SlideShare a Scribd company logo
1 of 5
• Պղինձը կարմիր, կռելի, փափուկ մետաղ է: Հայտնի է վաղ անցյալից:
Դեռևս քարեդարյան մարդը կարող էր քարե գործիքների
օգնությամբ բնածին պղնձին իր ուզած ձևը տալ: Պղնձից
կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումով
սկսվել է պղնձի դարը, որը տևել է մինչև մ. թ. ա. IV հազարամյակի
վերջը: Մ. թ. ա. 3000 թ-ին Քեոփսի բուրգը կառուցելիս քարերը հղկել
են պղնձե գործիքներով: Անցյալում լեռնային ապարները մշակում
էին` խարույկի մեջ շիկացնելով: Ավելի ուշ, կրակի մեջ օդ
ներփչելով, ապարում պարունակվող պղնձի օքսիդներից և
կարբոնատներից` ածխի առկայությամբ, ստացել են մետաղական
պղինձ: Հին եգիպտացիները պղինձն ստանում էին Սինայի
թերակղզու, իսկ հույները՝ Կիպրոսի (այստեղից էլ՝ պղնձի
լատիներեն անվանումը՝ «կուպրում», քիմիական նշանը՝ Cu)
հանքերից: Մ.թ.ա. III հազարամյակում հայտնաբերվել է անագի,
կապարի և այլ մետաղների հետ պղնձի համաձուլվածքը՝ բրոնզը, և
սկսվել է բրոնզի դարաշրջանը:
•
• Պղնձի միջին պարունակությունը երկրակեղևում
4,7x10–3% է (տարածվածությամբ 26-րդ քիմիական
տարրն է): Բնության մեջ պղինձը հանդիպում է բնածին
և միացությունների ձևով: Բնածին պղինձը հանդիպում
է սովորաբար ցրոնային, հազվադեպ՝ մեծ կտորներով.
1857 թ-ին ԱՄՆ-ում Մեծ լճերի շրջանում գտնվել է
պղնձի 420 տ կշռող բնակտոր: Հայտնի են պղինձ
պարունակող 250 միներալներ, որոնցից
արդյունաբերական նշանակություն ունեն
խալկոպիրիտը, խալկոզինը, կովելինը, մալաքիտը,
ազուրիտը և այլն: Պղնձի խոշոր հանքավայրերը
գտնվում են Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա, Չիլի,
Մեքսիկա), Աֆրիկայում (Հարավաֆրիկյան
Հանրապետություն), Ասիայում (Իրան, Ֆիլիպիններ,
Ճապոնիա, Ռուսաստան՝ Ուրալ, Ալթայ):
• Պղինձը ջերմության և էլեկտրականության
լավ հաղորդիչ է. այդ հատկությամբ զիջում է
միայն արծաթին: Պղինձը սառեցնելիս
կարծրանում է. փափկությունը
վերականգնում են ջերմամշակմամբ: Պղինձը
քիմիապես պասսիվ է: Չոր օդում չի
օքսիդանում, խոնավության առկայությամբ
պատվում է հիմնային կարբոնատի՝
(CuOH)2CO3-ի կանաչ շերտով: Պղնձի
միացությունները թունավոր են: Տարբեր
մետաղների հետ պղինձն առաջացնում է
համաձուլվածքներ:
• Բարձր էլեկտրա- և ջերմահաղորդականության,
կոռոզիակայունության, կռելիության և այլ
հատկությունների շնորհիվ պղինձը լայն կիրառություն
ունի: Նրանից պատրաստում են հաղորդալարեր,
մալուխ, էլեկտրահպակներ, սարքեր,
ջերմափոխանակիչներ, կոփածո և ձուլածո արձաններ,
զարդեր, գեղարվեստական ու կենցաղային իրեր և այլն:
Պղնձի 30–40%-ն օգտագործվում է պղնձի
համաձուլվածքներ ստանալու համար: Պղնձի
միացություններն օգտագործվում են անօրգանական
ներկեր, արհեստական մետաքս ստանալու, բույսերի
հիվանդությունների, գյուղատնտեսական
վնասատուների դեմ պայքարելու համար, կաշվի և
մորթու արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ:
• Պղինձը կարևոր կենսատարր է, միկրոտարր. այն
մտնում է ֆերմենտների բաղադրության մեջ և
մասնակցում բազմաթիվ կենսական
շարժընթացների: Պղինձ միկրոտարրը խթանում
է բույսերի աճն ու զարգացումը, բարձրացնում
ցրտադիմացկունությունը: Պղնձի
անբավարարության դեպքում որոշ բույսեր
հիվանդանում են, առաջանում է մարդկանց և
կենդանիների սակավարյունություն, արագանում
են օքսիդացման շարժընթացները, թուլանում է
ոսկրածուծի արյունաստեղծ գործառույթը: Պղնձի
մեծ պարունակությունը նույնպես վնասակար է:

More Related Content

More from Elen Eranosyan

More from Elen Eranosyan (20)

Ալյումինի (Al) մասին
Ալյումինի (Al) մասինԱլյումինի (Al) մասին
Ալյումինի (Al) մասին
 
Շուշանի մասին
Շուշանի մասինՇուշանի մասին
Շուշանի մասին
 
Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմումՔիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
 
Giuseppe Mezzofanti
Giuseppe MezzofantiGiuseppe Mezzofanti
Giuseppe Mezzofanti
 
About Vahan Teryan
About Vahan TeryanAbout Vahan Teryan
About Vahan Teryan
 
Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»
Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»
Վահան Տերյանի «Մթնշաղի Անուրջներ»
 
Սարդերի մասին
Սարդերի մասինՍարդերի մասին
Սարդերի մասին
 
Սուսերամարտի մասին
Սուսերամարտի մասինՍուսերամարտի մասին
Սուսերամարտի մասին
 
Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատում
Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատումՖիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատում
Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատում
 
Մխիթար Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացու մասինՄխիթար Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացու մասին
 
My Heroes
My HeroesMy Heroes
My Heroes
 
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունըԱտոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ատոմա-Մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
 
Mxitar Sebastaci
Mxitar SebastaciMxitar Sebastaci
Mxitar Sebastaci
 
Mxitar Sebastaci
Mxitar SebastaciMxitar Sebastaci
Mxitar Sebastaci
 
Фильм, который любили мои родители
Фильм, который любили мои родителиФильм, который любили мои родители
Фильм, который любили мои родители
 
Կալանխոեի մասին
Կալանխոեի մասինԿալանխոեի մասին
Կալանխոեի մասին
 
Ներսես Շնորհալի
Ներսես ՇնորհալիՆերսես Շնորհալի
Ներսես Շնորհալի
 
Թարգմանաչաց տոնի մասին
Թարգմանաչաց տոնի մասինԹարգմանաչաց տոնի մասին
Թարգմանաչաց տոնի մասին
 
Քիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկությունների
Քիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկություններիՔիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկությունների
Քիմիական նյութերի ճանաչումը ըստ հատկությունների
 
Քիմիան և կենցաղը
Քիմիան և կենցաղըՔիմիան և կենցաղը
Քիմիան և կենցաղը
 

պղինձ

  • 1. • Պղինձը կարմիր, կռելի, փափուկ մետաղ է: Հայտնի է վաղ անցյալից: Դեռևս քարեդարյան մարդը կարող էր քարե գործիքների օգնությամբ բնածին պղնձին իր ուզած ձևը տալ: Պղնձից կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումով սկսվել է պղնձի դարը, որը տևել է մինչև մ. թ. ա. IV հազարամյակի վերջը: Մ. թ. ա. 3000 թ-ին Քեոփսի բուրգը կառուցելիս քարերը հղկել են պղնձե գործիքներով: Անցյալում լեռնային ապարները մշակում էին` խարույկի մեջ շիկացնելով: Ավելի ուշ, կրակի մեջ օդ ներփչելով, ապարում պարունակվող պղնձի օքսիդներից և կարբոնատներից` ածխի առկայությամբ, ստացել են մետաղական պղինձ: Հին եգիպտացիները պղինձն ստանում էին Սինայի թերակղզու, իսկ հույները՝ Կիպրոսի (այստեղից էլ՝ պղնձի լատիներեն անվանումը՝ «կուպրում», քիմիական նշանը՝ Cu) հանքերից: Մ.թ.ա. III հազարամյակում հայտնաբերվել է անագի, կապարի և այլ մետաղների հետ պղնձի համաձուլվածքը՝ բրոնզը, և սկսվել է բրոնզի դարաշրջանը: •
  • 2. • Պղնձի միջին պարունակությունը երկրակեղևում 4,7x10–3% է (տարածվածությամբ 26-րդ քիմիական տարրն է): Բնության մեջ պղինձը հանդիպում է բնածին և միացությունների ձևով: Բնածին պղինձը հանդիպում է սովորաբար ցրոնային, հազվադեպ՝ մեծ կտորներով. 1857 թ-ին ԱՄՆ-ում Մեծ լճերի շրջանում գտնվել է պղնձի 420 տ կշռող բնակտոր: Հայտնի են պղինձ պարունակող 250 միներալներ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն խալկոպիրիտը, խալկոզինը, կովելինը, մալաքիտը, ազուրիտը և այլն: Պղնձի խոշոր հանքավայրերը գտնվում են Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա, Չիլի, Մեքսիկա), Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն), Ասիայում (Իրան, Ֆիլիպիններ, Ճապոնիա, Ռուսաստան՝ Ուրալ, Ալթայ):
  • 3. • Պղինձը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է. այդ հատկությամբ զիջում է միայն արծաթին: Պղինձը սառեցնելիս կարծրանում է. փափկությունը վերականգնում են ջերմամշակմամբ: Պղինձը քիմիապես պասսիվ է: Չոր օդում չի օքսիդանում, խոնավության առկայությամբ պատվում է հիմնային կարբոնատի՝ (CuOH)2CO3-ի կանաչ շերտով: Պղնձի միացությունները թունավոր են: Տարբեր մետաղների հետ պղինձն առաջացնում է համաձուլվածքներ:
  • 4. • Բարձր էլեկտրա- և ջերմահաղորդականության, կոռոզիակայունության, կռելիության և այլ հատկությունների շնորհիվ պղինձը լայն կիրառություն ունի: Նրանից պատրաստում են հաղորդալարեր, մալուխ, էլեկտրահպակներ, սարքեր, ջերմափոխանակիչներ, կոփածո և ձուլածո արձաններ, զարդեր, գեղարվեստական ու կենցաղային իրեր և այլն: Պղնձի 30–40%-ն օգտագործվում է պղնձի համաձուլվածքներ ստանալու համար: Պղնձի միացություններն օգտագործվում են անօրգանական ներկեր, արհեստական մետաքս ստանալու, բույսերի հիվանդությունների, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու համար, կաշվի և մորթու արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ:
  • 5. • Պղինձը կարևոր կենսատարր է, միկրոտարր. այն մտնում է ֆերմենտների բաղադրության մեջ և մասնակցում բազմաթիվ կենսական շարժընթացների: Պղինձ միկրոտարրը խթանում է բույսերի աճն ու զարգացումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը: Պղնձի անբավարարության դեպքում որոշ բույսեր հիվանդանում են, առաջանում է մարդկանց և կենդանիների սակավարյունություն, արագանում են օքսիդացման շարժընթացները, թուլանում է ոսկրածուծի արյունաստեղծ գործառույթը: Պղնձի մեծ պարունակությունը նույնպես վնասակար է: