Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Ինքնասպանություններ

652 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Ինքնասպանություններ

  1. 1. 24 Նոյեմբեր, 2012 Աշխարհում ամեն տարի 1.100.000 մարդ ինքնասպան է լինում. սոցիոլոգ Աշխարհում տարեկան մեկ միլիոն հարյուր հազար մարդ ինք- նասպան է լինում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: «Այս տվյալն ամեն երկրորդ, երրորդ բացահայտված դեպքին է միայն վերաբերում: Մինչև 19-րդ դարը կարծում էին, որ ինքնասպանության դիմողները հոգեկան հիվանդ են և կորցնելով վերահսկողությունը` գնում են այդ քայլին: Ինքնասպանությունն, առհասարակ, ոչ միայն հոգեբանական, այլ նաև սոցիալական խնդիր է: Լինել հարուստ երկիր` դեռ չինշանակում կրճատել նմանատիպ դեպքերի թիվը: Շվեդիան զարգացած հարուստ երկիր է, բայց այնտեղինքնասպանությունների թիվն ավելի շատ է, քան մեզ մոտ:Կան ինքնասպանության տիպական պատճառներ: Առաջինը՝ թագավորների բարդույթ: Դա այն դեպքն է, երբտնօրենն անցնում է թոշակի, դերասանը առաջին դերում էր խաղում, նրան այլևս նկարահանման չենհրավիրում: Երկրորդը՝ արտաքին գործոններն են, որոնք սրում են մարդկանց հոգեկան վիճակը:Ինքնասպանների 80 տոկոսն, ընդհանրապես, երկար ժամանակ ճնշված վիճակում է լինում: Երբ մարդն այդվիճակում է, անհրաժեշտ է, որպեսզի ուշադիր լինենք նրա նկատմամբ:Ինքնասպանների 80 տոկոսը նշան է տալիս, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել: Իսկ ինք-նասպան եղածների նորից 80 տոկոսն արդեն այդ փորձն արել է, ուղղակի այն անհաջող է եղել: Նմանմարդկանց մեծ մասը հիմնականում մեկուսացված է լինում: Կանայք ավելի են հակված ինքնասպանության,քան տղամարդիկ: Երրորդ՝ հոմոսեքսուալների մոտ ինքնասպանության դիմելու հավանականությունը երկուանգամ բարձր է` համեմատած հետերոսեքսուալների հետ:Արտաքին գործոն՝ ինքնասպանությունների մեծ մասը լինում է գարնանը և աշնանը՝ եղանակների փո-փոխմանը զուգահեռ: Տարիքային գործոն նույնպես կա՝ երիտասարդների մոտ չկիսված սերն է խնդիր,ծնողների հետ տարաձայնություններ ունենալը, երբեմն ընկնում են որոշ գործողությունների ազդեցությանտակ:Ինքնասպանության 10 դեպքից 8-ում մարդիկ փրկվում են: Ինքնասպանության դիմելու ցանկություն ունեցողիվարքագծի մեջ տարօրինակ բաներ են նկատվում, որոնք միայն մահից հետո են հարազատները գիտակցում:Դա կարող է լինել տրամադրության անկում, ամեն ինչի նկատմամբ հետաքրքրության անկում:Ամենագլխավոր խնդիրը հայերի մոտ՝ ծնող-երեխա սխալ հարաբերություններն են: Երեխան ինքնուրույն էմեծանում և չգիտի ինչպես հաղթահարել իր խնդիրները»:Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, նշեց, որ այժմ Հայաստանում շատերնինքնասպանության են դիմում զանազան աղանդների և սատանիստական շարժումների պատճառով. «Երեկ13-ամյա աղջիկ էր ինքնասպան եղել: Դա կապված էր սատանիստական գաղափարների հետ: Այսինքն` բացիբնականոն ընթացքներից, որոնք կարող են բերել ինքնասպանության դիմելու ցանկության՝ սատանիստականվիճակներն են, որ մարդուն կարող են դրդել սրան:Բացի այդ, նույնիսկ մարդիկ, որոնք որոշակի լավ սոցիալական դիրքում են գտնվում, նրանց կյանքը դառնումէ միապաղաղ, մոնոտոն, որը օրեցօր բերում է որոշակի դեպրեսիվ վիճակների, դա էլ իր հերթին դրդում էինքնասպանության:Երկիր լքելը, նոր կյանք ստեղծելը բերում է դրական տրամադրվածությունների, բայց երբ չի բերում՝ այդժամանակ մարդը տեսնում է ապրելու անիմաստությունը: Հայաստանում շատ հազվադեպ են մարդիկ դիմումհոգեբանի օգնությանը, ինչը շատ դեպքերում ոչ թե կարևոր է, այլ անհրաժեշտ»,- եզրափակեց հոգեբանը: http://www.1in.am/arm/armenia_society_135451.html
  2. 2. 24 Նոյեմբեր, 2012Ինքնասպանություններն ավելի շատ հոգեբանական, քան տնտեսական խնդիրների հետեւանք են. սոցիոլոգ Սեփական երեխաների խնդիրները լսելու ծնողնե- րի ունակությունը և երեխաների հետ ընկերական հարաբերությունների ձևավորումը նպաստում է ինքնասպանությունների թվի նվազեցմանը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց սոցի- ոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Ծնող-երեխա կապը բավական կարևոր է երեխաներին ինքնասպանու- թյունից փրկելու համար», -«Արմենպրես»-ի փո- խանցմամբ՝ ընդգծեց սոցիոլոգը: Ադիբեկյանի դի- տարկմամբ` ինքնասպանությունների քանակը կապված չէ տնտեսական վիճակի հետ. դրանքավելի հաճախ հոգեբանական խնդիրների պատճառով են տեղի ունենում:Կանայք և հոմոսեքսուալներն ավելի շատ են հակված ինքնասպանություն գործելու:«Շվեդիան, զարգացած երկիր լինելով, ինքնասպանությունների թվով 15 անգամ գերա-զանցում է առաջատար այլ երկրների»,- ասաց Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ ինքնա-սպան լինողների 80 տոկոսը տարբեր նշաններով այս մասին հաղորդում է մինչև իրենկյանքից զրկելը: «Օգնության խնդրանքով դիմող և դեպրեսիվ վիճակում գտնվող մարդ-կանց հանդեպ մի եղեք անտարբեր»,- հորդորեց սոցիոլոգը:Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ հասարակական ակտիվ կյանքով ապրող ևշփվող մարդիկ ավելի քիչ են հակված ինքնասպանություների: «Սոցիալապես ակտիվմարդն ավելի հեշտ է հաղթահարում իր խնդիրները»,- ասաց հոգեբանը: Անդրադառնալովդեռահասների շրջանում ինքնասպանության դեպքերին՝ Մադաթյանը դրանք կապեց զա-նազան գաղափարախոսությունների հետ: ««Էմոների» գաղափարախոսությունը նպաս-տում է ինքնասպանությունների թվի աճին»,- ասաց հոգեբանը:Իրեն հասարակության մեջ գտնել չկարողացող մարդիկ փորձում են դա անել կրոնականտարատեսակ աղանդներում, որոնք, սակայն, եւս մարդկանց կարող են հասցնել ինքնա-սպանության:Վիճակագրության համաձայն` աշխարհում տարեկան ինքնասպան է լինում 1,2 մլն մարդ:Հայաստանն ինքնասպանությունների մակարդակով աշխարհում ստորին հորիզոնական-ներում է: http://armenpress.am/arm/news/700483/inqnaspanutyunnern-aveli-shat-hogebanakan-qan-tntesakan.html http://ankakh.com/2012/11/261526/
  3. 3. 24 Նոյեմբեր, 2012 13-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել սատանիստական գաղափարների հողի վրա. վարկած Ավանում նոյեմբերի 23-ին բնակելի շենքի 11-րդ հար- կից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 13- ամյա աղջիկը, նախնական տեղեկություններով, ինքնասպանություն է գործել սատանիստական գա- ղափարների հետ: Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին, հրավիրած ասուլիսում ասաց հոգեբան Միհրդատ Մա- դաթյան: Նա նշեց, որ ինքնասպանությունների քա- նակը ապահովված է նաեւ ինչ-որ չափի հոգեբանա- կան անտարբերությամբ: «Բացի բնականոն ընթացքից, որոնք կարող են բերելայս դժբախտ վիճակի կան նաեւ կողմնակի վիճակներ, օրինակ, Հայաստանում ակտիվացածէմոյական եւ սատանիստական շարժումները: Խոսքը հիմնականում վերաբերում է 13-14 տա-րեկան երեխաներին»,- նշեց Միհրդատ Մադաթյանը: Հոգեբանի խոսքով ծնողները երեխանե-րին նկատողություն անելով, որ սատանիստական կայքեր չմտնեն խնդիր չեն լուծի: Ավելի շատնպատակահարմար է ընկերանալը եւ ընկերության միջոցով խնդիրներ լուծելը: Ինչպես նաեւավելացրեց, որ մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ ծնողները երեխաների հետ ըն-կերություն չեն անում: Այնինչ կրոնական կազմակերպությունների ուշադրությունը լրացնում էայդ բացը: Արդյունքում, ովքեր այդ ամենը չեն ստանում ընտանիքից եւ ծնողից ձգտում են կրո-նական կազմակերպությունների կողմը:Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ավելացրեց, որ ինքնասպանություն գործողների թվում աշ-խարհում առաջին տեղում երաժիշտներն են, երկորդ տեղում՝ բուժքույրերը, երրոդում՝ ատամ-նաբույժները, չորրոդում՝ ֆինանսիստները, իսկ հինգում՝ հոգեբույժները, վեցում՝ գրադարանա-վարերը եւ յոթում՝ առեւտրականները: «Մարդիկ են, որոնք ունեն կարիերայի, ճանաչման մեծձգտում եւ, եթե այդ բանը իրենց մոտ չի իրականանում՝ հասկանում են, որ իրենց սովորածըանիմաստ է դարձել: Իսկ երիտասարդների մոտ «ռոմեոները», եթե սերը կորցնում են՝ մեծ մասըինքնասպան են լինում, «դոն ժուանները» թքած ունեն, քանի որ օրը տասը անգամ սիրահար-վում եւ հիասթափվում են, «կազանովաների» մի զգալի մասը հույս ունի, որ կյանքում դեռ միքանի անգամ «կուսումնասիրվի»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը: http://news.am/arm/news/129849.html http://www.top-news.am/index.php?newsid=12981&ng=7&nt=1 http://news.am/eng/photos/sessions/mihrdat-madatyan-aharon- adibekyan/
  4. 4. 24 Նոյեմբեր, 2012 Ծնողների կողմից ուշադրության պակասը կարող է դառնալ երեխայի ինքնասպանության պատճառ. հոգեբան Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հոգեբան Միհր- դատ Մադաթյանը նշեց, որ Հայաստանում ինք- նասպանության գնում են նաև անուշադրության հետևանքով: «Երեկվա` երեխայի ինքնասպանության դեպքի հետ կապված նշվում էր սատանիստական դրդապատճառ- ները: Դա հետևանք է ծնողների և երեխաների միջև շփման բացակայության: Ծնողները պետք է ընկերա-նան երեխայի հետ, հասկանան իրենց երեխայի հոգեվիճակը, ոչ թե ուղղակի արգելեն այս կամայն կայք մտնելը կամ ինչ-որ բան անելը: Կրոնական ուղղությունները լրացնում են այն բացը,որը թողնում են ծնողները: Այն, ինչ չեն ստանում իրենց ընկերներից, շրջապատից, ծնողներիցմարդը ստանում է կրոնական տարբեր կազմակերպություններից, որոնցից հետ բերելը շատդժվար է»,- ասաց նա։Բանախոսը նշեց, որ էմոյական և նմանատիպ շարժումները ևս բերում են ինքնասպանության:Նա հավելեց, որ ինքնասպանությանը նախորդում է դեպրեսիվ վիճակը, իսկ ստատիստիկտվյալներով կանայք ավելի շատ են դիմում ինքնասպանության:«Միշտ չէ, որ սոցիալական խնդիրն է հանդիսանում ինքնասպանության պատճառ: Սկանդի-նավյան զարգացած երկրներում բավականին բարձր է այդ ցուցանիշը: Խնդիրը ապագայի մո-նոտոնության, կարիերայի հետ կապված խնդիրների, կյանքի միալար ընթացքի մեջ է»,- նշեցնա: http://www.haynews.am/hy/1353751348 Ինքնասպանությունների թվով Հայաստանն աշխարհում ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների թվում է. Ահարոն Ադիբեկյան«Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է, և կարևոր է` ինչ միջավայրում է գործում մարդը: Մարդկանց ինքնասպանության դրդող պատճառներից է ապագայի նկատմամբ անորոշությունը, ինքնահաստատման հետ կապված խնդիրներ ունենալը, տարիքային պատճառները, ծնողների կողմից ուշադրության պակասը»,- այս մա- սին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց սո- ցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա հայտնեց,որ մեկ տարում աշխարհում 1 մլն 100 հազար մարդ է ինքնասպան լինում:«Մինչև 19-րդ դարը համարում էին, որ ինքնասպանությունը հիվանդություն է: Շվեյցարիայում100.000 հազար բնակչի մոտ 90 ինքնասպանության դեպք է արձանագրվում, մեզ մոտ 2 դեպք:Կանայք ավելի հակված են ինքնասպանության, քան տղամարդիկ: Սեռական փոքրամասնու-թյունների մոտ, մարգինալ խմբերում ևս բարձր է ինքնասպանությունը»,- տեղեկացրեց բանա-խոսը։
  5. 5. Անդրադառնալով Հայաստանում տվյալ խնդրին` բանախոսը նշեց, որ աշխարհում Հայաստանըամենացածր ցուցանիշ ունեցող երկրների թվում է:«Տարվա կտրվածքով Հայաստանում 1.9 դեպք է արձանագրվում 100 հազար բնակչին: ԱՊՀերկրների մեջ մենք նախավերջին տեղում ենք այդ ցուցանիշով: Նախորդ տարի եղել է 195 ինք-նասպանության դեպք: Ինքնասպանության ավելի հակված են երաժիշտները, բուժքույրերը, հո-գեբանները, գրադարանավարները: Աշխարհում քսան փորձից միայն մեկի մոտ է ստացվումինքնասպանությունը»,- ամփոփեց Ահարոն Ադիբեկյանը։ http://www.haynews.am/hy/1353753112 24 Նոյեմբեր, 2012 Ինքնասպանության դիմած 13-ամյա աղջիկը սատանիստական շարժման հետեւո՞րդ էր Հոգեբան Միհրդատ Մադաթյանի տվյալներով, նախօրեին Ավանում բնակելի շենքի 11-րդ հարկից իրեն ցած նետած 13- ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել սատանիստա- կան գաղափարների հողի վրա: «Այսօր բնականոն ընթացք- ներից բացի, որոնք կարող են այս դժբախտ վիճակին բերել, նաեւ էմոյական, սատանիստական գաղափարներն են, որ երիտասարդներին տանում են ինքնասպանության»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց հոգեբանը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հավելեց, որ Հայաստանում ծնողները սովորություն չունեն երեխաների հետ ընկերու-թյուն անել, հետաքրքրվել նրանց խնդիրներով. «Երեխայի հետ ծնողը չի խոսում խնդիրների մասին,երեխան ինքնուրույն է մեծանում եւ չի կարողանում իր խնդիրները լուծել, երբեմն հենց դրա համար էլդիմում են ինքնասպանության»: Ըստ պարոն Ադիբեկյանի, ինքնասպանություն գործողների 80 տոկոսը դեպրեսիայի մեջ է եւ ինքնա-սպանություն գործելուց առաջ հստակ նշաններ է ցույց տալիս, որ այդ քայլին է դիմելու. «Ինքնասպան-ների էլի 80 տոկսոը նման փորձ արել է, բայց այն անհաջող է եղել»:Սոցիոլոգի խոսքերով, կանայք ավելի հակված են կյանքին վերջ տալու, իսկ համասեռամոլների շրջա-նում ինքնասպանություն գործելու հավանականությունը 7 անգամ բարձր է: Ըստ նրա, ծնողից երեխայինինքնասպանության սիմդրոմը չի անցնում: Ինքնասպանություն գործածների 6 տոկոսի մոտ է, որ ծնող-ներից մեկը կյանքին վերջ է տվել:«Պաշտոնական տվյալները, թե անցյալ տարվա ընթացքում Հայաստանում մոտ 200 մարդ է ինքնասպանեղել, պետք է հարցականի տակ դնենք: Հասկանանք, որ եւս մոտ 400 դեպք բացահայտված չի եղել՝ ար-դյոք ինքնասպանություն էր: Մեր կրճատվող ազգաբնակչության ֆոնին, ստացվում է՝ ամեն տարի միփոքր գյուղ վերանում է»:Ըստ պարոն Ադիբեկյանի, Հայաստանը ինքնասպանության դեպքերի ցուցանիշով նախկին խորհրդայիներկրների շարքում նախավերջինն է: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ http://www.aravot.am/2012/11/24/133911/
  6. 6. 24 Նոյեմբեր, 2012 ԱԴԻԲԵԿՅԱՆՆ ԱՆՑԱՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ Աշխարհում տարեկան մեկ մլն հարյուր հազար մարդ ինքնասպան է լինում. Եթե նախկինում ընդունված էր կարծել, որ ինքնասպանները հոգեկան հիվանդներ են, սակայն ավելի ուշ գիտությունն ընդունեց, որ ինքնասպա- նությունը ոչ թե հոգեբանական, այլ սոցիալական խնդիր է: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց սո- ցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նաև հավելեց, որ զարգացած երկրներում ինքնա-սպանությունների թիվը բարձր է` հարյուր հազար մարդու հաշվով 30 ինքնասպաններ են ընկ-նում, իսկ Հայաստանում հարյուր հազար մարդու հաշվով` երկուսը:Բանախոսի հավաստմամբ, կանայք ավելի շատ են ինքնասպանության, քան տղամարդիկ, կանաև տարիքային գործոնը, որը նկատվում է քառասուն տարեկանից հետո:«Դեպրեսիվ վիճակներն են հիմնականում մարդկանց դրդում ինքնասպանության»,- իր հերթինհավելեց հոգեբան Միրդատ Մադաթյանը: Նաև նշեց, որ կանայք ավելի հաճախ են դիմում մաս-նագետի օգնությանը, կանայք ավելի շատ են դեպրեսիվ վիճակում հայտնվում, սակայն միա-նշանակ չէ, որ կանայք են ավելի շատ հակված ինքնասպանության:«Մեր դժբախտությունը նրանում է, որ ծնողների և երեխաների միջև շփում չկա»,- ասաց հոգե-բանը և առաջարկեց ծնողներին իրենց իսկ երեխաների հետ ընկերանալ, իսկ խնդիրների դեպ-քում` փոխել միջավայրը:Բանախոսները կարևորեցին մարդկանց միջև շփումները, որի միջոցով մեկուսացված մարդ-կանց հնարավոր է օգնել` թույլ չտալով նրանց դիմել ինքնասպանության: http://www.armtown.com/news/am/ays/20121124/201211242/ http://www.aysor.am/am/news/2012/11/24/adibekyan-madatyan/
  7. 7. 24 Նոյեմբեր, 2012 Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ. «Հայաստանում ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ թվին նպաստում են նաև ՍԱՏԱՆԻՍՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ»Ինքնասպանությունների թվով աշխարհում առաջին տեղում երաժիշտներն են: Այս մասինայսօրվա ասուլիսին հայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, շարունակելով` երկրորդ տե-ղում՝ բուժքույրերը, երրոդում՝ ատամնաբուժները, չորրոդում՝ ֆինասիստները, իսկ հինգում՝ հո-գեբուժները:Նրա խոսքերով` երիտասարդների շրջանում ինքնասպան են լինում սերը կերցրած «ռոմեոնե-րը», նաև` կարիերայի, ճանաչման մեծ ձգտում ունեցողները , եթե դա իրենց մոտ չի իրականա-նում՝ հասկանում են, որ իրենց սովորածը անիմաստ է դարձել:Իսկ հոգեբան Միհրդատ Մադաթյանի հավելմաբ` Հայաստանում ինքնասպանությունների թվիննպաստել են ակտիվացած էմոյական եւ սատանիստական շարժումները: Խոսքը 13-14 տարե-կան երեխաների մասին է: Ըստ հոգեբանի` երեխաներին նկատողություն անելով, որ սատա-նիստական կայքեր չմտնեն ծնողները խնդիր չեն լուծի. երեխաների հետ պետք է ընկերանալ: http://asekose.am/hy_AM/news/article/view/8/107590/ 24 Նոյեմբեր, 2012 Ծնողը երեխայի հետ ընկերություն չի անում, իսկ կրոնական կազմակերպությունը լրացնում է այդ բացը. հոգեբանՀայաստանում ակտիվացած է էմոյական և սատանիստական շարժումները, որում հիմնականում ներ-գրաված են 13-14 տարեկան երեխաներ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակտեղեկացրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը, և ավելացրել, որ երեկ Ավանում բնակելի շենքի 11-րդհարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 13-ամյա աղջիկը, ըստ նախնական տեղեկու-թյունների, սատանիստական շարժման ներկայացուցիչ է և ինքնասպանություն է գործել սատանիստա-կան գաղափարների հողի վրա:«Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ ծնողները երեխաների հետ ընկերություն չեն անում: Այ-նինչ կրոնական կազմակերպությունների ուշադրությունը լրացնում է այդ բացը: Արդյունքում, ովքեր այդամենը չեն ստանում ընտանիքց և ծնողից ձգտում են կրոնական կազմակերպությունների կողմը»,-նկա-տել է հոգեբանը:Ասուլիսի մյուս բանախոս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ թվարկել է, որ ինքնասպանություն գործող-ների թվում աշխարհում առաջին տեղում երաժիշտներն են, երկորդ տեղում՝ բուժքույրերը, երրորդում՝ատամնաբուժները, չորրորդում՝ ֆինասիստները, հինգում՝ հոգեբուժները, վեցում՝ գրադարանավնները ,յոթում՝ առևտրակնները:Ըստ սոցիոլոգի, այդ մարդիկ, սովորաբար, կարիերայի, ճանաչման մեծ ձգտում ունեն և, եթե այդ բանըիրենց մոտ չի իրականանում՝ հասկանում են, որ իրենց սովորածը անիմաստ է դարձել:«Իսկ երիտասարդների մոտ «ռոմեոները», եթե սերը կորցնում են՝ մեծ մասը ինքնասպան են լինում, «դոնժուանները» թքած ունեն, քանի որ օրը տասը անգամ սիրահարվում եւ հիասթափվում են, «կազանովա-ների» մի զգալի մասը հույս ունի, որ կյանքում դեռ մի քանի անգամ «կուսումնասիրվի»,- մանրամասնել էԱհարոն Ադիբեկյանը: http://www.armversion.am/2012/11/24/ծնողները-երեխաների-հետ-ընկերություն/
  8. 8. 24 Նոյեմբեր, 2012 Ամենաշատ ինքնասպանություններ երաժիշտնե՞րն են գործում 20-րդ դարից սկսած աճել և շարունակում են աճել ինքնասպանու- թյունները, որը մասնագետները բացատրում են այն հանգամանքով, որ կյանքը գնալով ավելի է ծանրանում և վատանում սոցիալական պայմանները։ Աշխարհում յուրաքանչյուր տարի 1մլն 100.000 մարդ ինքնասպան է լինում։ Մինչև 19-րդ դարը կարծիք է եղել, որ ինքնասպանները հո- գեկան հիվանդներ են և կորցնելով իրենց վերահսկողությունը հոգե- բանական այս կամ այն պատճառով գնում են ինքնասպանության։ 2011 թվականի դրությամբ Հայաստանում ինքնասպան է եղել 115 մարդ։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ ամենաշատ ինք- նասպանություններ գործում են երաժիշտները, երկրորդ տեղում են բուժքույրերը, այնուհետև հորիզոնականները հաջորդաբար շարու- նակում են ատամնաբույժները, ֆինանսիստները, հոգեբույժները, գրադարանավարուհիները և առևտրականները։«Ինքնասպանությունը ոչ միայն հոգեբանական, այլև սոցիալական խնդիր է և, եթե մենք ուզում ենքհասկանալ և կանխել ինքնասպանությունը, նախ պետք է հասկանանք, թե տվյալ մարդը ի՞նչ շրջապա-տում է գործել, կամ ո՞ր շրջապատն է դրդում անձին գնալ ինքնասպանության»,- նշեց Ադիբեկյանը։Նա նաև նշում է, որ ինքնասպանությունների անմիջական պատճառը չի կարելի համարել սոցիալականը,քանի որ այնպիսի զարգացած երկիր, ինչպիսին Շվեյցարիան է, ինքնասպանությունները մեծ թիվ ենկազմում։«Գոյություն ունեն ինքնասպանության տիպական պատճառներ, առաջինը դա «Լիր արքայի» կոմպլեքսնէ, երբ մարդը գտնվում է սոցիալական ստատուսի կորստի շեմին։Երկրորդ գործոնը կապված է արտաքին ազդակների հետ, և ընդհանրապես ինքնասպանների 80 տոկո-սը լինում են դեպրեսիվ վիճակում։ Երբ մարդը ճնշված է, նրա նկատմամաբ պետք է ավելի նուրբ և ուշա-դիր լինել։Ինքնասպանների 80 տոկոսը փորձ է արել երկրորդ անգամ գնալ այդ քայլին, որը պսակվել է անհաջո-ղությամբ»,- հավելեց Ահարոն Ադիբեկյանը։Ինքնասպանությունների ավելի շատ գնում են կանայք, քանի որ կանայք ավելի շատ են հակված դեպրե-սիայի, սեռական կողմնորոշման առումով համասեռամոլները 7 անգամ ավելի շատ են գործում ինքնա-սպանություն, քան հետերոսեքսուալները։Հոգեբան Միրհդատ Մադաթյանի խոսքերով Հայաստանում ինքնասպանությունների պատճառներիցմեկն այն է, որ մարդիկ միմյանց հանդեպ անտարբեր են։ Ծնողների և երեխաների միջև չկա սովորականշփումներ։«Մարդիկ իրենց կյանքի ընթացքում ունենում են որոշակի ճգնաժամեր, ոմանց հաջողվում է դա հաղթա-հարել, իսկ ոմանց ոչ և դիմում են ինքնասպանության։ Ինքնասպանության գնացող անձիք հիմնականումունենում են դեպրեսիվ վիճակ»,- շեշտեց Մադաթյանը։ http://ardarutyun.am/?p=19899
  9. 9. 24 Նոյեմբեր, 2012 Թե ինչն է դրդում մարդկանց ինքնասպանություն գործել Բողոքականներն ավելի շատ են ինքնասպան լինում, քան կաթոլիկները։ Այսօր լրագրողների հետ հանդիպ- ման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սոցիո- մետր» սոցիոլոգիական կազմակերպության ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով «Ինչու են Հա- յաստանում օր օրի շատանում ինքնասպանության փորձի դեպքերը: Որոնք են հիմնական դրդապատճառ- ները» թեմայի շուրջ: Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ժա- ռանգական հոգեկան խնդիրների նախադրյալ ունեցող- ների 20%-ն է գործում ինքնասպանություն, կաթոլիկնե- րի մոտ ինքնասպանությունը ավելի ցածր տոկոս էկազմում, քան բողոքականների մոտ, ինչպես Հունգարիայում, Էստոնիայում, Գերմանիայում։Ըստ բանախոսի՝ ինքնասպանությունների ցուցանիշները բարձր են նաև այն երկրներում, որ-տեղ ինքնասպանությունը չի համարվում հանցագործություն՝ ինչպես Ճապոնիայում, որտեղ ա-մեն տարի տասնյակ հազար ճապոնացիներ ինքնասպան են լինում: «Հայաստանյան որոշ տվ-յալներով` Հայաստանում հարյուր հազար բնակչից վեցը ինքնասպան է լինում։ Պատճառներնեն՝ խուսափել պատժից, լուծել տնտեսական հարցեր, իղձեր, սեր, թշնամացած վերաբերմունք:Տնտեսական ճգնաժամերը ևս բերում են ինքնասպանությունների թվի աճի, ավելի բարե-նպաստ պայմաններում ապրողները ևս դիմում են ինքնասպանության: Այս պատճառով ինքնա-սպանությունները շատացել էին 19-րդ դարի վերջին: Մենք իրավունք չունենք դատապարտելուայդ մարդկանց։ Մենք պետք է մթնոլորտ ստեղծենք, որ կյանքը արժեք է, և այն պետք է ապրել։Պետք է օգնություն խնդրողի առջև դուռ չփակել և օգնել. եթե դա մենք անենք, ապա ինչ-որ չա-փով խնդիրը կլուծվի»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը` հավելելով. երբ մարդը ֆիլմում տեսնում է,որ իր նման մեկը ֆիլմում ինքնասպան է լինում, ինքն էլ է դիմում ինքնասպանության` դա հա-մարելով օրինաչափ։ Ըստ Ահարոն Ադիբեկյանի ուսումնասիրությունների` Հայաստանն ինքնա-սպանության ցուցանիշով 86-րդ տեղում է։ Համատեղ ասուլիսի ընթացքում հոգեբան Միհր-դատ Մադաթյանն ասաց, որ մարդու ինքնապահպանման մեխանիզմները գալիս են կյանքիսկզբից, սակայն կյանքի ընթացքում նոր արժեքներ են ձևավորվում, և հաճախ մարդիկ հաս-նում են այն աստիճանի, որ դիմում են ինքնասպանության: «Պետք է ունենան լուրջ հոգեբանա-կան խնդիրներ նման քայլի դիմելու համար: Երևի թե թվի մեծացումը կապված է լայնորեն տա-րածված կրոնական սեկտաների, երիտասարդական խմբերի գործունեության հետ, ինչպիսիքեն էմոները և այլն, որտեղ առկա է սուիսիդալ գաղափարախոսություն»,- նկատեց ՄիհրդատՄադաթյանը: http://hayeli.am/թե-ինչն-է-դրդում-մարդկանց-ինքնասպանու/
  10. 10. 24 Նոյեմբեր, 2012«Կրոնական ուղղությունները լրացնում են այն բացը, որ չէին տալիս ծնողները կամ շրջապատը» Հայաստանում ինքնասպանությունների թիվը մեծապես պայ- մանավորված է միմյանց նկատմամբ հոգեբանական անտար- բերությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժա- մանակ այսօր ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Ըստ նրա՝ սոցիալապես ակտիվ մարդն ավելի հեշտ է հաղ- թահարում կյանքի տարբեր շրջաններում պատահող ճգնա- ժամային իրավիճակները, հետևապես՝ չի դիմում ինքնասպա- նության. «Մարդը, ով ավելի մեկուսացված է մասնագիտա-կան, բնավորության կամ հոգեբանորեն, բնականաբար, ավելի հակված է ինքնասպանության: Ինձհամար շատ ցավոտ դեպք էր երեկ 13-ամյա աղջնակի ինքնասպանության դեպքը, սա երեկվատվյալներով եմ ասում: Սա ցույց է տալիս, թե այսօր (բացի բնականոն իրավիճակներից) որոնք կարող ենբերել այդ վիճակին, կան նաև կողմնակի վիճակներ. դա Հայաստանում ակտիվացած էմոյական շար-ժումներն են: Այն ունի մի գաղափարախոսություն, որը երիտասարդներին բերում է ինքնասպանության:Խոսքն ավելի շատ անցումային շրջանի երեխաների մասին է»:Ըստ հոգեբանի՝ սոցիալական վիճակն այնքան էլ կապված չէ ինքնասպանության հետ: Նույնիսկ նորմալսոցիալական վիճակում ապրող մարդկանց կյանքը դառնում է միալար, ինչը, նրա խոսքով՝ նույնպեսհանգեցնում է որոշակի դեպրեսիվ վիճակների:«Ըստ վիճակագրության՝ կանայք ավելի հաճախ են ինքնասպանության դիմում: Նույն վիճակագրությու-նը ցույց է տալիս, որ կանանց մոտ դեպրեսիաներն ավելի շատ են: Սա կապված է նրա հետ, որ կանայքավելի շատ են դիմում մասնագետի օգնությանը, ըստ դրա, միգուցե վիճակագրությունը մի փոքր խեղ-ված է»,- ասաց հոգեբանը:Միհրդատ Մադաթյանի դիտարկմամբ՝ լուրջ խնդիր է այն, որ ծնողների ու երեխայի միջև չկա շփում:Երեխային միայն նկատողություն անելով, արգելելով մտնել այս կամ այն սոցիալական ցանց՝ խնդիրը չիլուծվի. «13-14 տարեկան երեխան մի շրջանում է, որ իր հետ փոփոխություններ են տեղի ունենում: Այսդեպքում շատ ավելի նպատակահարմար է ընկերանալը և ընկերության միջոցով որոշ բաներ փոխելը:Երեխան այդ շրջանում խոցելի է: Այդ շրջանում ծնողն իր երեխայի հետ ունենում է դժվարություններ:Շատ հազվադեպ է լինում, որ դիմում են հոգեբանի ու փորձում են տարաձայնությունները շտկել»:Հոգեբանի խոսքով`կրոնական ուղղությունները ևս կարող են նպաստել ինքնասպանություն գործելուն.«Դրանք լրացնում են այն բացը, որ չէին տալիս ծնողները կամ շրջապատը: Իր շրջապատից, ընտանիքիցչստանալով ուշադրություն, լսված չլինելով՝ մարդը ձգտում է դեպի այդ շրջանը: Եթե մի շրջան բաց ենքթողնում, բնականաբար, այս խմբերն աշխատում են ակտիվ, սկսում ենք կորցնել այդ մարդուն, ու ինքնարդեն ունենում է իր համոզմունքները, ու շատ դժվար է լինում իրեն ետ բերել»:Ըստ Միհրդատ Մադաթյանի՝ ինքնասպանության տրամադրված անձի հետ ճիշտ աշխատանք տանելուդեպքում նրանց 80 տոկոսը ետ է կանգնում այդ գաղափարից: Հոգեբանի խոսքով` խրախուսելի է ՀՀ ոս-տիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ոստիկանական հա-մակարգում աշխատեն նաև հոգեբաններ: Վերջիններս, ըստ հոգեբանի՝ բարդ իրավիճակներում կկարո-ղանան մարդկանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: http://168.am/2012/11/24/146376.html
  11. 11. 24 Նոյեմբեր, 2012 Այն մարդիկ, ովքեր ձեզ դիմում են օգնության, մի եղեք անտարբեր. ինքնասպանությունները կանխելու տարբերակ Այսօր մամուլի ասուլիսում հոգեբան Միհրդատ Մադաթյանը և սոցիոլոգ` Ահարոն Ադիբեկյանը խոսեցին ինքնասպա- նություն գործելու դրդապատճառների մասին: Ահարոն Ադի- բեկյանը հայտնեց, որ աշխարհում տարեկան մեկ միլիոն հարյուր հազար մարդ ինքնասպան է լինում, չնայած կան նաև ինքնասպանության դեպքեր, որոնք չեն բացահայտ- վում: «Ինքնասպանությունը ոչ միայն հոգեբանական խնդիր է, այլ նաև՝ սոցիալական»,- ասաց նա և նշեց, որ մենք պետք է ուսումնասիրենք ինքնասպանություն գործողի ապ- րած միջավայրը և տեսնենք, թե ինչն է պատճառ հանդիսա- ցել՝ ինքնասպան լինելու համար:Ըստ նրա՝ ինքնասպանություն գործելը կապված չէ տնտեսական իրավիճակի հետ, որովհետև տնտեսա-պես զարգացած երկրներում, օրինակ՝ Շվեյցարիայում, հարյուր հազար մարդուն բաժին է ընկնում 30ինքնասպանության դեպք, իսկ Հայաստանում՝ 1-2: «Լինել հարուստ երկիր, դա դեռ ոչինչ չի նշանա-կում»,- ասաց նա: Սոցիոլոգն ասաց, որ ինքնասպանների մեծ մասը դեպրեսիվ վիճակում են գտնվում:«Այդ մարդկանց նկատմամբ պետք է լինել առավել ուշադիր: Ընդհանրապես ինքնասպանների 80 տոկո-սը նշան է տալիս, որ պատրաստվում է ինքնասպան լինելու: Ի դեպ՝ նրանք մեծամասամբ էլի են ինքնա-սպան լինելու փորձ արել, սակայն դա անհաջող է ավարտվել: Նրանք հիմնականում ինքնամեկուսացվածմարդիկ են: Եթե ինքնասպանին մեկը այդ պահին ձեռք է մեկնում, կոնտակտի մեջ է մտնում, ապա տասըհոգուց ութին հնարավոր է փրկել: Այն մարդիկ, ովքեր ձեզ դիմում են օգնության, մի եղեք անտարբեր»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը և կոչ արեց օգնել նույնիսկ փողոցում հանդիպած անծանոթին:Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ամեն ինքնասպան իր հետևից թողնում է առնվազն վեց հոգի, ովքեր դա-ռը ապրումների մեջ են ընկնում այդ դեպքից հետո և չեն կարողանում իրենց ներել, որ չեն կարողացելկանխել դա:Չնայած անցած տարի ինքնասպանությունների թվի կրճատում է եղել։ Սոցիոլոգն ասաց, թե պետք էհաշվի առնել, որ խոցելի խումբը մեծամասամբ արտագաղթել է:Հոգեբանը ևս համաձայն էր, որ ինքնասպանություն գործողները հոգեբանական անտարբերության ենմատնված: Միհրդատ Մադաթյանը վտանգ է տեսնում նաև էմոյական շարժումների մեջ: http://mardik.am/am/հասարակություն/առողջապահություն/item/152413-այն-մարդիկ,-ովքեր-ձեզ-դիմում-են-օգնության,-մի- եղեք-անտարբեր-ինքնասպանությունները-կանխելու-տարբերակ
  12. 12. 24 Նոյեմբեր, 2012 Գեյերը 7 անգամ ավելի շատ են ինքնասպան լինում «Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է, ոչ թե հոգեբանա- կան: Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, թե ինչ միջա- վայրում է անձը գործել ինքնասպանություն, կամ որ միջավայրն է դրդում նրան գնալ այդ քայլին: Ավելի շատ ինքնասպանություն գործում են Շվեյցարիայում, չնայած, որ վերջին տարիներին Հա- յաստանում ինքնասպանություն գործողների թիվը ավելացել է»,- այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Վերջինս նշել է, որ ինքնասպանության ավելի շատ դիմում են կա- նայք: «Վիճակագրության համաձայն` տղամարդիկ քիչ են գնում այդ քայլին: Գեյերը յոթ անգամ ավելի շատ են դիմում այդ քայ-լին»: Սոցիոլոգը նշել է, որ պատճառները բազմազան են, կան ե´ւ հոգեբանական, ե´ւ սոցիալական, ե´ւանձնական պատճառներ, որոնք դրդում են ինքնասպանության: «Օրինակ եթե տնօրեն է, ու ինքը թոշա-կի է անցել, կամ լավագույն դերասան է, բայց նրան այլեւս բեմ բարձրանալ թույլ չեն տալիս: Պետք էնկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ ինքնասպանություն գործողների 80 տոկոսը ինչ-որ ձեւովցույց է տալիս, որ պատրաստվում է գնալ այդ քայլին, մեծ է նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր առաջին«անհաջող» փորձից հետո դարձյալ դիմում են այդ քայլին»,- ասել է սոցիոլոգը: Նախորդ տարվա վիճա-կագրությունն այսպիսին է. ինքնասպանություն է գործել 192 մարդ, այս տարվա տվյալները դեռեւս հրա-պարակված չեն, նշել է Ահարոն Ադիբեկյանը:Իսկ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, խոսելով ինքնասպանությունների մասին, ասել է, որ այդ քայլինավելի շատ գնում են մեկուսացվածները, նրանք, ովքեր ունեն հոգեբանական ճնշումներ: «Նույնիսկ այնմարդիկ, ովքեր սոցիալապես ապահովված են, նրանց չի ապահովագրում չգնալ այդ քայլին: Տարիքը եւսմեծ նշանակություն ունի, դեպրեսիվ վիճակները եւս ինքնասպանությունների դիմելու պատճառներիցեն»:Բանախոսները նշել են, որ Հայաստանում ավելի շատ տարածված են ինքնասպանության հետեւյալտարբերակները: «Ավելի շատ ինքնասպանություն են գործում կախվելու միջոցով, ավելացել են հատկա-պես կամուրջներից ցած նետվելու եւ այդ ձեւով սեփական կյանքին վերջ տալու տարբերակը: Հաբերի մի-ջոցով ինքնասպանություն գործելու երեւույթները մասսայականություն չեն վայելում»,- նշել են բանա-խոսները: Նրանք նշել են, որ ինքնասպանությունների մարդիկ շատ հաճախ դիմում են, որովհետեւ այսկամ այն աղանդին են հետեւում, որոնք կործանարար են լինում: « Ծնողները պետք է մշտապես խոսենիրենց երեխաների խնդիրների մասին, թույլ չտան, որ երեխաները առանձնանան, քանի որ մեկուսացա-ծությունը, հատկապես երեխայի մոտ, առաջացնում է տրամադրվածություն, որ ինքը անտեսված է»,-ասել են բանախոսները: http://www.galatv.am/news/view/suicide_2411.html

×