• Բջնի ամրոցըՎասակ Պահլավունու շինարարական գործունեության
արդյունք է , իսկ նրա որդին` Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի
ս.Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Բնական
բացառիկ նպաստավոր դիրքի շնորհիվ Բջնիի ամրոցը միջնադայան
Հայաստանի առավել անառիկներից էր:
• Տեղադրված լինելով գյուղի արևելակողմում, Հրազդան գետի աջափնյա
մասում գտնվող ու երեք կողմերից 100-120 մ խորությամբ գահավեժ
վիհերով շրջափակված մի քարաժայռի գագաթին, ամրոցն իր հսկողության
տակ էր պահում բնակավայրն ու կիրճով անցնող հին մայրուղին:
• Բերդատարածությունը բնականորեն թելադրել է այն բաժանել երկու` մեծ
և փոքր մասերի: Փոքրի վրա, որը 10--15 մ ցածրադիր է մեծի
համեմատությամբ և ունի 1200-1500 քմ մակերես, տեղադրված է եղել
ստորին, իսկ գագաթի մնացած մասում վերին ամրոցը:
•
3.
• Քառաժայռի բնականանառիկության
շնորհիվ ամրոցի միայն հյուսիսային կողմն
էր պաշտպանված հզոր և բուրգավոր`
շուրջ 120 մ երկարությամբ պարիսպներով,
որում և գտնվում էր գլխավոր դարպասը:
4.
• Այդպիսի պարիսպներ,115 մ երկարությամբ, ձգված են նաև ստորին
ամրոցի հարավային հատվածով, որի մոտ գտնվում է դեպի Հրաղդան
գետն իջնող թաղածածկ գաղտնուղու կամարակապ մուտքը: Ամրոցն
ապահովված էր ինքնահոս կերպով քարաժայռի գագաթը
բարձրացող ջրով, որի պաշարներն ստեղծելու համար կառուցված էր
թաղակապ մի ջրամբար: Վերին բերդում պահպանվել են նաև
մատուռի և այլ շենքի մնացորդներ: