SlideShare a Scribd company logo
1 of 12
ԵՐԻՑՈՒԿ

ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ
Ամփոփ բնութագիր
Հայկական տարանունները - օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ,
խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկֈ Դեղատնային
երիցուկը բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին
պատկանող բուրումնավետ, միամյա բույս էֈ

Երիցուկն ունի մինչև 60 սմ բարձրությունֈ Արմատն առանցքային
է, բարակ, ճյուղավորվածֈ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող,
բարակ, ճյուղավորֈ Տերևները դասավորված են հերթադիր,
նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ
հատվածներովֈ
Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի
գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերինֈ
Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են
(իգական), լեզվակավոր, սպիտակ գույնիֈ Ծաղկազամբյուղի
ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարախողովակաձևֈ Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում
դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում էֈ
Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ
կանաչավուն գույնի սերմիկ էֈ
Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտֈ
Դեղատնային երիցուկը ծաղկում է մայիս-սեպտեմբեր
ամիսներինֈ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսինֈ
Բազմանում է սերմերովֈ 1000 հատիկ սերմերի քաշը հասնում է
0,03-0,07գֈ Սելեկցիայի ենթարկված (պոլիպլոիդ) տեսակներինը`
0,075-0,08գ.։Դեղատնային երիցուկը տարածված է ԱՊՀ
եվրոպական մասի հարավային և միջին գոտիներում,
Կովկասում, Միջին Ասիայում և Սիբիրի հարավային
շրջաններում:
Բույսն աճում է փշատերև, խառը և լայնատերև անտառների
բացատներում, ճանապարհների երկայնքով, անտառահատված
մասերում, բնակավայրերում, այգիներում,
ցանքատարածություններումֈ
Որպես մոլախոտ կարող է հայնվել տարբեր վայրերում, սակայն
սովորաբար 1-2 տարուց հետո անհետանում է, չդիմանալով այլ
տեսակի բույսերի մրցակցությանըֈ
Վայրի վիճակում դեղատնային երիցուկն ավելի հաճախ
հանդիպում է Ուկրաինայում, Մոլդովայում, Կրասնոդարի
երկրամասում և Ռոստովի մարզումֈ
Դեղատնային երիցուկը` որպես դեղամիջոց, հայտնի էր դեռ Հին
Հունաստանի և Հռոմի բժիշկներինֈ
Ավիցեննան գտնում էր. «Երիցուկը օգտակար դեղ է
հյուծվածության դեմ, քանի որ նրա ջերմությունը նման է
կենդանու ջերմությանը»։
XVIII և XIX դարերում օգտագործվում էր միայն կոսմետիկայումֈ
Հումքի հավաքումը և չորացումըֈ Դեղագործական հումք են
հանդիսանում դեղատնային երիցուկի ծաղկաբույլերը
(զամբյուղիկները) (Flores Chamomillae):
Ծաղկաբույլերը հավաքում են ծաղկման սկզբում, երբ սպիտակ,
լեզվակավոր ծաղիկները հորիզոնական են տեղավորված
զամբյուղներում:
Ավելի ուշ հավաքելու դեպքում` զամբյուղները չորացման
ընթացքում փշրվում են և հումքը կորցնում է իր ապրանքային
տեսքըֈ
Զամբյուղիկների հավաքումը կատարվում է չոր եղանակին,
քանի որ անձրևից հետո, ցողի ժամանակ կամ մառախլապատ
եղանակին հավաքված զամբյուղիկները վատ են չորանում և
չորացումից հետո մգանում ենֈ
Հավաքված հումքը չորացնում են բաց օդում, մինչև 5 սմ
հաստությամբ շերտերովֈ Չորացման ընթացքում խորհուրդ չի
տրվում զամբյուղիկները շրջել, որպեսզի ծաղիկները չթափվենֈ
Լավ եղանակին հումքը չորանում է 5-7 օրվա ընթացքումֈ
Կարելի է չորացնել նաև վերնահարկերում, տանիքների,
ծածկերի տակ, ինչպես նաև չորանոցներում` 400 C-ից ոչ բարձր
ջերմաստիճանումֈ
Հումքի պիտանելիության ժամկետը մեկ տարի էֈ
Հումքի հոտն ուժեղ է, բուրումնավետ, համը` դառնավուն,
համեմունքայինֈ Որպեսզի կատարվի դեղատնային երիցուկի
ինքնավերարտադրություն, հումքի հավաքման ժամանակ,
յուրաքանչյուր հատվածում, պետք է թողնել մոտ 20% լավ
զարգացած բույսերֈ
Քիմիական բաղադրությունը
Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու,
դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին,
եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր
տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները,
էն-ին-բիցիկլո եթերներ և այլնֈ Ինչպես նաև` ստեարինային
թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն,
դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր` լինոլեային,
պալմիտինային, օլեինայինֈ
Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր` 10,57%,
մակրոէլեմենտներ (մգ/գ)` K - 41,80; Ca - 8,30; Mn - 3,10; Fe 0,30; միկրոէլեմենտներ` Mg - 0,29; Cu - 0,78; Zn - 0,80; Co - 0,16;
Cr - 0,09; Al - 0,27; Ba - 0,20; V - 0,08; Se - 7,20; Ni - 0,24; Sr 0,12; Pb - 0,07; I - 0,07; B - 38,80։Չի հայտնաբերված` Mo, Cd,
Li, Au, Ag, Br. Խտացվաշ ձևով կան` Zn, Cu, Se։
Ֆարմակոլոգիական հատկությունները
Դեղատնային երիցուկի պատրաստուկները ցուցաբերում են
հակակծկանքային (սպազմոլիտիկ), հակաբորբոքային,
հականեխիչ (անտիսեպտիկ), հանգստացուցիչ (սեդատիվ) և որոշ
չափով ցավազրկող ազդեցությունֈ

Երիցուկի թուրմն ընդունելու դեպքում բարձրանում է
մարսողական գեղձերի հյութազատությունը (սեկրեցիան),
ցուցաբերում է լեղամուղ ազդեցություն, քչացնում է խմորման
գործընթացները, վերացնում աղիների կծկումներըֈ Բույսի
հակակծկանքային ազդեցության մեխանիզմը բացատրվում է
նրա գլիկոզիդների Մ-խոլինոլիտիկ հատկություններովֈ
Երիցուկի եթերային յուղը որոշ չափով ուժեղացնում և
խորացնում է շնչառությունը, հաճախացնում սրտի կծկումների
ռիթմը, լայնացնում գլխուղեղի անոթները, ունի նաև
ախտազերծող և հակաբորբոքային հատկություններ` ի շնորհիվ
իր կազմի մեջ մտնող խամազուլենիֈ
Երիցուկի պատրաստուկներն արագացնում են խոցերի էպիթելի
վերականգնողական գործընթացները և դադարեցնում են
բորբոքման զարգացումըֈ
Կիրառումը բժշկությունում
Ծաղիկներըֈ Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և
լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ)
ժամանակֈ
Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակֈ
Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ,
անգինաների դեպքումֈ
Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից
այրվածքների ժամանակֈ
Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակֈ

Փոշին` ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքումֈ
Հյութը (ներքին). գաստրիտների, ստամոքսի խոցային հիվանդությունների, ստամոքսի և աղիների
կծկումների և ցավերի, փքանքի, փորլուծերի, լյարդի, լեղապարկի և միզապարկի
հիվանդությունների, երիկամային ցավերի (կոլիկ) ժամանակֈ Խորհուրդ է տրվում հյութն
օգտագործել ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքումֈ Գիշերը մեղրի և կաթնասերի հետ
հյութի օգտագործումը նպաստում է խորը քնինֈ
Արտաքին ողողումների ձևով. անգինայի դեպքում, աչքերի լվացման համար, վերքերի,
վերջույթների քրտնելու ժամանակֈ
Դեղատնային երիցուկը մտնում է հանգստացուցիչ, փքահալած (փքանքը թուլացնող) և
փափկեցնող հավաքածուների կազմի մեջֈ
Հակացուցում և հնարավոր կողմնակի
ազդեցությունները
Երիցուկի եթերային յուղի բարձր չափաբաժինները կարող են
առաջացնել գլխացավ և ընդհանուր թուլությունֈ
Կիրառումն այլ ոլորտներում
Եթերային յուղն օգտագործում են լիկյորների, օծանելիքների,
օդեկոլոնների, օճառների, քսուքների (կրեմ) արտադրության
ժամանակֈ
Օգտագործում են որպես լուծիչ` հախճապակյա իրերը ներկելու
ժամանակֈ
Ծաղիկներով կարելի է բրդե գործվածքները դեղին գույնով
ներկելֈ
Մեծ կիրառում ունի կոսմետիկայումֈ
Անասնաբուժության մեջ օգտագործում են երիցուկի թուրմը`
աղիների կծկանքային ցավերի և գաստրոէնտերիտների
դեպքումֈ
Երիցուկը կուլտուրական մշակաբույս է Ուկրաինայում,
Բելառուսում, Արևմտյան Սիբիրումֈ
Ագրոտեխնիկական տարրեր
Դեղատնային երիցուկը լավ է աճում պարարտացված թեթև և միջին կավային հողերումֈ Աղքատ
հողերում տալիս է ցածր բերք և ծաղկման շրջանը շատ կարճ է տևումֈ Լավ կանխանշան է գոլորշինֈ
Սովորաբար մեկ հողատարածքում երիցուկն աճեցնում են 2-3 տարի անընդմեջ, քանի որ սերմերը
թափվելով հողում տալիս են շատ խիտ ինքնացանֈ
Հողը փխրեցնում են 22-25 սմ խորությամբ և ավելացնում 4 կգ գոմաղբ կամ գոմաղբատորֆային
կոմպոստ` 1մ2 մակերեսի հաշվովֈ
Օրգանական պարարտանյութերի պակասի դեպքում նույն մակերեսի չափով ավելացնում են 6 գ
ֆոսֆոր, 3-4 գ կալիում և ազոտֈ Սերմերի ցանքից 3-5 օր առաջ մշակում են հողըֈ Սերմերը ցանում են
խոր աշնանը կամ ձմռան սկզբին` 0,5 սմ խորությամբ, կամ էլ վաղ գարնանը` 1-1,5 սմ, միջշարքային
տարածությունը 45-60 սմֈ

Սերմերը ծլում են 60 C ջերմության պայմաններումֈ
Ձմեռած սերմերը ավելի բարձր բերք են տալիսֈ
Սեզոնի ընթացքում տեղամասը փխրեցնում են և փոցխում 2-3 անգամֈ
4-5 մ ցանքի համար անհրաժեշտ է 1 գ սերմֈ Ցանելու հարմարության համար սերմերը կարելի է
խառնել չոր, մանր ավազի հետ` 1։ հարաբերությամբ, և հավասարաչափ ցանելֈ
50
Ցանքից հետո, որպեսզի հողի մակերեսը չչորանա, 2-3 մմ շերտով կարելի է ծածկել փխրուն հողով,
ծածկել հաստ թղթով, տոլով կամ պոլիէթիլենային թաղանթովֈ
Ծիլերը երևալուց հետո, հողի վրայի ծածկերը հանում են, թողնելով միայն պոլիէթիլենի թաղանթը,
որի տակ նրանք շատ արագ աճում են և տերևաբույլ տալիսֈ Տերևաբույլի կազմավորվելուց հետո
պոլիէթիլենային թաղանթը հանում ենֈ
Երիցուկի սերմերի ծլունակությունը պահպանվում է 5-6 տարիֈ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

More Related Content

What's hot

օգտակար բույսեր
օգտակար բույսերօգտակար բույսեր
օգտակար բույսերLilit Sahakyan
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointAnoushHrach
 
Ավելուկ
Ավելուկ Ավելուկ
Ավելուկ 777ruzan
 
ԾԱՂԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԾԱՂԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԾԱՂԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԾԱՂԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔZara2003
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointAnoushHrach
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգիMary Karapetyan
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգիMary Karapetyan
 
Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը
Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունըԸնձյուղի կառուցվածքը և նշանակությունը
Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունըYuriDanielyan
 
ծաղիկների մասին
ծաղիկների մասինծաղիկների մասին
ծաղիկների մասինganyan
 

What's hot (19)

դեղաբույսեր
դեղաբույսերդեղաբույսեր
դեղաբույսեր
 
Տերևատի մասին
Տերևատի մասինՏերևատի մասին
Տերևատի մասին
 
օգտակար բույսեր
օգտակար բույսերօգտակար բույսեր
օգտակար բույսեր
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
Փսխածաղիկ
ՓսխածաղիկՓսխածաղիկ
Փսխածաղիկ
 
Ավելուկ
Ավելուկ Ավելուկ
Ավելուկ
 
Ajgi
AjgiAjgi
Ajgi
 
ԾԱՂԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԾԱՂԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԾԱՂԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԾԱՂԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգի
 
Կենսաբանություն
ԿենսաբանությունԿենսաբանություն
Կենսաբանություն
 
Արմատ
ԱրմատԱրմատ
Արմատ
 
Hapalas
HapalasHapalas
Hapalas
 
Բուսաբանական այգի
Բուսաբանական այգիԲուսաբանական այգի
Բուսաբանական այգի
 
Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը
Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունըԸնձյուղի կառուցվածքը և նշանակությունը
Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը
 
Buyser
BuyserBuyser
Buyser
 
ծաղիկների մասին
ծաղիկների մասինծաղիկների մասին
ծաղիկների մասին
 
samit
samitsamit
samit
 
Իմ բույսը
Իմ բույսըԻմ բույսը
Իմ բույսը
 

More from marineapresyan78 (20)

__
  __  __
__
 
Endemik kendaniner 198
Endemik kendaniner 198Endemik kendaniner 198
Endemik kendaniner 198
 
Gayane
GayaneGayane
Gayane
 
Hasmik
HasmikHasmik
Hasmik
 
London zoo
London     zooLondon     zoo
London zoo
 
կենդանաբանական այգի
կենդանաբանական այգիկենդանաբանական այգի
կենդանաբանական այգի
 
Lusine
LusineLusine
Lusine
 
Lilit
LilitLilit
Lilit
 
Ajvazyan robe8 t smbat
Ajvazyan robe8 t  smbatAjvazyan robe8 t  smbat
Ajvazyan robe8 t smbat
 
зоопарк сандиего Dallaqyan gor
зоопарк сандиего Dallaqyan gor зоопарк сандиего Dallaqyan gor
зоопарк сандиего Dallaqyan gor
 
Harutyunyan karine
Harutyunyan karineHarutyunyan karine
Harutyunyan karine
 
Davtyan anahit
Davtyan anahitDavtyan anahit
Davtyan anahit
 
բաոբաբ
բաոբաբբաոբաբ
բաոբաբ
 
բաոբաբ
բաոբաբբաոբաբ
բաոբաբ
 
գիհի
գիհիգիհի
գիհի
 
презентация1
презентация1презентация1
презентация1
 
բաոբաբ
բաոբաբբաոբաբ
բաոբաբ
 
ալոճենի
ալոճենիալոճենի
ալոճենի
 
Nersisyan abraham kaktusner
Nersisyan abraham   kaktusnerNersisyan abraham   kaktusner
Nersisyan abraham kaktusner
 
Exevni gor dallaky an
Exevni gor dallaky anExevni gor dallaky an
Exevni gor dallaky an
 

Anahit ericuk

  • 2. Ամփոփ բնութագիր Հայկական տարանունները - օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկֈ Դեղատնային երիցուկը բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին պատկանող բուրումնավետ, միամյա բույս էֈ Երիցուկն ունի մինչև 60 սմ բարձրությունֈ Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորվածֈ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավորֈ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներովֈ Ծաղկային զամբյուղիկները խոշոր չեն, նստած են ցողունի գագաթներին և երկար ծաղկակիրների ճյուղերինֈ Ծաղկազամբյուղի եզրային ծաղիկները վարսանդավոր են (իգական), լեզվակավոր, սպիտակ գույնիֈ Ծաղկազամբյուղի ներքին ծաղիկները ոսկեդեղնավուն են, երկսեռ, ձագարախողովակաձևֈ Ծաղկակիրը երկարակոնաձև է, ներսում դատարկ, մերկ, ծաղկման վերջում երկարում էֈ Երիցուկի պտուղը կորացած, հիմքում սեղմված, եռկողանի, գորշ կանաչավուն գույնի սերմիկ էֈ Բույսի բոլոր օրգաններն ունեն ուժեղ բուրումնավետ հոտֈ
  • 3. Դեղատնային երիցուկը ծաղկում է մայիս-սեպտեմբեր ամիսներինֈ Պտուղները սկսում են հասունանալ հուլիս ամսինֈ Բազմանում է սերմերովֈ 1000 հատիկ սերմերի քաշը հասնում է 0,03-0,07գֈ Սելեկցիայի ենթարկված (պոլիպլոիդ) տեսակներինը` 0,075-0,08գ.։Դեղատնային երիցուկը տարածված է ԱՊՀ եվրոպական մասի հարավային և միջին գոտիներում, Կովկասում, Միջին Ասիայում և Սիբիրի հարավային շրջաններում: Բույսն աճում է փշատերև, խառը և լայնատերև անտառների բացատներում, ճանապարհների երկայնքով, անտառահատված մասերում, բնակավայրերում, այգիներում, ցանքատարածություններումֈ Որպես մոլախոտ կարող է հայնվել տարբեր վայրերում, սակայն սովորաբար 1-2 տարուց հետո անհետանում է, չդիմանալով այլ տեսակի բույսերի մրցակցությանըֈ Վայրի վիճակում դեղատնային երիցուկն ավելի հաճախ հանդիպում է Ուկրաինայում, Մոլդովայում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզումֈ Դեղատնային երիցուկը` որպես դեղամիջոց, հայտնի էր դեռ Հին Հունաստանի և Հռոմի բժիշկներինֈ Ավիցեննան գտնում էր. «Երիցուկը օգտակար դեղ է հյուծվածության դեմ, քանի որ նրա ջերմությունը նման է կենդանու ջերմությանը»։
  • 4. XVIII և XIX դարերում օգտագործվում էր միայն կոսմետիկայումֈ Հումքի հավաքումը և չորացումըֈ Դեղագործական հումք են հանդիսանում դեղատնային երիցուկի ծաղկաբույլերը (զամբյուղիկները) (Flores Chamomillae): Ծաղկաբույլերը հավաքում են ծաղկման սկզբում, երբ սպիտակ, լեզվակավոր ծաղիկները հորիզոնական են տեղավորված զամբյուղներում: Ավելի ուշ հավաքելու դեպքում` զամբյուղները չորացման ընթացքում փշրվում են և հումքը կորցնում է իր ապրանքային տեսքըֈ Զամբյուղիկների հավաքումը կատարվում է չոր եղանակին, քանի որ անձրևից հետո, ցողի ժամանակ կամ մառախլապատ եղանակին հավաքված զամբյուղիկները վատ են չորանում և չորացումից հետո մգանում ենֈ Հավաքված հումքը չորացնում են բաց օդում, մինչև 5 սմ հաստությամբ շերտերովֈ Չորացման ընթացքում խորհուրդ չի տրվում զամբյուղիկները շրջել, որպեսզի ծաղիկները չթափվենֈ
  • 5. Լավ եղանակին հումքը չորանում է 5-7 օրվա ընթացքումֈ Կարելի է չորացնել նաև վերնահարկերում, տանիքների, ծածկերի տակ, ինչպես նաև չորանոցներում` 400 C-ից ոչ բարձր ջերմաստիճանումֈ Հումքի պիտանելիության ժամկետը մեկ տարի էֈ Հումքի հոտն ուժեղ է, բուրումնավետ, համը` դառնավուն, համեմունքայինֈ Որպեսզի կատարվի դեղատնային երիցուկի ինքնավերարտադրություն, հումքի հավաքման ժամանակ, յուրաքանչյուր հատվածում, պետք է թողնել մոտ 20% լավ զարգացած բույսերֈ
  • 6. Քիմիական բաղադրությունը Բույսը պարունակում է սալիցիլաթթու, ասկորբինաթթու, դառնահամ նյութեր, ֆիտոստերին, դաբաղանյութեր, խոլին, եթերայուղ (մինչև 0,85%), որի կազմում կան մոտ 40 տարբեր տարրեր, այդ թվում խամազուլեն, բիսաբոլոլ և նրա օքսիդները, էն-ին-բիցիկլո եթերներ և այլնֈ Ինչպես նաև` ստեարինային թթուների գլիցերիդներ, ֆլավոնային գլիկոզիդ, ումբելլիֆերոն, դիօքսիկումարին, շաքար, մոմ, յուղեր` լինոլեային, պալմիտինային, օլեինայինֈ Ծաղկաբույլերը պարունակում են մոխիր` 10,57%, մակրոէլեմենտներ (մգ/գ)` K - 41,80; Ca - 8,30; Mn - 3,10; Fe 0,30; միկրոէլեմենտներ` Mg - 0,29; Cu - 0,78; Zn - 0,80; Co - 0,16; Cr - 0,09; Al - 0,27; Ba - 0,20; V - 0,08; Se - 7,20; Ni - 0,24; Sr 0,12; Pb - 0,07; I - 0,07; B - 38,80։Չի հայտնաբերված` Mo, Cd, Li, Au, Ag, Br. Խտացվաշ ձևով կան` Zn, Cu, Se։
  • 7. Ֆարմակոլոգիական հատկությունները Դեղատնային երիցուկի պատրաստուկները ցուցաբերում են հակակծկանքային (սպազմոլիտիկ), հակաբորբոքային, հականեխիչ (անտիսեպտիկ), հանգստացուցիչ (սեդատիվ) և որոշ չափով ցավազրկող ազդեցությունֈ Երիցուկի թուրմն ընդունելու դեպքում բարձրանում է մարսողական գեղձերի հյութազատությունը (սեկրեցիան), ցուցաբերում է լեղամուղ ազդեցություն, քչացնում է խմորման գործընթացները, վերացնում աղիների կծկումներըֈ Բույսի հակակծկանքային ազդեցության մեխանիզմը բացատրվում է նրա գլիկոզիդների Մ-խոլինոլիտիկ հատկություններովֈ Երիցուկի եթերային յուղը որոշ չափով ուժեղացնում և խորացնում է շնչառությունը, հաճախացնում սրտի կծկումների ռիթմը, լայնացնում գլխուղեղի անոթները, ունի նաև ախտազերծող և հակաբորբոքային հատկություններ` ի շնորհիվ իր կազմի մեջ մտնող խամազուլենիֈ Երիցուկի պատրաստուկներն արագացնում են խոցերի էպիթելի վերականգնողական գործընթացները և դադարեցնում են բորբոքման զարգացումըֈ
  • 8. Կիրառումը բժշկությունում Ծաղիկներըֈ Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ) ժամանակֈ Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակֈ Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքումֈ Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակֈ Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակֈ Փոշին` ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքումֈ Հյութը (ներքին). գաստրիտների, ստամոքսի խոցային հիվանդությունների, ստամոքսի և աղիների կծկումների և ցավերի, փքանքի, փորլուծերի, լյարդի, լեղապարկի և միզապարկի հիվանդությունների, երիկամային ցավերի (կոլիկ) ժամանակֈ Խորհուրդ է տրվում հյութն օգտագործել ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքումֈ Գիշերը մեղրի և կաթնասերի հետ հյութի օգտագործումը նպաստում է խորը քնինֈ Արտաքին ողողումների ձևով. անգինայի դեպքում, աչքերի լվացման համար, վերքերի, վերջույթների քրտնելու ժամանակֈ Դեղատնային երիցուկը մտնում է հանգստացուցիչ, փքահալած (փքանքը թուլացնող) և փափկեցնող հավաքածուների կազմի մեջֈ
  • 9. Հակացուցում և հնարավոր կողմնակի ազդեցությունները Երիցուկի եթերային յուղի բարձր չափաբաժինները կարող են առաջացնել գլխացավ և ընդհանուր թուլությունֈ
  • 10. Կիրառումն այլ ոլորտներում Եթերային յուղն օգտագործում են լիկյորների, օծանելիքների, օդեկոլոնների, օճառների, քսուքների (կրեմ) արտադրության ժամանակֈ Օգտագործում են որպես լուծիչ` հախճապակյա իրերը ներկելու ժամանակֈ Ծաղիկներով կարելի է բրդե գործվածքները դեղին գույնով ներկելֈ Մեծ կիրառում ունի կոսմետիկայումֈ Անասնաբուժության մեջ օգտագործում են երիցուկի թուրմը` աղիների կծկանքային ցավերի և գաստրոէնտերիտների դեպքումֈ Երիցուկը կուլտուրական մշակաբույս է Ուկրաինայում, Բելառուսում, Արևմտյան Սիբիրումֈ
  • 11. Ագրոտեխնիկական տարրեր Դեղատնային երիցուկը լավ է աճում պարարտացված թեթև և միջին կավային հողերումֈ Աղքատ հողերում տալիս է ցածր բերք և ծաղկման շրջանը շատ կարճ է տևումֈ Լավ կանխանշան է գոլորշինֈ Սովորաբար մեկ հողատարածքում երիցուկն աճեցնում են 2-3 տարի անընդմեջ, քանի որ սերմերը թափվելով հողում տալիս են շատ խիտ ինքնացանֈ Հողը փխրեցնում են 22-25 սմ խորությամբ և ավելացնում 4 կգ գոմաղբ կամ գոմաղբատորֆային կոմպոստ` 1մ2 մակերեսի հաշվովֈ Օրգանական պարարտանյութերի պակասի դեպքում նույն մակերեսի չափով ավելացնում են 6 գ ֆոսֆոր, 3-4 գ կալիում և ազոտֈ Սերմերի ցանքից 3-5 օր առաջ մշակում են հողըֈ Սերմերը ցանում են խոր աշնանը կամ ձմռան սկզբին` 0,5 սմ խորությամբ, կամ էլ վաղ գարնանը` 1-1,5 սմ, միջշարքային տարածությունը 45-60 սմֈ Սերմերը ծլում են 60 C ջերմության պայմաններումֈ Ձմեռած սերմերը ավելի բարձր բերք են տալիսֈ Սեզոնի ընթացքում տեղամասը փխրեցնում են և փոցխում 2-3 անգամֈ 4-5 մ ցանքի համար անհրաժեշտ է 1 գ սերմֈ Ցանելու հարմարության համար սերմերը կարելի է խառնել չոր, մանր ավազի հետ` 1։ հարաբերությամբ, և հավասարաչափ ցանելֈ 50 Ցանքից հետո, որպեսզի հողի մակերեսը չչորանա, 2-3 մմ շերտով կարելի է ծածկել փխրուն հողով, ծածկել հաստ թղթով, տոլով կամ պոլիէթիլենային թաղանթովֈ Ծիլերը երևալուց հետո, հողի վրայի ծածկերը հանում են, թողնելով միայն պոլիէթիլենի թաղանթը, որի տակ նրանք շատ արագ աճում են և տերևաբույլ տալիսֈ Տերևաբույլի կազմավորվելուց հետո պոլիէթիլենային թաղանթը հանում ենֈ Երիցուկի սերմերի ծլունակությունը պահպանվում է 5-6 տարիֈ