SlideShare a Scribd company logo
1 of 10
Ոսկի
Տարրի բնութագրում
■ Ոսկի, նշանը՝ Au
■ Կարգաթիվ ՝ 79
■ Պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 1-ին խմբի
տարր
■ Ազնիվ մետաղ
■ ատոմական զանգվածը՝ 196,9665
■ 5s2 5p6 5d10 6s1
Այն դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է։
Այն մարդկությանն ամենավաղ հայտնի
մետաղներից է։ 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3
կմ երկարուրությամբ լար։
Պատմություն
Ոսկին մարդկությանը ամենից վաղ հայտնի մետաղն է։
Հայաստանում և Անատոլիայում այն հայտնի էր մ․ թ․ ա․ 6-րդ
հազարամյակում։ Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում
և Չինաստանում ոսկյա իրերի պատրաստման արվեստը հայտնի
էր մ․ թ․ ա․ 3-2-րդ հազարամյակներում։
Ոսկին հիշատակվում է Աստվածաշնչում, «Իլիական»-ում,
«Ոդիսական»-ում։ Ալքիմիկոսները այն անվանում էին
«մետաղների արքա», որի ստացումը հասարակ մետաղներից
համարում էին իրենց հիմնական նպատակը։
Բնության մեջ
Երկրակեղևում ոսկու պարունակությունը 4,3•10−7 զանգված % է,
տարածվածությամբ 74-րդ տարրն է։ Հանդիպում է մեծ մասամբ
բնածին վիճակում, հազվադեպ՝ միացությունների ձևով տելուրի,
սելենի, ծարիրի, բիսմութի հետ։
Հայտնի են ոսկու առաջնային (հիդրոթերմալ) և ցրոնային
հանքավայրերը։ Արդյունաբերական կարևոր նշանակություն ունեն
հիդրոթերմալ ոսկեբեր քվարցային երակները։ Բնածին ոսկին
հանդիպում է նաև երկաթի, պղնձի, արսենի և այլ սուլֆիդներում,
որոնք երբեմն պարունակում են նաև ոսկու միացություններ։
Ֆիզիկական հատկություններ
Ոսկին դեղնափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝
1064,43 °C, եռմանը՝ 2947 °C, խտությունը՝ 19320 կգ/մ3 (20 °C-ում)։
Ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է։ Մաքուր
ոսկին փափուկ է և չափազանց պլաստիկ։ Նրանից կարելի է
գլանել մինչև 8•10−6 մմ հաստության նրբաթիթեղ և ձգել 5•10−3 մմ
հաստության լար։
Քիմիապես պասսիվ է, օդում՝ անգամ խոնավության
առկայությամբ չի օքսիդանում։ Չի լուծվում ջրում, ալկալիներում
և թթուներում։ Լուծվում է ցիանաջրածնական թթվում,
արքայաջրում և օքսիդացնող թթուների խառնուրդներում։ Նրան
բնորոշ է կոմպլեքսային միացությունների առաջացումը։
Քիմիական հատկություններ
Միացություններում եռարժեք է կամ միարժեք, կոմպլեքսային միացություններում՝
հազվադեպ երկարժեք։ Մետաղների լարվածության շարքում ոսկին գտնվում է
ջրածնից, պղնձից և արծաթից աջ։ Անմիջականորեն միանում է միայն հալոգենների
և որոշ մետաղների հետ։
Թթվածնական միացությունները ստանում են անուղղակի ճանապարհով։ АuО-ի
գոյությունը կասկածելի է։ Ոսկու (III) օքսիդը (Au2O3) ստացվում է հիդրօքսիդից և
անկայուն է՝ 220 °C-ից բարձր տաքացնելիս քայքայվում է, ջրում չի լուծվում։
Au(OH)3 ջրում վատ լուծվող, դեղնաշագանակագույն ամֆոտեր հիդրօքսիդ է։
Գերակշռող թթվային հատկությունների պատճառով կոչվում է ոսկեթթու,
ալկալիների հետ առաջացնում է աուրատներ։ Ոսկին ջրածնի հոսանքում
տաքացնելիս (~1400 °C) աննշան քանակներով առաջանում է հեշտ ցնդող և
անկայուն հիդրիդը՝ AuH։
Ստացում
Շատ հին ժամանակներից սկսած ոսկին դատարկ ապարից բաժանում էին
նստվածքազտման եղանակով՝ օգտվելով նրանց խտությունների մեծ
տարբերությունից։ 19-րդ դարի վերջերից սկսվեցին լայնորեն կիրառվել
ամալգամացման (հայտնի է մ․ թ․ ա․ 1-ին դարից) և ցիանացման եղանակները
Մանրացված և հարստացված հանքանյութից ոսկին կորզում են կալիումի
կամ նատրիումի ցիանիդների լուծույթներով, ապա նստեցնում ցինկով։ Ոսկու
կորզումը սնդիկով (ամալգամացում) աստիճանաբար ավելի հազվադեպ է
իրականացվում։ Ոսկու նշանակալի քանակներ են ստացվում պղնձի և
բազմամետաղական հանքանյութերի վերամշակման թափոններից։
Ցրոնային ոսկու զգալի մասը կորզում են լողացող հունափոր մեքենաների
(դրագների) միջոցով․ փխրեցված ապարը լվանում են երկաթե ծակոտկեն
թիթեղներով, նախշազարդ փայտով կամ կանեփաթելի գորգով պատված թեք
ջրհորդաններում։ Դատարկ ապարը լվացվում է ջրի շիթով, իսկ ոսկու
հատիկները մնում են ջրհորդանի հատակին։
Խառնուրդներ պարունակող ոսկին մաքրում են (աֆինաժ) էլեկտրոլիզով։
Անոդը ձուլում են մաքրվող ոսկուց, կաթոդը մաքուր ոսկու թերթ է։ Որպես
էլեկտրոլիտ օգտագործում են AuCl3֊-ի աղաթթվային լուծույթը։ Կաթոդի վրա
նստում է 99,99 % մաքրության ոսկի։ Խառնուրդները անջատվում են որպես
անոդային տիղմ։
Բժշկության մեջ
Նրանց կախույթները՝ բժշկության մեջ․ ռևմատիկ հոդաբոր բերը և
գայլախտը բուժելու համար։ Ոսկի պարունակող դեղամիջոցների
կիրառումը հակացուցված է թոքախտի, շաքարախտի, սիրտ-
անոթային, լյարդի, երիկամների և արյան հիվանդությունների
դեպքում։ Ռադիոակտիվ ոսկին օգտագործվում է ուռուցքների
բուժման, լյարդի, փայծաղի և այլ օրգանների հիվանդությունների
ախտորոշման համար։

More Related Content

What's hot (7)

օքսիդ
օքսիդօքսիդ
օքսիդ
 
Ածխածին
ԱծխածինԱծխածին
Ածխածին
 
Օքսիդներ
ՕքսիդներՕքսիդներ
Օքսիդներ
 
Օքսիդներ
ՕքսիդներՕքսիդներ
Օքսիդներ
 
Ածխածին
ԱծխածինԱծխածին
Ածխածին
 
Օքսիդ
ՕքսիդՕքսիդ
Օքսիդ
 
ածխաթթու գազ և շմոլագազ
ածխաթթու գազ և շմոլագազածխաթթու գազ և շմոլագազ
ածխաթթու գազ և շմոլագազ
 

More from 20011128

The volcano
The volcanoThe volcano
The volcano20011128
 
Erkrasharj
ErkrasharjErkrasharj
Erkrasharj20011128
 
Gevorg e surenyanc
Gevorg e surenyanc Gevorg e surenyanc
Gevorg e surenyanc 20011128
 
Hovhannes baxramyan
Hovhannes baxramyan Hovhannes baxramyan
Hovhannes baxramyan 20011128
 
Surb xazanchecoc
Surb xazanchecocSurb xazanchecoc
Surb xazanchecoc20011128
 
Global taqacumner
Global taqacumnerGlobal taqacumner
Global taqacumner20011128
 
Iravagitutyun
IravagitutyunIravagitutyun
Iravagitutyun20011128
 
Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)20011128
 
Qimia azot
Qimia azotQimia azot
Qimia azot20011128
 
Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)20011128
 

More from 20011128 (17)

The volcano
The volcanoThe volcano
The volcano
 
Patmutyun
PatmutyunPatmutyun
Patmutyun
 
Erkrasharj
ErkrasharjErkrasharj
Erkrasharj
 
Ekologia
EkologiaEkologia
Ekologia
 
Antar
AntarAntar
Antar
 
Kleopatra
KleopatraKleopatra
Kleopatra
 
Rusa 2
Rusa 2Rusa 2
Rusa 2
 
Gevorg e surenyanc
Gevorg e surenyanc Gevorg e surenyanc
Gevorg e surenyanc
 
Hovhannes baxramyan
Hovhannes baxramyan Hovhannes baxramyan
Hovhannes baxramyan
 
Surb xazanchecoc
Surb xazanchecocSurb xazanchecoc
Surb xazanchecoc
 
Global taqacumner
Global taqacumnerGlobal taqacumner
Global taqacumner
 
Proekt
ProektProekt
Proekt
 
Kaycak
KaycakKaycak
Kaycak
 
Iravagitutyun
IravagitutyunIravagitutyun
Iravagitutyun
 
Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)Kensabanutyun (26 29)
Kensabanutyun (26 29)
 
Qimia azot
Qimia azotQimia azot
Qimia azot
 
Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)Kensabanutyun (18 22)
Kensabanutyun (18 22)
 

Ոսկի

  • 2. Տարրի բնութագրում ■ Ոսկի, նշանը՝ Au ■ Կարգաթիվ ՝ 79 ■ Պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 1-ին խմբի տարր ■ Ազնիվ մետաղ ■ ատոմական զանգվածը՝ 196,9665 ■ 5s2 5p6 5d10 6s1
  • 3. Այն դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է։ Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է։ 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարուրությամբ լար։
  • 4. Պատմություն Ոսկին մարդկությանը ամենից վաղ հայտնի մետաղն է։ Հայաստանում և Անատոլիայում այն հայտնի էր մ․ թ․ ա․ 6-րդ հազարամյակում։ Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում և Չինաստանում ոսկյա իրերի պատրաստման արվեստը հայտնի էր մ․ թ․ ա․ 3-2-րդ հազարամյակներում։ Ոսկին հիշատակվում է Աստվածաշնչում, «Իլիական»-ում, «Ոդիսական»-ում։ Ալքիմիկոսները այն անվանում էին «մետաղների արքա», որի ստացումը հասարակ մետաղներից համարում էին իրենց հիմնական նպատակը։
  • 5. Բնության մեջ Երկրակեղևում ոսկու պարունակությունը 4,3•10−7 զանգված % է, տարածվածությամբ 74-րդ տարրն է։ Հանդիպում է մեծ մասամբ բնածին վիճակում, հազվադեպ՝ միացությունների ձևով տելուրի, սելենի, ծարիրի, բիսմութի հետ։ Հայտնի են ոսկու առաջնային (հիդրոթերմալ) և ցրոնային հանքավայրերը։ Արդյունաբերական կարևոր նշանակություն ունեն հիդրոթերմալ ոսկեբեր քվարցային երակները։ Բնածին ոսկին հանդիպում է նաև երկաթի, պղնձի, արսենի և այլ սուլֆիդներում, որոնք երբեմն պարունակում են նաև ոսկու միացություններ։
  • 6. Ֆիզիկական հատկություններ Ոսկին դեղնափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1064,43 °C, եռմանը՝ 2947 °C, խտությունը՝ 19320 կգ/մ3 (20 °C-ում)։ Ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է։ Մաքուր ոսկին փափուկ է և չափազանց պլաստիկ։ Նրանից կարելի է գլանել մինչև 8•10−6 մմ հաստության նրբաթիթեղ և ձգել 5•10−3 մմ հաստության լար։ Քիմիապես պասսիվ է, օդում՝ անգամ խոնավության առկայությամբ չի օքսիդանում։ Չի լուծվում ջրում, ալկալիներում և թթուներում։ Լուծվում է ցիանաջրածնական թթվում, արքայաջրում և օքսիդացնող թթուների խառնուրդներում։ Նրան բնորոշ է կոմպլեքսային միացությունների առաջացումը։
  • 7. Քիմիական հատկություններ Միացություններում եռարժեք է կամ միարժեք, կոմպլեքսային միացություններում՝ հազվադեպ երկարժեք։ Մետաղների լարվածության շարքում ոսկին գտնվում է ջրածնից, պղնձից և արծաթից աջ։ Անմիջականորեն միանում է միայն հալոգենների և որոշ մետաղների հետ։ Թթվածնական միացությունները ստանում են անուղղակի ճանապարհով։ АuО-ի գոյությունը կասկածելի է։ Ոսկու (III) օքսիդը (Au2O3) ստացվում է հիդրօքսիդից և անկայուն է՝ 220 °C-ից բարձր տաքացնելիս քայքայվում է, ջրում չի լուծվում։ Au(OH)3 ջրում վատ լուծվող, դեղնաշագանակագույն ամֆոտեր հիդրօքսիդ է։ Գերակշռող թթվային հատկությունների պատճառով կոչվում է ոսկեթթու, ալկալիների հետ առաջացնում է աուրատներ։ Ոսկին ջրածնի հոսանքում տաքացնելիս (~1400 °C) աննշան քանակներով առաջանում է հեշտ ցնդող և անկայուն հիդրիդը՝ AuH։
  • 8. Ստացում Շատ հին ժամանակներից սկսած ոսկին դատարկ ապարից բաժանում էին նստվածքազտման եղանակով՝ օգտվելով նրանց խտությունների մեծ տարբերությունից։ 19-րդ դարի վերջերից սկսվեցին լայնորեն կիրառվել ամալգամացման (հայտնի է մ․ թ․ ա․ 1-ին դարից) և ցիանացման եղանակները
  • 9. Մանրացված և հարստացված հանքանյութից ոսկին կորզում են կալիումի կամ նատրիումի ցիանիդների լուծույթներով, ապա նստեցնում ցինկով։ Ոսկու կորզումը սնդիկով (ամալգամացում) աստիճանաբար ավելի հազվադեպ է իրականացվում։ Ոսկու նշանակալի քանակներ են ստացվում պղնձի և բազմամետաղական հանքանյութերի վերամշակման թափոններից։ Ցրոնային ոսկու զգալի մասը կորզում են լողացող հունափոր մեքենաների (դրագների) միջոցով․ փխրեցված ապարը լվանում են երկաթե ծակոտկեն թիթեղներով, նախշազարդ փայտով կամ կանեփաթելի գորգով պատված թեք ջրհորդաններում։ Դատարկ ապարը լվացվում է ջրի շիթով, իսկ ոսկու հատիկները մնում են ջրհորդանի հատակին։ Խառնուրդներ պարունակող ոսկին մաքրում են (աֆինաժ) էլեկտրոլիզով։ Անոդը ձուլում են մաքրվող ոսկուց, կաթոդը մաքուր ոսկու թերթ է։ Որպես էլեկտրոլիտ օգտագործում են AuCl3֊-ի աղաթթվային լուծույթը։ Կաթոդի վրա նստում է 99,99 % մաքրության ոսկի։ Խառնուրդները անջատվում են որպես անոդային տիղմ։
  • 10. Բժշկության մեջ Նրանց կախույթները՝ բժշկության մեջ․ ռևմատիկ հոդաբոր բերը և գայլախտը բուժելու համար։ Ոսկի պարունակող դեղամիջոցների կիրառումը հակացուցված է թոքախտի, շաքարախտի, սիրտ- անոթային, լյարդի, երիկամների և արյան հիվանդությունների դեպքում։ Ռադիոակտիվ ոսկին օգտագործվում է ուռուցքների բուժման, լյարդի, փայծաղի և այլ օրգանների հիվանդությունների ախտորոշման համար։