SlideShare a Scribd company logo
1 of 14
ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
 Վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ
բնույթը, հումանիստականաշխարհահայացքը, անտիկ
մշակութային ժառանգությանը դիմելը, այն վերածնելը,
այստեղից էլ Վերածնունդ անվանումը (շրջանառության մեջ
է դրել Ջորջո Վազարին)։ Վերածննդի մշակույթի
նախակարապետը միջնադարյան քաղաքային մշակույթն է,
որի վերելքը առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ
հետաքրքրություն (Կարոլինգյան արվեստ)։
 Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու
շրջաններում գործարար ակտիվության պայմաններում
առաջ է մղվում գործուն անձնավորությունը, որի դիրքն ու
հաջողությունները պայմանավորվում էին ոչ թե տոհմական
ծագումով, այլ սեփական ձեռներեցությամբ և
գիտելիքներով։
ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՄՇԱԿՈՒՅԹ
 Ֆեոդալական հարաբերությունները, դասային մեկուսացումը,
կրոնական բարոյախոսությունը, միջնադարյան
ավանդույթները մարդու համար նեղ են դառնում։ Նոր
աշխարհայացքի կրողներ դարձան գրականության,
բանասիրության, իմաստասիրության, արվեստի
ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն,
բնության մաս և բնության առավել կատարյալ
ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը,
երկրային կյանքը դարձան Վերածննդի գրականության և
արվեստի գլխավոր թեմաները։ Անտիկ ժառանգության և
հումանիստական գաղափարների տարածմանը գործնականում
մեծապես նպաստեց տպագրության գյուտը Յոհան Գուտենբերգ։
Ծագելով Իտալիայում՝ Վերածնունդը հենց այդ երկրում էլ
ստացավ առավել ավարտուն դասական տեսք։ Վերածնունդը
որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել
միայն Իտալիայում։
 Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և
կատարելության է հասելԻտալիայում։ Ստեղծագործաբար
օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության
նոր նվաճումների վրա՝ այդ
ժամանակաշրջանի իտալացիարվեստագետները ձգտել են
ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա
իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու
մարմնի կառուցվածքի ճշմարիտ
պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի,
կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և
կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական
տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։
Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։
ՎԵՐԱԾՆՆԴԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ
 Վերածննդի շրջանի պրոֆեսիոնալ երաժշտությունը կրել է
ժողովրդականի ազդեցությունը, ներթափանցվել
է հումանիստական աշխարհընկալումով, որը նախ դրսևորվել
է առաջադիմական Art nova (Նոր արվեստ) ուղղության
ներկայացուցիչների ստեղծագործությունների մեջ (14-րդ
դար, Իտալիա)։ Հոմոֆոն՝ հարմոնիկ երաժշտության
ձևավորումից հետո զարգացել են մենակատարային, վոկալ,
վոկալ նվագակցությամբ և գործիքային
պիեսները, օպերան, կոնտատը ևօրատորիան։ Ի հայտ եկան
աշխարհիկ երաժշտարվեստի բազմազան ժանրեր, որոնցից
են՝ ֆրոտտոլան և վելլանելլան Իսպանիայում, բալլադը Անգլի
այում,մադրիգալը Իտալիայում։ Վերածննդի դարաշրջանում
կազնավորվել են երաժշտական նոր ժանրեր, առաջացել են
լյուտնյայի, երգեհոնի, վյորչինելիի նվագի ազգային դպրոցներ։
Զարգացել է կատարողական արվեստը, կատարելագործվել է
ջութակը և նրա ընտանիքի գործիքները։ Ստեղծվել է
երաժշտական հատուկ գրականություն։ Իտալիայում 15-րդ
դարի վերջին հնարվել է նոտագրությունը։
ՎԵՐԱԾՆՆԴԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
 Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա-
հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական
հիմունքներին, հնարքներին և ձևերին։ Նրանում
առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝
հասարակական շենքերը, պալատները, քաղաքային տները։
Ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը
մեծապես նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա.
Պալլադիոյի տեսական տրակտատները։
ՎԵՐԱԾՆՆԴԻ ՃԱՐՏԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
 15-րդ դարում Իտալիայի երկնակամարում փայլեց
հանճարների մի իսկական համաստեղություն։ Լեոնարդո
դա Վինչի, Միքելանջելո,Ջորջոնե, Ռաֆայել, Տիցիան,
Վերոնոզե և էլի այլ երևելի գեղանկարիչներ,
քանդակագործներ ու ճարտարապետներ, որոնք իրենց
հանճարի քուրայում ձուլեցին Իտալիայի «Ոսկե դարը»։ Դա
Վերածնունդն էր, ասես երկար ու տանջալից մղձավանջից
արթնացած ու վերստին իրենց գտած ուժեղ, կենսախինդ
մարդկանց դարաշրջանը։ Ամրակուռ, հուժկու, արիասիրտ
մարդկանց դարաշրջանը, հերոսների, որոնք ասես իջել էին
հունական արձանների պատվանդաններից և պատրաստ
էին ամեն տեսակ քաջագործությունների։ Բայց
վարվելակերպն ավելի վայելչագեղ էր դարձել, ճաշակներն՝
ավելի նրբին, կեցվածքներն ու դեմքերն արտահայտում էին
մեծ կամք ու եռանդ։
 Դա աշխարհը ճանաչելու և հասկանալու ծարավի,
ստեղծագործելու բուռն կրքով լեցուն մարդկանց, մեծ
արվեստի, մեծ հայտնագործությունների դարաշրջանն էր։ Դա
այն ժամանակն էր, երբ Ֆ. Էնգելսի բառերով ասած՝ «…հիացած
Արևմուտքի առջև դիմականգնեց մի նոր աշխարհ՝ հունական
հնադարը…», որի արվեստն օրինակ հանդիսացավ
Վերածնության արվեստի համար և Վերածննդի մեծերը անտիկ
կոթողների օրինակով ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք
մինչև օրս էլ հիացմունք ու զարմանք են պատճառում
դիտողին։
Դա այն ժամանակ էր, երբ Ֆլորենցիան հավակնում էր երկրորդ
Աթենքը դառնալ և Լորենցո Մեդիչին աչքի առաջ ուներ
Պերիկլեսի, իսկ Միքելանջելոն՝ Ֆիդիասի սխրանքը։ Անշուշտ,
բոլորս գիտենք Միքելանջելոյի վեհաշունչ Դավթին, Լեոնարդո
դա Վինչիի գեղեցկուհի Ջոկոնդային, Ռաֆայելի՝
 վճիտ հայացքով Սիքստինյան տիրամորը, Ջորջոնեի հիասքանչ
Հուդիթին… նուրբ ու գեղեցիկ կանացի կիսադեմեր,
սիրունատես, քաջարի պատանիներ, որոնք ուժ ու բերկրություն
են մարմնավորում, ֆիգուրների հուզախռով բազմություն,
բարձրացող ձեռքեր, պոկված իրաններ, ջլերի սլացք, մկանների
երկունք… Եվ այդ ամենը միայն խանդաղատանք են առաջ
բերում։ Ամեն ինչ պարզ է, իրական, ակնահաճո ու սրտամոտ և
հետապնդում է որոշակի նպատակ։
 15-րդ դարը Իտալիայի համար դժվար ժամանակաշրջան էր,
Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի հետ
մրցակցությունը, Եվրոպայի հյուսիսից անընդհատ
հարձակումները լուրջ վտանգի առաջ էին կանգնեցրել երկիրը։
Այդ ամենին գումարած նաև ավատական
երկպառակությունները, սկիզբ առնող դասակարգային
պայքարը, խռովությունները, արյունալի ընդհարումները,
խարդավանքն ու թշնամանքը, երբ միայն ուժով ու
ճարպկությամբ էր հնարավոր գոյություն պահպանել։
 Հիշենք Բենվենուտո Չելինիի ինքնակենսագրականը, որտեղ
մեծ քանդակագործը, ժողովրդական անպաճույճ լեզվով
ներկայացնելով իր ապրած կյանք պատմությունը, տալիս է
նաև դարի բնութագիրը։ Բենվենուտոն ճանաչված
արվեստագետ էր, օժտված գերբնական տաղանդով, բոլորի
կողմից փառաբանված, բայց ապրելու և ստեղծագործելու
համար ստիպված էր պայքարել՝ շատ հաճախ խտրություն
չդնելով միջոցների մեջ, որովհետև այդպես էր պահանջում
ժամանակը, այդպիսին էին ժամանակի բարքերը։
 Ամրակազմ, ուժեղ, զենք բանեցնելու մեջ վարժ, կոփված լինելը
գոյության պայման էր, ու ոչ միայն սեփական կյանքի, այլև՝
մերձավորների։
 Այդպիսի մարդիկ էին հարկավոր նաև երկրին, որը
ճակատագրական օրեր էր ապրում։
 Հյուսիսից չդադարող հարձակումներն ու ոտնձգությունները,
տարբեր կուսակցությունների ու խմբավորումների
գժտությունները չէին կարող չհուզել Իտալիայի մեծ մարդկանց։
Հենց Դավիթի պես պիտի լինել հայրենիքի զինվորն ու
քաղաքացին, այդպես ուժեղ, մոլեգին ու ահարկու։ Ահա թե ինչու
նրանք իրենց հայացքները սևեռեցին գեղեցիկ, առողջ, գործունակ,
հուժկու և քաջարի կերպարների վրա, փորձելով տեսնել նաև
նրանց ներսում եռացող հույզերն ու կրքերը։
 Ահա թե որտեղից էր գալիս հետաքրքրությունն անտիկ աշխարհի
նկատմամբ, ինչու էին Վերածնության դարաշրջանի մարդու
համար օրինակ ծառայում անտիկ հերոսների սխրանքները։ Ահա
թե ինչպես հաստատվեց գեղեցիկի տիրապետութությունը։ Առողջ
և գեղեցիկ մարմին և առողջ ու գեղեցիկ հոգի։ Այդպիսին չէ՞
հրաշագեղ Ջոկոնդան իր առեղծվածային ժպիտով, որը դրանով
հանդերձ, նույնքան իրական է, որքան բնորդուհին։ Դա աշխարհիկ
առաջին դիմանկարն էր, որով համաշխարհային
գեղանկարչության մեջ հիմք դրվեց մի նոր ժանրի։
 Ջորջո Վազարին իր «Ամենանշանավոր գեղանկարիչների,
քանդակագործների և ճարտարապետների վարքագրության»
մեջ այսպիսի տողեր է գրել մեծ քանդակագործի մասին. «… որը
ընդունակ էր բացարձակապես բոլոր արվեստներում ու
ցանկացածդ արհեստում հենց միայն իր ստեղծագործությամբ
ցույց տալ, թե ինչքան կատարյալ կարող է լինել նկարչությունը
գծերով ու ուրվագծերով, լույսով ու ստվերով
արտահայտչականություն հաղորդելով առարկաներին, ճշգրիտ
դատողությամբ քանդակներ կերտելով և կառուցելով
հարմարավետ, հաստատուն, համաչափ, ճարտարապետական
զանազան զարդարանքներով հարուստ շենքեր»։
 Իսկ ազատամիտ իմաստուն Լեոնարդո դա Վինչին,
երկնային բարձունքների ու երկրային հովիտների տիրակալ
Ռաֆայելը, ինքնաբուխ ու զորավոր մյուս հանճարները
փնտրեցին ու գտան նոր մարդուն, որ սիրում է կյանքը, լի է
կյանքով և ապրում է գեղեցիկի թագավորությունում, ուր
ամեն ինչ ներդաշնակ է նրա արտաքին ու ներքին
նկարագրին։ Այսպիսին է իտալական Վերածնունդը, որը
Էնգելսի բնորոշմամբ «… մարդկության կողմից մինչև այդ
ապրած մեծագույն առաջադիմական հեղաշրջումն էր,
դարաշրջան, որ տիտանների կարիք էր զգում և ծնեց
տիտաններ՝ մտքի, տենչի ուժով…»։ « Վերածնունդը տեղի է
ունեցել Իտալիայում»։
Վերջ

More Related Content

Similar to վերածնունդ 1

Զրույց միֆի մասին
Զրույց միֆի մասինԶրույց միֆի մասին
Զրույց միֆի մասինAarpine
 
17-րդ դարի ընդհանուր բնութագիրը
17-րդ դարի ընդհանուր բնութագիրը17-րդ դարի ընդհանուր բնութագիրը
17-րդ դարի ընդհանուր բնութագիրըArmine Babayan
 
թանգարաների մասին
թանգարաների մասինթանգարաների մասին
թանգարաների մասինLiana Margaryan
 
Թանգարաների մասին
Թանգարաների մասինԹանգարաների մասին
Թանգարաների մասինLiana Margaryan
 
գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյանTigranArtenyan
 
գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյանTigranArtenyan
 
Վերածննդի արվեստը
Վերածննդի արվեստըՎերածննդի արվեստը
Վերածննդի արվեստըNounehHovhannisyan
 
Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը ՖրանսիայումԳոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայումhovo1999
 

Similar to վերածնունդ 1 (14)

Զրույց միֆի մասին
Զրույց միֆի մասինԶրույց միֆի մասին
Զրույց միֆի մասին
 
17-րդ դարի ընդհանուր բնութագիրը
17-րդ դարի ընդհանուր բնութագիրը17-րդ դարի ընդհանուր բնութագիրը
17-րդ դարի ընդհանուր բնութագիրը
 
երվանդ քոչար
երվանդ քոչարերվանդ քոչար
երվանդ քոչար
 
թանգարաների մասին
թանգարաների մասինթանգարաների մասին
թանգարաների մասին
 
Tangaranner
TangarannerTangaranner
Tangaranner
 
Թանգարաների մասին
Թանգարաների մասինԹանգարաների մասին
Թանգարաների մասին
 
ռոմանտիզմ
ռոմանտիզմռոմանտիզմ
ռոմանտիզմ
 
Mher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaciMher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaci
 
Mher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaciMher,bagrat mxitar sebastaci
Mher,bagrat mxitar sebastaci
 
10 5 (2)
10 5 (2)10 5 (2)
10 5 (2)
 
գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյան
 
գ.սունդուկյան
գ.սունդուկյանգ.սունդուկյան
գ.սունդուկյան
 
Վերածննդի արվեստը
Վերածննդի արվեստըՎերածննդի արվեստը
Վերածննդի արվեստը
 
Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը ՖրանսիայումԳոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
Գոթական ճարտարապետությունը Ֆրանսիայում
 

More from Aslanian ZHora

ժառանգական հիվանդություն
ժառանգական հիվանդությունժառանգական հիվանդություն
ժառանգական հիվանդությունAslanian ZHora
 
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներ
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներբույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներ
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներAslanian ZHora
 
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիաբույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիաAslanian ZHora
 
շաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդությունշաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդությունAslanian ZHora
 
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործումբնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործումAslanian ZHora
 
մարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովմարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովAslanian ZHora
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentationAslanian ZHora
 
New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)Aslanian ZHora
 
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրա
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրաճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրա
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրաAslanian ZHora
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցAslanian ZHora
 
կյանք ծագում է ժամանակի
կյանք ծագում է ժամանակիկյանք ծագում է ժամանակի
կյանք ծագում է ժամանակիAslanian ZHora
 
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքը
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքըբջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքը
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքըAslanian ZHora
 
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացում
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացումOրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացում
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացումAslanian ZHora
 
բջջի բաժանումը և միտոզ
բջջի բաժանումը և միտոզբջջի բաժանումը և միտոզ
բջջի բաժանումը և միտոզAslanian ZHora
 
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներկյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներAslanian ZHora
 
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորում
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորումբեղմնավորում և կրկնակի բեղմնավորում
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորումAslanian ZHora
 

More from Aslanian ZHora (20)

ժառանգական հիվանդություն
ժառանգական հիվանդությունժառանգական հիվանդություն
ժառանգական հիվանդություն
 
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներ
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներբույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներ
բույսերի և կենդանիների սելեկցիայի մեթոդներ
 
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիաբույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
բույսերի, կենդանիների և մանրէների սելեկցիա
 
շաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդությունշաքարախտ հիվանդություն
շաքարախտ հիվանդություն
 
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործումբնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
բնության պահպանություն և արդյունավետ բնօգտագործում
 
մարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքովմարդու տնտեսական գործունեության հետևանքով
մարդու տնտեսական գործունեության հետևանքով
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentation
 
New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)New microsoft power point presentation (2)
New microsoft power point presentation (2)
 
օնտոգենեզ
օնտոգենեզօնտոգենեզ
օնտոգենեզ
 
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրա
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրաճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրա
ճառագայթակտիվության ազդեցության մարդու օրգանիզմի վրա
 
New microsoft
New microsoftNew microsoft
New microsoft
 
ոսպնյակ
ոսպնյակոսպնյակ
ոսպնյակ
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 
կյանք ծագում է ժամանակի
կյանք ծագում է ժամանակիկյանք ծագում է ժամանակի
կյանք ծագում է ժամանակի
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքը
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքըբջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքը
բջջաթաղանթ և ներբջջային թաղաթներ կառուցվածքը
 
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացում
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացումOրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացում
Oրգանիզմնրի բազմացման ձևերը և անսեռ և սեռական բազմացում
 
բջջի բաժանումը և միտոզ
բջջի բաժանումը և միտոզբջջի բաժանումը և միտոզ
բջջի բաժանումը և միտոզ
 
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներկյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
 
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորում
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորումբեղմնավորում և կրկնակի բեղմնավորում
բեղմնավորում և կրկնակի բեղմնավորում
 

վերածնունդ 1

  • 2.  Վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը, հումանիստականաշխարհահայացքը, անտիկ մշակութային ժառանգությանը դիմելը, այն վերածնելը, այստեղից էլ Վերածնունդ անվանումը (շրջանառության մեջ է դրել Ջորջո Վազարին)։ Վերածննդի մշակույթի նախակարապետը միջնադարյան քաղաքային մշակույթն է, որի վերելքը առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրություն (Կարոլինգյան արվեստ)։  Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում գործարար ակտիվության պայմաններում առաջ է մղվում գործուն անձնավորությունը, որի դիրքն ու հաջողությունները պայմանավորվում էին ոչ թե տոհմական ծագումով, այլ սեփական ձեռներեցությամբ և գիտելիքներով։ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՄՇԱԿՈՒՅԹ
  • 3.  Ֆեոդալական հարաբերությունները, դասային մեկուսացումը, կրոնական բարոյախոսությունը, միջնադարյան ավանդույթները մարդու համար նեղ են դառնում։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության, բանասիրության, իմաստասիրության, արվեստի ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն, բնության մաս և բնության առավել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը, երկրային կյանքը դարձան Վերածննդի գրականության և արվեստի գլխավոր թեմաները։ Անտիկ ժառանգության և հումանիստական գաղափարների տարածմանը գործնականում մեծապես նպաստեց տպագրության գյուտը Յոհան Գուտենբերգ։ Ծագելով Իտալիայում՝ Վերածնունդը հենց այդ երկրում էլ ստացավ առավել ավարտուն դասական տեսք։ Վերածնունդը որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն Իտալիայում։
  • 4.  Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասելԻտալիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա՝ այդ ժամանակաշրջանի իտալացիարվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ
  • 5.  Վերածննդի շրջանի պրոֆեսիոնալ երաժշտությունը կրել է ժողովրդականի ազդեցությունը, ներթափանցվել է հումանիստական աշխարհընկալումով, որը նախ դրսևորվել է առաջադիմական Art nova (Նոր արվեստ) ուղղության ներկայացուցիչների ստեղծագործությունների մեջ (14-րդ դար, Իտալիա)։ Հոմոֆոն՝ հարմոնիկ երաժշտության ձևավորումից հետո զարգացել են մենակատարային, վոկալ, վոկալ նվագակցությամբ և գործիքային պիեսները, օպերան, կոնտատը ևօրատորիան։ Ի հայտ եկան աշխարհիկ երաժշտարվեստի բազմազան ժանրեր, որոնցից են՝ ֆրոտտոլան և վելլանելլան Իսպանիայում, բալլադը Անգլի այում,մադրիգալը Իտալիայում։ Վերածննդի դարաշրջանում կազնավորվել են երաժշտական նոր ժանրեր, առաջացել են լյուտնյայի, երգեհոնի, վյորչինելիի նվագի ազգային դպրոցներ։ Զարգացել է կատարողական արվեստը, կատարելագործվել է ջութակը և նրա ընտանիքի գործիքները։ Ստեղծվել է երաժշտական հատուկ գրականություն։ Իտալիայում 15-րդ դարի վերջին հնարվել է նոտագրությունը։ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
  • 6.  Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա- հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին։ Նրանում առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները, քաղաքային տները։ Ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը մեծապես նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա. Պալլադիոյի տեսական տրակտատները։ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՃԱՐՏԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
  • 7.  15-րդ դարում Իտալիայի երկնակամարում փայլեց հանճարների մի իսկական համաստեղություն։ Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո,Ջորջոնե, Ռաֆայել, Տիցիան, Վերոնոզե և էլի այլ երևելի գեղանկարիչներ, քանդակագործներ ու ճարտարապետներ, որոնք իրենց հանճարի քուրայում ձուլեցին Իտալիայի «Ոսկե դարը»։ Դա Վերածնունդն էր, ասես երկար ու տանջալից մղձավանջից արթնացած ու վերստին իրենց գտած ուժեղ, կենսախինդ մարդկանց դարաշրջանը։ Ամրակուռ, հուժկու, արիասիրտ մարդկանց դարաշրջանը, հերոսների, որոնք ասես իջել էին հունական արձանների պատվանդաններից և պատրաստ էին ամեն տեսակ քաջագործությունների։ Բայց վարվելակերպն ավելի վայելչագեղ էր դարձել, ճաշակներն՝ ավելի նրբին, կեցվածքներն ու դեմքերն արտահայտում էին մեծ կամք ու եռանդ։
  • 8.  Դա աշխարհը ճանաչելու և հասկանալու ծարավի, ստեղծագործելու բուռն կրքով լեցուն մարդկանց, մեծ արվեստի, մեծ հայտնագործությունների դարաշրջանն էր։ Դա այն ժամանակն էր, երբ Ֆ. Էնգելսի բառերով ասած՝ «…հիացած Արևմուտքի առջև դիմականգնեց մի նոր աշխարհ՝ հունական հնադարը…», որի արվեստն օրինակ հանդիսացավ Վերածնության արվեստի համար և Վերածննդի մեծերը անտիկ կոթողների օրինակով ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք մինչև օրս էլ հիացմունք ու զարմանք են պատճառում դիտողին։ Դա այն ժամանակ էր, երբ Ֆլորենցիան հավակնում էր երկրորդ Աթենքը դառնալ և Լորենցո Մեդիչին աչքի առաջ ուներ Պերիկլեսի, իսկ Միքելանջելոն՝ Ֆիդիասի սխրանքը։ Անշուշտ, բոլորս գիտենք Միքելանջելոյի վեհաշունչ Դավթին, Լեոնարդո դա Վինչիի գեղեցկուհի Ջոկոնդային, Ռաֆայելի՝
  • 9.  վճիտ հայացքով Սիքստինյան տիրամորը, Ջորջոնեի հիասքանչ Հուդիթին… նուրբ ու գեղեցիկ կանացի կիսադեմեր, սիրունատես, քաջարի պատանիներ, որոնք ուժ ու բերկրություն են մարմնավորում, ֆիգուրների հուզախռով բազմություն, բարձրացող ձեռքեր, պոկված իրաններ, ջլերի սլացք, մկանների երկունք… Եվ այդ ամենը միայն խանդաղատանք են առաջ բերում։ Ամեն ինչ պարզ է, իրական, ակնահաճո ու սրտամոտ և հետապնդում է որոշակի նպատակ։  15-րդ դարը Իտալիայի համար դժվար ժամանակաշրջան էր, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի հետ մրցակցությունը, Եվրոպայի հյուսիսից անընդհատ հարձակումները լուրջ վտանգի առաջ էին կանգնեցրել երկիրը։ Այդ ամենին գումարած նաև ավատական երկպառակությունները, սկիզբ առնող դասակարգային պայքարը, խռովությունները, արյունալի ընդհարումները, խարդավանքն ու թշնամանքը, երբ միայն ուժով ու ճարպկությամբ էր հնարավոր գոյություն պահպանել։
  • 10.  Հիշենք Բենվենուտո Չելինիի ինքնակենսագրականը, որտեղ մեծ քանդակագործը, ժողովրդական անպաճույճ լեզվով ներկայացնելով իր ապրած կյանք պատմությունը, տալիս է նաև դարի բնութագիրը։ Բենվենուտոն ճանաչված արվեստագետ էր, օժտված գերբնական տաղանդով, բոլորի կողմից փառաբանված, բայց ապրելու և ստեղծագործելու համար ստիպված էր պայքարել՝ շատ հաճախ խտրություն չդնելով միջոցների մեջ, որովհետև այդպես էր պահանջում ժամանակը, այդպիսին էին ժամանակի բարքերը։  Ամրակազմ, ուժեղ, զենք բանեցնելու մեջ վարժ, կոփված լինելը գոյության պայման էր, ու ոչ միայն սեփական կյանքի, այլև՝ մերձավորների։  Այդպիսի մարդիկ էին հարկավոր նաև երկրին, որը ճակատագրական օրեր էր ապրում։
  • 11.  Հյուսիսից չդադարող հարձակումներն ու ոտնձգությունները, տարբեր կուսակցությունների ու խմբավորումների գժտությունները չէին կարող չհուզել Իտալիայի մեծ մարդկանց։ Հենց Դավիթի պես պիտի լինել հայրենիքի զինվորն ու քաղաքացին, այդպես ուժեղ, մոլեգին ու ահարկու։ Ահա թե ինչու նրանք իրենց հայացքները սևեռեցին գեղեցիկ, առողջ, գործունակ, հուժկու և քաջարի կերպարների վրա, փորձելով տեսնել նաև նրանց ներսում եռացող հույզերն ու կրքերը։  Ահա թե որտեղից էր գալիս հետաքրքրությունն անտիկ աշխարհի նկատմամբ, ինչու էին Վերածնության դարաշրջանի մարդու համար օրինակ ծառայում անտիկ հերոսների սխրանքները։ Ահա թե ինչպես հաստատվեց գեղեցիկի տիրապետութությունը։ Առողջ և գեղեցիկ մարմին և առողջ ու գեղեցիկ հոգի։ Այդպիսին չէ՞ հրաշագեղ Ջոկոնդան իր առեղծվածային ժպիտով, որը դրանով հանդերձ, նույնքան իրական է, որքան բնորդուհին։ Դա աշխարհիկ առաջին դիմանկարն էր, որով համաշխարհային գեղանկարչության մեջ հիմք դրվեց մի նոր ժանրի։
  • 12.  Ջորջո Վազարին իր «Ամենանշանավոր գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների վարքագրության» մեջ այսպիսի տողեր է գրել մեծ քանդակագործի մասին. «… որը ընդունակ էր բացարձակապես բոլոր արվեստներում ու ցանկացածդ արհեստում հենց միայն իր ստեղծագործությամբ ցույց տալ, թե ինչքան կատարյալ կարող է լինել նկարչությունը գծերով ու ուրվագծերով, լույսով ու ստվերով արտահայտչականություն հաղորդելով առարկաներին, ճշգրիտ դատողությամբ քանդակներ կերտելով և կառուցելով հարմարավետ, հաստատուն, համաչափ, ճարտարապետական զանազան զարդարանքներով հարուստ շենքեր»։
  • 13.  Իսկ ազատամիտ իմաստուն Լեոնարդո դա Վինչին, երկնային բարձունքների ու երկրային հովիտների տիրակալ Ռաֆայելը, ինքնաբուխ ու զորավոր մյուս հանճարները փնտրեցին ու գտան նոր մարդուն, որ սիրում է կյանքը, լի է կյանքով և ապրում է գեղեցիկի թագավորությունում, ուր ամեն ինչ ներդաշնակ է նրա արտաքին ու ներքին նկարագրին։ Այսպիսին է իտալական Վերածնունդը, որը Էնգելսի բնորոշմամբ «… մարդկության կողմից մինչև այդ ապրած մեծագույն առաջադիմական հեղաշրջումն էր, դարաշրջան, որ տիտանների կարիք էր զգում և ծնեց տիտաններ՝ մտքի, տենչի ուժով…»։ « Վերածնունդը տեղի է ունեցել Իտալիայում»։