SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
22 Դեկտեմբեր, 2012




 Դեռահաս հանցագործների ¾-ը չունի ընտանիք կամ ապրում է ծնողներից միայն
                              մեկի հետ



                                  Մեզանում դեռահասների հանցագործությունների թիվը
                                  բավականին քիչ է, իսկ Երևանը համարվում է աշխար-
                                  հի ամենաօրինապահ քաղաքներից մեկը: Այսօր սոցիո-
                                  լոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ վերջին տասը տա-
                                  րիների ընթացքում դեռահասների հանցագործություն-
                                  ների թիվը կրճատվել է 50%-ով, ԱՊՀ երկրների ցան-
                                  կում Հայաստանը ևս բավական ցածր տեղում է. «Ըստ
                                  վիճակագրության՝ դեռահաս հանցագործների ¾-ը չու-
                                  նի ընտանիք կամ ապրում է ծնողներից միայն մեկի
                                  հետ: Դատվածությունը հետագայում լուրջ խնդիր է
դառնում տվյալ անձանց կյանքում՝ ամուսնանալու, աշխատանք գտնելու համար»:

Հայաստանում դեռահասները հիմնականում գողություն կամ ծեծկռտուք են անում: Երբեմն
ներգրավվում են նաև այս կամ այն խմբի մեջ, որի անդամները, լինելով տարիքով ավելի մեծ,
շահագործում են նրանց:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, խոսելով դեռահաս հանցագործների հոգեբանության մասին,
ասաց, որ նրանք հիմնականում խմբակային հանցագործություններ են կատարում՝ կարծելով,
թե իրենք չեն երևա այդ խմբի մեջ: Որպես կանոն, նման խմբավորումները առաջին բացահայտ-
ման դեպքում կազմալուծվում են. «Դեռահասները հանցագործություն կատարում են երկու
նպատակով. առաջինը պայմանավորված է տարիքի հետ, երբ նրանք ունեն բավականին շատ
էներգիա և վատ շրջապատ ընկնելու դեպքում հանցագործություններ ու մանր խուլիգանու-
թյուններ են անում, երկրորդը կապված է սոցիալական խնդիրների հետ: Երբ նրանց չի բավա-
րարում ծնողի տված գումարը, սկսում են այլ ուղիներ փնտրել՝ գումար վաստակելու համար,
իսկ ամենահեշտ ուղին այս դեպքում հանցագործությունն է»:

                                               http://www.1in.am/arm/armenia_society_144353.html
22 Դեկտեմբեր, 2012




 Ադիբեկյան. Օտարերկրացին զարմանում է` «Գիշերով փողոցում տաքսի սպասող
                  աղջիկը չի՞ վախենում բռնաբարվելուց»

                                   «Երեւանում գրանցվում են փողոցային կողոպուտի
                                   բացառիկ դեպքեր: Երեւանը համարվում է աշխարհի
                                   ամենաօրինական      բնակավայրերից      մեկը»,-այսօր
                                   «Երկու երես» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն
                                   Ադիբեկյանը, ապա` հավելեց,-մեր օտարերկրացի ըն-
                                   կերները զարմանում են, երբ գիշերվա ժամը չորսին
                                   տեսնում են կանգառում տաքսի սպասող 14-ամյա
                                   աղջկա, եւ մտածում` չի՞ վախենում, որ իրեն հանկարծ
                                   կբռնաբարեն, մանավանդ, որ մոտակայքում էլ թփեր
                                   կան»:

Ադիբեկյանն ասաց, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում հանցագործություննե-
րի թիվը կրճատվել է 25 տոկոսով. «Իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործու-
թյունների թիվը նվազել է 50 տոկոսով` 4000 հանցագործության մեջ կազմելով 700»:

Սոցիոլոգի խոսքով` ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում անչափահասների կողմից
թմրանյութ օգտագործելու տարիքն ավելի ցածր է. «Բայց այն հանգամանքը, որ մեզանում ցու-
ցանիշները հավասար են բարեկիրթ երկրների ցուցանիշներին, մեզ հանգիստ նստելու իրա-
վունք չի տալիս: Ծնողը պետք է հետեւի երեխայի քայլերին, որովհետեւ հանցագործությունը
երեխայի ճակատագրում ճեղքվածք է տալիս եւ հետագայում էլ խնդիրներ է առաջացնում: Երե-
խան պետք է հասկանա, որ պատասխանատու է սեփական քայլերի համար եւ ժամանակը լցնի
օգտակար բաներով, ասենք` սպորտով կամ արվեստով»:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ անչափահասների կողմից կատարված հանցագոր-
ծությունները հիմնականում խուլիգանական բնույթ են կրում. «Սովորաբար, խուլիգանություն-
ները կատարվում են խմբերով, սակայն դրանցից շատերը հետո ցրվում են: Նման գործողու-
թյունների պատճառն առաջնահերթ ընտանիքի ինտելեկտուալ զարգացվածության աստիճանն
է»:

                                                                         Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


                                                       http://www.aravot.am/2012/12/22/143700/
22 Դեկտեմբեր, 2012




             Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության



                                   Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործու-
                                   թյան, արդյո՞ք այստեղ մեծահասկաները ունեն իրենց
                                   մեղքը, թե ոչ. այսօր այս թեմայի շուրջ լրագրողների
                                   հետ հանդիպման ժամանակ խոսեցին սոցիոլոգ Ահա-
                                   րոն Ադիբեկյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

                                   «Մեզ մոտ ընդհանուր առմամաբ հանցագործություն-
                                   ների թիվը կրճատվել է 25-ով, անչափահասների կող-
                                   մից կատարվող հանցագործությունները կրճատվել են
                                   50 տոկոսով։ Նախորդ տարվա ցուցանիշներով գրանց-
                                   վել է 170 հանցագործություն։ ԱՊՀ երկրների շարքում
մեզ մոտ ցուցանիշը բավականին ցածր է այն առումով, որ անչափահասները Ռուսաստանում
դառնալով թմրամոլ՝ գրպանի գումարի կարիք ունեն, եթե ծնողները չեն տալիս այդ գումարը,
նրանք դիմում են հանցագործությունների։ Մեզ մոտ թմրամոլությունը, հարբելուց և ծխելուց
կախվածության մեջ ընկնելն այդքան էլ տարածված չէ»,-շեշտեց Ահարոն Ադիբեկյանը։

Սակայն այս ամենը չի ենթադրում, որ մենք պետք է հանգիստ լինենք, քանի որ մեզ մոտ ցուցա-
նիշը մոտ է բարեկիրթ երկրների ցուցանիշին։ Անհրաժեշտ է, որպեսզի ծնողները ուշադրություն
դարձնեն երեխայի շրջապատին, տված գումարը նա ինչի վրա է ծախսում, և դաստիարակել
երեխային՝ պատասխանատու լինել սեփական քայլերի համար։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանցագործների, թմրամոլների, սեռական շեղումներ
ունեցողների 1/4-ը չեն ունեցել ծնողներ կամ ծնողներից մեկին։

«Ընտանիքն այն առողջ հողն է, որտեղ պետք է ձևավորվի երեխան, եթե ծնողների փոխհարա-
բերությունները լարված են, մեծ է ռիսկը, որ երեխան կդառնա հանցագործ»,-հավելեց Ադիբեկ-
յանը։ Անչափահասները հիմնականում կատարում են գողություններ, այնուհետև խուլիգանու-
թյուններ:

Հոգեբանի խոսքերով եթե հաշվի առնենք անչափահասների տարիքային խումբը, դա այն
խումբն է, որը գնում է սոցիալիզացիայի, որոնք չեն տիրապետում կյանքի փորձին։

«Անչափահաս տարիքում կատարվող հանցագործությունները կարող են բաժանվել երկու
խմբի. առաջինն այն խումբն է, երբ երեխաների մեջ եռում են կրքերը, երկրորդ խումբը պայմա-
նավորված է սոցիալական անհատականությամբ։ Այս տարիքում կատարվող հանցագործու-
թյունները կարելի է որակել որպես միայն խուլիգանական ոճի»,- նշեց Մադաթյանը։

                                                                        Զվարթ Խաչատրյան


                                                               http://ardarutyun.am/?p=22086

More Related Content

More from drMadatyan

Ինքնասպանություններ
ԻնքնասպանություններԻնքնասպանություններ
ԻնքնասպանություններdrMadatyan
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտdrMadatyan
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըdrMadatyan
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելdrMadatyan
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարdrMadatyan
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըdrMadatyan
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինdrMadatyan
 
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըԱմուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըdrMadatyan
 
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցՏղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցdrMadatyan
 
Ամենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըԱմենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըdrMadatyan
 
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետՀարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետdrMadatyan
 
Շամիրամ կանայք
Շամիրամ կանայքՇամիրամ կանայք
Շամիրամ կանայքdrMadatyan
 

More from drMadatyan (12)

Ինքնասպանություններ
ԻնքնասպանություններԻնքնասպանություններ
Ինքնասպանություններ
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածել
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
 
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդներըԱմուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները
 
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանցՏղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
Տղամարդու բնավորության ամենաանտանելի գծերը. հոգեբանի խորհուրդները կանանց
 
Ամենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսներըԱմենաերջանիկներն ու անհույսները
Ամենաերջանիկներն ու անհույսները
 
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետՀարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ
 
Շամիրամ կանայք
Շամիրամ կանայքՇամիրամ կանայք
Շամիրամ կանայք
 

Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության

  • 1. 22 Դեկտեմբեր, 2012 Դեռահաս հանցագործների ¾-ը չունի ընտանիք կամ ապրում է ծնողներից միայն մեկի հետ Մեզանում դեռահասների հանցագործությունների թիվը բավականին քիչ է, իսկ Երևանը համարվում է աշխար- հի ամենաօրինապահ քաղաքներից մեկը: Այսօր սոցիո- լոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ վերջին տասը տա- րիների ընթացքում դեռահասների հանցագործություն- ների թիվը կրճատվել է 50%-ով, ԱՊՀ երկրների ցան- կում Հայաստանը ևս բավական ցածր տեղում է. «Ըստ վիճակագրության՝ դեռահաս հանցագործների ¾-ը չու- նի ընտանիք կամ ապրում է ծնողներից միայն մեկի հետ: Դատվածությունը հետագայում լուրջ խնդիր է դառնում տվյալ անձանց կյանքում՝ ամուսնանալու, աշխատանք գտնելու համար»: Հայաստանում դեռահասները հիմնականում գողություն կամ ծեծկռտուք են անում: Երբեմն ներգրավվում են նաև այս կամ այն խմբի մեջ, որի անդամները, լինելով տարիքով ավելի մեծ, շահագործում են նրանց: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, խոսելով դեռահաս հանցագործների հոգեբանության մասին, ասաց, որ նրանք հիմնականում խմբակային հանցագործություններ են կատարում՝ կարծելով, թե իրենք չեն երևա այդ խմբի մեջ: Որպես կանոն, նման խմբավորումները առաջին բացահայտ- ման դեպքում կազմալուծվում են. «Դեռահասները հանցագործություն կատարում են երկու նպատակով. առաջինը պայմանավորված է տարիքի հետ, երբ նրանք ունեն բավականին շատ էներգիա և վատ շրջապատ ընկնելու դեպքում հանցագործություններ ու մանր խուլիգանու- թյուններ են անում, երկրորդը կապված է սոցիալական խնդիրների հետ: Երբ նրանց չի բավա- րարում ծնողի տված գումարը, սկսում են այլ ուղիներ փնտրել՝ գումար վաստակելու համար, իսկ ամենահեշտ ուղին այս դեպքում հանցագործությունն է»: http://www.1in.am/arm/armenia_society_144353.html
