը ում պետք է հավատա՝ Աստծուն, թե այլ աստվածների, թե՞ պիտի
չհավատա…
Իսկ գուցե երեխան ծնվի, մեծանա, հետո ի՞նքը որոշի, թե ինչ ազգի է պատկանում:
Ըստ ձեր տրամաբանության մենք նաև դա ենք պարտադրում, այո, Հայաստանում
ծնված յուրաքանչյուր երեխա հայ է՝ անկախ իր կամքից: Այստեղ էլ պարտադրանք
կա:

Պարտադրանք կա նաև ծնողի ընտրության հարցում: Հա ի՞նչ անենք, որ երեխան
ծնվել է տվյալ ծնողներից, բայց ինչի պիտի պարտադրված մնա այդ մարդկանց մոտ:
Թող ինքը որոշի,թե ով պետք է լինի իր ծնողը…
Օրենքը, որտեղից դուք մեջբերումներ եք արել, ախր հենց դրա համար է ստեղծված,
որպեսզի դրսից ներկրված աղանդներն ու այլադավան կրոնները չխեղդեն մեր
երկրում քրիստոնեությունը և մեր ազգային մշակույթը, որպեսզի աշխարհը քիչ-քիչ
ճանաչող երեխան հանկարծ չընկնի հոգեբանական այլ, մեզ օտար միջավայր: Այս
դեպքում օրենքը մինչև անգամ ծնողից է պաշտպանում երեխային:

Դպրոցը այն վայրն է, որտեղ անհատը ձեռք է բերում ամեն ինչ, դպրոցը հիմքն է:
Դպրոցում է մարդը ձեռք բերում կարողություններ, հասկանում կյանքը, դառնում
այսպիսին կամ այնպիսին: Կարևոր է, թե երեխան, որպես հումք, դպրոցում ով է
դառնում, դասավանդողների, ընկերների, միջավայրի ազդեցությամբ ինչպիսի
անհատ է ձևավորվում ու զարգանում:

Որքան մաքուրն ու անաղարտը ստանա, ուրեմն այդքան շահել է ինքը:
Ի՞նչ անենք: Գոնե մենք, որ ուզում ենք այս երկրի համար պիտանի քաղաքացիներ
տալ, Հայաստանի ապագան շարունակող պատանիներ ունենալ՝ ստեղծագործ,
համարձակ, արժանապատվություն ունեցող, կեղծիքի չգնացող, չտա՞նք իրենց այն,
ինչը մերն է, մեր ազգայինը: Անտեսե՞նք եկեղեցին, ո՞ւմ ընտրենք հոգևոր առաջնորդ,
ո՞ր հավատքին դավանենք:

Ըստ քրիստոնության՝ մարդը ազատ կամք ունի ընտրելու համար: Քրիստոնեությունը
ոչինչ չի պարտադրում, իսկ աղոթել չի նշանակում միայն աղերսել, այն էլ
ստորանալով: Ամեն օր երեխան իր ծնողից հաց է ուզում; Ուրեմն ի՞նչ, ստացվում է, որ
երեխայի արժանապատվությունը ամեն օր ոտնահարվո՞ւմ է, որովհետև ինքը ամեն
օր իր ծնողից ինչ-որ բա՞ն է խնդրում…

Եւ հետո ինձ թվում է՝ դուք ուղղակի չեք ըմբռնում, թե աղոթքը ինչ է: Աղոթքը միայն
աղերսանք չէ, ճիշտ է, շատ հաճախ մարդիկ աղոթում են, երբ նեղն են ընկնում, բայց
աղոթքը զրույց է: Զրույց է Աստծո հետ, դա մարմնից դուրս բան է: Այն մարդիկ, ովքեր
աղոթել են իսկապես, գիտեն, թե դա ինչ սրբասուրբ բան է, թե ինչպես կարող է
մարդու հոգին լցվել տիեզերական մեծությամբ, թե ինչպես է մարդը վեհանում,
ինչպես է ազատվում ստոր, մանր-մունր, ճղճիմ արարքներ կատարելու մարդկային
բնույթից:

Իսկական քրիստոնեությունը հենց դրանով է առավել, քրիստոնեությունը կենդանի
հավատք է, ոչ թե կրոն: Քրիստոնյա մարդը կարող է քայլելիս էլ աղոթել ու Աստծո
հետ լինել:
Շատ ծնողներ են մոտենում ու շնորհակալություն հայտնում, որ մենք ամեն առավոտ
օրը սկսում ենք ընդհանուր պարապմունքով, որ իրենց երեխաները շարականներ են
երգում, որ Կոմիտաս են երգում, որ իրենց արմատից չեն հեռանում:

Հիմա ի՞նչ անենք: Պառակտվե՞նք: Մեր ազգի դժբախտությունն այն է, որ միաբան
չենք, որ ընդհանուր գաղափարախոսության հետևից չենք գնում, որ ամեն մարդ
փոխում է այդ ընդհանուրից մի տառ, կամ ձևափոխում է ասվածը, իր ձևով է ասում,
կամ ընդհանրապես այլ բան է ասում, ու ստացվում է այնպես, որ հասնում է
օրհասական պահը՝ ապրել-չապրելու հարցը: Այդ ժամանակ միախմբվում ենք ու
լուծում ենք ապրելու հարցը: Բայց հենց շարունակում ենք ապրել, մոռանում ենք, որ
պիտի միասին կառուցենք, ստեղծենք, արարենք:

Ափսոս, թե չէ մենք հիմա ի՜նչ մեծ ու հզոր պետություն էինք…
Հիմա ի՞նչ, Աստծուն մեղադրե՞նք… Իհարկե ոչ, որովհետև մեր ընտրությունն է սա,
իսկ Աստված մեզ ոչինչ չի պարտադրում: Աստված մարդուն ազատ կամք է տվել, ու
մարդն ինքն է որոշում իր ճամփան….
Կրկնում եմ, նույն Աստված է մարդուն տվել ազատ կամք և չի պարտադրում ոչինչ:

More Related Content

More from Artavazd97

Նացիոնալիզմ
ՆացիոնալիզմՆացիոնալիզմ
ՆացիոնալիզմArtavazd97
 
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումՃիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումArtavazd97
 
Ճարտասանության դաս
Ճարտասանության դասՃարտասանության դաս
Ճարտասանության դասArtavazd97
 
Թուրքիա
ԹուրքիաԹուրքիա
ԹուրքիաArtavazd97
 
Նախաբան
ՆախաբանՆախաբան
ՆախաբանArtavazd97
 
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)Artavazd97
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Artavazd97
 
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)Artavazd97
 
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Artavazd97
 
Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Artavazd97
 
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)Artavazd97
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմArtavazd97
 
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուրհհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, ԱրթուրArtavazd97
 
Evolution powerpont
Evolution powerpont Evolution powerpont
Evolution powerpont Artavazd97
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումArtavazd97
 
Բռնադատվածներ
ԲռնադատվածներԲռնադատվածներ
ԲռնադատվածներArtavazd97
 

More from Artavazd97 (17)

Հանճար
ՀանճարՀանճար
Հանճար
 
Նացիոնալիզմ
ՆացիոնալիզմՆացիոնալիզմ
Նացիոնալիզմ
 
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումՃիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
 
Ճարտասանության դաս
Ճարտասանության դասՃարտասանության դաս
Ճարտասանության դաս
 
Թուրքիա
ԹուրքիաԹուրքիա
Թուրքիա
 
Նախաբան
ՆախաբանՆախաբան
Նախաբան
 
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
 
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)
 
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
 
Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)
 
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
 
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուրհհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
 
Evolution powerpont
Evolution powerpont Evolution powerpont
Evolution powerpont
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
 
Բռնադատվածներ
ԲռնադատվածներԲռնադատվածներ
Բռնադատվածներ
 

նոր հայց խաղարկային դատարանին

  • 1. Նոր հայց խաղարկային դատարանին «Ի պաշտպանություն խղճի ազատության» Կրթահամալիրի բոլոր դպրոցներում ուսումնական պլանով նախատեսված առավոտյան պարապմունքի ընթացքում կատարվում են կրոնական բնույթ ունեցող երգեր, իսկ կրթահամալիրի տոնացույցով նախատեսվում են քրիստոնեական արարողությունների անցկացում: Այս իրողությունը խախտում է այլ հավատի, ինչպես նաև աթեիստ քաղաքացիների և երեխաների իրավունքները և ազատությունները, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրության հոդված 26 – ով (Հոդված 26.Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը: Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար), «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 5–ի կետ 6–ով (Հոդված 5. Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են` 6) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը. «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 1-3-ով (Հոդված1.Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր: Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օրենքի առջեւ հավասար են քաղաքացիական, հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում՝ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից կամ կրոնական պատկանելիությունից: Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչընդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն: Հոդված 3. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս: Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը եւ կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը,
  • 2. հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար), «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ով (Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ ( ֆիզիկական, հոգեկան եւ այլ ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առեւտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների օրինական շահերի այլ ոտնահարումից) և 10-ով (Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունքը Յուրաքանչյուր երեխա ունի մտքի , խղճի եւ դավանանքի ազատության իրավունք: Երեխայի հայացքները , համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության: Դավանանքի, ազատության եւ համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ մինչեւ 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին): ՀՀ Սահմանադրության 47 հոդվածի ( Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը) հիմքով պահանջում ենք պատասխանողներից դադարեցնել մեր իրավունքների խախտումը:
  • 3. Հայցն ընդունված է Ար մինե Բաբայան Հաշվի առնելով դասավանդող Ա. Տիգրանյանի, մասնագետ Տ. Պարսիլյանի և սովորող Մ. Շարոյանի հայցը` «Ի պաշտպանություն խղճի ազատության», և հիմք ընդունելով Խաղարկային դատարանի աշխատակարգը` դատարանը որոշում է կայացնում վերոհիշյալ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Խաղարկային դատարանի դատավոր` Արմինե Բաբայան Տեղեկություն դատական նիստի մասին Ար մինե Բաբայան Խաղարկային դատարանը տեղեկացնում է, որ «Ի պաշտպանություն խղճի ազատության» հայցով դատը, տեղի կունենա մայիսի 4-ին` ժամը 16.00, 6-րդ լսարանում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Խաղարկային դատարանին Ի պատասխան «Ի պաշտպանության խղճի ազատության» հայցի. (հայցվորներ` դասավանդող Ա. Տիգրանյան, մասնագետ Տ. Պարսիլյան և սովորող Մ. Շարոյան)
  • 4. Նախ` ողջունում եմ ձեզ` ձեր սահմանադրական իրավունքից օգտվելու համար, ըստ որի` Հոդված 27.1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Հիմա անդրադառնանք ձեր հայցին: Դուք մեջ եք բերում. «Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են` 6) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը» («Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 1-3-ով, հոդված 1): Իհարկե, ո՞վ է սա քննարկում: Մեր կրթահամալիրում կրթությունը աշխարհիկ բնույթ ունի: Այն չի կարող աշխարհիկ չլինել: Ուշադիր նայեք ուսումնական պլանով նախատեսված առարկայացանկին, ուսումնական պլանի պարզաբանումներին: Կրթությունն իհարկե աշխարհիկ է, բայց և´ ՀՀ Սահմանադրությամբ, և´ Հայաստանի Հանրապետության օրենքով կարևորվում է նաև հոգևոր կրթության դերը: Դրանք մեր գլխավոր օրենքներում ոչ միայն իրար հակադրված չեն, այլ նաև համադրված են: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նույն օրենքի մյուս կետին. Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը. 1. նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական հաստատություններում («Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 17): Խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև այս ձևակերպումներին. 1. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում» (ՀՀ Սահմանադրություն, գլուխ 1, Սահմանադրական կարգի հիմունքները, հոդված 8.1): 2. «Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը. նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական հաստատություններում» (ՀՀ օրենքը Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին, հոդված 17): 3. «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ
  • 5. ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին» (ՀՀ ՕՐԵՆՔԸ Կրթության մասին, գլուխ 1, հոդված 4): Գրականության, երաժշտության, արվեստի մյուս ճյուղերի մի մեծ, դասական հատված կապվում է հոգևոր մշակույթի հետ: Յոհան Բախ, Գեորգ Հենդել, Յոզեֆ Հայդն, Լյուդվիգ Բեթհովեն, Ջուզեպպե Վերդի, Յոհաննես Բրամս, Շառլ Գունո, Միխայիլ Գլինկա, Սերգեյ Ռախմանինով, Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Մովսես Խորենացի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Նարեկացի, Մակար Եկմալյան, Կոմիտաս… Կրթական ծրագրերում ներառված են Նարեկացու «Մատյան ողբերգությունը», Տաղերը, Խորենացու շարականները, Ներսես Շնորհալու «Առավոտ լուսոյ»-ն, Կոմիտաս, Բախ, Բեթհովեն …: ՀՀ օրենքով ամրապնդված է հայ ժողովրդի հոգևոր, ազգային ու համամարդկային աժեքների պահպանումն ու զարգացումը: Մեր 20011-2012 ուստարվա ուսումնական պլանում գրված է. «Գրաբարի ուսուցումը կազմակերպվում է Նոր Կտակարանի ընթերցման միջոցով` որպես եկեղեցական ծեսի լեզու»: Ուսումնական պլանը դրվել է քննարկման (ընդ որում ուղարկվել է և´ սովորողներին, և´ ծնողներին, և´ ուսուցիչներին): Որևէ անհամաձայնություն չի եղել: Դրանից հետո այն հաստատվել է: Դուք մեջ եք բերում. «Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ մինչեւ 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին»: Ներկայացնում եմ կրոնական կազմակերպության սահմանումը: «Հոդված 4. Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ ղեկավարության, ինչպես նաեւ կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է: Կրոնական կազմակերպություններ են՝ եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները եւ այլ կրոնական-եկեղեցական հիմնարկներ» (Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք)»: Ի՞նչ կրոնական կազմակերպության մասին է խոսքը: Ձեր մեջբերման իմաստը անհասկանալի էր: Դուք մեջ եք բերում. «Հոդված 3. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:
  • 6. Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը եւ կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար)»: Ժամերգությունները, կրոնական ծիսակատարությունները, արարողությունները ունեն ամբողջական արարողակարգ՝ իրենց համակարգված ծիսակարգով: Ընդհանուր պարապմունքներին վերոնշվածը ժամանակի առումով չի կարող արվել և չի էլ արվում: Ինչ վերաբերում է հոգևոր երգերին կամ Տերունական աղոթքին կամ երբեմն օրվա խորհրդի ներկայացմանը, սրանք կարող են մտնել ընդհանուր պարապմունքի մեջ և մտնում են, քանի որ ծրագրային են և´ Խորենացին, և´ Նարեկացին, և´ Շնորհալին, և´ Կոմիտասը: Մեր ուսումական պլանով նախատեսվում է նաև գրաբարը՝ որպես ծեսի և Կտակարանի լեզու: Ծրագրային են նաև հոգևոր երգերը, ծեսերը: Մեջբերում եմ ուսումնական պլանից: Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, Հանրակրթական Դիջիտեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է: Կրթահամալիրն իրականացնում է հեղինակային, այլընտրանքային ծրագիր: Եվ այդ ծրագրում օրենքի սահմանում իրականացվում է նաև հոգևոր կրթություն: Սովորողն իր ծնողի հետ, դասավանդողը հնարավորություն ունեն ծրագիր ընտրելու: Նրանց ոչ ոք չի պարտադրել այս ծրագիրը: Մեջբերում եմ ուսումնական պլանից: 10-12-րդ դասարան ընդունվում են հիմնական կրթություն ունեցող համապատասխան դասարանների սովորողները, ում ծնողներն ընտրում են Ծրագիրը և սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին: Դուք մեջբերում եք. «Պետությունը եւ նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում՝ թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առեւտրի մեջ ներգրավելուց, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների օրինական շահերի այլ ոտնահարումից) և 10-ով (Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունքը): Չհասկացվեց ձեր այս մեջբերման անհրաժեշտությունը ևս: Ելնելով վերոնշյալից` կարծում եմ, որ հայցն իրավական որևէ հիմք չունի: Պատասխանող` Մարիետ Սիմոնյան
  • 7. Ի պատասխան «Ի պաշտպանություն խղճի ազատության» հայցի Լուսինե Մանուկյան Հետո սկսեցի ցավել: Ցավել այն բանի համար, որ այսօր մեր փոքրիկ ու մի ափ երկրում մենք հերիք չէ մի խոսքի, մի ընդհանուրի չենք կարողանում գալ, հերիք չէ շատ ու շատ են պառակտումներն ու տարաձայնությունները, հերիք չէ քաղաքական կուսակցությունների թատրոնը շարունակում է իր տարերային խաղերը, հերիք չէ երկիրը լի է աղանդավորական բազմազան ու բազմաբնույթ կազմակերպություններով, հերիք չէ պատանիների ու երիտասարադների մեջ լայն տարածում է գտել եվրոպական կիսառոքերական էմոյական շարժումը, որն իր արմատներով գնում է դեպի ճապոնական կիսասինտոիզմը, հերիք չէ արտասահմանից ներկրված ,,գլյանցը ու գլամուռը,, ստորադասում են չունևորներին մյուսներից՝ սերմանելով անտարբերություն, ու մեկ էլ հանկարծ մեր ներսից գլուխ է բարձրացնում մի ընդդիմություն, ով անսպասելի հարցադրում է անում. ինչո՛ւ ենք ստիպում, որ մեր կրթահամալիրում սովորող երեխաները սովորեն Տերունական աղոթքն ու երգեն հոգևոր երգեր՝ շարականներ: Շարականներ, որոնք մեր հայ մշակույթի գանձերն են և որը գնահատում են հենց նույն արտասահմանցիները: Գանձեր, որոնք սովետական տարիներին պոկվել էին ժողովրդից ու երգվում էին միայն եկեղեցիներում: Եկեղեցի, որ դարերի ընթացքում բազմիցս մեզ պահել է, պահել է որպես ազգ, ու եթե այսօր մենք որպես ազգություն պահպանվել ենք, ապա եկեղեցու շնորհիվ: Բայց այդ եկեղեցին անտեսված էր նույն այդ սովետական տարիներին: Ինչո՞ւ ենք պարտադրում. հարցը շատ հռետորական է և անհիմն: Ես երբևէ որևէ բողոք չեմ լսել և ոչ մեկից, մինչև անգամ Եհովայի վկա ծնողներից: Դեռ ավելին, այդպիսի մի ծնող ինքն էլ ցանկություն հայտնեց մասնակցելու մեր պարապմունքներին: Հարգելիներս, երբևէ դուք մեզ մոտ տեսե՞լ եք պարտադրանք երեխայի հանդեպ: Չմոռանանք նաև, որ մենք խոսում ենք երեխայի մասին, ով իսկապես կկարողանա կողմնորոշվել՝ ինքը քրիստոնյա է, մուսուլման, թե հեթանոս միայն այն ժամանակ, երբ գիտակցական այդ մակարդակը կունենա արդեն: Առաջին անգամ, երբ ես լսեցի Աստծո մասին, երբ ես սկսեցի կարդալ Աստվածաշունչ, երբ ես սովորեցի Հայր-մերը, 15 տարեկան էի, մինչ այդ դպրոցում ինձ հակառակն էին սովորեցրել: Դա ինձ համար բացահայտում էր, մինչ այդ ինձ պարտադրել էին հակառակը: Ի՞նչ պարտադրանքի մասին է խոսքը; Ըստ ձեր տրամաբանության՝ երեխան պետք է ի՞նքը ընտրի: Բայց երեխան ունի՞ այդքան հասունություն, որ ծնվելուց հետո ընտրի, թե ինքը ում պետք է հավատա՝ Աստծուն, թե այլ աստվածների, թե՞ պիտի չհավատա…
  • 8. Իսկ գուցե երեխան ծնվի, մեծանա, հետո ի՞նքը որոշի, թե ինչ ազգի է պատկանում: Ըստ ձեր տրամաբանության մենք նաև դա ենք պարտադրում, այո, Հայաստանում ծնված յուրաքանչյուր երեխա հայ է՝ անկախ իր կամքից: Այստեղ էլ պարտադրանք կա: Պարտադրանք կա նաև ծնողի ընտրության հարցում: Հա ի՞նչ անենք, որ երեխան ծնվել է տվյալ ծնողներից, բայց ինչի պիտի պարտադրված մնա այդ մարդկանց մոտ: Թող ինքը որոշի,թե ով պետք է լինի իր ծնողը… Օրենքը, որտեղից դուք մեջբերումներ եք արել, ախր հենց դրա համար է ստեղծված, որպեսզի դրսից ներկրված աղանդներն ու այլադավան կրոնները չխեղդեն մեր երկրում քրիստոնեությունը և մեր ազգային մշակույթը, որպեսզի աշխարհը քիչ-քիչ ճանաչող երեխան հանկարծ չընկնի հոգեբանական այլ, մեզ օտար միջավայր: Այս դեպքում օրենքը մինչև անգամ ծնողից է պաշտպանում երեխային: Դպրոցը այն վայրն է, որտեղ անհատը ձեռք է բերում ամեն ինչ, դպրոցը հիմքն է: Դպրոցում է մարդը ձեռք բերում կարողություններ, հասկանում կյանքը, դառնում այսպիսին կամ այնպիսին: Կարևոր է, թե երեխան, որպես հումք, դպրոցում ով է դառնում, դասավանդողների, ընկերների, միջավայրի ազդեցությամբ ինչպիսի անհատ է ձևավորվում ու զարգանում: Որքան մաքուրն ու անաղարտը ստանա, ուրեմն այդքան շահել է ինքը: Ի՞նչ անենք: Գոնե մենք, որ ուզում ենք այս երկրի համար պիտանի քաղաքացիներ տալ, Հայաստանի ապագան շարունակող պատանիներ ունենալ՝ ստեղծագործ, համարձակ, արժանապատվություն ունեցող, կեղծիքի չգնացող, չտա՞նք իրենց այն, ինչը մերն է, մեր ազգայինը: Անտեսե՞նք եկեղեցին, ո՞ւմ ընտրենք հոգևոր առաջնորդ, ո՞ր հավատքին դավանենք: Ըստ քրիստոնության՝ մարդը ազատ կամք ունի ընտրելու համար: Քրիստոնեությունը ոչինչ չի պարտադրում, իսկ աղոթել չի նշանակում միայն աղերսել, այն էլ ստորանալով: Ամեն օր երեխան իր ծնողից հաց է ուզում; Ուրեմն ի՞նչ, ստացվում է, որ երեխայի արժանապատվությունը ամեն օր ոտնահարվո՞ւմ է, որովհետև ինքը ամեն օր իր ծնողից ինչ-որ բա՞ն է խնդրում… Եւ հետո ինձ թվում է՝ դուք ուղղակի չեք ըմբռնում, թե աղոթքը ինչ է: Աղոթքը միայն աղերսանք չէ, ճիշտ է, շատ հաճախ մարդիկ աղոթում են, երբ նեղն են ընկնում, բայց աղոթքը զրույց է: Զրույց է Աստծո հետ, դա մարմնից դուրս բան է: Այն մարդիկ, ովքեր աղոթել են իսկապես, գիտեն, թե դա ինչ սրբասուրբ բան է, թե ինչպես կարող է մարդու հոգին լցվել տիեզերական մեծությամբ, թե ինչպես է մարդը վեհանում, ինչպես է ազատվում ստոր, մանր-մունր, ճղճիմ արարքներ կատարելու մարդկային բնույթից: Իսկական քրիստոնեությունը հենց դրանով է առավել, քրիստոնեությունը կենդանի հավատք է, ոչ թե կրոն: Քրիստոնյա մարդը կարող է քայլելիս էլ աղոթել ու Աստծո հետ լինել:
  • 9. Շատ ծնողներ են մոտենում ու շնորհակալություն հայտնում, որ մենք ամեն առավոտ օրը սկսում ենք ընդհանուր պարապմունքով, որ իրենց երեխաները շարականներ են երգում, որ Կոմիտաս են երգում, որ իրենց արմատից չեն հեռանում: Հիմա ի՞նչ անենք: Պառակտվե՞նք: Մեր ազգի դժբախտությունն այն է, որ միաբան չենք, որ ընդհանուր գաղափարախոսության հետևից չենք գնում, որ ամեն մարդ փոխում է այդ ընդհանուրից մի տառ, կամ ձևափոխում է ասվածը, իր ձևով է ասում, կամ ընդհանրապես այլ բան է ասում, ու ստացվում է այնպես, որ հասնում է օրհասական պահը՝ ապրել-չապրելու հարցը: Այդ ժամանակ միախմբվում ենք ու լուծում ենք ապրելու հարցը: Բայց հենց շարունակում ենք ապրել, մոռանում ենք, որ պիտի միասին կառուցենք, ստեղծենք, արարենք: Ափսոս, թե չէ մենք հիմա ի՜նչ մեծ ու հզոր պետություն էինք… Հիմա ի՞նչ, Աստծուն մեղադրե՞նք… Իհարկե ոչ, որովհետև մեր ընտրությունն է սա, իսկ Աստված մեզ ոչինչ չի պարտադրում: Աստված մարդուն ազատ կամք է տվել, ու մարդն ինքն է որոշում իր ճամփան…. Կրկնում եմ, նույն Աստված է մարդուն տվել ազատ կամք և չի պարտադրում ոչինչ: