SlideShare a Scribd company logo
1 of 10
Download to read offline
19 Հունիս, 2012



   Հասարակության անտարբերությունը հանգեցնում է ինքնասպանության դեպքերի
                             ավելացմանը

                                    ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին
                                    տարիներին Հայաստանում ինքնասպանությունների թվի
                                    ավելացման պատճառը, բացի սոցիալական եւ հոգեբա-
                                    նական խնդիրներից, տարբեր կրոնական կազմակերպու-
                                    թյունների ինքնասպանամետ   գաղափարախոսությունն
                                    է:

                                    «Ինքնասպանության պատճառը հաճախ հոգեկան կամ
                                    հոգեբանական լուրջ խանգարումներն են»,-«Արմեն-
                                    պրես»-ի փոխանցմամբ հունիսի 19 –ին հրավիրված
ասուլիսում ասաց թիվ 2 բուժմիավորման հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Սոցիոլոգ Ահարաոն Ադիբեկյանի խոսքով, եթե ինքնասպանություն կատարածների 100-ից 80-ը
ստանային մասնագիտական` հոգեբանական աջակցություն, ապա չէին դիմի այդ քայլին: Նա նշեց, որ
ամբողջ աշխարհում տարեկան ինքնասպանություն է կատարում մոտ 1 միլիոն 200 հազար մարդ,
ինչը «լուրջ, մտածելու տեղիք տվող ցուցանիշ է»:

«Ինքնասպանության հիմնական պատճառը` պատժից խուսափելն է, ինքնասպանությունների աճին
բերում են նաեւ չկատարված իղձերը, տնտեսական ճգնաժամերը »,- շեշտեց Ադիբեկյանը: Համաձայն
համաշխարհային վիճակագրության` ինքնասպանության պատճառները հիմնականում նույնն են ,
սակայն սոցիոլոգը կարծում է, որ Հայաստանում արդիական է ծնողների անտարբերությունը երեխա-
յի` որպես մարդ ձեւավորման գործում: Բանախոսները, հատկապես դեռահասներին ինքնասպանու-
թյուններից հետ պահելու համար առաջարկում են իրենց «բաղադրատոմսը», որն է` «ընտանիքում
տիրող սիրո եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ապահովումը»:

«Մենք իրավունք չունենք դատապարտել այս մարդկանց, պարզապես պետք է սրտներս չփակենք եւ
մեր հնարավորությունների սահմաններում օգնենք նրանց»,- պարզաբանեց Ադիբեկյանը: Նրա խոս-
քով` կանայք ավելի հակված են դիմելու ինքնասպանության, մասնավորապես` ծննդաբերությունից,
հղիության արհեստական ընդհատումից հետո, ինչպես նաեւ դաշտանային ցիկլի շրջանում, իսկ
տղամարդիկ այդ քայլին են գնում առավելապես ֆինանսական խնդիրների պատճառներով:

 Համաձայն պաշտոնական վիճակագրության` 2011 թվականի ընթացքում գրանցվել է ինքնասպա-
նության 195 դեպք, 2010-ին` 220: Հայաստանն ինքնասպանություն գործած երկրների ցանկում
գրավում է 86-րդ տեղը` Վրաստանից հետո եւ Ադրբեջանից առաջ:

                                                            http://armenpress.am/arm/news/684990/
19 Հունիս, 2012

                                                Սթափ մարդը ինքնասպանության չի գնա.
                                                             հոգեբան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր խոսելով ինքնասպանությունների դեպքերի շատացման մասին՝
                          ասաց. «Մարդու ինքնապահպանման մեխանիզմները ի ծնե գալիս են
                          իր հետ եւ հետագայում, կյանքի ընթացքում ձեւավորվում են
                          արժեքներ, որոնք սկսում են ավելի թանկ դառնալ: Իսկ երբ այդ
                          արժեքների հետ կապված խնդիրներ են լինում՝ մարդը գալիս է
                          ընկճվածության մի աստիճանի, որն էլ բերում է ինքնասպանությանե:
                               Իսկ ինքնասպանության կատարելու համար, ըստ հոգեբանի, պետք է
                               ունենալ հոգեբանական կամ հոգեկան խանգարումներ, այլ կերպ չի
                               լինում, սթափ մարդը նման քայլի չի գնում:
                               «Ինքնասպանությունների շատացումը կախված է նաեւ Հայաստա-
                               նում լայնորեն տարածված որոշակի կրոնական սեկտաների գոր-
                               ծունեությունից, երիտասարդական շարժումների՝ էմոների, գոթերի
                               շատացումից, որտեղ սուիցիդալ գաղափարախոսություն կա դրված,
                               եւ մարդիկ գնում են դրան գիտակցված. Իհարկե, կան նաեւ
                               տարիքային, հոգեբանական խնդիրեր, գումարած սոցիալական
                               վիճակը, երբ մարդը անելանելի վիճակի մեջ է հայտնվումե,- նշեց
                               Մադաթյանը:
Հոգեբանը նաեւ փաստեց, որ այսօր ոստիկանությունը չունի համապատասխան մասնագետներ,
ինքնասպանության փորձ անող մարդուն մասնագիտական օգնություն ցույց տալու համար:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
                                                                            http://www.aravot.am/2012/06/19/82909/




                                                             19 Հունիս, 2012


                                 Ինչով է պայմանավորված ինքնասպանությունների թվի
                                           աճը

                                           Երկրորդ բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհր-
                                           դատ Մադաթյանը, Հայաստանում ինքնասպանությունների
                                           թվի աճը կապում է աղանդների բազմացման, տարբեր են-
                                           թամշակույթների տարածման հետ, որոնց հետևորդներ են
                                           դառնում պատանիները:

                                           Հոգեբանը ինքնասպանությունների թվի աճը բացատրում է
                                           նաև նրանով, որ Հայաստանում բացակայում են հոգեբա-
                                           նին և հոգեբույժին դիմելու կուլտուրան՝. «Այսօր կան շատ
                                           հոգեկան և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ, ո-
                                           րոնք այդպես էլ համապատասխան օգնություն չեն ստա-
նում, և ի վերջո դիմում են հուսահատ քայլի՝ ինքնասպանությանը»

Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ինքնասպանությունների մեծ մասը կարելի է կանխել,
եթե ժամանակին մարդուն համապատասխան բարոյահոգեբանական օգնություն ցուցաբերվի. «Ինքնա-
սպանություն գործել պատրաստվող մարդկանց 80 տոկոսը, մարդկանց հետ զրուցելուց հետո հետ է
կանգնում իր որոշումից»

                                http://online-tv.am/content/ինչո՞վ-է-պայմանավորված-ինքնասպանությունների-թվի-աճը
19 Հունիս, 2012




                   Հայաստանում ավելացել են ինքնասպանությունները


                                     Հայաստանում վերջին տարիներին աճել է ինքնասպանությունների
                                     թիվը. վիճակագրությունը փաստում է, որ ինքնասպանություն առավել
                                     հաճախ գործում են գործազուրկները:
                                     Հոգեբան Միհրդատ Մադաթյանը կարծում է, որ ինքնասպա-
                                     նությունների թիվը զգալիորեն կնվազի, եթե Հայաստանում հոգեկան
                                     առողջությանը հետեւելու կուլտուրայի պակասն այդքան ցածր չլիներ:
                                     «Եթե հոգեկան առողջությունը ապահովելու կուլտուրան ավելի լավ
                                     մտած լինի, այլ ոչ հայկական մենթալիտետով, թե« «մենք մեր
հարազատների հետ խոսում ենք, նորմալ է…» բնականաբար, երեւի թե ինքնասպանությունների քանակն էլ
բավականին կնվազի»,- ասում է Մադաթյանը:
Մասնագետները կարծում են, որ ինքնասպանության շատ դեպքեր հնարավոր կլինի կանխել, եթե մարդիկ սկսեն
ավելի ուշադիր լինել իրենց շրջապատի նկատմամբ: Մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ
պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով, սակայն, ըստ հոգեբանների եւ
սոցիոլոգների, կյանքի գերհագեցումը, մեկուսացումը, տարրական մարդկային անտարբերությունն այսօր
թվաբանական լուրջ աճ են տալիս այս չարիքին:
Հայաստանում 2009-2011 թվականների ընթացքում աճել է ինքնասպանությունների թիվը: Ըստ Ազգային վիճա-
կագրական ծառայության, եթե 2009-ին ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ արել է 498 մարդ, ապա
2010-ին այդ թիվը հասել է 592-ի, իսկ 2011-ին` 647-ի: 2012 թվականի տվյալները դեռ ամփոփված չեն:
Ըստ նույն վիճակագրության, ինքնասպանության ավելի հաճախ դիմում են 30-65 տարիքային խմբի մարդիկ:
Ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները: Սակայն մասնագետները ճիշտ չեն
համարում խնդիրը միայն սոցիալական վիճակի հետ կապելը: Ինչպես հոգեբան Մադաթյանը նշեց, կա մեկ այլ լուրջ
խնդիր. քիչ չեն մարդիկ, ովքեր առողջական վատ վիճակի պատճառով պետք է հոգեբուժարանում լինեին, սակայն
հոգեբուժարանն այսօր չի ընդունում իր բոլոր հիվանդներին:
Հոգեբույժ Մարուք Եղյանը չի կարծում, որ հոգեբուժարանից դուրս բուժվող մարդկանց կողմից գործված
ինքնասպանության դեպքերն են ազդում այս երեւույթի աճի վրա:
«Չեմ կարող համաձայնվել դրա հետ, քանի որ մենք ձգտում ենք նրան, որ մարդիկ տանը բուժվեն, ոչ թե
հոգեբուժարանում: Թվի աճ դա երբեք չի տա, կարող է 1-2 դեպքով ավելի լինի»,- ասաց Եղյանը:
Մադաթյանը կարծում է` խնդիր է նաեւ այն, որ ինքնասպանության փորձը կանխելու համար հատուկ
պատրաստվածություն անցնող ոստիկան-հոգեբաններ չկան:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայության գծով պետի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը համամիտ է
հոգեբանի հետ, սակայն նա մատնանշում է այն դեպքերը, երբ ոստիկանների աշխատանքի շնորհիվ
ինքնասպանության փորձեր են կանխվել: Հենց վերջերս ոստիկանները Կիեւյան կամրջից նետվել ցանկացող 27-
ամյա կնոջ կյանքն են փրկել:
«Պարեկապահակային ծառայության 3-րդ վաշտի տղաները, ծառայություն կատարելիս, Կիեւյան կամրջի մոտ
նկատել են կնոջը` ինքնասպանության փորձ կատարելուց: Բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի
բաժին»,- պատմեց Մարտիրոսյանը:
Ոստիկանները, հոգեբանները եւ սոցիոլոգները միակարծիք են մի հարցում` լրատվամիջոցները շատ մանրամասն
են նկարագրում ինքնասպանության դեպքերը, ինչը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: Վերջիններս
խնդրում են ԶԼՄ-ներին` բավարարվել զուտ տեղեկատվություն հաղորդելով, քանզի ոմանք մանրամասները լսելիս
իրենց ցավի լուծումն էլ են տեսնում ինքնասպանության մեջ:


                                                           http://www.azatutyun.am/content/article/24619303.html
19 Հունիս, 2012


   Երիտասարդները հաճախ ինքնասպան են լինում՝ կրոնական դրդապատճառներով
                            պայմանավորված


Այսօր Հայաստանում երիտասարդներն ինքնասպանություն են գործում կրոնական դրդապատճառներով պայ-
մանավորված. նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց հոգեբան Միհրդատ
Մադաթյանը:

«Շատ երիտասարդներ մտնում են տարաբնույթ երիտասարդական շարժումների մեջ, դրանցից է,օրինակ,
Էմոն: Նրանք դա (ինքնասպանության դիմելը- Tert.am) անում են հաճախ հանուն այդ շարժման գաղափարի:
Կան երիտասարդներ, ովքեր այնքան «գրագետ» են ինքնասպանություն գործում, որ զգացվում է՝ կամ տեսել,
կամ կարդացել են այդ մասին: Սրան ևս պետք է ուշադրություն դարձնել»,- ասաց հոգեբանը:

Վերջինս համոզված է, որ ինքնասպանությունների թվի ավելացման գործում իրենց մեծ դերն ունեն զանգվա-
ծային լրատվամիջոցները և ցուցադրվող ֆիլմերը, որոնցում հաճախ են ներկայացվում ինքնասպանության
դեպքեր:

Շարունակելով հոգեբանի միտքը` սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ևս նշեց, որ այսօր գոյություն ունի ինքնա-
սպանություն գործել ցանկացողների բլոգ, որտեղ տրվում են խորհուրդներ, օրինակ՝ թե ինչպե՞ս դա անել,
կտակ գրե՞լ, թե՝ ոչ և այլն:

«Ամբողջ աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1 մլն 200 հազ. մարդ: Դա շատ ավելին է, քան ցանկա-
ցած տիպի վարակից արձանագրվող մահացությունների թիվը: Բայց պետք է նշենք, որ կրոնը ևս մեծ նշանա-
կություն ունի: Օրինակ, բողոքականներն ավելի շատ են ինքնասպան լինում, կաթոլիկները՝ ավելի քիչ: Կան
մուսուլմանական երկրներ, որտեղ ինքնասպանություններ չեն գրանցվում: Հայաստանում, քանի որ մարդիկ
ավելի շփվող են, միշտ գտնում են մեկին, որ իրենց օգնի»,- ասաց Ադիբեկյանն ու նշեց, թե Հայաստանում ինք-
նասպանություն գործող անձանց թիվը գնալով աճում է:

Սոցիոլոգը փոխանցեց հետևյալ տվյալը՝ 2011թ.-ին Հայաստանում ինքնասպան է եղել 195 մարդ:

Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով դեռահասների ինքնասպանությունների փաստերին, նշեց, որ Հայաս-
տանում պատանիների ինքնասպանության պատճառը, մեծամասամբ, ծնողների անտարբերությունն է՝ երե-
խայի ձևավորման տարիքում:

«Մեր հարցումներում՝ դպրոցի շրջանավարտների մեծ մասը պատկերացում չունի իր ապագայի մասին, իր կնոջ
իդեալի, իր տղամարդու իդեալի մասին: Նրանք «բառադի» մեծանում են: Հաճախ հայրը կարծում է, որ ինքը
հացը բերեց դրեց սեղանին, դրանով վերջացավ իր անելիքը»,- նկատում է Ադիբեկյանը:

Անդրադառնալով միջին տարիքից բարձր մարդկանց շրջանում տեղի ունենցող ինքնասպանության դեպքերին,
սոցիոլոգը նշեց, որ ավելի շատ ինքնասպան են լինում սոցիալական խնդիրների պատճառով:

«Տղամարդը, երբ դատարկ գրպանով գալիս է տուն և երեխան սոված է, նա չի կարողանում այդ տանջանքին
երկար ժամանակ դիմանա և դիմում է նման քայլի: Կանայք ավելի հաճախ ինքնասպան են լինում երեխայի
ծնունդից, աբորտներից հետո և ամսեկան ցիկլի ժամանակ»,- ասաց սոցիոլոգն ու տղամարդկանց հորդորեց՝
նման պահերին կանանց նկատմամբ ավելի ուշադիր ու քնքուշ լինել և չհամաձայնվել, որ նրանք գնան
աբորտի:

                                                       http://www.tert.am/am/news/2012/06/19/inqnaspan-eritasard/
19 Հունիս, 2012




           Ավելի հաճախ ինքնասպան են լինում կանայք և բողոքականները

                                               2011 թվականի առաջին կիսամյակում Հայաստա-
                                               նում արձանագրվել է ինքնասպանության 195 և
                                               ինքնասպանության փորձի 235 դեպք: Աշխարհում
                                               տարեկան ինքնասպան է լինում 1 մլն մարդ:

                                               Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, ինքնա-
                                               սպանություն ավելի շատ գործում են բողոքական-
                                               ները և կանայք:

                                             «Հոգեկան, ժառանգական նախադրյալ ունեցողնե-
                                             րի միայն 20 տոկոսն է դառնում ինքնասպան: Ինք-
                                             նասպանությունը ավելի քիչ է հանդիպում իսլա-
                                             մական երկրներում, որտեղ շատ մեծ կարևորու-
                                             թյուն են տալիս, թե ով է տվել կյանքը, ով ունի այն
                                             վերցնելու իրավունք: Պատճառները տարբեր են
`ցանկանում են խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցերը, չիրականցած իղձեր ունեն,
թշնամացած վերաբերմունքը, որ հանդիպում է դեռահասների մոտ: 40 տարեկանից հետո հանդիպող
պատճառներից է նաև կյանքի գերհանգեցումը, ինչպես նաև հասուն տարիքում հանդիպող
պատճառներից է այն, երբ ծնողը դատարկաձեռն գալիս է տուն և երեխաները հարցնում են, իսկ ինչ
մենք պետք է ուտենք: Կանայք ավելի շատ են հակված ինքնասպանության, հատկապես աբորտից,
ծննդաբերությունից հետո և դաշտանային ցիկլի ժամանակ, երբ գտվում են սթրեսային վիճակում: Այդ
պատճառով նրանց այդ ժամանակ պետք է ավելի մեղմ վերաբերվել: Ինքնասպանություն գործել
ցանկացողների 80 տոկոսը հրաժարվում է այդ մտքից, եթե խոսում է մասնագետի հետ»,-այսօր
լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով, արվեստի և ԶԼՄ-ների դերը ինքնասպանությունների խթանման հարցում ևս մեծ է. Ցուցա-
դրում են ինքնասպանություն գործող մարդկանց, որոնք ոգեշնչում են հոգեկան երկարատև խնդիրներ
ունեցող մարդուն: «Ինքնասպանությունների մասին պետք է հակիրճ գրել, այլ ոչ թե մանրամասն նկա-
րագրել դեպքը, որ մյուսն էլ այդ օրինակին հետևի»,-ասաց նա:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով, ինքնասպանությունը միշտ լինում է հանկարծակի, անգամ
ինքնասպանություն գործողի համար:

«Մարդուն ինքնապահպանման մեխանիզմները տրված են ի ծնե, և հետագայում մարդու արժեհամա-
կարգում ի հայտ են գալիս ավելի թանկ արժեքներ և երբ դրանց հետ կապված խնդիրներ են լինում, մի-
գուցե նաև տևական լուրջ հոգեբանական խնդիրներ են առկա լինում, մարդը գնում է ինքնասպանու-
թյան: Ինքնասպանությունների թվի աճը կապված է նաև կրոնական սեկտաների գործունեության հետ,
էմոների, գոթերի շարժումների հետ, որտեղ սուիցիդալ գաղափարախոսություն կա: Ինքնասպանություն
գործում են նաև այն մարդիկ, ովքեր սովոր չեն դժվարությունների և չեն իմանում, իրենց ինչպես
դրսևորել այդ վիճակում: Ինքնասպանությունը շատ հանկարծակի է լինում, և եթե հոգեբանի կուլտուրան
ավելի լավ մտած լիներ մեր կյանք, այդ դեպքերը ավելի քիչ կլինեին, որովհետև հարզատների հետ
խոսելը դեռ քիչ է»,-ասաց նա:

                                                 http://www.aysor.am/am/news/2012/06/19/adibekyan-madatyan/
19 Հունիս, 2012




Հոգեբան. Եթե հոգեբանին հաճախելու կուլտուրան Հայաստանում տարածված լիներ,
                   ինքնասպանության դեպքերը քիչ կլինեին
                                Հայաստանում ինքնասպանության դեպքերի թվի մեծացումը հիմնականում կապված
                                է երկրում տիրող սոցիալ – տնտեսական վիճակի հետ, բայց առկա են նաև այլ
                                պատճառներ: Մեծ ազդեցություն, հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով, ունեն
                                նաև շրջապատն ու կրոնական ուղղվածությունը, ինչպես նաև կապը սուիցիդալ
                                գաղափարախոսությամբ ենթամշակութային խմբերի հետ, ինչպիսիք են էմոների,
                                գոթերի շարժումները:

                                  «Մարդուն ինքնապահպանման մեխանիզմները տրված են ի ծնե, և հետագայում
                                  մարդու արժեհամակարգում ի հայտ են գալիս ավելի թանկ արժեքներ և երբ դրանց
հետ կապված խնդիրներ են լինում, միգուցե նաև տևական լուրջ հոգեբանական խնդիրներ են առկա լինում, մարդը գնում է
ինքնասպանության», - նշեց նա և հավելեց, որ ինքնասպանություն գործում են նաև այն մարդիկ, ովքեր սովոր չեն դժ-
վարությունների և չեն իմանում, իրենց ինչպես դրսևորել այդ վիճակում:

«Ինքնասպանությունը շատ հանկարծակի է լինում, և եթե հոգեբանի կուլտուրան ավելի լավ մտած լիներ մեր կյանք, այդ
դեպքերը ավելի քիչ կլինեին, որովհետև հարզատների հետ խոսելը դեռ քիչ է»,-ասաց նա:

Ըստ հոգեբանի, Հայաստանում սուիցիդածին մթնոլորտի ձևավորման վրա ազդում են նաև արտասահմանյան ֆիլմերը,
հանրամատչելի դարձած հատուկ գրականությունը, որտեղ մանրամասնորեն նկարագրված է ինքնասպանության փորձերը,
երբեմն` ծնողների անտարբերությունը կազմավորվող երիտասարդի նկատմամբ:

                                                      http://www.panorama.am/am/health/2012/06/19/mihrdat-madatyan/




                                                       19 Հունիս, 2012




       ՀՈԳԵԲԱՆ. ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԸ ԿԱՊՎԱԾ Է ԱՂԱՆԴՆԵՐԻ
                            ԲԱԶՄԱՑՄԱՆ ՀԵՏ

                         Երկրորդ բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը Հայաստանում
                         ինքնասպանությունների թվի աճը կապում է աղանդների բազմացման, տարբեր
                         ենթամշակույթների տարածման հետ, որոնց հետևորդներ են դառնում պատանիները:

                             Հոգեբանը ինքնասպանությունների թվի աճը բացատրում է նաև նրանով, որ Հայաս-
                             տանում բացակայում է հոգեբանի և հոգեբույժի դիմելու կուլտուրան. «Այսօր կան շատ
հոգեկան և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք այդպես էլ համապատասխան օգնություն չեն ստա-
նում, և, ի վերջո, դիմում են հուսահատ քայլին` ինքնասպանությանը»:

Ասուլիսի մյուս բանախոս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նույնպես կարծում է, որ ինքնասպանությունների մեծ մասը
կարելի է կանխել, եթե ժամանակին մարդուն համապատասխան բարոյահոգեբանական օգնություն ցուցաբերվի.
«Ինքնասպանություն գործել պատրաստվող մարդկանց 80 տոկոսը մարդկանց հետ զրուցելուց հետո ետ է կանգնում
իր որոշումից»:

                                                              http://www.armtown.com/news/am/pan/20120619/112483
19 Հունիս, 2012

                  Տարեկան 1 միլիոն 200 հազար մարդ ինքնասպան է լինում
Այսօր կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը և «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն
                           Ադիբեկյանը մամուլի ասուլիսում խոսեցին ինքնասպանության փորձի հիմնական դրդա-
                           պատճառների մասին: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ հոգեկան և ժառանգական
                           նախադրյալներ ունեցողների միայն 10-20 տոկոսն է դառնում հիվանդ կամ ինքնասպան՝
                           կախված    սոցիալական      պայմաններից:   Նա    նշեց,   որ  կաթոլիկների   մոտ
                           ինքնասպանություններն ավելի քիչ են, քան բողոքականների մոտ, առավել քիչ են
                           իսլամական երկրներում, քանի որ մեծ նշանակություն ունի կրոնական գործոնը: Շատ են
                           ինքնասպանություններ     գործում   Ճապոնիայում,     որտեղ    ինքնասպանությունը
                           հանցագործություն չի համարվում:

                           «Հայաստանն ավելի մոտ է իսլամական երկրներին, քանի որ պահպանվում են վաղ
քրիստոնեական արժեքները, ըստ որի՝ կյանքը գերագույն արժեք է, որն Աստված է տվել, և նա իրավունք ունի խլել»,-ասաց
պարոն Ադիբեկյանը: Նա հայտնեց, որ եթե Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում 100 հազար բնակչին բաժին է
ընկնում 25-35 ինքնասպանության դեպք, ապա Հայաստանում որոշ տվյալների համաձայն 100 հազար բնակչին՝ 2-3
ինքնասպանության դեպք, իսկ որոշ տվյալներով էլ՝ 6 դեպք:

Սոցիոլոգն ասաց, որ ամբողջ աշխարհում տարեկան 1 միլիոն 200 հազար մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ:
Պատճառները տարբեր են՝ խուսափել պատժից, տնտեսական հարցեր, սեր, թշնամական վերաբերմունք ինքն իր
նկատմամբ, կյանքի գերհագեցում: Նա հայտնեց, որ 2010 թվականին ինքնասպանություննրի թիվը կազմել է 195 դեպք,
2011 թվականին՝ 220 դեպք:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը կարծում է, որ այստեղ մեծ կապ ունի կրոնական կառույցների գործունեությունը,
երիտասարդական կազմակերպությունները՝ էմոները, գոթերը, որոնք նպաստում են ինքնասպանությունների թվի աճին,
ինչպես նաև չպետք է մոռանալ հոգեկան հվանդներին, որոնց երբեմն ժամանակին անհրաժեշտ օգնություն չի
ցուցաբերվում:
                 http://mardik.am/am/հասարակություն/item/141303-տարեկան-1-միլիոն-200-հազար-մարդ-ինքնասպան-է-լինում




                                                                     19 Հունիս, 2012



  Սոցիալական վիճակը և տնտեսական ճգնաժամը` ինքնասպանությունների պատճառ
                          Անցյալ տարի Հայաստանում ինքնասպանությունների թիվը եղել է 195, իսկ 2010 թվակա-
                          նին` 220: Այս վիճակագրությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկա-
                          յացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

                          «Երկրագնդում տարեկան 1 միլիոն 200 հազար մարդ կյանքը վերջացնում է ինքնասպանու-
                          թյամբ: Պատճառները ուսումնասիրված են` խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր,
                          իղձերի խնդիրն է` չկիսված սերը, թշնամական վերաբերմունքը, երբ թիրախ ես ընտրում ոչ
                          թե թշնամուն, այլ ինքդ քեզ», – ասել է Ահարոն Ադիբեկյանը:

Վերջինս նաև նշել է, որ ինքնասպանությունների աճը պայմանավորված է տնտեսական ճգնաժամերով:

«Մեր խնդիրը ո՞րն է: Եթե մեկը մեզ գալիս է օգնություն խնդրելու` դուռը չփակենք, բերաններս, սրտներս չփակենք,գոնե
մեր հնարավորությունների սահմաններում մի բանով օգնենք: Եթե դա անենք, շատ հնարավոր է, որ ինքնասպանություն-
ների թիվը նվազի», – ասել է սոցիոլոգը:

Ասուլիսին ներկա հոգեբան Միհրդատ Մադաթյանը, իր հերթին, փորձել է բացատրել Հայաստանում վերջին շրջանում ինք-
նասպանությունների թվի աճը.

«Երևի թե շատացումը կապված է Հայաստանում լայնորեն տարածված որոշակի կրոնական սեկտաների գործունեության,
որոշակի երիտասարդական շարժումների` էմոներ, գոթեր, էս շարժումների հետ, որտեղ սուիցիդալ գաղափարախոսություն
կա: Մարդիկ դրան գնում են գիտակցված: Իհարկե, կա նաև տարիքային խնդիրներ, կան նաև հոգեբանական խնդիրներ,
որ դրան նպաստում են: Գումարած սոցիալական վիճակը, երբ որ մարդն անելանելի տուպիկային վիճակի մեջ է ընկնում»:

                                       http://www.epress.am/2012/06/19/Սոցիալական-վիճակը-և-տնտեսական-ճգնաժա.html
19 Հունիս, 2012


    Իսկական ինքնասպանը երբեք չի հայտարարում իր անելիքի մասին. Հոգեբան


                                                «Ինքնասպանությունների թվի աճին նպաստում
                                                են կրոնական և երիտասարդական (էմո, գոտեր)
                                                շարժումները: Ազդեցություն են ունենում նաև
                                                տարիքային,     սոցիալական,    հոգեբանական
                                                գործոնները: Երբ մարդն անելանելի վիճակում է
                                                գտնվում,     աբսուրդային    որոշումներ   է
                                                կայացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպ-
                                                ման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ
                                                Մադաթյանը:

                                             Հոգեբանի կարծիքով` ինքնասպանություն գործող
                                             անձը հոգեբանական խնդիրներ ունի, քանի որ
                                             սթափ մարդը երբեք այդ քայլին չի դիմի. «Կա
                                             ինքնասպանության մի տեսակ, երբ մարդը
                                             նախօրոք զգուշացնում է, կարծեք թատերական
                                             ներկայացում լինի, մարդը հիստերիայի մեջ է
ընկնում: Իսկական ինքնասպանը երբեք չի հայտարարում իր անելիքի մասին»:

Բանախոսը խնդիր համարեց այն, որ ոստիկանությունը չունի իր հոգեբան-միջնորդները:

«Երբեմն ծնողներն էլ ճիշտ չեն գնահատում իրավիճակը և երեխային հոգեբանի մոտ չեն տանում,- նշեց
հոգեբանը և հավելեց. - Հաճախ երեխաներն ինքնասպանություն են գործում այն պարագաներում, երբ
զուրկ են լինում իրական կյանքի պատկերացումներից և մատնված են լինում բացարձակ
անուշադրության: Եթե ընտանիքում սեր լինի, երեխան առողջ կլինի և ծնողի մեջ էլ ընկեր կտեսնի»:

Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ևս նկատեց, որ ծնողները հաճախ անտարբեր են
լինում իրենց երեխաների նկատմամբ. «Դպրոցահասակների շրջանում մի հարցում էինք անցկացրել, 60
տոկոսը ապագայի, ընտանիքի, կնոջ իդեալի մասին պատկերացումներ չուներ: Ծնողին հարցնում ենք`
երբ է ձեր աղջկա դաշտանը սկսվել, ասում է` չգիտեմ: Ինչպե՞ս կարելի է չիմանալ»:

Սոցիոլոգը նշեց նաև, որ Արցախում ինքնասպանությունների թիվն ավելի քիչ է:

Վերջում հավելենք, որ, ըստ սոցիոլոգի, Հայաստանը ինքնսպանությունների թվի աճի առումով 86-րդ
տեղում է, մեզանից առաջ է գտնվում Վրաստանը, իսկ անմիջապես հետո` Ադրբեջանը:


                                                                     http://haynews.am/hy/1340103952
19 Հունիս, 2012



                Թե ինչն է դրդում մարդկանց ինքնասպանություն գործել


                            Բողոքականներն ավելի շատ են ինքնասպան լինում, քան կաթոլիկները։
                            Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց
                            «Սոցիոմետր» սոցիոլոգիական կազմակերպության ղեկավար, սոցիոլոգ
                            Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով «Ինչու են Հայաստանում օր օրի շատանում
                            ինքնասպանության      փորձի     դեպքերը:Որոնք     են     հիմնական
                            դրդապատճառները» թեմայի շուրջ:Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝
                            ժառանգական հոգեկան խնդիրների նախադրյալ ունեցողների 20%-ն է
                            գործում ինքնասպանություն, կաթոլիկների մոտ ինքնասպանությունը
                            ավելի ցածր տոկոս է կազմում, քան բողոքականների մոտ, ինչպես
                            Հունգարիայում,    Էստոնիայում,    Գերմանիայում։Ըստ     բանախոսի՝
                            ինքնասպանությունների ցուցանիշները բարձր են նաև այն երկրներում,
                            որտեղ ինքնասպանությունը չի համարվում հանցագործություն՝ ինչպես
Ճապոնիայում, որտեղ ամեն տարի տասնյակ հազար ճապոնացիներ ինքնասպան են
լինում:«Հայաստանյան որոշ տվյալներով` Հայաստանում հարյուր հազար բնակչից վեցը ինքնասպան է
լինում։ Պատճառներն են՝ խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր, իղձեր, սեր, թշնամացած
վերաբերմունք: Տնտեսական ճգնաժամերը ևս բերում են ինքնասպանությունների թվի աճի, ավելի
բարենպաստ պայմաններում ապրողները ևս դիմում են ինքնասպանության: Այս պատճառով
ինքնասպանությունները շատացել էին 19-րդ դարի վերջին:Մենք իրավունք չունենք դատապարտելու այդ
մարդկանց։ Մենք պետք է մթնոլորտ ստեղծենք, որ կյանքը արժեք է, և այն պետք է ապրել։ Պետք է
օգնություն խնդրողի առջև դուռ չփակել և օգնել. եթե դա մենք անենք, ապա ինչ-որ չափով խնդիրը
կլուծվի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով. երբ մարդը ֆիլմում տեսնում է, որ իր նման մեկը
ֆիլմում ինքնասպան է լինում, ինքն էլ է դիմում ինքնասպանության` դա համարելով օրինաչափ։ Ըստ
Ահարոն Ադիբեկյանի ուսումնասիրությունների` Հայաստանն ինքնասպանության ցուցանիշով 86-րդ
տեղում է։Համատեղ ասուլիսի ընթացքում հոգեբան Միհրդատ Մադաթյանն ասաց, որ մարդու
ինքնապահպանման մեխանիզմները գալիս են կյանքի սկզբից, սակայն կյանքի ընթացքում նոր արժեքներ
են ձևավորվում, և հաճախ մարդիկ հասնում են այն աստիճանի, որ դիմում են ինքնասպանության:«Պետք է
ունենան լուրջ հոգեբանական խնդիրներ նման քայլի դիմելու համար: Երևի թե թվի մեծացումը կապված է
լայնորեն տարածված կրոնական սեկտաների, երիտասարդական խմբերի գործունեության հետ,
ինչպիսիք են էմոները և այլն, որտեղ առկա է սուիսիդալ գաղափարախոսություն»,- նկատեց Միհրդատ
Մադաթյանը:
                                                 http://hayeli.am/թե-ինչն-է-դրդում-մարդկանց-ինքնասպանու/
19 Հունիս, 2012




                  Ինչո՞ւ են երիտասարդները դիմում ինքնասպանության

                                          Հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն
                                          այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են
                                          ինքնասպանություն                                գործելու
                                          երիտասարդների դրդապատճառներին:

                                           -Շատ երիտասարդներ մտնում են տարաբնույթ երիտասարդական
                                          շարժումների մեջ։ Դրանցից է, օրինակ, «Էմոե–ն: Նրանք հաճախ
                                          ինքնասպան են լինում հանուն այդ շարժման գաղափարի,- նշել է
                                          Մադաթյանը։

                                          Հոգեբանը համոզված է, որ ինքնասպանությունների թվի
                                          ավելացման գործում իրենց մեծ դերն ունեն զանգվածային
                                          լրատվամիջոցները և ցուցադրվող ֆիլմերը, որոնցում հաճախ են
                                          ներկայացվում ինքնասպանության դեպքեր:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ իր հերթին նշել է, որ այսօր գոյություն ունի ինքնասպանություն գործել
ցանկացողների բլոգ, որտեղ տրվում են խորհուրդներ, օրինակ՝ ինչպե՞ս դա անել, կտակ գրե՞լ, թե՞ ոչ, և այլն:

-Ամբողջ աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1 մլն 200 հազ. մարդ: Դա շատ ավելին է, քան ցանկացած
տիպի վարակից արձանագրվող մահացությունների թիվը,-ասել է Ադիբեկյանն ու հավելել, որ Հայաստանում ինքնա-
սպանություն գործող անձանց թիվը գնալով աճում է:

Ըստ Ադիբեկյանի ներկայացրած տվյալների՝ 2011թ. Հայաստանում ինքնասպան է եղել 195 մարդ:

Անդրադառնալով դեռահասների ինքնասպանությունների փաստերին՝ Ադիբեկյանը նշել է, որ Հայաստանում պա-
տանիների ինքնասպանության պատճառը, մեծամասամբ, ծնողների անտարբերությունն է երեխայի ձևավորման
տարիքում.

 -Մեր հարցումներում դպրոցի շրջանավարտների մեծ մասը պատկերացում չունի իր ապագայի մասին, իր կնոջ
իդեալի, իր տղամարդու իդեալի մասին: Նրանք «բառադի» մեծանում են: Հաճախ հայրը կարծում է, որ ինքը հացը
բերեց-դրեց սեղանին, դրանով վերջացավ իր անելիքը:

 Անդրադառնալով միջին տարիքից բարձր մարդկանց շրջանում տեղի ունենցող ինքնասպանության դեպքերին՝ սո-
ցիոլոգը նշել է, որ ավելի շատ ինքնասպան են լինում սոցիալական խնդիրների պատճառով.

-Տղամարդը, երբ դատարկ գրպանով գալիս է տուն, և երեխան սոված է, նա չի կարողանում այդ տանջանքին երկար
ժամանակ դիմանա և դիմում է նման քայլի: Կանայք ավելի հաճախ ինքնասպան են լինում երեխայի ծնունդից,
աբորտներից հետո և ամսական ցիկլի ժամանակ։

                                                  http://7or.am/am/news/view/36802/ինքնասպանություն-Ադիբեկյան

More Related Content

Viewers also liked

Viewers also liked (15)

A queda da Monarquia - Vero Flores
A queda da Monarquia - Vero FloresA queda da Monarquia - Vero Flores
A queda da Monarquia - Vero Flores
 
Enem na sala de aula
Enem na sala de aulaEnem na sala de aula
Enem na sala de aula
 
Bicicleta Popular
Bicicleta PopularBicicleta Popular
Bicicleta Popular
 
Apresentação sp
Apresentação spApresentação sp
Apresentação sp
 
DEVENGADO2014
DEVENGADO2014DEVENGADO2014
DEVENGADO2014
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետ
 
Mex
MexMex
Mex
 
Desiderata
DesiderataDesiderata
Desiderata
 
Silabus
SilabusSilabus
Silabus
 
Dinosaurios
DinosauriosDinosaurios
Dinosaurios
 
Utpl A Mi Hijo Segundo Bimestre
Utpl A Mi Hijo Segundo BimestreUtpl A Mi Hijo Segundo Bimestre
Utpl A Mi Hijo Segundo Bimestre
 
Будущее российского рыболовства
Будущее российского рыболовстваБудущее российского рыболовства
Будущее российского рыболовства
 
Beautiful 2
Beautiful 2Beautiful 2
Beautiful 2
 
Planteamiento del problema
Planteamiento del problemaPlanteamiento del problema
Planteamiento del problema
 
Site TVCoop
Site TVCoopSite TVCoop
Site TVCoop
 

More from drMadatyan

Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...drMadatyan
 
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում էՀայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում էdrMadatyan
 
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանԻ՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանdrMadatyan
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտdrMadatyan
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունdrMadatyan
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըdrMadatyan
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելdrMadatyan
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"drMadatyan
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարdrMadatyan
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըdrMadatyan
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինdrMadatyan
 
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըԱմուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըdrMadatyan
 
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցՏղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցdrMadatyan
 
Ամենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըԱմենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըdrMadatyan
 
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետՀարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետdrMadatyan
 
Շամիրամ կանայք
Շամիրամ կանայքՇամիրամ կանայք
Շամիրամ կանայքdrMadatyan
 

More from drMadatyan (16)

Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
Chiar şi cel mai plăcut sunet poate afecta sănătatea. psihoterapeutul mihrdat...
 
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում էՀայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է
 
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանԻ՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանություն
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածել
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
 
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըԱմուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
 
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցՏղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
 
Ամենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըԱմենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսները
 
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետՀարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
 
Շամիրամ կանայք
Շամիրամ կանայքՇամիրամ կանայք
Շամիրամ կանայք
 

Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"

  • 1. 19 Հունիս, 2012 Հասարակության անտարբերությունը հանգեցնում է ինքնասպանության դեպքերի ավելացմանը ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Հայաստանում ինքնասպանությունների թվի ավելացման պատճառը, բացի սոցիալական եւ հոգեբա- նական խնդիրներից, տարբեր կրոնական կազմակերպու- թյունների ինքնասպանամետ գաղափարախոսությունն է: «Ինքնասպանության պատճառը հաճախ հոգեկան կամ հոգեբանական լուրջ խանգարումներն են»,-«Արմեն- պրես»-ի փոխանցմամբ հունիսի 19 –ին հրավիրված ասուլիսում ասաց թիվ 2 բուժմիավորման հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Սոցիոլոգ Ահարաոն Ադիբեկյանի խոսքով, եթե ինքնասպանություն կատարածների 100-ից 80-ը ստանային մասնագիտական` հոգեբանական աջակցություն, ապա չէին դիմի այդ քայլին: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում տարեկան ինքնասպանություն է կատարում մոտ 1 միլիոն 200 հազար մարդ, ինչը «լուրջ, մտածելու տեղիք տվող ցուցանիշ է»: «Ինքնասպանության հիմնական պատճառը` պատժից խուսափելն է, ինքնասպանությունների աճին բերում են նաեւ չկատարված իղձերը, տնտեսական ճգնաժամերը »,- շեշտեց Ադիբեկյանը: Համաձայն համաշխարհային վիճակագրության` ինքնասպանության պատճառները հիմնականում նույնն են , սակայն սոցիոլոգը կարծում է, որ Հայաստանում արդիական է ծնողների անտարբերությունը երեխա- յի` որպես մարդ ձեւավորման գործում: Բանախոսները, հատկապես դեռահասներին ինքնասպանու- թյուններից հետ պահելու համար առաջարկում են իրենց «բաղադրատոմսը», որն է` «ընտանիքում տիրող սիրո եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ապահովումը»: «Մենք իրավունք չունենք դատապարտել այս մարդկանց, պարզապես պետք է սրտներս չփակենք եւ մեր հնարավորությունների սահմաններում օգնենք նրանց»,- պարզաբանեց Ադիբեկյանը: Նրա խոս- քով` կանայք ավելի հակված են դիմելու ինքնասպանության, մասնավորապես` ծննդաբերությունից, հղիության արհեստական ընդհատումից հետո, ինչպես նաեւ դաշտանային ցիկլի շրջանում, իսկ տղամարդիկ այդ քայլին են գնում առավելապես ֆինանսական խնդիրների պատճառներով: Համաձայն պաշտոնական վիճակագրության` 2011 թվականի ընթացքում գրանցվել է ինքնասպա- նության 195 դեպք, 2010-ին` 220: Հայաստանն ինքնասպանություն գործած երկրների ցանկում գրավում է 86-րդ տեղը` Վրաստանից հետո եւ Ադրբեջանից առաջ: http://armenpress.am/arm/news/684990/
  • 2. 19 Հունիս, 2012 Սթափ մարդը ինքնասպանության չի գնա. հոգեբան Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր խոսելով ինքնասպանությունների դեպքերի շատացման մասին՝ ասաց. «Մարդու ինքնապահպանման մեխանիզմները ի ծնե գալիս են իր հետ եւ հետագայում, կյանքի ընթացքում ձեւավորվում են արժեքներ, որոնք սկսում են ավելի թանկ դառնալ: Իսկ երբ այդ արժեքների հետ կապված խնդիրներ են լինում՝ մարդը գալիս է ընկճվածության մի աստիճանի, որն էլ բերում է ինքնասպանությանե: Իսկ ինքնասպանության կատարելու համար, ըստ հոգեբանի, պետք է ունենալ հոգեբանական կամ հոգեկան խանգարումներ, այլ կերպ չի լինում, սթափ մարդը նման քայլի չի գնում: «Ինքնասպանությունների շատացումը կախված է նաեւ Հայաստա- նում լայնորեն տարածված որոշակի կրոնական սեկտաների գոր- ծունեությունից, երիտասարդական շարժումների՝ էմոների, գոթերի շատացումից, որտեղ սուիցիդալ գաղափարախոսություն կա դրված, եւ մարդիկ գնում են դրան գիտակցված. Իհարկե, կան նաեւ տարիքային, հոգեբանական խնդիրեր, գումարած սոցիալական վիճակը, երբ մարդը անելանելի վիճակի մեջ է հայտնվումե,- նշեց Մադաթյանը: Հոգեբանը նաեւ փաստեց, որ այսօր ոստիկանությունը չունի համապատասխան մասնագետներ, ինքնասպանության փորձ անող մարդուն մասնագիտական օգնություն ցույց տալու համար: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ http://www.aravot.am/2012/06/19/82909/ 19 Հունիս, 2012 Ինչով է պայմանավորված ինքնասպանությունների թվի աճը Երկրորդ բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհր- դատ Մադաթյանը, Հայաստանում ինքնասպանությունների թվի աճը կապում է աղանդների բազմացման, տարբեր են- թամշակույթների տարածման հետ, որոնց հետևորդներ են դառնում պատանիները: Հոգեբանը ինքնասպանությունների թվի աճը բացատրում է նաև նրանով, որ Հայաստանում բացակայում են հոգեբա- նին և հոգեբույժին դիմելու կուլտուրան՝. «Այսօր կան շատ հոգեկան և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ, ո- րոնք այդպես էլ համապատասխան օգնություն չեն ստա- նում, և ի վերջո դիմում են հուսահատ քայլի՝ ինքնասպանությանը» Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ինքնասպանությունների մեծ մասը կարելի է կանխել, եթե ժամանակին մարդուն համապատասխան բարոյահոգեբանական օգնություն ցուցաբերվի. «Ինքնա- սպանություն գործել պատրաստվող մարդկանց 80 տոկոսը, մարդկանց հետ զրուցելուց հետո հետ է կանգնում իր որոշումից» http://online-tv.am/content/ինչո՞վ-է-պայմանավորված-ինքնասպանությունների-թվի-աճը
  • 3. 19 Հունիս, 2012 Հայաստանում ավելացել են ինքնասպանությունները Հայաստանում վերջին տարիներին աճել է ինքնասպանությունների թիվը. վիճակագրությունը փաստում է, որ ինքնասպանություն առավել հաճախ գործում են գործազուրկները: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը կարծում է, որ ինքնասպա- նությունների թիվը զգալիորեն կնվազի, եթե Հայաստանում հոգեկան առողջությանը հետեւելու կուլտուրայի պակասն այդքան ցածր չլիներ: «Եթե հոգեկան առողջությունը ապահովելու կուլտուրան ավելի լավ մտած լինի, այլ ոչ հայկական մենթալիտետով, թե« «մենք մեր հարազատների հետ խոսում ենք, նորմալ է…» բնականաբար, երեւի թե ինքնասպանությունների քանակն էլ բավականին կնվազի»,- ասում է Մադաթյանը: Մասնագետները կարծում են, որ ինքնասպանության շատ դեպքեր հնարավոր կլինի կանխել, եթե մարդիկ սկսեն ավելի ուշադիր լինել իրենց շրջապատի նկատմամբ: Մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով, սակայն, ըստ հոգեբանների եւ սոցիոլոգների, կյանքի գերհագեցումը, մեկուսացումը, տարրական մարդկային անտարբերությունն այսօր թվաբանական լուրջ աճ են տալիս այս չարիքին: Հայաստանում 2009-2011 թվականների ընթացքում աճել է ինքնասպանությունների թիվը: Ըստ Ազգային վիճա- կագրական ծառայության, եթե 2009-ին ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ արել է 498 մարդ, ապա 2010-ին այդ թիվը հասել է 592-ի, իսկ 2011-ին` 647-ի: 2012 թվականի տվյալները դեռ ամփոփված չեն: Ըստ նույն վիճակագրության, ինքնասպանության ավելի հաճախ դիմում են 30-65 տարիքային խմբի մարդիկ: Ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները: Սակայն մասնագետները ճիշտ չեն համարում խնդիրը միայն սոցիալական վիճակի հետ կապելը: Ինչպես հոգեբան Մադաթյանը նշեց, կա մեկ այլ լուրջ խնդիր. քիչ չեն մարդիկ, ովքեր առողջական վատ վիճակի պատճառով պետք է հոգեբուժարանում լինեին, սակայն հոգեբուժարանն այսօր չի ընդունում իր բոլոր հիվանդներին: Հոգեբույժ Մարուք Եղյանը չի կարծում, որ հոգեբուժարանից դուրս բուժվող մարդկանց կողմից գործված ինքնասպանության դեպքերն են ազդում այս երեւույթի աճի վրա: «Չեմ կարող համաձայնվել դրա հետ, քանի որ մենք ձգտում ենք նրան, որ մարդիկ տանը բուժվեն, ոչ թե հոգեբուժարանում: Թվի աճ դա երբեք չի տա, կարող է 1-2 դեպքով ավելի լինի»,- ասաց Եղյանը: Մադաթյանը կարծում է` խնդիր է նաեւ այն, որ ինքնասպանության փորձը կանխելու համար հատուկ պատրաստվածություն անցնող ոստիկան-հոգեբաններ չկան: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայության գծով պետի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը համամիտ է հոգեբանի հետ, սակայն նա մատնանշում է այն դեպքերը, երբ ոստիկանների աշխատանքի շնորհիվ ինքնասպանության փորձեր են կանխվել: Հենց վերջերս ոստիկանները Կիեւյան կամրջից նետվել ցանկացող 27- ամյա կնոջ կյանքն են փրկել: «Պարեկապահակային ծառայության 3-րդ վաշտի տղաները, ծառայություն կատարելիս, Կիեւյան կամրջի մոտ նկատել են կնոջը` ինքնասպանության փորձ կատարելուց: Բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին»,- պատմեց Մարտիրոսյանը: Ոստիկանները, հոգեբանները եւ սոցիոլոգները միակարծիք են մի հարցում` լրատվամիջոցները շատ մանրամասն են նկարագրում ինքնասպանության դեպքերը, ինչը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: Վերջիններս խնդրում են ԶԼՄ-ներին` բավարարվել զուտ տեղեկատվություն հաղորդելով, քանզի ոմանք մանրամասները լսելիս իրենց ցավի լուծումն էլ են տեսնում ինքնասպանության մեջ: http://www.azatutyun.am/content/article/24619303.html
  • 4. 19 Հունիս, 2012 Երիտասարդները հաճախ ինքնասպան են լինում՝ կրոնական դրդապատճառներով պայմանավորված Այսօր Հայաստանում երիտասարդներն ինքնասպանություն են գործում կրոնական դրդապատճառներով պայ- մանավորված. նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: «Շատ երիտասարդներ մտնում են տարաբնույթ երիտասարդական շարժումների մեջ, դրանցից է,օրինակ, Էմոն: Նրանք դա (ինքնասպանության դիմելը- Tert.am) անում են հաճախ հանուն այդ շարժման գաղափարի: Կան երիտասարդներ, ովքեր այնքան «գրագետ» են ինքնասպանություն գործում, որ զգացվում է՝ կամ տեսել, կամ կարդացել են այդ մասին: Սրան ևս պետք է ուշադրություն դարձնել»,- ասաց հոգեբանը: Վերջինս համոզված է, որ ինքնասպանությունների թվի ավելացման գործում իրենց մեծ դերն ունեն զանգվա- ծային լրատվամիջոցները և ցուցադրվող ֆիլմերը, որոնցում հաճախ են ներկայացվում ինքնասպանության դեպքեր: Շարունակելով հոգեբանի միտքը` սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ևս նշեց, որ այսօր գոյություն ունի ինքնա- սպանություն գործել ցանկացողների բլոգ, որտեղ տրվում են խորհուրդներ, օրինակ՝ թե ինչպե՞ս դա անել, կտակ գրե՞լ, թե՝ ոչ և այլն: «Ամբողջ աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1 մլն 200 հազ. մարդ: Դա շատ ավելին է, քան ցանկա- ցած տիպի վարակից արձանագրվող մահացությունների թիվը: Բայց պետք է նշենք, որ կրոնը ևս մեծ նշանա- կություն ունի: Օրինակ, բողոքականներն ավելի շատ են ինքնասպան լինում, կաթոլիկները՝ ավելի քիչ: Կան մուսուլմանական երկրներ, որտեղ ինքնասպանություններ չեն գրանցվում: Հայաստանում, քանի որ մարդիկ ավելի շփվող են, միշտ գտնում են մեկին, որ իրենց օգնի»,- ասաց Ադիբեկյանն ու նշեց, թե Հայաստանում ինք- նասպանություն գործող անձանց թիվը գնալով աճում է: Սոցիոլոգը փոխանցեց հետևյալ տվյալը՝ 2011թ.-ին Հայաստանում ինքնասպան է եղել 195 մարդ: Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով դեռահասների ինքնասպանությունների փաստերին, նշեց, որ Հայաս- տանում պատանիների ինքնասպանության պատճառը, մեծամասամբ, ծնողների անտարբերությունն է՝ երե- խայի ձևավորման տարիքում: «Մեր հարցումներում՝ դպրոցի շրջանավարտների մեծ մասը պատկերացում չունի իր ապագայի մասին, իր կնոջ իդեալի, իր տղամարդու իդեալի մասին: Նրանք «բառադի» մեծանում են: Հաճախ հայրը կարծում է, որ ինքը հացը բերեց դրեց սեղանին, դրանով վերջացավ իր անելիքը»,- նկատում է Ադիբեկյանը: Անդրադառնալով միջին տարիքից բարձր մարդկանց շրջանում տեղի ունենցող ինքնասպանության դեպքերին, սոցիոլոգը նշեց, որ ավելի շատ ինքնասպան են լինում սոցիալական խնդիրների պատճառով: «Տղամարդը, երբ դատարկ գրպանով գալիս է տուն և երեխան սոված է, նա չի կարողանում այդ տանջանքին երկար ժամանակ դիմանա և դիմում է նման քայլի: Կանայք ավելի հաճախ ինքնասպան են լինում երեխայի ծնունդից, աբորտներից հետո և ամսեկան ցիկլի ժամանակ»,- ասաց սոցիոլոգն ու տղամարդկանց հորդորեց՝ նման պահերին կանանց նկատմամբ ավելի ուշադիր ու քնքուշ լինել և չհամաձայնվել, որ նրանք գնան աբորտի: http://www.tert.am/am/news/2012/06/19/inqnaspan-eritasard/
  • 5. 19 Հունիս, 2012 Ավելի հաճախ ինքնասպան են լինում կանայք և բողոքականները 2011 թվականի առաջին կիսամյակում Հայաստա- նում արձանագրվել է ինքնասպանության 195 և ինքնասպանության փորձի 235 դեպք: Աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1 մլն մարդ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով, ինքնա- սպանություն ավելի շատ գործում են բողոքական- ները և կանայք: «Հոգեկան, ժառանգական նախադրյալ ունեցողնե- րի միայն 20 տոկոսն է դառնում ինքնասպան: Ինք- նասպանությունը ավելի քիչ է հանդիպում իսլա- մական երկրներում, որտեղ շատ մեծ կարևորու- թյուն են տալիս, թե ով է տվել կյանքը, ով ունի այն վերցնելու իրավունք: Պատճառները տարբեր են `ցանկանում են խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցերը, չիրականցած իղձեր ունեն, թշնամացած վերաբերմունքը, որ հանդիպում է դեռահասների մոտ: 40 տարեկանից հետո հանդիպող պատճառներից է նաև կյանքի գերհանգեցումը, ինչպես նաև հասուն տարիքում հանդիպող պատճառներից է այն, երբ ծնողը դատարկաձեռն գալիս է տուն և երեխաները հարցնում են, իսկ ինչ մենք պետք է ուտենք: Կանայք ավելի շատ են հակված ինքնասպանության, հատկապես աբորտից, ծննդաբերությունից հետո և դաշտանային ցիկլի ժամանակ, երբ գտվում են սթրեսային վիճակում: Այդ պատճառով նրանց այդ ժամանակ պետք է ավելի մեղմ վերաբերվել: Ինքնասպանություն գործել ցանկացողների 80 տոկոսը հրաժարվում է այդ մտքից, եթե խոսում է մասնագետի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, արվեստի և ԶԼՄ-ների դերը ինքնասպանությունների խթանման հարցում ևս մեծ է. Ցուցա- դրում են ինքնասպանություն գործող մարդկանց, որոնք ոգեշնչում են հոգեկան երկարատև խնդիրներ ունեցող մարդուն: «Ինքնասպանությունների մասին պետք է հակիրճ գրել, այլ ոչ թե մանրամասն նկա- րագրել դեպքը, որ մյուսն էլ այդ օրինակին հետևի»,-ասաց նա: Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով, ինքնասպանությունը միշտ լինում է հանկարծակի, անգամ ինքնասպանություն գործողի համար: «Մարդուն ինքնապահպանման մեխանիզմները տրված են ի ծնե, և հետագայում մարդու արժեհամա- կարգում ի հայտ են գալիս ավելի թանկ արժեքներ և երբ դրանց հետ կապված խնդիրներ են լինում, մի- գուցե նաև տևական լուրջ հոգեբանական խնդիրներ են առկա լինում, մարդը գնում է ինքնասպանու- թյան: Ինքնասպանությունների թվի աճը կապված է նաև կրոնական սեկտաների գործունեության հետ, էմոների, գոթերի շարժումների հետ, որտեղ սուիցիդալ գաղափարախոսություն կա: Ինքնասպանություն գործում են նաև այն մարդիկ, ովքեր սովոր չեն դժվարությունների և չեն իմանում, իրենց ինչպես դրսևորել այդ վիճակում: Ինքնասպանությունը շատ հանկարծակի է լինում, և եթե հոգեբանի կուլտուրան ավելի լավ մտած լիներ մեր կյանք, այդ դեպքերը ավելի քիչ կլինեին, որովհետև հարզատների հետ խոսելը դեռ քիչ է»,-ասաց նա: http://www.aysor.am/am/news/2012/06/19/adibekyan-madatyan/
  • 6. 19 Հունիս, 2012 Հոգեբան. Եթե հոգեբանին հաճախելու կուլտուրան Հայաստանում տարածված լիներ, ինքնասպանության դեպքերը քիչ կլինեին Հայաստանում ինքնասպանության դեպքերի թվի մեծացումը հիմնականում կապված է երկրում տիրող սոցիալ – տնտեսական վիճակի հետ, բայց առկա են նաև այլ պատճառներ: Մեծ ազդեցություն, հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով, ունեն նաև շրջապատն ու կրոնական ուղղվածությունը, ինչպես նաև կապը սուիցիդալ գաղափարախոսությամբ ենթամշակութային խմբերի հետ, ինչպիսիք են էմոների, գոթերի շարժումները: «Մարդուն ինքնապահպանման մեխանիզմները տրված են ի ծնե, և հետագայում մարդու արժեհամակարգում ի հայտ են գալիս ավելի թանկ արժեքներ և երբ դրանց հետ կապված խնդիրներ են լինում, միգուցե նաև տևական լուրջ հոգեբանական խնդիրներ են առկա լինում, մարդը գնում է ինքնասպանության», - նշեց նա և հավելեց, որ ինքնասպանություն գործում են նաև այն մարդիկ, ովքեր սովոր չեն դժ- վարությունների և չեն իմանում, իրենց ինչպես դրսևորել այդ վիճակում: «Ինքնասպանությունը շատ հանկարծակի է լինում, և եթե հոգեբանի կուլտուրան ավելի լավ մտած լիներ մեր կյանք, այդ դեպքերը ավելի քիչ կլինեին, որովհետև հարզատների հետ խոսելը դեռ քիչ է»,-ասաց նա: Ըստ հոգեբանի, Հայաստանում սուիցիդածին մթնոլորտի ձևավորման վրա ազդում են նաև արտասահմանյան ֆիլմերը, հանրամատչելի դարձած հատուկ գրականությունը, որտեղ մանրամասնորեն նկարագրված է ինքնասպանության փորձերը, երբեմն` ծնողների անտարբերությունը կազմավորվող երիտասարդի նկատմամբ: http://www.panorama.am/am/health/2012/06/19/mihrdat-madatyan/ 19 Հունիս, 2012 ՀՈԳԵԲԱՆ. ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԸ ԿԱՊՎԱԾ Է ԱՂԱՆԴՆԵՐԻ ԲԱԶՄԱՑՄԱՆ ՀԵՏ Երկրորդ բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը Հայաստանում ինքնասպանությունների թվի աճը կապում է աղանդների բազմացման, տարբեր ենթամշակույթների տարածման հետ, որոնց հետևորդներ են դառնում պատանիները: Հոգեբանը ինքնասպանությունների թվի աճը բացատրում է նաև նրանով, որ Հայաս- տանում բացակայում է հոգեբանի և հոգեբույժի դիմելու կուլտուրան. «Այսօր կան շատ հոգեկան և հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք այդպես էլ համապատասխան օգնություն չեն ստա- նում, և, ի վերջո, դիմում են հուսահատ քայլին` ինքնասպանությանը»: Ասուլիսի մյուս բանախոս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նույնպես կարծում է, որ ինքնասպանությունների մեծ մասը կարելի է կանխել, եթե ժամանակին մարդուն համապատասխան բարոյահոգեբանական օգնություն ցուցաբերվի. «Ինքնասպանություն գործել պատրաստվող մարդկանց 80 տոկոսը մարդկանց հետ զրուցելուց հետո ետ է կանգնում իր որոշումից»: http://www.armtown.com/news/am/pan/20120619/112483
  • 7. 19 Հունիս, 2012 Տարեկան 1 միլիոն 200 հազար մարդ ինքնասպան է լինում Այսօր կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը և «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը մամուլի ասուլիսում խոսեցին ինքնասպանության փորձի հիմնական դրդա- պատճառների մասին: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ հոգեկան և ժառանգական նախադրյալներ ունեցողների միայն 10-20 տոկոսն է դառնում հիվանդ կամ ինքնասպան՝ կախված սոցիալական պայմաններից: Նա նշեց, որ կաթոլիկների մոտ ինքնասպանություններն ավելի քիչ են, քան բողոքականների մոտ, առավել քիչ են իսլամական երկրներում, քանի որ մեծ նշանակություն ունի կրոնական գործոնը: Շատ են ինքնասպանություններ գործում Ճապոնիայում, որտեղ ինքնասպանությունը հանցագործություն չի համարվում: «Հայաստանն ավելի մոտ է իսլամական երկրներին, քանի որ պահպանվում են վաղ քրիստոնեական արժեքները, ըստ որի՝ կյանքը գերագույն արժեք է, որն Աստված է տվել, և նա իրավունք ունի խլել»,-ասաց պարոն Ադիբեկյանը: Նա հայտնեց, որ եթե Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 25-35 ինքնասպանության դեպք, ապա Հայաստանում որոշ տվյալների համաձայն 100 հազար բնակչին՝ 2-3 ինքնասպանության դեպք, իսկ որոշ տվյալներով էլ՝ 6 դեպք: Սոցիոլոգն ասաց, որ ամբողջ աշխարհում տարեկան 1 միլիոն 200 հազար մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ: Պատճառները տարբեր են՝ խուսափել պատժից, տնտեսական հարցեր, սեր, թշնամական վերաբերմունք ինքն իր նկատմամբ, կյանքի գերհագեցում: Նա հայտնեց, որ 2010 թվականին ինքնասպանություննրի թիվը կազմել է 195 դեպք, 2011 թվականին՝ 220 դեպք: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը կարծում է, որ այստեղ մեծ կապ ունի կրոնական կառույցների գործունեությունը, երիտասարդական կազմակերպությունները՝ էմոները, գոթերը, որոնք նպաստում են ինքնասպանությունների թվի աճին, ինչպես նաև չպետք է մոռանալ հոգեկան հվանդներին, որոնց երբեմն ժամանակին անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերվում: http://mardik.am/am/հասարակություն/item/141303-տարեկան-1-միլիոն-200-հազար-մարդ-ինքնասպան-է-լինում 19 Հունիս, 2012 Սոցիալական վիճակը և տնտեսական ճգնաժամը` ինքնասպանությունների պատճառ Անցյալ տարի Հայաստանում ինքնասպանությունների թիվը եղել է 195, իսկ 2010 թվակա- նին` 220: Այս վիճակագրությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկա- յացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Երկրագնդում տարեկան 1 միլիոն 200 հազար մարդ կյանքը վերջացնում է ինքնասպանու- թյամբ: Պատճառները ուսումնասիրված են` խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր, իղձերի խնդիրն է` չկիսված սերը, թշնամական վերաբերմունքը, երբ թիրախ ես ընտրում ոչ թե թշնամուն, այլ ինքդ քեզ», – ասել է Ահարոն Ադիբեկյանը: Վերջինս նաև նշել է, որ ինքնասպանությունների աճը պայմանավորված է տնտեսական ճգնաժամերով: «Մեր խնդիրը ո՞րն է: Եթե մեկը մեզ գալիս է օգնություն խնդրելու` դուռը չփակենք, բերաններս, սրտներս չփակենք,գոնե մեր հնարավորությունների սահմաններում մի բանով օգնենք: Եթե դա անենք, շատ հնարավոր է, որ ինքնասպանություն- ների թիվը նվազի», – ասել է սոցիոլոգը: Ասուլիսին ներկա հոգեբան Միհրդատ Մադաթյանը, իր հերթին, փորձել է բացատրել Հայաստանում վերջին շրջանում ինք- նասպանությունների թվի աճը. «Երևի թե շատացումը կապված է Հայաստանում լայնորեն տարածված որոշակի կրոնական սեկտաների գործունեության, որոշակի երիտասարդական շարժումների` էմոներ, գոթեր, էս շարժումների հետ, որտեղ սուիցիդալ գաղափարախոսություն կա: Մարդիկ դրան գնում են գիտակցված: Իհարկե, կա նաև տարիքային խնդիրներ, կան նաև հոգեբանական խնդիրներ, որ դրան նպաստում են: Գումարած սոցիալական վիճակը, երբ որ մարդն անելանելի տուպիկային վիճակի մեջ է ընկնում»: http://www.epress.am/2012/06/19/Սոցիալական-վիճակը-և-տնտեսական-ճգնաժա.html
  • 8. 19 Հունիս, 2012 Իսկական ինքնասպանը երբեք չի հայտարարում իր անելիքի մասին. Հոգեբան «Ինքնասպանությունների թվի աճին նպաստում են կրոնական և երիտասարդական (էմո, գոտեր) շարժումները: Ազդեցություն են ունենում նաև տարիքային, սոցիալական, հոգեբանական գործոնները: Երբ մարդն անելանելի վիճակում է գտնվում, աբսուրդային որոշումներ է կայացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպ- ման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Հոգեբանի կարծիքով` ինքնասպանություն գործող անձը հոգեբանական խնդիրներ ունի, քանի որ սթափ մարդը երբեք այդ քայլին չի դիմի. «Կա ինքնասպանության մի տեսակ, երբ մարդը նախօրոք զգուշացնում է, կարծեք թատերական ներկայացում լինի, մարդը հիստերիայի մեջ է ընկնում: Իսկական ինքնասպանը երբեք չի հայտարարում իր անելիքի մասին»: Բանախոսը խնդիր համարեց այն, որ ոստիկանությունը չունի իր հոգեբան-միջնորդները: «Երբեմն ծնողներն էլ ճիշտ չեն գնահատում իրավիճակը և երեխային հոգեբանի մոտ չեն տանում,- նշեց հոգեբանը և հավելեց. - Հաճախ երեխաներն ինքնասպանություն են գործում այն պարագաներում, երբ զուրկ են լինում իրական կյանքի պատկերացումներից և մատնված են լինում բացարձակ անուշադրության: Եթե ընտանիքում սեր լինի, երեխան առողջ կլինի և ծնողի մեջ էլ ընկեր կտեսնի»: Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ևս նկատեց, որ ծնողները հաճախ անտարբեր են լինում իրենց երեխաների նկատմամբ. «Դպրոցահասակների շրջանում մի հարցում էինք անցկացրել, 60 տոկոսը ապագայի, ընտանիքի, կնոջ իդեալի մասին պատկերացումներ չուներ: Ծնողին հարցնում ենք` երբ է ձեր աղջկա դաշտանը սկսվել, ասում է` չգիտեմ: Ինչպե՞ս կարելի է չիմանալ»: Սոցիոլոգը նշեց նաև, որ Արցախում ինքնասպանությունների թիվն ավելի քիչ է: Վերջում հավելենք, որ, ըստ սոցիոլոգի, Հայաստանը ինքնսպանությունների թվի աճի առումով 86-րդ տեղում է, մեզանից առաջ է գտնվում Վրաստանը, իսկ անմիջապես հետո` Ադրբեջանը: http://haynews.am/hy/1340103952
  • 9. 19 Հունիս, 2012 Թե ինչն է դրդում մարդկանց ինքնասպանություն գործել Բողոքականներն ավելի շատ են ինքնասպան լինում, քան կաթոլիկները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կազմակերպության ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով «Ինչու են Հայաստանում օր օրի շատանում ինքնասպանության փորձի դեպքերը:Որոնք են հիմնական դրդապատճառները» թեմայի շուրջ:Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ժառանգական հոգեկան խնդիրների նախադրյալ ունեցողների 20%-ն է գործում ինքնասպանություն, կաթոլիկների մոտ ինքնասպանությունը ավելի ցածր տոկոս է կազմում, քան բողոքականների մոտ, ինչպես Հունգարիայում, Էստոնիայում, Գերմանիայում։Ըստ բանախոսի՝ ինքնասպանությունների ցուցանիշները բարձր են նաև այն երկրներում, որտեղ ինքնասպանությունը չի համարվում հանցագործություն՝ ինչպես Ճապոնիայում, որտեղ ամեն տարի տասնյակ հազար ճապոնացիներ ինքնասպան են լինում:«Հայաստանյան որոշ տվյալներով` Հայաստանում հարյուր հազար բնակչից վեցը ինքնասպան է լինում։ Պատճառներն են՝ խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր, իղձեր, սեր, թշնամացած վերաբերմունք: Տնտեսական ճգնաժամերը ևս բերում են ինքնասպանությունների թվի աճի, ավելի բարենպաստ պայմաններում ապրողները ևս դիմում են ինքնասպանության: Այս պատճառով ինքնասպանությունները շատացել էին 19-րդ դարի վերջին:Մենք իրավունք չունենք դատապարտելու այդ մարդկանց։ Մենք պետք է մթնոլորտ ստեղծենք, որ կյանքը արժեք է, և այն պետք է ապրել։ Պետք է օգնություն խնդրողի առջև դուռ չփակել և օգնել. եթե դա մենք անենք, ապա ինչ-որ չափով խնդիրը կլուծվի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով. երբ մարդը ֆիլմում տեսնում է, որ իր նման մեկը ֆիլմում ինքնասպան է լինում, ինքն էլ է դիմում ինքնասպանության` դա համարելով օրինաչափ։ Ըստ Ահարոն Ադիբեկյանի ուսումնասիրությունների` Հայաստանն ինքնասպանության ցուցանիշով 86-րդ տեղում է։Համատեղ ասուլիսի ընթացքում հոգեբան Միհրդատ Մադաթյանն ասաց, որ մարդու ինքնապահպանման մեխանիզմները գալիս են կյանքի սկզբից, սակայն կյանքի ընթացքում նոր արժեքներ են ձևավորվում, և հաճախ մարդիկ հասնում են այն աստիճանի, որ դիմում են ինքնասպանության:«Պետք է ունենան լուրջ հոգեբանական խնդիրներ նման քայլի դիմելու համար: Երևի թե թվի մեծացումը կապված է լայնորեն տարածված կրոնական սեկտաների, երիտասարդական խմբերի գործունեության հետ, ինչպիսիք են էմոները և այլն, որտեղ առկա է սուիսիդալ գաղափարախոսություն»,- նկատեց Միհրդատ Մադաթյանը: http://hayeli.am/թե-ինչն-է-դրդում-մարդկանց-ինքնասպանու/
  • 10. 19 Հունիս, 2012 Ինչո՞ւ են երիտասարդները դիմում ինքնասպանության Հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ինքնասպանություն գործելու երիտասարդների դրդապատճառներին: -Շատ երիտասարդներ մտնում են տարաբնույթ երիտասարդական շարժումների մեջ։ Դրանցից է, օրինակ, «Էմոե–ն: Նրանք հաճախ ինքնասպան են լինում հանուն այդ շարժման գաղափարի,- նշել է Մադաթյանը։ Հոգեբանը համոզված է, որ ինքնասպանությունների թվի ավելացման գործում իրենց մեծ դերն ունեն զանգվածային լրատվամիջոցները և ցուցադրվող ֆիլմերը, որոնցում հաճախ են ներկայացվում ինքնասպանության դեպքեր: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ իր հերթին նշել է, որ այսօր գոյություն ունի ինքնասպանություն գործել ցանկացողների բլոգ, որտեղ տրվում են խորհուրդներ, օրինակ՝ ինչպե՞ս դա անել, կտակ գրե՞լ, թե՞ ոչ, և այլն: -Ամբողջ աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1 մլն 200 հազ. մարդ: Դա շատ ավելին է, քան ցանկացած տիպի վարակից արձանագրվող մահացությունների թիվը,-ասել է Ադիբեկյանն ու հավելել, որ Հայաստանում ինքնա- սպանություն գործող անձանց թիվը գնալով աճում է: Ըստ Ադիբեկյանի ներկայացրած տվյալների՝ 2011թ. Հայաստանում ինքնասպան է եղել 195 մարդ: Անդրադառնալով դեռահասների ինքնասպանությունների փաստերին՝ Ադիբեկյանը նշել է, որ Հայաստանում պա- տանիների ինքնասպանության պատճառը, մեծամասամբ, ծնողների անտարբերությունն է երեխայի ձևավորման տարիքում. -Մեր հարցումներում դպրոցի շրջանավարտների մեծ մասը պատկերացում չունի իր ապագայի մասին, իր կնոջ իդեալի, իր տղամարդու իդեալի մասին: Նրանք «բառադի» մեծանում են: Հաճախ հայրը կարծում է, որ ինքը հացը բերեց-դրեց սեղանին, դրանով վերջացավ իր անելիքը: Անդրադառնալով միջին տարիքից բարձր մարդկանց շրջանում տեղի ունենցող ինքնասպանության դեպքերին՝ սո- ցիոլոգը նշել է, որ ավելի շատ ինքնասպան են լինում սոցիալական խնդիրների պատճառով. -Տղամարդը, երբ դատարկ գրպանով գալիս է տուն, և երեխան սոված է, նա չի կարողանում այդ տանջանքին երկար ժամանակ դիմանա և դիմում է նման քայլի: Կանայք ավելի հաճախ ինքնասպան են լինում երեխայի ծնունդից, աբորտներից հետո և ամսական ցիկլի ժամանակ։ http://7or.am/am/news/view/36802/ինքնասպանություն-Ադիբեկյան