Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
1.
ՀՈԳԵԲԱՆՈՒ
06.04.2012
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի
խորհուրդները կանանց
Այն, որ սիրո աչքերը կույր են, ու որ ուժեղ սեռն օգտվում է դրանից, մենք վա-
ղուց գիտեինք: Սակայն կանանց համբերությունը չարաշահելու իրական մաս-
շտաբները պարզ դարձան, երբ LADYNEWS.am-ը ֆեյսբուքյան իր ընթերցողու-
հիներին հարցրեց. «Տղամարդկանց բնավորության ո՞ր գծերն են նյարդայնաց-
նում ձեզ ամենից շատ»:
Հարցման ընթացքում մասնակիցների ակտիվությունն իսկ ցույց տվեց, որ ան-
գամ ամենասիրելի տղամարդիկ հաճախ լցնում են իրենց կանանց համբերու-
թյան բաժակը: Հարցմանը մասնակցածների բացարձակ մեծամասնությունը
կարծիք հայտնեց, որ հակառակ սեռի բնավորության առավել անտանելի գիծն
է չափից շատ ինքնավստահությունը (40 %), ձայների 25 %-ը հավաքեց չհիմ-
նավորված խանդոտությունը, 20 %-ը ' անպատասխանատվությունն ու վախկոտությունը, և վերջին` 5-րդ տեղում հայտնվեց
տղամարդկանց կողմից կնոջ անտեսումն ու վիրտուալ իրականությամբ ապրելը' 15% ձայներով:
LN-ի հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանը (www.psyhelp.am) շարունակեց այս շարքը' իբրև բնավորության անտանե-
լի գիծ նշելով նաեւ ծուլությունը, պասիվությունը, բռնություն կիրառելը:
Չնայած ստացված պատկերին, ըստ հոգեբանի, անգամ ծայրահեղ նյարդայնացնող բնավորության գիծը տեսականորեն չի
կարող զույգի բաժանման պատճառ դառնալ. «Երբ մարդիկ ամուսնանում են, սովորաբար արդեն ծանոթ են լինում
միմյանց բնավորություններին: Ելնելով սրանից՝ նրանցից որևէ մեկի բնավորության գիծը համարել բաժանության պատճառ
սխալ կլինի»: Սակայն հենց այստեղ է, որ ողջ բեռն ընկնում է կնոջ ուսերին՝ նա պետք է փրկի ընտանիքը. «Բաժանության
պատճառները պետք է փնտրել կնոջ մեջ' հաշվի առնելով, որ ընտանիքի կառուցման դժվար գործընթացի հիմնական բեռը
ընկած է նրա ուսերին»,- կարծում է Միհրդատ Մադաթյանը:
Աչք փակել շատ և շատ երևույթների վրա. սա, ասես, դառնում է կնոջ հիմնական և որոշիչ ֆունկցիան ընտանիքում: Թեպետ դա
այնքան էլ վատ չէ, չէ՞ որ, այսպես թե այնպես, սիրող կինը պատրաստակամ է շատ բան ներել, սակայն կա մեկ «բայց». երբեմն
սերը հեռանում է, համբերությունը' վերջանում:
Ի՞նչ անել այս պարագայում: Ըստ Միհրդատ Մադաթյանի' սկանդալներ սարքելն ու վիճելը ընտանիքում հարցերի լուծման ամե-
նից անօգտավետ ձևերն են. «Կամայական վեճն ընտանիքում անշնորհակալ և անարդյունավետ բան է, անկախ նրանից,թե ինչ
առիթով և ում կողմից է այն առաջացել:
Կոնֆլիկտային իրավիճակները հնարավոր է լուծել փոխհասկացման, փոխադարձ հարգանքի, իրար լսելու, մի պահ դիմացինի
արտահայտած «ճշմարտությունն» ընդունելու և տեսակետը հարգելու պայմաններում: Համարյա թե երբեք վարքագծի որևէ
դրսևորում չի արվում հատուկ ընտանիքը քայքայելու նպատակով: Տվյալ վարքը ցույց տվողին թվում է, որ դա միակ տարբերակն
է ինչ-որ խնդիր լուծելու համար»:
Մի փոքր մեղմելու համար կանանց «զայրույթն» ու անհանդուրժողականությունը առաջարկում ենք մտածել' արդյոք մեր բնավո-
րության շատ գծեր էլ չեն կարող նույնքան անտանելի լինել ուժեղ սեռի համար: Եթե դուք անհույս ինքնասիրահարված չեք, ով
կարծում է, թե չի կարող իրեն լավագույն կողմից ներկայացնել, «քանի որ իր բոլոր կողմերը մեկը մյուսից լավն են» :), ապա այս
հարցի պատասխանը մոտավորապես այսպիսին կլինի' իհարկե, կարող են:
Այժմ փորձենք միասին հասկանալ կանանց մեծամասնությանը բնորոշ արարքների բացասական կողմերը: Ախր մենք հաճախ
ինքներս էլ չգիտենք, թե ինչ ենք պահանջում տղամարդուց, բայց չենք հանգստանում, քանի դեռ չենք ստացել: Ավելի վատը չեն
հանցագործները, ովքեր պահանջում են դրամապանակը կամ կյանքը. մենք պահանջում ենք և' մեկը, և' մյուսը: Ինքներս էլ
պակաս խանդոտ չենք. կան տղամարդիկ ովքեր առաջնորդվում են «Եթե իմանամ, կսպանեմ» սկզբունքով, իսկ մենք գրեթե միշտ
առավել համառ ենք' «Թեկուզ սպանիր, կիմանամ»: Էլ չենք խոսում ընկերուհիների հետ հեռախոսով խոսելիս ժամանակի
զգացողության կորստի, անվերջ գնումների և այլնի մասին:
Մի խոսքով' սիրելի կանայք, մի դարձեք հակառակ սեռի խաղալիքը, բայց նաև, անհրաժեշտության դեպքում, փորձեք հասկանալ
նրանց ու սովորեք ավելի շատ ներել:
Լարա Առաքելյան