Թամար

2,262 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
2,262
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
1,627
Actions
Shares
0
Downloads
2
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Թամար

  1. 1. 198 ավագ դպրոցԳործնական աշխատանքԱռարկա՝կենսաբանությունԹեմա՝Սողացող ուրցԿատարող ՝ Խաչատրյան Թամարա
  2. 2. Սողացող ուրցՀայկական տարանունները -դաշտուրց, թյում, խոռ, խուռ, ղռի դաղձ, վայրիծոթրին, մեշԴեղաբույսի նկարագրությունը:Խուլեղինջազգիների կամ շրթնածաղկավորներիընտանիքին պատկանող, 10-35 սմ բարձրության, գետնիվրա փռված, խիստ ճյուղավոր, հիմքում փայտացողցողունով կիսաթուփ է: Ունի ձվաձև տերևներ:Ծաղկաբույլերը հիմնականում գտնվում են ճյուղերիծայրերին: Բույսը ծաղկում է մայիսից մինչև աշուն, իսկպտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերամիսներին: Ամբողջ բույսն ունիսուր, հաճելի, բուրավետ հոտ: Հանդիպում է մերհանրապետության լեռնային և նախալեռնայինշրջաններում` քարքարոտ, արևաշատլանջերին, քերծերին, բլուրների վրա, տափաստանայինև ալպյան մարգագետիններում, սոճու և գիհուանտառներում, խամահողերում, դաշտերում ևայլուր, հաճախ առաջացնելով հոծ ճմուտներ:Բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակով:Պտղակալում է կանոնավոր, վատ է տանում ցուրտը:Մեր հանրապետությունում, վայրի վիճակում աճում եննաև Մարշալի և Կոչի ուրցերը, որոնք իրենցպիտանելիությամբ մոտ են սողացող տեսակին:«Թիմուս» բառը ոմանք հունարենից թարգմանում ենուժ, արիություն, ելնելով բույսի խթանողհատկություններից, ոմանք էլ` զոհաբերություն, ելնելովայն բանից, որ հին հույների մոտ զոհարանումաստվածուհի Աֆրոդիտեի պատվին միշտ այրում էինուրց: Իսկ ընդհանրապես, մեր հեթանոս նախնիներըուրցով խունկ են ծխել աստվածների պատվին:«Սերպիլլում» հունարեն նշանակում է սողացող:
  3. 3. Քիմիական բաղադրությունըԱմբողջ բույսը պարունակում է 0,5-1% եթերայուղ, որի բաղադրիչմասը կազմում ենթիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, տերպինեոլը, բորնեոլը, ցինգիբերենը, ինչպես նաև դաբաղանյութեր, դառընյութեր, խեժ, ֆլավոնոիդներ, սապոնիններ, պիգմենտ, սպիտակուցայիննյութեր, ուրսոլաթթու, օլեանոլաթթու, խինաթթու, կոֆեինաթթու, քիմիական տարրերից` կալիում, կալցիում, մագնեզիում և այլն:
  4. 4. Բուժական նշանակությունը:Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որըդանակով կամ մանգաղով` առանց արմատը հանելու, կտրում են բույսիծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա` տանիքում կամքամահարվող սենյակում: Չոր հումքը փշրում են, մաղով հեռացնումկոշտ մասերը և պահում տուփերի մեջ, թղթով փաթաթված վիճակում:Այն կազմում է նախահումքի 25%-ը և պիտանի է օգտագործման շուրջ 3տարի: Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հինպատմություն` որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց:Հին եգիպտացիներն այլ միջոցների հետ խառնված ուրցն օգտագործել ենդիակներ զմռսելու համար: Ավիցեննան բույսից ստացված եթերայուղըքսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը`բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով` բերանի խոռոչիբորբոքումների և անգինայի ժամանակ:
  5. 5. Ամիրդովլաթը նշում է, որ («հաշա» անվան տակ)դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի ևայլ նյութերի հետ խառնված, բացում էօրգանների խցանումները, մեզը, միաժամանակփքահան է, հալում են ուռուցքները, օգնում էդեղնուկին, զորություն տալիսուղեղին, ստամոքսին, դադարեցնում որձկալն ուփսխումը, թքահոսությունը, կերակրի հետուտելուց` օգնումատամնացավին, ասթմային, ուժեղացնումտեսողությունը, մաքրում շնչուղիներըխուխից, կանոնավորում շնչառությունը, լուծումխուխը, դադարեցնումարյունախխումը, լավացնումմարսողությունը, դուրս բերում կլոր և տափակորդերը: Խառնված յուղի կամ գինու հետ, ուրցըբուժում է խոցերը, իսկ ծեծված վիճակումմեղրաջրով մաքրում է ստամոքսը ևլյարդը, վերացնում աղեխիթերը: Բույսըկործանարար է ազդում լվերի և ոջիլներիվրա, բացում ֆլեգմոնան, վիժեցնող է, դուրս էբերում մեռած պտուղն արգանդից, գցումմիզուղիների քարը: Խառնված վարդի յուղի ևքացախի հետ` քսելու ձևով, կտրում էգլխացավը, սպեղանու ձևով օգնում է մեղվիխայթածին, սերմերը բացում ենդաշտանը, հեշտացնում ծննդաբերությունը:
  6. 6. Բժշկապետը դեղաբույսնառաջարկել է նաև որպեսհակաբեղմնավորիչ միջոց:Համաձայն իրմեջբերումների, Հիպոկրատն ուրցնօգտագործել է ակամամիզարձակության, Ըռուֆոսն`ատամնացավի, իսկ Էհանան`տղամարդու սեռական թուլությանժամանակ: Ըստ ՄարտիրոսՍեբաստիացու, ուրցըպայծառացնում էմիտքը, ուժեղացնումզգայունությունը, կտրումհազը, իսկ ըստ Կ. Գաբիկյանի, այնօգնում է ականջի ցավին ևմարսողությանը, լերդացավին, մեղրաջրով օգտագործելուց` բուժումքոսը, մաշկի քորը և դեղնությունը:Հայկական ժողովրդականբժշկության մեջ դեղաբույսիսպիրտային թորվածքը կիրառվել էսրտային և լյարդայինհիվանդություններիժամանակ, նշում է, որ այնհակաբորբոքիչ է, վերացնում էբերանի վատ հոտը ևփորկապությունը:
  7. 7. Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսնօգտագործվում է նևրալգիաների, ստամոքսաաղիքային տրակտիսպազմի, վատ քնի, կապույտ հազի, արոմատիկ լոգանքի ձևով`ռևմատիզմի և նյութափոխանակությանխանգարումների, կոմպրեսների ձևով` աչքի հիվանդությունների ևվերքերի, փոշին քթով շնչելու ձևով` ուշաթափության ժամանակ ևայլն: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ բույսի թուրմընշանակում են թույլ մարսողության, փորի բքնածության ևերիկամային ախտահարումների ժամանակ: Ուրցն այստեղհամարում են «արյունը մաքրող», միզամուղ և ստամոքսը կազդուրողմիջոց: Թուրմը թրջոցների և լվացումների ձևով օգտագործում ենաչքերի բորբոքական պրոցեսների դեպքում: Ուրցի թեյը`մեղրով, տալիս են երիզորդակրության, իսկ բուսափոշին, քթովներշնչելու ձևով` հարբուխի ժամանակ:
  8. 8. Բուլղարիայում դեղաբույսը նշանակում են բրոնխիալասթմայի, վատախորժակի, աղեփքանքի, դիսպեպսիաների, խոցայինհիվանդության, լոգանքի ձևով` ռևմատիզմի, նյարդային ևմաշկային հիվանդությունների, ողողման ձևով` անգինայիժամանակ և այլն: Գերմանիայում այն նշանակում են հազի ևվերքերի բուժման համար, Ֆրանսիայում` որպեսհակասպաստիկ, հակաճիճվային, վերքամոքիչ, հյուսվածքների էպիթելիզացիան վերականգնող միջոց, հատկապես ուժեղթթուներից առաջացած այրվածքների դեպքում: Նշվում էնաև, որ թուրմը կանխում է երեխաների փորկապությանառաջացումը: Ավստրիայում ուրցը կիրառում ենգաստրիտների, աղեփքանքի և ճիճվակրությանժամանակ, ինչպես նաև որպես հակացնցումնային ևախտահանող միջոց: Այստեղ գտնում են, որ դեղաբույսիերկարատև օգտագործումը, որպես բարդություն, կարող էառաջ բերել վահանագեղձի հիպոֆունկցիա: Հայաստանումդեղաբույսը համարվում է որպեսմանրէասպան, հակաբորբոքիչ, հանգստացնող և ախորժակըլավացնող միջոց: Այն լայնորեն կիրառվում է լյարդի ևերիկամների հիվանդությունների, նևրալգիաների, հոդայինախտահարումների, բրոնխիալ ասթմայի ժամանակ:
  9. 9. Արևմատաեվրոպական մի շարք երկրներում դեղաբույսնօգտագործում են գաստրիտների, համառհազի, դաշտանային ցիկլիխանգարումների, գլխացավերի, գլխի մաշկիթեփոտության, մազաթափության, ռադիկուլիտի, հոդացավերի, անդամալուծության, էկզեմայի ժամանակ:Ժողովրդի մեջ ընդունված է այն կարծիքը, որ ուրցը`խոտաբարձի ձևով դնելով գլխի տակ, քնելով վրան`առողջարար է և երկարացնում է կյանքը:
  10. 10. Դեղաբույսն օֆիցինալ է մեզ մոտ և աշխարհի շատ ու շատ երկրներում: Գիտականբժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես խուխամուղ և ցավը հանգստացնողմիջոց և օգտագործվում է բրոխիտների, վերին շնչուղիներիկատառի, ռադիկուլիտների, միոզիտների և նևրիտների ժամանակ: Այն մտնում էպերտուսին պատրաստուկի բաղադրության մեջ, որը որպես խուխամուղ և հազըփափկացնող միջոց, օգտագործվում է բրոնխիտների և վերին շնչուղիներիբորբոքումների, իսկ երեխաների մոտ` նաև կապույտ հազի ժամանակ: Ուրցիցստացվող թիմոլը ուժեղ հականեխիչ միջոց է: Այն նշանակվում է ողողման ձևով`բերանի խոռոչի և բկանցքի ախտահարումների ժամանակ: Դեղամիջոցը` ներքինընդունման ձևով, կիրառվում է երիզորդային և մազագլուխ ճիճվակրության, թոքերիակտինամիկոզի, աղեփքանքի, լուծերի, խմորման և նեխական բնույթի էնտերիտներիժամանակ: Ստոմատոլոգիական պրակտիկայում թիմոլը համարվում է որպես դենտինըցավազրկող միջոց և մտնում է այս նպատակով կիրառվող Գարտմանի հեղուկիբաղադրության մեջ: Մաշկային հիվանդությունների պրակտիկայում թիմոլըկիրառվում է սնկային ախտահարումների, էկզեմայի, մարմաջի և բազմաթիվ այլքորվող դերմատիտների ժամանակ: Ուրցից ստացվող եթերայուղը համարվում է որպեսհանգստացնող, խթանող և հակասպաստիկ միջոց:
  11. 11. Մեր կողմից, դեղաբույսը ջրաթուրմի ձևով օգտագործվել է քրոնիկականթերսեկրետոր գաստրիտների և քրոնիկական էնտերիտների ժամանակ:Դեղաբույսը` 1 ամիս տևողությամբ կանոնավորընդունելիս, բավականաչափ խթանում է ստամոքսահյութի ժամայինլարվածությունը, աղաթթվի դեբիտ-ժամը և հյութի պրոտեոլիտիկակտիվությունը: Զգալի չափով նվազել է հյութի ph-ը, պակասել լորձիքանակը, արյան մեջ բարձրացել կարբոանհիդրազայի ակտիվությունը ևլեզվի համային ռեցեպցիան` համային տարբեր գործոնների նկատմամբ:Նեխական կամ խմորման երևույթներով ընթացող քրոնիկականէնտերիտների ժամանակ մենք դրական արդյունք ստացել ենք ոչ միայնուրցի ջրաթուրմի կիրառումից, այլև թիմոլի ներքին ձևով ընդունումից:Բուժման շնորհիվ կարգավորվել է հիվանդների աղիներիգոծունեությունը, հատկապես լուծը, վերացել փորի շրջանիցավերը, բքնածությունը, լավացել համազգացումը և ընդհանրապեսհիվանդների ընդհանուր վիճակը:
  12. 12. Կիրառման եղանակները:Դեղաբույսից ջրաթուրմ պատրաստելու համար 5 թեյի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռմանջրում, ապա ըմպում 1 օրում` 3 անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը 30 րոպե թրմում են 1 բաժակ եռմանջրում, փակ ամանի մեջ, ապա հովացնում ու քամում, ըմպում գոլ վիճակում, 1-ական ճաշի գդալ` օրը 3անգամ: Կամ` 1 ճաշի գդալ հումքը 1 լ ջրում եփել մինչև եռալը, հովացնել ու քամել, ապա ընդունել 1/2բաժակ, օրը 4 անգամ` նևրիտների և ռադիկուլիտների ժամանակ: Կամ` 15 գ հումքը 20 րոպե թրմել 1բաժակ եռման ջրում, ապա ըմպել 1-ական ճաշի գդալ` օրական 2-3 անգամ: Կամ` 10-15 գ հումքը 30 րոպեթրմել 1 լ եռման ջրում, հովացնել ու քամել, ապա օգտագործել թրջոցների ձևով` աչքի հիվանդություններիժամանակ: Եփուկ պատրաստելու համար 15 գ հումքը 200 մլ ջրում եռացնում են 20րոպե, հովացնում, քամում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 4-6 անգամ: Լոգանքի համար 100 գհումքը 30 րոպե թրմում են 2 լ եռման ջրում, հետո` ըստ պահանջի, ավելացնում լոգանքաջրին կամօգտագործում կոկորդի ողողումների համար, կամ` 50 գ հումքը 1 ժամ թրմում են 1 դույլ եռման ջրում ևօգտագործում լոգանքի ձևով` ռևմատիզմի, ռադիկուլիտի, նևրիտների, գեղձախտի, էկզեմայի ևսալջարդների ժամանակ: Ոգոթուրմ պատրաստելու համար հումքը խառնում են 70° սպիրտի հետ` 1:5-իհարաբերությամբ:
  13. 13. Սուր և քրոնիկականտրախեաբրոնխիտների ժամանակվերցնում են 5-ական գրամտատրակի տերև, խռնդատիծաղիկ, անիսոնի սերմ, 10-ականգրամ խիփերթի և ինքնացանկակաչի ծաղիկներ, տուղտարմատև ուրց, 25 գ մատուտակի արմատ:Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 2ժամ թրմում են 1 բաժակ սառըջրում, հետո եռացնում մի քանիրոպե, քամում ու ըմպում 1 օրում`3-4 անգամ:
  14. 14. Բրոնխիալ ասթմայի, կապույտհազի, բրոնխիտների ևբրոնխէկտազիաների ժամանակվերցնում են հավասարաչափ` ուրցև տուղտարմատ: Այս խառնուրդից4 թեյի գդալ 2 ժամ թրմում են 1բաժակ սառը ջրում, հետոեռացնում մի քանիրոպե, հովացնում ու ըմպում 1օրում` 3 անգամ: Նույն նպատակովև նույն եղանակով ընդունում ենիրար հավասարաչափ խառնվածհետևյալ հավաքածուն` բաղկացածուրցից, տատրակից, եռագույնմանուշակից, Հեղինեի կղմուխիարմատից և անիսոնի սերմերից:Գաստրոկարդիալ սինդրոմիժամանակ վերցնում են 30-ականգրամ ուրց, մեղրածուծ ևոսկեհազարուկ: Այս խառնուրդից 1ճաշի գդալ 30 րոպե թրմելով 1բաժակ եռման ջրում, ըմպում ենկումերով` օրական 2 բաժակ:
  15. 15. Արոմատիկ № 2 թեյի բաղադրության մեջ մտնում են 1-ականմաս ուրց, անանուխի, սև հաղարջի և տատրակի տերևներ, 3-ական մաս մոշի և գետնամորու տերևներ, իսկ արոմատիկ №3 թեյի մեջ` 0,5 մաս ուրց, գետնաստղի ընձյուղներ, 1 մաս սևհաղարջի տերև, 3-ական մաս մոշի և ազնվամորու տերևներ:Այս երկու թեյերն էլ, որ օգտագործվում են օրգանիզմիընդհանուր ուժերը տոնուսավորելունպատակով, օգտագործվում են միանման: Այսպես, 1 ճաշիգդալ հումքը 1 բաժակ եռման ջրում թրմում են 10-15րոպե, ապա ըմպում օրվա մեջ 3 անգամ:
  16. 16. Այլ օգտակարհատկանիշները:Թարմ կամ չորացրած ուրցով համեմում են լոբով և մսովճաշերը, երշիկը, սպասը, սոուսը, սալաթը, վարունգիթթուն, հացը, թեյը, պանիրը, ոգելից խմիչքները և այլն: Ուրցը հիանալիմեղրատու բույս է, տալիս է առատ նեկտար: Եթերայուղը օգտագործվումէ հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության մեջ, ինչպես նաևպարֆյումերիայում: Ճյուղերը և արմատն ունեն կաշին դաբաղողհատկություն: Չոր խոտի մեջ, մասնակի խառնուրդի ձևով, ուրցըբարենպաստ է ազդում անասունների մարսողության վրա: Բույսըդեկորատիվ է, լայնորեն կիրառվում է զարդերիզներ, ծաղկագորգեր ևալպինարիաներ պատրաստելու համար:
  17. 17. Օգտագործված գրականություն՝• lekmed.ru• Համացանց• www.encyclopedia.am• Armsoul.com• Wikipedia.am• <<Հայկական միջնադարյանդեղաբույսեր>>• <<ԽՍՀ>>հանրագիտարան• <<Փայտփորիկ>>հանրագի-տարան• <<Բուժում դեղաբույսերով>>med-practic.comՀայակական կենսաբանական բլոգ

×