Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
05 Սեպտեմբեր, 2012 Տեր Եսայի. “Պետք է վերադառնալ հայկական ավանդական ընտանիքի մոդելին”                                    Ա...
05 Սեպտեմբեր, 2012  «Ընտանիք գաղափարն այսօր ավելի շատ դարձել է տնտեսական միավոր, քան                             հոգևոր»  ...
05 Սեպտեմբեր, 2012      «Ընտանիքի ավանդականությունն այն չէ, որ տղամարդը հրամայի, իսկ կինը                        խոնարհաբա...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Արտամուսնական կապեր և դավաճանություն

652 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Արտամուսնական կապեր և դավաճանություն

  1. 1. 05 Սեպտեմբեր, 2012 Տեր Եսայի. “Պետք է վերադառնալ հայկական ավանդական ընտանիքի մոդելին” Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը անդրադարձել են արտամուսնական կապերի, հայ կնոջ՝ մուսուլմաններին հասանելի լինելու փաստի և ազգային նկարագրի խաթարման խնդիրների մասին: Տեր Եսային մտահոգություն է հայտնել, որ մեր օրերում ավանդական հայ ընտանիքը շատերի կողմից սկսել է դիտվել որպես հետամնացություն: Ըստ նրա՝ այդ երևույթըերկու պատճառ ունի. մեզանում առկա բարոյականության անկումն ու տղաներիինքնահաստատման ձգտումը:“Պետք է վերադառնալ հայկական ավանդական ընտանիքի մոդելին, ազգային ընտանիքի բա-րոյական կերպարին միաժամանակ բացառելով կնոջ նկատմամբ ամուսնու որևէ բռնություն: Մերընտանիքի ավանդականությունն այն չէ, որ տղամարդը հրամայի, իսկ կինը խոնարհաբարենթարկվի: Մեր եկեղեցու առաքելությունն է օժանդակել ճգնաժամի առաջ կանգնած ընտանիքիյուրաքանչյուր անդամին, որ վերջինս կարողանա պահպանել և վերականգնել իր ընտանիքը, եթեդա հնարավոր է”- ասել է Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվը:Խոսելով ընտանեկան դավաճանության խնդրի մասին՝ բանախոսը նշել է, որ ամուսնականդավաճանությունն այն երեք երևույթներից մեկն է, որի դեպքում մեր եկեղեցին ամուսիններին թույլէ տալիս ամուսնալուծվել: Մյուս երկու դեպքերը, երբ եկեղեցին թույլատրում էամուսնալուծությունը, մահն է և ամուսինների տարիներով անհայտանալը, կնոջ դեպքում՝ հինգ,ամուսնու դեպքում յոթ տարով:Անդրադառնալով արտամուսնական կապերի հիմքում ընկած խնդիրներին՝ ասուլիսի մյուսբանախոս, հոգեբան Միհրդատ Մադաթյանը կարծիք է հայտնել, որ մեծ նշանակություն ունիսոցիալական գործոնը, քաղքենիությունը. “Սոցիալական գործոնի դեպքում կին ու տղամարդըամուսնանում են չսիրելով, չոր հաշվարկի հիման վրա և հետագայում դավաճանում են միմյանց,քանի որ նրանց ընտանիքում չի իշխում սերը: Այսպես մեծանում են այս զույգերի երեխաները՝չունենալով լիարժեք , միմյանց սիրող ընտանիքում դաստիարակվելու հնարավորություն”:Հոգեբանը նաև մտահոգություն է հայտնել, որ հայեցի ընտանիքների ստեղծման մոդելը մերերեխաներին չի ներկայացվում ո՛չ դպրոցում, ո՛չ մանկապարտեզում և ոչ էլ ընտանիքում:Տեր Եսային այս խնդրի առնչությամբ կարծիք է հայտնել, որ շատ հայ աղջիկները արտաամուս-նական կամ ամուսնական կապեր են հաստատում մահմեդականների հետ՝ երկրից դուրս գնալունպատակով: Քահանան տեղեկացրել է, որ շատերը համաձայնվում են պարսիկներիպայմաններին. Հայաստանում ձեռք են բերում մկրտության վկայական՝ ԱՄՆ մեկնելու ևքաղաքական ապաստան ստանալու նպատակով:“Քանի որ նման բաներ շատ են լինում, Հայոց Առաքելական եկեղեցին որոշեց, որ մահմեդականիմկրտությունը կարող է արվել միայն հազվադեպ դեպքերում և միմիայն առաջնորդարանիթույլտվությամբ: Օրերս ինձ մոտեցավ մի պարսիկ և ասաց՝ մկրտեք ինձ, ես ասացի ՝ մկրտեմ,բայց վկայական չես ստանալու: Այլևս չեկավ”,- նշել է Տեր Եսային: http://times.am/?l=am&p=11990
  2. 2. 05 Սեպտեմբեր, 2012 «Ընտանիք գաղափարն այսօր ավելի շատ դարձել է տնտեսական միավոր, քան հոգևոր» Այսօր մամուլի ասուլիսում Տեր-Եսայի քահանա Արթենյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը խոսեցին արտամուսնական կապերի և դրանց պատճառների մասին: Քահանան նշեց, որ արտամուսնական կապերի հիմքում կարող է լինել նաև այն տարածված մտածելակերպը, թե ավանդականը հետամնացություն է, ինչի պատճառով ընտանիքները խեղվում են: «Արտամուսնական կապերն այսօր, ցավոք սրտի, բավականին խորացած են: Շատ-շատ են այդ հարցերով մեզդիմում, և գրեթե ամեն օր մեկ հոգի նման խնդրով գալիս է եկեղեցի: Հիմնական պատճառընաև տղաների ինքնահաստատումն է, ինչպես նաև բավականին շատ բարոյականությանանկում կա»,- ասաց նա:«Ընտանիք գաղափարն այսօր ավելի շատ դարձել է տնտեսական միավոր, քան հոգևոր: Մենքերեխաների հետ մանկուց չենք աշխատում՝ ընտանիք գաղափարն իր իրական արժեքներով ներկայացնում: Այսօր ընտանիք կազմելու հիմքում ավելի շատ ընկած են լինում սոցիալ-տնտեսական որոշակի պայմաններ, ինչն էլ պատճառ կարող է հանդիսանալ, որնորամուսնական զույգը դավաճանի միմյանց»,-ասաց հոգեբանը և ավելացրեց, որ շատտղաներ ամուսնանում են դեռևս չկայացած, չհասունացած լինելով: Նա նկատեց, որ հաճախաղջիկներն ամուսնանում են արտերկրացու հետ միայն այստեղից փախչելու նպատակաով:Հոգեբանը նշեց, որ այսօր տղաների մի տեսակ կա, որ թաշկինակով մաքրում է կոշիկները ևամենևին էլ չի նեղվում այդ կեղտոտ թաշկինակը գրպանը դնելիս, այսինքն՝ արտաքին տեսքինավելի շատ ուշադրություն են դարձնում, քան էությանը: «Հասարակությունն ընդունում է այն,ինչ մենք ներկայացնում ենք, հասարակությունը միայն չի ընդունում վախվորած քայլեր»,-ասաց նա:Քահանան նշեց, որ մենք պետք է վերադառնանք մեր բարոյական կերպարին: Ի դեպ,դավաճանությունն այն երեք պատճառներից մեկն է, որի դեպքում եկեղեցին ընդունում էամուսնալուծությունը: Իսկ մյուս երկու դեպքերը ՝ մահն է և երբ ամուսինը 7 տարով, կինը 5տարով անհետ կորում են:Տեր Եսային հայտնեց, որ եկեղեցին մուսուլմանի հետ պսակ չի անում: Նա նշեց, որ առաջ մեծթիվ էր կազմում իրանցիների մկրտվելը, ինչը միայն նրանց պետք էր Ամերիկա մեկնելուհամար, այսինքն՝ ունենալով մկրտության վկայական` ցույց տալ, թե իրենց երկրում ճնշում ենքրիստոնիաներին, այդ պատճառով էլ ցանկանում են մեկնել Ամերիկա: Սակայն այդ վտանգըհաշվի առնելով՝ հիմա բարդացել է քրիստոնյա դառնալու կարգը:http://mardik.am/am/քաղաքականություն/ներքաղաքական/item/146125-«ընտանիք-գաղափարն-այսօր-ավելի-շատ-դարձել-է տնտեսական-միավոր,-քան-հոգևոր»
  3. 3. 05 Սեպտեմբեր, 2012 «Ընտանիքի ավանդականությունն այն չէ, որ տղամարդը հրամայի, իսկ կինը խոնարհաբար ենթարկվի» «Պետք է վերադառնալ հայկական ավանդական ըն- տանիքի մոդելին, ազգային ընտանիքի բարոյական կերպարին` միաժամանակ բացառելով կնոջ նկատ- մամբ ամուսնու որևէ բռնություն» - այսօրվա ասուլի- սին հայտարարեց Երևանի Սուրբ երրորդություն եկե- ղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Եսայի քահանա Արթենյա- նը, մտահոգություն հայտնելով, որ ավանդական հայ ընտանիքը շատերի կողմից դիտվում է որպես հետա- մնացություն: Ըստ բանախոսի` այդ երևույթը երկու պատճառ ունի. բարոյականության անկումն ու տղաների ինքնա-հաստատման ձգտումը:«Մեր ընտանիքի ավանդականությունն այն չէ, որ տղամարդը հրամայի, իսկ կինը խոնար-հաբար ենթարկվի: Մեր եկեղեցու առաքելությունն է օժանդակել ճգնաժամի առաջ կանգ-նած ընտանիքի յուրաքանչյուր անդամին, որ վերջինս կարողանա պահպանել և վերա-կանգնել իր ընտանիքը, եթե դա հնարավոր է»,- շեշտեց նա:Հոգևոր սպասավորը նաև մտահոգություն հայտնեց, որ ավանդական հայկական ընտա-նիքն ավելի վտանգված է մարզերում, քան մայրաքաղաքում, համատարած են նաև կա-նանց նկատմամբ բռնության դեպքերը:Խոսելով ամուսնալուծություններից, քահանան նշեց, որ եկեղեցու կողմից թույլատրելի ենմիայն երեք պատճառները` ամուսիններից մեկի դավաճանություն, մահ և ամուսիններիտարիներով անհայտանալը, ընդ որում կնոջ դեպքում՝ հինգ, ամուսնու դեպքում յոթտարով:Իր հերթին ասուլիսի մյուս բանախոս` հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ արտա-մուսնական կապերի հիմքում տեսնում է սոցիալական գործոնը, քաղքենիությունը: Ըստբանախոսի` սոցիալական գործոնի դեպքում կին ու տղամարդը ամուսնանում են չսիրելով,չոր հաշվարկի հիման վրա, հետագայում դավաճանում են միմյանց, քանի որ նրանց ըն-տանիքում չի իշխում սերը. «Այսպես մեծանում են այս զույգերի երեխաները՝ չունենալովլիարժեք, միմյանց սիրող ընտանիքում դաստիարակվելու հնարավորություն»,- ասաց հո-գեբանը:Նա նաև մտահոգություն հայտնեց, որ երեխաներին նորմալ ընտանիքի մոդել չիներկայացվում ո՛չ դպրոցում, ո՛չ մանկապարտեզում, և ոչ էլ հենց ընտանիքում: http://panorama.am/am/society/2012/09/05/family/

×