2. Փոքրիկ բնութագիր
Արևածաղիկը
բարդածաղկավորների
ընտանիքին պատկանող
միամյա խոտաբույս է: Նրան
այլ կերպ նաև անվանում են
արևերթիկ, արևելած ծաղիկ,
արևլան: Արևածաղկի
բերքահավաքը կատարվում է
տարբեր ժամկետներում,
ելնելով մշակության
նպատակից:
3. Հայտնագործությունը
Արևածաղիկը հայտնաբերվել է Եվրոպացիների կողմից՝
մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան:
400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին
«արևի ծաղիկ»: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 30) տեսակ:
ՀՀ-ում մշակվում է յուղատու արևածաղիկը՝
հիմնականում Գեղարքունիքի մարզում և Արագածոտնի
մարզում՝ անջրդի պայմաններում՝ որպես սիլոսային
մշակաբույս:
4. Կիրառական Նշանակություն
Լինում է յուղատու (47-50 %), ուտելի և սիլոսային։
Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործում են
սննդի արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի
արտադրության մեջ։ Արևածաղկի քուսպը խտացրած
լավորակ կեր է։ Արևածաղիկն ունի նաև բուժական
նշանակություն, կասեցնում է կարծրախտի
երևույթների զարգացումը, բարձրացնում արյունատար
անոթների առաձգականությունն ու օրգանիզմի
դիմադրողականությունը, կանխում լյարդի
ճարպակալումը։ Մեղրատու է։
5. Օգուտ
Արևածաղկի սերմերից
ստանում են ձեթ, որը
հետագայում օգտագործվում է
պահածոյի, մարգարինի,
հացաթխման, հրուշակեղենի և
այլ սննդի ստեղծման համար:
Արևածաղկի թափոնները՝
մղեղը, ցողունը, տերևը,
զամբյուղի մնացորդները,
սերմի կճեպը օգտագործում են
թուղթ, կաուչուկ, պոտաշ
ստանալու համար։
6. Փաստ
Ասում են, որ
արևածաղիկը
կոչվում է հենց
արևածաղիկ,
որովհետև նա իր
գլխիկը միշտ թեքում
է արևի ետևից՝
ամբողջ օրը,
արևծագից մինջև
արևամուտ: