17.03.2012

                          «Շամիրամ» կանայք
                                                       «Հոգեբանական ի՞նչ խնդիր է «Շամիրամի
                                                     բարդույթը»: Այն ինչպե՞ս է արտահայտվում
                                                     կանանց մոտ, վտանգավո՞ր է»:

                                                        Մեր ընթերցողներից Անահիտ Սարգսյանի՝
                                                     LN-ին ուղարկած հարցին պատասխանել է
                                                     Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական
                                                     հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

                                                       «Շամիրամի բարդույթ» բառակապակցու-
                                                    թյամբ ավելի շատ մի փոքր գրական առումով
                                                    նկարագրված է բազմացման գործոններով
                                                    պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի
                                                    մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված
հոգեվիճակը: Անվանումը փոխարինաբար վերցվել է Շամիրամի գրական կերպարից: Կին - երեխա - տղամարդ
հարաբերությունները հին աշխարհից մեզ հասած ամենատարբեր ավանդապատումներում և առասպելներում
բազմիցս արծարծվել են: Իր կերպարների գունեղությամբ դրանցից առանձնանում է Ասորեստանի թագուհի
Շամիրամի մասին եղած առասպելը: Պետք է նշել, որ այս կերպարը հավաքական է և սերտորեն առնչվում է
առասպելների և պատմական դեպքերի հետ:

   Ըստ «Գիլգամեշի մասին էպոսի», Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Թումուզ գեղեցկատես
երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Թումուզին և նրան ուղարկում հանդերձյալ
աշխարհ: Հետագայում նա սկսում է սիրահետել Արեկ քաղաքի թագավոր մարդաստված Գիլգամեշին: Իր սերը
մերժած Գիլգամեշին էլ Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Անհաջող
մահափորձի հետևանքով, Էնկիդուն և Գիլգամեշը, տուրք տալով բանականությանը, եղբայրանում են: Իշտարը
փորձում է սպանել երկուսին էլ: Նա այդ նպատակով հոր օգնությամբ երկիր է ուղարկում Երկնային ցլին:
Վերջինիս հետ պայքարում Էնկիդուն զոհվում է: Սակայն Գիլգամեշը, փոխանակ վրեժ լուծելու Իշտարից,
որոշում է հաղորդակցվել նախնիների իմաստությանն ու Նոյ-Ուտնափիշտիմից իմանալ անմահության
գաղտնիքը:

   Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվում է Շամիրամի հետ, ով ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի
հետ, որդի ունենում և անվանում նրան Նինուաս: Իրադարձությունները ծավալվում են այսպես՝ Շամիրամը
սպանում է ամուսնուն և տիրանում գահին, որդին հեռանում է տնից: Շամիրամը սիրո և ամուսնության
առաջարկ է անում հայոց արքա Արա Գեղեցիկին: Արան հայտնի պատճառներով մերժում է նրան: Մերժված
Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային և արշավում Հայաստան: Արան զոհվում է
ճակատամարտում: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր
մարմնական ցանկությունները:

  Առասպելի շարադրված հատվածում ակնհայտորեն առկա են կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված
ցանկություն և իրականացման փորձեր:

  Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ «Շամիրամի բարդույթ» է անվանվել կնոջ ագրեսիան՝ ուղղված
ամուսնու, իր սերը մերժած տղամարդու և նույնիսկ սեփական որդու հանդեպ:

  Խոսքը մերժված կնոջ վրեժխնդրության մասին է, որը կրում է հիսթերիայի, անհանդուրժողականության և
ամենաթույլատրելիության էլեմենտներ: Ինքս դա որպես առանձին թերարժեքության բարդույթ չէի որակի»:

Շամիրամ կանայք

  • 1.
    17.03.2012 «Շամիրամ» կանայք «Հոգեբանական ի՞նչ խնդիր է «Շամիրամի բարդույթը»: Այն ինչպե՞ս է արտահայտվում կանանց մոտ, վտանգավո՞ր է»: Մեր ընթերցողներից Անահիտ Սարգսյանի՝ LN-ին ուղարկած հարցին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը: «Շամիրամի բարդույթ» բառակապակցու- թյամբ ավելի շատ մի փոքր գրական առումով նկարագրված է բազմացման գործոններով պայմանավորված, կնոջ կողմից իր տեսակի մյուս ներկայացուցիչների ոչնչացմանն ուղղված հոգեվիճակը: Անվանումը փոխարինաբար վերցվել է Շամիրամի գրական կերպարից: Կին - երեխա - տղամարդ հարաբերությունները հին աշխարհից մեզ հասած ամենատարբեր ավանդապատումներում և առասպելներում բազմիցս արծարծվել են: Իր կերպարների գունեղությամբ դրանցից առանձնանում է Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին եղած առասպելը: Պետք է նշել, որ այս կերպարը հավաքական է և սերտորեն առնչվում է առասպելների և պատմական դեպքերի հետ: Ըստ «Գիլգամեշի մասին էպոսի», Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Թումուզ գեղեցկատես երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Թումուզին և նրան ուղարկում հանդերձյալ աշխարհ: Հետագայում նա սկսում է սիրահետել Արեկ քաղաքի թագավոր մարդաստված Գիլգամեշին: Իր սերը մերժած Գիլգամեշին էլ Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Անհաջող մահափորձի հետևանքով, Էնկիդուն և Գիլգամեշը, տուրք տալով բանականությանը, եղբայրանում են: Իշտարը փորձում է սպանել երկուսին էլ: Նա այդ նպատակով հոր օգնությամբ երկիր է ուղարկում Երկնային ցլին: Վերջինիս հետ պայքարում Էնկիդուն զոհվում է: Սակայն Գիլգամեշը, փոխանակ վրեժ լուծելու Իշտարից, որոշում է հաղորդակցվել նախնիների իմաստությանն ու Նոյ-Ուտնափիշտիմից իմանալ անմահության գաղտնիքը: Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվում է Շամիրամի հետ, ով ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի հետ, որդի ունենում և անվանում նրան Նինուաս: Իրադարձությունները ծավալվում են այսպես՝ Շամիրամը սպանում է ամուսնուն և տիրանում գահին, որդին հեռանում է տնից: Շամիրամը սիրո և ամուսնության առաջարկ է անում հայոց արքա Արա Գեղեցիկին: Արան հայտնի պատճառներով մերժում է նրան: Մերժված Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային և արշավում Հայաստան: Արան զոհվում է ճակատամարտում: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր մարմնական ցանկությունները: Առասպելի շարադրված հատվածում ակնհայտորեն առկա են կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված ցանկություն և իրականացման փորձեր: Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ «Շամիրամի բարդույթ» է անվանվել կնոջ ագրեսիան՝ ուղղված ամուսնու, իր սերը մերժած տղամարդու և նույնիսկ սեփական որդու հանդեպ: Խոսքը մերժված կնոջ վրեժխնդրության մասին է, որը կրում է հիսթերիայի, անհանդուրժողականության և ամենաթույլատրելիության էլեմենտներ: Ինքս դա որպես առանձին թերարժեքության բարդույթ չէի որակի»: