1. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆՀին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը կազմում են մի բարդ ու տարաբնույթ համակարգ, որը հայ էթնոսի ձեւավորման եւ պատմական զարգացման տարբեր փուլերի արգասիքնէ: Այն կազմված է հնդեվրոպական վաղ ցեղակցական ընդհանրությունից սերող նախնական հավատալիքներից, կրոնաառասպելաբանական պատկերացումներից, ծիսապաշտամունքային ըմբռնումներից ու արարողություններից, հետագայում հայ էթնոսի մեջ համաձուլված արյունակից եւ օտար ցեղերի ու ցեղախմբերի, ինչպես նաեւ պատմական ժամանակաշրջանում հայ ազգի հետ քաղաքական ու մշակութային սերտ շփումներ ունեցող քաղաքակրթությունների կրոնապաշտամունքային համակարգերի թողած ազդեցություններից:Ըստ պատմաժամանակագրական հերթականության՝ հայոց հին հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի.ա. նախնադարյան տոհմացեղային ժամանակներին բնորոշ հավատալիքներ, առասպելական պատկերացումներ եւ հմայական արարողություններ,բ. տոհմացեղային հասարակության քայքայման, ցեղային մեծ միությունների եւ պետական վաղ կազմավորումների ժամանակներից սերող կրոնաառասպելական ըմբռնումներ, հավատալիք եւ պաշտամունք
2. ԱՍՏՎԱԾՆԵՐ ԱՐԱՄԱԶԴ ՀինհայերիգերագույնաստվածնէրԱրամազդը՝ երկնքիևերկրիարարիչը, բոլորաստվածներիհայրը։Նակոչվումէր«ՄեծևարիԱրամազդ», ում գլխավորսրբավայրըգտնվումէրՀինՀայաստանիպաշտամունքային կենտրոններիցմեկում՝ԱնիԿամախում։Այնտեղէինգտնվումհայոց Արշակունիթագավորներիտոհմականդամբարաններնուգանձերը։
3. ԱՆԱՀԻՏ Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին: Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ գլխիհարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։Նա կոչվում էր«Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու փառաբանող։Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը: