SlideShare a Scribd company logo
1 of 4
Download to read offline
Ազիզ Թամոյանի հայտարարությունում, մասնավո-
րապես, ասվում է.
«Վերջին օրերին ադրբեջանցի քարոզիչները ջանք
ու եռանդ չեն խնայում հայ-ադրբեջանական սահմա-
նում զոհված ազգությամբ եզդի զինծառայողներին որ-
պես ահաբեկիչներ ներկայացնելու համար և կեղծ
տեղեկություններ են տարածում իբր Հայաստանի
Հանրապետությունում ազգային փոքրամասնություն-
ների, մասնավորապես` եզդիական համայնքի նկատ-
մամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ:
Նման կեղծիքի տարածումը ուղղված է ոչ միայն
եզդի ժողովրդի դեմ, այլև պետական մակարդակով
հայերի հանդեպ Ադրբեջանում արմատավորված ատե-
լության մթնոլորտի տարածման նպատակ ունի:
Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում
բնակվող ազգային փոքրամասնությունների նկատ-
մամբ որևէ բռնաճշում, որևէ խտրականություն չի կի-
րառվում: Հայ ու եզդի ժողովուրդները դարավոր
բարեկամներ են, ու այսօր էլ ՀՀ-ում բնակվում է մոտ
60 հազար եզդի: Ի տարբերություն աշխարհի շատ
երկրների` Հայաստանում եզդիների իրավունքները
պաշտպանված են օրենքով: Քառասուն երկու դպրոց-
ներում դասավանդվում է եզդիերեն, համայնքն ունի
եզդիերեն ռադիոհեռարձակման ժամեր:
Եզդի ժողովրդի զավակները հայ ժողովրդի և
Հայաստանում բնակվող ազգային այլ փոքրամաս-
նությունների` եզդի, ասորի, հույն, ռուս, հրեա, լեհ,
ուկրաինացի քաղաքացիների հետ միասին մասնակ-
ցում են Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:
Մեծ է եզդի ժողովրդի ներդրած ավանդը Արցախյան
ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ և
Արցախի սահմանների պաշտպանությանը: Արցա-
խյան պատերազմի տարիներին եզդիների 500 հո-
գանոց ջոկատը կանգնած է եղել հայ ժողովրդի
կողքին, և այսօր էլ եզդի պատանիները, որպես
Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքա-
ցիներ, ազգային փոքրամասնությունների այլ ներ-
կայացուցիչների հետ միասին պատվով ծառայում են
զինված ուժերում:
Վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ամեն քաղա-
քացի, այստեղ ազատորեն բնակվող եզդիները պատ-
րաստ են Հայկական բանակի զինվորների հետ
միասին պաշտպանել սահմանները թշնամիների հար-
ձակումներից և ոտնձգություններից»:
ՀՀ Եզդիների ազգային միությունը իր խորին շնոր-
հակալությունն է հայտնում ՀՀ պաշտպանության նա-
խարարությանը՝ ի դեմս նախարար պարոն Ս.
Օհանյանի, ով մշտապես դրական ընթացք է տալիս
մեր դիմում-խնդրանքներին: Հատկապես այս մեր
խնդրանքին ընդհառաջելու և եզդի զինվորներին 7
օրյա արձակուրդ տրամադրելով՝ եզդի ժողովրդի ազ-
գային Խըդըր Նավիի տոնին մասնակցելու համար:
Հարկ ենք համարում հիշատակել, որ Հայոց ազգային
զարթոնքի առաջին օրերին մեր գլխավորությամբ և
ԵՊՀ պրոֆեսոր Գ. Ասատրյանի անմիջական նախա-
ձեռնությամբ ստեղծվեց Ղարաբաղյան շարժմանը
նպաստող կազմկոմիտե, որում ընդգրկվեցին հայաս-
տանաբնակ եզդիների հայրենասերները: Մեր ժողո-
վուրդն այդ օրերին համախմբվեց մի մարդու պես:
Շուտով կազմկոմիտեին կից ստեղծվեց ռազմական
շտաբ: Եզդի կամավորականները կռվեցին Արցախյան
պատերազմի տարբեր ճակատներում՝ Ստեփանա-
կերտ, Լաչին, Մարտակերտ, Երասխավան, Ոսկեպար
և այլն: Հենց այդ ժամանակ էլ Եզդիների ազգային մի-
ության նախագահությունն ի նպաստ Արցախյան
պատերազմի` դրամահավաք հանգանակություն հայ-
տարարեց: Հավաքված շուրջ 6 մլն ռուբլին փոխանց-
վեց ՀՀ իշխանություններին, պատերազմի կարիքները
հոգալու համար: Եզդի փոքրաթիվ ժողովուրդը Արցա-
խյան հերոսամարտում քաջաբար կռվեց և թանկ կո-
րուստներ կրեց: Երեք տասնյակից ավելի եզդի
երիտասարդներ իրենց կյանքը զոհեցին Արցախի ան-
կախության համար. նրանցից չորսը՝ Իսմայիլ Շա-
րոյանը, Թեմուր Զեյդինյանը, Գագիկ Հաջոյանը և
Մշիր Նադոյանը հանգչում են Եռաբլուր սուրբ պան-
թեոնում՝ հայոց քաջերի կողքին: Եզդի նահատակների
թափած արյունը, նրանց քաջագործություններն ան-
նկատ չեն մնացել հայ ժողովրդի կողմից:
ադրբեջանը կեղծ տեղեկուԹյուններ է
տարածում
եզդի նաՀատակների Թափած արյունը
աննկատ չի մնացել Հայ ժողովրդի կողմից
աշխարհի եզդիների ազգային միության և Հայաստանի եզդի համայնքի ղեկավար ազիզ Թամոյանը
հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական լրատվամիջոցների կողմից փաստերը խե-
ղաթյուրելու հետ:
այսպես, ադրբեջանի քարոզչական մեքենան փորձ է արել սահմանին զոհված եզդի զինվորներին ներ-
կայացնել որպես «քուրդ ահաբեկիչներ»:
Փետրվարի 28-ին Եզդիների ազգային միու-
թյան նախագահ Ազիզ Թամոյանը այցելեց Արմա-
վիրի մարզի Ակնալիճ համայնքում գտնվող
Հայաստանի եզդիական հոգևոր կենտրոն, որտեղ
հանդիպում տեղի ունեցավ հոգևոր կենտրոնի
հիմնադիր, եզդի ժողովրդի մոսկվաբնակ բարե-
րար՝ Միրզա Սլոյանի հետ: Հանդիպմանը քննարկ-
վեցին մի շարք խնդիրներ կապված եզդի
ժողովրդի առջև ծառացած, թե՛ կրոնական և թե՛
հասարակական կյանքի հետ: Վեր հանվեցին որոշ
խնդիրներ, ինչպես նաև դրանց լուծման հետ կապ-
ված որոշակի գաղափարներ: Հանդիպումը ավա-
րտվեց ջերմ բարեկամական մթնոլորտում:
Նշենք նաև այն, որ հոգևոր կենտրոնում շարու-
նակվում է նորակառուցվող եզդիական նոր սրբա-
տեղիի շինարարությունը, որը կրում է եզդի
ժողովրդի աստվածաբանության մեջ իր ուրույն
տեղը զբաղեցնող գերագույն հրեշտակապետ
Տաուսե Մալակի և յոթ սուրբ հրեշտակների
անունը: Հիշեցնենք, որ սրբատեղի համալիրի շի-
նարարությանը սկիզբ էր դրվել նախորդ տարվա
սեպտեմբեր ամսին, իսկ շինարարության ավար-
տը նախատեսված մինչև 2017 թվականի սեպտեմ-
բեր ամիսը:
Հանդիպում
Հայաստանի
եզդիական Հոգեվոր
կենտրոնում
2016
Փետրվար
¹ 02 (138)
Սեպտեմբերի 11, 2014 թ.
Իրաքի հյուսիսային մասում, Մոսուլի մոտակայքում
տեղի մարտիկները հայտնաբերել են զանգվածային գե-
րեզման, որում հայտնաբերվել են 35 մարմին: Դրանք
գտնվել են չորեքշաբթի օրը, այն բանից հետո, երբ «Իս-
լամական պետության» (ԻՊ) ահաբեկիչները դուրս են
մղվել վերոնշյալ տարածքից: Այդ մասին հաղորդել է
թուրքական Անադոլու գործակալությունը, հղում անելով
ՔԺԿ կուսակցության մամլո քարտուղար Սաիդ Մամոին:
«Զանգվածային գերեզմանում հայտնաբերվել են
կանանց և երեխաների մարմիններ» - հավելել է Սաիդ
Մամոն: Նրանք սպանվել են նախորդ ամսվա ընթաց-
քում, այն բանից հետո, երբ շրջանը հարձակման են-
թարկվեց և վերահսկողության տակ վերցվեց
ահաբեկիչների կողմից: Մեկ այլ զանգվածային գերեզ-
ման է հայտնաբերվել Բադուշ բանտի մոտակայքում,
որտեղ ԻՊ ահաբեկիչները բանտարկյալներին սպանել
և թաղել են: «Իսլամական պետություն» ահաբեկչական
խմբավորման կողմից Շանգալ եզդիական շրջանի վրա
