Ես ճամփորդել շատեմ սիրում: Դա շատ լավ է: Բայց տեսեք մի անգամ ինձ հետ ինչ պատահեց… Երբ ես գնացքից իջա, հայտնվեցի թարս իրերի քաղաքում: Այնտեղ մեքենաներն էին նստած մարդկանց վրա, իսկ ծառերը արմատները դեպի վեր էին աճում: Տներն օդում էին, ամպերը խոտերի վրա էին աճում, իսկ աստղերը անձրևի նման թափվում էին երկնքից: Այս քաղաքում մեծահասակները դպրոց էին գնում, իսկ երեխաները` աշխատանքի: Ես փորձեցի պարզել որտեղ եմ, սակայն մարդկանց փոխարեն մեքենաներն էին պատասխանում և այն էլ թարսերեն: Ես սկսեցի լաց լինել ու հանկարծ արթնացա քնից: Պարզվեց, որ դա երազ էր:
3.
Ինչո՞ւանիվը մեքենա ունի: Որովհետև ինքը կլոր է ու անընդհատ գլորվում է: Մեքենա ունի, որ կարողանա իր ուզած տեղում կանգնել: ԹԱՐՍ ՀԱՐՑԵՐ
4.
Ինչո՞ւ ատամը բերանունի: Որ կծի: Որ ծամի, կարողանա ուտել ու սոված չմնա: Որ իրեն չլվանան,այլ ինքն իր ատամները լվանա: Որ անհամ բաներ տան, դուրը չգա, ասի:
5.
Ինչո՞ւ տանիքը տունունի: Որ մեջը ապրի: Որ ցուրտ գիշերները ներս մտնի, չմրսի: Որ չբարձրանան իր վրա:
Ամպերն ինչո՞ւ նամակչեն գրում: Որ անձրևը չթրջի: Որովհետև փոստատար չունեն: Ամպերն արևին ինտերնետով են նամակ գրում: Ամպերը գումար չունեն, որ թուղթ ու գրիչ գնեն ու նամակ գրեն:
8.
Ինչո՞ւ մկնիկը համակարգիչունի: Որ էլեկտրոնային փոստով ստացած նամակները բաց անի կարդա: Որ մկնիկի պոչից կախված լինի ու մկնիկը չկարողանա փախչել:
9.
Ինչո՞ւ գլուխը ծիտունի: Որ գլուխը թռչի: Որ չկարողանա գլխի վրա կանգնել ու ցած ընկնի: Որ գլխի փոխարեն ինքը մտածի:
10.
Ինչո՞ւ ականջօղն ականջունի: Որ գլխի վրայի ականջը չլսի, ինքը լսի: Հենց իրեն չկախեն բան չլսեն: Որ ինքն էլ ականջօղ կախի: