Your SlideShare is downloading. ×
Ուզո՞ւմ եք ունենալ քիթ, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է
Ուզո՞ւմ եք ունենալ քիթ, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է
Ուզո՞ւմ եք ունենալ քիթ, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է
Upcoming SlideShare
Loading in...5
×

Thanks for flagging this SlideShare!

Oops! An error has occurred.

×
Saving this for later? Get the SlideShare app to save on your phone or tablet. Read anywhere, anytime – even offline.
Text the download link to your phone
Standard text messaging rates apply

Ուզո՞ւմ եք ունենալ քիթ, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է

712

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total Views
712
On Slideshare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
0
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

Report content
Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
No notes for slide

Transcript

  • 1. #13(222) 25 փետրվար 2012 թ.Ուզո՞ւմ եք ունենալ քիթ, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է Վլադ ՄՈՒՐԱԴՅԱՆ Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական ծառայության ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը պնդում է, որ առայժմ բոլոր պլաստիկ վիրահատություններից թերևս ամենապահանջվածը` րինոպլաստիկան է` (քթի պլաստիկ վիրահատությունը): Ըստ պլաստիկ վիրաբույժի` քթի վիրահատությունն ազգային խնդիր է: Հայերը դժգոհում են սեփական քթի մեծությունից և հակառակը, շատերին էլ չեն գոհացնում քթանցքերը, դրանք երբեմն հավասարաչափ չեն լինում: Ոմանք էլ դիմում են պլաստիկ վիրաբույժի, երբ միջնապատը ծռված է լինում: Հիմնական այցելուները կանայք են: Տղամարդիկ մասնագետի դիմում են ծայրահեղ դեպքերում, երբ շնչելն անհնար է դառնում… Հարցին, թե լինո՞ւմ են դեպքեր, երբ բժիշկը մերժում ուհիվանդին չի վիրահատում, Գ. Ստեփանյանի պատասխանըհետևյալն էր. «30-40% դեպքերում ոչ թե մերժում եմ, այլպարզապես բացատրում, որ ինչ-ինչ պատճառներով արդյունքըձեզ չի գոհացնի: Մերժելով գործը գլուխ չի գա: Եթե մարդ մտքինդրել է վիրահատվել, ապա անպայման կանի` դիմելով այլմասնագետի, բայց երբ որ նա ռեալ գիտակցի, թե ինչ խնդիրներիառջև կարող է կանգնել հետագայում` հաստատվիրահատության չի գնա: Եվ խոսքը միայն քթի պլաստիկայիմասին չէ: Տարբեր խնդիրներ գոյություն ունեն: Եվ ի վերջո ամենինչ չէ, որ վիրաբույժի ձեռքին է: Խոսելով քթի պլաստիկայի մասին` բժիշկը նշում է, որ երբեմնմարդու քիթն այնպիսի արտահայտված ծռվածություն էունենում` վիրահատությունից հետո չի բացառվում դրականարդյունքի փոխարեն բացասականն ստանալը: Քիթն ունի իրորոշակի սահմանը, դրանից ավելին ոչինչ անել չես կարող:Հետաքրքրվեցի, թե Ստեփանյանն օգտագործո՞ւմ է ֆոտոշոփը,որպես հիվանդին ավելի գրավելու մեթոդ: «Տևական ժամանակ է` ինչ հետ եմ կանգնել դրանից: Չեմ անում, որովհետև անձնական փորձից գիտեմ, որհիվանդը տրամադրվում է, ուղեղում ֆիքսում այն պատկերը, ինչը տեսնում է լուսանկարին: Որպեսզի մարդհոգեբանորեն «չկոտրվի»` վիրահատությունից հետո հրաժարվում եմ լուսանկարներ ցուցադրելուց: Ամեն ինչփոխվստահության վրա ենք կառուցում»,- տեղեկացնում է բժիշկն ու պատասխանում այն հարցին, թե հիվանդի հետպայմանագիր կնքո՞ւմ են, թե ոչ: «Պարտադիր: Բայց պետք է պայմանագրի ձևը փոխել: Հիմա մենք կնքում ենք ընդհանուր վիրաբուժականպայմանագիր, որի մեջ նշվում են նաև հիվանդի հետվիրահատական խնդիրները և այլն, բայց պետք է ավելի լավնմուշ մշակել, ավելի հստակեցնել կետերը: Այսօր պլաստիկ վիրաբույժներն ապահովագրված չեն շատ ու շատհարցերում»,- հայտնում է մեր զրուցակիցը: Գևորգին հարցրեցինք նաև, թե արդյոք բոլոր վիրաբույժները կարո՞ղ են պլաստիկ վիրահատություններովզբաղվել, ունե՞ն արդյոք դրա իրավունքը: Մասնագետը վստահեցրեց. «Վիրաբուժության մեջ կան մի քանի ճյուղեր`ընդհանուր վիրաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժություն և այլն: Եթե ընդհանուրվիրաբույժն ավելի շատ գործ ունի աղիների հետ, ապա միկրովիրաբույժը` նյարդերի, ջլերի վնասման հետ: Պլաստիկվիրաբույժն ավելի շատ աշխատում է գեղեցկացնել, ուստի ոչ բոլոր վիրաբույժներն իրավունք ունեն զբաղվելպլաստիկ վիրահատություններով»: Ի դեպ պլաստիկ վիրաբույժը պնդում է, որ ՀՀ տարածքում բոլոր պլաստիկ վիրաբույժներն էլ պլաստիկվիրաբույժների ասոցիացիայի անդամ են, բժշկական համալսարանն են ավարտել, խստագույն ձևով անցել ենհետուսումնական ուսուցումը: Շատ երկրներում կոսմետոլոգներն սկսում են զբաղվել շուլերությամբ, մեզանումհստակ կարող եմ ասել` նման բան գոյություն չունի: Հետաքրքրվեցինք նաև այսքան շատ տարփողված լիպոսակցիայով` ճարպերի հեռացմամբ: Բժիշկը հետևյալպատկերը ներկայացրեց. «Հայ կանայք արդեն եկել են այն եզրակացության, որ հնարավորինս շուտ պետք է
  • 2. մոռանան փորիկի մասին, հատկապես հետհղիության ընթացքում: Բժշկական լեզվով ասած` հնարավորինս շուտպետք է ազատվեն ճարպային գոգնոցից»: Գ. Ստեփանյանն ընդգծում է, որ դեպքեր են լինում, որ երկրորդ անգամ էլկինը գալիս է վիրահատության` նույն խնդրանքով: Տեսականորեն, ըստ մասնագետի, ճարպը կարելի է կրկինհեռացնել, ինչն էլ արվում է, սակայն հիվանդին խորհուրդ է տրվում ճիշտ սնվել: «Հարկ է վիրահատությունից հետոկյանքի ռիթմը փոխել»,- ասում է զրուցակիցս: Խոսելով մամոպլաստիկայի մասին (կրծքի պլաստիկ վիրահատություն)` զրուցակիցս անգամ հնարավորությունընձեռեց սեփական ձեռքերում զգալ սիլիկոնե իմպլանտները: Ի դեպ Ստեփանյանն օգտվում է արտասահմանյանֆիրմաներից մեկից, որը նաև հարմար է գնային առումով: Մամոպլաստիկան բժշկի թերևս ամենասիրելիվիրահատությունն է. «Բանն այն է, որ մամոպլաստիկայի և լիպոսակցիայի ժամանակ արդյունքը հենց հաջորդ օրն էզգացվում: Քթի համար ամիսներ են պետք` մինչև վերջնական արդյունքը տեսնես»,- իր մասնագիտականգաղտնիքներն է բացահայտում բժիշկն ու պնդում, որ մամոպլաստիկան միշտ չէ, որ ցուցված է լինում կնոջը. «Մինչհիվանդին վիրահատելը պարտադիր կատարվում է մամոգրաֆիա, պետք է հետազոտվեն կրծքագեղձերը: Եթեկարիք կա` պետք է նաև սոնոգրաֆիա անել: Այդ ամենն արվում է, եթե կնոջ մարմնում հայտնաբերվում են չարորակգոյացություններ: Խստիվ արգելվում է վիրահատական միջամտություն կատարելը: Մենք վիրահատում ենք միայնառողջ մարդկանց: Պլաստիկան ցուցված է լիարժեք առողջ մարդու համար»: Ըստ Գ. Ստեփանյանի` հեռացված կրծքերի դեպքերում էլ ցուցվում է իմպլանտներ տեղադրելը: Վերջերս բժիշկըհետաքրքրվել և իմացել է, որ օնկոլոգիայում, երբ հեռացնում են գեղձը, միանգամից տեղադրում են իմպլանտը, ինչը,շատ լավ է: Հարցրեցի, թե պատահո՞ւմ է, որ իրեն պարբերաբար դիմի միևնույն հիվանդը, ում շարունակ չի գոհացնումսեփական արտաքինը: «Այո, դա հոգեկան հիվանդություն է: Պատահում է` հիվանդը պարզապես սիրահարվում էբժշկին և պատրվակ է փնտրում կրկին տեսնելու նրան: Նման դեպքերում սովորաբար մերժվում են բոլոր տեսակիվիրահատությունները»: Ի դեպ Ստեփանյանը չի կարծում, թե վիրահատությունից առաջ հիվանդը պետք էհոգեբանական թեստ լրացնի, այն անիմաստ է համարում: «Յուրաքանչյուր պլաստիկ վիրաբույժ հոգեբան է, նապետք է կարողանա փոխադարձ վստահություն հաստատել: Երբեմն մեզանից այնպիսի բաներ են պահանջում,կարծես Աստված ենք: Քաղաքում դեպքեր են գրանցվել` անգամ մարդիկ ինքնասպանության են գնացել, որովհետևվիրահատությունը չի արդարացրել սպասումները. չի ստացվել, ասենք Անջելինա Ջոլիի քթիկից»,- ասում էՍտեփանյանն ու պատասխանում մեր վերջին հարցին` պլաստիկ վիրաբույժին այցելությունը հայերը նախընտրումեն գաղտնի՞ պահել: «Ոչ միշտ, շատ դեպքերում գլուխ գովելու առիթ էլ կարող է ստեղծել: Կա բժշկական գաղտնիք հասկացություն:Իմ մոտիկ ընկերները գիտեն, որ ինձ այցելում են հայտնի մարդիկ, աստղեր, բայց դա չի նշանակում, թե ես ամենպատի տակ պետք է գոռամ դրա մասին: Չի կարելի: Կկորցնեմ վստահությունը: Եվ դրա իրավունքն էլ չունեմ»: Հ. Գ. Ներկայացնում ենք լրագրողական հետաքննության արդյունքները: Զանգահարելով երևանյան կլինիկաներ`ճշտեցինք նրանց գնային քաղաքականությունը: Ըստ որի` րինոպլաստիկայի արժեքը 120-300000 դրամ է,մամոպլաստիկան` 110-350000 դրամ, օտոպլաստիկա (ականջներ) 80-225000 դրամ, լիպոսակցիա` 150-300000դրամ: Ի դեպ Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ. Դժգոհ են մնում անգամ վիրահատությունից հետո Հոգեբան Միհրադատ Մադաթյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում դիսմորֆոֆոբիա հիվանդությունը: Ըստհոգեբանի` դիսմորֆոֆոբիա հիվանդության ժամանակ մարդիկ շարունակ դիմում են պլաստիկ վիրաբույժի: Նրանքերբևէ գոհ չեն լինում իրենց արտաքին տեսքից: Այս հիվանդության տեր մարդիկ հնարավոր է` ուղղակի նայենհայելու մեջ և ասեն, որ իրենք գեր են, իրենց դուր չի գալիս քթի կառուցվածքը: Այստեղ էլ սկսվում է պլաստիկվիրաբույժին դիմելու անհագ ցանկությունը: Այս կարգի հիվանդներին սովորաբար սկսում են ճանաչել գրեթե բոլորպլաստիկ վիրաբույժները, քանի որ այցելուն, որպես կանոն, չի բավարարվում մեկ-երկու մասնագետիխորհրդատվությամբ: Լուրջ մասնագետները մերժում են նման այցելուի ցանկությունները: Բանն այն է, որ նմանհիվանդները դժգոհ են մնում անգամ վիրահատությունից հետո: Դիսմորֆոֆոբիան բավական լուրջ հիվանդություն է: Այս հիվանդության արմատները, հավանաբար,մանկությունից են գալիս: Փոքր տարիքում անբավարարվածության զգացողություն են ունեցել, ինչը հետագայումնման հիվանդության պատճառ է դարձել: Նման մարդիկ հաճախ իրենք իրենց հրեշ են անվանում: Նման հիվանդներՀայաստանում շատ կան: Սա բարդույթ չէ, որը կարելի լինի շատ արագ շտկել: Այս կարգի հիվանդները սովորաբար խուսափում են դիմել հոգեբանին: Խորհուրդը` դիմել հոգեբանի, ընկալվումէ որպես վիրավորանք: Վահե ՍԱԲՈՒՆՋՅԱՆ. Ցավազրկված հիվանդին բժիշկը շատ ավելի հանգիստ է վիրահատում Թիվ 3 կլինկական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ ՎահեՍաբունջյանին հարցրինք, թե ինչու են պլաստիկ միջամտությունների հատկապես րինոպլաստիկայի ժամանակօգտագործում ընդհանուր անզգայացում, իսկ նախկինում, տեղայինով են բավարարվել.
  • 3. «Բավականին ճիշտ ու մարդկային մոտեցում է` վիրաբուժական գործողություն կատարել ընդհանուրանզգայացմամբ: Քանի որ բժշկության այս ոլորտը և դեղագործությունը բավականին առաջ են գնացել, այսօր մերբոլոր օգտագործած դեղամիջոցներն անվնաս են առողջության համար: Բանն այն է, որ տեղային անզգայացումը չիապահովում հիվանդի լիարժեք ցավազարկումը: Ցավային յուրաքանչյուր զգացում, նամանավանդ վիրահատականմիջամտության ժամանակ, առաջացնում է սթրեսային վիճակ, որը կարող է նաև շոկային վիճակի առաջացնել,հիվանդին փրկելը շատ ծանր է լինում: Երկրորդ` յուրաքանչյուր պլաստիկ վիրաբուժական միջամտությունսպառնում է գանգուղեղային վնասվածքով: Աստիճանի բարդությունը որոշել դժվար է: Լիարժեք ցավազրկվածհիվանդին վիրաբույժը շատ ավելի հանգիստ է վիրահատում` առանց շտապողականության, առանց ավելորդգործողություններ կատարելու: Իսկ տեղային անզգայացման ժամանակ ինչ քանակությամբ էլ դեղը ներարկվի,միևնույն է, ներծծվելու է և ունի ավելի տոքսիկ ազդեցություն, ավելի անցանկալի հետևանքներ կարող է ունենալհիվանդի առողջության համար, քան մեր օգտագործած դեղամիջոցները: Ճիշտ է` դրանք թանկ հաճույք ենհիվանդանոցի համար, սակայն մեր ադմինիստրացիան գնացել է այդ քայլին: Մենք շատ ենք անցկացնումհետվիրահատական հարցազրույցներ, հիվանդների կարծիքներն ենք հարցնում: Դժգոհ հիվանդ չենք ունեցել:Հակառակը, բոլորը վախենալով գալիս են ու շնորհակալ հեռանում»,- նշում է մասնագետն ու հավելում, որ իրենքբացարձակ ոչ ոքի իրավունք չունեն որևէ բան մերժել:

×