SlideShare a Scribd company logo
1 of 9
Հապալաս
ԱՐՓԻ ՍԱՀԱԿՅԱՆ,ԷԼԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
 Հապալասենի մրտենական, գիտական անվանումն է` Vaccinium
myrtillus։Հապալասազգիների ընտանիքին պատկանող թուփ է` 15-40
սմ բարձրությամբֈ Կոճղարմատը ճյուղավորված է բազմաթիվ
արմատներովֈ Կարող է զբաղեցնել ընդարձակ տարածքներֈ
Հայաստանում աճում է ենթալպիական եւ ալպիական գոտիներում`
Լոռու, Գեղարքունիքի մարզերի, Իջեւանի` սոճու եւ եղեւնու
անտառներում, հարթ, կիսաստվերոտ տեղերումֈ Ծաղկակոթունը կարճ
է, ծաղիկները` սպիտակ վարդագույն, միայնակ, մանր, կանոնավոր,
գնդաձեւֈ Ծաղկում է մայիս-հունիսին, լավ մեղրատու է` 1 հա
հապալասի թփուտների մեղվատվությունը հասնում է 100 կգ-իֈ Մեղրը
բաց կարմիր է, բուրումնավետ, նրբահամֈ Մեղրը խորհուրդ է տրվում
ստամոքսի խանգարման, կատարակտի, գլաուկոմայի դեպքումֈ
Հապալաս
 Հատապտուղը սեւ է, թխակապույտ երանգով, փայլուն, պտղամիսը`
մուգ կարմիր, հյութալի, բազմաթիվ սերմերովֈ Ունի ներկող
հատկություն, սակայն հեշտությամբ է մաքրվումֈ Հապալաս սեւը
հազվադեպ է մշակվումֈ Ունի մեծ հողապաշտպան նշանակությունֈ
Հապալաս սեւը հարուստ է օգտակար նյութերով, պտուղը
պարունակում է դելֆինիդինի եւ մալվիդինի գլիկոզիդներ, մինչեւ 7
տոկոս շաքարներ, 0,6 տոկոս պեկտինային նյութեր, 12 տոկոս
դաբաղանյութ, ինոզիտ, երկաթ, պղինձ, մարգանեց, ցինկ, ծծումբ,
կալցիում, ֆոսֆոր, մագնիում, կալիումֈ Վիտամիններ B1, B2, PP,
կարոտին, մինչեւ 40 մգ (100 գ հումքի մեջ) վիտամին C, 600 մգ ռուտինֈ
Պտուղը հարուստ է օրգանական թթուներով` կիտրոնի, խնձորի, կաթի,
թրթնջուկի, սաթի, այլֈ Պտղի մեջ պարունակվող գլիկոզիդները այլ կերպ
անվանում են «միրտիլին»։
 Տերեւի մեջ պարունակվում է գլիկոզիդ «նեո միրտիլին»։Այս նյութը
նպաստում է շաքարի մակարդակի իջեցմանը արյան եւ մեզի մեջֈ
Գլիկոզիդների քանակությունը հասնում է 7 տոկոսիֈ Կա նաեւ մինչեւ 20
տոկոս կատեխինային խմբի դաբաղանյութ, արբուտին, որի տրոհման
ժամանակ առաջանում է հիդրոքինոն, կվերցետին, եթերային յուղ,
կարոտինային նյութեր, ասկորբինաթթու, օրգանական նյութեր,
ալկալոիդներ, այլֈ Ժամանակակից հետազոտությունները ապացուցում են
դարերի ընթացքում կուտակված պատկերացումն այն մասին, որ հապալաս
սեւի պտուղը դանդաղեցնում է ծերացման ընթացքըֈ Պտուղն օգտագործում
են թարմ, խաշած, չորացրած վիճակումֈ Ունի հականեխիչ, կապող,
հակաբորբոքային, մարսողությունը, նյութերի փոխանակումը լավացնող
ազդեցություն, կանխում է ջղակծկումներըֈ Նույն նպատակով խորհուրդ է
տրվում անուշապուրը (1 ճ/գ պտուղը, 100 մլ ջուր, 1 թ/գ կարտոֆիլի օսլա,
շաքարավազ)։
 Ստամոքսաբորբ, փորկապություն. Կերեք 100-200-ական գ պտուղ օրը 2-3
անգամֈ
Ոգեթուրմ- Հապալաս սեւի պտուղը թրմեք օղու մեջ (1։1),ժամկետը չի
սահմանափակվումֈ
Լուծ. Խմեք 1 ճ/գ 50 մլ ջրի հետ, կրկնեք 8 ժամ հետոֈ
Դիզենտերիա. Խառնեք քացախաջրի հետ (մեկական թ/գ ոգեթուրմ եւ
խնձորի քացախ, 200 մլ ջուր), դրեք թրջոցֈ
Ցիստիտ, պրոստատ. Խմեք հապալաս սեւի 100-200-ական մլ թարմ հյութ
օրը 3-4 անգամ` սնվելուց առաջֈ
Ստամոքսի խոց. Նույն չափաբաժնով խմեք` ավելացնելով 1 ճ/գ մեղրֈ
Արփի Սահակյան և Էլեն
Նիկողոսյան

More Related Content

Similar to Hapalas

Ավելուկ
Ավելուկ Ավելուկ
Ավելուկ 777ruzan
 
հայաստանի դեղաբույսերը
հայաստանի  դեղաբույսերըհայաստանի  դեղաբույսերը
հայաստանի դեղաբույսերըSona8
 
Մկրտչյան Լուսինե 11 3
Մկրտչյան Լուսինե 11 3Մկրտչյան Լուսինե 11 3
Մկրտչյան Լուսինե 11 3Sona8
 
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկները
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկներըՀետազոտում ենք բուսյերը և ծաղիկները
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկներըՄիլենա Դանիելյան
 
Անի
ԱնիԱնի
ԱնիSona8
 

Similar to Hapalas (9)

Ավելուկ
Ավելուկ Ավելուկ
Ավելուկ
 
Aloe Vera
Aloe VeraAloe Vera
Aloe Vera
 
հայաստանի դեղաբույսերը
հայաստանի  դեղաբույսերըհայաստանի  դեղաբույսերը
հայաստանի դեղաբույսերը
 
Ընկույզ
ԸնկույզԸնկույզ
Ընկույզ
 
Ընկույզ
ԸնկույզԸնկույզ
Ընկույզ
 
Մկրտչյան Լուսինե 11 3
Մկրտչյան Լուսինե 11 3Մկրտչյան Լուսինե 11 3
Մկրտչյան Լուսինե 11 3
 
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկները
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկներըՀետազոտում ենք բուսյերը և ծաղիկները
Հետազոտում ենք բուսյերը և ծաղիկները
 
Անի
ԱնիԱնի
Անի
 
Վարունգ
ՎարունգՎարունգ
Վարունգ
 

Hapalas

  • 2.  Հապալասենի մրտենական, գիտական անվանումն է` Vaccinium myrtillus։Հապալասազգիների ընտանիքին պատկանող թուփ է` 15-40 սմ բարձրությամբֈ Կոճղարմատը ճյուղավորված է բազմաթիվ արմատներովֈ Կարող է զբաղեցնել ընդարձակ տարածքներֈ Հայաստանում աճում է ենթալպիական եւ ալպիական գոտիներում` Լոռու, Գեղարքունիքի մարզերի, Իջեւանի` սոճու եւ եղեւնու անտառներում, հարթ, կիսաստվերոտ տեղերումֈ Ծաղկակոթունը կարճ է, ծաղիկները` սպիտակ վարդագույն, միայնակ, մանր, կանոնավոր, գնդաձեւֈ Ծաղկում է մայիս-հունիսին, լավ մեղրատու է` 1 հա հապալասի թփուտների մեղվատվությունը հասնում է 100 կգ-իֈ Մեղրը բաց կարմիր է, բուրումնավետ, նրբահամֈ Մեղրը խորհուրդ է տրվում ստամոքսի խանգարման, կատարակտի, գլաուկոմայի դեպքումֈ
  • 4.  Հատապտուղը սեւ է, թխակապույտ երանգով, փայլուն, պտղամիսը` մուգ կարմիր, հյութալի, բազմաթիվ սերմերովֈ Ունի ներկող հատկություն, սակայն հեշտությամբ է մաքրվումֈ Հապալաս սեւը հազվադեպ է մշակվումֈ Ունի մեծ հողապաշտպան նշանակությունֈ Հապալաս սեւը հարուստ է օգտակար նյութերով, պտուղը պարունակում է դելֆինիդինի եւ մալվիդինի գլիկոզիդներ, մինչեւ 7 տոկոս շաքարներ, 0,6 տոկոս պեկտինային նյութեր, 12 տոկոս դաբաղանյութ, ինոզիտ, երկաթ, պղինձ, մարգանեց, ցինկ, ծծումբ, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, կալիումֈ Վիտամիններ B1, B2, PP, կարոտին, մինչեւ 40 մգ (100 գ հումքի մեջ) վիտամին C, 600 մգ ռուտինֈ Պտուղը հարուստ է օրգանական թթուներով` կիտրոնի, խնձորի, կաթի, թրթնջուկի, սաթի, այլֈ Պտղի մեջ պարունակվող գլիկոզիդները այլ կերպ անվանում են «միրտիլին»։
  • 5.
  • 6.  Տերեւի մեջ պարունակվում է գլիկոզիդ «նեո միրտիլին»։Այս նյութը նպաստում է շաքարի մակարդակի իջեցմանը արյան եւ մեզի մեջֈ Գլիկոզիդների քանակությունը հասնում է 7 տոկոսիֈ Կա նաեւ մինչեւ 20 տոկոս կատեխինային խմբի դաբաղանյութ, արբուտին, որի տրոհման ժամանակ առաջանում է հիդրոքինոն, կվերցետին, եթերային յուղ, կարոտինային նյութեր, ասկորբինաթթու, օրգանական նյութեր, ալկալոիդներ, այլֈ Ժամանակակից հետազոտությունները ապացուցում են դարերի ընթացքում կուտակված պատկերացումն այն մասին, որ հապալաս սեւի պտուղը դանդաղեցնում է ծերացման ընթացքըֈ Պտուղն օգտագործում են թարմ, խաշած, չորացրած վիճակումֈ Ունի հականեխիչ, կապող, հակաբորբոքային, մարսողությունը, նյութերի փոխանակումը լավացնող ազդեցություն, կանխում է ջղակծկումներըֈ Նույն նպատակով խորհուրդ է տրվում անուշապուրը (1 ճ/գ պտուղը, 100 մլ ջուր, 1 թ/գ կարտոֆիլի օսլա, շաքարավազ)։
  • 7.
  • 8.  Ստամոքսաբորբ, փորկապություն. Կերեք 100-200-ական գ պտուղ օրը 2-3 անգամֈ Ոգեթուրմ- Հապալաս սեւի պտուղը թրմեք օղու մեջ (1։1),ժամկետը չի սահմանափակվումֈ Լուծ. Խմեք 1 ճ/գ 50 մլ ջրի հետ, կրկնեք 8 ժամ հետոֈ Դիզենտերիա. Խառնեք քացախաջրի հետ (մեկական թ/գ ոգեթուրմ եւ խնձորի քացախ, 200 մլ ջուր), դրեք թրջոցֈ Ցիստիտ, պրոստատ. Խմեք հապալաս սեւի 100-200-ական մլ թարմ հյութ օրը 3-4 անգամ` սնվելուց առաջֈ Ստամոքսի խոց. Նույն չափաբաժնով խմեք` ավելացնելով 1 ճ/գ մեղրֈ
  • 9. Արփի Սահակյան և Էլեն Նիկողոսյան