հարձակումից հետո հայտնաբերվել են մի քանի եզդի-
ական զանգվածային գերեզմաններ: Մի քանիսում
մարդիկ ողջ-ողջ են թաղված:
Հունվարի 8, 2015 թ.
Իրաքի եզդիական Շանգալի տարածաշրջանի Հար-
դան գյուղում հայտնաբերվել է եզդիների զանգվածային
գերեզման, որոնք դարձել են «ԻՊ» ահաբեկիչների զո-
հեր: Նրանց մեջ կան նաև կանայք և երեխաներ: Եղ-
բայրական գերեզմանը հայտնաբերվել է Շանգալի
լեռների արևելյան հատվածում, ոչ այնքան հեռու Հար-
դան գյուղից: Չկա ոչ մի հնարավորություն ճանաչելու
այդ մարմինները, քանի որ խոնավ հողը արագացրել է
դրանց քայքայման գործընթացը: Սույն գյուղում ահա-
բեկիչները մեծամասամբ ոչնչացրել են շինությունները:
Ականատես եզդիների խոսքերով, ահաբեկիչները անը-
նդմեջ ողջ-ողջ թաղում էին երեխաներին ու կանանց:
Եզդիական աշխարհազորայինները վախենում են գտ-
նել ավելի շատ զանգվածային գերեզմաններ շրջանի
հարավային մասում: Ահաբեկիչների 2014 թ. օգոստոսի
3-ի Շանգալի հարավային մասի վրա հարձակումը և
քրդական «փեշմերգա» զորքերի նահանջը անակնկա-
լի բերեցին տեղի բնակչությանը, որոնց մեծ մասը այդ-
պես էլ չկարողացան ահաբեկիչներից փրկվել:
Շանգալի հյուսիսային մասի ազատագրումից հետո ար-
դեն հայտնաբերվել են մոտ 5 զանգվածային գերեզ-
մաններ: Այն Շանգալում ջիհադիստների քառամսյա
իշխանության արդյունքն էր:
Նոյեմբերի 8, 2015 թ.
Շանգալի հարավային շրջանում եզդիական ինք-
նապաշտպանության մարտիկները հայտնաբերել են
եղբայրական գերեզման, որում հանգչում են նվազա-
գույնը 7 եզդի, դառնալով «ԻՊ» ահաբեկիչների զո-
հեր: Դեռևս զոհվածներին նույնականացնելը չի
հաջողվում: Զանգվածային գերեզմանը հայտնաբեր-
վել է Շանգալ քաղաքից մի քանի կիլոմետր դեպի հյու-
սիս տեղակայված Ղանդիլ գյուղում: Այն բանից հետո,
երբ ԻՊ ահաբեկիչները 2014 թ. օգոստոսի 3-ին գրա-
վեցին շրջանը, հարյուր հազարավոր եզդիներ՝ փոր-
ձելով փրկվել, փախչում էին Շանգալի անառիկ
լեռները: Ճանապարհին նրանց ուղղությամբ կրակում
էին նախկին մուսուլման հարևանները և ԻՊ ահաբե-
կիչները:
Հիշեցնենք, ի դեպ այն Շանգալում հայտնաբերված
թվով 14-րդ եզդիական եղբայրական գերեզմանն էր:
Մինչ այդ զանգվածային գերեզմաններ են հայտնաբեր-
վել շրջանի հյուսիսային մասում ազատագրված տա-
րածքներից: Շանգալ քաղաքից 13 կմ դեպի հարավ
գտնվող Քոչո գյուղում մահապատժի են ենթարկել մոտ
800 եզդի տղամարդկանց, ավելի քան 1000 կանայք և
երեխաներ ԻՊ ահաբեկիչների կողմից առևանգվել և
ստրկության են մատնվել:
Նոյեմբերի 14, 2015 թ.
Շաբաթ օրվա առավոտյան, եզդիական ինքնա-
պաշտպանության ուժերը, Շանգալ քաղաքի արևե-
լյան հատվածում, տեխնիկական ակադեմիայից մի
քանի մետր հեռու, հայտնաբերել են զանգվածային
գերեզման, որում հանգչում են մոտ 80 եզդի: Զոհ-
վածների թվում են նաև 40-ից 80 տարեկան կանայք:
Սույն հայտնաբերված եղբայրական գերեզմանի
շրջան են ժամանել համապատաս-
խան փորձագետներ: Հիշեցնենք,
շրջանի հյուսիսում, որը ազատա-
գրվել էր 2014 թվականի դեկտեմ-
բերին, հայտնաբերվել էին
եզդիական 15 զանգվածային գե-
րեզմաններ, որոնք ԻՊ ահաբեկիչ-
ների զոհ էին դարձել: Եզդի
ակտիվիստ Աբու Շուջայի տվյալնե-
րով, շրջանի վրա հարձակման
առաջին օրերին ջիհադիստները
սպանեցին մոտ 3000 խաղաղ
բնակիչների:
Նոյեմբերի 15, 2015 թ.
Այսօր ինքնապաշտպանության մարտիկների կող-
մից հայտնաբերվել է ևս մեկ եղբայրական գերեզման,
Շանգալ քաղաքից մի քանի կիլոմետր դեպի արևելք
գտնվող Համադան գյուղում: Նրանում հանգչում են 60
եզդիներ, որոնք զոհ են դարձել ԻՊ ահաբեկիչներից:
Հիշեցնենք, որ այս վերջին երկու օրերի ընթաքում
սա ահաբեկիչներից ազատագրված Շանգալի տարած-
քում հայտնաբերված եզդիական երրորդ զանգվածային
գերեզման է: Հայտնաբերվել է ևս մեկ եղբայրական գե-
րեզման, որում հանգչում են 50 եզդիներ: Այսպիսով զո-
հերի քանակը հասնում է մինչև 190 մարդու: Մինչ այսօր
հայտնաբերվել է մոտ 17 զանգվածային գերեզման, որից
14-ը գտնվում են Շանգալի հյուսիսում:
Նոյեմբեր 15, 2015 թ.
Այսօր ինքնապաշտպանության մարտիկները Շան-
գալի շրջանի հարավային մասում, Գըրըզեր գյուղից ոչ
հեռու, հայտնաբերել են զանգվածային գերեզման,
որում հանգչում են մոտ 50 եզդիներ, որոնց մեծ մասը
հիմնականում տղամարդիկ են:
Հիշեցնենք, որ միայն երեկ, Շանգալ քաղաքում ինք-
նապաշտպանության մարտիկների կողմից հայտնա-
բերվել է եղբայրական գերեզման, որում հանգչում էին
մոտ 80 եզդի կանայք:
Նոյեմբերի 29, 2015 թ.
Նոյեմբերի 13-ին Իրաքի հյուսիսում ազատագրված
Շանգալ քաղաքում, հայտնաբերվել է եզդիների զանգ-
վածային գերեզման, որում հանգչում են ավելի քան 120
մարդ, որոնք զոհ են գնացել ԻՊ ահաբեկչական խմ-
բավորման կողմից: Այդ մասին հայտնում է «Ֆրանս-
Պրեսս»-ը: ԻՊ ահաբեկիչները այդ եղայրական
գերեզմանը ականապատել էին և ներկայումս ինքնա-
պաշտպանության մարտիկները ականազերծել են այն:
Հիշեցնենք, որ սա Շանգալ քաղաքի ազատագրումից
հետո հայտնաբերված եզդիների 6-րդ զանգվածային
գերեզմանն է: Մինչ այդ շրջանի հյուսիսում ինքնապա-
շտպանության ուժերը հայտնաբերել էին մոտ 13 եղ-
բայրական գերեզման:
Հունվարի 14, 2016 թ.
Այսօր Շանգալ քաղաքից դեպի հարավ գտնվող Թըլ
Բանատ գյուղում ինքնապաշտպանության ուժերի կող-
մից հայտնաբերվել է եղբայրական գերեզման, որում
հանգչում էին մոտ 40 եզդի: Համաձայն սկզբնական
տվյալների, տղամարդիկ մահացել են հրազենային
վերքերից:
Փետրվարի 9, 2016 թ.
Իրաքի հյուսային մասում, Բարդիյան գյուղում, ան-
վտանգության ուժերը հայտնաբերել են եղբայրական
գերեզման, որում հանգչում են ԻՊ ահաբեկիչների զոհ
դարձած 25 եզդի, այդ մասին հայտնում է «Reuters»
գործակալությունը: Ինչպես հայտնում է Ֆուադ Օթմա-
նը, տղամարդիկ սպանվել են գլխին կրակոց ստանա-
լով, նրանցից որոշները կապված են եղել:
Հղում՝ EzidiPress, Reuters, FrancePress
Խդր Հաջոյան
Հայտնաբերված զանգվածային գերեզմանների Քրոնիկան
նշենք, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին այսպես կոչված «իսլամական պետություն»
ահաբեկչական խմբավորումը հարձակում գործեց իրաքի հյուսիսային մասում գտնվող եզդիական
Շանգալ տարածաշրջանի վրա, դրանով իսկ ցեղասպանություն իրագործելով եզդի ժողովրդի
նկատմամբ։ պետք է նշել նաև այն, որ ձևավորվեցին եզդիական ինքնապաշտպանական ջոկատներ,
որոնք մինչ օրս ազատագրել են Շանգալի տարածքի մեծ մասը։ դրա հետևանքով այսօր նրանց կողմից
հայտնաբերվել են մի շարք զանգվածային գերեզմաններ և մենք ձեզ ենք ներկայացնում վերոնշյալ
հայտնաբերված գերեզմանների քրոնիկան։
- պարոն մադո, նախ Ձեզ կխնդրեինք մի փոքր
պատմել Ձեր կյանքի և հասարակական գործունեու-
թյան մասին:
- Մինչ խոսքս սկսելը, ցանկանում եմ հայտնել Ձեզ
իմ խորին շնորհակալությունը, իմ անունը Շակըր է,
այժմ բնակվում եմ Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում:
Ես ինքս բանաստեղծ եմ, ստեղծագործելով այստեղ,
որքան էլ հեռու գտնվեմ հայրենիքից, ազգային ոգին
երբեք չեմ կարող մոռանալ և ուրանալ: Այսօր մեր բոլոր
եզդիներիս նպատակն ու ձգտումը պետք է լինի, որ-
պեսզի լինենք միասնական և մեր բողոքի ձայնը բարձ-
րացնենք տարբեր միջազգային կառույցներում, որոնք
կապված են մարդու իրավունքների միջազգային պա-
շտպանությանը, մեր ձայնը բարձրացնենք ամբողջ աշ-
խարհում: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր
այն եզդի հասարարակական գործիչներին, որոնք
բարձրաձայնում են եզդիների խնդիրները և իրենց
ուժերի ներածին չափով աշխատանք տանում եզդի ժո-
ղովրդի փրկության համար:
- Քանի որ խոսք գնաց եզդիների ներկայիս բարդ
իրավիճակի մասին, ին՞չ կարող եք դրա մասին ներ-
կայացնել և ինչպե՞ս եք տեսնում եզդի ժողովրդի
ապագան:
- Բնականաբար չեմ կարող լավ բան նշել, քանզի
մեր ժողովրդի վիճակը՝ ի դեմս մեր եզդի փախստա-
կանների, շատ վատ վիճակում է գտնվում և որևէ մեկը
օգնության ձեռք չի մեկնում: Այդ իսկ պատճառով մենք
պետք է լինենք մեկ բռունցք, չլինենք ապերախտ, մի
կողմ պետք է դնել անձնական ամբիցիաները և միա-
համուռ կերպով օգնության ձեռք մեկնենք ինքներս մեզ,
գնանք մեր Եզիդի ճանապարհով, քանզի միայն մենք
կարող ենք օգնել մեր ժողովրդին: Մենք՝ եզդիներս,
որևէ մեկին դեմ չենք, չունենք որևէ թշնամական մտադ-
րություններ այլոց նկատմամբ, մենք մշտապես օգնել և
օգնում ենք շատերին, բացի ինքներս մեզ։ Այսօր ժա-
մանակն է վերջապես իրար օգնելու և չենթարկվելու
խաբեբաներին, քաղաքական ճնշումներին, ժամանա-
կն է վերջ տալու դրան և ինքներս մեզ վրա հույսը
դնելու: Մենք չպետք է միմյանց գումարներին կամ ֆի-
նանսական վիճակին նայենք, այլ պիտի մեր եղբայրա-
կան, հոգեպես աջակցությանը նայենք, լինենք
միասնական, քանզի միասնականության մասին նաև
հատուկ շեշտադրված է մեր աղոթքներից մեկում (Ազ
չում դիվանա վի Փադշայի, մն դիտ խուաշի ու շայի, բա-
րի սարե համու թֆակ ու թավայի): Այսինքն ես մեր փր-
կության միակ ելքը տեսնում եմ մեր միասնականության
մեջ:
- Քանի որ դուք վերջերս այցելեցիք Հայաստան,
ինչպիսի՞ կարծիք կազմեցիք և ինչպե՞ս կգնահատեք
հայերի և եզդիների բարեկամությունը:
- Ես շատ ուրախ էի, երբ եղա Հայաստանում, հան-
դիպեցի իմ ժողովրդի ներկայացուցիչներին, այն եզդի
զավակներին, որոնք հարյուրավոր տարիներ առաջ,
ցեղասպանությունների հետևանքով իրենց հայրենիքից
կտրվեցին, միաժամանակ չկորցնելով իրենց ազգային
ավանդույթները, ազգային տոները և այլն: Փառք եմ
տալիս բոլորին, քանզի գտնվելով հեռու հայրենիքից,
նրանք մինչ այսօր պահպանել են իրենց ազգային
դեմքը, շնորհակալ եմ բոլորից: Մենք անչափ ուրախ
էինք, որ կարողացանք տեսնել մեր Հայաստանի եզդի-
ներին: Հայաստանում եղա մի շարք եզդիական գյուղե-
րում, որտեղ նաև ապրում էին հայեր և ես շատ
ուրախացա, երբ զգացի այդ ջերմ բարեկամական
մթնոլորտը մեր երկու ժողովուրդների միջև, իհարկե դա
նաև պետությունից է կախված, ուստի նաև շնորհակալ
ենք Հայաստանի Հանրապետությանը, որ այսօր մեր
ժողովուրդը ազատ կերպով, առանց որևէ խտրականու-
թյան բնակվում է Հայաստանում: Պետք է հիշել, որ 1915
թվականին, Օսմանյան կայսրության կողմից իրագործ-
վեց հայ ժողովրդի ցեղասպանություն, կոտորելով 1,5
միլիոն հայության, պետք է նշել նաև, որ նրանց հետ մի-
ասին կոտորվեցին նաև եզդիները: Եվ դեռևս այդ ժա-
մանակներից սկսած եզդիներն ու հայերը միասնական
կերպով պայքարեցին ընդդեմ թշնամու: Իրականում
նշեմ, որ ինձ շատ ուրախացրեց հատկապես Արմավի-
րի մարզի Ակնալիճ համայնքում եզդիական հոգևոր
կենտրոնի տարածքում, եզդիների և հայերի եղբայրու-
թյունը փաստող «բարեկամության հուշահամալիրը»,
որը շատ գեղեցիկ կերպով մեկանաբանում է մեր երկու
ժողովուրդների հերոսությունը և միասնական ուժը, որ
երկու ժողովուրդներս եղբայրներ ենք:
- Հայաստանում նաև հանդիպեցիք եզդիների ազ-
գային միության նախագահ ազիզ Թամոյանին, ինչ-
պիսի՞ կարծիք կհաղորդեք այդ հանդիպման և
ընդհանրապես եզդիների ազգային միության գոր-
ծունեության մասին:
- Ես նախ Աստծուց կխնդրեմ առողջություն և երկար
տարիների կյանք պարոն Ազիզե Ամարին (Ազիզ Թա-
մոյան, եզդի համայնքի շրջանում՝ Ազիզե Ամար), իր կա-
տարած ազգանվեր գործունեության համար, այն, որ
դեռևս տարիներ առաջ միավորելով եզդիներին մեկ
գաղափարի շուրջ, սկսելով և գլխավորելով եզդիական
շարժումը Հայաստանում, այսօր կարողացել է հասնել
բազում դրական արդյունքների, դրանով նպաստելով
եզդիների մշակույթի զարգացմանը, հայ եզդիական
բարեկամության առավել ամրապնդմանը և այլն: Նա
իր կյանքը նվիրել է եզդի ժողովրդի ազգային ինքնու-
թյան պահպանությանը, նա արթնացրել է Հայաստանի
եզդիներին, նրանց ուժ հաղորդել, եզդիականությունը
պահպանելով, հրատարակել է եզդիական դպրոցական
դասագրքերը, դպրոցներում այսօր եզդի երեխաները
նրա միջոցով սերտում են իրենց մայրենի լեզուն՝ էզդի-
կին: Բացի այդ իր հատկանիշներից, նա նաև հոյակապ
անձնավորություն է և իմ խնդրանքն է բոլոր եզդինե-
րից, երբևէ չմոռանալ և չուրանալ պարոն Ազիզե Ամա-
րի եզդի ժողովրդի համար իրականացրած լավ
աշխատանքը:
- ինչպես տեսնում ենք դուք նաև հասարակական
գործիչ եք և զբաղվում եք եզդիներին վերաբերվող
խնդիրների լուծմամբ, կարո՞ղ եք մի փոքր Ձեր հասա-
րակական գործունեության մասին խոսել:
- Մինչ այդ հարցին պատասխանելը կցանկանամ
կրկին նշել, որ մենք պետք է ոտքի կանգնենք, այսպես
եթե շարունակվի մենք որևէ լավ բանի չենք հասնի, շա-
բաթական հարյուրավոր եզդիներ են լքում մեր հայրե-
նիք Եզդիխանը, իսկ եթե դատարկվի մեր հայրենիքը,
ապա մենք այլևս նույնիսկ հույս չենք ունենալու եզդիա-
կան ինքնավարության մասին մտածել: Իսկ ինչ վերա-
բերվում է Ձեր այս հարցին, ապա նշեմ, որ ես ինքս, ինչ-
պես նշեցի, բանաստեղծ եմ, հասարակական գործիչ,
իրականացրել ենք մի շարք ցույցեր, դրամահավաքներ՝
ի օգնություն Շանգալի եզդիների: Մենք նաև ունենք
եզդիական մշակութային տուն Հելսինգբորգ քաղա-
քում: Բացի ֆինանսական օգնությունից, մենք նաև
իրականացրել ենք մի շարք օգնություններ մեր եզդի
փախստականներին, հագուստի, սննդի, դեղորայքի
տեսքով: Սա բնավ մեր պարտականությունն է և մենք
պարտավոր ենք այս դժվարին պահին մեր ազգակից-
ների կողքին գտնվելու:
- Հաճախ ենք հանդիպում ձեր ստեղծագործու-
թյուններին տարբեր սոցիալական ցանցերում, ունե՞ք
արդյոք բանաստեղծությունների ժողովածու:
- Ես ինքս այժմ ճիշտն ասաց դեռևս չեմ հրապարա-
կել գիրք, սակայն մոտ ապագայում ունեմ այդպիսի
մտադրություն: Իմ հեղիանակային ստեղծագործու-
թյուններս հիմնականում տեղադրում եմ համացանցում,
նրանք նաև երբեմն հայտնվում են որոշ պարբերական-
ներում: Իմ վերջին ստեղծագործությունները մեծամա-
սամբ կապված են 03.08.2014 թ. Իրաքի հյուսիսային
մասում տեղի ունեցած եզդիների ցեղասպանությանը:
- իսկ ինչպիսի՞ անվանում կունենա Ձեր ստեղծա-
գործությունները հավաքագրող գիրքը:
- Դեռևս մտածում եմ այդ ուղղությամբ, սակայն ինչ-
պիսի անվանում էլ լինի, այն պարտադիր պետք է կապ-
ված լինի մեր եզդի ազգին: Այսինքն մենք եզդիներս
ինչպիսի գիրք էլ հրատարակենք, պետք է այնպիսի ան-
վանումներ տալ, կամ այնպիսի բովանդակություն
ընգրկել գրքում, որը կբնորոշի մեր եզդի ժողովրդին,
մեր նիստն ու կացը, մեր իրական պատմությունը և ան-
պայման մեր եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված
և դեռևս շարունակվող ցեղասպանության մասին, որով
այն կգրանցվի պատմության մեջ և երբեք չի մոռացվի:
- եվ վերջում ին՞չ կցանականաք հաղորդել եզդի-
ներին:
- Խնդրանքս է միայն լինենք միասնական, շարժ-
վենք երեք սկզբունքով՝ Եզդիխանը իմ հայրենիքն է,
դրոշը մեր Եզիդի դրոշն է և Շարֆադինը մեր կրոնն է:
Հարցազրույցը՝
Խդր Հաջոյանի
ՇարժվենՔ երեՔ սկզբունՔով՝
եզդիխանը իմ ՀայրենիՔն է, դրոՇը մեր եզիդի դրոՇն է
եվ Շարֆադինը մեր կրոնն է
Հարցազրույց ազգուԹյամբ եզդի ակտիվիստ,
Հասարակական գործիչ, բանաստեղծ՝ Շակըր մադոյի Հետ
Հարգելի պարոն Շակըր մադո, մինչ մեր հարցերին անդրադառնալը, նախ կցանկանայինք
մեր հատուկ շնորհակալությունը հայտնել Ձեզ, մեր հարցերին պատասխանելու, ինչպես նաև
Ձեր ազգանվեր գործունեության համար:
14-е мәhа сьвате сала 2016-а ль бажаре П’арисе һaтә
дәрбaзкьрьнe щьвинa эздийe wәлaтe Фьрaнсaйe, к’идәрe
һaзьрбун чawa сәрwерe т’әшкиләтa “Федерасйона Эздие
Фьрансайe” Т’амазе Дә’сьни, т’әви сәрwерe у әндаме мал
у т’әшкиләтe эздиайә мaйин ль Фьрансайе. Ә’нәнәкьрьна
р’ожанеда чәнд пешданин hатьнә дaнинe.
1. Наскьрьна xwәйсәрийa Эзидхане
2. Наскьрьна т’әвкöжийa мьләте Эзди
3. Авакьрьна Шәнгале
4. Бь һ’имли наскьрьна дине Шәрфәдин
5. Пешхьстьна чанд у höнöра эздийа, дәрсе зьмане
эздики, к’ьлам, р’әqас, зарготьн, дин у дийaнәтa эздийa.
Сәрwерe “Федерасйона Эздийе Фьрансайe” Т’aмaзe
Дә’сьни гот: “h’әму т’әшкиләтe эздийa, к’ижaн гәлә шәһәрe
Фьрансайе hатьнә вәкьрьне, гәрәкa к’ар у хәвате хwе бькьнә
хьзмәта мьләте хwә, ә’йд-ә’рәфате хwә бьдьнә
дәрбазкьрьне, п’әвгьредане хwә т’әви т’әшкиләтe мьләте
башqә у ьсажи т’әви дә’wдата Фьрансайе чекьн. Һәр щур’ә
бькaрьвьн алик’ари бьдьнә хwәндк’aрe эздийа, р’екә бaш
бәр кәч’ у хорте мә вәкьн, кö бькaрьвьн хwәндьнеда пешдa
һәр’ьн. Бәйраqа мьләте Эзди бе qәбулкьрьне у чь к’ар у
хәватe зeдә бена кьрьне, ль р’уп’eлa “Ezidxan.fr”-да бе
дaнинe у ә’йaнкьрьнe”.
Сәрwере “Мала Эздийа” ль бажаре Монт’пелийе Артуре
Шәрqи, дәрhәqа вaн пьрсe пeшдaһaтидa го: “hинкьрьна
зьмане эздики, ә’дәбйәт у дирока эздийа бор’щәки hәри
мәзьнә, к’ижaн гәрәкa бь т’aриxи у бe ләк’ә бе кьрьне.
Сәрwерe “Ә’мьрe К’oнсәрa”-е ль бажаре Орлейане Т’емуре
Дә’сьни, сәр халәка гәләки фәрз сәкьни, к’ижaн әwә, кö
гәрәкa hәр эзди, бь р’ьсми бе наскьрьне чawа эзди (йaнe,
һ’әмжьмaрe мьрoвaтйeдa бе ньвисар Эзди).
Дәwсгьртийа сәрwерe т’әшкиләтa “АМИРРО” ль
бажаре Форбаке Нәhла Бьро бә’са алик’арийа п’енaбәре
Шәнгалe кьр, кö незики сәд малбәт ль wи бажарида hатьнә
щи у wаркьрьне. Сәрwера “Т’әшкиләтa Мәдәнйәтa Эздийe
Фьрaнсaйe” Бәрфо Т’әмойан дәрһәqa xәвaтк’aрийa хwә
гьликьр, чаwa дәрсе зьмане эздики у фьранси дьдә
дәрбaзкьрьнe, wәки зaрe эздийa бькaрьвьн зьмaнe дe
бирнәкьн у xwәйкьн, ьсажи бoнa алик’арйа һaтьн у щи-
waркьрьнa эздйе Шәнгале ль wәлaтe Фьрaнсaйe.
Сәрк’aрe “Т’әшкиләтa Эздийe Фьрaнсaйe” Һемьн Шәмо
ль щьвинeдa гo: “нета мәйә hәрә сәрәкә әwә, кö чаwa qиз у
жьне эздйа бь алик’арйа h’öкöмата Фьрансайе жь дасте
ч’әкдaрeн ДӘ’ИШ-е дәрхьн у hәр тьшти бькьн бона
хwәйкьрьна дин у дийанәта эздйа.
Щьвинeдa ьсaжи һaзьр бун у фькьре хwә готьн
т’әвсәрweрe “Мала Эздийа” ль бажаре Р’уйене Щәмале
п’ир у Коте п’ир, сәрк’aре “Мала Эздйа” ль бажаре
Амйансе Коте Бимбаш, дәwсгьртийе сәрweрe “Фeдeрaсйoнa
Эздийe Фьрaнсaйe” Сурике Ути, Гураме Дә’сьни, Алике
Мант’ащи, Hәсәне шех, Фәйзое Р’әмоши, Qәймәзе Бәрави
у йeт майин.
Сәрwера “Т’әшкиләтa Мәдәнйәтa Эздийe
Фьрaнсaйe’’ Бәрфо Т’әмойан
һ’әмщьВaтa Эздийe Фьрaнсaйe
Гәли эздийa мьзгьни ль wәр’a, кö бь дöa’Xwәдe
у Тawьси Мәләк, 4-e мәһa aдaрe ль Ирaqe, бәр
һ’ьдудe Суриaйe, мәнт’әqa Шaдaдийe, ьж дәстe
ч’әкдaрe ДӘ’ИШ-e һaтьнә р’ьзгaркьрьн 31 эзди
(зaрoк, qиз у жьн), ьж waн п’aрa мәзьн Qöбләтинә,
гöндe Гьр Ь’зeр у Т’ьл Бәнaт’e, к’ижaн дь сaлa
2014-a мәһa т’әбaxe дил к’әтьбун ль дәстe
тeрoристe ДӘ’ИШ-e. Әw 31 эздийe дил һaтьнә
рьзгaркьрьн бь дәстe шәр’вaнe мә эздийa, к’ижaн
дь qәwaтe ЙП’Г у ЙНК-eдa шәр’ дькьн. Дәрһәqa
вeдa р’oжнә’мa Эздиxaнәр’a гoт xәвaтк’eшe эздийa
ьж Шәнгaлe. Вe гaвe әw эздийe рьзгaркьри ль бәр
qöбa Шәрфәдиньн, нeзики ч’ийaйe Шәнгaлe.
Гәрәкa ьсaжи бe гoтьн, кö чәндәк пьшти вьрдa
ль 14-e мәһa aдaрe дисa 19 эзди, к’ижaн 3-e мәһa
т’әбaxe дил к’әтьбун дәстe ДӘ’ИШ-e, һaтьнә
рьзгaркьрьн ль Суриaйe, ьж йaлe Дeр Зoр у
Р’әк’aйe. Вaн р’oжe нeзик әw 19 нәфәрe эздийa we
бeнә дәрбaзкьрьнe у бьвнә бәр бь зийaрәтa Лaльшe.
Mitale be’rin, be’rin bê qirar,
Steyrê e’zmînin û naêne jimar,
Ew r’ênga dûre, sînor t’ine ber,
Û ew r’ê dive h’ezar-h’ezar ker.
Mitalada heralî dinê lev dixî,
Dik’evî r’êyê çetin û jev dernaxî,
Bê ç’ar dimînî, divî sewdaser,
Zarê te nager’e îdî t’ö xever.
Lê wexta carna pirsa didî xwe
Û dîsa dik’evî mitala
Û vê carê jî p’oþman dimînî,
Me’nîya pirsa xwe, cawê navînî.
Nav mitalada tö divî r’êwî,
R’êwîkî mezin, dinê diger’î,
Ber ç’e’vê ter’a tên, derbazdivin
Çiqas qewmandin, çiqas- pirs, gilî.
Mitalada merî dike nêt, merem,
Bi h’ezar cûr’e þêwrê datîne,
Þöxölê sala divin çawa xewn,
Lê haj me’nîê dinê jî nîne.
Ew deqa merî mitala dertê,
T’exmîn dike, wekî ew çerxa dinê
Bi sirîya xweda sekinîye r’êzê,
Nek ça bixwazî û- k’îjan le’zê.
Вe гaВe 50 Эздийe
дил һaтьнә
рьзгaркьрьн
MITALE
ORDÎXANÊ LEZGÎ (1958-1997)

More Related Content

More from Khdr Hajoyan

Ezdikhana N7 - July 2016 (143)
Ezdikhana N7 -  July 2016 (143)Ezdikhana N7 -  July 2016 (143)
Ezdikhana N7 - July 2016 (143)Khdr Hajoyan
 
Ezdikhana N6 - May 2016 (142)
Ezdikhana N6 -  May 2016 (142)Ezdikhana N6 -  May 2016 (142)
Ezdikhana N6 - May 2016 (142)Khdr Hajoyan
 
Ezdikhana N4 - April 2016 (140)
Ezdikhana N4 - April 2016 (140)Ezdikhana N4 - April 2016 (140)
Ezdikhana N4 - April 2016 (140)Khdr Hajoyan
 
Ezdikhana N10 - October 2015 (134)
Ezdikhana N10 - October 2015 (134)Ezdikhana N10 - October 2015 (134)
Ezdikhana N10 - October 2015 (134)Khdr Hajoyan
 
Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Khdr Hajoyan
 
Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Khdr Hajoyan
 
Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Khdr Hajoyan
 
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Khdr Hajoyan
 
Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Khdr Hajoyan
 
Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Khdr Hajoyan
 
Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Khdr Hajoyan
 
Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Khdr Hajoyan
 
Yezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classYezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classKhdr Hajoyan
 
Yezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 classYezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 classKhdr Hajoyan
 
Yezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 classYezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 classKhdr Hajoyan
 
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)Khdr Hajoyan
 
Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)Khdr Hajoyan
 
Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)Khdr Hajoyan
 

More from Khdr Hajoyan (18)

Ezdikhana N7 - July 2016 (143)
Ezdikhana N7 -  July 2016 (143)Ezdikhana N7 -  July 2016 (143)
Ezdikhana N7 - July 2016 (143)
 
Ezdikhana N6 - May 2016 (142)
Ezdikhana N6 -  May 2016 (142)Ezdikhana N6 -  May 2016 (142)
Ezdikhana N6 - May 2016 (142)
 
Ezdikhana N4 - April 2016 (140)
Ezdikhana N4 - April 2016 (140)Ezdikhana N4 - April 2016 (140)
Ezdikhana N4 - April 2016 (140)
 
Ezdikhana N10 - October 2015 (134)
Ezdikhana N10 - October 2015 (134)Ezdikhana N10 - October 2015 (134)
Ezdikhana N10 - October 2015 (134)
 
Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)
 
Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)
 
Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)
 
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
 
Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)
 
Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)
 
Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)
 
Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)
 
Yezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classYezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 class
 
Yezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 classYezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 class
 
Yezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 classYezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 class
 
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
 
Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)
 
Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)
 

Ezdikhana N2 - Fabruary 2016 (138)

  • 1. Ազիզ Թամոյանի հայտարարությունում, մասնավո- րապես, ասվում է. «Վերջին օրերին ադրբեջանցի քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայում հայ-ադրբեջանական սահմա- նում զոհված ազգությամբ եզդի զինծառայողներին որ- պես ահաբեկիչներ ներկայացնելու համար և կեղծ տեղեկություններ են տարածում իբր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություն- ների, մասնավորապես` եզդիական համայնքի նկատ- մամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Նման կեղծիքի տարածումը ուղղված է ոչ միայն եզդի ժողովրդի դեմ, այլև պետական մակարդակով հայերի հանդեպ Ադրբեջանում արմատավորված ատե- լության մթնոլորտի տարածման նպատակ ունի: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատ- մամբ որևէ բռնաճշում, որևէ խտրականություն չի կի- րառվում: Հայ ու եզդի ժողովուրդները դարավոր բարեկամներ են, ու այսօր էլ ՀՀ-ում բնակվում է մոտ 60 հազար եզդի: Ի տարբերություն աշխարհի շատ երկրների` Հայաստանում եզդիների իրավունքները պաշտպանված են օրենքով: Քառասուն երկու դպրոց- ներում դասավանդվում է եզդիերեն, համայնքն ունի եզդիերեն ռադիոհեռարձակման ժամեր: Եզդի ժողովրդի զավակները հայ ժողովրդի և Հայաստանում բնակվող ազգային այլ փոքրամաս- նությունների` եզդի, ասորի, հույն, ռուս, հրեա, լեհ, ուկրաինացի քաղաքացիների հետ միասին մասնակ- ցում են Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը: Մեծ է եզդի ժողովրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանությանը: Արցա- խյան պատերազմի տարիներին եզդիների 500 հո- գանոց ջոկատը կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին, և այսօր էլ եզդի պատանիները, որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքա- ցիներ, ազգային փոքրամասնությունների այլ ներ- կայացուցիչների հետ միասին պատվով ծառայում են զինված ուժերում: Վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ամեն քաղա- քացի, այստեղ ազատորեն բնակվող եզդիները պատ- րաստ են Հայկական բանակի զինվորների հետ միասին պաշտպանել սահմանները թշնամիների հար- ձակումներից և ոտնձգություններից»: ՀՀ Եզդիների ազգային միությունը իր խորին շնոր- հակալությունն է հայտնում ՀՀ պաշտպանության նա- խարարությանը՝ ի դեմս նախարար պարոն Ս. Օհանյանի, ով մշտապես դրական ընթացք է տալիս մեր դիմում-խնդրանքներին: Հատկապես այս մեր խնդրանքին ընդհառաջելու և եզդի զինվորներին 7 օրյա արձակուրդ տրամադրելով՝ եզդի ժողովրդի ազ- գային Խըդըր Նավիի տոնին մասնակցելու համար: Հարկ ենք համարում հիշատակել, որ Հայոց ազգային զարթոնքի առաջին օրերին մեր գլխավորությամբ և ԵՊՀ պրոֆեսոր Գ. Ասատրյանի անմիջական նախա- ձեռնությամբ ստեղծվեց Ղարաբաղյան շարժմանը նպաստող կազմկոմիտե, որում ընդգրկվեցին հայաս- տանաբնակ եզդիների հայրենասերները: Մեր ժողո- վուրդն այդ օրերին համախմբվեց մի մարդու պես: Շուտով կազմկոմիտեին կից ստեղծվեց ռազմական շտաբ: Եզդի կամավորականները կռվեցին Արցախյան պատերազմի տարբեր ճակատներում՝ Ստեփանա- կերտ, Լաչին, Մարտակերտ, Երասխավան, Ոսկեպար և այլն: Հենց այդ ժամանակ էլ Եզդիների ազգային մի- ության նախագահությունն ի նպաստ Արցախյան պատերազմի` դրամահավաք հանգանակություն հայ- տարարեց: Հավաքված շուրջ 6 մլն ռուբլին փոխանց- վեց ՀՀ իշխանություններին, պատերազմի կարիքները հոգալու համար: Եզդի փոքրաթիվ ժողովուրդը Արցա- խյան հերոսամարտում քաջաբար կռվեց և թանկ կո- րուստներ կրեց: Երեք տասնյակից ավելի եզդի երիտասարդներ իրենց կյանքը զոհեցին Արցախի ան- կախության համար. նրանցից չորսը՝ Իսմայիլ Շա- րոյանը, Թեմուր Զեյդինյանը, Գագիկ Հաջոյանը և Մշիր Նադոյանը հանգչում են Եռաբլուր սուրբ պան- թեոնում՝ հայոց քաջերի կողքին: Եզդի նահատակների թափած արյունը, նրանց քաջագործություններն ան- նկատ չեն մնացել հայ ժողովրդի կողմից: ադրբեջանը կեղծ տեղեկուԹյուններ է տարածում եզդի նաՀատակների Թափած արյունը աննկատ չի մնացել Հայ ժողովրդի կողմից աշխարհի եզդիների ազգային միության և Հայաստանի եզդի համայնքի ղեկավար ազիզ Թամոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական լրատվամիջոցների կողմից փաստերը խե- ղաթյուրելու հետ: այսպես, ադրբեջանի քարոզչական մեքենան փորձ է արել սահմանին զոհված եզդի զինվորներին ներ- կայացնել որպես «քուրդ ահաբեկիչներ»: Փետրվարի 28-ին Եզդիների ազգային միու- թյան նախագահ Ազիզ Թամոյանը այցելեց Արմա- վիրի մարզի Ակնալիճ համայնքում գտնվող Հայաստանի եզդիական հոգևոր կենտրոն, որտեղ հանդիպում տեղի ունեցավ հոգևոր կենտրոնի հիմնադիր, եզդի ժողովրդի մոսկվաբնակ բարե- րար՝ Միրզա Սլոյանի հետ: Հանդիպմանը քննարկ- վեցին մի շարք խնդիրներ կապված եզդի ժողովրդի առջև ծառացած, թե՛ կրոնական և թե՛ հասարակական կյանքի հետ: Վեր հանվեցին որոշ խնդիրներ, ինչպես նաև դրանց լուծման հետ կապ- ված որոշակի գաղափարներ: Հանդիպումը ավա- րտվեց ջերմ բարեկամական մթնոլորտում: Նշենք նաև այն, որ հոգևոր կենտրոնում շարու- նակվում է նորակառուցվող եզդիական նոր սրբա- տեղիի շինարարությունը, որը կրում է եզդի ժողովրդի աստվածաբանության մեջ իր ուրույն տեղը զբաղեցնող գերագույն հրեշտակապետ Տաուսե Մալակի և յոթ սուրբ հրեշտակների անունը: Հիշեցնենք, որ սրբատեղի համալիրի շի- նարարությանը սկիզբ էր դրվել նախորդ տարվա սեպտեմբեր ամսին, իսկ շինարարության ավար- տը նախատեսված մինչև 2017 թվականի սեպտեմ- բեր ամիսը: Հանդիպում Հայաստանի եզդիական Հոգեվոր կենտրոնում 2016 Փետրվար ¹ 02 (138)
  • 2. Սեպտեմբերի 11, 2014 թ. Իրաքի հյուսիսային մասում, Մոսուլի մոտակայքում տեղի մարտիկները հայտնաբերել են զանգվածային գե- րեզման, որում հայտնաբերվել են 35 մարմին: Դրանք գտնվել են չորեքշաբթի օրը, այն բանից հետո, երբ «Իս- լամական պետության» (ԻՊ) ահաբեկիչները դուրս են մղվել վերոնշյալ տարածքից: Այդ մասին հաղորդել է թուրքական Անադոլու գործակալությունը, հղում անելով ՔԺԿ կուսակցության մամլո քարտուղար Սաիդ Մամոին: «Զանգվածային գերեզմանում հայտնաբերվել են կանանց և երեխաների մարմիններ» - հավելել է Սաիդ Մամոն: Նրանք սպանվել են նախորդ ամսվա ընթաց- քում, այն բանից հետո, երբ շրջանը հարձակման են- թարկվեց և վերահսկողության տակ վերցվեց ահաբեկիչների կողմից: Մեկ այլ զանգվածային գերեզ- ման է հայտնաբերվել Բադուշ բանտի մոտակայքում, որտեղ ԻՊ ահաբեկիչները բանտարկյալներին սպանել և թաղել են: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Շանգալ եզդիական շրջանի վրա հարձակումից հետո հայտնաբերվել են մի քանի եզդի- ական զանգվածային գերեզմաններ: Մի քանիսում մարդիկ ողջ-ողջ են թաղված: Հունվարի 8, 2015 թ. Իրաքի եզդիական Շանգալի տարածաշրջանի Հար- դան գյուղում հայտնաբերվել է եզդիների զանգվածային գերեզման, որոնք դարձել են «ԻՊ» ահաբեկիչների զո- հեր: Նրանց մեջ կան նաև կանայք և երեխաներ: Եղ- բայրական գերեզմանը հայտնաբերվել է Շանգալի լեռների արևելյան հատվածում, ոչ այնքան հեռու Հար- դան գյուղից: Չկա ոչ մի հնարավորություն ճանաչելու այդ մարմինները, քանի որ խոնավ հողը արագացրել է դրանց քայքայման գործընթացը: Սույն գյուղում ահա- բեկիչները մեծամասամբ ոչնչացրել են շինությունները: Ականատես եզդիների խոսքերով, ահաբեկիչները անը- նդմեջ ողջ-ողջ թաղում էին երեխաներին ու կանանց: Եզդիական աշխարհազորայինները վախենում են գտ- նել ավելի շատ զանգվածային գերեզմաններ շրջանի հարավային մասում: Ահաբեկիչների 2014 թ. օգոստոսի 3-ի Շանգալի հարավային մասի վրա հարձակումը և քրդական «փեշմերգա» զորքերի նահանջը անակնկա- լի բերեցին տեղի բնակչությանը, որոնց մեծ մասը այդ- պես էլ չկարողացան ահաբեկիչներից փրկվել: Շանգալի հյուսիսային մասի ազատագրումից հետո ար- դեն հայտնաբերվել են մոտ 5 զանգվածային գերեզ- մաններ: Այն Շանգալում ջիհադիստների քառամսյա իշխանության արդյունքն էր: Նոյեմբերի 8, 2015 թ. Շանգալի հարավային շրջանում եզդիական ինք- նապաշտպանության մարտիկները հայտնաբերել են եղբայրական գերեզման, որում հանգչում են նվազա- գույնը 7 եզդի, դառնալով «ԻՊ» ահաբեկիչների զո- հեր: Դեռևս զոհվածներին նույնականացնելը չի հաջողվում: Զանգվածային գերեզմանը հայտնաբեր- վել է Շանգալ քաղաքից մի քանի կիլոմետր դեպի հյու- սիս տեղակայված Ղանդիլ գյուղում: Այն բանից հետո, երբ ԻՊ ահաբեկիչները 2014 թ. օգոստոսի 3-ին գրա- վեցին շրջանը, հարյուր հազարավոր եզդիներ՝ փոր- ձելով փրկվել, փախչում էին Շանգալի անառիկ լեռները: Ճանապարհին նրանց ուղղությամբ կրակում էին նախկին մուսուլման հարևանները և ԻՊ ահաբե- կիչները: Հիշեցնենք, ի դեպ այն Շանգալում հայտնաբերված թվով 14-րդ եզդիական եղբայրական գերեզմանն էր: Մինչ այդ զանգվածային գերեզմաններ են հայտնաբեր- վել շրջանի հյուսիսային մասում ազատագրված տա- րածքներից: Շանգալ քաղաքից 13 կմ դեպի հարավ գտնվող Քոչո գյուղում մահապատժի են ենթարկել մոտ 800 եզդի տղամարդկանց, ավելի քան 1000 կանայք և երեխաներ ԻՊ ահաբեկիչների կողմից առևանգվել և ստրկության են մատնվել: Նոյեմբերի 14, 2015 թ. Շաբաթ օրվա առավոտյան, եզդիական ինքնա- պաշտպանության ուժերը, Շանգալ քաղաքի արևե- լյան հատվածում, տեխնիկական ակադեմիայից մի քանի մետր հեռու, հայտնաբերել են զանգվածային գերեզման, որում հանգչում են մոտ 80 եզդի: Զոհ- վածների թվում են նաև 40-ից 80 տարեկան կանայք: Սույն հայտնաբերված եղբայրական գերեզմանի շրջան են ժամանել համապատաս- խան փորձագետներ: Հիշեցնենք, շրջանի հյուսիսում, որը ազատա- գրվել էր 2014 թվականի դեկտեմ- բերին, հայտնաբերվել էին եզդիական 15 զանգվածային գե- րեզմաններ, որոնք ԻՊ ահաբեկիչ- ների զոհ էին դարձել: Եզդի ակտիվիստ Աբու Շուջայի տվյալնե- րով, շրջանի վրա հարձակման առաջին օրերին ջիհադիստները սպանեցին մոտ 3000 խաղաղ բնակիչների: Նոյեմբերի 15, 2015 թ. Այսօր ինքնապաշտպանության մարտիկների կող- մից հայտնաբերվել է ևս մեկ եղբայրական գերեզման, Շանգալ քաղաքից մի քանի կիլոմետր դեպի արևելք գտնվող Համադան գյուղում: Նրանում հանգչում են 60 եզդիներ, որոնք զոհ են դարձել ԻՊ ահաբեկիչներից: Հիշեցնենք, որ այս վերջին երկու օրերի ընթաքում սա ահաբեկիչներից ազատագրված Շանգալի տարած- քում հայտնաբերված եզդիական երրորդ զանգվածային գերեզման է: Հայտնաբերվել է ևս մեկ եղբայրական գե- րեզման, որում հանգչում են 50 եզդիներ: Այսպիսով զո- հերի քանակը հասնում է մինչև 190 մարդու: Մինչ այսօր հայտնաբերվել է մոտ 17 զանգվածային գերեզման, որից 14-ը գտնվում են Շանգալի հյուսիսում: Նոյեմբեր 15, 2015 թ. Այսօր ինքնապաշտպանության մարտիկները Շան- գալի շրջանի հարավային մասում, Գըրըզեր գյուղից ոչ հեռու, հայտնաբերել են զանգվածային գերեզման, որում հանգչում են մոտ 50 եզդիներ, որոնց մեծ մասը հիմնականում տղամարդիկ են: Հիշեցնենք, որ միայն երեկ, Շանգալ քաղաքում ինք- նապաշտպանության մարտիկների կողմից հայտնա- բերվել է եղբայրական գերեզման, որում հանգչում էին մոտ 80 եզդի կանայք: Նոյեմբերի 29, 2015 թ. Նոյեմբերի 13-ին Իրաքի հյուսիսում ազատագրված Շանգալ քաղաքում, հայտնաբերվել է եզդիների զանգ- վածային գերեզման, որում հանգչում են ավելի քան 120 մարդ, որոնք զոհ են գնացել ԻՊ ահաբեկչական խմ- բավորման կողմից: Այդ մասին հայտնում է «Ֆրանս- Պրեսս»-ը: ԻՊ ահաբեկիչները այդ եղայրական գերեզմանը ականապատել էին և ներկայումս ինքնա- պաշտպանության մարտիկները ականազերծել են այն: Հիշեցնենք, որ սա Շանգալ քաղաքի ազատագրումից հետո հայտնաբերված եզդիների 6-րդ զանգվածային գերեզմանն է: Մինչ այդ շրջանի հյուսիսում ինքնապա- շտպանության ուժերը հայտնաբերել էին մոտ 13 եղ- բայրական գերեզման: Հունվարի 14, 2016 թ. Այսօր Շանգալ քաղաքից դեպի հարավ գտնվող Թըլ Բանատ գյուղում ինքնապաշտպանության ուժերի կող- մից հայտնաբերվել է եղբայրական գերեզման, որում հանգչում էին մոտ 40 եզդի: Համաձայն սկզբնական տվյալների, տղամարդիկ մահացել են հրազենային վերքերից: Փետրվարի 9, 2016 թ. Իրաքի հյուսային մասում, Բարդիյան գյուղում, ան- վտանգության ուժերը հայտնաբերել են եղբայրական գերեզման, որում հանգչում են ԻՊ ահաբեկիչների զոհ դարձած 25 եզդի, այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը: Ինչպես հայտնում է Ֆուադ Օթմա- նը, տղամարդիկ սպանվել են գլխին կրակոց ստանա- լով, նրանցից որոշները կապված են եղել: Հղում՝ EzidiPress, Reuters, FrancePress Խդր Հաջոյան Հայտնաբերված զանգվածային գերեզմանների Քրոնիկան նշենք, որ 2014 թվականի օգոստոսի 3-ին այսպես կոչված «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում գործեց իրաքի հյուսիսային մասում գտնվող եզդիական Շանգալ տարածաշրջանի վրա, դրանով իսկ ցեղասպանություն իրագործելով եզդի ժողովրդի նկատմամբ։ պետք է նշել նաև այն, որ ձևավորվեցին եզդիական ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք մինչ օրս ազատագրել են Շանգալի տարածքի մեծ մասը։ դրա հետևանքով այսօր նրանց կողմից հայտնաբերվել են մի շարք զանգվածային գերեզմաններ և մենք ձեզ ենք ներկայացնում վերոնշյալ հայտնաբերված գերեզմանների քրոնիկան։
  • 3. - պարոն մադո, նախ Ձեզ կխնդրեինք մի փոքր պատմել Ձեր կյանքի և հասարակական գործունեու- թյան մասին: - Մինչ խոսքս սկսելը, ցանկանում եմ հայտնել Ձեզ իմ խորին շնորհակալությունը, իմ անունը Շակըր է, այժմ բնակվում եմ Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում: Ես ինքս բանաստեղծ եմ, ստեղծագործելով այստեղ, որքան էլ հեռու գտնվեմ հայրենիքից, ազգային ոգին երբեք չեմ կարող մոռանալ և ուրանալ: Այսօր մեր բոլոր եզդիներիս նպատակն ու ձգտումը պետք է լինի, որ- պեսզի լինենք միասնական և մեր բողոքի ձայնը բարձ- րացնենք տարբեր միջազգային կառույցներում, որոնք կապված են մարդու իրավունքների միջազգային պա- շտպանությանը, մեր ձայնը բարձրացնենք ամբողջ աշ- խարհում: Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն եզդի հասարարակական գործիչներին, որոնք բարձրաձայնում են եզդիների խնդիրները և իրենց ուժերի ներածին չափով աշխատանք տանում եզդի ժո- ղովրդի փրկության համար: - Քանի որ խոսք գնաց եզդիների ներկայիս բարդ իրավիճակի մասին, ին՞չ կարող եք դրա մասին ներ- կայացնել և ինչպե՞ս եք տեսնում եզդի ժողովրդի ապագան: - Բնականաբար չեմ կարող լավ բան նշել, քանզի մեր ժողովրդի վիճակը՝ ի դեմս մեր եզդի փախստա- կանների, շատ վատ վիճակում է գտնվում և որևէ մեկը օգնության ձեռք չի մեկնում: Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք մեկ բռունցք, չլինենք ապերախտ, մի կողմ պետք է դնել անձնական ամբիցիաները և միա- համուռ կերպով օգնության ձեռք մեկնենք ինքներս մեզ, գնանք մեր Եզիդի ճանապարհով, քանզի միայն մենք կարող ենք օգնել մեր ժողովրդին: Մենք՝ եզդիներս, որևէ մեկին դեմ չենք, չունենք որևէ թշնամական մտադ- րություններ այլոց նկատմամբ, մենք մշտապես օգնել և օգնում ենք շատերին, բացի ինքներս մեզ։ Այսօր ժա- մանակն է վերջապես իրար օգնելու և չենթարկվելու խաբեբաներին, քաղաքական ճնշումներին, ժամանա- կն է վերջ տալու դրան և ինքներս մեզ վրա հույսը դնելու: Մենք չպետք է միմյանց գումարներին կամ ֆի- նանսական վիճակին նայենք, այլ պիտի մեր եղբայրա- կան, հոգեպես աջակցությանը նայենք, լինենք միասնական, քանզի միասնականության մասին նաև հատուկ շեշտադրված է մեր աղոթքներից մեկում (Ազ չում դիվանա վի Փադշայի, մն դիտ խուաշի ու շայի, բա- րի սարե համու թֆակ ու թավայի): Այսինքն ես մեր փր- կության միակ ելքը տեսնում եմ մեր միասնականության մեջ: - Քանի որ դուք վերջերս այցելեցիք Հայաստան, ինչպիսի՞ կարծիք կազմեցիք և ինչպե՞ս կգնահատեք հայերի և եզդիների բարեկամությունը: - Ես շատ ուրախ էի, երբ եղա Հայաստանում, հան- դիպեցի իմ ժողովրդի ներկայացուցիչներին, այն եզդի զավակներին, որոնք հարյուրավոր տարիներ առաջ, ցեղասպանությունների հետևանքով իրենց հայրենիքից կտրվեցին, միաժամանակ չկորցնելով իրենց ազգային ավանդույթները, ազգային տոները և այլն: Փառք եմ տալիս բոլորին, քանզի գտնվելով հեռու հայրենիքից, նրանք մինչ այսօր պահպանել են իրենց ազգային դեմքը, շնորհակալ եմ բոլորից: Մենք անչափ ուրախ էինք, որ կարողացանք տեսնել մեր Հայաստանի եզդի- ներին: Հայաստանում եղա մի շարք եզդիական գյուղե- րում, որտեղ նաև ապրում էին հայեր և ես շատ ուրախացա, երբ զգացի այդ ջերմ բարեկամական մթնոլորտը մեր երկու ժողովուրդների միջև, իհարկե դա նաև պետությունից է կախված, ուստի նաև շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետությանը, որ այսօր մեր ժողովուրդը ազատ կերպով, առանց որևէ խտրականու- թյան բնակվում է Հայաստանում: Պետք է հիշել, որ 1915 թվականին, Օսմանյան կայսրության կողմից իրագործ- վեց հայ ժողովրդի ցեղասպանություն, կոտորելով 1,5 միլիոն հայության, պետք է նշել նաև, որ նրանց հետ մի- ասին կոտորվեցին նաև եզդիները: Եվ դեռևս այդ ժա- մանակներից սկսած եզդիներն ու հայերը միասնական կերպով պայքարեցին ընդդեմ թշնամու: Իրականում նշեմ, որ ինձ շատ ուրախացրեց հատկապես Արմավի- րի մարզի Ակնալիճ համայնքում եզդիական հոգևոր կենտրոնի տարածքում, եզդիների և հայերի եղբայրու- թյունը փաստող «բարեկամության հուշահամալիրը», որը շատ գեղեցիկ կերպով մեկանաբանում է մեր երկու ժողովուրդների հերոսությունը և միասնական ուժը, որ երկու ժողովուրդներս եղբայրներ ենք: - Հայաստանում նաև հանդիպեցիք եզդիների ազ- գային միության նախագահ ազիզ Թամոյանին, ինչ- պիսի՞ կարծիք կհաղորդեք այդ հանդիպման և ընդհանրապես եզդիների ազգային միության գոր- ծունեության մասին: - Ես նախ Աստծուց կխնդրեմ առողջություն և երկար տարիների կյանք պարոն Ազիզե Ամարին (Ազիզ Թա- մոյան, եզդի համայնքի շրջանում՝ Ազիզե Ամար), իր կա- տարած ազգանվեր գործունեության համար, այն, որ դեռևս տարիներ առաջ միավորելով եզդիներին մեկ գաղափարի շուրջ, սկսելով և գլխավորելով եզդիական շարժումը Հայաստանում, այսօր կարողացել է հասնել բազում դրական արդյունքների, դրանով նպաստելով եզդիների մշակույթի զարգացմանը, հայ եզդիական բարեկամության առավել ամրապնդմանը և այլն: Նա իր կյանքը նվիրել է եզդի ժողովրդի ազգային ինքնու- թյան պահպանությանը, նա արթնացրել է Հայաստանի եզդիներին, նրանց ուժ հաղորդել, եզդիականությունը պահպանելով, հրատարակել է եզդիական դպրոցական դասագրքերը, դպրոցներում այսօր եզդի երեխաները նրա միջոցով սերտում են իրենց մայրենի լեզուն՝ էզդի- կին: Բացի այդ իր հատկանիշներից, նա նաև հոյակապ անձնավորություն է և իմ խնդրանքն է բոլոր եզդինե- րից, երբևէ չմոռանալ և չուրանալ պարոն Ազիզե Ամա- րի եզդի ժողովրդի համար իրականացրած լավ աշխատանքը: - ինչպես տեսնում ենք դուք նաև հասարակական գործիչ եք և զբաղվում եք եզդիներին վերաբերվող խնդիրների լուծմամբ, կարո՞ղ եք մի փոքր Ձեր հասա- րակական գործունեության մասին խոսել: - Մինչ այդ հարցին պատասխանելը կցանկանամ կրկին նշել, որ մենք պետք է ոտքի կանգնենք, այսպես եթե շարունակվի մենք որևէ լավ բանի չենք հասնի, շա- բաթական հարյուրավոր եզդիներ են լքում մեր հայրե- նիք Եզդիխանը, իսկ եթե դատարկվի մեր հայրենիքը, ապա մենք այլևս նույնիսկ հույս չենք ունենալու եզդիա- կան ինքնավարության մասին մտածել: Իսկ ինչ վերա- բերվում է Ձեր այս հարցին, ապա նշեմ, որ ես ինքս, ինչ- պես նշեցի, բանաստեղծ եմ, հասարակական գործիչ, իրականացրել ենք մի շարք ցույցեր, դրամահավաքներ՝ ի օգնություն Շանգալի եզդիների: Մենք նաև ունենք եզդիական մշակութային տուն Հելսինգբորգ քաղա- քում: Բացի ֆինանսական օգնությունից, մենք նաև իրականացրել ենք մի շարք օգնություններ մեր եզդի փախստականներին, հագուստի, սննդի, դեղորայքի տեսքով: Սա բնավ մեր պարտականությունն է և մենք պարտավոր ենք այս դժվարին պահին մեր ազգակից- ների կողքին գտնվելու: - Հաճախ ենք հանդիպում ձեր ստեղծագործու- թյուններին տարբեր սոցիալական ցանցերում, ունե՞ք արդյոք բանաստեղծությունների ժողովածու: - Ես ինքս այժմ ճիշտն ասաց դեռևս չեմ հրապարա- կել գիրք, սակայն մոտ ապագայում ունեմ այդպիսի մտադրություն: Իմ հեղիանակային ստեղծագործու- թյուններս հիմնականում տեղադրում եմ համացանցում, նրանք նաև երբեմն հայտնվում են որոշ պարբերական- ներում: Իմ վերջին ստեղծագործությունները մեծամա- սամբ կապված են 03.08.2014 թ. Իրաքի հյուսիսային մասում տեղի ունեցած եզդիների ցեղասպանությանը: - իսկ ինչպիսի՞ անվանում կունենա Ձեր ստեղծա- գործությունները հավաքագրող գիրքը: - Դեռևս մտածում եմ այդ ուղղությամբ, սակայն ինչ- պիսի անվանում էլ լինի, այն պարտադիր պետք է կապ- ված լինի մեր եզդի ազգին: Այսինքն մենք եզդիներս ինչպիսի գիրք էլ հրատարակենք, պետք է այնպիսի ան- վանումներ տալ, կամ այնպիսի բովանդակություն ընգրկել գրքում, որը կբնորոշի մեր եզդի ժողովրդին, մեր նիստն ու կացը, մեր իրական պատմությունը և ան- պայման մեր եզդի ժողովրդի նկատմամբ իրագործված և դեռևս շարունակվող ցեղասպանության մասին, որով այն կգրանցվի պատմության մեջ և երբեք չի մոռացվի: - եվ վերջում ին՞չ կցանականաք հաղորդել եզդի- ներին: - Խնդրանքս է միայն լինենք միասնական, շարժ- վենք երեք սկզբունքով՝ Եզդիխանը իմ հայրենիքն է, դրոշը մեր Եզիդի դրոշն է և Շարֆադինը մեր կրոնն է: Հարցազրույցը՝ Խդր Հաջոյանի ՇարժվենՔ երեՔ սկզբունՔով՝ եզդիխանը իմ ՀայրենիՔն է, դրոՇը մեր եզիդի դրոՇն է եվ Շարֆադինը մեր կրոնն է Հարցազրույց ազգուԹյամբ եզդի ակտիվիստ, Հասարակական գործիչ, բանաստեղծ՝ Շակըր մադոյի Հետ Հարգելի պարոն Շակըր մադո, մինչ մեր հարցերին անդրադառնալը, նախ կցանկանայինք մեր հատուկ շնորհակալությունը հայտնել Ձեզ, մեր հարցերին պատասխանելու, ինչպես նաև Ձեր ազգանվեր գործունեության համար:
  • 4. 14-е мәhа сьвате сала 2016-а ль бажаре П’арисе һaтә дәрбaзкьрьнe щьвинa эздийe wәлaтe Фьрaнсaйe, к’идәрe һaзьрбун чawa сәрwерe т’әшкиләтa “Федерасйона Эздие Фьрансайe” Т’амазе Дә’сьни, т’әви сәрwерe у әндаме мал у т’әшкиләтe эздиайә мaйин ль Фьрансайе. Ә’нәнәкьрьна р’ожанеда чәнд пешданин hатьнә дaнинe. 1. Наскьрьна xwәйсәрийa Эзидхане 2. Наскьрьна т’әвкöжийa мьләте Эзди 3. Авакьрьна Шәнгале 4. Бь һ’имли наскьрьна дине Шәрфәдин 5. Пешхьстьна чанд у höнöра эздийа, дәрсе зьмане эздики, к’ьлам, р’әqас, зарготьн, дин у дийaнәтa эздийa. Сәрwерe “Федерасйона Эздийе Фьрансайe” Т’aмaзe Дә’сьни гот: “h’әму т’әшкиләтe эздийa, к’ижaн гәлә шәһәрe Фьрансайе hатьнә вәкьрьне, гәрәкa к’ар у хәвате хwе бькьнә хьзмәта мьләте хwә, ә’йд-ә’рәфате хwә бьдьнә дәрбазкьрьне, п’әвгьредане хwә т’әви т’әшкиләтe мьләте башqә у ьсажи т’әви дә’wдата Фьрансайе чекьн. Һәр щур’ә бькaрьвьн алик’ари бьдьнә хwәндк’aрe эздийа, р’екә бaш бәр кәч’ у хорте мә вәкьн, кö бькaрьвьн хwәндьнеда пешдa һәр’ьн. Бәйраqа мьләте Эзди бе qәбулкьрьне у чь к’ар у хәватe зeдә бена кьрьне, ль р’уп’eлa “Ezidxan.fr”-да бе дaнинe у ә’йaнкьрьнe”. Сәрwере “Мала Эздийа” ль бажаре Монт’пелийе Артуре Шәрqи, дәрhәqа вaн пьрсe пeшдaһaтидa го: “hинкьрьна зьмане эздики, ә’дәбйәт у дирока эздийа бор’щәки hәри мәзьнә, к’ижaн гәрәкa бь т’aриxи у бe ләк’ә бе кьрьне. Сәрwерe “Ә’мьрe К’oнсәрa”-е ль бажаре Орлейане Т’емуре Дә’сьни, сәр халәка гәләки фәрз сәкьни, к’ижaн әwә, кö гәрәкa hәр эзди, бь р’ьсми бе наскьрьне чawа эзди (йaнe, һ’әмжьмaрe мьрoвaтйeдa бе ньвисар Эзди). Дәwсгьртийа сәрwерe т’әшкиләтa “АМИРРО” ль бажаре Форбаке Нәhла Бьро бә’са алик’арийа п’енaбәре Шәнгалe кьр, кö незики сәд малбәт ль wи бажарида hатьнә щи у wаркьрьне. Сәрwера “Т’әшкиләтa Мәдәнйәтa Эздийe Фьрaнсaйe” Бәрфо Т’әмойан дәрһәqa xәвaтк’aрийa хwә гьликьр, чаwa дәрсе зьмане эздики у фьранси дьдә дәрбaзкьрьнe, wәки зaрe эздийa бькaрьвьн зьмaнe дe бирнәкьн у xwәйкьн, ьсажи бoнa алик’арйа һaтьн у щи- waркьрьнa эздйе Шәнгале ль wәлaтe Фьрaнсaйe. Сәрк’aрe “Т’әшкиләтa Эздийe Фьрaнсaйe” Һемьн Шәмо ль щьвинeдa гo: “нета мәйә hәрә сәрәкә әwә, кö чаwa qиз у жьне эздйа бь алик’арйа h’öкöмата Фьрансайе жь дасте ч’әкдaрeн ДӘ’ИШ-е дәрхьн у hәр тьшти бькьн бона хwәйкьрьна дин у дийанәта эздйа. Щьвинeдa ьсaжи һaзьр бун у фькьре хwә готьн т’әвсәрweрe “Мала Эздийа” ль бажаре Р’уйене Щәмале п’ир у Коте п’ир, сәрк’aре “Мала Эздйа” ль бажаре Амйансе Коте Бимбаш, дәwсгьртийе сәрweрe “Фeдeрaсйoнa Эздийe Фьрaнсaйe” Сурике Ути, Гураме Дә’сьни, Алике Мант’ащи, Hәсәне шех, Фәйзое Р’әмоши, Qәймәзе Бәрави у йeт майин. Сәрwера “Т’әшкиләтa Мәдәнйәтa Эздийe Фьрaнсaйe’’ Бәрфо Т’әмойан һ’әмщьВaтa Эздийe Фьрaнсaйe Гәли эздийa мьзгьни ль wәр’a, кö бь дöa’Xwәдe у Тawьси Мәләк, 4-e мәһa aдaрe ль Ирaqe, бәр һ’ьдудe Суриaйe, мәнт’әqa Шaдaдийe, ьж дәстe ч’әкдaрe ДӘ’ИШ-e һaтьнә р’ьзгaркьрьн 31 эзди (зaрoк, qиз у жьн), ьж waн п’aрa мәзьн Qöбләтинә, гöндe Гьр Ь’зeр у Т’ьл Бәнaт’e, к’ижaн дь сaлa 2014-a мәһa т’әбaxe дил к’әтьбун ль дәстe тeрoристe ДӘ’ИШ-e. Әw 31 эздийe дил һaтьнә рьзгaркьрьн бь дәстe шәр’вaнe мә эздийa, к’ижaн дь qәwaтe ЙП’Г у ЙНК-eдa шәр’ дькьн. Дәрһәqa вeдa р’oжнә’мa Эздиxaнәр’a гoт xәвaтк’eшe эздийa ьж Шәнгaлe. Вe гaвe әw эздийe рьзгaркьри ль бәр qöбa Шәрфәдиньн, нeзики ч’ийaйe Шәнгaлe. Гәрәкa ьсaжи бe гoтьн, кö чәндәк пьшти вьрдa ль 14-e мәһa aдaрe дисa 19 эзди, к’ижaн 3-e мәһa т’әбaxe дил к’әтьбун дәстe ДӘ’ИШ-e, һaтьнә рьзгaркьрьн ль Суриaйe, ьж йaлe Дeр Зoр у Р’әк’aйe. Вaн р’oжe нeзик әw 19 нәфәрe эздийa we бeнә дәрбaзкьрьнe у бьвнә бәр бь зийaрәтa Лaльшe. Mitale be’rin, be’rin bê qirar, Steyrê e’zmînin û naêne jimar, Ew r’ênga dûre, sînor t’ine ber, Û ew r’ê dive h’ezar-h’ezar ker. Mitalada heralî dinê lev dixî, Dik’evî r’êyê çetin û jev dernaxî, Bê ç’ar dimînî, divî sewdaser, Zarê te nager’e îdî t’ö xever. Lê wexta carna pirsa didî xwe Û dîsa dik’evî mitala Û vê carê jî p’oþman dimînî, Me’nîya pirsa xwe, cawê navînî. Nav mitalada tö divî r’êwî, R’êwîkî mezin, dinê diger’î, Ber ç’e’vê ter’a tên, derbazdivin Çiqas qewmandin, çiqas- pirs, gilî. Mitalada merî dike nêt, merem, Bi h’ezar cûr’e þêwrê datîne, Þöxölê sala divin çawa xewn, Lê haj me’nîê dinê jî nîne. Ew deqa merî mitala dertê, T’exmîn dike, wekî ew çerxa dinê Bi sirîya xweda sekinîye r’êzê, Nek ça bixwazî û- k’îjan le’zê. Вe гaВe 50 Эздийe дил һaтьнә рьзгaркьрьн MITALE ORDÎXANÊ LEZGÎ (1958-1997)