Րաֆֆի

11,363 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
11,363
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
375
Actions
Shares
0
Downloads
27
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Րաֆֆի

  1. 1. Րաֆֆի/Հակոբ Մելիք-Հակոբյան/ (1835- 1888)
  2. 2. ԿյանքըՐաֆֆին (իսկական անուն- 1856 թ-ին վերադարձել է ազգանունը՝ Հակոբ Փայաջուկ՝ տնօրինելու Մելիք-Հակոբյան) գերդաստանի նախնական կրթությունն տնտեսական գործերը: ստացել է ծննդավայրի 1860-ական ծխական թվականների վարժարանում, 1847 թ- վերջերին, սակայն, ստի ին մեկնել է պված լինելով հոգալ Թիֆլիս, սովորել է սնանկացած ընտանիքի Կարապետ Բելախյանցի նյութական մասնավոր խնդիրները, Րաֆֆին դպրոցում, իսկ 1852 թ- կրկին մեկնել է Թիֆլիս: ին ընդունվել է ռուսական գիմնազիայի 4-րդ դասարան:
  3. 3. Րաֆֆին ՝ ուսուցիչԳրիգոր Արծրունու հրավերով 1872 թ-ից դարձել է «Մշակ» թերթի գլխավորաշխատակիցը, որտեղ էլ տպագրել է իր գեղարվեստական գործերի մի մասը, հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները: 1875– 1877 թթ-ին դասավանդել է Թավրիզի Արամյան, 1877–79 թթ-ին՝ Ագուլիսի հայկական դպրոցներում, ապա վերադարձել է Թիֆլիս և մինչև կյանքի վերջն զբաղվելբացառապես գրական գործունեությամբ:
  4. 4. ՐաֆֆուճանապարհորդությունըՐաֆֆին ճանապարհորդել է պարսկահայ և թուրքահայ գրեթե բոլոր գավառներում, գրի առել հարուստ տեղեկություններ Հայաստանի բնության, աշխարհագրական դիրքի, ժողովրդի բարքերի ու կենցաղի վերաբերյալ, որոնք հետագայում հսկայական նյութ են տվել նրա գրական մտահղացումներին: Թիֆլիսում յուրացնելով նոր ժամանակի գաղափարները ռոմանտիկ պատանին գիտակցում է, թե ազգային ոգու ինչպիսի զարթոնք է տեղի ունենում Այսրկովկասի լուսավորության կենտրոնում:
  5. 5. <<Աղթամարա վանքը>>ակնարկըՐաֆֆու համոզմամբ՝ ազգային ամեն մի նորոգություն պետք է սկսել <<կյանքի ուսումնասիրությունից>>: Այս նպատակով 1857–58-ին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահղացումներինֈ Այդ ուղեգրություններից է առնված <<Աղթամարա վանքը>> ակնարկը, որը լույս է տեսնում 1860թ. <<Հյուսիսափայլ>> ամսագրում:
  6. 6. Րաֆֆու ընտանիքիսնանկացումըՄինչև 1868թ. Րաֆֆին ապրում էրՊարսկաստանում, օգտվում էր ազնվականդասի արտոնություններից և մոտիկիցդիտում ազնվական վերնախավիգործունեության իրավականկառույցը:Սակայն տեղի է ունենում նրանցկյանքում մի անակնկալ,Մելիք-Հակոյանների կյանքում: Կործանվում էգերդաստանի տնտեսականհաստատությունը և ընտանիքը զրկվում էգոյության նյութական միջոցներից: Եվերիտասարդ Հակոբին վիճակվում էկացությունը փրկելու դաժանփորձությունը:
  7. 7. Րաֆֆին Թիֆլիսում Երկար դեգերումներից հետո, ի վերջո նա հայտնվում է 1870թ. Ին Թիֆլիսում , որտեղ սկսում է փնտրել գրական իր կոչմաննարժանի գործունեության ասպարեզ: Թիֆլիսը իրոք դառնում է նրա համար իղձերի իրականացման ապաստան:
  8. 8. Րաֆֆին պարսկահայ ևթուրքահայ գավառներում Րաֆֆին ճանապարհորդել է պարսկահայ և թուրքահայ գրեթե բոլոր գավառներում, գրի առել հարուստ տեղեկություններ Հայաստանի բնության, աշխարհագրական դիրքի, ժողովրդի բարքերի ու կենցաղի վերաբերյալ, որոնք հետագայում հսկայական նյութ են տվել նրա գրական մտահղացումներին:
  9. 9. Խոսում է ՐաֆֆինՄի լավ գիրք կարող է փրկել մի <<Ես ինձ բախտավոր եմ ամբողջ ազգ»: գտնում,-ասում է Րաֆֆին,- որ տխուր հանգամանքները «Ով չի ճանաչում իր ցած գլորեցին ինձ իմ հայրենիքը, չի կարող ճշմարիտ բարձրությունից և ձգեցին սիրել այն»: մի այնպիսի ասպարեզի վրա,որ կարող եմ «Կա մի բան, որ աշխարհի գործել, աշխատել իմ ազգի զանազան ծայրերից կարող է ախքատ գրականությունը միավորել հայերը հոգվով, մտքով հարստացնելու համար: և արյունով. այն է՝ ազգային սերը»: <<Ես երբեք չեմ կարող «Ներկայումս գիրքը և ժողովրդի մոռանալ այն աղմկալի մեջ ընթերցանություն տարածելը ժովները, որ կազմվում էին այն փրկարար միջոցներից մեկն <<Մշակ>> լրագրի է, որ կազատե նորան շատ շմբագրատան մեջ մի քանի մոլորություններից»: տարի առաջ: Եթե ես «Ես ոչ մի նշանակություն չեմ ունեցել եմ իմ կյանքում մի տալիս այն փառքին, այն քանի ոսկի րոպեներ, դրանք հռչակին, որ հայն ստանում է պատկանում են այն օտարների ծառայության մեջ»: ժամանակներին>>:
  10. 10. Րաֆֆու գործունեությունը<<Մշակ>> թերթումԳրիգոր Արծրունու հրավերով 1872 թ- ից դարձել է «Մշակ» թերթի գլխավոր աշխատակիցը, որտեղ էլ տպագրել է իր գեղարվեստական գործերի մի մասը, հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները:
  11. 11. Հենց այս խմբագրատան հավաքներում ազգային երիտասարդությունըև վերանձնական նվիրումով խորհում էր <<հասարակաց բարօրության մասին: 1884 թվականին խզվում են Րաֆֆու հարաբերություննորը <<Մշակի>> խմբագրի հետ, և նա կապվում է Աբգար Հովհաննիսյանի <<Արձագանք>> շաբաթաթերթին, որտեղ տպագրվում է <<Սամվել>> վեպը, մի շարք պատմվածքներ
  12. 12. Րաֆֆուստեղծագործությունները 1860–70-ական թվականներին գրած «Սալբի» (1866 թ.), «Խաչագողի հիշատակարանը» (1869–70 թթ.) վեպերում, «Հարեմ» (1874 թ.) վիպակում, «Գեղեցիկ Վարթիկը» (1872 թ.), «Անբախտ Հռիփսիմեն» (1872 թ.), «Մի օրավար հող» (1873 թ.) պատմվածքներում և այլ գործերում Րաֆֆին նկարագրել է պարսկահայության կյանքը, ազգային խտրականությունն ու սոցիալական անարդարությունները և հանգել այն մտքին, որ նմանատիպ հակասությունները կարելի է լուծել լուսավորության , պայքարի, դիմադրության ու ազգային ինքնագիտակցության բարձրացման ճանապարհով:
  13. 13. Սոցիալական վեպերը«Զահրումար» (1871 թ.), «Ոսկի աքաղաղ» (1879 թ.), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890 թ.) և այլ վեպերում Րաֆֆին ցույց է տվել իշխող խավի իրական դեմքը, որ «խավարի մեջ կեղեքում է յուր զոհերին և անհագ վամպիրի նման ծծում նրանց արյունը»:
  14. 14. «Ջալալեդդին», «Խենթը» ,Րաֆֆու աշխարհայացքը «Կայծեր»1877–78 թթ-ի ռուս-թուրքական Այս գաղափարները մարմնավորվել պատերազմի տարիներին են «Ջալալեդդին» (1878 նկատելի աշխուժացել է հայ թ.), «Խենթը» (1881 թ.), «Կայծեր» ազգային-ազատագրական (2 հատոր, 1883–87 թթ.) շարժումը: Շատերը լիահույս վեպերում: էին, որ ռուսների հաղթանակով «Կայծերը» վեպ- Արևմտյան Հայաստանը ժամանակագրություն է, հայոց կազատագրվի թուրքական լծից: ազգային մաքառման էպոսը: Րաֆֆին, սակայն, չի տարվել Վեպի հերոսները՝ ընդհանուր ոգևորությամբ: Նա Ասլանը, Կարոն, Սագոն, Ռաֆայ համոզված էր, որ ամեն ազգ իր ելը, Ֆարհատը և ազատությունը պետք է նվաճի մյուսները, յուրօրինակ սեփական ուժերով: Գրողը հայոց գաղափարատիպեր են, որոնք ազգային-ազատագրության «հայտնվելով իբրև փոքրիկ իրական ուղին համարել է կայծեր հայկական մարած զինված ապստամբությունը: օջախից՝ աշխատում են փրկել ժողովուրդը ստրկության ծանր լծից»: Ազգային- ազատագրական վեպերը
  15. 15. Պատմական վեպերը Րաֆֆու ստեղծագործության մեջ բացառիկ տեղ ունեն «Դավիթ Բեկ»(1882 թ.), «Պարույր Հայկազն» (1884 թ.), «Սամվել» (1886 թ.) պատմավեպերը և «Խամսայի մելիքություններ» (1882 թ.) պատմական ուսումնասիրությունը: Վիպասանի կարծիքով՝ պատմությունը կրկնվում է, և պատմական անցյալի ու ժամանակակից դեպքերն ունեն բացահայտ նմանություններ:
  16. 16. «ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ» ՎԵՊԸԸստ Րաֆֆու՝ պատմությունը ոչ միայն անցյալի հայելին է, այլև ներկայի խորհրդատուն: Գրողի պատմափիլիսոփայության մեկնակետն ազգային միասնության գաղափարն է:«Պարույր Հայկազն» վեպում, պատմական զուգահեռի վրա դնելով Մովսես Խորենացուն և Պարույր Հայկազնին, հեղինակն աշխարհաքաղաքացիությունը (կոսմոպոլիտիզմ) հակադրում է հայրենասիրությանը, հաստատում, որ փառքի հավերժությունն ու անմահությունն անբաժանելի են հայրենիքի գաղափարից:
  17. 17. «Սամվելը»՝ » հայ դասականպատմավեպի խոշոր նվաճում Վեպի գաղափարըՎեպի հիմքում ազգապահպանության գաղափարն է: Րաֆֆին ապրել է բախտորոշ մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը և Թուրքիան հայերի հանդեպ վարում էին բացահայտ ազգաձուլման քաղաքականություն:
  18. 18. Վեպի պատմական հենքը Ճակատագրի չար հեգնանքով նման իրադրություն էր Հայաստանում նաև IV դարում, երբ հայերի հանդեպ նույն քաղաքականությունն էին վարում Պարսկաստանն ու Բյուզանդիան: Րաֆֆին փորձել է ժամանակի քաղաքական ծանր կացությունից դուրս գալու ելք գտնել
  19. 19. «Խամսայի մելիքությունները» XVII– XVIII դարերի Արցախ- Ղարաբաղի 5 մելիքությունների պատմությունն է, նրանց հերոսական մաքառումն անկախության համար:
  20. 20. «Դավիթ- Բեկ»«Դավիթ -Բեկ» (1882) վեպն արտացոլում է XVIII դ. սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում:
  21. 21. «Խաչագողի հիշատակարանը» Ըստ Րաֆֆու՝ մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունըֈ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզըֈ
  22. 22. Ազգային – ազատագրականպայքարը՝ «Խաչագողիհիշատակարանում »«Խաչագողի հիշատակարանը» (1869— 70, հրտ. 1882—83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարըֈ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցու թյան բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ, գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբֈ
  23. 23. Անմիաբանությունը ՝ ազգային դժբախտության պատճառԸնդհանրացնելով անցյալի փորձը՝ նա ազատագրական շարժման դասերից այն հետևությունն է անում, թե ազգային դժբախտության պատճառը անմիաբանությունն է, որը հայոց պատմության վրա դրոշմել է դավաճանության դատակնիքը: Սակայն, որպես գեղագետ, Րաֆֆին դավաճանությունը դիտում է ոչ միայն սոցիալական ու քաղական շարժերի տեսանկյունից, այլև այն փոխադրում է մարդկային հոգեբանության ոլորտը:
  24. 24. Վեպերի հերոսները՝ Րաֆֆուգաղափարների կրողներ Նրա վեպերի հերոսները, պատմական անձ լինելու հետ միաժամանակ, բարոյական որոշ սկզբունքի կրողներ են և անդրադարձնում են մարդկային վարքի էթնիկական գնահատականը: Ըստ այղ գնահատականի՝ հայրենասիրությանը բացարձակ է, որին պետք է զոհաբերել ամեն ինչ: Րաֆֆին կատարելագործեց հայ դասական պատմավեպի գեղարվեստական փորձը:
  25. 25. Րաֆֆու գրական-քննադատականհոդվածները«Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» (1883), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» (1887) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երևակայության, քննադատության մեթոդի, XIX դ. հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ:
  26. 26. Գրական գեղարվետականառաքելությունը Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին: Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է: Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ:
  27. 27. ՄԵԾԵՐԸ ՐԱՖՖՈՒ ՄԱՍԻՆ Շիրվանզադե«Անմահ հոգի, որ քո տաղանդի կախարդականուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ուապագայի անհայտությունից հրապուրիչպատկերներ ու հերոսական դեմքեր և նրանցովվառեցիր, ոգևորեցիր վհատներին, որտկարներին համարձակություն ներշնչեցիր ուղրկեցիր հզորների դեմ նահատակությանարյունով լվանալու և սրբելու ստրկությանարտասուքը, որ անհանգստություն տվիր հայժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպիազատագրության ճանապարհը...»:
  28. 28. Շիրվանզադեն ՝ Րաֆֆու մասին«Րաֆֆին հանդիսանում է « Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ հայ ազգի վշտերի ու Րաֆֆին օրվա ընթացքում դառնությունների առնվազն պարապում էր տասնչորս ժամ, իսկ երբեմն էլ ամենաեռանդուն ավելի: Նա ընդունակ էր 6-4 ժամ թարգմանը և նրա շարունակ նստել սեղանի մոտ: » նվիրական «Րաֆֆին իր ստեղծած անմահ գաղափարների երկերով հարստացնում է հայ ամենատաղանդավոր գրականությունը և նրա արտահայտիչը: Րաֆֆուն պատմության մեջ նշանավորում սպասում էին մի շատ կարևոր լուսապայծառ հազարավոր էջ: Դեռ պատանի հասակում նա սրտեր, որոնք որոնում կարողանում էր ուսումնասիրել էին օրվա հարցի շրջապատը, հասկանալ լուծումը»: աշխարհի չարն ու բարին, լավն ու վատը»
  29. 29. Թումանյանը ՝ Րաֆֆու մասին«Նա խիստ տարբերվում էր այն շնորհազուրկ գրողներից, որոնք մի բան գրելու համար սպասում էին մուսայի գալստյանը: Նա իսկական գրող էր, ստեղծագործող այդ բառի ամենալայն իմաստով, նրա մուսան ի վերուստ չէր գալիս, այլ իր հոգու մեջ էր և հոգին էլ միշտ ու անընդհատ աշխատում էր, որոնում, և երբ նրան զգուշացնում էին թե այդքան երկարատև աշխատանքը կքայքայի առողջությունը, նա ժպտալով պատասխանում էր, թե ինքը առողջ է զգում հենց աշխատանքի մեջ»:
  30. 30. Լեոն՝ Րաֆֆու մասին«Ոչ մի մտավոր առաջնորդ հայի ընկերական հոգուզարգացմանը այնքան չի նպաստել, որքան Րաֆֆիիզորեղ գրչով»: Շիրվանզադե«Ես չեմ տեսել մի հայ հեղինակ, որ իսկապես այնքանհամեստ լիներ, որքան Րաֆֆին, միևնույն ժամանակչեմ կարող ցույց տալ մի հայ գրական գործիչ, որայնքան շատ իրավունք ունենար իր գործերովպարծենալու, որքան Րաֆֆին»:
  31. 31. Րաֆֆու շիրմաքարը ԹբիլիսիիԽոջիվանքի պանթեոնում
  32. 32. Հետաքրքիր փաստեր Րաֆֆին հանդես է եկել Մելիքզադե, Անանուն, Մել և այլ կեղծանուններով: Երևանում կա Րաֆֆու անվան փողոց, դպրոց:
  33. 33. Գրականություն Ավթանդիլյան Ա. Խ., Պատկերներ Րաֆֆիի կյանքից, Ալեքսանդրապոլ, 1904։ Գուրգեն Վանանդեցի, Րաֆֆիի վեպերը, Երևան, 1928։Արսեն Տերտերյան, Րաֆֆու «Սամվել» պատմական վեպը, Երկ., Երևան, 1980։ Սերգեյ Սարինյան, Րաֆֆի, Երևան, 1957: Նույնի, հայկական ռոմանտիզմ, Երևան, 1966։ Նույնի, Րաֆֆի. գաղափարների և կերպարների համակարգը, Երևան, 1985։ Սամվելյան Խ., Րաֆֆու կյանքը, Երևան, 1957։ Եղիշե Պետրոսյան, Րաֆֆի, Երևան, 1959 Սարգիս Մանուկյան, Րաֆֆիի «Ջալալեդինի» ծագումը, Երևան, Պետհրատ, 1932, 54 էջ

×