SlideShare a Scribd company logo
1 of 20
Հայաստանի դեղաբույսերը
ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝
Համացանց, Հայկական Հանրագիտարան, Դպրոցական
Մեծ
նրագիտարան, www.encyclopedia.am, Վիքիպեդիա, Arm
soul.com,lekmed.ru,med.practic,
med.practic,Հայկական միջնադարյան դեղաբույսեր,
Թիվ198 դպրոց ,11 -3 դասարան
Մկրտչյան Լուսինեն
Դեղաբույսեր
 ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ
1500 բուսատեսակ (օգտագործվող
դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի
բուսական ծագում): Դեղաբույսերի բուժիչ
հատկությունները պայմանավորված են դրանցում
պարունակվող քիմիական տարբեր բաղադրության
նյութերով՝
ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, ե
թերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով,
վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական
ներգործություն են ունենում մարդկանց կամ
կենդանիների օրգանիզմների վրա:
 Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են
հատուկ չորանոցներում կամ ստվերում՝
բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից
ստանում են եթերայուղեր և հյութեր: Չորացրած
դեղաբույսերն օգտագործում են թուրմեր, եփուկներ
պատրաստելու համար, քիմիադեղագործական
արդյունաբերության մեջ՝ հիմնականում մաքուր
ներգործող նյութեր ստանալու համար:
 Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական
պատրաստուկներին ներկայացվող պահանջները՝
արդյունավետությունն ու անվտանգությունը, նույնն
են: Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և
սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից
ստացված միացությունները: Հմուտ օգտագործման
դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են
Մասրենի` պտուղներով
Կատվախոտ դեղատու
Լոշտակ սպիտակ
Մանանեխ
Տուղտ դեղատու
Ազնվամորի - Малина - Rubus idaeus
 Հայկական տարանունները -
անտառամորի, արքայամորի, ժոխենի, ժո
ղովենի, մոռ, մոռենի
 Դեղաբույսի նկարագրությունը:
Վարդազգիների ընտանիքին
պատկանող, 1-1,5 մ բարձրության թուփ է
կամ կիսաթուփ: Տերևները բարդ են`
եռմասնյա, վերևից գրեթե մերկ ու
կանաչ, ներքևից` թաղիքանման ու
սպիտակավուն: Ծաղկաբույլը ողկույզ
է, ծաղկաթերթիկները սպիտակ
են, պտուղը` բազմակորիզավոր: Բույսը
ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում`
հուլիս-օգոստոս ամիսներին: Ձմեռելուց
հետո բերք է տալիս միայն երկրորդ
տարում ու չորանում` երրորդ
տարում, այնպես որ ազնվամորու
բուսուտներում միաժամանակ
հանդիպում են նոր դուրս եկած, դեռևս
չպտղակալած, պտղակալած և արդեն
Ձևերը,որտեղ է աճում
 Տարբերում են վայրի (անտառամորի)
և կուլտուրական ձևեր:
 Ազնվամորին հիմնականում աճում է
սննդանյութերով հարուստ ու խոնավ
հողերում, վատ է տանում երաշտը և
խիստ ցուրտը: Աճում է անտառների
բացատներում, հատված
անտառամասերում, ձորեզրերին և
այլուր: Կուլտուրական սորտերը
աճեցվում են ամենուր: Դեղաբույսը
բազմանում է սերմերով, որոնք
տարածվում են թռչունների և վայրի
գազանների կողմից, ինչպես նաև
արմատաշիվերով` տեղանքում
ստեղծելով անանցանելի
մացառուտներ:
 Բույսի «ռուբուս» լատինական
անունը ծագել է հասուն պտուղների
գույնից, որը նշանակում է կարմիր:


Քիմիական բաղադրությունը
 Քիմիական բաղադրությունը:
Պտուղները պարունակում են
խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլ
աթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջ
նաթթու, վիտամիններից` C (մինչև 45
մգ %), B խումբ, շաքարներից`
սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լև
ուլոզա, դեքստրոզա, ինչպես նաև
դաբաղանյութեր, ցիանիդին-
քլորիդ, բենզալդեհիդ, քիմիական
տարրերից`
նատրիում, կալիում, կալցիում, մագնե
զիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ:
Սերմերը պարունակում են մինչև
14,6% ճարպայուղ, 0,7%
ֆիտոստերին, որն ունի
հակասկլերոտիկ
հատկություն, պեկտինային
նյութեր, սպիտ, լորձանյութ, եթերայուղ
: 100 գ պտուղը` յուրացվելով
օրգանիզմում, տալիս է 41 կկալ
էներգիա:
Բուժական նշանակությունը
 Բուժման նպատակով հիմնականում
օգտագործում են
պտուղները, մասնակիորեն` տերևներն
ու ծաղիկները: Պտուղները հավաքում են
լրիվ հասունանալուց հետո, չոր
եղանակին, դարսում են կողովի
մեջ, շերտ առ շերտ` բաժանված
լայնատերև որևէ բույսի տերևներով:
Տերևներն ու ծաղիկները կարելի է
հավաքել հունիս-հուլիս
ամիսներին, չորացնել հով տեղում և
պահել խոշոր անցքերով տոպրակի մեջ:
Պտուղները չորացնում են արևի
տակ, բարակ շերտով փռելով մոմլաթի
վրա կամ վառարանի ջեռոցում, 60-80°
պայմաններում, մերթ ընդ մերթ
զգուշությամբ շուռ տալով մշակվող
հումքը: Ճիշտ չորացնելիս այն պետք է
կազմի ելանյութի 18-20%-ը և ձեռք
Օգտագործումը ՝հույներ ,հռոմեացիներ,հայեր
 Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն
անտառից հավաքած ազնվամորու պտուղներն
օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև
բուժական նպատակներով: Հին Ռուսիայում
օրգանիզմի առույգության համար առավոտյան
ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու
պտուղներից պատրաստված խոշապ:
Հայրենական ժողովրդական բժշկության մեջ
ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն
կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական
հիվանդությունների, քրոնիկական ռևմատիզմի
ժամանակ: Պտուղների եփուկը մեղրի հետ
օգտագործվել է կարմրուկի ժամանակ:
Պտուղները լայն կիրառում ունեն նաև
լնդախտի, սակավարյունության, ստամոքսային
ցավերի ժամանակ: Օգտագործվում են նաև
մարսողությունը լավացնելու և ալկոհոլային
հարբածությունից սթափեցնելու
նպատակներով:Հայկական ժողովրդական
բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն
կիրառում են ունեցել տենդային
հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը`
օձի կծածի դեպքերում, թրջոցների ձևով: Որոշ
շրջաններում տերևներն օգտագործվում են
որպես վերքամոքիչ միջոց:

Տիբեթ, Գերմանիա, Բուլղարիա
 Տիբեթական բժշկության մեջ պտուղների և տերևների
թուրմն ու եփուկը լայն ճանաչում ունեն
նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և
քրոնիկական մի շարք ինֆեկցիաների բուժման
բնագավառներում: Ավստրիայում պտուղներից ու
տերևներից ստացված թուրմը օգտագործվել է որպես
վիտամինային խմիչք, ինչպես նաև որպես հազը
հանգստացնող միջոց:
 Գերմանիայում բույսի տերևները, որպես լավ
տտպող միջոց, ճանաչում են գտել լուծերի բուժման
մեջ, և որպես ողողման միջոց` կոկորդի
հիվանդությունների ժամանակ: Որպես
հակաբորբոքիչ միջոց Բուլղարիայում տերևները
կիրառվում են ստամոքսային
արյունահոսությունների, լուծի, փսխման, դաշտանայ
ին խանգարումների և շնչական օրգանների մի շարք
հիվանդությունների ժամանակ: Բազմաթիվ
երկրներում ծաղիկների եփուկը` թրջոցների
ձևով, օգտագործվում է դեմքի պզուկների, կարմիր
քամու, աչքի պնդենու բորբոքման, ըմպելու ձևով`
թութքի, մալարիայի, կանացի մի շարք
հիվանդությունների ժամանակ:
Ծաղիկները, տերևները և պտուղները որոշ
տեղերում ճանաչվում են որպես
Գիտական բժշկության մեջ
 Գիտական բժշկության մեջ ազնվամորին
ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն
իջեցնող և դեղորայքի համը լավացնող
(հատկապես մանկաբուժության մեջ) միջոց:
Պտուղները մտել են պետական ֆարմակոպեայի
մեջ և կազմում են № 1, № 2 և № 3 քրտնամուղ
թեյերի բաղադրիչ մասը: Պարզված է, որ բույսի
տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և
աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ
տերևների ջրաթուրմն ունի կենտրոնական
նյարդային համակարգը դրդող հատկություն:
 Գիտականորեն հիմնավորված են պտուղների
միզամուղ և խուխամուղ հատկությունները:
Պտուղների թարմ հյութը կազդուրում է ջերմող
հիվանդներին: Այն միաժամանակ հիանալի
հագեցնում է ծարավը և լավացնում
մարսողությունը: Սակայն` պարունակելով մեծ
քանակությամբ պուրինային հիմքեր, պտուղները
հակացուցված են պոդագրայով և նեֆրիտով
տառապող հիվանդներին: Բուժական
նշանակությամբ վայրի ազնվամորին
գերազանցում է մշակովի տեսակներին:
Կիրառման եղանակները
 Պտուղներից թուրմ պատրաստելու համար
վերցնում են 20 գ չոր հումք, 20 րոպե թրմում
200 մլ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի
գդալ` օրը 3 անգամ: Կամ` 2 ճաշի գդալ
հումքը` 1 բաժակ եռման ջրին, նույն
ընդունման ձևով: Կամ` 2 թեյի գդալ չոր հումքը
20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և
ըմպում միանգամից` որպես թեյ: Վերջինս
կարելի է կրկնել յուրաքանչյուր ժամը մեկ մեկ
անգամ` բարձր ջերմությունն իջեցնելու
նպատակով:
 Տերևներից թուրմ պատրաստելու համար
վերցնում են 2 ճաշի գդալ չոր հումք` 1 բաժակ
եռման ջրին, թողնում կես ժամ, ապա
օգտագործում բերանը ողողելու համար:
Դիզենտերիայի ժամանակ ազնվամորու և մոշի
տերևներից պատրաստում են հոտավետ
թեյ, մեկական ճաշի գդալ ամեն մի բույսից` մեկ
բաժակ եռման ջրին, որն ըմպում են 1-ական
ճաշի գդալ, օրական 3 անգամ:
 Պտուղներից եփուկ պատրաստելու համար
վերցնում են 30 գ չոր հումք, 20 րոպե եռացնում
200 մլ ջրում, ըմպում միանվագ` որպես
քրտնամուղ: Նույնը կարելի է օրվա մեջ կրկնել
2-3 անգամ: Կամ` նույն ձևով 10 գ պտուղը` 200
մլ ջրին, բերանի և բկանցքի ողողումների
համար:
Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար
 Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար
վերցնում են 20 գ հումք` 200 մլ ջրին, եռացնում 20
րոպե և այն ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3
անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը մեկ բաժակ ջրում
20 րոպե եռացնելուց հետո, ընդունում են նույն ձևով:
Չոր տերևներից եփուկ պատրաստելու համար
վերցնում են մեկ ճաշի գդալ հումք, եռացնում 20
րոպե 1 բաժակ ջրում և այն օգտագործում կոկորդի
ողողումների համար և թրջոցների ձևով` մաշկային
հիվանդությունների ժամանակ:
 Թարախային վերքերի և դեմքի պզուկների բուժման
համար թարմ տերևներից պատրաստում են քսուք` 1
մաս տերևահյութը խառնելով 4 մաս կարագի կամ
վազելինի հետ:1 քրտնամուղ թեյի մեջ
հավասարաչափ մտնում են ազնվամորու պտուղներ
և լորենու ծաղիկներ, № 2-ի մեջ` 2 մաս ազնվամորու
պտուղներ, 2 մաս տատրակի տերև և 1 մաս
խնկածաղիկ, իսկ № 3 թեյի մեջ հավասարաչափ`
ազնվամորու պտուղներ, ուռենու կեղև, անիսոնի
սերմեր, տատրակի տերև և լորենու ծաղիկ: Այս
թեյերը օգտագործվում են միանման: Այսպես.
տենդային հիվանդությունների ժամանակ 2 ճաշի
գդալ հումքը 1 ժամ 2 բաժակ եռման ջրում թրմելուց
հետո ըմպում են միանվագ:
Օճառախոտ դեղատու - Мыльнянка
лекарственная - Saponaria officinalis L.
 Հայկական տարանունները -
աճառի, շմորտակ, փրփրիկ, օճառաբույս, օճ
առախոտ

 Դեղաբույսի նկարագրությունը:
Մեխակազգիների ընտանիքին
պատկանող, նուրբ, 30-90 սմ
բարձրության, բազմամյա խոտաբույս է: Ունի
երկարավուն, հակադիր դասավորված
տերևներ: Ծաղիկները խոշոր
են, հնգաթերթիկ, բուրավետ (հատկապես
գիշերվա ժամերին), վարդագույն կամ
սպիտակ, 3-7 կուտակված տերևածոցերում:
Ամբողջ բույսը մերկ է կամ
մանրաթավ, ծաղկում է հունիսի կեսից մինչև
հոկտեմբեր, պտղակալում` հուլիս-օգոստոս
ամիսներին: Բազմանում է սերմերով և
կոճղարմատով: Ձմեռում է
լավ, պտղակալում կանոնավոր: Մեզ մոտ
աճում է 5 տեսակ, հիմնականում
ցանքերում, խոտհարքներում, արոտատեղեր
ում, անտառի
բացատներում, ճամփեզրերին, տնամերձ
հողամասերում, հանրապետության գրեթե
բոլոր շրջաններում:
Քիմիական բաղադրությունը
 «Սապոնարիան» լատիներեն «սապո» բառից
է, որը նշանակում է օճառ, ելնելով այն
բանից, որ բույսն օժտված է օճառանման
հատկությամբ:
 Քիմիական բաղադրությունը: Բույսի
արմատներում և կոճղարմատում
հայտնաբերվել են 20-35% տրիտերպենային
սապոնիններ, որոնց շաքարային մասը
կազմում են գենցիոբիոզան և
սապոնարոզան, այնուհետև` խիստ այրող
համով
սապոռուբրին, սապոտոքսին, սապոռուբրինա
թթու, լորձ, C վիտամին, որը ճեղքվելով վեր է
ածվում գլյուկոզայի և վիտեքսինի:
 Բուժական նշանակությունը: Բուժման
նպատակով հիմնականում օգտագործում են
օճառախոտի արմատները
(կոճղարմատը), որոնք հանում են վաղ
գարնանը կամ ուշ աշնանը, լվանում սառը
ջրով, հեռացնում մանրաթելիկները և
չորացնում բացօթյա, արևի տակ: Մշակված
հումքը պահում են պարկերի մեջ 2 տարի
Ժողովրդական բժշկության մեջ
 Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի
կիրառման հին պատմություն: Ամիրդովալաթը
դեղաբույսը («օշնան» անվան տակ) օգտագործել է
բերանի լորձաթաղանթի խոցային
ախտահարումների, տեսողության
խանգարումների, մեզի և դաշտանի
ետպահումների ժամանակ: Այն մաքրում է
ստամոքսը, լավացնում
միզարձակումը, առաջացնում վիժում, բացում է
դաշտանը, օգնում է ջրգողությանը: Խառնելով
մեղրի և ժանգառի հետ, բժշկապետը, դեղաբույսը
նշանակել է «նեխած խոցերի» դեպքում: Իր իսկ
մեջբերումով, Էհանան բույսի վերգետնյա մասը
տրորված վիճակում դրել է քթի մեջ` ֆուրունկուլի
դեպքում: Ըստ Ղ. Ալիշանի
մեջբերման, «դեղաբույսը` քսելով
գլխին, առողջացնում է մաշկի խոցը»:Չինական
բժշկության մեջ բույսի սերմերն օգտագործել են
որպես ծննդկանի կաթն ավելացնող և ցավազրկող
միջոց: Խառնելով այլ դեղամիջոցների
հետ, սերմերը քսուքի ձևով օգտագործում են
էկզեմայի և թեփոտվող որքինի ժամանակ:
Աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական
բժշկության մեջ դեղաբույսի արմատների, որոշ
դեպքերում նաև տերևների թուրմը կամ եփուկը
օգտագործում են որպես
խուխամուղ, լուծողական, միզամուղ, լեղամուղ, փք
ահան և «արյունը մաքրող» միջոց:
Կիրառումը
 Օճառախոտն ընդհանրապես կիրառվում է
լյարդի, երիկամների և փայծաղի
հիվանդությունների, ռևմատիզմի, ջրգողության, պ
ոդագրայի, համառ
հազի, հարբուխի, բրոնխիտների, բրոնխէկտազիա
ների, լարինգիտների, քիթ-ըմպանային
ախտահարումների, գեղձախտի, նողկանքի, կրծք
ային հեղձուկի նոպաների, մաշկացանով
ուղեկցվող նյութափոխանակության
խանգարումների և վեներական
հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսն
արտաքին ձևով օգտագործվում է
էկզեմայի, թեփոտվող
որքինի, ֆուրունկուլի, թարախային
խոցերի, քոսի, մաշկային համառ
ցանավորումների դեպքերում և այլն: Արմատների
և տերևների եփուկը կիրառվում է կոմպրեսների և
լոգանքների ձևով: Սակայն դեղաբույսի
երկարատև ընդունումից կամ մեծ դոզաներից
առաջ է գալիս ստամոքսաաղիքային տրակտի
գրգռում, փսխում, լուծ, իսկ արտաքին կիրառման
դեպքերում` մաշկի գրգռվածություն:
Ատամնացավի ժամանակ բույսի արմատը ծամում
են և հպում ցավոտ մասին, եփուկով ողողում են
 Դեղաբույսի արմատներն ու կոճղարմատն
օֆիցինալ են
Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայ
ում, Գերմանիայում և Պորտուգալիայում:
Հոմեոպաթներն այն կիրառում են
ցրտառական հիվանդությունների
ժամանակ: Ֆարմակոլոգիորեն
հիմնավորվել է, որ սապոտոքսինը
համարվում է հեմոլիտիկ թույն:
Օճառախոտով կենդանիների
թունավորման դեպքերում առաջ են գալիս
կենտրոնական նյարդային համակարգի
գրգռվածություն, ցնցումներ, ծանր
դեպքերում` շնչական կենտրոնի կաթված և
մահ: Դեղաբույսն անասնաբուժության մեջ
կիրառվում են աղիների
հիվանդությունների և ճիճվակրության
դեպքերում, ունի արտահայտված
մանրէասպան և միջատասպան
հատկություններ:
Հատկություններ
Արմատների եփուկ
 Մենք օճառախոտի արմատների եփուկն
օգտագործել ենք սուր և քրոնիկական, ոչ
քարային բնույթի խոլեցիստիտների ժամանակ:
Մեզ հաջողվել է բացահայտել դեղաբույսի
սպազմալիտիկ, լեղամուղ, ջերմ իջեցնող և
ցավերը հանգստացնող հատկությունները: Եթե
լեղուղիների սպաստիկ սեղմումների
հետևանքով, նախքան բուժումը, հիվանդների
32%-ի մոտ ծծմբաթթվական մագնեզիումի
լուծույթից ընդհանրապես չեն ստացվել լեղու
բաժինները, ապա օճառախոտի կիրառումից 7-
10 օր հետո տվյալ խմբի հիվանդների գերակշռող
մասի մոտ մեզ հաջողվել է ստանալ լեղու բոլոր
բաժինները: Բուժման շնորհիվ մեղմացել կամ
լրիվ վերացել են հիվանդների աջ թուլակողի
հատվածի ցավերը, պակասել է
մաշկի, սկլերաների և փափուկ քիմքի
ենթադեղնուկային վիճակը, դադարել են մի շարք
դիսպեպտիկ երևույթներ: Հետագայում
դեղաբույսի պարբերաբար օգտագործումը
կանխել է հիվանդագին պրոցեսի կրկնումը:
Կիրառման եղանակները
 Արմատներից թուրմ պատրաստելու
համար 1-2 թեյի գդալ մանրացրած
հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ
եռման կամ սառը ջրում, ապա ըմպում
1/4 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ`
6-10 գ հումքը 8 ժամ թրմում են 1
բաժակ եռման ջրում, քամում ու
ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական
4-6 անգամ:
 Եփուկ պատրաստելու համար 6 գ
հումքը 30 րոպե եփում են 200 մլ ջրում
(լավ է ջրաբաղնիքում), ըստ համի
ավելացնում օշարակ, հովացնում և
ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3
անգամ: Կամ` 50 գ հումքը 1 լ ջրում
եփում են 10-15
րոպե, հովացնում, քամում ու ըմպում
օրական 3-4 բաժակ`
ստամոքսաաղիքային
տրակտի, երիկամների, փայծաղի, լյար
Մ.Ա. Նոսալը
 Կամ` 2 թեյի գդալ հումքը 200 մլ ջրում 15
րոպե եռացնելուց հետո
հովացնում, քամում են ու որպես
խուխամուղ ըմպում 1-ական ճաշի
գդալ, օրական 3-4 անգամ` ուտելուց
հետո: Այս եփուկի ներգործությունն ավելի
ուժեղացնելու համար ավելացնում են 5 գ
հացի սոդա: Մ.Ա. Նոսալը փայծաղի
հիվանդությունների ժամանակ
առաջարկել է վերցնել 20-ական գրամ
աճառախոտի արմատ և ուռենու կեղև, 15
րոպե եռացնել 1 լ եռման ջրում, ապա
ըմպել օրվա մեջ 3 բաժակ:
 Փորկապությունների ժամանակ վերցնել
25-ական գրամ օճառախոտի և
խատուտիկի արմատներ և երիցուկի
ծաղիկներ:
Արտադրությունում
 Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 6 ժամ թրմել
0,5 լ ջրում, ապա եռացնել ու օգտագործել
միկրոհոգնայի ձևով: Որպես հակառևմատիկ
միջոց առաջարկվում է վերցնել 25-ական
գրամ օճառախոտի և եզնարգելի
արմատներ, դառնանուշ, մորմի ընձյուղներ
և ուռենու կեղև: Այս խառնուրդից 3 ճաշի
գդալ 10 րոպե թրմում են 0,5 լ եռման
ջրում, հետո եռացնում ու քամում, ըմպում
գոլ վիճակում, 1-ական բաժակ` օրվա մեջ 5-6
անգամ: Օճառախոտն` այլ դեղաբույսերի
հետ խառնված, օգտագործում են
էքսուդատիվ դիաթեզների և բազեդովյան
հիվանդության ժամանակ:Այլ օգտակար
հատկանիշները: Շնորհիվ մեծ քանակության
սապոնինների, օճառախոտի արմատներն
ունեն լավ փրփրող հատկություն.
օգտագործվում է
հալվայի, կրեմի, զովացուցիչ խմիչքների և
գարեջրի արտադրությունում: Օճառախոտն
օգտագործվում է նաև կրակմարիչների
մեջ, նուրբ հագուստեղենը լվանալու համար
և այլն: Բույսն ուտում են միայն ոչխարները:
Այն դեկորատիվ է, օգտագործվում է

More Related Content

What's hot

օգտակար բույսեր
օգտակար բույսերօգտակար բույսեր
օգտակար բույսերLilit Sahakyan
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգիMary Karapetyan
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգիMary Karapetyan
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointAnoushHrach
 

What's hot (6)

օգտակար բույսեր
օգտակար բույսերօգտակար բույսեր
օգտակար բույսեր
 
Տերևատի մասին
Տերևատի մասինՏերևատի մասին
Տերևատի մասին
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգի
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգի
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
դեղաբույսեր
դեղաբույսերդեղաբույսեր
դեղաբույսեր
 

Viewers also liked

Saroyan
SaroyanSaroyan
SaroyanSona8
 
New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)Sona8
 
Shaxmatistner
ShaxmatistnerShaxmatistner
ShaxmatistnerSona8
 
Tonoyan Anahit
Tonoyan AnahitTonoyan Anahit
Tonoyan AnahitSona8
 
Նիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել էՆիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել էSona8
 
Արմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանԱրմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանSona8
 
W.Saroyan
W.SaroyanW.Saroyan
W.SaroyanSona8
 
9-1 dasaran
9-1 dasaran9-1 dasaran
9-1 dasaranSona8
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentationSona8
 
Karapetyan Shushan
Karapetyan ShushanKarapetyan Shushan
Karapetyan ShushanSona8
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1Sona8
 
William Saroyan
William SaroyanWilliam Saroyan
William SaroyanSona8
 
Nicole Aghbalyan
Nicole AghbalyanNicole Aghbalyan
Nicole AghbalyanSona8
 
Terzyan Tatev
Terzyan TatevTerzyan Tatev
Terzyan TatevSona8
 
Վիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանՎիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանSona8
 
Wiiliam Saroyan
Wiiliam SaroyanWiiliam Saroyan
Wiiliam SaroyanSona8
 
Shaxmatist
ShaxmatistShaxmatist
ShaxmatistSona8
 

Viewers also liked (20)

3
33
3
 
Saroyan
SaroyanSaroyan
Saroyan
 
New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)New microsoft office power point presentation (2)
New microsoft office power point presentation (2)
 
Shaxmatistner
ShaxmatistnerShaxmatistner
Shaxmatistner
 
Tonoyan Anahit
Tonoyan AnahitTonoyan Anahit
Tonoyan Anahit
 
Նիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել էՆիկոլ Աղբալյանը ասել է
Նիկոլ Աղբալյանը ասել է
 
Արմեն Նիկողոսյան
Արմեն ՆիկողոսյանԱրմեն Նիկողոսյան
Արմեն Նիկողոսյան
 
W.Saroyan
W.SaroyanW.Saroyan
W.Saroyan
 
9-1 dasaran
9-1 dasaran9-1 dasaran
9-1 dasaran
 
New microsoft office power point presentation
New microsoft office power point presentationNew microsoft office power point presentation
New microsoft office power point presentation
 
Karapetyan Shushan
Karapetyan ShushanKarapetyan Shushan
Karapetyan Shushan
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
1
11
1
 
William Saroyan
William SaroyanWilliam Saroyan
William Saroyan
 
Nicole Aghbalyan
Nicole AghbalyanNicole Aghbalyan
Nicole Aghbalyan
 
Terzyan Tatev
Terzyan TatevTerzyan Tatev
Terzyan Tatev
 
Վիլյամ Սարոյան
Վիլյամ ՍարոյանՎիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյան
 
Wiiliam Saroyan
Wiiliam SaroyanWiiliam Saroyan
Wiiliam Saroyan
 
Shaxmatist
ShaxmatistShaxmatist
Shaxmatist
 
2
22
2
 

Similar to Մկրտչյան Լուսինե 11 3

Similar to Մկրտչյան Լուսինե 11 3 (16)

խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
Վարունգի մասին
Վարունգի մասինՎարունգի մասին
Վարունգի մասին
 
խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
samit
samitsamit
samit
 
համեմ
համեմհամեմ
համեմ
 
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկները
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկներըՀետազոտում ենք բուսյերը և ծաղիկները
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկները
 
խմբակ
խմբակխմբակ
խմբակ
 
Kompost med.ol
Kompost med.olKompost med.ol
Kompost med.ol
 
X otabuyser
X otabuyserX otabuyser
X otabuyser
 
Փսխածաղիկ
ՓսխածաղիկՓսխածաղիկ
Փսխածաղիկ
 
Ավելուկ
Ավելուկ Ավելուկ
Ավելուկ
 
Ծաղկավոր բույսերի օրգանները
Ծաղկավոր բույսերի օրգաններըԾաղկավոր բույսերի օրգանները
Ծաղկավոր բույսերի օրգանները
 
Hapalas
HapalasHapalas
Hapalas
 
Kompost3
Kompost3Kompost3
Kompost3
 
Արա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչները
Արա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչներըԱրա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչները
Արա լեռան ֆաունայի և ֆլորայի ներկայացուցիչները
 
Իմ բույսը
Իմ բույսըԻմ բույսը
Իմ բույսը
 

More from Sona8

Magna Carta
Magna CartaMagna Carta
Magna CartaSona8
 
Magna carta
Magna cartaMagna carta
Magna cartaSona8
 
Magna carta 12-3
Magna carta 12-3 Magna carta 12-3
Magna carta 12-3 Sona8
 
Washington
WashingtonWashington
WashingtonSona8
 
Сказки о животных 11-2 класс
Сказки  о  животных  11-2  классСказки  о  животных  11-2  класс
Сказки о животных 11-2 классSona8
 
волшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классволшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классSona8
 
Сказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классСказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классSona8
 
Бытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классБытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классSona8
 
Himnakan
HimnakanHimnakan
HimnakanSona8
 
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներSona8
 
русские и армянские сказки
русские и армянские сказкирусские и армянские сказки
русские и армянские сказкиSona8
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problemsSona8
 
Martirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologyMartirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologySona8
 
Water pollution
Water pollutionWater pollution
Water pollutionSona8
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքըիմ ընտանիքը
իմ ընտանիքըSona8
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքը իմ ընտանիքը
իմ ընտանիքը Sona8
 

More from Sona8 (20)

Magna Carta
Magna CartaMagna Carta
Magna Carta
 
Magna carta
Magna cartaMagna carta
Magna carta
 
Magna carta 12-3
Magna carta 12-3 Magna carta 12-3
Magna carta 12-3
 
Washington
WashingtonWashington
Washington
 
Сказки о животных 11-2 класс
Сказки  о  животных  11-2  классСказки  о  животных  11-2  класс
Сказки о животных 11-2 класс
 
волшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 классволшебные сказки 11-4 класс
волшебные сказки 11-4 класс
 
Сказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 классСказки о животных 10-4 класс
Сказки о животных 10-4 класс
 
Бытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 классБытовые сказки 10-4 класс
Бытовые сказки 10-4 класс
 
Himnakan
HimnakanHimnakan
Himnakan
 
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ198 ավագ դպրոցի  ավագ դասարանների աշակերտներ
198 ավագ դպրոցի ավագ դասարանների աշակերտներ
 
русские и армянские сказки
русские и армянские сказкирусские и армянские сказки
русские и армянские сказки
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
Pollution problems
Pollution problemsPollution problems
Pollution problems
 
123
123123
123
 
Martirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecologyMartirosyan mikayel our ecology
Martirosyan mikayel our ecology
 
Water pollution
Water pollutionWater pollution
Water pollution
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքըիմ ընտանիքը
իմ ընտանիքը
 
իմ ընտանիքը
իմ ընտանիքը իմ ընտանիքը
իմ ընտանիքը
 

Մկրտչյան Լուսինե 11 3

  • 1. Հայաստանի դեղաբույսերը ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ Համացանց, Հայկական Հանրագիտարան, Դպրոցական Մեծ նրագիտարան, www.encyclopedia.am, Վիքիպեդիա, Arm soul.com,lekmed.ru,med.practic, med.practic,Հայկական միջնադարյան դեղաբույսեր, Թիվ198 դպրոց ,11 -3 դասարան Մկրտչյան Լուսինեն
  • 2. Դեղաբույսեր  ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ (օգտագործվող դեղապատրաստուկների մոտ 40%-ն ունի բուսական ծագում): Դեղաբույսերի բուժիչ հատկությունները պայմանավորված են դրանցում պարունակվող քիմիական տարբեր բաղադրության նյութերով՝ ալկալոիդներով, գլիկոզիդներով, սապոնիններով, ե թերայուղերով, ֆլավոնիդներով, աղաղանյութերով, վիտամիններով, որոնք ֆիզիոլոգիական ներգործություն են ունենում մարդկանց կամ կենդանիների օրգանիզմների վրա:  Հավաքած դեղաբույսերը սովորաբար չորացնում են հատուկ չորանոցներում կամ ստվերում՝ բացառությամբ մի քանիսի, որոնց թարմ հումքից ստանում են եթերայուղեր և հյութեր: Չորացրած դեղաբույսերն օգտագործում են թուրմեր, եփուկներ պատրաստելու համար, քիմիադեղագործական արդյունաբերության մեջ՝ հիմնականում մաքուր ներգործող նյութեր ստանալու համար:  Դեղաբույսերից ստացված և քիմիաբուժական պատրաստուկներին ներկայացվող պահանջները՝ արդյունավետությունն ու անվտանգությունը, նույնն են: Չի կարելի միմյանց հակադրել դեղաբույսերը և սինթետիկ դեղամիջոցները կամ բնական հումքից ստացված միացությունները: Հմուտ օգտագործման դեպքում բոլոր դեղամիջոցները լրացնում են Մասրենի` պտուղներով Կատվախոտ դեղատու Լոշտակ սպիտակ Մանանեխ Տուղտ դեղատու
  • 3. Ազնվամորի - Малина - Rubus idaeus  Հայկական տարանունները - անտառամորի, արքայամորի, ժոխենի, ժո ղովենի, մոռ, մոռենի  Դեղաբույսի նկարագրությունը: Վարդազգիների ընտանիքին պատկանող, 1-1,5 մ բարձրության թուփ է կամ կիսաթուփ: Տերևները բարդ են` եռմասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից` թաղիքանման ու սպիտակավուն: Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը` բազմակորիզավոր: Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում` հուլիս-օգոստոս ամիսներին: Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում` երրորդ տարում, այնպես որ ազնվամորու բուսուտներում միաժամանակ հանդիպում են նոր դուրս եկած, դեռևս չպտղակալած, պտղակալած և արդեն
  • 4. Ձևերը,որտեղ է աճում  Տարբերում են վայրի (անտառամորի) և կուլտուրական ձևեր:  Ազնվամորին հիմնականում աճում է սննդանյութերով հարուստ ու խոնավ հողերում, վատ է տանում երաշտը և խիստ ցուրտը: Աճում է անտառների բացատներում, հատված անտառամասերում, ձորեզրերին և այլուր: Կուլտուրական սորտերը աճեցվում են ամենուր: Դեղաբույսը բազմանում է սերմերով, որոնք տարածվում են թռչունների և վայրի գազանների կողմից, ինչպես նաև արմատաշիվերով` տեղանքում ստեղծելով անանցանելի մացառուտներ:  Բույսի «ռուբուս» լատինական անունը ծագել է հասուն պտուղների գույնից, որը նշանակում է կարմիր:  
  • 5. Քիմիական բաղադրությունը  Քիմիական բաղադրությունը: Պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլ աթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջ նաթթու, վիտամիններից` C (մինչև 45 մգ %), B խումբ, շաքարներից` սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լև ուլոզա, դեքստրոզա, ինչպես նաև դաբաղանյութեր, ցիանիդին- քլորիդ, բենզալդեհիդ, քիմիական տարրերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնե զիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ: Սերմերը պարունակում են մինչև 14,6% ճարպայուղ, 0,7% ֆիտոստերին, որն ունի հակասկլերոտիկ հատկություն, պեկտինային նյութեր, սպիտ, լորձանյութ, եթերայուղ : 100 գ պտուղը` յուրացվելով օրգանիզմում, տալիս է 41 կկալ էներգիա:
  • 6. Բուժական նշանակությունը  Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, մասնակիորեն` տերևներն ու ծաղիկները: Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո, չոր եղանակին, դարսում են կողովի մեջ, շերտ առ շերտ` բաժանված լայնատերև որևէ բույսի տերևներով: Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս-հուլիս ամիսներին, չորացնել հով տեղում և պահել խոշոր անցքերով տոպրակի մեջ: Պտուղները չորացնում են արևի տակ, բարակ շերտով փռելով մոմլաթի վրա կամ վառարանի ջեռոցում, 60-80° պայմաններում, մերթ ընդ մերթ զգուշությամբ շուռ տալով մշակվող հումքը: Ճիշտ չորացնելիս այն պետք է կազմի ելանյութի 18-20%-ը և ձեռք
  • 7. Օգտագործումը ՝հույներ ,հռոմեացիներ,հայեր  Դեռևս հին հույներն ու հռոմեացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով: Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ: Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների, քրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Պտուղների եփուկը մեղրի հետ օգտագործվել է կարմրուկի ժամանակ: Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ: Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով:Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը` օձի կծածի դեպքերում, թրջոցների ձևով: Որոշ շրջաններում տերևներն օգտագործվում են որպես վերքամոքիչ միջոց: 
  • 8. Տիբեթ, Գերմանիա, Բուլղարիա  Տիբեթական բժշկության մեջ պտուղների և տերևների թուրմն ու եփուկը լայն ճանաչում ունեն նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և քրոնիկական մի շարք ինֆեկցիաների բուժման բնագավառներում: Ավստրիայում պտուղներից ու տերևներից ստացված թուրմը օգտագործվել է որպես վիտամինային խմիչք, ինչպես նաև որպես հազը հանգստացնող միջոց:  Գերմանիայում բույսի տերևները, որպես լավ տտպող միջոց, ճանաչում են գտել լուծերի բուժման մեջ, և որպես ողողման միջոց` կոկորդի հիվանդությունների ժամանակ: Որպես հակաբորբոքիչ միջոց Բուլղարիայում տերևները կիրառվում են ստամոքսային արյունահոսությունների, լուծի, փսխման, դաշտանայ ին խանգարումների և շնչական օրգանների մի շարք հիվանդությունների ժամանակ: Բազմաթիվ երկրներում ծաղիկների եփուկը` թրջոցների ձևով, օգտագործվում է դեմքի պզուկների, կարմիր քամու, աչքի պնդենու բորբոքման, ըմպելու ձևով` թութքի, մալարիայի, կանացի մի շարք հիվանդությունների ժամանակ: Ծաղիկները, տերևները և պտուղները որոշ տեղերում ճանաչվում են որպես
  • 9. Գիտական բժշկության մեջ  Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող և դեղորայքի համը լավացնող (հատկապես մանկաբուժության մեջ) միջոց: Պտուղները մտել են պետական ֆարմակոպեայի մեջ և կազմում են № 1, № 2 և № 3 քրտնամուղ թեյերի բաղադրիչ մասը: Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմն ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն:  Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները: Պտուղների թարմ հյութը կազդուրում է ջերմող հիվանդներին: Այն միաժամանակ հիանալի հագեցնում է ծարավը և լավացնում մարսողությունը: Սակայն` պարունակելով մեծ քանակությամբ պուրինային հիմքեր, պտուղները հակացուցված են պոդագրայով և նեֆրիտով տառապող հիվանդներին: Բուժական նշանակությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին:
  • 10. Կիրառման եղանակները  Պտուղներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 20 գ չոր հումք, 20 րոպե թրմում 200 մլ եռման ջրում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 2 ճաշի գդալ հումքը` 1 բաժակ եռման ջրին, նույն ընդունման ձևով: Կամ` 2 թեյի գդալ չոր հումքը 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և ըմպում միանգամից` որպես թեյ: Վերջինս կարելի է կրկնել յուրաքանչյուր ժամը մեկ մեկ անգամ` բարձր ջերմությունն իջեցնելու նպատակով:  Տերևներից թուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ չոր հումք` 1 բաժակ եռման ջրին, թողնում կես ժամ, ապա օգտագործում բերանը ողողելու համար: Դիզենտերիայի ժամանակ ազնվամորու և մոշի տերևներից պատրաստում են հոտավետ թեյ, մեկական ճաշի գդալ ամեն մի բույսից` մեկ բաժակ եռման ջրին, որն ըմպում են 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ:  Պտուղներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 30 գ չոր հումք, 20 րոպե եռացնում 200 մլ ջրում, ըմպում միանվագ` որպես քրտնամուղ: Նույնը կարելի է օրվա մեջ կրկնել 2-3 անգամ: Կամ` նույն ձևով 10 գ պտուղը` 200 մլ ջրին, բերանի և բկանցքի ողողումների համար:
  • 11. Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար  Ծաղիկներից եփուկ պատրաստելու համար վերցնում են 20 գ հումք` 200 մլ ջրին, եռացնում 20 րոպե և այն ըմպում 1-ական ճաշի գդալ` օրը 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը մեկ բաժակ ջրում 20 րոպե եռացնելուց հետո, ընդունում են նույն ձևով: Չոր տերևներից եփուկ պատրաստելու համար վերցնում են մեկ ճաշի գդալ հումք, եռացնում 20 րոպե 1 բաժակ ջրում և այն օգտագործում կոկորդի ողողումների համար և թրջոցների ձևով` մաշկային հիվանդությունների ժամանակ:  Թարախային վերքերի և դեմքի պզուկների բուժման համար թարմ տերևներից պատրաստում են քսուք` 1 մաս տերևահյութը խառնելով 4 մաս կարագի կամ վազելինի հետ:1 քրտնամուղ թեյի մեջ հավասարաչափ մտնում են ազնվամորու պտուղներ և լորենու ծաղիկներ, № 2-ի մեջ` 2 մաս ազնվամորու պտուղներ, 2 մաս տատրակի տերև և 1 մաս խնկածաղիկ, իսկ № 3 թեյի մեջ հավասարաչափ` ազնվամորու պտուղներ, ուռենու կեղև, անիսոնի սերմեր, տատրակի տերև և լորենու ծաղիկ: Այս թեյերը օգտագործվում են միանման: Այսպես. տենդային հիվանդությունների ժամանակ 2 ճաշի գդալ հումքը 1 ժամ 2 բաժակ եռման ջրում թրմելուց հետո ըմպում են միանվագ:
  • 12. Օճառախոտ դեղատու - Мыльнянка лекарственная - Saponaria officinalis L.  Հայկական տարանունները - աճառի, շմորտակ, փրփրիկ, օճառաբույս, օճ առախոտ   Դեղաբույսի նկարագրությունը: Մեխակազգիների ընտանիքին պատկանող, նուրբ, 30-90 սմ բարձրության, բազմամյա խոտաբույս է: Ունի երկարավուն, հակադիր դասավորված տերևներ: Ծաղիկները խոշոր են, հնգաթերթիկ, բուրավետ (հատկապես գիշերվա ժամերին), վարդագույն կամ սպիտակ, 3-7 կուտակված տերևածոցերում: Ամբողջ բույսը մերկ է կամ մանրաթավ, ծաղկում է հունիսի կեսից մինչև հոկտեմբեր, պտղակալում` հուլիս-օգոստոս ամիսներին: Բազմանում է սերմերով և կոճղարմատով: Ձմեռում է լավ, պտղակալում կանոնավոր: Մեզ մոտ աճում է 5 տեսակ, հիմնականում ցանքերում, խոտհարքներում, արոտատեղեր ում, անտառի բացատներում, ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, հանրապետության գրեթե բոլոր շրջաններում:
  • 13. Քիմիական բաղադրությունը  «Սապոնարիան» լատիներեն «սապո» բառից է, որը նշանակում է օճառ, ելնելով այն բանից, որ բույսն օժտված է օճառանման հատկությամբ:  Քիմիական բաղադրությունը: Բույսի արմատներում և կոճղարմատում հայտնաբերվել են 20-35% տրիտերպենային սապոնիններ, որոնց շաքարային մասը կազմում են գենցիոբիոզան և սապոնարոզան, այնուհետև` խիստ այրող համով սապոռուբրին, սապոտոքսին, սապոռուբրինա թթու, լորձ, C վիտամին, որը ճեղքվելով վեր է ածվում գլյուկոզայի և վիտեքսինի:  Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են օճառախոտի արմատները (կոճղարմատը), որոնք հանում են վաղ գարնանը կամ ուշ աշնանը, լվանում սառը ջրով, հեռացնում մանրաթելիկները և չորացնում բացօթյա, արևի տակ: Մշակված հումքը պահում են պարկերի մեջ 2 տարի
  • 14. Ժողովրդական բժշկության մեջ  Դեղաբույսը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմություն: Ամիրդովալաթը դեղաբույսը («օշնան» անվան տակ) օգտագործել է բերանի լորձաթաղանթի խոցային ախտահարումների, տեսողության խանգարումների, մեզի և դաշտանի ետպահումների ժամանակ: Այն մաքրում է ստամոքսը, լավացնում միզարձակումը, առաջացնում վիժում, բացում է դաշտանը, օգնում է ջրգողությանը: Խառնելով մեղրի և ժանգառի հետ, բժշկապետը, դեղաբույսը նշանակել է «նեխած խոցերի» դեպքում: Իր իսկ մեջբերումով, Էհանան բույսի վերգետնյա մասը տրորված վիճակում դրել է քթի մեջ` ֆուրունկուլի դեպքում: Ըստ Ղ. Ալիշանի մեջբերման, «դեղաբույսը` քսելով գլխին, առողջացնում է մաշկի խոցը»:Չինական բժշկության մեջ բույսի սերմերն օգտագործել են որպես ծննդկանի կաթն ավելացնող և ցավազրկող միջոց: Խառնելով այլ դեղամիջոցների հետ, սերմերը քսուքի ձևով օգտագործում են էկզեմայի և թեփոտվող որքինի ժամանակ: Աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի արմատների, որոշ դեպքերում նաև տերևների թուրմը կամ եփուկը օգտագործում են որպես խուխամուղ, լուծողական, միզամուղ, լեղամուղ, փք ահան և «արյունը մաքրող» միջոց:
  • 15. Կիրառումը  Օճառախոտն ընդհանրապես կիրառվում է լյարդի, երիկամների և փայծաղի հիվանդությունների, ռևմատիզմի, ջրգողության, պ ոդագրայի, համառ հազի, հարբուխի, բրոնխիտների, բրոնխէկտազիա ների, լարինգիտների, քիթ-ըմպանային ախտահարումների, գեղձախտի, նողկանքի, կրծք ային հեղձուկի նոպաների, մաշկացանով ուղեկցվող նյութափոխանակության խանգարումների և վեներական հիվանդությունների ժամանակ: Դեղաբույսն արտաքին ձևով օգտագործվում է էկզեմայի, թեփոտվող որքինի, ֆուրունկուլի, թարախային խոցերի, քոսի, մաշկային համառ ցանավորումների դեպքերում և այլն: Արմատների և տերևների եփուկը կիրառվում է կոմպրեսների և լոգանքների ձևով: Սակայն դեղաբույսի երկարատև ընդունումից կամ մեծ դոզաներից առաջ է գալիս ստամոքսաաղիքային տրակտի գրգռում, փսխում, լուծ, իսկ արտաքին կիրառման դեպքերում` մաշկի գրգռվածություն: Ատամնացավի ժամանակ բույսի արմատը ծամում են և հպում ցավոտ մասին, եփուկով ողողում են
  • 16.  Դեղաբույսի արմատներն ու կոճղարմատն օֆիցինալ են Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայ ում, Գերմանիայում և Պորտուգալիայում: Հոմեոպաթներն այն կիրառում են ցրտառական հիվանդությունների ժամանակ: Ֆարմակոլոգիորեն հիմնավորվել է, որ սապոտոքսինը համարվում է հեմոլիտիկ թույն: Օճառախոտով կենդանիների թունավորման դեպքերում առաջ են գալիս կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածություն, ցնցումներ, ծանր դեպքերում` շնչական կենտրոնի կաթված և մահ: Դեղաբույսն անասնաբուժության մեջ կիրառվում են աղիների հիվանդությունների և ճիճվակրության դեպքերում, ունի արտահայտված մանրէասպան և միջատասպան հատկություններ: Հատկություններ
  • 17. Արմատների եփուկ  Մենք օճառախոտի արմատների եփուկն օգտագործել ենք սուր և քրոնիկական, ոչ քարային բնույթի խոլեցիստիտների ժամանակ: Մեզ հաջողվել է բացահայտել դեղաբույսի սպազմալիտիկ, լեղամուղ, ջերմ իջեցնող և ցավերը հանգստացնող հատկությունները: Եթե լեղուղիների սպաստիկ սեղմումների հետևանքով, նախքան բուժումը, հիվանդների 32%-ի մոտ ծծմբաթթվական մագնեզիումի լուծույթից ընդհանրապես չեն ստացվել լեղու բաժինները, ապա օճառախոտի կիրառումից 7- 10 օր հետո տվյալ խմբի հիվանդների գերակշռող մասի մոտ մեզ հաջողվել է ստանալ լեղու բոլոր բաժինները: Բուժման շնորհիվ մեղմացել կամ լրիվ վերացել են հիվանդների աջ թուլակողի հատվածի ցավերը, պակասել է մաշկի, սկլերաների և փափուկ քիմքի ենթադեղնուկային վիճակը, դադարել են մի շարք դիսպեպտիկ երևույթներ: Հետագայում դեղաբույսի պարբերաբար օգտագործումը կանխել է հիվանդագին պրոցեսի կրկնումը:
  • 18. Կիրառման եղանակները  Արմատներից թուրմ պատրաստելու համար 1-2 թեյի գդալ մանրացրած հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման կամ սառը ջրում, ապա ըմպում 1/4 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 6-10 գ հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 4-6 անգամ:  Եփուկ պատրաստելու համար 6 գ հումքը 30 րոպե եփում են 200 մլ ջրում (լավ է ջրաբաղնիքում), ըստ համի ավելացնում օշարակ, հովացնում և ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Կամ` 50 գ հումքը 1 լ ջրում եփում են 10-15 րոպե, հովացնում, քամում ու ըմպում օրական 3-4 բաժակ` ստամոքսաաղիքային տրակտի, երիկամների, փայծաղի, լյար
  • 19. Մ.Ա. Նոսալը  Կամ` 2 թեյի գդալ հումքը 200 մլ ջրում 15 րոպե եռացնելուց հետո հովացնում, քամում են ու որպես խուխամուղ ըմպում 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` ուտելուց հետո: Այս եփուկի ներգործությունն ավելի ուժեղացնելու համար ավելացնում են 5 գ հացի սոդա: Մ.Ա. Նոսալը փայծաղի հիվանդությունների ժամանակ առաջարկել է վերցնել 20-ական գրամ աճառախոտի արմատ և ուռենու կեղև, 15 րոպե եռացնել 1 լ եռման ջրում, ապա ըմպել օրվա մեջ 3 բաժակ:  Փորկապությունների ժամանակ վերցնել 25-ական գրամ օճառախոտի և խատուտիկի արմատներ և երիցուկի ծաղիկներ:
  • 20. Արտադրությունում  Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 6 ժամ թրմել 0,5 լ ջրում, ապա եռացնել ու օգտագործել միկրոհոգնայի ձևով: Որպես հակառևմատիկ միջոց առաջարկվում է վերցնել 25-ական գրամ օճառախոտի և եզնարգելի արմատներ, դառնանուշ, մորմի ընձյուղներ և ուռենու կեղև: Այս խառնուրդից 3 ճաշի գդալ 10 րոպե թրմում են 0,5 լ եռման ջրում, հետո եռացնում ու քամում, ըմպում գոլ վիճակում, 1-ական բաժակ` օրվա մեջ 5-6 անգամ: Օճառախոտն` այլ դեղաբույսերի հետ խառնված, օգտագործում են էքսուդատիվ դիաթեզների և բազեդովյան հիվանդության ժամանակ:Այլ օգտակար հատկանիշները: Շնորհիվ մեծ քանակության սապոնինների, օճառախոտի արմատներն ունեն լավ փրփրող հատկություն. օգտագործվում է հալվայի, կրեմի, զովացուցիչ խմիչքների և գարեջրի արտադրությունում: Օճառախոտն օգտագործվում է նաև կրակմարիչների մեջ, նուրբ հագուստեղենը լվանալու համար և այլն: Բույսն ուտում են միայն ոչխարները: Այն դեկորատիվ է, օգտագործվում է