  • 2. 22 Դեկտեմբեր, 2012 Ադիբեկյան. Օտարերկրացին զարմանում է` «Գիշերով փողոցում տաքսի սպասող աղջիկը չի՞ վախենում բռնաբարվելուց» «Երեւանում գրանցվում են փողոցային կողոպուտի բացառիկ դեպքեր: Երեւանը համարվում է աշխարհի ամենաօրինական բնակավայրերից մեկը»,-այսօր «Երկու երես» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ապա` հավելեց,-մեր օտարերկրացի ըն- կերները զարմանում են, երբ գիշերվա ժամը չորսին տեսնում են կանգառում տաքսի սպասող 14-ամյա աղջկա, եւ մտածում` չի՞ վախենում, որ իրեն հանկարծ կբռնաբարեն, մանավանդ, որ մոտակայքում էլ թփեր կան»: Ադիբեկյանն ասաց, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում հանցագործություննե- րի թիվը կրճատվել է 25 տոկոսով. «Իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործու- թյունների թիվը նվազել է 50 տոկոսով` 4000 հանցագործության մեջ կազմելով 700»: Սոցիոլոգի խոսքով` ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում անչափահասների կողմից թմրանյութ օգտագործելու տարիքն ավելի ցածր է. «Բայց այն հանգամանքը, որ մեզանում ցու- ցանիշները հավասար են բարեկիրթ երկրների ցուցանիշներին, մեզ հանգիստ նստելու իրա- վունք չի տալիս: Ծնողը պետք է հետեւի երեխայի քայլերին, որովհետեւ հանցագործությունը երեխայի ճակատագրում ճեղքվածք է տալիս եւ հետագայում էլ խնդիրներ է առաջացնում: Երե- խան պետք է հասկանա, որ պատասխանատու է սեփական քայլերի համար եւ ժամանակը լցնի օգտակար բաներով, ասենք` սպորտով կամ արվեստով»: Հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ անչափահասների կողմից կատարված հանցագոր- ծությունները հիմնականում խուլիգանական բնույթ են կրում. «Սովորաբար, խուլիգանություն- ները կատարվում են խմբերով, սակայն դրանցից շատերը հետո ցրվում են: Նման գործողու- թյունների պատճառն առաջնահերթ ընտանիքի ինտելեկտուալ զարգացվածության աստիճանն է»: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ http://www.aravot.am/2012/12/22/143700/
  • 3. 22 Դեկտեմբեր, 2012 Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործու- թյան, արդյո՞ք այստեղ մեծահասկաները ունեն իրենց մեղքը, թե ոչ. այսօր այս թեմայի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին սոցիոլոգ Ահա- րոն Ադիբեկյանը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ «Մեզ մոտ ընդհանուր առմամաբ հանցագործություն- ների թիվը կրճատվել է 25-ով, անչափահասների կող- մից կատարվող հանցագործությունները կրճատվել են 50 տոկոսով։ Նախորդ տարվա ցուցանիշներով գրանց- վել է 170 հանցագործություն։ ԱՊՀ երկրների շարքում մեզ մոտ ցուցանիշը բավականին ցածր է այն առումով, որ անչափահասները Ռուսաստանում դառնալով թմրամոլ՝ գրպանի գումարի կարիք ունեն, եթե ծնողները չեն տալիս այդ գումարը, նրանք դիմում են հանցագործությունների։ Մեզ մոտ թմրամոլությունը, հարբելուց և ծխելուց կախվածության մեջ ընկնելն այդքան էլ տարածված չէ»,-շեշտեց Ահարոն Ադիբեկյանը։ Սակայն այս ամենը չի ենթադրում, որ մենք պետք է հանգիստ լինենք, քանի որ մեզ մոտ ցուցա- նիշը մոտ է բարեկիրթ երկրների ցուցանիշին։ Անհրաժեշտ է, որպեսզի ծնողները ուշադրություն դարձնեն երեխայի շրջապատին, տված գումարը նա ինչի վրա է ծախսում, և դաստիարակել երեխային՝ պատասխանատու լինել սեփական քայլերի համար։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հանցագործների, թմրամոլների, սեռական շեղումներ ունեցողների 1/4-ը չեն ունեցել ծնողներ կամ ծնողներից մեկին։ «Ընտանիքն այն առողջ հողն է, որտեղ պետք է ձևավորվի երեխան, եթե ծնողների փոխհարա- բերությունները լարված են, մեծ է ռիսկը, որ երեխան կդառնա հանցագործ»,-հավելեց Ադիբեկ- յանը։ Անչափահասները հիմնականում կատարում են գողություններ, այնուհետև խուլիգանու- թյուններ: Հոգեբանի խոսքերով եթե հաշվի առնենք անչափահասների տարիքային խումբը, դա այն խումբն է, որը գնում է սոցիալիզացիայի, որոնք չեն տիրապետում կյանքի փորձին։ «Անչափահաս տարիքում կատարվող հանցագործությունները կարող են բաժանվել երկու խմբի. առաջինն այն խումբն է, երբ երեխաների մեջ եռում են կրքերը, երկրորդ խումբը պայմա- նավորված է սոցիալական անհատականությամբ։ Այս տարիքում կատարվող հանցագործու- թյունները կարելի է որակել որպես միայն խուլիգանական ոճի»,- նշեց Մադաթյանը։ Զվարթ Խաչատրյան http://ardarutyun.am/?p=22086