SlideShare a Scribd company logo
1 of 4
Download to read offline
Ապրիլի 8-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում
տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ բանախոսներ Եզդիների
ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի, Եզդի
հոգևոր շեխ Բրո Հասանյանի և ՀՀ Նախագահին կից
ազգային փոքրամասնությունների համակարգող
խորհրդի Եզդիների ազգային միության ներկայացու-
ցիչ՝ Սիաբանդ Բաքոյանի մասնակցությամբ:
«Հայաստանի եզդիական համայնքը հայ ժողովրդի
կողքին է և պատրաստ է մարտնչելու մինչև վերջ», այս
մասին նշեց Եզդիների ազգային միության նախագահ՝
Ա. Թամոյանը:
Նրա խոսքով՝ պատմության բոլոր դժվարին պահե-
րին եզդիները հայ ժողովրդի հետ միասին պայքարել
են, եղել են կողքի կողքի և երբևիցե պատմության մեջ
չի եղել մի էջ, որտեղ թշնամին փորձած լիներ սեպ խրել
հերոսական երկու ժողովուրդների դարավոր բարեկա-
մության մեջ և դրանում հաջողության հասներ:
«Ո՛չ, իհարկե չի եղել նման սև էջ, մենք մշտապես
միասին ենք եղել, պայքարել ենք միասին: Դրա վառ
վկայությունը դեռևս առաջին աշխարհամարտի տարի-
ներին, Մեծ եղեռնի տարիներին մեր հերոսների քաջա-
գործությունները, որով ևս փաստվեց ու էլ ավելի
ամրապնդվեց մեր եղբայրությունը: Չմոռանանք նաև
առավել թարմ պատմությունը, այդ բարեկամության
առավել թարմ և վառ վկայությունը, դա Արցախյան հե-
րոսամարտի տարիներին եզդիների մասնակցությունն
էր այդ հաղթանակած պատերազմում: Հարկ եմ համա-
րում հիշատակել, որ դեռևս այդ տարիներին իմ անմի-
ջական գլխավորությամբ և հրամանատարությամբ իմ
ընկերների հետ միասին, ի դեմս Գառնիկ Ասատրյանի,
Երևանի պետական համալսարանում և Կոտայքի մար-
զի Զովունի գյուղում ստեղծեցինք ռազմական շտաբ,
որտեղ գրանցվեցին 500 եզդի կամավորականներ, հե-
տագայում արդեն մենք ստեղծեցինք եզդիական ջոկա-
տը, որը անվանեցինք եզդի հերոս Ջահանգիր աղայի
անունով և իմ գլխավորությամբ մասնակցություն ունե-
ցանք Արցախյան հերոսամարտում, տալով երեք տաս-
նյակից ավելի զոհ», այս մասին պատմեց Ա.
Թամոյանը:
Եզդիական համայնքի հոգևոր շեխ Բ. Հասանյանը,
ներկայում իր ընտանիքի մյուս անդամների` Ասո Հա-
սանյանի, Համիկ և Յուրա Բաքոյանների հետ կռվել է
Լեռնային Ղարաբաղում: Նա ականատեսի աչքերով
ներկայացրեց ադրբեջանցիների դեմ մարտնչող մեր
զինվորների հերոսությունը:
«Մենք հաղթանակած բանակ ունենք: Մենք հաղթել
ենք ու դեռ հաղթելու ենք: Մեր տղաները հերոս են:
Մենք երբ հասանք առաջնագիծ, տեսանք, թե ինչպես
են մեր 18 տարեկան տղաները ոչնչացրել ադրբեջան-
ցիներին: Թշնամիները թող այդ ամենը տեսնեն, իսկ
նրանք իրենց սպային թողել էին ռազմի դաշտում ու
փախել: Մենք հզոր բանակ ունենք, որի դեմն առնել չի
լինի: Թող ոչ ոք չկասկածի` Ադրբեջանն իր նպատա-
կին չի հասնելու, մենք տեր ենք մեր յուրաքանչյուր թիզ
հողին: Այնտեղ արյուն է թափվել, արյան գնով ենք այն
ձեռք բերել և չենք տալու ոչ ոքի»,- ասաց Բրո Հասա-
նյանը: Ի դեպ, մամուլի ասուլիսի ընթացքում ճակատից
զանգահարեց նրա եղբայր Ասո Հասանյանը, ով տեղե-
կացրեց, որ իրավիճակը հանգիստ է: Նա առաջնագ-
ծից զինվորների ողջույնները փոխանցեց:
Եզդիների ազգային միության ներկայացուցիչը ՀՀ
ազգային փոքրամասնությունների համակարգող
խորհրդում, ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունք-
ների հարցերով փորձագետ Ս. Բաքոյանը նշեց, որ
ադրբեջանի զինուժի գործողությունները բարբարոսու-
թյուն են: «Հայտնի է, որ «Գորշ գայլեր»-ի և «Իսլամա-
կան պետության» զինյալները կռվում են
ադրբեջանցիների հետ: Այն, ինչ կատարվում է, ռազ-
մական հանցագործություն է, միջազգային բոլոր իրա-
վունքների կոպիտ խախտում: Ինչպե՞ս կարելի է
զոհված զինվորի գլուխը կտրել կամ ծերունիներին
սպանել և խոշտանգել»,- ասաց Ս. Բաքոյանը: Նրա
խոսքով, միջազգային հանրությունն իրավունք չունի
աչք փակել այս ամենի վրա:
Հայաստանի եզդիական համայնքը միջազգային
հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջա-
նի դեմ և զսպել նրան:
Հայաստանի եզդիական Համայնքը պատրաստ
է կանգնելու եղբայր Հայերի կողքին
Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում
տեղի է ունեցել Եզդիների ազգային միության նախա-
գահության արտահերթ նիստ, որին ներկա էին գտն-
վել ինչպես նախագահության անդամները, այնպես էլ
եզդի ազատամարտիկներ, կամավորներ, հոգևորներ,
անվանի հեղինակավոր անձինք, մարզային ներկայա-
ցուցիչներ և այլն: Նիստի օրակարգում դրված էր մեկ
հարց, կանգնելու այս դժվարին պահերին հայ եղբայր-
ների կողքին, նրանց աջակից լինելու և կամավորակա-
նության սկզբունքով մեկնելու ռազմի դաշտ հայ
եղբայրների հետ միասին պաշտպանելու մեզ համար
սուրբ դարձած հայոց հողն ու ջուրը: Քննարկման
ընթացքում բազմաթիվ կամավորներ գրանցվեցին և
ցանկություն հայտնեցին մեկնել ճակատ:
«Մենք պատրաստ ենք լինելու այսօր մեր սահմանում
կռվող զինվորների կողքին, մենք թույլ չենք տա թշնա-
մուն ներխուժելու հայոց հող ու պղծելու մեր սրբավայր
դարձած հայրենիքը», այս մասին «Էզդիխանա» պաշտո-
նաթերթին ասաց Աշխարհի և Հայաստանի Եզդիների
ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանը:
«Այսօր բազմաթիվ եզդիներ առաջնագծում են, էլ
չեմ խոսում ՀՀ Զինված Ուժերում ծառայող մեր եզդի
զինվորների մասին, որոնք հանուն հայոց հողի պաշտ-
պանության իրենց կյանքն են զոհում: Պաշտանության
նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ անհրա-
ժեշտության դեպքում մեզ հետ կապ կհաստատեն,
քանզի դիմողները շատ են, ոչ միայն Հայաստանից,
այլև սփյուռքից: Մենք հպարտ ենք, որ մեր հայ եղբայր-
ների հետ պայքարում ենք թշնամու դեմ, մեր սահման-
ներում կռվող և հայոց հողը պաշտպանող ազգությամբ
եզդի զինվորը քաջ գիտակցում է, որ այդ ազգանպա-
ստ պարտականությունը իրականացնելով նա ոչ միայն
պաշտպանում է հայոց հողը ու հայությունը, այլ նաև իր
ժողովրդին, իր ազգակիցներին, քանզի հայկական
հողը մեզ համար դարձել է սրբավայր, երկիր, որտեղ
մենք արարել ու արարում ենք, երկիր, որտեղ մենք
ազատ ու անկաշկանդ կարողանում ենք ապրել,
գոյատևել, պահպանել ու զարգացնել մեր մշակույթը:
Մենք՝ եզդիներս ու մեր եղբայր հայերը դարավոր բա-
րեկամներ ենք, եղել ենք, կանք ու կլինենք այդպես հա-
վիտյան ու որևէ մեկը երբեք չի կարող սեպ խրել այդ
բարեկամության մեջ, բարեկամություն, որը անցել է
պատմության դժվարին իրադարձությունների թոհուբո-
հում, զարգացել ու ավելի ամրապնդվել»,- հավելեց Ա.
Թամոյանը: Իսկ արցախյան պատերազմի մասնակից
Ռուստամ Բրոյանը նշեց. «ադրբեջանցիները ինչպես
քթները խոթել են մեր տարածք, այնպես էլ քթները
կտրած ետ կշպրտենք դրանց։
Հավաք եզդիների ազգային միությունում
2016
Ապրիլ
¹ 04 (140)
քյարամ քյալաշի սլոյան բորիս Ռաֆիկի Օզմանյան Համլետ այլազի Հաջոյան սիդար իգորի ալոյան
NewsBook-ի տեղեկատվությամբ մի խումբ եզդիներ
կամավորների հետ միասին մեկնում են սահման՝
կանգնելու իրենց հայ եղբայրների կողքին: Կայքի հետ
զրույցում եզդիական համայնքի ներկայացուցիչ,
«Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բա-
քոյանը ասել է. «Մենք էլ կպայքարենք հանուն Արցա-
խի հող ու ջրի այնպես, ինչպես հայը: Մենք մեր կյանքի
ու արյան գնով ենք մեր հայերի հետ բարեկամությունը
(քիրվայությունը) վաստակել, քանի որ բռունցքվում ենք
միասին` ընդդեմ թշնամու: Ինչպես գիտեք, արցախյան
ազատամարտում հայկական կողմում ընդհանուր
թշնամու դեմ կռվել է նաև եզդի ժողովուրդը: Մենք հի-
մա էլ պատրաստ ենք կռվելու ու կյանքի գնով պայքա-
րելու հանուն մեր բոլորի հողի»:
եզդիները կամավոր մեկնում
են սաՀման
Սաղմոսավանք տանող նեղ ճանապարհը ոլորվում
է մեքենայի անիվների տակ. կապույտի վրա իրարից
մի քանի մետր հեռավորության վրա աչքդ խավարում
է սև ժապավենը՝ վրան գրված «Քյարամ 20»: Առավոտ
է, լուռ, խաղաղ. «Քյարամ 20»…
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրի-
լյան քառօրյա լայնածավալ ռազմական գործողություն-
ների ժամանակ հայկական բանակը կորցրեց 93
զինվոր, նրանցից մեկը Քյարամ Սլոյանն էր: Քյարամը
մի օրում մտավ բոլորիս ընտանիք, դարձավ մեր տղան,
սիրտներս ցավեց ու մղկտաց 19-ամյա գլխատված եզ-
դի տղայի համար, որովհետև Քյարամը կոտրեց բոլոր
կարծրատիպերը, քաջության ու հպարտության բոլոր
գրված ու չգրված չափանիշները: Քյարամը չէր ենթա-
րկվել կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանին,
մենակ չէր թողել վիրավոր հրամանատարին: Քյարա-
մն ապացուցեց, որ փախուստի տեղ այլևս չկա. մնալ ու
կռվել է պետք: Քյարամը ցույց տվեց հայրենիքն ու
իրար սիրելու կերպը: Հայրենիք, որն իրենն էր դարձել
ու իր հույսին մնացել վերջին վայրկյանին: Հետո պիտի
իմանայինք, որ Քյարամն անգամ տուն չուներ, սովո-
րական, աշխատավոր, օրվա հացը քրտինքով վաստա-
կող ընտանիքից էր, երազում էր մորը թագուհու նման
պահել, տուն կառուցել ու ապրել մի երկրում, որտեղ ին-
քը ազգային փոքրամասնություն էր: Ի դեպ, Քյարամ
Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը նույնպես եղել է Արցա-
խյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ:
Քյարամ Սլոյանին հուղարկավորեցին Արտաշավան
գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատանը:
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ
Թամոյանն ադրբեջանցիների կողմից ազգությամբ
եզդի շարքային Քյարամ Սլոյանի գլխատումը որակում
է անմարդկային, ինչը բնորոշ է «Իսլամական պետու-
թյան» ահաբեկիչներին: «Նման գործելաոճը բնորոշ է
ծայրահեղական իսլամիստներին, նրանց անմարդ-
կային բնավորությանը, նրանք գիշատիչ կենդանիներ
են: Ադրբեջանցիներն էլ նույն բարբարոս թուրքերն են
և ոչնչով չեն տարբերվում նրանցից: Այդպիսիք աշ-
խարհի երեսից պետք է վերանան»,- «Արմենպրես»-ի
հետ զրույցում նշել է Ա. Թամոյանը: Եզդիների
ազգային միության նախագահն ընդգծեց, որ հպար-
տանում է ազգությամբ եզդի բոլոր այն եզդիներով,
ովքեր իրենց զոհեցին՝ կյանքը նվիրաբերելով հայրե-
նիքի պաշտպանությանը, և ավելացրեց, որ Հայաս-
տանի եզդի համայնքը պատրաստ է կանգնել հայ
եղբայների կողքին և պաշտպանել հայոց հողը:
Հակառակորդի նախահարձակ գործողությունների
հետևանքով զոհված տղաներից մյուսը՝ ազգությամբ
եզդի, շարքային Բորիս Օզմանյանը 20 տարեկան էր,
ծնունդով Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից: Բորիսն
ունի հայր, մայր, քույր ու եղբայր: Երկիր պարբերականին
տված տեղեկությամբ գյուղի համայնքապետարանից ա-
սել էին. «Խիզախ տղա էր, բայց նաև` շատ համեստ:
Պարկեշտ ընտանիքից էր. աշխատում, ապրում էին, ո՛չ
հարուստ էին, ո՛չ աղքատ: Նրան հուղարկավորեցին հար-
ևան` Ակնալիճ գյուղում` ընտանեկան գերեզմանատանը:
Իսկ Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ)
ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահ-
պանության տեղամասում, հակառակորդի կողմից ար-
ձակված կրակոցից, մահացու հրազենային
վիրավորում է ստանում ՊԲ զինծառայող, 1970թ.
ծնված Համլետ Այլազի Հաջոյանը, ով հուղարկավորվել
է «Եռաբլուր» սուրբ պանթեոնում, ազգությամբ եզդի
քաջերի՝ Իսմայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանի, Գա-
գիկ Հաջոյանի և Մշիր Նադոյանի կողքին։ Իսկ մինչ
այս, 2015թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահ-
մաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզա-
կան խումբը հարձակում է իրականացրել N զորամասի
պահպանության շրջանի մարտական հենակետի
ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյուն-
քում ստացած հրազենային մարմնական վնասվածքից
զոհվել է ժամկետային զինծառայող 1996թ. ծմված
շարքային Սիդար Իգորի Ալոյանը:
Դեպքի առթիվ ԶՔԳՎ առաջին կայազորային
քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝
կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռաս-
սայական կամ կրոնական ատելության կամ կրոնական
մոլեռանդության շարժառիթով սպանություն կատար-
ելու հատկանիշներով:
Զինծառայողը Արագածոտնի մարզի Ալագյազ
համայնքից էր, ազգությամբ եզդի:
Փառք՜ ձեզ Հայոց Բանակի եզդի քաջ զինվորներ…
Եզդիների ազգային միությունը՝ ի դեմս նախագահ Ա.
Թամոյանի, կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակ-
ցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանի-
քի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հարկ է հիշատակել, որ 1988-1995 թվականներին Ար-
ցախյան ազատամարտին կամավորագրվել և մասնակ-
ցել է ավելի քան 500 եզդի, սույն թվականներին
ստեղծվել է ռազմական շտաբ, մեկը ՀՀ Կոտայքի մարզի
Զովունի գյուղում, մյուսը ԵՊՀ-ի մասնաշենքում: Եզդի-
ների կամավորական ջոկատը գլխավորում էր Ա. Թա-
մոյանը, իսկ ջոկատը կրում էր եզդիների ազգային հերոս
Ջահանգիր աղայի անունը: Հերոսամարտում մասնակ-
ցած եզդիների երեք տասնյակից ավելին զոհվել են հա-
նուն հայրենիքի ազատագրման ու պաշտպանության:
Հղում՝ Առավոտ թերթ., Երկիր պարբերական,
«Եզդիների մասակցությունը Արցախյան
պատերազմում» գիրք
Խդր Հաջոյան
Հավերժական անմաՀության ճանապարՀով…
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը
անդրադարձ են կատարել Իրաքի եզդիական Էզդիխա-
նի պաշտպանության ուժերը: Այս մասին եզդիական
զորամիավորումը հայտարաություն է տարածել ֆեյս-
բուքյան իր պաշտոնական էջում.
«Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա: Դա-
ժան մարտերի ժամանակ գլխատվել է նաև հայկական
բանակի եզդի զինծառայող: Մենք մեր զորակցությունն
ենք հայտնում մեր հայ եղբայրներին, հայաստանաբ-
նակ եզդի քույրերին ու եղբայրներին»,- ասված է հայ-
տարարության մեջ: Հայտարարությանը կից դրվել է
նաև ՀՀ Ազգային դրոշի լուսանկարը:
Հիշեցնենք, որ Էզդիխանի պաշտպանության
ուժերը, ի սկզբանե անվանվել է Շանգալի պաշտպա-
նության ուժեր, կազմավորվել է դեռևս 2014 թվակա-
նի օգոստոսի 3-ից, երբ «Իսլամական պետություն»
ահաբեկչական խմբավորումը հարձակում գործեց
Իրաքի հյուսիսային մասի եզդիաբնակ Շանգալի տա-
րածքի վրա, դրանով իսկ ցեղասպանություն իրագոր-
ծելով տեղի եզդիների նկատմամբ, միաժամանակ
տեղահանության ենթարկելով կես միլիոնից ավելի
եզդիների: Հարկ է նշել, որ Իրաքի կենտրոնական իշ-
խանությունների կողմից ճանաչվում է, որպես եզդի-
ական պաշտոնական զինված ուժեր: ԷՊՈՒ-ի
հրամանատարն է Հայդար Շաշոն, ով անցյալ տարի
այցելել էր Հայաստան:
էզդիխանի պաշտպանության ուժերը իր զորակցությունն է
Հայտնում Հայաստանին
2015 թ. դեկտեմբերի 18-ին և 2016 թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանի կողմից
սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ազգությամբ եզդի 3 զինվոր, և մեկ
կամավորական. սիդար ալոյան (1996թ. ծնված. ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է արիու-
թյան մեդալով), քյարամ սլոյան (1996թ. ծնված. Հետմահու պարգևատրվել է լղՀ «մարտական ծառայու-
թյան» մեդալով), բորիս Օզմանյան (1996թ. ծնված), Համլետ Հաջոյան (1970թ. ծնված)` կամավորական:
- պարոն ոսկանյան ինչպիսի՞ կարծիք ունեք
Հայաստանում ապրող եզդիների և առհասարակ
եզդի ժողովրդի մասին:
- Հայերիս նման եզդի ժողովուրդն ունի դարերի
պատմություն: Պատմությունից հայտնի է, որ նրանց էլ
ամեն ինչ արյան գնով է տրվել: Եզդիներն իրենց
ավանդույթներով ապրող ժողովուրդ են և միմիայն
հարգանքի են արժանի:
- ինչպես հայտնի է մեր երկու ժողովուրդները մի
նմանություն ունեն` ցեղասպանություն են տեսել:
ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Եզդի ժողովրդի եղեռն Օսմանյան Թուրքիայում
1915-1918 թվականներին է եղել: Եզդիներից սպանվել
են մոտավորապես 500 հազար մարդ: Դա մեծ վիշտ ու
կորուստ է յուրաքանչյուր ազգի համար: Եզդի ժողո-
վուրդը իր պատմությամբ և անցած ճանապարհով
նման է հայ ժողովրդին: Մեր երկու ազգերն էլ բարբա-
րոս թուրքի ձեռքից են տուժել:
- Հայաստանում ունենք մեր եզդիական հա-
մայնքը: տեղյա՞կ եք նրանց գործունեությունից:
- Տեղյակ եմ այնքանով, որ եզդիական համայնքն
ամեն կերպ պայքարում է, որ աշխարհի բազմաթիվ
լրատվամիջոցներ (էլեկտրոնային, տպագիր), եզդի-
ներին չներկայացնեն որպես քրդեր (եզդի-քուրդ անու-
նով): Դա իրոք մեծ խնդիր է, որի դեմ պետք է
պայքարել:
- իսկ տեղյա՞կ եք, որ ՀՀ արմավիրի մարզի
ակնալիճ գյուղում կառուցվել է եզդիական հոգևոր
կենտրոն, որտեղ տեղ է գտել նաև անդրանիկ Օզա-
նյանի հուշակոթողը:
- Ինչպես գիտեք հանրապետության կառավարու-
թյունը կարևորում է, որ եզդիների համայնքը մեր երկ-
րում իրեն լավ զգա: Հայերը պաշտպանում են
եզդիների ազգային իրավունքները, հնարավորություն
են ընձեռում, որպեսզի եզդիական թերթեր հրատա-
րակվեն Հայաստանում, ինչպես նաև դպրոցներում
դասավանդի լեզուն:
Տեղյակ եմ հոգևոր կենտրոնի մասին և ողջու-
նում եմ: Երբեք չկորցնեք Ձեր ձգտումն ու լավատեսու-
թյունը:
Թերևս այսքանով ավարտեցի զրույցս հարգարժան
Հրաչիկ Ոսկանյանի հետ: Նա ինձ հետ զրույցում նշեց
եզդիների ամենացավոտ խնդիրներից մեկի մասին:
Պետք է նշել, որ մենք` եզդիներս, մեզ կոչում ենք էզդի,
իսկ մեր հարևանները մեզ ճանաչել և ճանաչում են
եզդի, եզիդ անուններով, ինչը հասկանալի է լեզվագի-
տության տեսանկյունից: Սխալ ու վիրավորական է մեզ`
եզդիներիս համար, երբ մեզ համարում են մեզ հետ
որևէ առնչություն ու ընդհանրություն չունեցող քրդերի
հետ: Մեր խնդրանքն ու կոչն է աշխարհի բոլոր լրատ-
վամիջոցներին` նյութերում և հաղորդումներում մեզ հի-
շատակել եզդի, եզդի ժողովուրդ, եզդի ազգ, եզդի
ազգություն եզրույթներով: Սրանով դուք ճշմարտու-
թյունն արտահայտած կլինեք, ինչպես նաև կդրսևորեք
ձեր հարգանքը մեր փոքրաթիվ, տառապած և ուրույն
մշակութի ու պատմության տեր ժողովրդի նկատմամբ:
Դիանա Նադոյան
եզդիները Հայ ժողովրդի իրական բարեկամներն են
Սույն թվականի ապրիլի 21-ին ժամը 13:00-ին
Երևանի Ռոյալ Թուլիփ սրահում տեղի ունեցավ
Եզդիների ազգային միության մամլո ասուլիսը, որին
ներկա գտնվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապե-
տությունից ժամանած եզդիական պատվիրակությունը՝
Հայ ժողովրդին իրենց զորակացությունը հայտնելու
ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի
ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Մի-
աժամանակ հավաստելով, որ ոչ միայն Հայաստանի
եզդիներն են ձեր կողքին, այլև ողջ աշխարհի եզդի-
ները, քանզի մենք միասին կերտել ենք երկար դարերի
պատմություն կրող բարեկամություն և մեր թշնամին
նույնն է:
բանախոսներ՝
եզդի հասարակական գործիչ, իրավաբան՝
ադման ալ-էզդին (իրաք)
«Եզդիներն ու Հայերը ունեն գրեթե նույն ճակատա-
գիրը, երկուսն էլ մշտապես անցել են դաժան ցեղաս-
պանության միջով՝ ի դեմս Օսմանյան կայսրության
կողմից 1915 թ. Հայոց Եղեռնի և Իրաքի հյուսիսում
2014թ. օգոստոսի 3-ին եզդիների ցեղասպանության:
Պետք է նշել, որ 1915 թ. կոտորվեց 1,5 միլիոն հայու-
թյուն, իրենց հետ միասին ցեղասպանության զոհ դար-
ձան նաև 500 հազար եզդիներ: Մենք դատապարտում
ենք 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցե-
ղասպանությունը: Բացի այդ, մեր խնդրանքն է նաև
Հայաստանի իշխանություններին ճանաչելու նաև Օս-
մանյան կայսրությունում եզդիների ցեղասպանու-
թյունը, ինչպես նաև Իրաքի հյուսիսային մասում
գտնվող եզդիական Շանգալի 2014 թ. օգոստոսի 3-ին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավոր-
ման կողմից եզդիների ցեղասպանությունը»։
եզդի հոգևոր՝ շեխ Հաջի խեյրի (իրաք)
«Շատ ուրախ ենք, որ Հայաստանում մեր համայն-
քի նկատմամբ Հայոց պետականության կողմից կա
նման հոգատար վերաբերմունք և ուշադրություն:
Ուրախ ենք նաև, որ Հայաստանում կառուցվում են
եզդի ժողովրդի կրոնական սրբատեղիներ, ինչն բնա-
կանաբար, նպաստում է մեր Շարֆադին կրոնի պահ-
պանմանը»։
եզդի կին ակտիվիստուհի՝ շեխ Ֆանոս աքչուրա
(թուրքիա)
«Այսօր դեռևս եզդիների կանանց իրավունքների
պաշտպանությունը չի իրականացվում ոչ պատշաճ
կերպով, միջազգային հանրությունը կարծեք թե այդ-
չափ մեծ ջանքեր չի գործադրում ապահովելու մեր եզդի
գերեվարված կանանց ու աղջիկների փրկությունը «Իս-
լամական պետության» ահաբեկիչների ձեռքերից, ուս-
տի ելնելով վերոգրյալից, մենք մեր խնդրանքն ենք
հղում Հայ ժողովրդին ու Հայաստանի իշխանություն-
ներին, իրենց հնարավորության սահմաններում, բարձ-
րաձայնեն այս անչափ շատ կարևոր խնդիրը, քանզի
մենք՝ եզդիներս, այսօր չունենք պետականություն, և
մենք պատմականորեն շատ կապված ենք հայ ժողովր-
դի հետ, ունենք գրեթե նույն պատմությունը, տեսել ենք
նույն ցավը և ունենք արմատավորված եղբայրություն
և Հայաստանը, այսօր լինելով պետություն, կարող է
պաշտպան կանգնել մեզ, միջազգային հարթակներում
բարձրաձայնելու նաև մեր այս անչափ կարևոր
խնդիրը»։
եզդի հասարակական գործիչ մշակութային ոլոր-
տում՝ բահրան սանսար (թուրքիա)
«Հայաստան երկրից է սկսվել եզդիների մշակու-
թային կյանքի առաջխաղացումը, հիմքը դրվել հենց
Հայաստանից՝ Եզդիների ազգային միության ջանքե-
րով և Հայոց պետականության աջակցությամբ, որի
համար մենք հայտնում ենք մեր խորին շնորհակալու-
թյունն ու երախտագիտությունը»։
եզդիների իրավունքների պաշտպանությամբ
զբաղվող ակտիվիստ՝ նաջաթ Չելկի (թուրքիա)
«Հայաստանը այն եզակի երկրներից է, որը միջազ-
գային ատյաններում խոսում է Իրաքում եզդիների ցե-
ղասպանության խնդրի շուրջ և կխնդրեինք նաև
Հայաստանը նույնպես միանար և աջակցեր իր ձայնով
եզդիա-քրիստոնեական ինքնավարության ստեղծմանը
Իրաքի հյուսիսում, որից հետո միայն տեղի եզդիներն
ու քրիստոնյա ժողովուրդները կգտնեն իրենց փրկու-
թյան ելքը»։
Բանախոսներին ներկայացրեց Եզդիների ազգային
միության փոխնախագահ՝ Խդր Հաջոյանը
Հայաստանում է գերմանիայից եկած եզդիական
պատվիրակությունը
սիրելի ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում արարատի մարզի նոր խարբերդ համայնքի մշակույթի
տան տնօրեն՝ Հրաչիկ ոսկանյանի «էզդիխանա» թերթին տված հարցազրույցը։
եզդի ժողովուրդը աշխարհի հնագույն ազգերից մեկն է, մալակե տաուսի ժողովուրդ, որի կրոնը շար-
ֆադինն է: եզդիները առանձին էթնիկական միավոր են և կապ չունեն որևէ այլ ազգի հետ, իսկ լեզուն
պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական լեզվախմբին (էզդիկի): եզդիների աստվա-
ծը գերբնական ուժով օժտված խուադեն է, որը համարվում է տիեզերքի արարիչը: ըստ եզդիների
կրոնական օրենքի` եզդին ծնվում է որպես եզդի և ոչ մի այլ ազգի ներկայացուցիչ չի կարող եզդի
դառնալ: Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնություններից ամենամեծը
եզդիական համայնքն է: դա ևս մեկ անգամ փաստում է, որ եզդիները դարավոր բարեկամություն ունեն
հայերի հետ:
Êg’îk Cêrêcyan
ERMENÎ XÊRXWEZÊ XWEYE R’OJÊ OXIRMÊ
GIRAN WÊ BÎRNEKIN
(p’ara 1-ê)
Êg’îk Cêrêcyan Bêyrût’ê -da diya xwe
bûye. Sala 1984-a fakûltêta înstîtûta R’e-
wanêye doxtirîêye diran qenckirinê xi-
lazkirîye.
Sala 1992-ada çar cara bênavbir’î (salê
1992-a, 1996-a,2000-ê û 2005-a) ij neh’îya
Bêyrût’a p’ayt’ext endamê þêwirxana Lib-
nanê hatîye hilbijartinê. Wan sala eþq
t’evr’êkpêkkirina eleqetê Libnan-Ermenîs-
tane navbera þêwirxana û navbera dewletada
bûye. E’frandarî cêrge k’itêvê t’arîx-
nivîsarê kirîye: cêrge lêk’olînkirinê
ö’lmî jî t’esmîlî qelema wî divin.
Em miqala Êg’îk Cêrêcyane derheqa
zölmk’arîêda, k’îjan hindava ÿzdîada dive, ê
kö neh’îya ç’îayê Þengalêyî I’raqa Þi-
malêda divin, t’esmîldikin.
Van r’oja mecal t’ine bi dilsarî û bi
ç’e’vê hêçxemdîna xwe bidine wan dîdemê ij
alîyê mecalê me’lûmetdayîna t’omerî
t’ewîlbûnê, k’îjan didine k’ivþê, wekî
serêç’îayê Þengalê çi dive, çi tê serê
cime’ta ÿzdîya. Ew, bi h’esavê xevera mine
dörist, t’evköjîye, bi cûr’ê xweyî here-
beyanî, berzeq û nemerivayê.
Xeysetê me ermenîa heye r’ewþê heman,
hilibet, bice’dandina serwextnebûnê, dîtin
û bihîstina xwe himberî T’evköjîa er-
menîakin, t’ev T’evköjîa ermenîa miþlaqê
derbazkin. Û ew ya lomekirinê nîne. Zölma
mînanî T’evköjîêye ter’ikî ser fikir û
r’öh’ê meriva îza isaye k’ûr dihêle, wekî
dewr jî derbazvin, dema herepêþin paþda-
veger’andina berbi wê bîranînê dive.
Lê vê r’ewþêda pirs cödadive. Û her t’enê
ce’dandina serwextnebûnê nîne, wekî me
dive berbi t’evköjîyê, k’îjan tê serê
cime’ta ÿzdîyê ç’îayê Þengalê. Me’nîyê
diha îzbatbûyî hene: ewan ew îzbatîyê
înk’arnekirinêne, k’îjan didine k’ivþê, k’a
çawa r’ojê cime’ta ermenîaye oxirmê giran
ÿzdîya destê xweyî biratîyê dirêjî
p’ir’tîyê cime’ta ermenîa kirin, k’îjan
ber’îyê e’rebada bêk’omek, ij dinîayê t’erk-
dayî û r’ast t’esmîlî mirinê bûyî mabûn.
H’emû tiþt ij wê yekê destpêdive, çaxê
Arsên Kîtûrê þöxölvanê hinçakyanî cahil
(Bayazêd, 1883-1976, Bêyrût’)sala 1914-a ders-
darxana K.Polsêye dîwanîye herebilind xi-
lazdike. Angorî qanûnê, ewî we’dekî gere ij
þeherê mezinder, warê dûr-derazda dersdarî
bikira. Mekt’eva Beg’daêye dîwanî p’ara A.
Kîtûr dik’eve. Ew cîgöhêzî Beg’dayê dive û
derbazî ser xevata xwe dive. Þer’ê h’em-
dinîaêyî pêþin destpêdive. A. Kîtûr tê gir-
tinê û dik’eve kelê. Bi alîk’arîya e’rebê
miletçîye zapit ew ij kelê dir’eve. Mayîna
wîye qanûnî Beg’dayêda dive tiþtê
nebûyînê. Bi navê H’esenî dizîva, çawa zapitê
r’ikeberî ît’t’îlafî, qewatê Aç’êmê
serk’arê ösyanvanê e’reb, k’îjanê K’erbe-
layêda e’mel dikir, cemdive, k’îjana derb
digîhandine piþta ordîa t’irkî. Derheqa
wan r’ojada A. Kîtûr bîranînê xweda
dinivîse: “Min þöxölê xörek t’eþkîldikir.
Akal û k’êfêyê p’êç’ayîbûn, wekî wî çaxî
p’ergala zapitê E’rebîaêye t’irkbû. Min isa
jî ç’ek-r’ih’alê binzapit xwedikirin.
E’skerê t’irk çawa r’ûvîyê r’eþ hatibû in-
dakirinê, p’ostê k’îjanî ewqasî qîmetlîbû.
Ez mecbûrbûm h’etanî kevîyê ç’emê Feratê
her’im, li k’ö t’êk’k’ênê (h’olikê) R’avîya û
bi wanxörek bigihînne e’rebê asî. Dîwana
r’avîna digihîþte h’eylo Dêr Zorê û
R’ek’k’ayê.
Wexta t’erkeserîbûna xwe A. Kîtûr dive
þe’dê h’alê ermenîyê macirî zölmî. Ew
dicêr’bîne sêwî berevkirinê t’eþkîlke. Lê
çapa þöxöl ij qewata merivekî derbû. Wan
r’oja A. Kîtûr isa jî li ÿzdîyê ç’îayê Þen-
galê diqeside. Zûtirekê navbera wî û Þêx
Mîr Îsmayîlê serk’arê dînê ÿzdîada p’ev-
girêdanê xêrxwezîêye sadiq die’firin. Mîr
Îsmayîl soz dide kêrî þöxölvanîya A.
Kîtûre merivh’izîyê bê. Macirê ermenîye bi
hejmara mezin ij ç’engê mirinê xilazdivin
û bal ÿzdîyê ç’îayê Þengalê sit’ardivin, ij
k’îderê p’ar bi p’ar ew cîgöhêzî Beg’dayê
divin. Bona ermenîyê macir ç’îayê Þengalê-
dive r’emza xilazbûnê.
A. Kîtûr bal Modoyê fermandarê ordîa
îngilîsa qölixa t’ercimeçî divîne (ewî zi-
manê ermenî, osmanî, ûrisî, firansî û în-
gilîsî zanibûn). Ew bi wê qölixaxwe t’ev
ordîa ûrisa, k’îjan pêþda leqîyabû li-
Farizistanê, dik’eve nav eleqeta. Ew derbazî
alîyê ordîa ûrisa dive. Paþê, piþ xweva
hiþtina jinê û qîza sê mehî, t’evî ordîa
ûrisa, k’îjan paþda vedik’þîya,
bir’êwîtîke bi qewmandina t’ije, digihîje
T’ilbîsê û got’arê bi þe’detîya dîtîye t’e-
zeye derheqa qelfê ermenîaye ber’îstanê
Navbeynêda dide byûroya miletîyê û
meqametê miletîêye firqêye din. Ew derbazî
R’ewanê dive, li k’öt’evbûna eþq tîne li
e’mrê miletyê civakî û e’melê e’skerîyê.
Ew yek dive gava A. Kîtûre dûrdîtinêye
kirî, wekî h’etanî dûrk’etina ij Þengalê,
ew ij Mîr Îsmayîlê midîrê ÿzdîayî
r’öh’anîêyî herîbilind kondak-ferman qi-
rara t’emamîa ÿzdîava hinartî dest tîne, li
k’ö serk’arê ayîna dîn t’emîê dide miletê
xwe cime’ta ermenîaye zêryaîr’a bivne
xêrxwez. Derheqa t’esîra vê fermanêye
hiþtîda R’ûbên Têr-Mînasyanê þöxölvanê
dîwanî û daþnaka þe’detîyê dide: “Saya
Arsên Kîtûr bû, wekî fermana þêxê
ÿzdîyaye ÿzdîava hinartî, bi k’îjanê dispar-
tine t’emamîya ÿzdîya bext û yazîa xwe er-
menîya û Ermenîstanêva girêdin û medenyeta
ermenîya çawa arizîtîya xwe qebûlkin. Ew
fermana ayîna dîn, hindava midîrê ÿzdîayî
ayîna dîn û dinyalikîva girêdayî, me’na
wêye exlaqîye mezin hebû û cembûna ermenî,
ÿzdîyê Ermenîstanê bi t’aybetî em minetdarê
wê fermanêne”.
“Hayastanî Hanrapêtût’yûn”, 26.08.2014

More Related Content

More from Khdr Hajoyan

Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)
Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)
Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)Khdr Hajoyan
 
Ezdikhana N12 - December 2015 (136)
Ezdikhana N12 - December 2015 (136)Ezdikhana N12 - December 2015 (136)
Ezdikhana N12 - December 2015 (136)Khdr Hajoyan
 
Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Khdr Hajoyan
 
Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Khdr Hajoyan
 
Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Khdr Hajoyan
 
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Khdr Hajoyan
 
Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Khdr Hajoyan
 
Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)Khdr Hajoyan
 
Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Khdr Hajoyan
 
Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Khdr Hajoyan
 
Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Khdr Hajoyan
 
Yezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classYezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classKhdr Hajoyan
 
Yezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 classYezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 classKhdr Hajoyan
 
Yezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 classYezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 classKhdr Hajoyan
 
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)Khdr Hajoyan
 
Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)Khdr Hajoyan
 
Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)Khdr Hajoyan
 

More from Khdr Hajoyan (17)

Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)
Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)
Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)
 
Ezdikhana N12 - December 2015 (136)
Ezdikhana N12 - December 2015 (136)Ezdikhana N12 - December 2015 (136)
Ezdikhana N12 - December 2015 (136)
 
Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)
 
Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)
 
Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)
 
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
 
Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)
 
Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)
 
Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)
 
Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)
 
Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)
 
Yezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classYezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 class
 
Yezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 classYezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 class
 
Yezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 classYezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 class
 
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
 
Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)
 
Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)
 

Ezdikhana N4 - April 2016 (140)

  • 1. Ապրիլի 8-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ բանախոսներ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի, Եզդի հոգևոր շեխ Բրո Հասանյանի և ՀՀ Նախագահին կից ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի Եզդիների ազգային միության ներկայացու- ցիչ՝ Սիաբանդ Բաքոյանի մասնակցությամբ: «Հայաստանի եզդիական համայնքը հայ ժողովրդի կողքին է և պատրաստ է մարտնչելու մինչև վերջ», այս մասին նշեց Եզդիների ազգային միության նախագահ՝ Ա. Թամոյանը: Նրա խոսքով՝ պատմության բոլոր դժվարին պահե- րին եզդիները հայ ժողովրդի հետ միասին պայքարել են, եղել են կողքի կողքի և երբևիցե պատմության մեջ չի եղել մի էջ, որտեղ թշնամին փորձած լիներ սեպ խրել հերոսական երկու ժողովուրդների դարավոր բարեկա- մության մեջ և դրանում հաջողության հասներ: «Ո՛չ, իհարկե չի եղել նման սև էջ, մենք մշտապես միասին ենք եղել, պայքարել ենք միասին: Դրա վառ վկայությունը դեռևս առաջին աշխարհամարտի տարի- ներին, Մեծ եղեռնի տարիներին մեր հերոսների քաջա- գործությունները, որով ևս փաստվեց ու էլ ավելի ամրապնդվեց մեր եղբայրությունը: Չմոռանանք նաև առավել թարմ պատմությունը, այդ բարեկամության առավել թարմ և վառ վկայությունը, դա Արցախյան հե- րոսամարտի տարիներին եզդիների մասնակցությունն էր այդ հաղթանակած պատերազմում: Հարկ եմ համա- րում հիշատակել, որ դեռևս այդ տարիներին իմ անմի- ջական գլխավորությամբ և հրամանատարությամբ իմ ընկերների հետ միասին, ի դեմս Գառնիկ Ասատրյանի, Երևանի պետական համալսարանում և Կոտայքի մար- զի Զովունի գյուղում ստեղծեցինք ռազմական շտաբ, որտեղ գրանցվեցին 500 եզդի կամավորականներ, հե- տագայում արդեն մենք ստեղծեցինք եզդիական ջոկա- տը, որը անվանեցինք եզդի հերոս Ջահանգիր աղայի անունով և իմ գլխավորությամբ մասնակցություն ունե- ցանք Արցախյան հերոսամարտում, տալով երեք տաս- նյակից ավելի զոհ», այս մասին պատմեց Ա. Թամոյանը: Եզդիական համայնքի հոգևոր շեխ Բ. Հասանյանը, ներկայում իր ընտանիքի մյուս անդամների` Ասո Հա- սանյանի, Համիկ և Յուրա Բաքոյանների հետ կռվել է Լեռնային Ղարաբաղում: Նա ականատեսի աչքերով ներկայացրեց ադրբեջանցիների դեմ մարտնչող մեր զինվորների հերոսությունը: «Մենք հաղթանակած բանակ ունենք: Մենք հաղթել ենք ու դեռ հաղթելու ենք: Մեր տղաները հերոս են: Մենք երբ հասանք առաջնագիծ, տեսանք, թե ինչպես են մեր 18 տարեկան տղաները ոչնչացրել ադրբեջան- ցիներին: Թշնամիները թող այդ ամենը տեսնեն, իսկ նրանք իրենց սպային թողել էին ռազմի դաշտում ու փախել: Մենք հզոր բանակ ունենք, որի դեմն առնել չի լինի: Թող ոչ ոք չկասկածի` Ադրբեջանն իր նպատա- կին չի հասնելու, մենք տեր ենք մեր յուրաքանչյուր թիզ հողին: Այնտեղ արյուն է թափվել, արյան գնով ենք այն ձեռք բերել և չենք տալու ոչ ոքի»,- ասաց Բրո Հասա- նյանը: Ի դեպ, մամուլի ասուլիսի ընթացքում ճակատից զանգահարեց նրա եղբայր Ասո Հասանյանը, ով տեղե- կացրեց, որ իրավիճակը հանգիստ է: Նա առաջնագ- ծից զինվորների ողջույնները փոխանցեց: Եզդիների ազգային միության ներկայացուցիչը ՀՀ ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդում, ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունք- ների հարցերով փորձագետ Ս. Բաքոյանը նշեց, որ ադրբեջանի զինուժի գործողությունները բարբարոսու- թյուն են: «Հայտնի է, որ «Գորշ գայլեր»-ի և «Իսլամա- կան պետության» զինյալները կռվում են ադրբեջանցիների հետ: Այն, ինչ կատարվում է, ռազ- մական հանցագործություն է, միջազգային բոլոր իրա- վունքների կոպիտ խախտում: Ինչպե՞ս կարելի է զոհված զինվորի գլուխը կտրել կամ ծերունիներին սպանել և խոշտանգել»,- ասաց Ս. Բաքոյանը: Նրա խոսքով, միջազգային հանրությունն իրավունք չունի աչք փակել այս ամենի վրա: Հայաստանի եզդիական համայնքը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջա- նի դեմ և զսպել նրան: Հայաստանի եզդիական Համայնքը պատրաստ է կանգնելու եղբայր Հայերի կողքին Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում տեղի է ունեցել Եզդիների ազգային միության նախա- գահության արտահերթ նիստ, որին ներկա էին գտն- վել ինչպես նախագահության անդամները, այնպես էլ եզդի ազատամարտիկներ, կամավորներ, հոգևորներ, անվանի հեղինակավոր անձինք, մարզային ներկայա- ցուցիչներ և այլն: Նիստի օրակարգում դրված էր մեկ հարց, կանգնելու այս դժվարին պահերին հայ եղբայր- ների կողքին, նրանց աջակից լինելու և կամավորակա- նության սկզբունքով մեկնելու ռազմի դաշտ հայ եղբայրների հետ միասին պաշտպանելու մեզ համար սուրբ դարձած հայոց հողն ու ջուրը: Քննարկման ընթացքում բազմաթիվ կամավորներ գրանցվեցին և ցանկություն հայտնեցին մեկնել ճակատ: «Մենք պատրաստ ենք լինելու այսօր մեր սահմանում կռվող զինվորների կողքին, մենք թույլ չենք տա թշնա- մուն ներխուժելու հայոց հող ու պղծելու մեր սրբավայր դարձած հայրենիքը», այս մասին «Էզդիխանա» պաշտո- նաթերթին ասաց Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանը: «Այսօր բազմաթիվ եզդիներ առաջնագծում են, էլ չեմ խոսում ՀՀ Զինված Ուժերում ծառայող մեր եզդի զինվորների մասին, որոնք հանուն հայոց հողի պաշտ- պանության իրենց կյանքն են զոհում: Պաշտանության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ անհրա- ժեշտության դեպքում մեզ հետ կապ կհաստատեն, քանզի դիմողները շատ են, ոչ միայն Հայաստանից, այլև սփյուռքից: Մենք հպարտ ենք, որ մեր հայ եղբայր- ների հետ պայքարում ենք թշնամու դեմ, մեր սահման- ներում կռվող և հայոց հողը պաշտպանող ազգությամբ եզդի զինվորը քաջ գիտակցում է, որ այդ ազգանպա- ստ պարտականությունը իրականացնելով նա ոչ միայն պաշտպանում է հայոց հողը ու հայությունը, այլ նաև իր ժողովրդին, իր ազգակիցներին, քանզի հայկական հողը մեզ համար դարձել է սրբավայր, երկիր, որտեղ մենք արարել ու արարում ենք, երկիր, որտեղ մենք ազատ ու անկաշկանդ կարողանում ենք ապրել, գոյատևել, պահպանել ու զարգացնել մեր մշակույթը: Մենք՝ եզդիներս ու մեր եղբայր հայերը դարավոր բա- րեկամներ ենք, եղել ենք, կանք ու կլինենք այդպես հա- վիտյան ու որևէ մեկը երբեք չի կարող սեպ խրել այդ բարեկամության մեջ, բարեկամություն, որը անցել է պատմության դժվարին իրադարձությունների թոհուբո- հում, զարգացել ու ավելի ամրապնդվել»,- հավելեց Ա. Թամոյանը: Իսկ արցախյան պատերազմի մասնակից Ռուստամ Բրոյանը նշեց. «ադրբեջանցիները ինչպես քթները խոթել են մեր տարածք, այնպես էլ քթները կտրած ետ կշպրտենք դրանց։ Հավաք եզդիների ազգային միությունում 2016 Ապրիլ ¹ 04 (140)
  • 2. քյարամ քյալաշի սլոյան բորիս Ռաֆիկի Օզմանյան Համլետ այլազի Հաջոյան սիդար իգորի ալոյան NewsBook-ի տեղեկատվությամբ մի խումբ եզդիներ կամավորների հետ միասին մեկնում են սահման՝ կանգնելու իրենց հայ եղբայրների կողքին: Կայքի հետ զրույցում եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բա- քոյանը ասել է. «Մենք էլ կպայքարենք հանուն Արցա- խի հող ու ջրի այնպես, ինչպես հայը: Մենք մեր կյանքի ու արյան գնով ենք մեր հայերի հետ բարեկամությունը (քիրվայությունը) վաստակել, քանի որ բռունցքվում ենք միասին` ընդդեմ թշնամու: Ինչպես գիտեք, արցախյան ազատամարտում հայկական կողմում ընդհանուր թշնամու դեմ կռվել է նաև եզդի ժողովուրդը: Մենք հի- մա էլ պատրաստ ենք կռվելու ու կյանքի գնով պայքա- րելու հանուն մեր բոլորի հողի»: եզդիները կամավոր մեկնում են սաՀման Սաղմոսավանք տանող նեղ ճանապարհը ոլորվում է մեքենայի անիվների տակ. կապույտի վրա իրարից մի քանի մետր հեռավորության վրա աչքդ խավարում է սև ժապավենը՝ վրան գրված «Քյարամ 20»: Առավոտ է, լուռ, խաղաղ. «Քյարամ 20»… Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրի- լյան քառօրյա լայնածավալ ռազմական գործողություն- ների ժամանակ հայկական բանակը կորցրեց 93 զինվոր, նրանցից մեկը Քյարամ Սլոյանն էր: Քյարամը մի օրում մտավ բոլորիս ընտանիք, դարձավ մեր տղան, սիրտներս ցավեց ու մղկտաց 19-ամյա գլխատված եզ- դի տղայի համար, որովհետև Քյարամը կոտրեց բոլոր կարծրատիպերը, քաջության ու հպարտության բոլոր գրված ու չգրված չափանիշները: Քյարամը չէր ենթա- րկվել կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանին, մենակ չէր թողել վիրավոր հրամանատարին: Քյարա- մն ապացուցեց, որ փախուստի տեղ այլևս չկա. մնալ ու կռվել է պետք: Քյարամը ցույց տվեց հայրենիքն ու իրար սիրելու կերպը: Հայրենիք, որն իրենն էր դարձել ու իր հույսին մնացել վերջին վայրկյանին: Հետո պիտի իմանայինք, որ Քյարամն անգամ տուն չուներ, սովո- րական, աշխատավոր, օրվա հացը քրտինքով վաստա- կող ընտանիքից էր, երազում էր մորը թագուհու նման պահել, տուն կառուցել ու ապրել մի երկրում, որտեղ ին- քը ազգային փոքրամասնություն էր: Ի դեպ, Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը նույնպես եղել է Արցա- խյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ: Քյարամ Սլոյանին հուղարկավորեցին Արտաշավան գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատանը: Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանն ադրբեջանցիների կողմից ազգությամբ եզդի շարքային Քյարամ Սլոյանի գլխատումը որակում է անմարդկային, ինչը բնորոշ է «Իսլամական պետու- թյան» ահաբեկիչներին: «Նման գործելաոճը բնորոշ է ծայրահեղական իսլամիստներին, նրանց անմարդ- կային բնավորությանը, նրանք գիշատիչ կենդանիներ են: Ադրբեջանցիներն էլ նույն բարբարոս թուրքերն են և ոչնչով չեն տարբերվում նրանցից: Այդպիսիք աշ- խարհի երեսից պետք է վերանան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Ա. Թամոյանը: Եզդիների ազգային միության նախագահն ընդգծեց, որ հպար- տանում է ազգությամբ եզդի բոլոր այն եզդիներով, ովքեր իրենց զոհեցին՝ կյանքը նվիրաբերելով հայրե- նիքի պաշտպանությանը, և ավելացրեց, որ Հայաս- տանի եզդի համայնքը պատրաստ է կանգնել հայ եղբայների կողքին և պաշտպանել հայոց հողը: Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված տղաներից մյուսը՝ ազգությամբ եզդի, շարքային Բորիս Օզմանյանը 20 տարեկան էր, ծնունդով Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից: Բորիսն ունի հայր, մայր, քույր ու եղբայր: Երկիր պարբերականին տված տեղեկությամբ գյուղի համայնքապետարանից ա- սել էին. «Խիզախ տղա էր, բայց նաև` շատ համեստ: Պարկեշտ ընտանիքից էր. աշխատում, ապրում էին, ո՛չ հարուստ էին, ո՛չ աղքատ: Նրան հուղարկավորեցին հար- ևան` Ակնալիճ գյուղում` ընտանեկան գերեզմանատանը: Իսկ Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահ- պանության տեղամասում, հակառակորդի կողմից ար- ձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստանում ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այլազի Հաջոյանը, ով հուղարկավորվել է «Եռաբլուր» սուրբ պանթեոնում, ազգությամբ եզդի քաջերի՝ Իսմայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանի, Գա- գիկ Հաջոյանի և Մշիր Նադոյանի կողքին։ Իսկ մինչ այս, 2015թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահ- մաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզա- կան խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյուն- քում ստացած հրազենային մարմնական վնասվածքից զոհվել է ժամկետային զինծառայող 1996թ. ծմված շարքային Սիդար Իգորի Ալոյանը: Դեպքի առթիվ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռաս- սայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատար- ելու հատկանիշներով: Զինծառայողը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր, ազգությամբ եզդի: Փառք՜ ձեզ Հայոց Բանակի եզդի քաջ զինվորներ… Եզդիների ազգային միությունը՝ ի դեմս նախագահ Ա. Թամոյանի, կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակ- ցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանի- քի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հարկ է հիշատակել, որ 1988-1995 թվականներին Ար- ցախյան ազատամարտին կամավորագրվել և մասնակ- ցել է ավելի քան 500 եզդի, սույն թվականներին ստեղծվել է ռազմական շտաբ, մեկը ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղում, մյուսը ԵՊՀ-ի մասնաշենքում: Եզդի- ների կամավորական ջոկատը գլխավորում էր Ա. Թա- մոյանը, իսկ ջոկատը կրում էր եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունը: Հերոսամարտում մասնակ- ցած եզդիների երեք տասնյակից ավելին զոհվել են հա- նուն հայրենիքի ազատագրման ու պաշտպանության: Հղում՝ Առավոտ թերթ., Երկիր պարբերական, «Եզդիների մասակցությունը Արցախյան պատերազմում» գիրք Խդր Հաջոյան Հավերժական անմաՀության ճանապարՀով… Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը անդրադարձ են կատարել Իրաքի եզդիական Էզդիխա- նի պաշտպանության ուժերը: Այս մասին եզդիական զորամիավորումը հայտարաություն է տարածել ֆեյս- բուքյան իր պաշտոնական էջում. «Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա: Դա- ժան մարտերի ժամանակ գլխատվել է նաև հայկական բանակի եզդի զինծառայող: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին, հայաստանաբ- նակ եզդի քույրերին ու եղբայրներին»,- ասված է հայ- տարարության մեջ: Հայտարարությանը կից դրվել է նաև ՀՀ Ազգային դրոշի լուսանկարը: Հիշեցնենք, որ Էզդիխանի պաշտպանության ուժերը, ի սկզբանե անվանվել է Շանգալի պաշտպա- նության ուժեր, կազմավորվել է դեռևս 2014 թվակա- նի օգոստոսի 3-ից, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում գործեց Իրաքի հյուսիսային մասի եզդիաբնակ Շանգալի տա- րածքի վրա, դրանով իսկ ցեղասպանություն իրագոր- ծելով տեղի եզդիների նկատմամբ, միաժամանակ տեղահանության ենթարկելով կես միլիոնից ավելի եզդիների: Հարկ է նշել, որ Իրաքի կենտրոնական իշ- խանությունների կողմից ճանաչվում է, որպես եզդի- ական պաշտոնական զինված ուժեր: ԷՊՈՒ-ի հրամանատարն է Հայդար Շաշոն, ով անցյալ տարի այցելել էր Հայաստան: էզդիխանի պաշտպանության ուժերը իր զորակցությունն է Հայտնում Հայաստանին 2015 թ. դեկտեմբերի 18-ին և 2016 թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ազգությամբ եզդի 3 զինվոր, և մեկ կամավորական. սիդար ալոյան (1996թ. ծնված. ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է արիու- թյան մեդալով), քյարամ սլոյան (1996թ. ծնված. Հետմահու պարգևատրվել է լղՀ «մարտական ծառայու- թյան» մեդալով), բորիս Օզմանյան (1996թ. ծնված), Համլետ Հաջոյան (1970թ. ծնված)` կամավորական:
  • 3. - պարոն ոսկանյան ինչպիսի՞ կարծիք ունեք Հայաստանում ապրող եզդիների և առհասարակ եզդի ժողովրդի մասին: - Հայերիս նման եզդի ժողովուրդն ունի դարերի պատմություն: Պատմությունից հայտնի է, որ նրանց էլ ամեն ինչ արյան գնով է տրվել: Եզդիներն իրենց ավանդույթներով ապրող ժողովուրդ են և միմիայն հարգանքի են արժանի: - ինչպես հայտնի է մեր երկու ժողովուրդները մի նմանություն ունեն` ցեղասպանություն են տեսել: ինչպե՞ս կմեկնաբանեք: - Եզդի ժողովրդի եղեռն Օսմանյան Թուրքիայում 1915-1918 թվականներին է եղել: Եզդիներից սպանվել են մոտավորապես 500 հազար մարդ: Դա մեծ վիշտ ու կորուստ է յուրաքանչյուր ազգի համար: Եզդի ժողո- վուրդը իր պատմությամբ և անցած ճանապարհով նման է հայ ժողովրդին: Մեր երկու ազգերն էլ բարբա- րոս թուրքի ձեռքից են տուժել: - Հայաստանում ունենք մեր եզդիական հա- մայնքը: տեղյա՞կ եք նրանց գործունեությունից: - Տեղյակ եմ այնքանով, որ եզդիական համայնքն ամեն կերպ պայքարում է, որ աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ (էլեկտրոնային, տպագիր), եզդի- ներին չներկայացնեն որպես քրդեր (եզդի-քուրդ անու- նով): Դա իրոք մեծ խնդիր է, որի դեմ պետք է պայքարել: - իսկ տեղյա՞կ եք, որ ՀՀ արմավիրի մարզի ակնալիճ գյուղում կառուցվել է եզդիական հոգևոր կենտրոն, որտեղ տեղ է գտել նաև անդրանիկ Օզա- նյանի հուշակոթողը: - Ինչպես գիտեք հանրապետության կառավարու- թյունը կարևորում է, որ եզդիների համայնքը մեր երկ- րում իրեն լավ զգա: Հայերը պաշտպանում են եզդիների ազգային իրավունքները, հնարավորություն են ընձեռում, որպեսզի եզդիական թերթեր հրատա- րակվեն Հայաստանում, ինչպես նաև դպրոցներում դասավանդի լեզուն: Տեղյակ եմ հոգևոր կենտրոնի մասին և ողջու- նում եմ: Երբեք չկորցնեք Ձեր ձգտումն ու լավատեսու- թյունը: Թերևս այսքանով ավարտեցի զրույցս հարգարժան Հրաչիկ Ոսկանյանի հետ: Նա ինձ հետ զրույցում նշեց եզդիների ամենացավոտ խնդիրներից մեկի մասին: Պետք է նշել, որ մենք` եզդիներս, մեզ կոչում ենք էզդի, իսկ մեր հարևանները մեզ ճանաչել և ճանաչում են եզդի, եզիդ անուններով, ինչը հասկանալի է լեզվագի- տության տեսանկյունից: Սխալ ու վիրավորական է մեզ` եզդիներիս համար, երբ մեզ համարում են մեզ հետ որևէ առնչություն ու ընդհանրություն չունեցող քրդերի հետ: Մեր խնդրանքն ու կոչն է աշխարհի բոլոր լրատ- վամիջոցներին` նյութերում և հաղորդումներում մեզ հի- շատակել եզդի, եզդի ժողովուրդ, եզդի ազգ, եզդի ազգություն եզրույթներով: Սրանով դուք ճշմարտու- թյունն արտահայտած կլինեք, ինչպես նաև կդրսևորեք ձեր հարգանքը մեր փոքրաթիվ, տառապած և ուրույն մշակութի ու պատմության տեր ժողովրդի նկատմամբ: Դիանա Նադոյան եզդիները Հայ ժողովրդի իրական բարեկամներն են Սույն թվականի ապրիլի 21-ին ժամը 13:00-ին Երևանի Ռոյալ Թուլիփ սրահում տեղի ունեցավ Եզդիների ազգային միության մամլո ասուլիսը, որին ներկա գտնվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապե- տությունից ժամանած եզդիական պատվիրակությունը՝ Հայ ժողովրդին իրենց զորակացությունը հայտնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Մի- աժամանակ հավաստելով, որ ոչ միայն Հայաստանի եզդիներն են ձեր կողքին, այլև ողջ աշխարհի եզդի- ները, քանզի մենք միասին կերտել ենք երկար դարերի պատմություն կրող բարեկամություն և մեր թշնամին նույնն է: բանախոսներ՝ եզդի հասարակական գործիչ, իրավաբան՝ ադման ալ-էզդին (իրաք) «Եզդիներն ու Հայերը ունեն գրեթե նույն ճակատա- գիրը, երկուսն էլ մշտապես անցել են դաժան ցեղաս- պանության միջով՝ ի դեմս Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. Հայոց Եղեռնի և Իրաքի հյուսիսում 2014թ. օգոստոսի 3-ին եզդիների ցեղասպանության: Պետք է նշել, որ 1915 թ. կոտորվեց 1,5 միլիոն հայու- թյուն, իրենց հետ միասին ցեղասպանության զոհ դար- ձան նաև 500 հազար եզդիներ: Մենք դատապարտում ենք 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցե- ղասպանությունը: Բացի այդ, մեր խնդրանքն է նաև Հայաստանի իշխանություններին ճանաչելու նաև Օս- մանյան կայսրությունում եզդիների ցեղասպանու- թյունը, ինչպես նաև Իրաքի հյուսիսային մասում գտնվող եզդիական Շանգալի 2014 թ. օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավոր- ման կողմից եզդիների ցեղասպանությունը»։ եզդի հոգևոր՝ շեխ Հաջի խեյրի (իրաք) «Շատ ուրախ ենք, որ Հայաստանում մեր համայն- քի նկատմամբ Հայոց պետականության կողմից կա նման հոգատար վերաբերմունք և ուշադրություն: Ուրախ ենք նաև, որ Հայաստանում կառուցվում են եզդի ժողովրդի կրոնական սրբատեղիներ, ինչն բնա- կանաբար, նպաստում է մեր Շարֆադին կրոնի պահ- պանմանը»։ եզդի կին ակտիվիստուհի՝ շեխ Ֆանոս աքչուրա (թուրքիա) «Այսօր դեռևս եզդիների կանանց իրավունքների պաշտպանությունը չի իրականացվում ոչ պատշաճ կերպով, միջազգային հանրությունը կարծեք թե այդ- չափ մեծ ջանքեր չի գործադրում ապահովելու մեր եզդի գերեվարված կանանց ու աղջիկների փրկությունը «Իս- լամական պետության» ահաբեկիչների ձեռքերից, ուս- տի ելնելով վերոգրյալից, մենք մեր խնդրանքն ենք հղում Հայ ժողովրդին ու Հայաստանի իշխանություն- ներին, իրենց հնարավորության սահմաններում, բարձ- րաձայնեն այս անչափ շատ կարևոր խնդիրը, քանզի մենք՝ եզդիներս, այսօր չունենք պետականություն, և մենք պատմականորեն շատ կապված ենք հայ ժողովր- դի հետ, ունենք գրեթե նույն պատմությունը, տեսել ենք նույն ցավը և ունենք արմատավորված եղբայրություն և Հայաստանը, այսօր լինելով պետություն, կարող է պաշտպան կանգնել մեզ, միջազգային հարթակներում բարձրաձայնելու նաև մեր այս անչափ կարևոր խնդիրը»։ եզդի հասարակական գործիչ մշակութային ոլոր- տում՝ բահրան սանսար (թուրքիա) «Հայաստան երկրից է սկսվել եզդիների մշակու- թային կյանքի առաջխաղացումը, հիմքը դրվել հենց Հայաստանից՝ Եզդիների ազգային միության ջանքե- րով և Հայոց պետականության աջակցությամբ, որի համար մենք հայտնում ենք մեր խորին շնորհակալու- թյունն ու երախտագիտությունը»։ եզդիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ՝ նաջաթ Չելկի (թուրքիա) «Հայաստանը այն եզակի երկրներից է, որը միջազ- գային ատյաններում խոսում է Իրաքում եզդիների ցե- ղասպանության խնդրի շուրջ և կխնդրեինք նաև Հայաստանը նույնպես միանար և աջակցեր իր ձայնով եզդիա-քրիստոնեական ինքնավարության ստեղծմանը Իրաքի հյուսիսում, որից հետո միայն տեղի եզդիներն ու քրիստոնյա ժողովուրդները կգտնեն իրենց փրկու- թյան ելքը»։ Բանախոսներին ներկայացրեց Եզդիների ազգային միության փոխնախագահ՝ Խդր Հաջոյանը Հայաստանում է գերմանիայից եկած եզդիական պատվիրակությունը սիրելի ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում արարատի մարզի նոր խարբերդ համայնքի մշակույթի տան տնօրեն՝ Հրաչիկ ոսկանյանի «էզդիխանա» թերթին տված հարցազրույցը։ եզդի ժողովուրդը աշխարհի հնագույն ազգերից մեկն է, մալակե տաուսի ժողովուրդ, որի կրոնը շար- ֆադինն է: եզդիները առանձին էթնիկական միավոր են և կապ չունեն որևէ այլ ազգի հետ, իսկ լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական լեզվախմբին (էզդիկի): եզդիների աստվա- ծը գերբնական ուժով օժտված խուադեն է, որը համարվում է տիեզերքի արարիչը: ըստ եզդիների կրոնական օրենքի` եզդին ծնվում է որպես եզդի և ոչ մի այլ ազգի ներկայացուցիչ չի կարող եզդի դառնալ: Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնություններից ամենամեծը եզդիական համայնքն է: դա ևս մեկ անգամ փաստում է, որ եզդիները դարավոր բարեկամություն ունեն հայերի հետ:
  • 4. Êg’îk Cêrêcyan ERMENÎ XÊRXWEZÊ XWEYE R’OJÊ OXIRMÊ GIRAN WÊ BÎRNEKIN (p’ara 1-ê) Êg’îk Cêrêcyan Bêyrût’ê -da diya xwe bûye. Sala 1984-a fakûltêta înstîtûta R’e- wanêye doxtirîêye diran qenckirinê xi- lazkirîye. Sala 1992-ada çar cara bênavbir’î (salê 1992-a, 1996-a,2000-ê û 2005-a) ij neh’îya Bêyrût’a p’ayt’ext endamê þêwirxana Lib- nanê hatîye hilbijartinê. Wan sala eþq t’evr’êkpêkkirina eleqetê Libnan-Ermenîs- tane navbera þêwirxana û navbera dewletada bûye. E’frandarî cêrge k’itêvê t’arîx- nivîsarê kirîye: cêrge lêk’olînkirinê ö’lmî jî t’esmîlî qelema wî divin. Em miqala Êg’îk Cêrêcyane derheqa zölmk’arîêda, k’îjan hindava ÿzdîada dive, ê kö neh’îya ç’îayê Þengalêyî I’raqa Þi- malêda divin, t’esmîldikin. Van r’oja mecal t’ine bi dilsarî û bi ç’e’vê hêçxemdîna xwe bidine wan dîdemê ij alîyê mecalê me’lûmetdayîna t’omerî t’ewîlbûnê, k’îjan didine k’ivþê, wekî serêç’îayê Þengalê çi dive, çi tê serê cime’ta ÿzdîya. Ew, bi h’esavê xevera mine dörist, t’evköjîye, bi cûr’ê xweyî here- beyanî, berzeq û nemerivayê. Xeysetê me ermenîa heye r’ewþê heman, hilibet, bice’dandina serwextnebûnê, dîtin û bihîstina xwe himberî T’evköjîa er- menîakin, t’ev T’evköjîa ermenîa miþlaqê derbazkin. Û ew ya lomekirinê nîne. Zölma mînanî T’evköjîêye ter’ikî ser fikir û r’öh’ê meriva îza isaye k’ûr dihêle, wekî dewr jî derbazvin, dema herepêþin paþda- veger’andina berbi wê bîranînê dive. Lê vê r’ewþêda pirs cödadive. Û her t’enê ce’dandina serwextnebûnê nîne, wekî me dive berbi t’evköjîyê, k’îjan tê serê cime’ta ÿzdîyê ç’îayê Þengalê. Me’nîyê diha îzbatbûyî hene: ewan ew îzbatîyê înk’arnekirinêne, k’îjan didine k’ivþê, k’a çawa r’ojê cime’ta ermenîaye oxirmê giran ÿzdîya destê xweyî biratîyê dirêjî p’ir’tîyê cime’ta ermenîa kirin, k’îjan ber’îyê e’rebada bêk’omek, ij dinîayê t’erk- dayî û r’ast t’esmîlî mirinê bûyî mabûn. H’emû tiþt ij wê yekê destpêdive, çaxê Arsên Kîtûrê þöxölvanê hinçakyanî cahil (Bayazêd, 1883-1976, Bêyrût’)sala 1914-a ders- darxana K.Polsêye dîwanîye herebilind xi- lazdike. Angorî qanûnê, ewî we’dekî gere ij þeherê mezinder, warê dûr-derazda dersdarî bikira. Mekt’eva Beg’daêye dîwanî p’ara A. Kîtûr dik’eve. Ew cîgöhêzî Beg’dayê dive û derbazî ser xevata xwe dive. Þer’ê h’em- dinîaêyî pêþin destpêdive. A. Kîtûr tê gir- tinê û dik’eve kelê. Bi alîk’arîya e’rebê miletçîye zapit ew ij kelê dir’eve. Mayîna wîye qanûnî Beg’dayêda dive tiþtê nebûyînê. Bi navê H’esenî dizîva, çawa zapitê r’ikeberî ît’t’îlafî, qewatê Aç’êmê serk’arê ösyanvanê e’reb, k’îjanê K’erbe- layêda e’mel dikir, cemdive, k’îjana derb digîhandine piþta ordîa t’irkî. Derheqa wan r’ojada A. Kîtûr bîranînê xweda dinivîse: “Min þöxölê xörek t’eþkîldikir. Akal û k’êfêyê p’êç’ayîbûn, wekî wî çaxî p’ergala zapitê E’rebîaêye t’irkbû. Min isa jî ç’ek-r’ih’alê binzapit xwedikirin. E’skerê t’irk çawa r’ûvîyê r’eþ hatibû in- dakirinê, p’ostê k’îjanî ewqasî qîmetlîbû. Ez mecbûrbûm h’etanî kevîyê ç’emê Feratê her’im, li k’ö t’êk’k’ênê (h’olikê) R’avîya û bi wanxörek bigihînne e’rebê asî. Dîwana r’avîna digihîþte h’eylo Dêr Zorê û R’ek’k’ayê. Wexta t’erkeserîbûna xwe A. Kîtûr dive þe’dê h’alê ermenîyê macirî zölmî. Ew dicêr’bîne sêwî berevkirinê t’eþkîlke. Lê çapa þöxöl ij qewata merivekî derbû. Wan r’oja A. Kîtûr isa jî li ÿzdîyê ç’îayê Þen- galê diqeside. Zûtirekê navbera wî û Þêx Mîr Îsmayîlê serk’arê dînê ÿzdîada p’ev- girêdanê xêrxwezîêye sadiq die’firin. Mîr Îsmayîl soz dide kêrî þöxölvanîya A. Kîtûre merivh’izîyê bê. Macirê ermenîye bi hejmara mezin ij ç’engê mirinê xilazdivin û bal ÿzdîyê ç’îayê Þengalê sit’ardivin, ij k’îderê p’ar bi p’ar ew cîgöhêzî Beg’dayê divin. Bona ermenîyê macir ç’îayê Þengalê- dive r’emza xilazbûnê. A. Kîtûr bal Modoyê fermandarê ordîa îngilîsa qölixa t’ercimeçî divîne (ewî zi- manê ermenî, osmanî, ûrisî, firansî û în- gilîsî zanibûn). Ew bi wê qölixaxwe t’ev ordîa ûrisa, k’îjan pêþda leqîyabû li- Farizistanê, dik’eve nav eleqeta. Ew derbazî alîyê ordîa ûrisa dive. Paþê, piþ xweva hiþtina jinê û qîza sê mehî, t’evî ordîa ûrisa, k’îjan paþda vedik’þîya, bir’êwîtîke bi qewmandina t’ije, digihîje T’ilbîsê û got’arê bi þe’detîya dîtîye t’e- zeye derheqa qelfê ermenîaye ber’îstanê Navbeynêda dide byûroya miletîyê û meqametê miletîêye firqêye din. Ew derbazî R’ewanê dive, li k’öt’evbûna eþq tîne li e’mrê miletyê civakî û e’melê e’skerîyê. Ew yek dive gava A. Kîtûre dûrdîtinêye kirî, wekî h’etanî dûrk’etina ij Þengalê, ew ij Mîr Îsmayîlê midîrê ÿzdîayî r’öh’anîêyî herîbilind kondak-ferman qi- rara t’emamîa ÿzdîava hinartî dest tîne, li k’ö serk’arê ayîna dîn t’emîê dide miletê xwe cime’ta ermenîaye zêryaîr’a bivne xêrxwez. Derheqa t’esîra vê fermanêye hiþtîda R’ûbên Têr-Mînasyanê þöxölvanê dîwanî û daþnaka þe’detîyê dide: “Saya Arsên Kîtûr bû, wekî fermana þêxê ÿzdîyaye ÿzdîava hinartî, bi k’îjanê dispar- tine t’emamîya ÿzdîya bext û yazîa xwe er- menîya û Ermenîstanêva girêdin û medenyeta ermenîya çawa arizîtîya xwe qebûlkin. Ew fermana ayîna dîn, hindava midîrê ÿzdîayî ayîna dîn û dinyalikîva girêdayî, me’na wêye exlaqîye mezin hebû û cembûna ermenî, ÿzdîyê Ermenîstanê bi t’aybetî em minetdarê wê fermanêne”. “Hayastanî Hanrapêtût’yûn”, 26.08.2014