   Հին Հունաստանը (հունարեն՝ Αρχαία Ελλάδα)
    ընդգրկել է Էգեյան ծովն իր կզիներով,
    թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի
    արևմտյան ափըֈ Երկիրը բաժանվել է երեք
    գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք
    կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է
    նաև Պելոպոնեսֈ
   Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին
    ունեցել է իր աշխարհագրական
    ստորաբաժանումները:
   Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու
    մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝
    Էպեյրոսֈ Միջին Հունաստանը բաղկացած էր մի
    շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են
    եղել Ատտիկան և Բեովտիան, իսկ Հարավային
    Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ
    նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան
    (Սպարտա մայրաքաղաքով), Արկադիան և այլնֈ
   Նրանց հայրենիքը համարվում է Բալկանյան
    թերակղզին, Կրետե կղզին և Փոքր Ասիան: Հույների
    առաջին քաղաքակրթությունը կոչվել է Մինոսյան:
    Դա կապված է Մինոս արքայի անվան հետ:
   Կրետե կղզում Ք.ա 3-րդ հազարամյակի վերջում
    առաջացան քաղաք պետություններ , որոնցից են
    Կնոսոսը և Մալիան: Կնոսոսը ուներ հսկա մեծ
    տարածք և 300 սենյակ, Կրետայինները ունեին նաև
    գաղութներ` Ռուդոսում, Կիկլադյան կղզիներում
    նաև Փոքր Ասիական Միլեթում:
   Եղել է հայտնի առասպել Թեսևսի
    և Արիադնայի մասին:
   Կրետայի արքա Մինոսին
    ենթարկում է նաև Աթենքը:
   Այսպիսով Կրետեյի արքան
    ուներ , և աշխարհիկ
    իշխանություն, և
    աստվածապետական
    իշխանություն: Այդ
    իշխանությունը կոչվում էր թեո
    կրատական `
    աստվածապետական
    իշխանություն:
   Կրետեն անկում է ապրում
    սանտորինի հրաբխի
    պատճառով:
   Առաջին հունալեզու ցեղերը եղել են
    աքքայացիները , որոնք եկել են Հունաստան
    Փոքր Ասիայից Քա. 17-16 րդ դարերում:
    Աքքայացիները գրավել են նաև Կրետեն:
    Նրանք ևս ստեղծեցին պետություններ, որոնցից
    ամենահզորը Միկենքն է, որից էլ առաջացավ
    Միկենյան աշխարհը: Կային նաև այլք
    Պիլոսը,Տիրինթոսը , Օրքոմները…: Տիրինթոսի
    պարսպի որոշ քարերը 12 տոննա էին:
   Միկենյան աշխարհի գլուխ կանգնած էր արքան,
    որը կոչվում էր Վանական, իսկ գյուղապետերը
    կոչվում էին Բասիլեցներ:

   Զարգանում էին արհեստները: Ստեղծվում էին
    գունազարդ բաժակներ, որոնց անվանում էին
    ամֆորաներ:
   Հոմերոսը գրել է Իլլիական և Ոդիսական,
    որտեղ նկարագրել է Աքքայացիների
    պատերազմը Տրոյացիների դեմ: Դրանք 13-րդ
    դարի Փոքր Ասիայի արևմուտքում ծավալված
    պատերազմներն էին: Միկենյան աշխարհը
    սկսեց թուլանալ, թուլացավ նաև Հունաստանը:
    Միկենացիները սկսեցին գնալ Սիրիա,
    Պաղեստին, Եգիպտոս և Փոքր Ասիա:
   Միկենյան աշխարհի կործանումից հետո սկսվում է
    Հոմերոսյան շրջանը, որը տևում է 300 տարի:9-րդ
    դարից հին Հույների քաղաքները կոչվում էին
    պոլիսներ, իսկ գյուղերը` կոմեր: Բնակչությունը
    կոչվում էր դեմոս, իսկ ժողովուրդը` դրանք ազատ
    մարդիկ էին: Այդ ժամանակաշրջանում առաջ էր
    գնում սպորտը, մարզական խաղերը:
    Հրապարակները կոչվում էին գօմնասիաներ և
    պալեստրաներ: Առաջին օլիմպիական խաղը տեղի
    է ունեցել Քա.776 թվականին Օլիմպիա լեռան
    շրջանում Զևսի տաճարի հարևանությամբ:
   Տիրան բառը նշանակում է
    բացարձակ` միանձնյա
    կառավարում: Աթենքի
    հայտնի տիրաններից է
    եղել Պիսիատրասը, իսկ
    կորենթոսում հայտնի է
    եղել Պելիանդրոսը:
   Քա.8-րդ դարում Աթենքում կառավարում էին
    բասիլևսները: Վերջին արքան Աթենքում եղել է`
    Կոդրոսը, հետո ստեղծվեց նոր կառավարման
    համակարգ, որը ղեկավարում էր արքոնտ
    պաշտոնյան: Սկզբում ցմահ էր հետո տաս
    տարով, իսկ ավելի ուշ մեկ տարով: Աթենքի
    ժողովրդական ժողովը կոչվում էր Էկլեսիա:
   Հայտնի արքոնտ Դրակոնը դրեց իր օրենքը,
    բացի նրանից արքոնտ Սոլոնը նույնպես դրեց
    օրենքներ, բայց գույքային և հասարակությունը
    բաժանեց չորս գույքային խմբերի:
   Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս
    հին քարի դարի ժամանակաշրջանում:
    Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ
    և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք:
    Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է
    արտադրողական ուժերի զարգացմանը: Զարգացել
    է գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը,
    շինարարությունը: Երկաթե դարը մեծ ազդեցություն
    ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման
    վրա: Լայն տարածում գտավ ստրկատիրական
    աշխատանքի շահագործումը:
   Զարգացման վաղ փուլերում հին հունական
    դիցաբանական կերպարները հրեշակերպ էին և
    տգեղ, այսինքն՝ դիցաբանությանը հատուկ էր
    քթոնականությունըֈ Աստիճանաբար ձևավորվում է
    օլիմպոսյան դիցաբանությունը, որն առավելապես
    զարգանում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակումֈ
    Աստվածներից յուրաքանչյուրը օժտված է խիստ
    որոշակի ֆունկցիաներով և ենթարկվում է գլխավոր
    աստծունֈ Օլիմպոսյան դիցաբանությանը հատուկ է
    խիստ արտահայտված մարդակերպությունըֈ Երևան
    են գալիս նաև հերոսների մասին առասպելներըֈ
   Հետագայում աստվածները զրկվում են
    մարդակերպ որակներից և պատկերվում են
    ավելի վերացականֈ Դիցաբանության
    զարգացմանը զուգընթաց ձևավորվում է
    հունական կրոնը՝ ամրացված
    պաշտամունքների և ծեսերի համակարգովֈ
    Պաշտամունքը հիմնականում հանգում էր
    զոհաբերությունների և աղոթքների, որոնք
    որպես կանոն կատարվում էին այս կամ այն
    աստվածությանը նվիրված տաճարումֈ
   Հունաստանի ճարտարապետների և
    քանդակագործների ստեղծագործությունները
    դարեր շարունակ ամենատարբեր ժողովուրդների
    համար դարձել են գեղեցկության,
    ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշֈ
    Հունական արվեստը ձեռք է բերել մարդկայնության
    խոր գծերֈ Բուն հունական արվեստը սկզբնավորվել
    է Միկենյան մշակույթի ընդերքումֈ Այս
    արվեստների ժառանգական կապը նկատելի է
    նկարազարդ խեցեգործության և
    ճարտարապետության մեջֈ Հին հունական
    արվեստը ժամանակագրական առումով
    ստորաբաժանվում է հոմերոսյան, արխաիկայի,
    դասական և հելլենիզմի։
   Այս արվեստների
    ժառանգական կապը
    նկատելի է նկարազարդ
    խեցեգործության և
    ճարտարապետության
    մեջֈ Հին հունական
    արվեստը
    ժամանակագրական
    առումով
    ստորաբաժանվում է
    հոմերոսյան,
    արխաիկայի, դասական
    և հելլենիզմի։
   Հոմերոսյան դարաշրջանում (մ.թ.ա. 11-9-րդ
    դդ.) տարածում է գտել նկարազարդ
    խեցեգործությունըֈ Ստեղծվել են կենցաղային
    անոթներ և որպես մահարձան ծառայող
    դիպիլոնյան սափորներֈ Զարդապատկերները
    աչքի են ընկնում հստակ ռիթմաշարով,
    արտահայտիչ գծանկարովֈ Այս ոճով ստեղծվել
    են նաև թրծակավե արձանիկներ և
    քանդակազարդ անոթներֈ
   Արխաիկ դարաշրջանը (մ.թ.ա. 8-6-րդ դդ.) բնորոշվում
    է պոլիսների կազմավորմամբ, քաղաքների ստեղծումովֈ
    Քաղաքաշինական կառուցվածքի հիմնական տարրերն
    են սրբավայրը (ակրոպոլիս) և առևտրա-հասարակական
    կենտրոնը (ագոռա), որոնց շուրջը տեղավորվում էին
    բնակելի թաղամասերը: Առաջնակարգ տեղ էին գրավում
    տաճարները. աստվածների բնակարանը` ներսում
    կանգնեցված արձանով: Սկզբում կառուցվել են փայտից,
    սկսած մ.թ.ա. 6-րդ դարից` կրաքարից, հետագայում
    ավելի հաճախ` մարմարից: Քարի կիրառմանը անցնելու
    հետ ստեղծվեցին օրդերների (կրող սյուների) տիպեր.
    դորիական օրդերով (կոպիտ էին` նման տղամարդու
    մարմի) են կառուցված Հերայի, Ապոլլոնի, Արտեմիսի
    տաճարները: Հոնիական օրդերը ստեղծվել է Փոքր
    Ասիայի հունական քաղաներում:
   Այս օրդերն իր նրբաճաշակ խոյակով, սլացիկ
    համամասնություններով տարբերվում էր դորիականից:
    Այն կիրառվել է հսկայական և բազմասյուն
    դիպտերոսներում: Կորընթական օրդերները նման էին
    հոնիականին, բուսական մոտիվներ են: Քարարձանները
    մարմնավորել են մարտնչող աստվածներին և
    հերոսներին: Այս շրձանում ստեղծվել են մերկ
    տղամարդկանց (կուրոս) և երկարազգեստ կանանց
    (կորա) կերտվածքներ: Կուրոսներում ամբողջական
    կերպով արտացոլվել են մարդու ֆիզիկական
    կատարելության մասին արխաիկայի գեղագիտական
    պատկերացումները, պոլիսի պաշտպանի քաջարի
    կերպարը... Անշարժ մարմնաձևերին հաղորդվել են
    շարժման պայմանական նախանշաններ:
   Քանդակագործները դիմախաղը` այսպես
    կոչված արխաիկ ժպիտը, քիչ են կիրառել: Այս
    շրջանում վերջնականապես ձևավորվել են հին
    հունական սափորների տարատեսակները`
    ամֆորա, կրատեր, կիլիկ, հիդրիա... 7-րդ դարի
    վերջից - 6-րդ դարը սափորանկարչությունում
    արմատանում է սևափայլ ոճը:
   (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) կազմավորվեց կանոնավոր
    հատակագծման համակարգը: Հաղթահարելով
    արխաիկայի ոճաձևային պայմանականությունը,
    ստեղծել են իրականությանը ավելի մոտ
    կերպարներ, կատարյալ ձևով վերապատկերել
    մարդկային մարմինն ու նրա շարժումը: Այս
    շրջանին բնորոշ <խիստ ոճը> հստակորեն
    կիրառվել է հատկապես սափորանկարճության մեջ:
    Կարմրափայլ տեխնիկայով աշխատող
    վարպետները ստեղծել են թե' դիցաբանական, թե'
    կենցաղային թեմաներով սափորներ:
   Մ.թ.ա. 5-րդ կեսին դասական արվեստը իր բարձրագույն
    ծաղկմանն է հասել: Գլխավոր քաղաքական և
    գեղարվեստական կենտրոն է դարձել Աթենքը: Հույն -
    Պարսկական պատերազմի ժամանակ պարսիկների ավերած
    Ակրոպոլիսում սկսում են կառուցել նոր տաճարներ: Այդ
    թվում և Պարթենոնը` ողջ տոնական կերպարում
    մարմնավորելով հույն-պարսկական պատերազմում տարած
    հաղթանակի փառքը: Մ.թ.ա. 4-րդ դարի սկզբից` հունական
    դեմոկրատիայի ճգնաժամի շրջանում մեծ ուշադրություն է
    դարձվել արդեն ոչ թե պաշտամունքային շենքերին, այլ
    անհատի կենցաղային պահանջների հետ կապված
    կառույցներին` գիմնազիաներին, թատրոններին... Այս
    ժամանակաշրջանում առաջացել է մեմորիալ նշանակության
    կառույցներին միջոցով անհատի հավերժացման միտումը:
    Վերելք է ապրել դիմաքանդակը:
   (մ.թ.ա. 4-րդ դարից առաջին դար) բնորոշվում է
    հունական մշակույթի փոխազդեցությամբ` Ալեքսանդր
    Մակեդոնացու տիրապետության մեջ մտնող երկրների
    ժողովուրդների մշակույթի հետ: Աթենքը դադարում է
    գեղարվեստական կյանքի գլխավոր կենտրոն լինելուց:
    Աննախադեպ թափ է ստանում շինարարությունը:
    Ներդաշնակ մարդ- քաղաքացու իդեալի փոխարեն
    մեծարվել են տիրակալները, ստեղծվել աստվածների
    վիթխարի կերպարներ: Հունաստանը Հռոմի կողմից
    նվաճվելուց հետո հելլենիստական արվեստը զարգացել
    է նվաճողների մշակույթի ոլորտում` այն հարստացրել
    իր բազմադարյան ավանդույթներով, սակայն ավելի ու
    ավելի կորցնելով ինքնուրույն բնույթը:
   Պատրաստեց` ՂԱՐԻԲՅԱՆ ՍԻՐԱՆՈԻՇԸ
   Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

History Հին Հունաստան

  • 2.
    Հին Հունաստանը (հունարեն՝ Αρχαία Ελλάδα) ընդգրկել է Էգեյան ծովն իր կզիներով, թերակղզու հարավային մասը և Փոքր Ասիայի արևմտյան ափըֈ Երկիրը բաժանվել է երեք գլխավոր մասի՝ հյուսիսային, միջին, որոնք կոչվել են Հելլադա, և հարավային, որ կոչվել է նաև Պելոպոնեսֈ  Այս մասերից յուրաքանչյուրն իր հերթին ունեցել է իր աշխարհագրական ստորաբաժանումները:
  • 3.
    Հյուսիսային Հունաստանը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկը կոչվել է Թեսալիա, մյուսը՝ Էպեյրոսֈ Միջին Հունաստանը բաղկացած էր մի շարք շրջաններից, որոնց մեջ նշանավոր են եղել Ատտիկան և Բեովտիան, իսկ Հարավային Հունաստանը՝ մի քանի մասերից, որոնց մեջ նշանավոր են եղել Արգոլիսը, Լակոնիան (Սպարտա մայրաքաղաքով), Արկադիան և այլնֈ
  • 4.
    Նրանց հայրենիքը համարվում է Բալկանյան թերակղզին, Կրետե կղզին և Փոքր Ասիան: Հույների առաջին քաղաքակրթությունը կոչվել է Մինոսյան: Դա կապված է Մինոս արքայի անվան հետ:  Կրետե կղզում Ք.ա 3-րդ հազարամյակի վերջում առաջացան քաղաք պետություններ , որոնցից են Կնոսոսը և Մալիան: Կնոսոսը ուներ հսկա մեծ տարածք և 300 սենյակ, Կրետայինները ունեին նաև գաղութներ` Ռուդոսում, Կիկլադյան կղզիներում նաև Փոքր Ասիական Միլեթում:
  • 5.
    Եղել է հայտնի առասպել Թեսևսի և Արիադնայի մասին:  Կրետայի արքա Մինոսին ենթարկում է նաև Աթենքը:  Այսպիսով Կրետեյի արքան ուներ , և աշխարհիկ իշխանություն, և աստվածապետական իշխանություն: Այդ իշխանությունը կոչվում էր թեո կրատական ` աստվածապետական իշխանություն:  Կրետեն անկում է ապրում սանտորինի հրաբխի պատճառով:
  • 7.
    Առաջին հունալեզու ցեղերը եղել են աքքայացիները , որոնք եկել են Հունաստան Փոքր Ասիայից Քա. 17-16 րդ դարերում: Աքքայացիները գրավել են նաև Կրետեն: Նրանք ևս ստեղծեցին պետություններ, որոնցից ամենահզորը Միկենքն է, որից էլ առաջացավ Միկենյան աշխարհը: Կային նաև այլք Պիլոսը,Տիրինթոսը , Օրքոմները…: Տիրինթոսի պարսպի որոշ քարերը 12 տոննա էին:
  • 8.
    Միկենյան աշխարհի գլուխ կանգնած էր արքան, որը կոչվում էր Վանական, իսկ գյուղապետերը կոչվում էին Բասիլեցներ:  Զարգանում էին արհեստները: Ստեղծվում էին գունազարդ բաժակներ, որոնց անվանում էին ամֆորաներ:
  • 12.
    Հոմերոսը գրել է Իլլիական և Ոդիսական, որտեղ նկարագրել է Աքքայացիների պատերազմը Տրոյացիների դեմ: Դրանք 13-րդ դարի Փոքր Ասիայի արևմուտքում ծավալված պատերազմներն էին: Միկենյան աշխարհը սկսեց թուլանալ, թուլացավ նաև Հունաստանը: Միկենացիները սկսեցին գնալ Սիրիա, Պաղեստին, Եգիպտոս և Փոքր Ասիա:
  • 13.
    Միկենյան աշխարհի կործանումից հետո սկսվում է Հոմերոսյան շրջանը, որը տևում է 300 տարի:9-րդ դարից հին Հույների քաղաքները կոչվում էին պոլիսներ, իսկ գյուղերը` կոմեր: Բնակչությունը կոչվում էր դեմոս, իսկ ժողովուրդը` դրանք ազատ մարդիկ էին: Այդ ժամանակաշրջանում առաջ էր գնում սպորտը, մարզական խաղերը: Հրապարակները կոչվում էին գօմնասիաներ և պալեստրաներ: Առաջին օլիմպիական խաղը տեղի է ունեցել Քա.776 թվականին Օլիմպիա լեռան շրջանում Զևսի տաճարի հարևանությամբ:
  • 15.
    Տիրան բառը նշանակում է բացարձակ` միանձնյա կառավարում: Աթենքի հայտնի տիրաններից է եղել Պիսիատրասը, իսկ կորենթոսում հայտնի է եղել Պելիանդրոսը:
  • 16.
    Քա.8-րդ դարում Աթենքում կառավարում էին բասիլևսները: Վերջին արքան Աթենքում եղել է` Կոդրոսը, հետո ստեղծվեց նոր կառավարման համակարգ, որը ղեկավարում էր արքոնտ պաշտոնյան: Սկզբում ցմահ էր հետո տաս տարով, իսկ ավելի ուշ մեկ տարով: Աթենքի ժողովրդական ժողովը կոչվում էր Էկլեսիա:  Հայտնի արքոնտ Դրակոնը դրեց իր օրենքը, բացի նրանից արքոնտ Սոլոնը նույնպես դրեց օրենքներ, բայց գույքային և հասարակությունը բաժանեց չորս գույքային խմբերի:
  • 17.
    Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում: Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ, վարել նստակյաց կյանք: Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը: Զարգացել է գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը: Երկաթե դարը մեծ ազդեցություն ունեցավ տնտեսության, արհեստների զարգացման վրա: Լայն տարածում գտավ ստրկատիրական աշխատանքի շահագործումը:
  • 18.
    Զարգացման վաղ փուլերում հին հունական դիցաբանական կերպարները հրեշակերպ էին և տգեղ, այսինքն՝ դիցաբանությանը հատուկ էր քթոնականությունըֈ Աստիճանաբար ձևավորվում է օլիմպոսյան դիցաբանությունը, որն առավելապես զարգանում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակումֈ Աստվածներից յուրաքանչյուրը օժտված է խիստ որոշակի ֆունկցիաներով և ենթարկվում է գլխավոր աստծունֈ Օլիմպոսյան դիցաբանությանը հատուկ է խիստ արտահայտված մարդակերպությունըֈ Երևան են գալիս նաև հերոսների մասին առասպելներըֈ
  • 19.
    Հետագայում աստվածները զրկվում են մարդակերպ որակներից և պատկերվում են ավելի վերացականֈ Դիցաբանության զարգացմանը զուգընթաց ձևավորվում է հունական կրոնը՝ ամրացված պաշտամունքների և ծեսերի համակարգովֈ Պաշտամունքը հիմնականում հանգում էր զոհաբերությունների և աղոթքների, որոնք որպես կանոն կատարվում էին այս կամ այն աստվածությանը նվիրված տաճարումֈ
  • 20.
    Հունաստանի ճարտարապետների և քանդակագործների ստեղծագործությունները դարեր շարունակ ամենատարբեր ժողովուրդների համար դարձել են գեղեցկության, ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշֈ Հունական արվեստը ձեռք է բերել մարդկայնության խոր գծերֈ Բուն հունական արվեստը սկզբնավորվել է Միկենյան մշակույթի ընդերքումֈ Այս արվեստների ժառանգական կապը նկատելի է նկարազարդ խեցեգործության և ճարտարապետության մեջֈ Հին հունական արվեստը ժամանակագրական առումով ստորաբաժանվում է հոմերոսյան, արխաիկայի, դասական և հելլենիզմի։
  • 21.
    Այս արվեստների ժառանգական կապը նկատելի է նկարազարդ խեցեգործության և ճարտարապետության մեջֈ Հին հունական արվեստը ժամանակագրական առումով ստորաբաժանվում է հոմերոսյան, արխաիկայի, դասական և հելլենիզմի։
  • 23.
    Հոմերոսյան դարաշրջանում (մ.թ.ա. 11-9-րդ դդ.) տարածում է գտել նկարազարդ խեցեգործությունըֈ Ստեղծվել են կենցաղային անոթներ և որպես մահարձան ծառայող դիպիլոնյան սափորներֈ Զարդապատկերները աչքի են ընկնում հստակ ռիթմաշարով, արտահայտիչ գծանկարովֈ Այս ոճով ստեղծվել են նաև թրծակավե արձանիկներ և քանդակազարդ անոթներֈ
  • 24.
    Արխաիկ դարաշրջանը (մ.թ.ա. 8-6-րդ դդ.) բնորոշվում է պոլիսների կազմավորմամբ, քաղաքների ստեղծումովֈ Քաղաքաշինական կառուցվածքի հիմնական տարրերն են սրբավայրը (ակրոպոլիս) և առևտրա-հասարակական կենտրոնը (ագոռա), որոնց շուրջը տեղավորվում էին բնակելի թաղամասերը: Առաջնակարգ տեղ էին գրավում տաճարները. աստվածների բնակարանը` ներսում կանգնեցված արձանով: Սկզբում կառուցվել են փայտից, սկսած մ.թ.ա. 6-րդ դարից` կրաքարից, հետագայում ավելի հաճախ` մարմարից: Քարի կիրառմանը անցնելու հետ ստեղծվեցին օրդերների (կրող սյուների) տիպեր. դորիական օրդերով (կոպիտ էին` նման տղամարդու մարմի) են կառուցված Հերայի, Ապոլլոնի, Արտեմիսի տաճարները: Հոնիական օրդերը ստեղծվել է Փոքր Ասիայի հունական քաղաներում:
  • 25.
    Այս օրդերն իր նրբաճաշակ խոյակով, սլացիկ համամասնություններով տարբերվում էր դորիականից: Այն կիրառվել է հսկայական և բազմասյուն դիպտերոսներում: Կորընթական օրդերները նման էին հոնիականին, բուսական մոտիվներ են: Քարարձանները մարմնավորել են մարտնչող աստվածներին և հերոսներին: Այս շրձանում ստեղծվել են մերկ տղամարդկանց (կուրոս) և երկարազգեստ կանանց (կորա) կերտվածքներ: Կուրոսներում ամբողջական կերպով արտացոլվել են մարդու ֆիզիկական կատարելության մասին արխաիկայի գեղագիտական պատկերացումները, պոլիսի պաշտպանի քաջարի կերպարը... Անշարժ մարմնաձևերին հաղորդվել են շարժման պայմանական նախանշաններ:
  • 26.
    Քանդակագործները դիմախաղը` այսպես կոչված արխաիկ ժպիտը, քիչ են կիրառել: Այս շրջանում վերջնականապես ձևավորվել են հին հունական սափորների տարատեսակները` ամֆորա, կրատեր, կիլիկ, հիդրիա... 7-րդ դարի վերջից - 6-րդ դարը սափորանկարչությունում արմատանում է սևափայլ ոճը:
  • 27.
    (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) կազմավորվեց կանոնավոր հատակագծման համակարգը: Հաղթահարելով արխաիկայի ոճաձևային պայմանականությունը, ստեղծել են իրականությանը ավելի մոտ կերպարներ, կատարյալ ձևով վերապատկերել մարդկային մարմինն ու նրա շարժումը: Այս շրջանին բնորոշ <խիստ ոճը> հստակորեն կիրառվել է հատկապես սափորանկարճության մեջ: Կարմրափայլ տեխնիկայով աշխատող վարպետները ստեղծել են թե' դիցաբանական, թե' կենցաղային թեմաներով սափորներ:
  • 28.
    Մ.թ.ա. 5-րդ կեսին դասական արվեստը իր բարձրագույն ծաղկմանն է հասել: Գլխավոր քաղաքական և գեղարվեստական կենտրոն է դարձել Աթենքը: Հույն - Պարսկական պատերազմի ժամանակ պարսիկների ավերած Ակրոպոլիսում սկսում են կառուցել նոր տաճարներ: Այդ թվում և Պարթենոնը` ողջ տոնական կերպարում մարմնավորելով հույն-պարսկական պատերազմում տարած հաղթանակի փառքը: Մ.թ.ա. 4-րդ դարի սկզբից` հունական դեմոկրատիայի ճգնաժամի շրջանում մեծ ուշադրություն է դարձվել արդեն ոչ թե պաշտամունքային շենքերին, այլ անհատի կենցաղային պահանջների հետ կապված կառույցներին` գիմնազիաներին, թատրոններին... Այս ժամանակաշրջանում առաջացել է մեմորիալ նշանակության կառույցներին միջոցով անհատի հավերժացման միտումը: Վերելք է ապրել դիմաքանդակը:
  • 29.
    (մ.թ.ա. 4-րդ դարից առաջին դար) բնորոշվում է հունական մշակույթի փոխազդեցությամբ` Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության մեջ մտնող երկրների ժողովուրդների մշակույթի հետ: Աթենքը դադարում է գեղարվեստական կյանքի գլխավոր կենտրոն լինելուց: Աննախադեպ թափ է ստանում շինարարությունը: Ներդաշնակ մարդ- քաղաքացու իդեալի փոխարեն մեծարվել են տիրակալները, ստեղծվել աստվածների վիթխարի կերպարներ: Հունաստանը Հռոմի կողմից նվաճվելուց հետո հելլենիստական արվեստը զարգացել է նվաճողների մշակույթի ոլորտում` այն հարստացրել իր բազմադարյան ավանդույթներով, սակայն ավելի ու ավելի կորցնելով ինքնուրույն բնույթը:
  • 30.
    Պատրաստեց` ՂԱՐԻԲՅԱՆ ՍԻՐԱՆՈԻՇԸ  Մխիթար Սեբաստացի կրթահամալիր