SlideShare a Scribd company logo
1 of 4
ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
              ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՆԱՏՕ-ն կամ Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է 1949թ ապրիլի 4-ին ԱՄՆ-ի
նախաձեռնությամբ: Պայմանագիրը ստորագրեցին 12 երկիր: 1952 թվականին ՆԱՏՕ-
ի անդամ դարձան Թուրքիան և Հունաստանը, 1955 թվականին Գերմանիայի
Ֆեդերատիվ Հանրապետությունը, 1982 թվականին Իսպանիան, 1999
թվականին Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան, 2004
թվականին Բուլղարիան, Սլովենիան, Ռումինիան, Սլովակիան, Էստոնիան, Լատվիա
ն և Լիտվան, 2009 թվականին Ալբանիան և Խորվաթիան:

Հետագայում ՆԱՏՕ-ն ընդլայնվեց և համալրվեց նոր անդամներով:Ներկայումս նրանց
թիվը քսանութն է:
Երկրորդ աշխարհամարտի ավարտից և սառը պատերազմի մեկնարկից հետո
Արևմտյան Եվրոպայի և Կանադայի ու ԱՄՆ-ի միջև ստեղծվեց Հյուսիսատլանտյան
դաշինքը, որի նպատակն էր անվտանգության երաշխիքներ ապահովել Խորհրդային
Միությունից եկող սպառնալիքների դեմ: ԱՄՆ-ն և իր դաշնակից պետությունները
փորձում էին խուսափել ԽՍՀՄ-ի ագրեսիայից և այդ իսկ պատճառով ստեղծվեց այս
ռազմաքաղաքական կառույցը:
Պաշտպանական այս կառույցի նպատակները, նախորդ դարից ի վեր, որոշակիորեն
վերաձևակերպվել են: Դաշինքի համար բեկումնային էր մասնավորապես սառը
պատերազմի ավարտը, երբ հակառակորդ գլխավոր ուժի` Վարշավյան պայմանագրի
կազմակերպության փլուզումը զարկ տվեց Հյուսիսատլանտյան դաշինքի մինչև օրս
շարունակվող ընդլայնմանը: 21-րդ դարում ՆԱՏՕ-ի գլխավոր մարտահրավեր է
սահմանված ահաբեկչությունը: Այժմ միջկառավարական այս կազմակերպությունում
ներգրավված է 28 երկիր:



Հայաստանը և ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական,
ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական
հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝
խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության
գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև
համագործակցության ծրագիրը, ինչպես նաև սահմանում բարեփոխումների լայն
շրջանակ:

Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական
համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:

Համագործակցության շրջանակը

Հայաստանը բարեփոխումների իր ծրագրերն ու ժամանակացույցը նախանշում է իր
Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում (ԱԳԳԾ), որը
համատեղ հաստատվում է երկու տարի ժամկետով: Հայաստանի ԱԳԳԾ-ի նպատակն
է ամրապնդել երկխոսությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև և աջակցել
Հայաստանում ժողովրդավարական ու պաշտպանական ոլորտի բարեփոխումներին:

ԱԳԳԾ-ում հարցերն ընդգրկում են բավականին լայն շրջանակ` պաշտպանական
ոլորտում համագործակցություն, բարեփոխումների թափանցիկության,
ահաբեկչության դեմ պայքար և այլն:

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանին բարեփոխումների սեփական նպատակներին
հասնելու գործում` նպատակային խորհրդատվության և օգնություն տրամադրման
միջոցով:

Հայաստանը նաև կարևոր ներդրում ունի ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող
խաղաղապահ գործողություններում: Հայկական ուժերը 2004թ.-ից սկսած
մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ
առաքելությանը: 2010 թ. փետրվարից Հայաստանում մասնակցում է նաև
Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կոմղից
իրականացվող գործողությանը:
Գործընկերություն հանուն խաղաղության (ԳհԽ) ծրագրի և Եվրաատլանտյան
գործընկերության խորհրդի (ԵԱԳԾ) միջոցով Հայաստանը ՆԱՏՕ-ի և այլ գործընկեր
երկրների հետ համագործակցում է նաև Պաշտպանական և անվտանգության ոլորտի
բարեփոխումներ, Արտակարգ իրավիճակների պլանավորումը, գիտությունը և
բնապահպանությունը, հանրային տեղեկատվությունը




Հարաբերությունների զարգացման դինամիկա

Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են դեռևս 1992թ.-ին:

Համագործակցությունն ավելի ընդլայնվեց ու խորացավ, երբ Հայաստանը 1994թ.-ին
միացավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2002թ.-ին ԳհԽ-ի
Պլանավորման և վերլուծության գործընթացին Հայաստանի մասնակցությունը և
2004թ.-ին KFOR-ում հայկական ուժերի առաջին անգամ ներգրավումը ավելի
խորացրեցին հարաբերությունները: 2005թ.-ի վերջին ՆԱՏՕ-ն և Հայաստանը
համաձայնության եկան երկրի առաջին անհատական գործընկերության
գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) վերաբերյալ:

Հիմնական փուլերը

1992

Հայաստանը միանում է նորաստեղծ Հյուսիսատլանտյան համագործակցության
խորհրդին, որը 1997 թ.-ին վերանվանվում է Եվրաատլանտյան գործընկերության
խորհրդի:
1994

Հայաստանը միանում է Գործընկերություն հանուն խաղաղության (ԳհԽ) ծրագրին:

2002

Հայաստանը միանում է ԳհԽ-ի Պլանավորման և վերլուծության գործընթացին
(PARP):
Հայաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի
ասոցիացված անդամ:

Հայաստանը միանում է ՆԱՏՕ-ի Ահաբեկչության դեմ գործընկերության
գործողությունների ծրագիր (Partnership Action Plan against Terrorism ) փաստաթղթին:

2004

Հայաստանի 34-հոգանոց խաղաղապահ դասակը հունական ուժերի ներքո
մասնակցում է Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի ուժեր /KFOR/
գործողությանը:
Ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները խիստ
կարեւորություն են տալիս Կովկասին, եւ տարածաշրջանում նշանակվում են ՆԱՏՕ-ի
հատուկ ներկայացուցիչ եւ կապի սպա:

Հայաստանը հիմնում է մշտական դիվանագիտական առաքելություն ՆԱՏՕ-ում:

2005

Հունիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը
Հյուսիսատլանտյան խորհրդին ներկայացնում է Հայաստանի առաջին ԱԳԳԾ-ն:

ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը հաստատում է Հայաստանի Անհատական
գործընկերության գործողությունների ծրագիրը:

2006

Նշանակվում է Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության առաջին սպան:

2007

Երեւանում պաշտոնապես բացվում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ տեղեկատվական
կենտրոնը:

2008

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության
նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սեյրան Օհանյանը մասնակցում են
Հայաստան-Հյուսիս-ատլանտյան խորհուրդ հանդիպմանը:
Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի ուժեր /KFOR/ գործողությանը
մասնակցող Հայաստանի խաղաղապահների կազմը կրկնապատկվեց` դառնալով
մեկ վաշտ:

Հայաստանը հյուրընկալում է ԳհԽ Համատեղ Աղեղ և Համատեղ Նիզակակիր
զորավարժությունները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան:
2009թ. Մայիսի 4-ին Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից հաստատվեց 2009-2010թթ.
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը



ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ 2009

More Related Content

Viewers also liked

The flood in australia
The flood in australiaThe flood in australia
The flood in australiajuanjobl55
 
Leonardo da vinci
Leonardo da vinciLeonardo da vinci
Leonardo da vincipatrigc2
 
Leonardo da Vinci
Leonardo da VinciLeonardo da Vinci
Leonardo da Vincipatrigc2
 
նոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանիննոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանինArtavazd97
 
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմՌուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմArtavazd97
 
Բառարան (Մ-Ռ)
Բառարան (Մ-Ռ)Բառարան (Մ-Ռ)
Բառարան (Մ-Ռ)Artavazd97
 
My Favourite Programme
My Favourite ProgrammeMy Favourite Programme
My Favourite Programmepatrigc2
 

Viewers also liked (10)

The flood in australia
The flood in australiaThe flood in australia
The flood in australia
 
Leonardo da vinci
Leonardo da vinciLeonardo da vinci
Leonardo da vinci
 
Monte vesubio
Monte vesubioMonte vesubio
Monte vesubio
 
Leonardo da Vinci
Leonardo da VinciLeonardo da Vinci
Leonardo da Vinci
 
Հանճար
ՀանճարՀանճար
Հանճար
 
նոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանիննոր հայց խաղարկային դատարանին
նոր հայց խաղարկային դատարանին
 
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմՌուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
 
English club
English club English club
English club
 
Բառարան (Մ-Ռ)
Բառարան (Մ-Ռ)Բառարան (Մ-Ռ)
Բառարան (Մ-Ռ)
 
My Favourite Programme
My Favourite ProgrammeMy Favourite Programme
My Favourite Programme
 

More from Artavazd97

Yerevan vitali
Yerevan vitaliYerevan vitali
Yerevan vitaliArtavazd97
 
Yerevan karlen
Yerevan karlenYerevan karlen
Yerevan karlenArtavazd97
 
Նացիոնալիզմ
ՆացիոնալիզմՆացիոնալիզմ
ՆացիոնալիզմArtavazd97
 
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումՃիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումArtavazd97
 
Ճարտասանության դաս
Ճարտասանության դասՃարտասանության դաս
Ճարտասանության դասArtavazd97
 
Թուրքիա
ԹուրքիաԹուրքիա
ԹուրքիաArtavazd97
 
Նախաբան
ՆախաբանՆախաբան
ՆախաբանArtavazd97
 
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)Artavazd97
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Artavazd97
 
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Artavazd97
 
Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Artavazd97
 
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)Artavazd97
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմArtavazd97
 
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուրհհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, ԱրթուրArtavazd97
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումArtavazd97
 

More from Artavazd97 (16)

Yerevan vitali
Yerevan vitaliYerevan vitali
Yerevan vitali
 
Yerevan karlen
Yerevan karlenYerevan karlen
Yerevan karlen
 
Girk1
Girk1Girk1
Girk1
 
Նացիոնալիզմ
ՆացիոնալիզմՆացիոնալիզմ
Նացիոնալիզմ
 
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղումՃիշտ բառը՝ ճիշտ տեղում
Ճիշտ բառը՝ ճիշտ տեղում
 
Ճարտասանության դաս
Ճարտասանության դասՃարտասանության դաս
Ճարտասանության դաս
 
Թուրքիա
ԹուրքիաԹուրքիա
Թուրքիա
 
Նախաբան
ՆախաբանՆախաբան
Նախաբան
 
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ)
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
 
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
 
Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական միություն (ԵՄ)
 
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
 
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, ԿիմՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
ՀՀ ընտրական օրենսգիրք-Մերի, Կիմ
 
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուրհհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
 
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերումԹումանյանը ժամանակակիցների հուշերում
Թումանյանը ժամանակակիցների հուշերում
 

Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)

  • 1. ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԱՏՕ-ն կամ Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է 1949թ ապրիլի 4-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Պայմանագիրը ստորագրեցին 12 երկիր: 1952 թվականին ՆԱՏՕ- ի անդամ դարձան Թուրքիան և Հունաստանը, 1955 թվականին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, 1982 թվականին Իսպանիան, 1999 թվականին Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան, 2004 թվականին Բուլղարիան, Սլովենիան, Ռումինիան, Սլովակիան, Էստոնիան, Լատվիա ն և Լիտվան, 2009 թվականին Ալբանիան և Խորվաթիան: Հետագայում ՆԱՏՕ-ն ընդլայնվեց և համալրվեց նոր անդամներով:Ներկայումս նրանց թիվը քսանութն է: Երկրորդ աշխարհամարտի ավարտից և սառը պատերազմի մեկնարկից հետո Արևմտյան Եվրոպայի և Կանադայի ու ԱՄՆ-ի միջև ստեղծվեց Հյուսիսատլանտյան դաշինքը, որի նպատակն էր անվտանգության երաշխիքներ ապահովել Խորհրդային Միությունից եկող սպառնալիքների դեմ: ԱՄՆ-ն և իր դաշնակից պետությունները փորձում էին խուսափել ԽՍՀՄ-ի ագրեսիայից և այդ իսկ պատճառով ստեղծվեց այս ռազմաքաղաքական կառույցը: Պաշտպանական այս կառույցի նպատակները, նախորդ դարից ի վեր, որոշակիորեն վերաձևակերպվել են: Դաշինքի համար բեկումնային էր մասնավորապես սառը պատերազմի ավարտը, երբ հակառակորդ գլխավոր ուժի` Վարշավյան պայմանագրի կազմակերպության փլուզումը զարկ տվեց Հյուսիսատլանտյան դաշինքի մինչև օրս շարունակվող ընդլայնմանը: 21-րդ դարում ՆԱՏՕ-ի գլխավոր մարտահրավեր է սահմանված ահաբեկչությունը: Այժմ միջկառավարական այս կազմակերպությունում ներգրավված է 28 երկիր: Հայաստանը և ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ծրագիրը, ինչպես նաև սահմանում բարեփոխումների լայն շրջանակ: Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին: Համագործակցության շրջանակը Հայաստանը բարեփոխումների իր ծրագրերն ու ժամանակացույցը նախանշում է իր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում (ԱԳԳԾ), որը
  • 2. համատեղ հաստատվում է երկու տարի ժամկետով: Հայաստանի ԱԳԳԾ-ի նպատակն է ամրապնդել երկխոսությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև և աջակցել Հայաստանում ժողովրդավարական ու պաշտպանական ոլորտի բարեփոխումներին: ԱԳԳԾ-ում հարցերն ընդգրկում են բավականին լայն շրջանակ` պաշտպանական ոլորտում համագործակցություն, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության դեմ պայքար և այլն: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանին բարեփոխումների սեփական նպատակներին հասնելու գործում` նպատակային խորհրդատվության և օգնություն տրամադրման միջոցով: Հայաստանը նաև կարևոր ներդրում ունի ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններում: Հայկական ուժերը 2004թ.-ից սկսած մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: 2010 թ. փետրվարից Հայաստանում մասնակցում է նաև Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կոմղից իրականացվող գործողությանը: Գործընկերություն հանուն խաղաղության (ԳհԽ) ծրագրի և Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԾ) միջոցով Հայաստանը ՆԱՏՕ-ի և այլ գործընկեր երկրների հետ համագործակցում է նաև Պաշտպանական և անվտանգության ոլորտի բարեփոխումներ, Արտակարգ իրավիճակների պլանավորումը, գիտությունը և բնապահպանությունը, հանրային տեղեկատվությունը Հարաբերությունների զարգացման դինամիկա Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են դեռևս 1992թ.-ին: Համագործակցությունն ավելի ընդլայնվեց ու խորացավ, երբ Հայաստանը 1994թ.-ին միացավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2002թ.-ին ԳհԽ-ի Պլանավորման և վերլուծության գործընթացին Հայաստանի մասնակցությունը և 2004թ.-ին KFOR-ում հայկական ուժերի առաջին անգամ ներգրավումը ավելի խորացրեցին հարաբերությունները: 2005թ.-ի վերջին ՆԱՏՕ-ն և Հայաստանը համաձայնության եկան երկրի առաջին անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) վերաբերյալ: Հիմնական փուլերը 1992 Հայաստանը միանում է նորաստեղծ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին, որը 1997 թ.-ին վերանվանվում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի:
  • 3. 1994 Հայաստանը միանում է Գործընկերություն հանուն խաղաղության (ԳհԽ) ծրագրին: 2002 Հայաստանը միանում է ԳհԽ-ի Պլանավորման և վերլուծության գործընթացին (PARP): Հայաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցիացված անդամ: Հայաստանը միանում է ՆԱՏՕ-ի Ահաբեկչության դեմ գործընկերության գործողությունների ծրագիր (Partnership Action Plan against Terrorism ) փաստաթղթին: 2004 Հայաստանի 34-հոգանոց խաղաղապահ դասակը հունական ուժերի ներքո մասնակցում է Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի ուժեր /KFOR/ գործողությանը: Ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները խիստ կարեւորություն են տալիս Կովկասին, եւ տարածաշրջանում նշանակվում են ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ եւ կապի սպա: Հայաստանը հիմնում է մշտական դիվանագիտական առաքելություն ՆԱՏՕ-ում: 2005 Հունիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Հյուսիսատլանտյան խորհրդին ներկայացնում է Հայաստանի առաջին ԱԳԳԾ-ն: ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը հաստատում է Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: 2006 Նշանակվում է Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության առաջին սպան: 2007 Երեւանում պաշտոնապես բացվում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ տեղեկատվական կենտրոնը: 2008 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սեյրան Օհանյանը մասնակցում են Հայաստան-Հյուսիս-ատլանտյան խորհուրդ հանդիպմանը:
  • 4. Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի ուժեր /KFOR/ գործողությանը մասնակցող Հայաստանի խաղաղապահների կազմը կրկնապատկվեց` դառնալով մեկ վաշտ: Հայաստանը հյուրընկալում է ԳհԽ Համատեղ Աղեղ և Համատեղ Նիզակակիր զորավարժությունները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: 2009թ. Մայիսի 4-ին Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից հաստատվեց 2009-2010թթ. Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ 2009