«Առավոտ» օրաթերթ
                                            30 Մարտ 2012


            Ամենաերջանիկներն ու անհույսները
                    Մեկնաբանում է հոգեթերապեւտ Միհրդատ Մադաթյանը

                              Դեռեւս հին ժամանակներից մարդկությանը հետաքրքրել է, թե
                             ինչպիսին է մահացող մարդու հոգեբանությունը ու ինչպես է այն
                             դրսեւորվում: Ինչպես շատ հարցեր, սա եւս միանշանակ
                             պատասխան       չունի:   Մասնագետները      մահացող  մարդու
                             հոգեբանությունը փորձել են սահմանել եւ դասակարգել:

                                «Ամենաերջանիկներն այն մարդիկ են, ովքեր գիտակցում են, որ
                              լիարժեք եւ բարի կյանք են ապրել: Ավելի քիչ երջանիկ են նրանք, ում
                              համար մահը հիվանդություններից, խղճի խայթից, կյանքի
                              դժվարություններից եւ անիմաստ հոգսերից ազատվելու տարբերակ
է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեթերապեւտ Միհրդատ Մադաթյանը, ըստ որի՝
ամենատանջվողներն էլ նրանք են, ովքեր մահանում են հիվանդությունից, քանի որ տեղյակ են լինում
իրենց հետագա ճակատագրի մասին:
 Անհույս հիվանդների պարագայում դիտարկվում է մահացողների հոգեպաթոլոգիկ տասը
հակազդում: Ըստ Մ. Մադաթյանի՝ առաջին տեսակը տագնապային-դեպրեսիվ համախտանիշն է, որը
հանդիպում է բավական հաճախ եւ արտահայտվում վախով, ընկճվածությամբ՝ մոտալուտ մահի մտքի
նկատմամբ, որի ժամանակ շատերի մոտ նկատվում է սուիցիդալ վարքագիծ: «Երկրորդ տեսակը
դիսֆորիկ համախտանիշն է, որն արտահայտվում է դյուրագրգռությամբ, շրջապատի նկատմամբ
դժգոհությամբ, իրենց հիվանդությանը բերող պատճառների փնտրտուքով, բուժաշխատողների կամ
հարազատների հասցեին հնչող մեղադրանքներով եւ այլն: Այդ վարքագծում հաճախ թաքնված է
ճնշված տագնապը»,- պարզաբանում է Մ. Մադաթյանը՝ հավելելով, որ հաջորդ տեսակի
համախտանիշը տագնապային-հիպոխոնդրիկն է, որի ժամանակ լարվածությունն ավելի քիչ է, իսկ
հիվանդներն ավելի անտրամադիր են ու ինքնամփոփ: «Օբսեսիվ-ֆոբիկ համախտանիշը հանդիպում է
տագնապային կասկածամտության տիպ ունեցող մարդկանց մոտ եւ արտահայտվում է
կպչունություններով ու վախերով: Նրանք արտահայտում են ակնհայտ զզվանք, օրինակ՝ իրենց
պալատում պառկած այլ հիվանդների նկատմամբ, ունենում են քաղցկեղի մանրէներով վարակվելու
կպչուն վախ եւ մահանալու մասին տանջալի պատկերացումներից առաջացող տագնապներ:
Ապատիկ համախտանիշ կոչվածն էլ այն է, որի դեպքում հիվանդները մի փոքր արգելակված են,
թմրած ու անտարբեր: Իսկ ասթենո-դեպրեսիվ համախտանիշը բնութագրվում է ճնշվածությամբ, թախ-
ծոտությամբ, սեփական հիվանդության անհուսության վերապրումներով եւ դատապարտվածության
զգացումով: Լինում է նաեւ ասթենո-հիպոխոնդրիկ համախտանիշ, որը հանդիպում է
հետվիրահատական շրջանում: Առաջանում է վախ, վիրահատական վերքերի ապաքինվելու մասին
տագնապներ, անհանգստություն»,- բացատրում է հոգեթերապեւտը: Վերջինի մեկնաբանմամբ՝
սովորաբար դեպերսոնալիզացիոն-դերեալիզացիոն հիվանդները բողոքում են իրականության
զգացումի կորստից՝ ասելով, որ չեն զգում ոչ շրջապատը, ոչ էլ սեփական մարմինը: Հաճախ քնաբեր են
պահանջում, թեպետ առանց դրա էլ հանգիստ են քնում: Գոյություն ունի նաեւ պարանոիդալ
համախտանիշ ասվածը, ինչն էլ արտահայտվում է շրջապատի նկատմամբ զառանցանքային վերա-
բերմունքով, եւ ուղեկցվում հետապնդման, խաբեությունների, շրջապատի նկատմամբ ագրեսիվ
վերաբերմունքի գաղափարներով: Էյֆորիկ համախտանիշն էլ, որը արտահայտվում է
հետվիրահատական շրջանում՝ արտահայտվում է բարձր տրամադրությամբ եւ վիճակի,
հնարավորությունների գերագնահատմամբ:
 Մասնագետները, տալով մահացող մարդու հոգեբանության մասին տարբեր դասակարգումներ,
հավատացնում են, որ մարդը միշտ էլ կարող է մահանալ, սակայն արժե փնտրել ապրելու
ճանապարհներ` հնարավորինս երկար վայելելու կյանքը:
                                                                          ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

Ամենաերջանիկներն ու անհույսները

  • 1.
    «Առավոտ» օրաթերթ 30 Մարտ 2012 Ամենաերջանիկներն ու անհույսները Մեկնաբանում է հոգեթերապեւտ Միհրդատ Մադաթյանը Դեռեւս հին ժամանակներից մարդկությանը հետաքրքրել է, թե ինչպիսին է մահացող մարդու հոգեբանությունը ու ինչպես է այն դրսեւորվում: Ինչպես շատ հարցեր, սա եւս միանշանակ պատասխան չունի: Մասնագետները մահացող մարդու հոգեբանությունը փորձել են սահմանել եւ դասակարգել: «Ամենաերջանիկներն այն մարդիկ են, ովքեր գիտակցում են, որ լիարժեք եւ բարի կյանք են ապրել: Ավելի քիչ երջանիկ են նրանք, ում համար մահը հիվանդություններից, խղճի խայթից, կյանքի դժվարություններից եւ անիմաստ հոգսերից ազատվելու տարբերակ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեթերապեւտ Միհրդատ Մադաթյանը, ըստ որի՝ ամենատանջվողներն էլ նրանք են, ովքեր մահանում են հիվանդությունից, քանի որ տեղյակ են լինում իրենց հետագա ճակատագրի մասին: Անհույս հիվանդների պարագայում դիտարկվում է մահացողների հոգեպաթոլոգիկ տասը հակազդում: Ըստ Մ. Մադաթյանի՝ առաջին տեսակը տագնապային-դեպրեսիվ համախտանիշն է, որը հանդիպում է բավական հաճախ եւ արտահայտվում վախով, ընկճվածությամբ՝ մոտալուտ մահի մտքի նկատմամբ, որի ժամանակ շատերի մոտ նկատվում է սուիցիդալ վարքագիծ: «Երկրորդ տեսակը դիսֆորիկ համախտանիշն է, որն արտահայտվում է դյուրագրգռությամբ, շրջապատի նկատմամբ դժգոհությամբ, իրենց հիվանդությանը բերող պատճառների փնտրտուքով, բուժաշխատողների կամ հարազատների հասցեին հնչող մեղադրանքներով եւ այլն: Այդ վարքագծում հաճախ թաքնված է ճնշված տագնապը»,- պարզաբանում է Մ. Մադաթյանը՝ հավելելով, որ հաջորդ տեսակի համախտանիշը տագնապային-հիպոխոնդրիկն է, որի ժամանակ լարվածությունն ավելի քիչ է, իսկ հիվանդներն ավելի անտրամադիր են ու ինքնամփոփ: «Օբսեսիվ-ֆոբիկ համախտանիշը հանդիպում է տագնապային կասկածամտության տիպ ունեցող մարդկանց մոտ եւ արտահայտվում է կպչունություններով ու վախերով: Նրանք արտահայտում են ակնհայտ զզվանք, օրինակ՝ իրենց պալատում պառկած այլ հիվանդների նկատմամբ, ունենում են քաղցկեղի մանրէներով վարակվելու կպչուն վախ եւ մահանալու մասին տանջալի պատկերացումներից առաջացող տագնապներ: Ապատիկ համախտանիշ կոչվածն էլ այն է, որի դեպքում հիվանդները մի փոքր արգելակված են, թմրած ու անտարբեր: Իսկ ասթենո-դեպրեսիվ համախտանիշը բնութագրվում է ճնշվածությամբ, թախ- ծոտությամբ, սեփական հիվանդության անհուսության վերապրումներով եւ դատապարտվածության զգացումով: Լինում է նաեւ ասթենո-հիպոխոնդրիկ համախտանիշ, որը հանդիպում է հետվիրահատական շրջանում: Առաջանում է վախ, վիրահատական վերքերի ապաքինվելու մասին տագնապներ, անհանգստություն»,- բացատրում է հոգեթերապեւտը: Վերջինի մեկնաբանմամբ՝ սովորաբար դեպերսոնալիզացիոն-դերեալիզացիոն հիվանդները բողոքում են իրականության զգացումի կորստից՝ ասելով, որ չեն զգում ոչ շրջապատը, ոչ էլ սեփական մարմինը: Հաճախ քնաբեր են պահանջում, թեպետ առանց դրա էլ հանգիստ են քնում: Գոյություն ունի նաեւ պարանոիդալ համախտանիշ ասվածը, ինչն էլ արտահայտվում է շրջապատի նկատմամբ զառանցանքային վերա- բերմունքով, եւ ուղեկցվում հետապնդման, խաբեությունների, շրջապատի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի գաղափարներով: Էյֆորիկ համախտանիշն էլ, որը արտահայտվում է հետվիրահատական շրջանում՝ արտահայտվում է բարձր տրամադրությամբ եւ վիճակի, հնարավորությունների գերագնահատմամբ: Մասնագետները, տալով մահացող մարդու հոգեբանության մասին տարբեր դասակարգումներ, հավատացնում են, որ մարդը միշտ էլ կարող է մահանալ, սակայն արժե փնտրել ապրելու ճանապարհներ` հնարավորինս երկար վայելելու կյանքը: ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