#13(222) 25 փետրվար 2012 թ.




Ուզո՞ւմ եք ունենալ քիթ, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է
                                            Վլադ ՄՈՒՐԱԴՅԱՆ


                              Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական ծառայության
                           ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը պնդում է, որ առայժմ բոլոր
                           պլաստիկ վիրահատություններից թերևս ամենապահանջվածը` րինոպլաստիկան է`
                           (քթի պլաստիկ վիրահատությունը):

                             Ըստ պլաստիկ վիրաբույժի` քթի վիրահատությունն ազգային խնդիր է: Հայերը
                           դժգոհում են սեփական քթի մեծությունից և հակառակը, շատերին էլ չեն գոհացնում
                           քթանցքերը, դրանք երբեմն հավասարաչափ չեն լինում: Ոմանք էլ դիմում են
                           պլաստիկ վիրաբույժի, երբ միջնապատը ծռված է լինում: Հիմնական այցելուները
                           կանայք են: Տղամարդիկ մասնագետի դիմում են ծայրահեղ դեպքերում, երբ շնչելն
                           անհնար է դառնում…

    Հարցին, թե լինո՞ւմ են դեպքեր, երբ բժիշկը մերժում ու
հիվանդին չի վիրահատում, Գ. Ստեփանյանի պատասխանը
հետևյալն էր. «30-40% դեպքերում ոչ թե մերժում եմ, այլ
պարզապես բացատրում, որ ինչ-ինչ պատճառներով արդյունքը
ձեզ չի գոհացնի: Մերժելով գործը գլուխ չի գա: Եթե մարդ մտքին
դրել է վիրահատվել, ապա անպայման կանի` դիմելով այլ
մասնագետի, բայց երբ որ նա ռեալ գիտակցի, թե ինչ խնդիրների
առջև       կարող    է    կանգնել   հետագայում`     հաստատ
վիրահատության չի գնա: Եվ խոսքը միայն քթի պլաստիկայի
մասին չէ: Տարբեր խնդիրներ գոյություն ունեն: Եվ ի վերջո ամեն
ինչ չէ, որ վիրաբույժի ձեռքին է:

   Խոսելով քթի պլաստիկայի մասին` բժիշկը նշում է, որ երբեմն
մարդու քիթն այնպիսի արտահայտված ծռվածություն է
ունենում` վիրահատությունից հետո չի բացառվում դրական
արդյունքի փոխարեն բացասականն ստանալը: Քիթն ունի իր
որոշակի սահմանը, դրանից ավելին ոչինչ անել չես կարող:
Հետաքրքրվեցի, թե Ստեփանյանն օգտագործո՞ւմ է ֆոտոշոփը,
որպես հիվանդին ավելի գրավելու մեթոդ:

   «Տևական ժամանակ է` ինչ հետ եմ կանգնել դրանից: Չեմ անում, որովհետև անձնական փորձից գիտեմ, որ
հիվանդը տրամադրվում է, ուղեղում ֆիքսում այն պատկերը, ինչը տեսնում է լուսանկարին: Որպեսզի մարդ
հոգեբանորեն «չկոտրվի»` վիրահատությունից հետո հրաժարվում եմ լուսանկարներ ցուցադրելուց: Ամեն ինչ
փոխվստահության վրա ենք կառուցում»,- տեղեկացնում է բժիշկն ու պատասխանում այն հարցին, թե հիվանդի հետ
պայմանագիր կնքո՞ւմ են, թե ոչ:

   «Պարտադիր: Բայց պետք է պայմանագրի ձևը փոխել: Հիմա մենք կնքում ենք ընդհանուր վիրաբուժական
պայմանագիր, որի մեջ նշվում են նաև հիվանդի հետվիրահատական խնդիրները և այլն, բայց պետք է ավելի լավ
նմուշ մշակել, ավելի հստակեցնել կետերը: Այսօր պլաստիկ վիրաբույժներն ապահովագրված չեն շատ ու շատ
հարցերում»,- հայտնում է մեր զրուցակիցը:

   Գևորգին հարցրեցինք նաև, թե արդյոք բոլոր վիրաբույժները կարո՞ղ են պլաստիկ վիրահատություններով
զբաղվել, ունե՞ն արդյոք դրա իրավունքը: Մասնագետը վստահեցրեց. «Վիրաբուժության մեջ կան մի քանի ճյուղեր`
ընդհանուր վիրաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժություն և այլն: Եթե ընդհանուր
վիրաբույժն ավելի շատ գործ ունի աղիների հետ, ապա միկրովիրաբույժը` նյարդերի, ջլերի վնասման հետ: Պլաստիկ
վիրաբույժն ավելի շատ աշխատում է գեղեցկացնել, ուստի ոչ բոլոր վիրաբույժներն իրավունք ունեն զբաղվել
պլաստիկ վիրահատություններով»:

   Ի դեպ պլաստիկ վիրաբույժը պնդում է, որ ՀՀ տարածքում բոլոր պլաստիկ վիրաբույժներն էլ պլաստիկ
վիրաբույժների ասոցիացիայի անդամ են, բժշկական համալսարանն են ավարտել, խստագույն ձևով անցել են
հետուսումնական ուսուցումը: Շատ երկրներում կոսմետոլոգներն սկսում են զբաղվել շուլերությամբ, մեզանում
հստակ կարող եմ ասել` նման բան գոյություն չունի:

  Հետաքրքրվեցինք նաև այսքան շատ տարփողված լիպոսակցիայով` ճարպերի հեռացմամբ: Բժիշկը հետևյալ
պատկերը ներկայացրեց. «Հայ կանայք արդեն եկել են այն եզրակացության, որ հնարավորինս շուտ պետք է
մոռանան փորիկի մասին, հատկապես հետհղիության ընթացքում: Բժշկական լեզվով ասած` հնարավորինս շուտ
պետք է ազատվեն ճարպային գոգնոցից»: Գ. Ստեփանյանն ընդգծում է, որ դեպքեր են լինում, որ երկրորդ անգամ էլ
կինը գալիս է վիրահատության` նույն խնդրանքով: Տեսականորեն, ըստ մասնագետի, ճարպը կարելի է կրկին
հեռացնել, ինչն էլ արվում է, սակայն հիվանդին խորհուրդ է տրվում ճիշտ սնվել: «Հարկ է վիրահատությունից հետո
կյանքի ռիթմը փոխել»,- ասում է զրուցակիցս:

   Խոսելով մամոպլաստիկայի մասին (կրծքի պլաստիկ վիրահատություն)` զրուցակիցս անգամ հնարավորություն
ընձեռեց սեփական ձեռքերում զգալ սիլիկոնե իմպլանտները: Ի դեպ Ստեփանյանն օգտվում է արտասահմանյան
ֆիրմաներից մեկից, որը նաև հարմար է գնային առումով: Մամոպլաստիկան բժշկի թերևս ամենասիրելի
վիրահատությունն է. «Բանն այն է, որ մամոպլաստիկայի և լիպոսակցիայի ժամանակ արդյունքը հենց հաջորդ օրն է
զգացվում: Քթի համար ամիսներ են պետք` մինչև վերջնական արդյունքը տեսնես»,- իր մասնագիտական
գաղտնիքներն է բացահայտում բժիշկն ու պնդում, որ մամոպլաստիկան միշտ չէ, որ ցուցված է լինում կնոջը. «Մինչ
հիվանդին վիրահատելը պարտադիր կատարվում է մամոգրաֆիա, պետք է հետազոտվեն կրծքագեղձերը: Եթե
կարիք կա` պետք է նաև սոնոգրաֆիա անել: Այդ ամենն արվում է, եթե կնոջ մարմնում հայտնաբերվում են չարորակ
գոյացություններ: Խստիվ արգելվում է վիրահատական միջամտություն կատարելը: Մենք վիրահատում ենք միայն
առողջ մարդկանց: Պլաստիկան ցուցված է լիարժեք առողջ մարդու համար»:

   Ըստ Գ. Ստեփանյանի` հեռացված կրծքերի դեպքերում էլ ցուցվում է իմպլանտներ տեղադրելը: Վերջերս բժիշկը
հետաքրքրվել և իմացել է, որ օնկոլոգիայում, երբ հեռացնում են գեղձը, միանգամից տեղադրում են իմպլանտը, ինչը,
շատ լավ է:

   Հարցրեցի, թե պատահո՞ւմ է, որ իրեն պարբերաբար դիմի միևնույն հիվանդը, ում շարունակ չի գոհացնում
սեփական արտաքինը: «Այո, դա հոգեկան հիվանդություն է: Պատահում է` հիվանդը պարզապես սիրահարվում է
բժշկին և պատրվակ է փնտրում կրկին տեսնելու նրան: Նման դեպքերում սովորաբար մերժվում են բոլոր տեսակի
վիրահատությունները»: Ի դեպ Ստեփանյանը չի կարծում, թե վիրահատությունից առաջ հիվանդը պետք է
հոգեբանական թեստ լրացնի, այն անիմաստ է համարում: «Յուրաքանչյուր պլաստիկ վիրաբույժ հոգեբան է, նա
պետք է կարողանա փոխադարձ վստահություն հաստատել: Երբեմն մեզանից այնպիսի բաներ են պահանջում,
կարծես Աստված ենք: Քաղաքում դեպքեր են գրանցվել` անգամ մարդիկ ինքնասպանության են գնացել, որովհետև
վիրահատությունը չի արդարացրել սպասումները. չի ստացվել, ասենք Անջելինա Ջոլիի քթիկից»,- ասում է
Ստեփանյանն ու պատասխանում մեր վերջին հարցին` պլաստիկ վիրաբույժին այցելությունը հայերը նախընտրում
են գաղտնի՞ պահել:

   «Ոչ միշտ, շատ դեպքերում գլուխ գովելու առիթ էլ կարող է ստեղծել: Կա բժշկական գաղտնիք հասկացություն:
Իմ մոտիկ ընկերները գիտեն, որ ինձ այցելում են հայտնի մարդիկ, աստղեր, բայց դա չի նշանակում, թե ես ամեն
պատի տակ պետք է գոռամ դրա մասին: Չի կարելի: Կկորցնեմ վստահությունը: Եվ դրա իրավունքն էլ չունեմ»:

   Հ. Գ. Ներկայացնում ենք լրագրողական հետաքննության արդյունքները: Զանգահարելով երևանյան կլինիկաներ`
ճշտեցինք նրանց գնային քաղաքականությունը: Ըստ որի` րինոպլաստիկայի արժեքը 120-300000 դրամ է,
մամոպլաստիկան` 110-350000 դրամ, օտոպլաստիկա (ականջներ) 80-225000 դրամ, լիպոսակցիա` 150-300000
դրամ:

   Ի դեպ

   Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ. Դժգոհ են մնում անգամ վիրահատությունից հետո

   Հոգեբան Միհրադատ Մադաթյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում դիսմորֆոֆոբիա հիվանդությունը: Ըստ
հոգեբանի` դիսմորֆոֆոբիա հիվանդության ժամանակ մարդիկ շարունակ դիմում են պլաստիկ վիրաբույժի: Նրանք
երբևէ գոհ չեն լինում իրենց արտաքին տեսքից: Այս հիվանդության տեր մարդիկ հնարավոր է` ուղղակի նայեն
հայելու մեջ և ասեն, որ իրենք գեր են, իրենց դուր չի գալիս քթի կառուցվածքը: Այստեղ էլ սկսվում է պլաստիկ
վիրաբույժին դիմելու անհագ ցանկությունը: Այս կարգի հիվանդներին սովորաբար սկսում են ճանաչել գրեթե բոլոր
պլաստիկ վիրաբույժները, քանի որ այցելուն, որպես կանոն, չի բավարարվում մեկ-երկու մասնագետի
խորհրդատվությամբ: Լուրջ մասնագետները մերժում են նման այցելուի ցանկությունները: Բանն այն է, որ նման
հիվանդները դժգոհ են մնում անգամ վիրահատությունից հետո:

   Դիսմորֆոֆոբիան բավական լուրջ հիվանդություն է: Այս հիվանդության արմատները, հավանաբար,
մանկությունից են գալիս: Փոքր տարիքում անբավարարվածության զգացողություն են ունեցել, ինչը հետագայում
նման հիվանդության պատճառ է դարձել: Նման մարդիկ հաճախ իրենք իրենց հրեշ են անվանում: Նման հիվանդներ
Հայաստանում շատ կան: Սա բարդույթ չէ, որը կարելի լինի շատ արագ շտկել:

    Այս կարգի հիվանդները սովորաբար խուսափում են դիմել հոգեբանին: Խորհուրդը` դիմել հոգեբանի, ընկալվում
է որպես վիրավորանք:

   Վահե ՍԱԲՈՒՆՋՅԱՆ. Ցավազրկված հիվանդին բժիշկը շատ ավելի հանգիստ է վիրահատում

   Թիվ 3 կլինկական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վահե
Սաբունջյանին հարցրինք, թե ինչու են պլաստիկ միջամտությունների հատկապես րինոպլաստիկայի ժամանակ
օգտագործում ընդհանուր անզգայացում, իսկ նախկինում, տեղայինով են բավարարվել.
«Բավականին ճիշտ ու մարդկային մոտեցում է` վիրաբուժական գործողություն կատարել ընդհանուր
անզգայացմամբ: Քանի որ բժշկության այս ոլորտը և դեղագործությունը բավականին առաջ են գնացել, այսօր մեր
բոլոր օգտագործած դեղամիջոցներն անվնաս են առողջության համար: Բանն այն է, որ տեղային անզգայացումը չի
ապահովում հիվանդի լիարժեք ցավազարկումը: Ցավային յուրաքանչյուր զգացում, նամանավանդ վիրահատական
միջամտության ժամանակ, առաջացնում է սթրեսային վիճակ, որը կարող է նաև շոկային վիճակի առաջացնել,
հիվանդին փրկելը շատ ծանր է լինում: Երկրորդ` յուրաքանչյուր պլաստիկ վիրաբուժական միջամտություն
սպառնում է գանգուղեղային վնասվածքով: Աստիճանի բարդությունը որոշել դժվար է: Լիարժեք ցավազրկված
հիվանդին վիրաբույժը շատ ավելի հանգիստ է վիրահատում` առանց շտապողականության, առանց ավելորդ
գործողություններ կատարելու: Իսկ տեղային անզգայացման ժամանակ ինչ քանակությամբ էլ դեղը ներարկվի,
միևնույն է, ներծծվելու է և ունի ավելի տոքսիկ ազդեցություն, ավելի անցանկալի հետևանքներ կարող է ունենալ
հիվանդի առողջության համար, քան մեր օգտագործած դեղամիջոցները: Ճիշտ է` դրանք թանկ հաճույք են
հիվանդանոցի համար, սակայն մեր ադմինիստրացիան գնացել է այդ քայլին: Մենք շատ ենք անցկացնում
հետվիրահատական հարցազրույցներ, հիվանդների կարծիքներն ենք հարցնում: Դժգոհ հիվանդ չենք ունեցել:
Հակառակը, բոլորը վախենալով գալիս են ու շնորհակալ հեռանում»,- նշում է մասնագետն ու հավելում, որ իրենք
բացարձակ ոչ ոքի իրավունք չունեն որևէ բան մերժել:

Ուզո՞ւմ եք ունենալ քիթ, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է

  • 1.
    #13(222) 25 փետրվար2012 թ. Ուզո՞ւմ եք ունենալ քիթ, ինչպիսին Անջելինա Ջոլիինն է Վլադ ՄՈՒՐԱԴՅԱՆ Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ և վերականգնողական ծառայության ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը պնդում է, որ առայժմ բոլոր պլաստիկ վիրահատություններից թերևս ամենապահանջվածը` րինոպլաստիկան է` (քթի պլաստիկ վիրահատությունը): Ըստ պլաստիկ վիրաբույժի` քթի վիրահատությունն ազգային խնդիր է: Հայերը դժգոհում են սեփական քթի մեծությունից և հակառակը, շատերին էլ չեն գոհացնում քթանցքերը, դրանք երբեմն հավասարաչափ չեն լինում: Ոմանք էլ դիմում են պլաստիկ վիրաբույժի, երբ միջնապատը ծռված է լինում: Հիմնական այցելուները կանայք են: Տղամարդիկ մասնագետի դիմում են ծայրահեղ դեպքերում, երբ շնչելն անհնար է դառնում… Հարցին, թե լինո՞ւմ են դեպքեր, երբ բժիշկը մերժում ու հիվանդին չի վիրահատում, Գ. Ստեփանյանի պատասխանը հետևյալն էր. «30-40% դեպքերում ոչ թե մերժում եմ, այլ պարզապես բացատրում, որ ինչ-ինչ պատճառներով արդյունքը ձեզ չի գոհացնի: Մերժելով գործը գլուխ չի գա: Եթե մարդ մտքին դրել է վիրահատվել, ապա անպայման կանի` դիմելով այլ մասնագետի, բայց երբ որ նա ռեալ գիտակցի, թե ինչ խնդիրների առջև կարող է կանգնել հետագայում` հաստատ վիրահատության չի գնա: Եվ խոսքը միայն քթի պլաստիկայի մասին չէ: Տարբեր խնդիրներ գոյություն ունեն: Եվ ի վերջո ամեն ինչ չէ, որ վիրաբույժի ձեռքին է: Խոսելով քթի պլաստիկայի մասին` բժիշկը նշում է, որ երբեմն մարդու քիթն այնպիսի արտահայտված ծռվածություն է ունենում` վիրահատությունից հետո չի բացառվում դրական արդյունքի փոխարեն բացասականն ստանալը: Քիթն ունի իր որոշակի սահմանը, դրանից ավելին ոչինչ անել չես կարող: Հետաքրքրվեցի, թե Ստեփանյանն օգտագործո՞ւմ է ֆոտոշոփը, որպես հիվանդին ավելի գրավելու մեթոդ: «Տևական ժամանակ է` ինչ հետ եմ կանգնել դրանից: Չեմ անում, որովհետև անձնական փորձից գիտեմ, որ հիվանդը տրամադրվում է, ուղեղում ֆիքսում այն պատկերը, ինչը տեսնում է լուսանկարին: Որպեսզի մարդ հոգեբանորեն «չկոտրվի»` վիրահատությունից հետո հրաժարվում եմ լուսանկարներ ցուցադրելուց: Ամեն ինչ փոխվստահության վրա ենք կառուցում»,- տեղեկացնում է բժիշկն ու պատասխանում այն հարցին, թե հիվանդի հետ պայմանագիր կնքո՞ւմ են, թե ոչ: «Պարտադիր: Բայց պետք է պայմանագրի ձևը փոխել: Հիմա մենք կնքում ենք ընդհանուր վիրաբուժական պայմանագիր, որի մեջ նշվում են նաև հիվանդի հետվիրահատական խնդիրները և այլն, բայց պետք է ավելի լավ նմուշ մշակել, ավելի հստակեցնել կետերը: Այսօր պլաստիկ վիրաբույժներն ապահովագրված չեն շատ ու շատ հարցերում»,- հայտնում է մեր զրուցակիցը: Գևորգին հարցրեցինք նաև, թե արդյոք բոլոր վիրաբույժները կարո՞ղ են պլաստիկ վիրահատություններով զբաղվել, ունե՞ն արդյոք դրա իրավունքը: Մասնագետը վստահեցրեց. «Վիրաբուժության մեջ կան մի քանի ճյուղեր` ընդհանուր վիրաբուժություն, պլաստիկ վիրաբուժություն, միկրովիրաբուժություն և այլն: Եթե ընդհանուր վիրաբույժն ավելի շատ գործ ունի աղիների հետ, ապա միկրովիրաբույժը` նյարդերի, ջլերի վնասման հետ: Պլաստիկ վիրաբույժն ավելի շատ աշխատում է գեղեցկացնել, ուստի ոչ բոլոր վիրաբույժներն իրավունք ունեն զբաղվել պլաստիկ վիրահատություններով»: Ի դեպ պլաստիկ վիրաբույժը պնդում է, որ ՀՀ տարածքում բոլոր պլաստիկ վիրաբույժներն էլ պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ են, բժշկական համալսարանն են ավարտել, խստագույն ձևով անցել են հետուսումնական ուսուցումը: Շատ երկրներում կոսմետոլոգներն սկսում են զբաղվել շուլերությամբ, մեզանում հստակ կարող եմ ասել` նման բան գոյություն չունի: Հետաքրքրվեցինք նաև այսքան շատ տարփողված լիպոսակցիայով` ճարպերի հեռացմամբ: Բժիշկը հետևյալ պատկերը ներկայացրեց. «Հայ կանայք արդեն եկել են այն եզրակացության, որ հնարավորինս շուտ պետք է
  • 2.
    մոռանան փորիկի մասին,հատկապես հետհղիության ընթացքում: Բժշկական լեզվով ասած` հնարավորինս շուտ պետք է ազատվեն ճարպային գոգնոցից»: Գ. Ստեփանյանն ընդգծում է, որ դեպքեր են լինում, որ երկրորդ անգամ էլ կինը գալիս է վիրահատության` նույն խնդրանքով: Տեսականորեն, ըստ մասնագետի, ճարպը կարելի է կրկին հեռացնել, ինչն էլ արվում է, սակայն հիվանդին խորհուրդ է տրվում ճիշտ սնվել: «Հարկ է վիրահատությունից հետո կյանքի ռիթմը փոխել»,- ասում է զրուցակիցս: Խոսելով մամոպլաստիկայի մասին (կրծքի պլաստիկ վիրահատություն)` զրուցակիցս անգամ հնարավորություն ընձեռեց սեփական ձեռքերում զգալ սիլիկոնե իմպլանտները: Ի դեպ Ստեփանյանն օգտվում է արտասահմանյան ֆիրմաներից մեկից, որը նաև հարմար է գնային առումով: Մամոպլաստիկան բժշկի թերևս ամենասիրելի վիրահատությունն է. «Բանն այն է, որ մամոպլաստիկայի և լիպոսակցիայի ժամանակ արդյունքը հենց հաջորդ օրն է զգացվում: Քթի համար ամիսներ են պետք` մինչև վերջնական արդյունքը տեսնես»,- իր մասնագիտական գաղտնիքներն է բացահայտում բժիշկն ու պնդում, որ մամոպլաստիկան միշտ չէ, որ ցուցված է լինում կնոջը. «Մինչ հիվանդին վիրահատելը պարտադիր կատարվում է մամոգրաֆիա, պետք է հետազոտվեն կրծքագեղձերը: Եթե կարիք կա` պետք է նաև սոնոգրաֆիա անել: Այդ ամենն արվում է, եթե կնոջ մարմնում հայտնաբերվում են չարորակ գոյացություններ: Խստիվ արգելվում է վիրահատական միջամտություն կատարելը: Մենք վիրահատում ենք միայն առողջ մարդկանց: Պլաստիկան ցուցված է լիարժեք առողջ մարդու համար»: Ըստ Գ. Ստեփանյանի` հեռացված կրծքերի դեպքերում էլ ցուցվում է իմպլանտներ տեղադրելը: Վերջերս բժիշկը հետաքրքրվել և իմացել է, որ օնկոլոգիայում, երբ հեռացնում են գեղձը, միանգամից տեղադրում են իմպլանտը, ինչը, շատ լավ է: Հարցրեցի, թե պատահո՞ւմ է, որ իրեն պարբերաբար դիմի միևնույն հիվանդը, ում շարունակ չի գոհացնում սեփական արտաքինը: «Այո, դա հոգեկան հիվանդություն է: Պատահում է` հիվանդը պարզապես սիրահարվում է բժշկին և պատրվակ է փնտրում կրկին տեսնելու նրան: Նման դեպքերում սովորաբար մերժվում են բոլոր տեսակի վիրահատությունները»: Ի դեպ Ստեփանյանը չի կարծում, թե վիրահատությունից առաջ հիվանդը պետք է հոգեբանական թեստ լրացնի, այն անիմաստ է համարում: «Յուրաքանչյուր պլաստիկ վիրաբույժ հոգեբան է, նա պետք է կարողանա փոխադարձ վստահություն հաստատել: Երբեմն մեզանից այնպիսի բաներ են պահանջում, կարծես Աստված ենք: Քաղաքում դեպքեր են գրանցվել` անգամ մարդիկ ինքնասպանության են գնացել, որովհետև վիրահատությունը չի արդարացրել սպասումները. չի ստացվել, ասենք Անջելինա Ջոլիի քթիկից»,- ասում է Ստեփանյանն ու պատասխանում մեր վերջին հարցին` պլաստիկ վիրաբույժին այցելությունը հայերը նախընտրում են գաղտնի՞ պահել: «Ոչ միշտ, շատ դեպքերում գլուխ գովելու առիթ էլ կարող է ստեղծել: Կա բժշկական գաղտնիք հասկացություն: Իմ մոտիկ ընկերները գիտեն, որ ինձ այցելում են հայտնի մարդիկ, աստղեր, բայց դա չի նշանակում, թե ես ամեն պատի տակ պետք է գոռամ դրա մասին: Չի կարելի: Կկորցնեմ վստահությունը: Եվ դրա իրավունքն էլ չունեմ»: Հ. Գ. Ներկայացնում ենք լրագրողական հետաքննության արդյունքները: Զանգահարելով երևանյան կլինիկաներ` ճշտեցինք նրանց գնային քաղաքականությունը: Ըստ որի` րինոպլաստիկայի արժեքը 120-300000 դրամ է, մամոպլաստիկան` 110-350000 դրամ, օտոպլաստիկա (ականջներ) 80-225000 դրամ, լիպոսակցիա` 150-300000 դրամ: Ի դեպ Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ. Դժգոհ են մնում անգամ վիրահատությունից հետո Հոգեբան Միհրադատ Մադաթյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում դիսմորֆոֆոբիա հիվանդությունը: Ըստ հոգեբանի` դիսմորֆոֆոբիա հիվանդության ժամանակ մարդիկ շարունակ դիմում են պլաստիկ վիրաբույժի: Նրանք երբևէ գոհ չեն լինում իրենց արտաքին տեսքից: Այս հիվանդության տեր մարդիկ հնարավոր է` ուղղակի նայեն հայելու մեջ և ասեն, որ իրենք գեր են, իրենց դուր չի գալիս քթի կառուցվածքը: Այստեղ էլ սկսվում է պլաստիկ վիրաբույժին դիմելու անհագ ցանկությունը: Այս կարգի հիվանդներին սովորաբար սկսում են ճանաչել գրեթե բոլոր պլաստիկ վիրաբույժները, քանի որ այցելուն, որպես կանոն, չի բավարարվում մեկ-երկու մասնագետի խորհրդատվությամբ: Լուրջ մասնագետները մերժում են նման այցելուի ցանկությունները: Բանն այն է, որ նման հիվանդները դժգոհ են մնում անգամ վիրահատությունից հետո: Դիսմորֆոֆոբիան բավական լուրջ հիվանդություն է: Այս հիվանդության արմատները, հավանաբար, մանկությունից են գալիս: Փոքր տարիքում անբավարարվածության զգացողություն են ունեցել, ինչը հետագայում նման հիվանդության պատճառ է դարձել: Նման մարդիկ հաճախ իրենք իրենց հրեշ են անվանում: Նման հիվանդներ Հայաստանում շատ կան: Սա բարդույթ չէ, որը կարելի լինի շատ արագ շտկել: Այս կարգի հիվանդները սովորաբար խուսափում են դիմել հոգեբանին: Խորհուրդը` դիմել հոգեբանի, ընկալվում է որպես վիրավորանք: Վահե ՍԱԲՈՒՆՋՅԱՆ. Ցավազրկված հիվանդին բժիշկը շատ ավելի հանգիստ է վիրահատում Թիվ 3 կլինկական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վահե Սաբունջյանին հարցրինք, թե ինչու են պլաստիկ միջամտությունների հատկապես րինոպլաստիկայի ժամանակ օգտագործում ընդհանուր անզգայացում, իսկ նախկինում, տեղայինով են բավարարվել.
  • 3.
    «Բավականին ճիշտ ումարդկային մոտեցում է` վիրաբուժական գործողություն կատարել ընդհանուր անզգայացմամբ: Քանի որ բժշկության այս ոլորտը և դեղագործությունը բավականին առաջ են գնացել, այսօր մեր բոլոր օգտագործած դեղամիջոցներն անվնաս են առողջության համար: Բանն այն է, որ տեղային անզգայացումը չի ապահովում հիվանդի լիարժեք ցավազարկումը: Ցավային յուրաքանչյուր զգացում, նամանավանդ վիրահատական միջամտության ժամանակ, առաջացնում է սթրեսային վիճակ, որը կարող է նաև շոկային վիճակի առաջացնել, հիվանդին փրկելը շատ ծանր է լինում: Երկրորդ` յուրաքանչյուր պլաստիկ վիրաբուժական միջամտություն սպառնում է գանգուղեղային վնասվածքով: Աստիճանի բարդությունը որոշել դժվար է: Լիարժեք ցավազրկված հիվանդին վիրաբույժը շատ ավելի հանգիստ է վիրահատում` առանց շտապողականության, առանց ավելորդ գործողություններ կատարելու: Իսկ տեղային անզգայացման ժամանակ ինչ քանակությամբ էլ դեղը ներարկվի, միևնույն է, ներծծվելու է և ունի ավելի տոքսիկ ազդեցություն, ավելի անցանկալի հետևանքներ կարող է ունենալ հիվանդի առողջության համար, քան մեր օգտագործած դեղամիջոցները: Ճիշտ է` դրանք թանկ հաճույք են հիվանդանոցի համար, սակայն մեր ադմինիստրացիան գնացել է այդ քայլին: Մենք շատ ենք անցկացնում հետվիրահատական հարցազրույցներ, հիվանդների կարծիքներն ենք հարցնում: Դժգոհ հիվանդ չենք ունեցել: Հակառակը, բոլորը վախենալով գալիս են ու շնորհակալ հեռանում»,- նշում է մասնագետն ու հավելում, որ իրենք բացարձակ ոչ ոքի իրավունք չունեն որևէ բան մերժել: