SlideShare a Scribd company logo
1 of 9
1. Ն որ օ սմաններ: Օսմանյան կայսրությունն իրենից ներկայաց րել է բազմազգ և 
բազմակրոն մի համակարգ, որը բնորոշ է բոլոր կայսրություններին: 19-րդ դարի 30-ական 
թվականներից այն սկսեց փոխակերպվել ազգային պետությունների ամբողջության` 
Մերձավոր Արձելքում և Բալկաններում: Այս փոխակերպումները արդյունք էին սոցիալական 
և տնտեսական զարգացումների, որոնք պայմանավորված էին թե’ ներքին և թե’ արտաքին 
գործոններով: 
Չնայած Թանզիմաթի դարաշրջանի /1839-1876/ փոփոխությունները նպաստեցին պետական 
կառավարման և ֆինանսական ինստիտուտների արդիականացմանը` այն նաև նպաստեց 
էթնիկական գիտակցության արթնացմանը: Նոր մտավորականությունն ի հայտ եկավ 1860- 
ականներին, որի ներկայաց ուցիչ ները սահմանադրական շարժման առաջամարտիկներն 
էին: Նրանց թվում էին անվանի գրող ու հրապարակախոս Մեհմեդ Նամըք Քեմալը, հայտնի 
գրականագետ Աբդուլ Համիդ Զիա բեյը, Իբրահիմ Շինասըն, Ալի Սուավին և այլք: Օսմանյան 
ավանդույթների պահպանման և բարեփոխումների կողմնակից ները միապետի դերի 
սահմանափակման կողմնակիցներ էին, որոնք ցանկանում էին վերակենդացնաց ել իսլամի 
ազդեցությունը կայսրության տարածքում, ինչպես նաև այդ ամենը համատեղել եվրոպական 
արդիականացման հետ: Հրապուրված լինելով սահմանադրական միապետության 
հաստատման բրիտանական տարբերակով` նոր օսմանները ցանկանում էին նույնն 
իրականացնել կայսրությունում: 1865թ. Նրանք ստեղծցին «Նոր օսմանների 
ընկերակց ությունը», որի հիման վրա որոշ ժամանակ անց ստեղծվեց «Հայրենասիրական 
միություն» կազմակերպությունը, որը համարվում է թուրքական առաջին կուսակցությունը: 
Սա քարոզում էր կառավարման սահմանադրական ձևին անցում, սուլթանի գործառույթների 
սահմանափակում և Ղուրանի ու շարիաթի ու եվրոպական գաղափարախոսությունների 
համատեղել իություն:Նամըք Քեմալը, որն ապրել էր Ժնևում, Լոնդոնում, Փարիզում, և 
համարվում էր ազատական հայացքենրի տեր գործիչ, նշում էր , որ «ճշմարիտ և համոզված» 
իսլամն է կայսրության առջև ծառացած խնդիրների լուծման բանալին և որ կրոնի մեջ կարել ի 
է գտնել գաղափարներ ազատական կառավարման և Ղուրանի ու շարիաթի 
համատեղել իության վերաբեյալ: Նամըքն առաջին թուրքն էր, որ թուրքական 
ազգայնականություն քարոզեց գեղարվեստական երկերի միջոցով և այդ երկերում առաջին 
անգամ օգտագործեց Հայրենիք (Vatan), Ազատություն (hürriyet), Սահմանադրություն 
(meşrutiyet) բառերը : «Նոր Օսմաններ»-ի շարքերում կային բազմաթիվ ներկայացուց իչներ 
ֆեոդալական բյուրոկրատիայի հարուստ ընտանիքներից սերած երիտասարնդերից, որոնք 
ունեին աշխարհիկ հայացքներ, որոնք կարևորում էին գործադիր մարմնի առկայության 
անհրաժեշտությունը, ֆինանսատնտեսական բարեփոխումների կարևորությունը: Իսլամին 
ապավինելը Նոր օսմանների մոտ ուներ սեփական քաղաքական նկրտումները 
արդարացնել ու ցանկություն: Դրանից ելնելով նրանք նշում էին, որ թանզիմաթի արդյունքում 
ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ օսմանյան կայսրության հպատակ քրիստոնյաները ստացել 
են իրավունքներ և ազատություններ, որի արդյունքում մահմեդական համայնքը հայտնվել է 
վտանգավոր իրավիճակում: Ստեղծված պայմանների համար մեղավոր էին դավաճան 
ղեկավարները, ինչպպես նաև հույն ուղղափառ և հայ առքելական եկեղեցիները: Նոր 
օսմանները փառաբանում էին իսկական ու ճշմարիտ օսմանների ռազմաշունչ ոգին և նրանց 
հաղթանակները գյավուրների նկատմամբ: 1867թ. Ֆրանսիայում լույս տեսավ
վտարանդության մեջ գտնվող եգիպտական իշխանազուն Մուսթաֆա Ֆազըլ փաշայի բաց 
նամակն ուղղված սուլթան Աբդուլ Ազզին: Դրանում կոչ էր արվում սուլթանին վեր դնել 
կամայականություններին, անարդյունավետ կառավարմանը և հպատակ քրիստոնյաների 
ազգային-ազատագրական շարժումները ճնշել, քանի որ դրանք հրահրվում են դրսից: 
Նամակը դարձավ նոր օսմանների ծրագրային փաստաթուղթը: Դրա հետևանքը եղավ այն, որ 
սկսվեց ին ընդդիմադիրների հալածանքները և արտաքսումը կայսրության սահմաններից: 
Նրանց մեծ մասը ապաստան գտավ Փարիզում, որտեղ, հավաքվել ով Ֆազըլ փաշայի շուրջը, 
շարունակեց ին իրենց գործունեությունը` ստեղծելով տարբեր կազմակերպություններ, 
տպագրել ով թերթեր և միաժամանակ կապեր հաստատել ով եվրոպական պետությունների 
կառավարող շրջանակների հետ: Օսմանիզմի տեսաբանները առաջ էին բերում օսմանյան 
ազգի գաղափարը, որն իրենից ներկայացնում էր մեկ միասնական ընտանիք, որտեղ չէին 
խրախուսվում ազգային-ազատագրական շարժումները, քանի որ դրանք դիտվում էին դրսի 
կողմից հրարհվող և օսմանյան ազգի գաղափարին հակասող: Միաժամանակ նոր 
օսմանները նշում էին, որ Օսմանյան կայսրությունում գոյություն ունեցող մեկ ազգի` 
օսմանյան ազգի տիտղոսակիրը կամ առաջին կարգի օսմանցին` թուրքն է: 
Հետապնդումներից որոշ ժամանակ անց սուլթանը ներում է շնորհում այլախոհներին և թույլ 
է տալիս վերադառնալ Կ.պոլիս: Նրանց շնորհվում են պաշտոններ, այդ թվում Ֆազըլ փաշան 
դառնում է արդարադատության նախարար և այլևս չի քարոզում օրենսդրական 
փոփոխություններ: 
1860-ականներին սկսված բալականյան ժողովուրդների ազատագրական պայքարը, 
կայսրությունում ծայր առած տնտեսական ճգնաժամը հիմք ստեղծեցին, որպեսզի գլուխ 
բարձրացնեն սուլթանի կառավարմումից դժգոհ սահմանադրականները` պետական, 
քաղաքական գործիչ Ահմեդ Միհդատ փաշայի գլխավորությամբ: Ծայր առած հուզումները 
հանգեցրեցին նրան, որ 1876թ. Սուլթանը հրաժարվեց գահից և նրան փոխարինեց 
գահաժառանգ Մուրադը/Մուրադ V անվամբ/: Սա բավականին ազատական հայացնքերի տեր 
անձնավորություն էր, ուներ զարգացած աշխարհայացք, սակայն երիտասարդ տարիքի 
պատճառով չէր կարողանում կառավարել հսկայածսավալ արքայությունը: Այս շրջանում 
մեծ առավելություններ ձեռք բերեց Միհդատ փաշան: Նրա նպատակն էր կայսրության 
տարածքում հաստատել սահմանադրական կարգեր: Քրիստոնյա և մահմեդական 
ժողովուրդների խաղաղ համակեց ությունը ցույց տալու համար նա կազմում էր միացյալ 
զորաջոկատներ և ուղարկում էր Չեռնոգորիա` տեղի ապստամբությունը ճնշելու: Թուրքական 
կայսրության տվյլա ժամանակաշրջանում ստեղծված իրավիճակը նկարագրում է նաև Կ. 
Մարքսը. «Թուրքական պետությունը, ինչպես արևելյան մյուս պետությունները, իր հիմքում 
ունի պետության և եկեղոցու, քաղաքկանության ու կրոնի սերտ միայուսում, համարյա թե 
նույնացում: Թուրքական կայսրության և նրա կառավարողների համար Ղուրանը 
միաժամանակ հանդիսանում է և հավատի և թե օրենքի աղբյուր: Օրենքի առջև բոլոր 
ժողովուրդների հավասարության պահանջը կնշանակեր իրականության մեջ Ղուրանը 
փոխարինել նոր քաղաքացիական օրենսգրքով, այլ խոսքով կնշանակեր քանդել թուրք 
հասարակության կառուցվածքը և նրա փլատակների վրա ստեղծել նոր իրավիճակ» : Մի 
քանի ամիս անց սուլթան Մուրադը հրաժարվեց գահից, քանի որ նրա մոտ ի հայտ էին եկել 
առողջական խնդիրներ, չնայած պետք է նշել, որ իշխանափոխության առիթ հանդիսացավ 
Մուրադի ֆրանսամետ կեցվածքը և նրան փոխարինելու համար պայքարում էին Անգլիան, 
Ռուսաստանը, իսկ արքունիքում` Միհդատ փաշան և սուլթանի եղբայրը Աբդուլ Համիդը, որն
էլ 1876թ. Գահ բարձրացավ Աբդուլ Համիդ Երկրորդ գահակալական անվամբ: Ընդունվեց 
սահմանդարությունը, որը հռչակում էր օսմանահպատակներին անկախ ազգային և 
կրոնական պատկանելությունից ` օսմանցիներ, իսկ Օսմանյան կայսրությունը հռչակում էր 
միասնական և անբաժանել ի ամբողջություն, որը ոչ մի պարագայում անդամահատման 
ենթական չէ: Սահմանադրությունը պաշտպանում էր օսմանիզմի տեսությունն, ըստ որի 
Թուրքիայում գոյություն ունի միայն մեկ ազգ` օսմացնին, որի տիրապետող տարրը թուրքերն 
են, օսմանական ազգին համախմբող և ուղղություն տվող ուժը սուլթանական իշխանությունն 
է, պետության միասնական լեզուն թուրքերենն է, իսկ օրենսդրությունը` շարիաթը: 
Օսմանիզմը նպատակ ուներ ամբողջապես և վերջնականապես թուրքացնել կայսրության 
հպատակ ժողովուրդներին և վերջ դնել նրանց ազատագրական պայքարին: Թեև 
սահմանադրությունը ներառում էր որոշակի , սակայն չնչին իրավունքներ քրիստոնյաների 
համար, այնումաենայնիվ դրան դեմ էին ուլեմները/բարձրաստիճան հոգևորականներ/, 
ովքեր վկայակոչում էին Ղուրանի հինգերորդ սուրահի 51-րդ պատվիրանը, որտեղ ասվում 
էր.«Քրիստոնյաներին և հուդայականներին մի վերցրեեք որպես բարեկաներ…Եվ եթե 
ձեզանից որէև մեկը նրանց վերցնի բարեկամ, ինքն էլ կլինի նրանց ից մեկը»: Աբդուլ Համիդի 
տված խոստումները սահմանադրական միապետության հաստատման և բարեփոխումների 
հետ կապված իդերև եղան և նա սկսեց այլախոհների նկատմամբ հալածանքները: 
Հետագայում օսմանիզմը դարձավ Օսմանյան կայսրութան գաղափարական քաղաքական 
տիրապետող հոսանքը, որի նպատակն էր լուծում տալ ազգային հարցին`տիրապետող 
շրջանակների համար ձեռնտու եղանակով: 
Փաստորեն, կարելի է նկատել, որ 19-րդ դարի կեսերին ծագում առած թուրքական 
ազգայանականությունը սկզբնապես հիմնված է եղել կրոնական գործոնի գերիշխող բնությի 
վրա, որը հետագայում էթնիկականի առաջացման դեպքում չի կորցրել իր լուրջ կշիռը: Մինչև 
Քեմալի կողմից հանրապետության հռչակումը` 1923թ., կայսրության գլխավոր հիմնասյունը 
եղել է կրոնը : Պատահական չէ նաև այն, որ սուլթանները սկսած 1516թ-ից, երբ Սելիմ Ահեղը 
գրավեց Դամասկոսը, կրում էին նաև Խալիֆի կոչումը: 
Այսօր Թուրքիայում կան շրջանակներ, որտեղ օսմանիզմի գաղափարները դեռ 
պահպանվում են: Ամենավառ օրինակը ԱԳՆ Ա. Դավութօղլուն է, որին համարում են նեո- 
օսմանիզմի հայր և պատահական չէ նրա կողմից առաջադրված «0 խնդիր հարևանների 
հետ» քաղաքական գիծը, որի նպատակն է նախկին Օսմանյան կայսրության մաս կազմող 
պետությունների` դեպի Թուրքիա ուղղվածությունը : 
2. Համաթուրանականություն: Այս քաղաքական շարժումը ձևավորվել է 19-րդ դարի 
վեջերին: Գլխավոր նպատակն էր թուրանական ժողովուրդների համախմբումը: Դա 
ենթադրում էր, ոչ միայն թյուրքական ժողովուրդների միավորում, ինչը պանթուրքիզմի 
առանցքն էր, այլև թուրանական լեզվաընտանիքի և թուրանական կամ Ուրալ-Ալթայական 
ռասայի ներկայաց ուցիչների համախմբում: Թուրանական եղբայրության տեսությունը 
ստեղծվել է սլավոնական եղբայրության օրինակով:
Թուրանական աշխարհը գտնվում է Կասպից ծովի, իրանական և աքլոլինյան 
բարձրավանդակների, Սիրդարյա և Իրտիշ գետերի միջև: Թյուրք-թաթարների կողմից այս 
տարածքները գրավելուց հետո Թուրանը սկսվեց նույնացվել նրանց հետ: 
Սկզբնական շրջանում սա ոչնչով չէր տարբերվում սովորական ազգային շարժումներից: Այն 
ժամանակ, երբ ռուսական իշխանությունները սկսեցին հակակրոնական ճնշումները, թյուրք- 
թաթարները հանդես եկան ընդվզումով շարիաթի և իսլամի պաշտանության համար: 
Գաղափարախոսության հիմնադիր հանդիսանում է Ղրիմի թաթար Իսմայիլ Գասպրինսկին, 
որը 1879թ. Հրատարակեց «Թերջիման» թերթը, որը և դարձավ շարժաշման գլխավոր 
տպագիր մարմինը: Համաթուրանական շարժման կենտրոնը Բաքուն դարձավ, որտեղ 
համախմբվել էին Միրզա Ֆեթ Ալի Ախունդովը, Ահմեդ Աղաևը, Ալի Հուսեյնզադեն և այլք: 
Անդրկովկասում պանթուրանիզմը սկզբնական շրջանում իրականաց վում էր պանիսլամիզմի 
քողի տակ, քանի որ անգիտության բարձր մակարդակի պայմաններում խոսել 
էթնիկականության մասին անօգուտ էր: Հետևանքը եղավ այն, որ հետզհետե սկսվեց 
էթնիկական նույնականացման աճ: Ադրբեջանցի թաթարը սկսեց գիտակցել, որ եթե ինքը և 
Անատոլիյաի թուրքը խոսում են լնույն լեզվով և ունեն նույն մշակույթը, հետևաբար նրանք 
թուրանցի են: Հողերի միավորման հարցում չկար միակարծություն, ինչպես նաև 
թուրանական ծագում ունեցող ժողովուրների հարցում: Օրինակ` Աղաև նշում էր, որ պետք է 
սկսվի պետությունը Բալկաններից և ձգվի մինչև Խորասան, Մոնղոլիա և պետք է ներառի 
իրանական ու ռուսական Ադրբեջանները: Քաչենզադեն իր հերթին նշում էր, որ պետք է 
ներառել Միջագետքը ևս: Իսկ արդեն Էնվերը ցանկանում էր համաթուրանականության և 
համաիսլամականության խառնուրդի միջոցով վերականգնել նախկին Արաբական 
կայսրությունը և Ղուրանը ծառայեցնել Թուրքիայի շահերին: Նրա նկրտումների սահմանը 
սկսվում էր Մարոկոյից և ավարտվում էր Կորեայով: Ռասիզմի թուրք ջատագովները, ինչպես 
նաշում էր Զարևանդը, պնդում էին, որ թուրանական ընտանիքը բաժանվում է 5 խմբի. Ուգրո- 
ֆինական, սամոեդական, տունգուզական, մոնղոլական և թյուրքական: Վերջինի մեջ են 
մտնում Սիբիրի թյուրքերը /յակուտները/, Կենտրոնական Ասիայի թյուրքերը /ղազախներ, 
ղրղզներ, ուզբեկներ, թուրքմեններ/ , վոլգյան թյուրքեր /զպչաղներ, բաշկիրներ,թաթարներ/ 
սևծովյան թյուրքեր/Ղրիմ և Կովկաս/, Արևմուտքի թյուրքեր/Իրան և Օսմանյան 
կայսրություն/: Այս հիմքով է, որ անցում է կատարվում պանթուրանիզմից պանթուրքիզմին, 
քանի որ թուրքերը այս 5-րդ խմբին անվանում են թուրքեր: 1913թ. Կահիրեում լույս 
տեսնող «Թյուրք» թերթում հրատարակվեց Յուսուֆ Աքչուրայի հայտնի «Երեք քաղաքական 
համակարգեր» հոդված ը, որտեղ նա քննադատում էր, որ օսմազնիզմը չի կարող իրագործվել, 
քանի որ առկա են հետևյալ խոչընդոտները` 
1. Հավասարություն սահմանել ով կայսրության ժողովուրդների միջև` այն վերացնում է 
թուրքի` տիտղոսակիր լինելը 
2. Այս հակասում է Մուհամմեդի սզբունքին, քանի որ հավասարեցնում է հավատավորին 
և անհավատին 
3. Այն տեղի է տալիս կայսրության դեմ պայքարողներին և հանդուրժում է 
ազատագրական շարժումները
4. Այն չի ընդդիմանում Եվրոպային, որը պահանջում է բարբարոսների` թուրքերի 
արտաքսմանը մայրցամաքից: 
Ինչ վերաբերվում է պանիսլամիզմին, ապա Աքչուրան նշում էր, որ այն խանագարում է 
կայսրությանը, քանի որ հանդիպում է իսլամական ժողովուրդների ազգային պայքարին, 
օրինակ` արաբներ, իրանցիներ, աֆղաններ և մյուս կողմից էլ գաղութարանների 
դիմադրությանը: Այդիսկ պատճառով նա նշում էր երրորդ ուղին` պանթուրանիզմը, քանի որ 
հիմնվել ով նույն տեսակի աջակցության վրա` հնարավոր կլիներ ապահովել կայսրության 
երկարակեցությունը: 
Թուրանական ընտանիքի և թուրանական ժողովրդի գաղափարական հիմնաքարը 
հանդիսացավ գերմանացի լեզվաբան Մաքս Մյուլերի «Լեզվագիտություն» աշխատությունը, 
որի մեջ նա թուրանցի էր կոչում Ասիայի քոչվորներին` նրանց հակադրելով արիացիների 
հետ: Պատահական չէ, որ թուրքերի մեջ թուրքականության գիտակցության արթնացման 
առաջին օջախը կայսերական Գերմանիան էր, որտեղ ուսանող թուրք սպաներն իրենց 
ինքնության դասերն էին առնում: Այս շրջանում Արմին Վեմբրին, որը ծագումով հունգարացի 
հրեա էր և եղել էր Հերցլի կենսագիրը և միաժամանակ Լորդ Փալմերսթոնի աշխատողն էր ՄԲ 
ԱԳՆ-ում, հատուկ հանձնարարություն ուներ ստեղծելու հակասլավոնական շարժում, որի 
նպատակը պետք է լիներ հակառուսական կրքերի բորբոքումը թուրքական շրջանակներում և 
«Մեծ Խաղ» կոչվածում ռուսական դիրքերի թուլացում, որը նրանք տանում էին Բրիտանիայի 
դեմ Պարսկաստանում և Կենտրոնական Ասիայում: Համաթուրանական 
գաղափարախոսության քարոզիչների թվում էին Իսմայիլ Գասպրինսկին/Ղրիմի թաթար/, 
Յուսուֆ Աքչուրան, Զիյա Գեոք-ալփը: Վերջինս էլ համաթուրանականության գաղափարներն 
արդարացնել ու համար նշում էր. «…թուրքերը պետք է ստեղծեն քաղաքական միասնություն, 
որը ձգվելու է Ալթայի լեռներից մինչև Բոսֆոր»: Երիտթուրերի կողմից 
համաթուրանականությունը նունպես ընդունվեց և մյուս երկու քաղաքական հոսանքների 
հետ միասին` պանօսմանիզմ և պանթուրքիզմ, զբաղեցնում էր քաղաքականության հիմքը: 
Կարող ենք նշել, որ համաթուրանականությունը, որը ստեղծվել էր արտաքին 
միջամտությամբ, նպատակ ուներ սրել ռուս-թուրքական հարաբերությունները: 
Համաթուրանականությունն այսօր ևս առկա է Թուրքիայի քաղաքական դաշտում: Այն ընկած 
է Ազգայնական Շարժում Կուսակցության գաղափարների հիմքում, որի անդամաները 
հանդես են գալիս Գորշ Գայլեր անվամբ: 
3. Թուրքականություն կամ համաթուրքականություն: Սկիզբը համարվում է 1839թ., երբ 
մի խումբ Ռուսաստանաբնակ թաթարներ հիմնեց ին Թուրանական հասարակությունը, որոնց 
նպատակն էր Ռուսական կայսրության թյուրքախոս և թյուրքական ծագում ունեցող 
ժողովուրդների միավորումը: Թուրան անվանումը գալիս է Իրանի արևելյան թյուրքաբնակ 
տարածքների անվանումից: Ժամանակի ընթացքում այս գաղափարախոսության 
հիմնադիրները թուրանական հասարակություններ հիմնել ու փորձեր արեցին 
Հունգարիայում, Ճապոնիայում: 
Պանթուրքիզմի գաղափարախոսության հիմնադիրը համարվում է զազայական ծագմամբ 
թուրք գրող, քաղաքական գործիչ Զիա Գեոք-ալփը /Մեհմեդ Զիա/: Նա իր 
«Թյուրքականության հիմքերը» աշխատության մեջ առաջ է քաշում երեք աստիճաններ ` 
համաթուրքականության իդելաները իրականաց նել ու համար:
1. Թուրքականությունը պետք է արմատավորել Թուրքիայում: Սա նշանակում է ոչ թուրք 
ժողովուրդների ձուլում, իսկ նրանց` ընդդիմանալ ու դեպքում այդ տարրերի ոչնչացում: Սրան 
զուգահեռ կարևորվում է լեզվի խնդիրը: Թուրքերենը պետք է մաքրվեր արաբերենի, 
պարսկերենի ազդեցությունից և այն պետք է մոտեցվեր թուրանական ժողովուրդների 
լեզուներին, այլ կերպ ասած` «դարձ յարմատս»: 
2. Հաջորդ փուլը իերնից ներկայաց նում է օղուզականությունը: Օղուզների, որոնց թվում 
Զիան նշում էր բաև իրանական և ռուսական Ադրբեջանների ժողովուրդներին, հետ միացումը: 
3. Մնացյալ թուրանցիների հարցում Զիան կարծում էր, որ պետք է նրանք ունենան իրենց 
մշակույթները, ապա միավորվեն դաշնության կազմում: 
Ինչպես նշում էր Զարևանդը, թուրքականությունը դեպի համաթուրքականություն հարթող 
ճանապարհն էր, որի գլխավոր կարագախոսն էր` «Թուրքիան թուրքերի համար» : 
Համաթուրքականության գաղափարախոսության կայացման հարցում իր կարևոր դերը 
խաղաց նաև Գեոք-ալփի «Թուրքացվել, իսլամականցվել, արդիականաց վել» աշխատությունը: 
Սա Աքչուրայի «Երեք համակարգ»-ից հետո առաջին հիմնավոր աշխատանքն էր, որտեղ ի 
տարբերություն Աքչուրայի, որը մեծ տեղ էր տալիս օսմանիզմին, իսլամիզմին և 
թուրքականությունը դիտում էր թուրանականության համատեքստում, Գեոք-ալփը 
շեշտադրում արեց թուրքականության գործոնի վրա և արդիականաց ումը նշեց որպես միակ 
փրկույթյուն: Իսլամին նա քիչ նշանակություն էր տալիս: Դրա դերը կարևորւոմ էր այնքանով, 
որ թյուրքական ժողովուրդնրին մերձենցել ու առաջին միջոցը պետք է լինի իսլամը, քանի որ 
նրանց գիտակցության մեջ նրանք մահմեդական են և չունեն ազգային գիտակցություն: Իսկ 
ընդհանրապես Գեոք-ալփը մերժում էր մահմեդականների հետ միավորումը և ձգտում էր 
տեսակի, այսինքն` թուրանի թյուրքերի հետ միավորմանը: Պանթուրքիստները չէին 
ընդունում այն, որ թուրքը կարող է մահմեդական հողի վրա թեկուզ եղբայր լինել արաբի կամ 
պարսիկի հետ: Գեոք-ալփը իր աշխատություններում մեծ տեղ էր հատկացնում լեզվին և որի 
համար հիմք էին ծառայում «Արևի լեզվի տեսությունը»` ըստ որի բոլոր լեզուներն առաջացել 
են Կենտրոնական Ասիայում: Նրա աշխատություններում մեծ տեղ էր հաըկաց վում նաև 
ազգին և հայրենիքին, ազգային գաղափաին, ազգին և իսլամին : Ինչպես մնացյալ նախորդ 
դեպքերում, երբ առկա էր արտաքին միջամտությունը գաղափարախոսությունների 
ուղղորդման հարցում, այս դեպքում ևս այն ուներ հակառուսական բնույթ: Երիտթուրքական 
կուսակցությունը, որը հանդիսացավ համաթուրքականության կրողը և իրականաց նողը, 
բազմիցս համագումարների ժամանակ նշել է, որ սուրն ուղղված է Ռուսաստանի դեմ և իրենց 
նպատակն է ոչ միայն Օսմանյան կայսրության գոյության պահպանումը, այլև սահմանների 
ընդարձակումը ի հաշիվ Ռուսական կայսրության տարածքների: 1908թ. Գահընկեց անելով 
Օսմանյան կայսրության սուլթան և խալիֆ Աբդուլ Համիդ Երկրորդին` հիմնեց ին 
եռապետությունը: Համաթուրքական գաղափարաների կրող երիտթուրքական 
կուսակցությունը իրականաց նում էր իր գաղափարախոսների քաղաքականությունը և դրա 
համատեքստում նաև իրականաց նում էր կայսերահպատակ մնացյալ ժողովուրդների 
բնաջնջումը, որը բխում էր հենց այդ գաղափարախոսությունից: Եռապետության 
տապալումից հետո դրա առաջնորներից Էնվերը անցավ Միջին Ասիա և ստանձնեց 
բասմաչական ապստամբության ղեկավարի դերը, որը դատապարտված էր պարտության : 
Հայերի, հույների, ասոիների, քրիստոնյա արաբների, բալկանյան քրիստոնյաների դեմ
իրականաց ված ցեղասպանությունները հենց արտահայտում են պանթուրքիստական 
գաղափարախոսության ոգին: Մահմեդական տարրեին ձուլելով և քրիստոնյաներին 
բնաջնջելով էին նրանք տեսնում կայսրության գոյության շարունակականությունը: 
Նմանատիպ քաղաքականությունը փոխառնվեց նաև հանրապետական Թուրքիայի կողմից: 
Դրա հիմնադրումից սկսած ցայսօր եղել են բազմաթիվ փորձեր ոչ թուրքերին թուրքացնելու 
կամ վերացնել ու համար, օրինակ հակաքրդական ճնշումները սկսած 1920-ականներից: 
Հատկապես արժե հիշել Դերսիմի 1937-38թթ. և 1980-ից 1992 թթ. Թուրքիայի հարավ- 
արևելյան քրդաբնակ շրջաններում ջարդերը, ինչպես նաև հայերի, հույների նկատմամբ 
հակակրոնական հալածանքները: Երկրորդ Համաշխարհաին պատերազմի ընթացքում 
համաթուրքականության գաղափարախոսները շփումներ էին հաստատել Գերմանիայի 
ազգային-սոցիալ իստական կուսակցության հետ: Այդ շրջանում գաղափարախոսության 
ջատագովներից Նիհալ Ատսըզը քարոզում էր հիտլերյան գործելաորճի ընդօրինակումը: 
Գերմանացիների հետ շփումներ էր հաստատել նաև պանթուրքիստ Ալփասլան Թյուրքեշը, 
որը հետագայում պետք է դառնար Ազգայնական Շարժում կուսակցության և դրան հարող 
«Գորշ Գայլեր» ծայրահեղական կազմակերպության հիմնադիրը: Ստեղծվելով 20-րդ դարի 
երկրորդ կեսին` Ալփասլան Թյուրքեշի, որը կեղծ անուն էր և Ալփասլանը 1071թ. 
Մանազկերտի ճակատարամրտում Բյուզանդացիներին հաղթած սելջուկների առաջնորդն էր, 
իսկ Թյուրքեշ նշանակում է թուրքի բարեկամ/Հ. Ֆեզոլլահ/, գլխավորությամբ այս 
կուսակցությունն իր ազդեցությունն է ունեցել Թուրքիայում քաղաքական գործընթաց ների 
վրա: Այն հանդիսանում է պանթուրքիզմի գաղափարախոսության կրողը: Այս 
կուսակցության և թուրքական մնացյալ ազգայանկան կազմակերպություններն ունեն որպես 
խորհրդանիշ գայլին, որը հանդիսանում է օղուզներին ծնունդ տվողը: 1952թ. Թուրքիայի 
ՆԱՏՕ-ին ադնամակցել ուց հետո, Թյուրքեշը դարձավ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչ ը: 
Այս շրջանում է, որ ԱՄՆ Գորշ գայլերին առավ իր հովանավորության տակ: 
1960թ. թուրքական բանակի քեմալականները ամերիկյան տիրապետությանն ու վարչապետ 
Ադնան Մենդերեսի իշխանությանը վերջ տալու նպատակով կազմակերպեցին պետական 
հեղաշրջում, որտեղ իր կարեւոր մասնակց ությունն ունեցավ Թյուրքեշը իր համախոհների 
հետ: Հեղաշրջումը ձախողվեց, իսկ Թյուրքեշը դեսպանի պաշտոնով հեռացվեց դեպի 
Հնդկաստան: 1965թ. վերադառնալով հայրենիք՝ մասնակցում է ռազմական հեղաշրջման եւս 
մեկ փորձի, որը կրկին ձախողման է դատապարտվում: Բաշբուղը դատարանից ազատ է 
արձակվում իբր թե անհրաժեշտ ապացույցների բացակայության պատճառով: Բաշբուղը 
որոշում է առժամանակ հեռանալ բանակից, անդամակց ում է «Գյուղացիների Ազգային 
Հանրապետական Կուսակցությանը» (“Cümhürriyetçi Milli Köylü Partisi”) եւ շատ արագ 
ստանձնել ով նրա ղեկավարությունը՝ կաղապարում է այն սեփական գաղափարներով: 1967թ. 
կուսակցության համագումարում նա ներկայացնում է իր հեղինակած «Դոքուզ ըշըք» («Ինը 
ջահեր») գիրքը, որ ամբողջությամբ մի «ուսմունք» է՝ հիմնված հետեւյալ 9 սկզբունքների վրա՝ 
1. Ազգայնականություն 
2. Իդեալիզմ 
3. Բարոյականություն
4. Գիտություն 
5. Համայնականություն 
6. Գյուղացիություն 
7. Ազատություն եւ անհատականություն 
8. Զարգացում եւ ժողովրդավարություն 
9. Արդյունաբերություն եւ տեխնիկա : 
1969թ. կուսակց ությունը վերանվանվում է «Ազգային Շարժման Կուսակցություն» (MHP) եւ 
փաստաց ի դառնում է «Գորշ գայլերի» կուսակց ություն, իսկ Արփարսլան Թյուրքեշը 
հռչակվում է նրա գերագույն ղեկավար : Գորշգայլական Օղուզ Թյուրքանը իր «Դեպի 
թուրքիզմի ուղին» գրքում գրել է, թե «թուրքերին բաժանել են դժբախտ դեպքերն ու 
իրադարձությունները, եւ այժմ անհրաժեշտ է կրկին միավորվել, իսկ ի՞նչը պետք է լինի 
միավորողի դերում: Իհարկե գորշգայլական թուրքիզմը: Գորշգայլականները հավատում են 
օտար ազգերի նկատմամբ թուրք ազգի գերազանցությանը, գորշգայլականները 
պանթուրքական են, եւ նրանց սուրբ իդեալը Թուրքիան ընդարձակել ն է, նրանք վաղուց 
հռչակել են «Իրավունքը չի տրվում, այն վերցվում է» սկզբունքը, եւ հավատարիմ են նրան, որ 
պատերազմը բնության օրենքն է, մենք՝ ռազմիկների սերունդ» : 
Հիմնադրման առաջին իսկ տարիներից գորշգայլական կուսակցության անդամները հատուկ 
ուշադրություն են դարձնում պետական մարմիններ և նույնիսկ ոստիկանություն 
ներթափանցել ուն եւ այնտեղ հնարավորինս բարձր դիրք գրավելուն: Այս մեթոդը 
հնարավորություն էր տալիս ոչ միայն ամենուր ունենալ սեփական լծակները, այլեւ հիանալ ի 
միջոց էր նոր երիտասարդ Գորշ գայլեր պատրաստել ու համար: Բշբուզը գրում է . «Մեր 
օրերում ամբողջ աշխարհում մղվում է չհայտարարված, բայց ահավոր մի պատերազմ, 
պատերազմ տարբեր ազգերի միջեւ, պատերազմ մշակույթների միջեւ: Կարելի է գրավել մի 
ազգի բազում ամրոցներ ու բերդեր, բազմիցս պարտության մատնել բանակին, բայց քանի դեռ 
նրա սիրտն ու հոգին չես գրավել, այդ ազգն աննվաճել ի է: Անժխտելի է, որ մարդ այն ազգի 
մասն է կազմում, որին ինքն է նախընտրում պատկանել: Մշակութային պատերազմում 
յուրաքանչյուր ազգ ջանում է ոչնչացնել մյուս ազգերի լեզուն, կրոնը, ավանդույթները, 
ազգային ու հոգեկան արժեքները ու դրանք փոխարինել իր մշակութային արժեքներով»: 
Գորշ գայլեր կան ոչ միայն Թուրքիայում եւ թյուրքախոս բոլոր երկրներում, այլեւ բոլոր այն 
պետություններում, որտեղ կա թուրքական սփյուռք եւ գործում է ուժեղ թուրքական լոբբի: Այլ 
երկրներում նրանք հիմնականում գործում են մշակութային, սպորտային 
կազմակերպությունների տեսքով, զբաղվում են թմրանյութի առեւտրով, մարդկանց 
առեւանգումով և այլ հանցագործ ունեությամբ: Այդ երկրներից նրանք ստանում են 
բավականին մեծ գումարներ, որպեսզի օգնեն տվյալ երկրի հասարակության հետ թուրքերի 
ինտեգրման գործին: Եթե «Գորշ գայլերի» գործունեությունը երկրի ներսում ուղղված է 
ժողովրդավար ուժերի, ազգային փոքրամասնությունների դեմ, ապա երկրից դուրս նրանց 
թիրախում են հայտնվում թշնամական ազգերը եւև բոլոր այն երևույթները, որոնք, ըստ իրենց, 
արգելք են հանդիսանում պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին: Դրա
վառ օրինակն է ՀԱՀԳԲ-ի, ՔԱԿ-ի դեմ պայքարը: «Գորշ գայլեր» կազմակերպությունը 
համաշխարհային ճանաչման հասավ այն ժամանակ, երբ 1981թ. Գորշ գայլ 23-ամյա Մեհմեդ 
Ալի Աքչան մահափորձ կատարեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ: 
Կարեւորագույն մի փաստ մեզ՝ Հայերիս համար. 1993թ. մարտի 13-ին Փարիզյան «Քրիլլոն» 
հյուրանոցում Գորշ գայլերի առաջնորդ Թյուրքեշի հետ հանդիպում է ունենում Հայաստանի 
Հանրապետության այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բաշբուղի հետ էր 
նաև նրա որդին՝ Թողրուլը: Հանդիպման կողմերից էր նաև Ադրբեջանը՝ հանձին նրա այն 
ժամանակվա նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի: Հանդիպման շրջանակներում ներկայաց վում էր 
առաջարկությունների մի փաթեթ՝ կապված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հիմնախնդրի 
հետ (Հայ-ադրբեջանական պատերազմը դեռևս ընթացքի մեջ էր): Առաջադրվող պայմանները 
հետեւյալն էին. հրադադար էր հաստատվում կողմերի միջեւ, հայկական զորքերը դուրս էին 
բերվում ադրբեջանական «օկուպացված» տարածքներից (խոսքը Լեռնային Ղարաբաղի 
մասին է), կողմերը պարտավորվում էին ճանաչել մեկմեկու անկախությունը գոյություն 
ունեցող պետական սահմաններով (Արցախը մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ), 
պարտավորվում են չներկայացնել տարածքային պահանջներ, գործուն են պահում Լաչինի 
(այժմ՝ Բերձոր) միջանցքը, սակայն միջազգային դիտորդների հսկողության տակ, դրանից 
հետո խնդրի կարգավորումը հանձնարարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Հատկանշական է, որ 
Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունում է այս առաջարկությունները, մինչդեռ Աբուլֆազ Էլչիբեյը 
մերժեց այն, եւ թուրքական կողմի փոխանցմամբ՝ Էլչիբեյին այդպես էլ չհաջողվեց համոզել: 
Այս ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը համագործակցում էր Թյուրքեշների հետ, նրանք 
հավաքագրում էին իրենց մարզական ճամբարներում հատուկ պատրաստականություն 
անցած թուրքերին եւ ուղարկում Ադրբեջան՝ կռվելու Հայերի դեմ: Հայ-թուրքական այս 
հարաբերություններում կարեւոր դեր էր կատարում Իսրայելը: Բանն այն է, որ «Գորշ 
գայլերը» համագործակց ում էին իսրայելական «Մոսսադ» հատուկ գործակալության հետ: 
Ալփարսլանի որդի Թուղրուլը սերտ կապի մեջ էր Թուրքիայում սիոնիզմի ներկայաց ուցիչ 
Ժակ Կամխի որդի Ջեֆի Կամխի հետ: 
Իր կյանքի վերջին տարիներին Թյուրքեշը հասցնում է հեղինակել նաև մի դասագիրք 
Գորշ գայլերի համար՝ «Ցուցմունքներ Իդեալիստի համար» (“Ülkücüye notlar”): Սրանով 
երիտասարդները սովորում են ազգապաշտություն եւ թրքապաշտություն: Ազգապաշտ 
թուրքը «գերմարդ» է, որ չի ընդունում երկու ազգի գոյությունն այս աշխարհում: Նրա 
ուսմունքը թուրքական տարբեր կազմակերպություների միջոցով տարածվում է թյուրքախոս 
ժողովուրդների շրջանում , ինչպես նաև Իրանում:

More Related Content

Viewers also liked

Idomoo ppl case study.pptx
Idomoo ppl case study.pptxIdomoo ppl case study.pptx
Idomoo ppl case study.pptxidomoo
 
Evolución comunicación Dalmazone Gallo
Evolución comunicación Dalmazone GalloEvolución comunicación Dalmazone Gallo
Evolución comunicación Dalmazone GalloNatalia Gallo
 
Презентация "Веб-аналитика как услуга".
Презентация "Веб-аналитика как услуга".Презентация "Веб-аналитика как услуга".
Презентация "Веб-аналитика как услуга".Дмитрий Колотов
 
Практика использования Measurement Protocol. Webprofiters. iMetrics 2015
Практика использования Measurement Protocol. Webprofiters. iMetrics 2015Практика использования Measurement Protocol. Webprofiters. iMetrics 2015
Практика использования Measurement Protocol. Webprofiters. iMetrics 2015Дмитрий Колотов
 
Ch- 6 Linear inequalities of class 11
Ch- 6 Linear inequalities of class 11Ch- 6 Linear inequalities of class 11
Ch- 6 Linear inequalities of class 11Lokesh Choudhary
 

Viewers also liked (7)

Idomoo ppl case study.pptx
Idomoo ppl case study.pptxIdomoo ppl case study.pptx
Idomoo ppl case study.pptx
 
Evolución comunicación Dalmazone Gallo
Evolución comunicación Dalmazone GalloEvolución comunicación Dalmazone Gallo
Evolución comunicación Dalmazone Gallo
 
Презентация "Веб-аналитика как услуга".
Презентация "Веб-аналитика как услуга".Презентация "Веб-аналитика как услуга".
Презентация "Веб-аналитика как услуга".
 
The Little Prince
The Little PrinceThe Little Prince
The Little Prince
 
IoT for healthcare
IoT for healthcareIoT for healthcare
IoT for healthcare
 
Практика использования Measurement Protocol. Webprofiters. iMetrics 2015
Практика использования Measurement Protocol. Webprofiters. iMetrics 2015Практика использования Measurement Protocol. Webprofiters. iMetrics 2015
Практика использования Measurement Protocol. Webprofiters. iMetrics 2015
 
Ch- 6 Linear inequalities of class 11
Ch- 6 Linear inequalities of class 11Ch- 6 Linear inequalities of class 11
Ch- 6 Linear inequalities of class 11
 

Similar to Ttt

հարցերի պատասխաններ (2)
հարցերի պատասխաններ (2)հարցերի պատասխաններ (2)
հարցերի պատասխաններ (2)Hambardzumyan
 
Հայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանությունՀայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանությունSona8
 
մարդու իրավունքները
մարդու իրավունքներըմարդու իրավունքները
մարդու իրավունքներըAlex Tsaturyan
 
ֆրանսիական մեծ հեղափոխություն
ֆրանսիական մեծ հեղափոխությունֆրանսիական մեծ հեղափոխություն
ֆրանսիական մեծ հեղափոխությունGrigor Hovhannisyan
 
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...gradaran
 
Mec eghern
Mec eghernMec eghern
Mec eghernlira2006
 
Պատմություն
ՊատմությունՊատմություն
ՊատմությունAnulikGh
 
ժողովրդավարության և ընկերվարության գաղափարը դարերի երկայնքով
ժողովրդավարության և ընկերվարության գաղափարը դարերի երկայնքովժողովրդավարության և ընկերվարության գաղափարը դարերի երկայնքով
ժողովրդավարության և ընկերվարության գաղափարը դարերի երկայնքովwwwartak
 
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)Hambardzumyan
 

Similar to Ttt (11)

Arevmtahayutyun
ArevmtahayutyunArevmtahayutyun
Arevmtahayutyun
 
հարցերի պատասխաններ (2)
հարցերի պատասխաններ (2)հարցերի պատասխաններ (2)
հարցերի պատասխաններ (2)
 
Հայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանությունՀայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն
 
մարդու իրավունքները
մարդու իրավունքներըմարդու իրավունքները
մարդու իրավունքները
 
ֆրանսիական մեծ հեղափոխություն
ֆրանսիական մեծ հեղափոխությունֆրանսիական մեծ հեղափոխություն
ֆրանսիական մեծ հեղափոխություն
 
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...
Արևելքի ավանդական հասարակությունների արդիականացման միտումները(Թուրքիա,Իրան)Հա...
 
Atenc sparta
Atenc spartaAtenc sparta
Atenc sparta
 
Mec eghern
Mec eghernMec eghern
Mec eghern
 
Պատմություն
ՊատմությունՊատմություն
Պատմություն
 
ժողովրդավարության և ընկերվարության գաղափարը դարերի երկայնքով
ժողովրդավարության և ընկերվարության գաղափարը դարերի երկայնքովժողովրդավարության և ընկերվարության գաղափարը դարերի երկայնքով
ժողովրդավարության և ընկերվարության գաղափարը դարերի երկայնքով
 
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
 

Ttt

  • 1. 1. Ն որ օ սմաններ: Օսմանյան կայսրությունն իրենից ներկայաց րել է բազմազգ և բազմակրոն մի համակարգ, որը բնորոշ է բոլոր կայսրություններին: 19-րդ դարի 30-ական թվականներից այն սկսեց փոխակերպվել ազգային պետությունների ամբողջության` Մերձավոր Արձելքում և Բալկաններում: Այս փոխակերպումները արդյունք էին սոցիալական և տնտեսական զարգացումների, որոնք պայմանավորված էին թե’ ներքին և թե’ արտաքին գործոններով: Չնայած Թանզիմաթի դարաշրջանի /1839-1876/ փոփոխությունները նպաստեցին պետական կառավարման և ֆինանսական ինստիտուտների արդիականացմանը` այն նաև նպաստեց էթնիկական գիտակցության արթնացմանը: Նոր մտավորականությունն ի հայտ եկավ 1860- ականներին, որի ներկայաց ուցիչ ները սահմանադրական շարժման առաջամարտիկներն էին: Նրանց թվում էին անվանի գրող ու հրապարակախոս Մեհմեդ Նամըք Քեմալը, հայտնի գրականագետ Աբդուլ Համիդ Զիա բեյը, Իբրահիմ Շինասըն, Ալի Սուավին և այլք: Օսմանյան ավանդույթների պահպանման և բարեփոխումների կողմնակից ները միապետի դերի սահմանափակման կողմնակիցներ էին, որոնք ցանկանում էին վերակենդացնաց ել իսլամի ազդեցությունը կայսրության տարածքում, ինչպես նաև այդ ամենը համատեղել եվրոպական արդիականացման հետ: Հրապուրված լինելով սահմանադրական միապետության հաստատման բրիտանական տարբերակով` նոր օսմանները ցանկանում էին նույնն իրականացնել կայսրությունում: 1865թ. Նրանք ստեղծցին «Նոր օսմանների ընկերակց ությունը», որի հիման վրա որոշ ժամանակ անց ստեղծվեց «Հայրենասիրական միություն» կազմակերպությունը, որը համարվում է թուրքական առաջին կուսակցությունը: Սա քարոզում էր կառավարման սահմանադրական ձևին անցում, սուլթանի գործառույթների սահմանափակում և Ղուրանի ու շարիաթի ու եվրոպական գաղափարախոսությունների համատեղել իություն:Նամըք Քեմալը, որն ապրել էր Ժնևում, Լոնդոնում, Փարիզում, և համարվում էր ազատական հայացքենրի տեր գործիչ, նշում էր , որ «ճշմարիտ և համոզված» իսլամն է կայսրության առջև ծառացած խնդիրների լուծման բանալին և որ կրոնի մեջ կարել ի է գտնել գաղափարներ ազատական կառավարման և Ղուրանի ու շարիաթի համատեղել իության վերաբեյալ: Նամըքն առաջին թուրքն էր, որ թուրքական ազգայնականություն քարոզեց գեղարվեստական երկերի միջոցով և այդ երկերում առաջին անգամ օգտագործեց Հայրենիք (Vatan), Ազատություն (hürriyet), Սահմանադրություն (meşrutiyet) բառերը : «Նոր Օսմաններ»-ի շարքերում կային բազմաթիվ ներկայացուց իչներ ֆեոդալական բյուրոկրատիայի հարուստ ընտանիքներից սերած երիտասարնդերից, որոնք ունեին աշխարհիկ հայացքներ, որոնք կարևորում էին գործադիր մարմնի առկայության անհրաժեշտությունը, ֆինանսատնտեսական բարեփոխումների կարևորությունը: Իսլամին ապավինելը Նոր օսմանների մոտ ուներ սեփական քաղաքական նկրտումները արդարացնել ու ցանկություն: Դրանից ելնելով նրանք նշում էին, որ թանզիմաթի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ օսմանյան կայսրության հպատակ քրիստոնյաները ստացել են իրավունքներ և ազատություններ, որի արդյունքում մահմեդական համայնքը հայտնվել է վտանգավոր իրավիճակում: Ստեղծված պայմանների համար մեղավոր էին դավաճան ղեկավարները, ինչպպես նաև հույն ուղղափառ և հայ առքելական եկեղեցիները: Նոր օսմանները փառաբանում էին իսկական ու ճշմարիտ օսմանների ռազմաշունչ ոգին և նրանց հաղթանակները գյավուրների նկատմամբ: 1867թ. Ֆրանսիայում լույս տեսավ
  • 2. վտարանդության մեջ գտնվող եգիպտական իշխանազուն Մուսթաֆա Ֆազըլ փաշայի բաց նամակն ուղղված սուլթան Աբդուլ Ազզին: Դրանում կոչ էր արվում սուլթանին վեր դնել կամայականություններին, անարդյունավետ կառավարմանը և հպատակ քրիստոնյաների ազգային-ազատագրական շարժումները ճնշել, քանի որ դրանք հրահրվում են դրսից: Նամակը դարձավ նոր օսմանների ծրագրային փաստաթուղթը: Դրա հետևանքը եղավ այն, որ սկսվեց ին ընդդիմադիրների հալածանքները և արտաքսումը կայսրության սահմաններից: Նրանց մեծ մասը ապաստան գտավ Փարիզում, որտեղ, հավաքվել ով Ֆազըլ փաշայի շուրջը, շարունակեց ին իրենց գործունեությունը` ստեղծելով տարբեր կազմակերպություններ, տպագրել ով թերթեր և միաժամանակ կապեր հաստատել ով եվրոպական պետությունների կառավարող շրջանակների հետ: Օսմանիզմի տեսաբանները առաջ էին բերում օսմանյան ազգի գաղափարը, որն իրենից ներկայացնում էր մեկ միասնական ընտանիք, որտեղ չէին խրախուսվում ազգային-ազատագրական շարժումները, քանի որ դրանք դիտվում էին դրսի կողմից հրարհվող և օսմանյան ազգի գաղափարին հակասող: Միաժամանակ նոր օսմանները նշում էին, որ Օսմանյան կայսրությունում գոյություն ունեցող մեկ ազգի` օսմանյան ազգի տիտղոսակիրը կամ առաջին կարգի օսմանցին` թուրքն է: Հետապնդումներից որոշ ժամանակ անց սուլթանը ներում է շնորհում այլախոհներին և թույլ է տալիս վերադառնալ Կ.պոլիս: Նրանց շնորհվում են պաշտոններ, այդ թվում Ֆազըլ փաշան դառնում է արդարադատության նախարար և այլևս չի քարոզում օրենսդրական փոփոխություններ: 1860-ականներին սկսված բալականյան ժողովուրդների ազատագրական պայքարը, կայսրությունում ծայր առած տնտեսական ճգնաժամը հիմք ստեղծեցին, որպեսզի գլուխ բարձրացնեն սուլթանի կառավարմումից դժգոհ սահմանադրականները` պետական, քաղաքական գործիչ Ահմեդ Միհդատ փաշայի գլխավորությամբ: Ծայր առած հուզումները հանգեցրեցին նրան, որ 1876թ. Սուլթանը հրաժարվեց գահից և նրան փոխարինեց գահաժառանգ Մուրադը/Մուրադ V անվամբ/: Սա բավականին ազատական հայացնքերի տեր անձնավորություն էր, ուներ զարգացած աշխարհայացք, սակայն երիտասարդ տարիքի պատճառով չէր կարողանում կառավարել հսկայածսավալ արքայությունը: Այս շրջանում մեծ առավելություններ ձեռք բերեց Միհդատ փաշան: Նրա նպատակն էր կայսրության տարածքում հաստատել սահմանադրական կարգեր: Քրիստոնյա և մահմեդական ժողովուրդների խաղաղ համակեց ությունը ցույց տալու համար նա կազմում էր միացյալ զորաջոկատներ և ուղարկում էր Չեռնոգորիա` տեղի ապստամբությունը ճնշելու: Թուրքական կայսրության տվյլա ժամանակաշրջանում ստեղծված իրավիճակը նկարագրում է նաև Կ. Մարքսը. «Թուրքական պետությունը, ինչպես արևելյան մյուս պետությունները, իր հիմքում ունի պետության և եկեղոցու, քաղաքկանության ու կրոնի սերտ միայուսում, համարյա թե նույնացում: Թուրքական կայսրության և նրա կառավարողների համար Ղուրանը միաժամանակ հանդիսանում է և հավատի և թե օրենքի աղբյուր: Օրենքի առջև բոլոր ժողովուրդների հավասարության պահանջը կնշանակեր իրականության մեջ Ղուրանը փոխարինել նոր քաղաքացիական օրենսգրքով, այլ խոսքով կնշանակեր քանդել թուրք հասարակության կառուցվածքը և նրա փլատակների վրա ստեղծել նոր իրավիճակ» : Մի քանի ամիս անց սուլթան Մուրադը հրաժարվեց գահից, քանի որ նրա մոտ ի հայտ էին եկել առողջական խնդիրներ, չնայած պետք է նշել, որ իշխանափոխության առիթ հանդիսացավ Մուրադի ֆրանսամետ կեցվածքը և նրան փոխարինելու համար պայքարում էին Անգլիան, Ռուսաստանը, իսկ արքունիքում` Միհդատ փաշան և սուլթանի եղբայրը Աբդուլ Համիդը, որն
  • 3. էլ 1876թ. Գահ բարձրացավ Աբդուլ Համիդ Երկրորդ գահակալական անվամբ: Ընդունվեց սահմանդարությունը, որը հռչակում էր օսմանահպատակներին անկախ ազգային և կրոնական պատկանելությունից ` օսմանցիներ, իսկ Օսմանյան կայսրությունը հռչակում էր միասնական և անբաժանել ի ամբողջություն, որը ոչ մի պարագայում անդամահատման ենթական չէ: Սահմանադրությունը պաշտպանում էր օսմանիզմի տեսությունն, ըստ որի Թուրքիայում գոյություն ունի միայն մեկ ազգ` օսմացնին, որի տիրապետող տարրը թուրքերն են, օսմանական ազգին համախմբող և ուղղություն տվող ուժը սուլթանական իշխանությունն է, պետության միասնական լեզուն թուրքերենն է, իսկ օրենսդրությունը` շարիաթը: Օսմանիզմը նպատակ ուներ ամբողջապես և վերջնականապես թուրքացնել կայսրության հպատակ ժողովուրդներին և վերջ դնել նրանց ազատագրական պայքարին: Թեև սահմանադրությունը ներառում էր որոշակի , սակայն չնչին իրավունքներ քրիստոնյաների համար, այնումաենայնիվ դրան դեմ էին ուլեմները/բարձրաստիճան հոգևորականներ/, ովքեր վկայակոչում էին Ղուրանի հինգերորդ սուրահի 51-րդ պատվիրանը, որտեղ ասվում էր.«Քրիստոնյաներին և հուդայականներին մի վերցրեեք որպես բարեկաներ…Եվ եթե ձեզանից որէև մեկը նրանց վերցնի բարեկամ, ինքն էլ կլինի նրանց ից մեկը»: Աբդուլ Համիդի տված խոստումները սահմանադրական միապետության հաստատման և բարեփոխումների հետ կապված իդերև եղան և նա սկսեց այլախոհների նկատմամբ հալածանքները: Հետագայում օսմանիզմը դարձավ Օսմանյան կայսրութան գաղափարական քաղաքական տիրապետող հոսանքը, որի նպատակն էր լուծում տալ ազգային հարցին`տիրապետող շրջանակների համար ձեռնտու եղանակով: Փաստորեն, կարելի է նկատել, որ 19-րդ դարի կեսերին ծագում առած թուրքական ազգայանականությունը սկզբնապես հիմնված է եղել կրոնական գործոնի գերիշխող բնությի վրա, որը հետագայում էթնիկականի առաջացման դեպքում չի կորցրել իր լուրջ կշիռը: Մինչև Քեմալի կողմից հանրապետության հռչակումը` 1923թ., կայսրության գլխավոր հիմնասյունը եղել է կրոնը : Պատահական չէ նաև այն, որ սուլթանները սկսած 1516թ-ից, երբ Սելիմ Ահեղը գրավեց Դամասկոսը, կրում էին նաև Խալիֆի կոչումը: Այսօր Թուրքիայում կան շրջանակներ, որտեղ օսմանիզմի գաղափարները դեռ պահպանվում են: Ամենավառ օրինակը ԱԳՆ Ա. Դավութօղլուն է, որին համարում են նեո- օսմանիզմի հայր և պատահական չէ նրա կողմից առաջադրված «0 խնդիր հարևանների հետ» քաղաքական գիծը, որի նպատակն է նախկին Օսմանյան կայսրության մաս կազմող պետությունների` դեպի Թուրքիա ուղղվածությունը : 2. Համաթուրանականություն: Այս քաղաքական շարժումը ձևավորվել է 19-րդ դարի վեջերին: Գլխավոր նպատակն էր թուրանական ժողովուրդների համախմբումը: Դա ենթադրում էր, ոչ միայն թյուրքական ժողովուրդների միավորում, ինչը պանթուրքիզմի առանցքն էր, այլև թուրանական լեզվաընտանիքի և թուրանական կամ Ուրալ-Ալթայական ռասայի ներկայաց ուցիչների համախմբում: Թուրանական եղբայրության տեսությունը ստեղծվել է սլավոնական եղբայրության օրինակով:
  • 4. Թուրանական աշխարհը գտնվում է Կասպից ծովի, իրանական և աքլոլինյան բարձրավանդակների, Սիրդարյա և Իրտիշ գետերի միջև: Թյուրք-թաթարների կողմից այս տարածքները գրավելուց հետո Թուրանը սկսվեց նույնացվել նրանց հետ: Սկզբնական շրջանում սա ոչնչով չէր տարբերվում սովորական ազգային շարժումներից: Այն ժամանակ, երբ ռուսական իշխանությունները սկսեցին հակակրոնական ճնշումները, թյուրք- թաթարները հանդես եկան ընդվզումով շարիաթի և իսլամի պաշտանության համար: Գաղափարախոսության հիմնադիր հանդիսանում է Ղրիմի թաթար Իսմայիլ Գասպրինսկին, որը 1879թ. Հրատարակեց «Թերջիման» թերթը, որը և դարձավ շարժաշման գլխավոր տպագիր մարմինը: Համաթուրանական շարժման կենտրոնը Բաքուն դարձավ, որտեղ համախմբվել էին Միրզա Ֆեթ Ալի Ախունդովը, Ահմեդ Աղաևը, Ալի Հուսեյնզադեն և այլք: Անդրկովկասում պանթուրանիզմը սկզբնական շրջանում իրականաց վում էր պանիսլամիզմի քողի տակ, քանի որ անգիտության բարձր մակարդակի պայմաններում խոսել էթնիկականության մասին անօգուտ էր: Հետևանքը եղավ այն, որ հետզհետե սկսվեց էթնիկական նույնականացման աճ: Ադրբեջանցի թաթարը սկսեց գիտակցել, որ եթե ինքը և Անատոլիյաի թուրքը խոսում են լնույն լեզվով և ունեն նույն մշակույթը, հետևաբար նրանք թուրանցի են: Հողերի միավորման հարցում չկար միակարծություն, ինչպես նաև թուրանական ծագում ունեցող ժողովուրների հարցում: Օրինակ` Աղաև նշում էր, որ պետք է սկսվի պետությունը Բալկաններից և ձգվի մինչև Խորասան, Մոնղոլիա և պետք է ներառի իրանական ու ռուսական Ադրբեջանները: Քաչենզադեն իր հերթին նշում էր, որ պետք է ներառել Միջագետքը ևս: Իսկ արդեն Էնվերը ցանկանում էր համաթուրանականության և համաիսլամականության խառնուրդի միջոցով վերականգնել նախկին Արաբական կայսրությունը և Ղուրանը ծառայեցնել Թուրքիայի շահերին: Նրա նկրտումների սահմանը սկսվում էր Մարոկոյից և ավարտվում էր Կորեայով: Ռասիզմի թուրք ջատագովները, ինչպես նաշում էր Զարևանդը, պնդում էին, որ թուրանական ընտանիքը բաժանվում է 5 խմբի. Ուգրո- ֆինական, սամոեդական, տունգուզական, մոնղոլական և թյուրքական: Վերջինի մեջ են մտնում Սիբիրի թյուրքերը /յակուտները/, Կենտրոնական Ասիայի թյուրքերը /ղազախներ, ղրղզներ, ուզբեկներ, թուրքմեններ/ , վոլգյան թյուրքեր /զպչաղներ, բաշկիրներ,թաթարներ/ սևծովյան թյուրքեր/Ղրիմ և Կովկաս/, Արևմուտքի թյուրքեր/Իրան և Օսմանյան կայսրություն/: Այս հիմքով է, որ անցում է կատարվում պանթուրանիզմից պանթուրքիզմին, քանի որ թուրքերը այս 5-րդ խմբին անվանում են թուրքեր: 1913թ. Կահիրեում լույս տեսնող «Թյուրք» թերթում հրատարակվեց Յուսուֆ Աքչուրայի հայտնի «Երեք քաղաքական համակարգեր» հոդված ը, որտեղ նա քննադատում էր, որ օսմազնիզմը չի կարող իրագործվել, քանի որ առկա են հետևյալ խոչընդոտները` 1. Հավասարություն սահմանել ով կայսրության ժողովուրդների միջև` այն վերացնում է թուրքի` տիտղոսակիր լինելը 2. Այս հակասում է Մուհամմեդի սզբունքին, քանի որ հավասարեցնում է հավատավորին և անհավատին 3. Այն տեղի է տալիս կայսրության դեմ պայքարողներին և հանդուրժում է ազատագրական շարժումները
  • 5. 4. Այն չի ընդդիմանում Եվրոպային, որը պահանջում է բարբարոսների` թուրքերի արտաքսմանը մայրցամաքից: Ինչ վերաբերվում է պանիսլամիզմին, ապա Աքչուրան նշում էր, որ այն խանագարում է կայսրությանը, քանի որ հանդիպում է իսլամական ժողովուրդների ազգային պայքարին, օրինակ` արաբներ, իրանցիներ, աֆղաններ և մյուս կողմից էլ գաղութարանների դիմադրությանը: Այդիսկ պատճառով նա նշում էր երրորդ ուղին` պանթուրանիզմը, քանի որ հիմնվել ով նույն տեսակի աջակցության վրա` հնարավոր կլիներ ապահովել կայսրության երկարակեցությունը: Թուրանական ընտանիքի և թուրանական ժողովրդի գաղափարական հիմնաքարը հանդիսացավ գերմանացի լեզվաբան Մաքս Մյուլերի «Լեզվագիտություն» աշխատությունը, որի մեջ նա թուրանցի էր կոչում Ասիայի քոչվորներին` նրանց հակադրելով արիացիների հետ: Պատահական չէ, որ թուրքերի մեջ թուրքականության գիտակցության արթնացման առաջին օջախը կայսերական Գերմանիան էր, որտեղ ուսանող թուրք սպաներն իրենց ինքնության դասերն էին առնում: Այս շրջանում Արմին Վեմբրին, որը ծագումով հունգարացի հրեա էր և եղել էր Հերցլի կենսագիրը և միաժամանակ Լորդ Փալմերսթոնի աշխատողն էր ՄԲ ԱԳՆ-ում, հատուկ հանձնարարություն ուներ ստեղծելու հակասլավոնական շարժում, որի նպատակը պետք է լիներ հակառուսական կրքերի բորբոքումը թուրքական շրջանակներում և «Մեծ Խաղ» կոչվածում ռուսական դիրքերի թուլացում, որը նրանք տանում էին Բրիտանիայի դեմ Պարսկաստանում և Կենտրոնական Ասիայում: Համաթուրանական գաղափարախոսության քարոզիչների թվում էին Իսմայիլ Գասպրինսկին/Ղրիմի թաթար/, Յուսուֆ Աքչուրան, Զիյա Գեոք-ալփը: Վերջինս էլ համաթուրանականության գաղափարներն արդարացնել ու համար նշում էր. «…թուրքերը պետք է ստեղծեն քաղաքական միասնություն, որը ձգվելու է Ալթայի լեռներից մինչև Բոսֆոր»: Երիտթուրերի կողմից համաթուրանականությունը նունպես ընդունվեց և մյուս երկու քաղաքական հոսանքների հետ միասին` պանօսմանիզմ և պանթուրքիզմ, զբաղեցնում էր քաղաքականության հիմքը: Կարող ենք նշել, որ համաթուրանականությունը, որը ստեղծվել էր արտաքին միջամտությամբ, նպատակ ուներ սրել ռուս-թուրքական հարաբերությունները: Համաթուրանականությունն այսօր ևս առկա է Թուրքիայի քաղաքական դաշտում: Այն ընկած է Ազգայնական Շարժում Կուսակցության գաղափարների հիմքում, որի անդամաները հանդես են գալիս Գորշ Գայլեր անվամբ: 3. Թուրքականություն կամ համաթուրքականություն: Սկիզբը համարվում է 1839թ., երբ մի խումբ Ռուսաստանաբնակ թաթարներ հիմնեց ին Թուրանական հասարակությունը, որոնց նպատակն էր Ռուսական կայսրության թյուրքախոս և թյուրքական ծագում ունեցող ժողովուրդների միավորումը: Թուրան անվանումը գալիս է Իրանի արևելյան թյուրքաբնակ տարածքների անվանումից: Ժամանակի ընթացքում այս գաղափարախոսության հիմնադիրները թուրանական հասարակություններ հիմնել ու փորձեր արեցին Հունգարիայում, Ճապոնիայում: Պանթուրքիզմի գաղափարախոսության հիմնադիրը համարվում է զազայական ծագմամբ թուրք գրող, քաղաքական գործիչ Զիա Գեոք-ալփը /Մեհմեդ Զիա/: Նա իր «Թյուրքականության հիմքերը» աշխատության մեջ առաջ է քաշում երեք աստիճաններ ` համաթուրքականության իդելաները իրականաց նել ու համար:
  • 6. 1. Թուրքականությունը պետք է արմատավորել Թուրքիայում: Սա նշանակում է ոչ թուրք ժողովուրդների ձուլում, իսկ նրանց` ընդդիմանալ ու դեպքում այդ տարրերի ոչնչացում: Սրան զուգահեռ կարևորվում է լեզվի խնդիրը: Թուրքերենը պետք է մաքրվեր արաբերենի, պարսկերենի ազդեցությունից և այն պետք է մոտեցվեր թուրանական ժողովուրդների լեզուներին, այլ կերպ ասած` «դարձ յարմատս»: 2. Հաջորդ փուլը իերնից ներկայաց նում է օղուզականությունը: Օղուզների, որոնց թվում Զիան նշում էր բաև իրանական և ռուսական Ադրբեջանների ժողովուրդներին, հետ միացումը: 3. Մնացյալ թուրանցիների հարցում Զիան կարծում էր, որ պետք է նրանք ունենան իրենց մշակույթները, ապա միավորվեն դաշնության կազմում: Ինչպես նշում էր Զարևանդը, թուրքականությունը դեպի համաթուրքականություն հարթող ճանապարհն էր, որի գլխավոր կարագախոսն էր` «Թուրքիան թուրքերի համար» : Համաթուրքականության գաղափարախոսության կայացման հարցում իր կարևոր դերը խաղաց նաև Գեոք-ալփի «Թուրքացվել, իսլամականցվել, արդիականաց վել» աշխատությունը: Սա Աքչուրայի «Երեք համակարգ»-ից հետո առաջին հիմնավոր աշխատանքն էր, որտեղ ի տարբերություն Աքչուրայի, որը մեծ տեղ էր տալիս օսմանիզմին, իսլամիզմին և թուրքականությունը դիտում էր թուրանականության համատեքստում, Գեոք-ալփը շեշտադրում արեց թուրքականության գործոնի վրա և արդիականաց ումը նշեց որպես միակ փրկույթյուն: Իսլամին նա քիչ նշանակություն էր տալիս: Դրա դերը կարևորւոմ էր այնքանով, որ թյուրքական ժողովուրդնրին մերձենցել ու առաջին միջոցը պետք է լինի իսլամը, քանի որ նրանց գիտակցության մեջ նրանք մահմեդական են և չունեն ազգային գիտակցություն: Իսկ ընդհանրապես Գեոք-ալփը մերժում էր մահմեդականների հետ միավորումը և ձգտում էր տեսակի, այսինքն` թուրանի թյուրքերի հետ միավորմանը: Պանթուրքիստները չէին ընդունում այն, որ թուրքը կարող է մահմեդական հողի վրա թեկուզ եղբայր լինել արաբի կամ պարսիկի հետ: Գեոք-ալփը իր աշխատություններում մեծ տեղ էր հատկացնում լեզվին և որի համար հիմք էին ծառայում «Արևի լեզվի տեսությունը»` ըստ որի բոլոր լեզուներն առաջացել են Կենտրոնական Ասիայում: Նրա աշխատություններում մեծ տեղ էր հաըկաց վում նաև ազգին և հայրենիքին, ազգային գաղափաին, ազգին և իսլամին : Ինչպես մնացյալ նախորդ դեպքերում, երբ առկա էր արտաքին միջամտությունը գաղափարախոսությունների ուղղորդման հարցում, այս դեպքում ևս այն ուներ հակառուսական բնույթ: Երիտթուրքական կուսակցությունը, որը հանդիսացավ համաթուրքականության կրողը և իրականաց նողը, բազմիցս համագումարների ժամանակ նշել է, որ սուրն ուղղված է Ռուսաստանի դեմ և իրենց նպատակն է ոչ միայն Օսմանյան կայսրության գոյության պահպանումը, այլև սահմանների ընդարձակումը ի հաշիվ Ռուսական կայսրության տարածքների: 1908թ. Գահընկեց անելով Օսմանյան կայսրության սուլթան և խալիֆ Աբդուլ Համիդ Երկրորդին` հիմնեց ին եռապետությունը: Համաթուրքական գաղափարաների կրող երիտթուրքական կուսակցությունը իրականաց նում էր իր գաղափարախոսների քաղաքականությունը և դրա համատեքստում նաև իրականաց նում էր կայսերահպատակ մնացյալ ժողովուրդների բնաջնջումը, որը բխում էր հենց այդ գաղափարախոսությունից: Եռապետության տապալումից հետո դրա առաջնորներից Էնվերը անցավ Միջին Ասիա և ստանձնեց բասմաչական ապստամբության ղեկավարի դերը, որը դատապարտված էր պարտության : Հայերի, հույների, ասոիների, քրիստոնյա արաբների, բալկանյան քրիստոնյաների դեմ
  • 7. իրականաց ված ցեղասպանությունները հենց արտահայտում են պանթուրքիստական գաղափարախոսության ոգին: Մահմեդական տարրեին ձուլելով և քրիստոնյաներին բնաջնջելով էին նրանք տեսնում կայսրության գոյության շարունակականությունը: Նմանատիպ քաղաքականությունը փոխառնվեց նաև հանրապետական Թուրքիայի կողմից: Դրա հիմնադրումից սկսած ցայսօր եղել են բազմաթիվ փորձեր ոչ թուրքերին թուրքացնելու կամ վերացնել ու համար, օրինակ հակաքրդական ճնշումները սկսած 1920-ականներից: Հատկապես արժե հիշել Դերսիմի 1937-38թթ. և 1980-ից 1992 թթ. Թուրքիայի հարավ- արևելյան քրդաբնակ շրջաններում ջարդերը, ինչպես նաև հայերի, հույների նկատմամբ հակակրոնական հալածանքները: Երկրորդ Համաշխարհաին պատերազմի ընթացքում համաթուրքականության գաղափարախոսները շփումներ էին հաստատել Գերմանիայի ազգային-սոցիալ իստական կուսակցության հետ: Այդ շրջանում գաղափարախոսության ջատագովներից Նիհալ Ատսըզը քարոզում էր հիտլերյան գործելաորճի ընդօրինակումը: Գերմանացիների հետ շփումներ էր հաստատել նաև պանթուրքիստ Ալփասլան Թյուրքեշը, որը հետագայում պետք է դառնար Ազգայնական Շարժում կուսակցության և դրան հարող «Գորշ Գայլեր» ծայրահեղական կազմակերպության հիմնադիրը: Ստեղծվելով 20-րդ դարի երկրորդ կեսին` Ալփասլան Թյուրքեշի, որը կեղծ անուն էր և Ալփասլանը 1071թ. Մանազկերտի ճակատարամրտում Բյուզանդացիներին հաղթած սելջուկների առաջնորդն էր, իսկ Թյուրքեշ նշանակում է թուրքի բարեկամ/Հ. Ֆեզոլլահ/, գլխավորությամբ այս կուսակցությունն իր ազդեցությունն է ունեցել Թուրքիայում քաղաքական գործընթաց ների վրա: Այն հանդիսանում է պանթուրքիզմի գաղափարախոսության կրողը: Այս կուսակցության և թուրքական մնացյալ ազգայանկան կազմակերպություններն ունեն որպես խորհրդանիշ գայլին, որը հանդիսանում է օղուզներին ծնունդ տվողը: 1952թ. Թուրքիայի ՆԱՏՕ-ին ադնամակցել ուց հետո, Թյուրքեշը դարձավ ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչ ը: Այս շրջանում է, որ ԱՄՆ Գորշ գայլերին առավ իր հովանավորության տակ: 1960թ. թուրքական բանակի քեմալականները ամերիկյան տիրապետությանն ու վարչապետ Ադնան Մենդերեսի իշխանությանը վերջ տալու նպատակով կազմակերպեցին պետական հեղաշրջում, որտեղ իր կարեւոր մասնակց ությունն ունեցավ Թյուրքեշը իր համախոհների հետ: Հեղաշրջումը ձախողվեց, իսկ Թյուրքեշը դեսպանի պաշտոնով հեռացվեց դեպի Հնդկաստան: 1965թ. վերադառնալով հայրենիք՝ մասնակցում է ռազմական հեղաշրջման եւս մեկ փորձի, որը կրկին ձախողման է դատապարտվում: Բաշբուղը դատարանից ազատ է արձակվում իբր թե անհրաժեշտ ապացույցների բացակայության պատճառով: Բաշբուղը որոշում է առժամանակ հեռանալ բանակից, անդամակց ում է «Գյուղացիների Ազգային Հանրապետական Կուսակցությանը» (“Cümhürriyetçi Milli Köylü Partisi”) եւ շատ արագ ստանձնել ով նրա ղեկավարությունը՝ կաղապարում է այն սեփական գաղափարներով: 1967թ. կուսակցության համագումարում նա ներկայացնում է իր հեղինակած «Դոքուզ ըշըք» («Ինը ջահեր») գիրքը, որ ամբողջությամբ մի «ուսմունք» է՝ հիմնված հետեւյալ 9 սկզբունքների վրա՝ 1. Ազգայնականություն 2. Իդեալիզմ 3. Բարոյականություն
  • 8. 4. Գիտություն 5. Համայնականություն 6. Գյուղացիություն 7. Ազատություն եւ անհատականություն 8. Զարգացում եւ ժողովրդավարություն 9. Արդյունաբերություն եւ տեխնիկա : 1969թ. կուսակց ությունը վերանվանվում է «Ազգային Շարժման Կուսակցություն» (MHP) եւ փաստաց ի դառնում է «Գորշ գայլերի» կուսակց ություն, իսկ Արփարսլան Թյուրքեշը հռչակվում է նրա գերագույն ղեկավար : Գորշգայլական Օղուզ Թյուրքանը իր «Դեպի թուրքիզմի ուղին» գրքում գրել է, թե «թուրքերին բաժանել են դժբախտ դեպքերն ու իրադարձությունները, եւ այժմ անհրաժեշտ է կրկին միավորվել, իսկ ի՞նչը պետք է լինի միավորողի դերում: Իհարկե գորշգայլական թուրքիզմը: Գորշգայլականները հավատում են օտար ազգերի նկատմամբ թուրք ազգի գերազանցությանը, գորշգայլականները պանթուրքական են, եւ նրանց սուրբ իդեալը Թուրքիան ընդարձակել ն է, նրանք վաղուց հռչակել են «Իրավունքը չի տրվում, այն վերցվում է» սկզբունքը, եւ հավատարիմ են նրան, որ պատերազմը բնության օրենքն է, մենք՝ ռազմիկների սերունդ» : Հիմնադրման առաջին իսկ տարիներից գորշգայլական կուսակցության անդամները հատուկ ուշադրություն են դարձնում պետական մարմիններ և նույնիսկ ոստիկանություն ներթափանցել ուն եւ այնտեղ հնարավորինս բարձր դիրք գրավելուն: Այս մեթոդը հնարավորություն էր տալիս ոչ միայն ամենուր ունենալ սեփական լծակները, այլեւ հիանալ ի միջոց էր նոր երիտասարդ Գորշ գայլեր պատրաստել ու համար: Բշբուզը գրում է . «Մեր օրերում ամբողջ աշխարհում մղվում է չհայտարարված, բայց ահավոր մի պատերազմ, պատերազմ տարբեր ազգերի միջեւ, պատերազմ մշակույթների միջեւ: Կարելի է գրավել մի ազգի բազում ամրոցներ ու բերդեր, բազմիցս պարտության մատնել բանակին, բայց քանի դեռ նրա սիրտն ու հոգին չես գրավել, այդ ազգն աննվաճել ի է: Անժխտելի է, որ մարդ այն ազգի մասն է կազմում, որին ինքն է նախընտրում պատկանել: Մշակութային պատերազմում յուրաքանչյուր ազգ ջանում է ոչնչացնել մյուս ազգերի լեզուն, կրոնը, ավանդույթները, ազգային ու հոգեկան արժեքները ու դրանք փոխարինել իր մշակութային արժեքներով»: Գորշ գայլեր կան ոչ միայն Թուրքիայում եւ թյուրքախոս բոլոր երկրներում, այլեւ բոլոր այն պետություններում, որտեղ կա թուրքական սփյուռք եւ գործում է ուժեղ թուրքական լոբբի: Այլ երկրներում նրանք հիմնականում գործում են մշակութային, սպորտային կազմակերպությունների տեսքով, զբաղվում են թմրանյութի առեւտրով, մարդկանց առեւանգումով և այլ հանցագործ ունեությամբ: Այդ երկրներից նրանք ստանում են բավականին մեծ գումարներ, որպեսզի օգնեն տվյալ երկրի հասարակության հետ թուրքերի ինտեգրման գործին: Եթե «Գորշ գայլերի» գործունեությունը երկրի ներսում ուղղված է ժողովրդավար ուժերի, ազգային փոքրամասնությունների դեմ, ապա երկրից դուրս նրանց թիրախում են հայտնվում թշնամական ազգերը եւև բոլոր այն երևույթները, որոնք, ըստ իրենց, արգելք են հանդիսանում պանթուրքական ծրագրերի իրականացման ճանապարհին: Դրա
  • 9. վառ օրինակն է ՀԱՀԳԲ-ի, ՔԱԿ-ի դեմ պայքարը: «Գորշ գայլեր» կազմակերպությունը համաշխարհային ճանաչման հասավ այն ժամանակ, երբ 1981թ. Գորշ գայլ 23-ամյա Մեհմեդ Ալի Աքչան մահափորձ կատարեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ: Կարեւորագույն մի փաստ մեզ՝ Հայերիս համար. 1993թ. մարտի 13-ին Փարիզյան «Քրիլլոն» հյուրանոցում Գորշ գայլերի առաջնորդ Թյուրքեշի հետ հանդիպում է ունենում Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բաշբուղի հետ էր նաև նրա որդին՝ Թողրուլը: Հանդիպման կողմերից էր նաև Ադրբեջանը՝ հանձին նրա այն ժամանակվա նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի: Հանդիպման շրջանակներում ներկայաց վում էր առաջարկությունների մի փաթեթ՝ կապված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հիմնախնդրի հետ (Հայ-ադրբեջանական պատերազմը դեռևս ընթացքի մեջ էր): Առաջադրվող պայմանները հետեւյալն էին. հրադադար էր հաստատվում կողմերի միջեւ, հայկական զորքերը դուրս էին բերվում ադրբեջանական «օկուպացված» տարածքներից (խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է), կողմերը պարտավորվում էին ճանաչել մեկմեկու անկախությունը գոյություն ունեցող պետական սահմաններով (Արցախը մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ), պարտավորվում են չներկայացնել տարածքային պահանջներ, գործուն են պահում Լաչինի (այժմ՝ Բերձոր) միջանցքը, սակայն միջազգային դիտորդների հսկողության տակ, դրանից հետո խնդրի կարգավորումը հանձնարարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Հատկանշական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդունում է այս առաջարկությունները, մինչդեռ Աբուլֆազ Էլչիբեյը մերժեց այն, եւ թուրքական կողմի փոխանցմամբ՝ Էլչիբեյին այդպես էլ չհաջողվեց համոզել: Այս ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը համագործակցում էր Թյուրքեշների հետ, նրանք հավաքագրում էին իրենց մարզական ճամբարներում հատուկ պատրաստականություն անցած թուրքերին եւ ուղարկում Ադրբեջան՝ կռվելու Հայերի դեմ: Հայ-թուրքական այս հարաբերություններում կարեւոր դեր էր կատարում Իսրայելը: Բանն այն է, որ «Գորշ գայլերը» համագործակց ում էին իսրայելական «Մոսսադ» հատուկ գործակալության հետ: Ալփարսլանի որդի Թուղրուլը սերտ կապի մեջ էր Թուրքիայում սիոնիզմի ներկայաց ուցիչ Ժակ Կամխի որդի Ջեֆի Կամխի հետ: Իր կյանքի վերջին տարիներին Թյուրքեշը հասցնում է հեղինակել նաև մի դասագիրք Գորշ գայլերի համար՝ «Ցուցմունքներ Իդեալիստի համար» (“Ülkücüye notlar”): Սրանով երիտասարդները սովորում են ազգապաշտություն եւ թրքապաշտություն: Ազգապաշտ թուրքը «գերմարդ» է, որ չի ընդունում երկու ազգի գոյությունն այս աշխարհում: Նրա ուսմունքը թուրքական տարբեր կազմակերպություների միջոցով տարածվում է թյուրքախոս ժողովուրդների շրջանում , ինչպես նաև Իրանում: