SlideShare a Scribd company logo
1 of 85
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ
ՀԱՄԼՍԱՐԱՆ
Ֆակուլտետ՝ Քոմփյութերային Համակարգեր և Ինֆորմատիկա
Մասնագիտություն՝ Հաշվողական Տեխնիկա և Ավտոմատացված Համակարգերի
Ծրագրային Ապահովում
Պրակտիկայի
Հաշվետվություն՝
Ալգորիթմական Լեզուներ և Օպերացիոն Համակարգեր
Առարկաներից
Դասախոս՝ Տ.Գրիգորյան , Լ.Ավետիսյան
Ուսանող՝ Հ. Հովակիմյան
Խումբ՝ Ք - 14-3
Երևան 2013թ.
ՕՊԵՐԱՑԻՈՆ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ԱԼԳՈՐԻԹՄԱԿԱՆ
ԼԵԶՈւՆԵՐ
 ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ և
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈւԼԵՐԸ
 ԷՀՄ-ՆԵՐԻ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ
 ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈւՄ
 MS-DOS ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ և ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՓՈւԼԵՐԸ
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
ԷՀՄ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈւԼԵՐԸ
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈւՄԸ
ՎԵՐՋԱԲԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
19-րդ դարում գիտությունների զարգացումը բերել էր հսկայական
ինֆորմացիայի կուտակման, և մարդն ի զորու չէր հիշել ու պահպանել այդ
ինֆորմացիան : Դեռ 1642թ. դարում բարդ հաշվարկների կատարման
նպատակով Բլեզ Պասկալը ստեղծեց առաջին մեխանիկական հաշվիչը: 19-րդ
դարում Չ. Բեբիջը փորձեր ձեռանարկեց քոմփյութեր ստեղծելու ուղղությամբ:
Նա առաջինը ենթադրեց , որ քոմփյութերը պետք է ունենա հիշողություն և
հաշվարկները պետք է կատարվեն հատուկ ծրագրերի օգնությամբ: Նա
առաջարկեց խնդիրների լուծման ավտոմատացում: Սակայն նրա նախագծի
մտահաղացումները շատ էին առաջ անցել ժամանակակից տեխնիկայի
մակարդակից ուստի դրանք հնարավոր դարձավ իրագործել միայն մոտ 100
տարի անց (երկրորդ աշխարհամարտից հետո): Անհրաժեշտ է նշել ,որ չնայած
նրան, որ այս մեքենաների ստեղծման դժվարությանը նրանց զարգացումը շատ
արագ ընթացավ: Դրան թերևս նպաստեց 20-րդ դարում ԽՍՀՄ-ի և Եվրոպայի,
Ամերիկայի միջև ծագած սառը պատերազմը: Այս երկրները հասկանում էին,
որ ապագան համակարգիչներինն է և նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր
առաջ անցնել ԷՀՄ-ների ստեղծման ոլորտում ոլորտում:
ADDITIONAL
INFORMATION
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Առաջին Անհատական համակարգիչները թվագրվում են
1981-ից, երբ արտադրվեց IBM ֆիրմայի առաջին
միկրոհամակարգիչը` IBM PC: Մինչ այդ կային ու
արտադրվում էին միկրոհամակարգիչներ, սակայն IBM9-ը
բացարձակ նորույթ էր: Այն ազդարարեց տեխնիկական
հեղաշրջման մի նոր շրջան ու ամբողջովին փոփոխեց
ինֆորմացիոն տեխնոլոգիաները: IBM ֆիրմայի առաջին
IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088
պրոցեսորը: 1982թ.-ին այդ համակարգիչը համալրվեց
կոշտ սկավառակով ու նոր արտադրատեսակը կոչվեց PC
XT: Համակարգչի հետագա զարգացումն ու ստեղծումը
պայմանավորված էր INTEL պրոցեսորների
թողարկումներով:
INTEL ՊՐՈՑԵՍՈՐՆԵՐԻ
ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ
1984թ, համակարգիչ PC AT, Intel 80286 պրոցեսոր
1987թ, համակարգիչ PC 386, Intel 80386 պրոցեսոր
1989թ, համակարգիչ PC 486, Intel 80486 պրոցեսոր
1994թ, համակարգիչ Pentium, Intel Pentium պրոցեսոր
1996թ, համակարգիչ Pentium Pro, Intel Pentium Pro
պրոցեսոր
1997թ, համակարգիչ Pentium 2, Intel Pentium 2 պրոցեսոր
1999թ, համակարգիչ Pentium 3, Intel Pentium 3 պրոցեսոր
2000թ, համակարգիչ Pentium 4, Intel Pentium 4 պրոցեսոր
ԲԼԵԶ ՊԱՍԿԱԼ
Ֆրանսիացի մաթեմատիկոս Բլեզ Պասկալի
(Հունիսի 19,1623 - Օգոստոսի 19, 1662)
գիտական ձեռքեբերումների պատվին իր
անունով են կոչվել ճնշման միավորը
Միջազգային Միավորների Համակարգում,
ծրագրավորման լեզու, Պասկալի օրենքը և
Պասկալի եռանկյունը։Պասկալի ամենախոշոր
ներդրումը մաթեմատիկայում
հավանականության տեսության զարգացումն է։
ՉԱՐԼԶ ԲԵԲԻՋ
Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, գյուտարար Չարլզ
Բեբիջը 1828-1839թթ. եղել է Քեմբրիջի համալսարանի
մաթեմատիկայի պրոֆեսոր: Հենց այդ տարիներին
էլ(1834) նա մշակել է մաթեմատիկական հաշվողական
մեքենայի կառուցման սկզբունքը ,որը սակայն
իրագործվել է միայն 20-րդ դարում:
ԷՀՄ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈւԼԵՐԸ
ԱՌԱՋԻՆ
ՍԵՐՆԴԻ
ԷՀՄ-ՆԵՐ
ԵՐԿՐՈՐԴ
ՍԵՐՆԴԻ
ԷՀՄ-ՆԵՐ
ԵՐՐՈՐԴ
ՍԵՐՆԴԻ
ԷՀՄ-ՆԵՐ
ՉՈՐՐՈՐԴ
ՍԵՐՆԴԻ
ԷՀՄ-ՆԵՐ
ԷՀՄ - ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈւԼԵՐԸ
ADDITIONAL
INFORMATION
ԱՌԱՋԻՆ ՍԵՐՆԴԻ ԷՀՄ-ՆԵՐ
Առաջին սերնդի ԷՀՄ-ները կառուցվել են
1945թ. Պենսիլվանիայի համալսարանում
(հեղինակներ ՝Ջ. Մալուչի, Ջ. Էկկերտ)
Էլեկտրոնային լամպերի հիման վրա և
կոչվել են ENIAC (լամպային):
Ունեցել են շատ մեծ չափսեր , փոքր
արագագործություն, ցածր հուսալիություն:
Նրանց աշխատանքի համար պահանջվել է
10000-20000 էլեկտրոնային լամպ ,
էլեկտրոէներգիայի մեծ ծախս և մեծ
սպասարկող անձնակազմ:Առաջին սերնդի
Էհմ-ները Հայաստանում և ԽՍՀՄ-ում
արտադրվել են 1945-1960թթ.:Հայաստանում
արտադրվել է «Հրազդան » Էհմ-ն:
ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԷՀՄ-ՆԵՐ
Առաջին տռանզիստորի ստեղծումից հետո, մարդիկ որոշեցին
օգտագործել դրանք ԷՀՄ-ների մեջ էլեկտրոնային լամպերի
փոխարեն, քանի որ տռանզիստորները լամպերից ավելի քիչ տեղ
էին զբաղեցնում և շատ ավելի հուսալի էին: Այսպիսով, երկրորդ
սերնդի ԷՀՄ-ները կառուցվեցին դիոդ-տռանզիստորային
էլեմենտների հիման վրա:Երկրորդ սերնդի Էհմ-ները Հայաստանում
և ԽՍՀՄ-ում արտադրվել են 1960-1970թթ.: Հայատանում
արտադրվել է «Նաիրի » Էհմ-ն:
ԵՐՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԷՀՄ-ՆԵՐ
Երրորդ սերնդի ԷՀՄ-ները ստեղծվել են միկրոսխեմաների հիման
վրա::Երրորդ սերնդի Էհմ-ները Հայաստանում և ԽՍՀՄ-ում
արտադրվել են 1985-1987թթ.:Հայատանում արտադրվել է «Սևան»
Էհմ-ն:
ՉՈՐՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԷՀՄ-ՆԵՐ
Չորրորդ սերնդի Էհմ-ները ստեղծվեցին
միկրոպրոցեսորների հիման վրա:
Նրանց հիմնական
առանձնահատկություններն էին փոքր
չափսերն ու ցածր գինը: Էլեմենտային
բազայի այսպիսի փոփոխության
հետևանքով բարելավվեցին
ցուցանիշները, ընդլայնվեցին Էհմ-ների
հնարավորությունները , ինչպես նաև
միկրոպրոցեսորների կիրառումը հիմք
դարձավ անհատական
համակարգիչների ստեղծման համար:
ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԼՈՒՄԱՆ ԷՀՄ-
ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Մեծ է հայ գիտնականների լուման ԷՀՄ-ների ստեղծման գործում .
ամբողջ աշխարհում արված մոտ 18հազար գյուտից 750-ի հեղինակները
հայեր են:
Ֆերիտային հիշող սարքի կոնստրուկցիան ստեղծել և կատարելագոծել
է Ու. Պապյանը (ԱՄՆ): Նրա և Ջ. Ֆորեստորի նախագծած «Մրրիկ» ԷՀՄ-
ում տեղադրած հիշող սարքը խոշոր գյուտ էր ԷՀՄ-ների զարգացման
ասպարեզում:
1955թ ինժեներ Հ. Հակոբյանը ստեղծեց կամավոր ընտրությամբ
աշխատող ՀՍ , որի կիրառումը հանգեցրեց հանրահայտ «ԻԲՄ-305»
մակնիշի ԷՀՄ-ների ի հայտ գալուն:
1956թ.-ին Հ. Քյուրքչյանը այլ մասնագետների հետ ստեղծեց «ՍԵՅՋ»
առաջին բազմամեքենա համակարգը:
Նույն տարում Ջ. Սաֆարյանը իր աշխատակիցների հետ կառուցեց
առաջին աերոտիեզերանական փոքրածավալ ԷՀՄ-ն՝ «Մարիներ-4»
տիեզերանավի համար:
ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Համակարգիչները կախված արագագործությունից ու լուծվող
խնդիրներից, բաժանվում են բարձր ու միջին
արտադրողականության` Mainframe համակարգիչների և
Գեր- ու Միկրո համակարգիչների: Վերջիններս կոչվում են
նաև անհատական համակարգիչներ: Գեր համակարգիչները
շատ չեն. Դրանք հիմնականում օգտագործվում են ծավալուն
ու բարդ հաշվարկների համար: Mainframe համակարգիչները
համընդհանուր օգտագործման, զանազան հաշվարկների,
համակարգչային ցանցերի կազմակերպման ու
կառավարման համար են: Անհատական համակարգիչներից
շատերը միացված են ցանցերին և կարող են օգտագործել այլ
համակարգիչների, այդ թվում և Mainframe ու
գերհամակարգիչների ներուժը:
ՎԵՐՋԱԲԱՆ
Համակարգիչների զարգացումը տևեց մինչև 2001թ.: Դրա վառ
ջատագովներն էին Բիլ Գեյթսը (MICROSOFT կազմակերպության
հիմնադիրը), Ստիվ Ջոբսը, Ստիվ Վոզնյակը (APPLE կազմակերպության
հիմնադիրները) և այլոք: Այսինքն շուրջ 11 տարի համակարգիչները
զարգացում չեն ապրել: Ներկայիս համակարգիչները կատարում են
ընդամենը 3 գործողություն՝ գումարում, շեղում և ժխտում: Չնայած
նրան, որ համակարգիչների ապարատային մասերը պարբերաբար
նորացվում են մարդիկ չեն կարողանում լուրջ փոփոխություններ
կատարել պրոցեսորների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
ԷՀՄ-ՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Բոլոր ԷՀՄ-ներն անկախ նրանից թե երբ են ստեղծվել կազմված են
հետևյալ հիմնական մասերից՝
1. Համակարգային բլոկ
2.Մուտքի
և ելքի
սարքեր
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ՀՈՍԱՆՔԻ
ԱՂԲՅՈՒՐ
ՍԱՌԵՑՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ՄԱՅՐ ՊԼԱՏԱ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ՊՐՈՑԵՍՈՐ
ՕՊՏԻԿԱԿԱՆ
ԿՐԻՉ
ԿՈՇՏ
ՍԿԱՎԱՌԱԿ
ՕՊԵՐԱՏԻՎ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
ՊՈՐՏԵՐ
ՀԱՍՏԱՏՈՒՆ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐ ՊԼԱՏԱ
Մայր պլատան սխեմա է, որին միանում են բոլոր(և ներքին
ևարտաքին) սարքերը: Որոշ սարքեր մայր պլատային են միանում
անմիջականորեն (պրոցեսոր) ,որոշները ՝ոչ:
Ահա մայր պլատային միացված
սարքերի ընդհանուր սխեման
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՈՐ
Կենտրոնական պրոցեսորը ղեկավարում է համակարգչում
ընթացող բոլոր գործողությունները: Բաղկացուցիչ մասերն են ՝
1. ԹՏՍ(Թվաբանական Տրամաբանական Սարք )
2. Ղեկավարող սարք
3. Տվյալների և հասցեների պահպանման ռեգիստորներ
Պրոցեսորների հիմնական պարամետրը տակտային
հաճախականությունն է, որը բնորոշում է գործողությունների
կատարման արագությունը: Ժամանակակից պրոցեսորների
տակտային հաճախականությունը հասնում է 550 MHz-ի (միլիոն
հերցի):
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ՊՐՈՑԵՍՈՐԻ
ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Այստեղ ինֆորմացիան կուտակվում է քոմփյութերի պատրաստման
ժամանակ և այլևս փոփոխության չի ենթարկվում: Այստեղ են գտնվում
համակարգիչը աշխատանքային վիճակի բերելու համար նախատեսված
ծրագրերը (BIOS) ինչպես նաև որոշակի ստեղներին համապատասխանող
կոդեր:Համակարգիչն անջատելուց հետո այստեղի ինֆորմացիան չի
ջնջվում:
ՕՊԵՐԱՏԻՎ ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆ
Օպերատիվ (ժամանակավոր ,արագագործ) հիշողության մեջ է պահվում
համակարգչի կողմից տվյալ պահին մշակվող ինֆորմացիան: Համակարգիչն
անջատելուց հետո այստեղի ինֆորմացիան ջնջվում է : Համակարգչի միացման
ժամանակ օպերատիվ հիշողության մեջ է բեռնվում օպերացիոն համակարգի
կանչի ծրագիրը:
BIOS
BIOS-ը փոքրածավալ ծրագրերի հավաքածու է , որն իրականացնում է
հաշվիչ մեքենայի մուտքի և ելքի ամենատարրական գործողություններ:
BIOS-ի նպատակն է համակարգչի միացման ժամանակ օպերատիվ
հիշողության մեջ բեռնել օհ-ի կանչի ծրագիրը, ստուգել արտաքին և ներքին
սարքերի նորմալ աշխատանքը, բեռնել դրանց աշխատանքի համար
անհրաժեշտ մինիմալ դրայվերներ :
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՇՏ ՍԿԱՎԱՌԱԿ
Հիշողության կոշտ սկավառակում (վինչեստր) է պահվում օգտագործողին
անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Ինչպես նշեցինք օպերատիվ հիշողությունը
նույնպես նախատեսված է ընթացիկ տվյալների պահպանման համար , բայց
հիշողության կոշտ սկավառակը և օպերատիվ հիշողությունը տարբերվում են
իրարից՝
1.Օպերատիվ հիշողությունը ավելի արագ է քան վինչեստերը;
2.Օպերատիվ հիշողության մեջ պահվում են տրված օբյեկտի հետ կատարված
բոլոր գործողությունների մասին տվյալները ,իսկ վինչեստերում միայն
վերջնական արդյունքները:
ՍԱՌԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Համակարգչի սառեցման համակագերն ունեն
օդափոխիչի տեսք:Դրանք նախատեսված են
համակարգչի աշխատանքի ընթացքում
կուտակված ջերմությունը դուրս բերելու
համար:Համակարգային բլոկում կարող են լինել
2-ից ավելի օդափոխիչներ կախված
համակարգչի հզորությունից,որոնցից մեկն
անպայման դրված է լինում պրոցեսորի վրա:
ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ
Հոսանքի աղբյուրը ցանցից եկող լարման
իջեցման շնորհիվ մեծացնում է հոսանքի ուժը :
ՊՈՐՏԵՐ
1.VGA – նախատեսված է մոնիտորի միացման համար
Բոլոր արտաքին սարքերը մայր պլատային են միանում պորտերի միջոցով:Պորտերի համար
նախատեսված պորտերը հիմնականում գտնվում համակարգային բլոկի հետևի մասին:
2.PS/2 – նախատեսված է մկնիկի և ստեղնաշարի միացման համար
3. LPT-նախատեսված է պրինտերի միացման համար
4.GAME- խաղային սարքերի միացման համար
5.USB- ֆլեշկաների և այլ սարքերի միացման համար
6.IEEE- մեծ ծավալով վիդեոտվյալներ փոխանցող սարքերի համար
7.BLUETOOTH –միկրոալիքային ,արագագործ անթել կապի պորտ Է (10մ)
8.IRDA-ինֆրակարմիր միացման պորտ է ,նախատեսված անթել կապի համար(1մ)
Ներկայումս գիտությունը գնում է նրան ,որ բոլոր արտաքին սարքերը
միացվեն USB պորտի միջոցով:
ՍՏԵՂՆԱՇԱՐ
1. ՍՏԵՂՆԱՇԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
2. ՍՏԵՂՆԱՇԱՐԻ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ
ՍՏԵՂՆԱՇԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ՍՏԵՂՆԱՇԱՐԸ ԿՈՉՎՈւՄ Է ՀԵՆՑ ԱՅՆ ԱՆՈւՆՈՎ,
ՈՐՈՎ ՍԿՍՎՈւՄ Է ԴՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾԸ:
Առաջին ստեղնաշարը ստեղծվել է 1864թ. : Անգլերենում դրա իրական անունը
‘Qwerty է , քանի որ հենց այդ տառերով է սկսվում ստեղնաշարի առաջին
հատվածը: 1872թ. Քրիստոֆեր Լաթամ Շոլսը հայտնագործեց առաջին
գրամեքենան: Այդ գրամեքենայի ստեղնաշարի վրա տառերը դասավորված էին
այբբենական կարգով:Բայց այս դասավորությունը մեծ խնդիր էր առաջացնում
արագ մուտքագրելիս:Շոլսը ուղղեց դա և հորինեց ՛Qwerty՛ դասավորությունը:
՛Qwerty՛ դասավորությունը ստեղծվեց մուտքագրելու արագությունը որոշակի
սահմանների մեջ դնելու նպատակով ,որ տառերն իրար չխառնվեն:
ՍՏԵՂՆԱՇԱՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ստեղնաշարը ինֆորմացիա մուտքագրելու համար նախատեսված սարք է:
Այն ունի 103 ստեղն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կոդը , որի միջոցով
էլ տարբերվում է համակարգչի կողմից:
1.Այբբենաթվային ստեղներ;
2.Հատուկ ստեղներ( Control, SHIFT, SPACEBAR, ALT, CAPS LOCK և TAB );
3.Կետադրության ստեղներ;
4.Հրամանների ստեղներ(INSERT , DELETE DEL և BACKSPACE);
5.ENTER ստեղնը ;
6.Նավարկման ստեղները(HOME, END, PAGE UP և PAGE DOWN);
7.Գործառույթի ստեղներ(F1–ից F12 ստեղները ) ;
8.Թվային ստեղնախումբ( 0–9–ը թվերով նշված ստեղները, տասնորդական
կետը, հատուկ գրանշանները և նավարկման նշանները ) ;
9.Windows ստեղնը:
ՄԿՆԻԿ
Մկնիկը մուտքի սարք է, որը ստեղծվել է
համակարգչով աշխատանքը հեշտացնելու համար:
Նրա կատարած ֆունկցիաները մի ժամանակ
կատարվում էին ստեղնաշարի
միջոցով:Ժամանակակից մկնիկն ունենում է երկու և
ավել սեղմակ: Երեք սեղմակով մկնիկով աշխատելիս
ավելի հաճախ օգտագործվում է ձախ սեղմակը, իսկ
աջը հիմնականում բացում է ընտրված օբյեկտի հետ
թույլատրված գործողություններ կատարելու
ցանկը: Կենտրոնի սեղմակը (գլիկը) հիմնականում
օգտագործվում է էջերը թերթելու ընթացքում:
ՄԿՆԻԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՄԿՆԻԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՄԿՆԻԿՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՝
1.ԼԱԶԵՐԱՅԻՆ
2.ՕՊՏԻԿԱԿԱՆ
3.ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ
4.ԹՐԵՔԲՈԼ
ՄՈՆԻՏՈՐ
Մոնիտորը ելքային ինֆորմացիայի արտածման սարք
Է,որը նախատեսված է տեքստային և գրաֆիկական
ինֆորմացիան էկրանին արտածելու համար:
Մոնիտորները չափվում են իրենց անկյունագծով, որոնք
լինում են 14,15,17,... դյումանոց(1 դյում = 25.4
մմ):Մոնիտորի կարևոր բնութագրիչը հանդիսանում է
կադրի անցման հաճախականությունը(որակով
մոնիտորների մոտ 80 հց): Մոնիտորի որակական
կարևորագույն պարամետր է հանդիսանում
փիքսելների առավելագույն քանակը, որքան շատ են
այդ կետերի քանակները, այնքան հստակ է պատկերը:
Մոնիտորն աշխատում է հատուկ ապարատային
սարքի` տեսաադապտերի ղեկավարությամբ, որը թույլ է
տալիս աշխատել 2 ռեժիմներում` տեքստային և
գրաֆիկական:
ՄՈՆԻՏՈՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՄՈՆԻՏՈՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՄՈՆԻՏՈՐՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ՝
1.ԷԼԵԿՏՐՈՆԱՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ(CRT)
3.ՊԼԱԶՄԱՅԻՆ
2.ՀԵՂՈՒԿ-ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ(LCD)
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈւՄ
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՄԱՍԵՐԸ
Համակարգչի նորմալ աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ
է տեխնիկական և ծրագրային ապահովում:
ԾՐԱԳՐԵՐԻ ԱՅՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ,ՈՐՆ
ՈւՂՂՎԱԾ Է ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈւԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ԿՈՉՎՈւՄ Է ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈւՄ:
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԸ
Ծրագրային ապահովումը պայմանականորեն
կարելի է բաժանել 3 մասի ՝
1. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
2. ԿԻՐԱՌԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
3. ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
ԿԻՐԱՌԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Կիրառական ծրագրերը այն ծրագրերն են ,որոնք
նախատեսված են օգտագործողի կողմից
առաջարկված կոնկրետ գործողություններ
կատարելու համար: Դրանք կարող են հանդես
գալ մի քանի այլ ծրագրերի հետ միասին մեկ
փաթեթի մեջ (MICROSOFT OFFICE փաթեթի մեջ
են ներկայացված WORD , EXCEL, POWER POINT
ծրագրերը),կամ էլ լրիվ առանձին: Դրանցին են
WORD-ը ,EXCEL-ը,PAINT-ը, PHOTOSHOP-ը և
այլն:
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Համակարգային ծրագրերը նախատեսված են ընդհանուր
օգտագործման համար :Դրանք կատարում են օժանդակ
ֆունկցիաներ(հետևում են համակարգչին միացված արտաքին սարքերի
աշխատանքին, տրամադրում են տեղեկատվություն համակարգչի
վերաբերյալ և այլն): Համակարգային ծրագրերի մեծ մասը ընդգրկված
է ՕՀ-Ի մեջ , իսկ մյուս մասը կամ այլ բեռնավորման համակարգերի մեջ
կամ էլ տեղադրվում են առանձին որպես օժանդակ ծրագրեր :
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ
ՏԵՍԱԿՆԵՐԸ
Համակարգային ծրագրերի թվին են պատկանում ՝
ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
 ԴՐԱՅՎԵՐՆԵՐ
 ՈՒՏԻԼԻՏՆԵՐ
ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Օպերացիոն համակարգը համակարգային ծրագիր է ,որը
նախատեսված է ծրագրերի աշխատանքը կազմակերպելու և
ղեկավարելու համար :
1. ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
2. ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
3. ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԵՌՆԱՎՈՐՈՒՄԸ
ADDITIONAL
INFORMATION
ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
ՊԱՏՄՈՒԹՅՈւՆԸ
Վաղ շրջանի համակարգիչները ձևավորված էին կատարելու մի քանի
առանձին գործողություններ, ինչպես հաշվիչը։ Օպերացիոն համակարգերի
որոշ բնորոշ գծեր զարգացվել են 1950-ականներին, ինչպես օրինակ
մոնիտորային ծրագրերը, որոնք կարող էին ինքնաբերաբար
հաջորդականությամբ աշխատացնել մի քանի կիրառական ծրագրեր՝
բարձրացնելով գործողության արագությունը։ Սարքավորման այնպիսի
առանձնահատկություններ էին ավելացվում, որ հնարավոր էին դարձնում
ընդհատումները և զուգահեռ գործողությունները։ Երբ Apple Inc., Atari,IBM
և Amiga կազմակերպությունների անհատական համակարգիչները հայտնի
դարձան 1980-ականներին, վաճառողները ավելացրեցին օպերացիոն
համակարգի այնպիսի առանձնահատկություններ, որոնք նախապես
օգտագործվել էին գերարագ համակարգիչների և մինի համակարգիչների
վրա։ Հետագայում, շատ առանձնահատկություններ զարգացվեցին, ինչպես
օրինակ գրաֆիկական յուզերների ծրագրերի համակարգը՝ անհատական
համակարգչային օպերացիոն համակարգերի համար։
ՕՀ-ԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ
ԼԻՆՈՒՔՍ ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Linux կամ GNU/Linux անվանում են ցակնացած
UNIX-անման համակարգչային օպերացիոն
համակարգ, որը օգտագործում է Linux միջուկ
(անգլ. kernel): 1991թ-ին ֆին ուսանող՝ Լինուս
Տոռվալդսին շատ հետաքրքրեց ստեղծել Յունիքս-
անման ՕՀ-ին համապատասխան ՕՀ իր
համակարգչի համար, որը իրենից ներկայացնում
էր Intel 80386: Որպես հիմք նա ընդունեց MINIX ՕՀ-
ը, որը Յունիքսին համապատասխան էր: Նոր
ստեղծված ՕՀ-ի միջուկը Լինուսը անվանեց freax,
որը այնուհետև վերանվանվեց Linux (Լինուքս)՝ FTP
սպասարկիչի ստեղծողի կողմից։ 1994թ-ին
թողարկվեց Լինուքս միջուկի 1.0 տարբերակը։ Այս
պահին Լինուքս միջուկի վրա աշխատում է
ծրագրավորողների մի մեծ խմբակցություն , իսկ
Լինուս Տոռվալդսը արդեն չի հանդիսանում
հիմնական ծրագրավորողը, այլ հետևում է միջուկի
կոդի որակին և տալիս իր հավանությունը
կատարված գործին:Linux-ը ազատ ծրագրային
MACOS ՕՊԵՐԱՑԻՈՆ
ՀԱՄԱԿԱՐԳԸ
MacOS(Macintosh Operating System) –ը օպերացիոն
համակարգ է ստեղծված Apple ընկերության կողմից: Այն
առաջին անգամ ներկայացրել են 1984թ. -ին Macintosh
128K –ի հետ Apple ընկերության հիմնադիրներ Սթիվ
Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը (MacOs 1):2000թ. –ի մարտի
24-ին Apple ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը
ներկայացրեց MacOS x 10.0(Leopard) վերսիան: MacOSX-
ում գործում է հիշողության պաշտպանություն, որը թույլ է տալիս
գործի դնել մի քանի պրոցեսներ, որոնք չեն կարող ընդհատվել
կամ մեկը մյուսին վնասել:
UNIX ՕՊԵՐԱՑԻՈՆ
ՀԱՄԱԿԱՐԳԸ
Յունիքս օպերացիոն համակարգը ստեղծվել է 1960-ական
թվականներին Bell Labs-ի աշխատակիցների կողմից:
1969թ. Կեն Թոմպսոնը գրեց Յունիքս ՕՀ-ի առաջին
տարբերակը, որը Բրայան Կերնիգանը անվանեց UNICS
(UNIplexed Information and Computing System), ավելի ուշ այն
կրճատվեց և դարձավ UNIX: Յունիքսի առաջին տարբերակը
գրվել է Ասեմբլեր ծրագրավորման լեզվով: 1969թ-ին Կեն
Թոմպսոնը, Դենիս Ռիտչիի օգնությամբ ստեղծեց B
ծրագրավորման լեզուն: 1972թ-ին դուրս է գալիս Յունիքս ՕՀ-ի
երկրորդ տարբերակը, որը ամբողջովին գրավված է լինում B
ծրագրավորման լեզվով: 1969-1973 թթ. B լեզվի հիման վրա
ստեղծվեց նոր լեզու, որը ստացավ C անվանումը:1973թ-ին
դուրս է գալիս Յունիս ՕՀ-ի երրորդ տարբերակը, որում տեղ է
գտնում C լեզվի կոմպիլիատորը, իսկ նույն թվականի
հոկտեմբերի 15-ին չորրորդ տարբերակը, որի միջուկը (kernel)
ամբողջովին գրված է լինում C լեզվով:
WINDOWSՏարիներով քոմփյութերը ասոցացվում էր գրող մեքենայի հետ որը
տառերը ստեղնաշարից տեղափոխում էր էկրանին: Բայց դա այդպես
չէր: Ժամանակով ստուգված համակարգը աշխատում էր առանց
խոտանների: Բայց դա չէր խանգարում Windows-ի վրա
աշխատողներին որպեսզի նրանք մտածեին ավելի կատարելագործել
այն: Windows-ի ուսումնասիրման և կատարելագործման վրա շատ
ժամանակ էր հատկացվում:Windows-ը հրաժարվեց գրող մեքենայի
<<Մենաշնորից>> և ամբողջովին փոխեց քոմփյութերի էկրանը:
Windows-ը բառերը փոխեց նկարներով: Այդ ժամանակ արդեն
ծրագրավորողներն ասում էին, որ Windows-ը այնքան հզոր ու
ընդլայնված է, որ իրավունք ունի համարվել օպերացիոն
համակարգ:Դա նշանակում է, որ Windows-ը ինքնուրույն է
ղեկավարում քոմփյութերը:Windows-ը հսկում է քոմփյութերի բոլոր
մասերն ու նրանց գործողությունները: Մենք միացնում և անջատում
Windows-ը և նրա տարբեր ծրագրեր: Այդ ծրագրերից յուրաքանչյուրն
էկրանի վրա բացում է սեփական պատուհան(Window): Իսկ Windows-
ը հետևում է ,որ դրանցից և ոչ ոք չվնասվի: : Մենք կարող ենք
էկրանին բացել միանգամից մի քանի պատուհաններ: Windows
(պատուհաններ) իր անունը ստացել է ի շնորհիվ էկրանի սրամիտ
բաժանման:
ՕՀ-ՆԵՐԻ ԴԱՍԿԱՐԳՈՒՄԸ
ՕՀ-երը ըստ միաժամանակ օգտագործվող
խնդիրների քանակի բաժանվում են 2 դասի՝
1.ՄԻԱԽՆԴԻՐ
Միախնդիր են կոչվում այն ՕՀ-երը, որոնք կատարում են 1
տիպի գործողություններ:Դրանցից է MS-DOS ՕՀ-ն:
2.ԲԱԶՄԱԽՆԴԻՐ
Բազմախնդիր են կոչվում այն ՕՀ-ները, որոնք միաժամանակ
իրականացնում են մեկից ավել տիպի գործառույթներ: Դրանցից է
WINDOWS ՕՀ-Ն :
ՕՀ-Ի
ԲԵՌՆԱՎՈՐՈՒՄԸ
Համակարգչի միացման ժամանակ BIOS-ը համակարգչի օպերատիվ
հիշողության մեջ է բեռնում ՕՀ-Ի կանչի ծրագիրը: Հետո կանչի ծրագիրը
հիշողության մեջ է բեռնում ՕՀ-Ի հիմնական մասը և նրան է հանձնում
ղեկավարումը ,որով էլ ավարտվում է ՕՀ-Ի բեռնումը:
ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
ADDITIONAL
INFORMATION
Յուրաքանչյուր ԷՀՄ ունի իր մեքնայական լեզուն:
ԷՀՄ-ն մշակում է ծրագիրը ՝ գրված մեքենայական
լեզվով:
Ծրագիրը բաղակացած է հրահանգներից , որոնք
մեքնքյական լեզուներով ներկայացվում են զրոների և
մեկերի միջոցով: Ծրագրեր գրելը հեշտացնելու
նպատակով ստեղծվել են ալգորիթմական լեզուներ ,
որոնք մոտ են խոսակցական լեզվին(PASCAL, BASIC)
Դրանք կոչվում են բարձր մակարդակի
ծրագրավորման լեզուներ և ,ի տարբերություն ցածր
մակարդակի ծրագրավորման լեզուների , կախված չեն
մեքենայի առանձնահատկություններից:
Սի ( C) — ստանդարտացված ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է 1969-
1973 թթ․ AT&T Bell Telephone Laboratories ընկերությունում: Լեզուն
անվանվել է C, որպեսզի ցույց տա, որ այն B լեզվի շարունակությունն է :Ի
սկզբանե նախատեսված է եղել համակարգային ծրագրավորման համար,
սակայն օգտագործվում է նաև որպես կիրառական ծրագրավորման լեզու։
Ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Լեզվի
հեղինակ Դենիս Ռիտչին նպատակ է ունեցել ստեղծել B լեզվին
փոխարինող լեզու, որը կփոխարինի այն որպես UNIX օպերացիոն
համակարգի գրման հիմնական լեզու։ Այն լայնորեն օգտագործվում է
որպես ուսուցողական լեզու։
JAVA
Java-ն պլատֆորմից անկախ ծրագրավորման լեզու է։ Այն
ծրագրավորվել է C++-ի միջոցով։ Որպեսզի Java լեզվով ստեղծված
ծրագիրը կարողանա աշխատել ձեր համակարգչում կամ շարժական
էլեկտրոնային սարքում, դուք պետք է ունենաք համապատասխան
միջավայր՝ JRE (Java Runtime Environment)։ Կանխատեսելով
շարժական էլեկտրոնային սարքերի լայն տարածումը, Sun-ը 1991–ին
հիմնեց Java-յի ստեղծման ուղղությամբ զբաղվող ներքին կորպորատիվ
հետազոտական նախագիծ (Green )։ Նախագծի արդյունքում ստեղծվեց
C/C++ վրա հիմնված ծրագրավորման լեզու, որին նրա ստեղծող Ջեյմս
Գոսլինգը անվանեց Oak (կաղնի) ի պատիվ այն կաղնու, որը երևում էր
նրա աշխատասենյակից։Հետագայում հայտնաբերվեց, որ արդեն
գոյություն ունի ծրագրավորման լեզու Oak անունով և Sun-ը նրան տվեց
նոր անուն Java:ՄիաԺամանակ համացանցը սկսել էր մեծ զարգացում
ապրել և 1993 թվականին Sun-ի աշխատակիցները սկսեցին Java-ն
համալրել համացանցում դինամիկ էջեր ստեղծելու ունակություններով։
Sun-ը Java-ի մասին առաջին անգամ հայտարարեց 1995 թվականին։
ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԼԵԶՈւՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՈւՄԸ
20-րդ դարի առաջին կեսին ստեղծվեց Ասեմբլեր լեզուն, որը 0-ներից և 1-երից
բացի իր մեջ պարունակում էր օպերատորներ:
50-ական թվականներին սկսեցին ստեղծվել ծրագրավորման ավելի բարձր
մակարդակի լեզուներ:(BASIC ,FORTRAN,COBOL):Սրանք բնական լեզվին
բավականին մոտ լեզուներ էին և ավելի հասկանալի էին մարդու համար:
80-ականներին ստեղծվեցին ալգորիթմական լեզուներ, որոնք
թույլատրեցին անցում կատարել կառուցվածքային ծրագրավորման
(C++,PASCAL): 20-րդ դարի 90-ականներին ինտերնետի զարգացմանը զուգընթաց
ստեղծվեցին ծրագրավորման նոր լեզուներ, որոնք թույլատրում էին
ծրագրերին աշխատել տարբեր օպերացիոն համակարգերի վրա(JAVA):
Ուտիլիները նախատեսված են օժանդակ ծառայություներ ապահովելու
համար (արտաքին սարքերի նորմալ աշխատանքի ստուգում,
թեսթավորում): Ուտիլիտի վառ օրինակներ են մեզ քաջ հայտնի
Անտիվիրուսնիկը և TUNE UP ծրագիրը: Վերջինս սկանավորում է ամբողջ
համակարգչի ապարատային մասերը :
ՈՒտիլիտներից են ՝
1.Կատալոգային դիսպեչերները;
2.Տվյալների խտացված պահման համար նախատեսված
արխիվատորները;
3.Հաղորդակցման և տվյալների անվտանգության միջոցները :
ՈւՏԻԼԻՏՆԵՐ
ԴՐԱՅՎԵՐՆԵՐ
Դրայվերները ծրագրեր են, որոնք նախատեսված են արտաքին
սարքերի աշխատանքը ապահովելու համար և սովորաբար բեռնվում են
համակարգչի կամ տվյալ ծրագրի միացման ժամանակ:
MS-DOS ՕՊԵՐԱՑԻՈՆ
ՀԱՄԱԿԱՐԳԸ
ՆԱԽԱԲԱՆ
MS-DOS-Ի ՀՐԱՄԱՆՆԵՐԸ
ՎԵՐՋԱԲԱՆ
MS-DOS ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈւՐ
ԲՆՈւԹԱԳԻՐԸ
WINDOWS օպերացիոն համակարգի միջավայրում մտնելով START և տրված
RUN մասում մուտքագրելով CMD կարող եք մուտք գործել MS-DOS
օպերացիոն համակարգի աշխատանքային միջավայր կամ էլ մտնում ենք
Նշված գործողությունները կատարելուց հետո էկրանին հայտնվում է սև
պատուհան, որտեղ նշված է լինում DOS–ի ստանդարտ հուշումը ,որը ցույց է
տալիս ընթացիկ ակտիվ սկավառակը:
MS-DOS ՕՊԵՐԱՑԻՈՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՄԻՋԱՎԱՅՐ
DOS–Ի ՍՏԱՆԴԱՐՏ
ՀՈՒՇՈՒՄԸ
ՆԱԽԱԲԱՆ
MS-DOS-Ի ՀՐԱՄԱՆՆԵՐԸ
Հրամանային տողում հատուկ հրամանների միջոցով կարելի է կատարել
գործողություններ ֆայլերի ,թղթապանակների ,սկավառակների, արտաքին
սարքերի հետ : Հրամանները MS-DOS-ում ընդհանուր առմամբ կարելի է
բաժանել 5 խմբի ՝ (անհրաժեշտ է նշել, որ MS-DOS ՕՀ-Ի բոլոր հրամաններում
ոչինչ չնշելու դեպքում հասկացվում է ընթացիկ սկավառակը կամ
կատալոգը):
 ՖԱՅԼԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՄԱՆՆԵՐ
 ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՄԱՆՆԵՐ
 ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՄԱՆՆԵՐ
 ԸՆԴՀԱՆՈւՐ ՀՐԱՄԱՆՆԵՐ
 ԱՅԼ ՀՐԱՄԱՆՆԵՐ
ԸՆԴՀԱՆՈւՐ ՀՐԱՄԱՆՆԵՐ
Ընդհանուր հրամանները կարելի է իրագործել MS-DOS-Ի
աշխատանքային միջավայրում անկախ նրանից, թե որն է ընթացիկ
սկավառակը :Ընդհանուր հրամանների թվին են պատկանում ՝՝
1.TIME- սահմանում է համակարգչի ժամանակը
2.DATE –ինֆորմացիա է տալիս համակարգչի ամսաթվի մասին և թույլ
է տալիս այն ուղղել
3.CLS-մաքրում է էկրանը
4.VER-էկրանին է արտածում DOS-Ի տարբերակի համարը :
DOS-Ի ՏԱՐԲԵՐԱԿԻ
ՀԱՄԱՐԸ:
ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
ՀՐԱՄԱՆՆԵՐ
MS-DOS օպերացիոն համակարգի միջոցով կարելի է նաև որոշ
գործողություններ կատարել սկավառակների հետ օրինակ՝
1.DISKCOMP-համեմատում է սկավառակների պարունակությունը;
2.DISKCOPY-օգտագործվում է սկավառակների ֆիզիկական
պատճենահանման համար;
3.LABEL-փոխում, ջնջում կամ սկավառակին տալիս է
տրամաբանական անուն;
4.VOL-արտածում է նշված սկավառակի անունը
5.FORMAT-ֆորմատավորում է սկավառակը
6.CHKDSK-ստուգում է ֆայլերը,կատալոգները, ինֆորմացիա է տալիս
սկավառակի հիշողության և վիճակի մասին: Կարող է նաև ուղղումներ
կատարել սկավառակի վրա:
ՖԱՅԼԵՐԻ ՀԵՏ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ
ԿԱՏԱՐՈՂ ՀՐԱՄԱՆՆԵՐ
MS-DOS-ում կան հրամաններ ,որոնց միջոցով
փոփոխություններ են կատարվում ֆայլերի հետ: MS-DOS ՕՀ-ի
աշխատանքային միջավայրում որոշ հրամանների միջոցով
կարելի է՝
 EDIT ( COPY CON)- ստեղծել ֆայլ
 DEL ( ERASE ) – ջնջել ֆայլ
 COPY- պատճենել ֆայլ
 TYPE –տպել տրված ֆայլի պարունակությունը
 REN – անվանափոխել ֆայլը
 COMP – համեմատել ֆայլերը և այլն
ԿԱՏԱԼՈԳԵՐԻ ՀԵՏ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ
ԿԱՏԱՐՈՂ ՀՐԱՄԱՆՆԵՐ
MS-DOS-ում կան հրամաններ, որոնց միջոցով փոփոխություններ են
կատարվում կատալոգների հետ: MS-DOS ՕՀ-Ի աշխատանքային
միջավայրում որոշ հրամանների միջոցով կարելի է ՝
 MD –ստեղծել կատալոգ;
 RD -ջնջել կատալոգ;
 CD –փոխել կատալոգի ուղղությունը;
 DIR- տպել տրված կատալոգի պարունակությունը;
 TREE –արտածել տրված կատալոգի ծառը:
PROMPT ՀՐԱՄԱՆԸ
DOS-ի ստանդարտ հուշումը կարելի է փոխել PROMPT հրամանի
միջոցով :
PROMPT [տեքստ] [/n] [/e] [/g] [/q] [/t] [/d] [/h]
Տեքստ պարամետրը որոշում է DOS-ի հուշման նոր տողի տեսքը :Այն
կարող է պարունակել կամայական սիմվոլներ, բայց $ նշանը և նրան
հաջորդող մի նշանը մշակվում է հատուկ ձևով :$ հաջորդող
սիմվոլները ցույց են տալիս ՝
/n-ընթացիկ սկավառակը
/e-՛՛<՛՛-ի նշանը
/g- ՛՛>՛՛-ի նշանը
/q- ՛՛=՛՛-ի նշանը
/t- ընթացիկ ժամանակը
/d-ընթացիկ ամսաթիվը
/h-ջնջել նախորդ սիմվոլը
ՎԵՐՋԱԲԱՆ
Ներկայումս MS-DOS օպերացիոն համակարգը գրեթե դուրս է եկել
գործածությունից :Այն գործողությունները ,որոնք նախկինում
կատարվում էին DOS-ի միջոցով ֆայլերի ,կատալոգների և
սկավառակների հետ ներկայումս կատարվում են ուղղակի դրանց
վրա աջ քլիք անելով և բացված ցուցակից համապատասխան
հատկությունն ընտրելով: Բայց սա չի նշանակում, որ DOS-ը այլևս չի
օգտագործվում: Հիմա այն օգտագործվում է շատ ավելի լուրջ և
նույնիսկ ոչ օրինական բաներ անելու համար:MS-DOS օպերացիոն
համակարգի միջոցով նույնիսկ կարելի է ոչ օրինական կերպով
ակտիվացնել WINDOWS 8-ը:
ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՊՐՈՅԵԿՏԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
ՆԿԱՐԱԳԻՐԸ
*
*ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՊԱՏՈւՀԱՆ ՏՐՎԱԾ
ՍԽԵՄԱՅՈՎ ՕԲՅԵԿՏԻ ՇԱՐԺՄԱՄԲ
back
*ԳԱՂՏՆԱԳԻՐ ՍՏՈւԳԵԼՈւ ԾՐԱԳԻՐ
Գաղտնագիրը կամ
ծածկագիրը սխալ գրելու
դեպքում հայտնվում է այս
պատուհանը:
*
*ՄԻԱՉԱՓ ԶԱՆԳՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ
ԽՆԴԻՐ
* ՄԻԱՉԱՓ ԶԱՆԳՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ԽՆԴՐԻ
ԲԼՈԿ-ՍԽԵՄԱՆ
ՍԿԻԶԲ
n
i=1;n
X(i)
K=0
i=1;n
S=0
J=1;(i-1)
S=s+x(j)
1
K=k+1
Y(k)=s
1
Y(k)
ԱՎԱՐՏ
*ՄԻԱՉԱՓ ԶԱՆԳՎԱԾԻ
ԵՐԿՐՈՐԴ ԽՆԴԻՐ
* ՄԻԱՉԱՓ ԶԱՆԳՎԱԾԻ ԵՐՐՈՐԴ
ԽՆԴԻՐ
*ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ՊԱՏՈւՀԱՆ
Մաս 1 Մաս 2
Մաս 3
*ՄԻԱՉԱՓ ԶԱՆԳՎԱԾԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ
ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
*
Այս խաղը պարունակում է 15 հարց, որոնցից յուրաքանչյուրին պատասխանելու
համար տրված է 4 տարբերակ: Պետք է մկնիկով կտացնել ճիշտ տարբերակի վրա: Դուք
ունեք ցանկացած պահին հարցից հրաժարվելու և ձեր վաստակած գումարը վերցնելու
համար: Կա նաև 2 անձեռնամխելի գումար: Չկան օգնության հնարավորություններ:

More Related Content

What's hot

Dasi plan gayane kostandyan fantan_2016
Dasi plan gayane kostandyan fantan_2016Dasi plan gayane kostandyan fantan_2016
Dasi plan gayane kostandyan fantan_2016Gayane Kostandyan
 
Algoritmner
AlgoritmnerAlgoritmner
AlgoritmnerArmine
 
համացանցի հնարավորությունները
համացանցի հնարավորություններըհամացանցի հնարավորությունները
համացանցի հնարավորություններըSona8
 
Ապահով համացանց - Ծնողական Ժողով - Safe.am - School 154 - Parental Meeting
Ապահով համացանց - Ծնողական Ժողով - Safe.am - School 154 - Parental MeetingԱպահով համացանց - Ծնողական Ժողով - Safe.am - School 154 - Parental Meeting
Ապահով համացանց - Ծնողական Ժողով - Safe.am - School 154 - Parental MeetingSafer Internet Armenia
 
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանեԵրևանի N198 ավագ դպրոց
 
մտավոր խնդիրներ ունեցող սովորողների ներառումը
մտավոր խնդիրներ ունեցող սովորողների ներառումըմտավոր խնդիրներ ունեցող սովորողների ներառումը
մտավոր խնդիրներ ունեցող սովորողների ներառումըanohanyan
 
Textayin xmbagrich
Textayin xmbagrichTextayin xmbagrich
Textayin xmbagrichArmine
 
Ապահով Համացանց, բաց դաս
Ապահով Համացանց, բաց դասԱպահով Համացանց, բաց դաս
Ապահով Համացանց, բաց դասSafer Internet Armenia
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայրArthur Mkrtchyan
 
հայոց այբուբենի գաղտնիքները
հայոց  այբուբենի գաղտնիքներըհայոց  այբուբենի գաղտնիքները
հայոց այբուբենի գաղտնիքներըAnahit Harutyunyan
 
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրաԿյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրաNina Kirakosyan
 
նպատակի ընտրությունը դասը պլանավորելիս
նպատակի ընտրությունը դասը պլանավորելիսնպատակի ընտրությունը դասը պլանավորելիս
նպատակի ընտրությունը դասը պլանավորելիսԵրևանի N198 ավագ դպրոց
 
առողջ սնունդ
առողջ սնունդառողջ սնունդ
առողջ սնունդ67gayane
 
Հայաստան
Հայաստան Հայաստան
Հայաստան LusiAnn1
 
Հայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, ԳետերՀայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, ԳետերGevSon
 
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն67gayane
 
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
ծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկանծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկան
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկանԵրևանի N198 ավագ դպրոց
 

What's hot (20)

Dasi plan gayane kostandyan fantan_2016
Dasi plan gayane kostandyan fantan_2016Dasi plan gayane kostandyan fantan_2016
Dasi plan gayane kostandyan fantan_2016
 
Algoritmner
AlgoritmnerAlgoritmner
Algoritmner
 
համացանցի հնարավորությունները
համացանցի հնարավորություններըհամացանցի հնարավորությունները
համացանցի հնարավորությունները
 
Ապահով համացանց - Ծնողական Ժողով - Safe.am - School 154 - Parental Meeting
Ապահով համացանց - Ծնողական Ժողով - Safe.am - School 154 - Parental MeetingԱպահով համացանց - Ծնողական Ժողով - Safe.am - School 154 - Parental Meeting
Ապահով համացանց - Ծնողական Ժողով - Safe.am - School 154 - Parental Meeting
 
Դասի պլան
Դասի պլանԴասի պլան
Դասի պլան
 
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
78 դպրոցի ուսուցչուհի` ալեքսանյան գայանե
 
Ֆոտոսինթեզ
ՖոտոսինթեզՖոտոսինթեզ
Ֆոտոսինթեզ
 
մտավոր խնդիրներ ունեցող սովորողների ներառումը
մտավոր խնդիրներ ունեցող սովորողների ներառումըմտավոր խնդիրներ ունեցող սովորողների ներառումը
մտավոր խնդիրներ ունեցող սովորողների ներառումը
 
Textayin xmbagrich
Textayin xmbagrichTextayin xmbagrich
Textayin xmbagrich
 
Ապահով Համացանց, բաց դաս
Ապահով Համացանց, բաց դասԱպահով Համացանց, բաց դաս
Ապահով Համացանց, բաց դաս
 
շրջակա միջավայր
շրջակա միջավայրշրջակա միջավայր
շրջակա միջավայր
 
հայոց այբուբենի գաղտնիքները
հայոց  այբուբենի գաղտնիքներըհայոց  այբուբենի գաղտնիքները
հայոց այբուբենի գաղտնիքները
 
Բանավեճ
ԲանավեճԲանավեճ
Բանավեճ
 
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրաԿյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
Կյանքի ծագումը և զարգացումը Երկրի վրա
 
նպատակի ընտրությունը դասը պլանավորելիս
նպատակի ընտրությունը դասը պլանավորելիսնպատակի ընտրությունը դասը պլանավորելիս
նպատակի ընտրությունը դասը պլանավորելիս
 
առողջ սնունդ
առողջ սնունդառողջ սնունդ
առողջ սնունդ
 
Հայաստան
Հայաստան Հայաստան
Հայաստան
 
Հայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, ԳետերՀայկական Լեռնաշխարհ, Գետեր
Հայկական Լեռնաշխարհ, Գետեր
 
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանությունշրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
շրջակա միջավայրի աղտոտում և պահպանություն
 
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
ծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկանծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկան
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
 

էհմ

  • 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԼՍԱՐԱՆ Ֆակուլտետ՝ Քոմփյութերային Համակարգեր և Ինֆորմատիկա Մասնագիտություն՝ Հաշվողական Տեխնիկա և Ավտոմատացված Համակարգերի Ծրագրային Ապահովում Պրակտիկայի Հաշվետվություն՝ Ալգորիթմական Լեզուներ և Օպերացիոն Համակարգեր Առարկաներից Դասախոս՝ Տ.Գրիգորյան , Լ.Ավետիսյան Ուսանող՝ Հ. Հովակիմյան Խումբ՝ Ք - 14-3 Երևան 2013թ.
  • 3.  ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ և ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈւԼԵՐԸ  ԷՀՄ-ՆԵՐԻ ԿԱՌՈւՑՎԱԾՔԸ  ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈւՄ  MS-DOS ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ
  • 4. ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈւԼԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ ԷՀՄ-ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈւԼԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈւՄԸ ՎԵՐՋԱԲԱՆ
  • 5. ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 19-րդ դարում գիտությունների զարգացումը բերել էր հսկայական ինֆորմացիայի կուտակման, և մարդն ի զորու չէր հիշել ու պահպանել այդ ինֆորմացիան : Դեռ 1642թ. դարում բարդ հաշվարկների կատարման նպատակով Բլեզ Պասկալը ստեղծեց առաջին մեխանիկական հաշվիչը: 19-րդ դարում Չ. Բեբիջը փորձեր ձեռանարկեց քոմփյութեր ստեղծելու ուղղությամբ: Նա առաջինը ենթադրեց , որ քոմփյութերը պետք է ունենա հիշողություն և հաշվարկները պետք է կատարվեն հատուկ ծրագրերի օգնությամբ: Նա առաջարկեց խնդիրների լուծման ավտոմատացում: Սակայն նրա նախագծի մտահաղացումները շատ էին առաջ անցել ժամանակակից տեխնիկայի մակարդակից ուստի դրանք հնարավոր դարձավ իրագործել միայն մոտ 100 տարի անց (երկրորդ աշխարհամարտից հետո): Անհրաժեշտ է նշել ,որ չնայած նրան, որ այս մեքենաների ստեղծման դժվարությանը նրանց զարգացումը շատ արագ ընթացավ: Դրան թերևս նպաստեց 20-րդ դարում ԽՍՀՄ-ի և Եվրոպայի, Ամերիկայի միջև ծագած սառը պատերազմը: Այս երկրները հասկանում էին, որ ապագան համակարգիչներինն է և նրանցից յուրաքանչյուրը ցանկանում էր առաջ անցնել ԷՀՄ-ների ստեղծման ոլորտում ոլորտում: ADDITIONAL INFORMATION
  • 6. ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ Առաջին Անհատական համակարգիչները թվագրվում են 1981-ից, երբ արտադրվեց IBM ֆիրմայի առաջին միկրոհամակարգիչը` IBM PC: Մինչ այդ կային ու արտադրվում էին միկրոհամակարգիչներ, սակայն IBM9-ը բացարձակ նորույթ էր: Այն ազդարարեց տեխնիկական հեղաշրջման մի նոր շրջան ու ամբողջովին փոփոխեց ինֆորմացիոն տեխնոլոգիաները: IBM ֆիրմայի առաջին IBM PC համակարգչում օգտագործված էր INTEL 8088 պրոցեսորը: 1982թ.-ին այդ համակարգիչը համալրվեց կոշտ սկավառակով ու նոր արտադրատեսակը կոչվեց PC XT: Համակարգչի հետագա զարգացումն ու ստեղծումը պայմանավորված էր INTEL պրոցեսորների թողարկումներով:
  • 7. INTEL ՊՐՈՑԵՍՈՐՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ 1984թ, համակարգիչ PC AT, Intel 80286 պրոցեսոր 1987թ, համակարգիչ PC 386, Intel 80386 պրոցեսոր 1989թ, համակարգիչ PC 486, Intel 80486 պրոցեսոր 1994թ, համակարգիչ Pentium, Intel Pentium պրոցեսոր 1996թ, համակարգիչ Pentium Pro, Intel Pentium Pro պրոցեսոր 1997թ, համակարգիչ Pentium 2, Intel Pentium 2 պրոցեսոր 1999թ, համակարգիչ Pentium 3, Intel Pentium 3 պրոցեսոր 2000թ, համակարգիչ Pentium 4, Intel Pentium 4 պրոցեսոր
  • 8. ԲԼԵԶ ՊԱՍԿԱԼ Ֆրանսիացի մաթեմատիկոս Բլեզ Պասկալի (Հունիսի 19,1623 - Օգոստոսի 19, 1662) գիտական ձեռքեբերումների պատվին իր անունով են կոչվել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, ծրագրավորման լեզու, Պասկալի օրենքը և Պասկալի եռանկյունը։Պասկալի ամենախոշոր ներդրումը մաթեմատիկայում հավանականության տեսության զարգացումն է։
  • 9. ՉԱՐԼԶ ԲԵԲԻՋ Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, գյուտարար Չարլզ Բեբիջը 1828-1839թթ. եղել է Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր: Հենց այդ տարիներին էլ(1834) նա մշակել է մաթեմատիկական հաշվողական մեքենայի կառուցման սկզբունքը ,որը սակայն իրագործվել է միայն 20-րդ դարում:
  • 11. ԱՌԱՋԻՆ ՍԵՐՆԴԻ ԷՀՄ-ՆԵՐ Առաջին սերնդի ԷՀՄ-ները կառուցվել են 1945թ. Պենսիլվանիայի համալսարանում (հեղինակներ ՝Ջ. Մալուչի, Ջ. Էկկերտ) Էլեկտրոնային լամպերի հիման վրա և կոչվել են ENIAC (լամպային): Ունեցել են շատ մեծ չափսեր , փոքր արագագործություն, ցածր հուսալիություն: Նրանց աշխատանքի համար պահանջվել է 10000-20000 էլեկտրոնային լամպ , էլեկտրոէներգիայի մեծ ծախս և մեծ սպասարկող անձնակազմ:Առաջին սերնդի Էհմ-ները Հայաստանում և ԽՍՀՄ-ում արտադրվել են 1945-1960թթ.:Հայաստանում արտադրվել է «Հրազդան » Էհմ-ն:
  • 12. ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԷՀՄ-ՆԵՐ Առաջին տռանզիստորի ստեղծումից հետո, մարդիկ որոշեցին օգտագործել դրանք ԷՀՄ-ների մեջ էլեկտրոնային լամպերի փոխարեն, քանի որ տռանզիստորները լամպերից ավելի քիչ տեղ էին զբաղեցնում և շատ ավելի հուսալի էին: Այսպիսով, երկրորդ սերնդի ԷՀՄ-ները կառուցվեցին դիոդ-տռանզիստորային էլեմենտների հիման վրա:Երկրորդ սերնդի Էհմ-ները Հայաստանում և ԽՍՀՄ-ում արտադրվել են 1960-1970թթ.: Հայատանում արտադրվել է «Նաիրի » Էհմ-ն:
  • 13. ԵՐՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԷՀՄ-ՆԵՐ Երրորդ սերնդի ԷՀՄ-ները ստեղծվել են միկրոսխեմաների հիման վրա::Երրորդ սերնդի Էհմ-ները Հայաստանում և ԽՍՀՄ-ում արտադրվել են 1985-1987թթ.:Հայատանում արտադրվել է «Սևան» Էհմ-ն:
  • 14. ՉՈՐՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԷՀՄ-ՆԵՐ Չորրորդ սերնդի Էհմ-ները ստեղծվեցին միկրոպրոցեսորների հիման վրա: Նրանց հիմնական առանձնահատկություններն էին փոքր չափսերն ու ցածր գինը: Էլեմենտային բազայի այսպիսի փոփոխության հետևանքով բարելավվեցին ցուցանիշները, ընդլայնվեցին Էհմ-ների հնարավորությունները , ինչպես նաև միկրոպրոցեսորների կիրառումը հիմք դարձավ անհատական համակարգիչների ստեղծման համար:
  • 15. ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԼՈՒՄԱՆ ԷՀՄ- ՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ Մեծ է հայ գիտնականների լուման ԷՀՄ-ների ստեղծման գործում . ամբողջ աշխարհում արված մոտ 18հազար գյուտից 750-ի հեղինակները հայեր են: Ֆերիտային հիշող սարքի կոնստրուկցիան ստեղծել և կատարելագոծել է Ու. Պապյանը (ԱՄՆ): Նրա և Ջ. Ֆորեստորի նախագծած «Մրրիկ» ԷՀՄ- ում տեղադրած հիշող սարքը խոշոր գյուտ էր ԷՀՄ-ների զարգացման ասպարեզում: 1955թ ինժեներ Հ. Հակոբյանը ստեղծեց կամավոր ընտրությամբ աշխատող ՀՍ , որի կիրառումը հանգեցրեց հանրահայտ «ԻԲՄ-305» մակնիշի ԷՀՄ-ների ի հայտ գալուն: 1956թ.-ին Հ. Քյուրքչյանը այլ մասնագետների հետ ստեղծեց «ՍԵՅՋ» առաջին բազմամեքենա համակարգը: Նույն տարում Ջ. Սաֆարյանը իր աշխատակիցների հետ կառուցեց առաջին աերոտիեզերանական փոքրածավալ ԷՀՄ-ն՝ «Մարիներ-4» տիեզերանավի համար:
  • 16. ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ Համակարգիչները կախված արագագործությունից ու լուծվող խնդիրներից, բաժանվում են բարձր ու միջին արտադրողականության` Mainframe համակարգիչների և Գեր- ու Միկրո համակարգիչների: Վերջիններս կոչվում են նաև անհատական համակարգիչներ: Գեր համակարգիչները շատ չեն. Դրանք հիմնականում օգտագործվում են ծավալուն ու բարդ հաշվարկների համար: Mainframe համակարգիչները համընդհանուր օգտագործման, զանազան հաշվարկների, համակարգչային ցանցերի կազմակերպման ու կառավարման համար են: Անհատական համակարգիչներից շատերը միացված են ցանցերին և կարող են օգտագործել այլ համակարգիչների, այդ թվում և Mainframe ու գերհամակարգիչների ներուժը:
  • 17. ՎԵՐՋԱԲԱՆ Համակարգիչների զարգացումը տևեց մինչև 2001թ.: Դրա վառ ջատագովներն էին Բիլ Գեյթսը (MICROSOFT կազմակերպության հիմնադիրը), Ստիվ Ջոբսը, Ստիվ Վոզնյակը (APPLE կազմակերպության հիմնադիրները) և այլոք: Այսինքն շուրջ 11 տարի համակարգիչները զարգացում չեն ապրել: Ներկայիս համակարգիչները կատարում են ընդամենը 3 գործողություն՝ գումարում, շեղում և ժխտում: Չնայած նրան, որ համակարգիչների ապարատային մասերը պարբերաբար նորացվում են մարդիկ չեն կարողանում լուրջ փոփոխություններ կատարել պրոցեսորների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
  • 18. ԷՀՄ-ՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Բոլոր ԷՀՄ-ներն անկախ նրանից թե երբ են ստեղծվել կազմված են հետևյալ հիմնական մասերից՝ 1. Համակարգային բլոկ 2.Մուտքի և ելքի սարքեր
  • 19. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ ՍԱՌԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՄԱՅՐ ՊԼԱՏԱ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՈՐ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԿՐԻՉ ԿՈՇՏ ՍԿԱՎԱՌԱԿ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՊՈՐՏԵՐ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
  • 20. ՄԱՅՐ ՊԼԱՏԱ Մայր պլատան սխեմա է, որին միանում են բոլոր(և ներքին ևարտաքին) սարքերը: Որոշ սարքեր մայր պլատային են միանում անմիջականորեն (պրոցեսոր) ,որոշները ՝ոչ: Ահա մայր պլատային միացված սարքերի ընդհանուր սխեման
  • 21. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՈՐ Կենտրոնական պրոցեսորը ղեկավարում է համակարգչում ընթացող բոլոր գործողությունները: Բաղկացուցիչ մասերն են ՝ 1. ԹՏՍ(Թվաբանական Տրամաբանական Սարք ) 2. Ղեկավարող սարք 3. Տվյալների և հասցեների պահպանման ռեգիստորներ Պրոցեսորների հիմնական պարամետրը տակտային հաճախականությունն է, որը բնորոշում է գործողությունների կատարման արագությունը: Ժամանակակից պրոցեսորների տակտային հաճախականությունը հասնում է 550 MHz-ի (միլիոն հերցի): ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՈՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
  • 22. ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ Այստեղ ինֆորմացիան կուտակվում է քոմփյութերի պատրաստման ժամանակ և այլևս փոփոխության չի ենթարկվում: Այստեղ են գտնվում համակարգիչը աշխատանքային վիճակի բերելու համար նախատեսված ծրագրերը (BIOS) ինչպես նաև որոշակի ստեղներին համապատասխանող կոդեր:Համակարգիչն անջատելուց հետո այստեղի ինֆորմացիան չի ջնջվում: ՕՊԵՐԱՏԻՎ ՀԻՇՈՂՈւԹՅՈւՆ Օպերատիվ (ժամանակավոր ,արագագործ) հիշողության մեջ է պահվում համակարգչի կողմից տվյալ պահին մշակվող ինֆորմացիան: Համակարգիչն անջատելուց հետո այստեղի ինֆորմացիան ջնջվում է : Համակարգչի միացման ժամանակ օպերատիվ հիշողության մեջ է բեռնվում օպերացիոն համակարգի կանչի ծրագիրը:
  • 23. BIOS BIOS-ը փոքրածավալ ծրագրերի հավաքածու է , որն իրականացնում է հաշվիչ մեքենայի մուտքի և ելքի ամենատարրական գործողություններ: BIOS-ի նպատակն է համակարգչի միացման ժամանակ օպերատիվ հիշողության մեջ բեռնել օհ-ի կանչի ծրագիրը, ստուգել արտաքին և ներքին սարքերի նորմալ աշխատանքը, բեռնել դրանց աշխատանքի համար անհրաժեշտ մինիմալ դրայվերներ :
  • 24. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՇՏ ՍԿԱՎԱՌԱԿ Հիշողության կոշտ սկավառակում (վինչեստր) է պահվում օգտագործողին անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Ինչպես նշեցինք օպերատիվ հիշողությունը նույնպես նախատեսված է ընթացիկ տվյալների պահպանման համար , բայց հիշողության կոշտ սկավառակը և օպերատիվ հիշողությունը տարբերվում են իրարից՝ 1.Օպերատիվ հիշողությունը ավելի արագ է քան վինչեստերը; 2.Օպերատիվ հիշողության մեջ պահվում են տրված օբյեկտի հետ կատարված բոլոր գործողությունների մասին տվյալները ,իսկ վինչեստերում միայն վերջնական արդյունքները:
  • 25. ՍԱՌԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ Համակարգչի սառեցման համակագերն ունեն օդափոխիչի տեսք:Դրանք նախատեսված են համակարգչի աշխատանքի ընթացքում կուտակված ջերմությունը դուրս բերելու համար:Համակարգային բլոկում կարող են լինել 2-ից ավելի օդափոխիչներ կախված համակարգչի հզորությունից,որոնցից մեկն անպայման դրված է լինում պրոցեսորի վրա: ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ Հոսանքի աղբյուրը ցանցից եկող լարման իջեցման շնորհիվ մեծացնում է հոսանքի ուժը :
  • 26. ՊՈՐՏԵՐ 1.VGA – նախատեսված է մոնիտորի միացման համար Բոլոր արտաքին սարքերը մայր պլատային են միանում պորտերի միջոցով:Պորտերի համար նախատեսված պորտերը հիմնականում գտնվում համակարգային բլոկի հետևի մասին: 2.PS/2 – նախատեսված է մկնիկի և ստեղնաշարի միացման համար 3. LPT-նախատեսված է պրինտերի միացման համար 4.GAME- խաղային սարքերի միացման համար 5.USB- ֆլեշկաների և այլ սարքերի միացման համար 6.IEEE- մեծ ծավալով վիդեոտվյալներ փոխանցող սարքերի համար 7.BLUETOOTH –միկրոալիքային ,արագագործ անթել կապի պորտ Է (10մ) 8.IRDA-ինֆրակարմիր միացման պորտ է ,նախատեսված անթել կապի համար(1մ) Ներկայումս գիտությունը գնում է նրան ,որ բոլոր արտաքին սարքերը միացվեն USB պորտի միջոցով:
  • 28. ՍՏԵՂՆԱՇԱՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂՆԱՇԱՐԸ ԿՈՉՎՈւՄ Է ՀԵՆՑ ԱՅՆ ԱՆՈւՆՈՎ, ՈՐՈՎ ՍԿՍՎՈւՄ Է ԴՐԱ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾԸ: Առաջին ստեղնաշարը ստեղծվել է 1864թ. : Անգլերենում դրա իրական անունը ‘Qwerty է , քանի որ հենց այդ տառերով է սկսվում ստեղնաշարի առաջին հատվածը: 1872թ. Քրիստոֆեր Լաթամ Շոլսը հայտնագործեց առաջին գրամեքենան: Այդ գրամեքենայի ստեղնաշարի վրա տառերը դասավորված էին այբբենական կարգով:Բայց այս դասավորությունը մեծ խնդիր էր առաջացնում արագ մուտքագրելիս:Շոլսը ուղղեց դա և հորինեց ՛Qwerty՛ դասավորությունը: ՛Qwerty՛ դասավորությունը ստեղծվեց մուտքագրելու արագությունը որոշակի սահմանների մեջ դնելու նպատակով ,որ տառերն իրար չխառնվեն:
  • 29. ՍՏԵՂՆԱՇԱՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Ստեղնաշարը ինֆորմացիա մուտքագրելու համար նախատեսված սարք է: Այն ունի 103 ստեղն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կոդը , որի միջոցով էլ տարբերվում է համակարգչի կողմից: 1.Այբբենաթվային ստեղներ; 2.Հատուկ ստեղներ( Control, SHIFT, SPACEBAR, ALT, CAPS LOCK և TAB ); 3.Կետադրության ստեղներ; 4.Հրամանների ստեղներ(INSERT , DELETE DEL և BACKSPACE); 5.ENTER ստեղնը ; 6.Նավարկման ստեղները(HOME, END, PAGE UP և PAGE DOWN); 7.Գործառույթի ստեղներ(F1–ից F12 ստեղները ) ; 8.Թվային ստեղնախումբ( 0–9–ը թվերով նշված ստեղները, տասնորդական կետը, հատուկ գրանշանները և նավարկման նշանները ) ; 9.Windows ստեղնը:
  • 30. ՄԿՆԻԿ Մկնիկը մուտքի սարք է, որը ստեղծվել է համակարգչով աշխատանքը հեշտացնելու համար: Նրա կատարած ֆունկցիաները մի ժամանակ կատարվում էին ստեղնաշարի միջոցով:Ժամանակակից մկնիկն ունենում է երկու և ավել սեղմակ: Երեք սեղմակով մկնիկով աշխատելիս ավելի հաճախ օգտագործվում է ձախ սեղմակը, իսկ աջը հիմնականում բացում է ընտրված օբյեկտի հետ թույլատրված գործողություններ կատարելու ցանկը: Կենտրոնի սեղմակը (գլիկը) հիմնականում օգտագործվում է էջերը թերթելու ընթացքում: ՄԿՆԻԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
  • 31. ՄԿՆԻԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՄԿՆԻԿՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՝ 1.ԼԱԶԵՐԱՅԻՆ 2.ՕՊՏԻԿԱԿԱՆ 3.ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ 4.ԹՐԵՔԲՈԼ
  • 32. ՄՈՆԻՏՈՐ Մոնիտորը ելքային ինֆորմացիայի արտածման սարք Է,որը նախատեսված է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիան էկրանին արտածելու համար: Մոնիտորները չափվում են իրենց անկյունագծով, որոնք լինում են 14,15,17,... դյումանոց(1 դյում = 25.4 մմ):Մոնիտորի կարևոր բնութագրիչը հանդիսանում է կադրի անցման հաճախականությունը(որակով մոնիտորների մոտ 80 հց): Մոնիտորի որակական կարևորագույն պարամետր է հանդիսանում փիքսելների առավելագույն քանակը, որքան շատ են այդ կետերի քանակները, այնքան հստակ է պատկերը: Մոնիտորն աշխատում է հատուկ ապարատային սարքի` տեսաադապտերի ղեկավարությամբ, որը թույլ է տալիս աշխատել 2 ռեժիմներում` տեքստային և գրաֆիկական: ՄՈՆԻՏՈՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
  • 33. ՄՈՆԻՏՈՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՄՈՆԻՏՈՐՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ՝ 1.ԷԼԵԿՏՐՈՆԱՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ(CRT) 3.ՊԼԱԶՄԱՅԻՆ 2.ՀԵՂՈՒԿ-ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ(LCD)
  • 34. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈւՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԸ Համակարգչի նորմալ աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է տեխնիկական և ծրագրային ապահովում: ԾՐԱԳՐԵՐԻ ԱՅՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ ,ՈՐՆ ՈւՂՂՎԱԾ Է ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈւԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՈՉՎՈւՄ Է ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈւՄ:
  • 35. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԸ Ծրագրային ապահովումը պայմանականորեն կարելի է բաժանել 3 մասի ՝ 1. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ 2. ԿԻՐԱՌԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ 3. ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
  • 36. ԿԻՐԱՌԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ Կիրառական ծրագրերը այն ծրագրերն են ,որոնք նախատեսված են օգտագործողի կողմից առաջարկված կոնկրետ գործողություններ կատարելու համար: Դրանք կարող են հանդես գալ մի քանի այլ ծրագրերի հետ միասին մեկ փաթեթի մեջ (MICROSOFT OFFICE փաթեթի մեջ են ներկայացված WORD , EXCEL, POWER POINT ծրագրերը),կամ էլ լրիվ առանձին: Դրանցին են WORD-ը ,EXCEL-ը,PAINT-ը, PHOTOSHOP-ը և այլն:
  • 37. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ Համակարգային ծրագրերը նախատեսված են ընդհանուր օգտագործման համար :Դրանք կատարում են օժանդակ ֆունկցիաներ(հետևում են համակարգչին միացված արտաքին սարքերի աշխատանքին, տրամադրում են տեղեկատվություն համակարգչի վերաբերյալ և այլն): Համակարգային ծրագրերի մեծ մասը ընդգրկված է ՕՀ-Ի մեջ , իսկ մյուս մասը կամ այլ բեռնավորման համակարգերի մեջ կամ էլ տեղադրվում են առանձին որպես օժանդակ ծրագրեր : ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
  • 38. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ Համակարգային ծրագրերի թվին են պատկանում ՝ ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ  ԴՐԱՅՎԵՐՆԵՐ  ՈՒՏԻԼԻՏՆԵՐ
  • 39. ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ Օպերացիոն համակարգը համակարգային ծրագիր է ,որը նախատեսված է ծրագրերի աշխատանքը կազմակերպելու և ղեկավարելու համար : 1. ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 2. ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ 3. ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԵՌՆԱՎՈՐՈՒՄԸ ADDITIONAL INFORMATION
  • 40. ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈւՆԸ Վաղ շրջանի համակարգիչները ձևավորված էին կատարելու մի քանի առանձին գործողություններ, ինչպես հաշվիչը։ Օպերացիոն համակարգերի որոշ բնորոշ գծեր զարգացվել են 1950-ականներին, ինչպես օրինակ մոնիտորային ծրագրերը, որոնք կարող էին ինքնաբերաբար հաջորդականությամբ աշխատացնել մի քանի կիրառական ծրագրեր՝ բարձրացնելով գործողության արագությունը։ Սարքավորման այնպիսի առանձնահատկություններ էին ավելացվում, որ հնարավոր էին դարձնում ընդհատումները և զուգահեռ գործողությունները։ Երբ Apple Inc., Atari,IBM և Amiga կազմակերպությունների անհատական համակարգիչները հայտնի դարձան 1980-ականներին, վաճառողները ավելացրեցին օպերացիոն համակարգի այնպիսի առանձնահատկություններ, որոնք նախապես օգտագործվել էին գերարագ համակարգիչների և մինի համակարգիչների վրա։ Հետագայում, շատ առանձնահատկություններ զարգացվեցին, ինչպես օրինակ գրաֆիկական յուզերների ծրագրերի համակարգը՝ անհատական համակարգչային օպերացիոն համակարգերի համար։
  • 42. ԼԻՆՈՒՔՍ ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ Linux կամ GNU/Linux անվանում են ցակնացած UNIX-անման համակարգչային օպերացիոն համակարգ, որը օգտագործում է Linux միջուկ (անգլ. kernel): 1991թ-ին ֆին ուսանող՝ Լինուս Տոռվալդսին շատ հետաքրքրեց ստեղծել Յունիքս- անման ՕՀ-ին համապատասխան ՕՀ իր համակարգչի համար, որը իրենից ներկայացնում էր Intel 80386: Որպես հիմք նա ընդունեց MINIX ՕՀ- ը, որը Յունիքսին համապատասխան էր: Նոր ստեղծված ՕՀ-ի միջուկը Լինուսը անվանեց freax, որը այնուհետև վերանվանվեց Linux (Լինուքս)՝ FTP սպասարկիչի ստեղծողի կողմից։ 1994թ-ին թողարկվեց Լինուքս միջուկի 1.0 տարբերակը։ Այս պահին Լինուքս միջուկի վրա աշխատում է ծրագրավորողների մի մեծ խմբակցություն , իսկ Լինուս Տոռվալդսը արդեն չի հանդիսանում հիմնական ծրագրավորողը, այլ հետևում է միջուկի կոդի որակին և տալիս իր հավանությունը կատարված գործին:Linux-ը ազատ ծրագրային
  • 43. MACOS ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ MacOS(Macintosh Operating System) –ը օպերացիոն համակարգ է ստեղծված Apple ընկերության կողմից: Այն առաջին անգամ ներկայացրել են 1984թ. -ին Macintosh 128K –ի հետ Apple ընկերության հիմնադիրներ Սթիվ Ջոբսն ու Սթիվ Վոզնյակը (MacOs 1):2000թ. –ի մարտի 24-ին Apple ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը ներկայացրեց MacOS x 10.0(Leopard) վերսիան: MacOSX- ում գործում է հիշողության պաշտպանություն, որը թույլ է տալիս գործի դնել մի քանի պրոցեսներ, որոնք չեն կարող ընդհատվել կամ մեկը մյուսին վնասել:
  • 44. UNIX ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ Յունիքս օպերացիոն համակարգը ստեղծվել է 1960-ական թվականներին Bell Labs-ի աշխատակիցների կողմից: 1969թ. Կեն Թոմպսոնը գրեց Յունիքս ՕՀ-ի առաջին տարբերակը, որը Բրայան Կերնիգանը անվանեց UNICS (UNIplexed Information and Computing System), ավելի ուշ այն կրճատվեց և դարձավ UNIX: Յունիքսի առաջին տարբերակը գրվել է Ասեմբլեր ծրագրավորման լեզվով: 1969թ-ին Կեն Թոմպսոնը, Դենիս Ռիտչիի օգնությամբ ստեղծեց B ծրագրավորման լեզուն: 1972թ-ին դուրս է գալիս Յունիքս ՕՀ-ի երկրորդ տարբերակը, որը ամբողջովին գրավված է լինում B ծրագրավորման լեզվով: 1969-1973 թթ. B լեզվի հիման վրա ստեղծվեց նոր լեզու, որը ստացավ C անվանումը:1973թ-ին դուրս է գալիս Յունիս ՕՀ-ի երրորդ տարբերակը, որում տեղ է գտնում C լեզվի կոմպիլիատորը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 15-ին չորրորդ տարբերակը, որի միջուկը (kernel) ամբողջովին գրված է լինում C լեզվով:
  • 45. WINDOWSՏարիներով քոմփյութերը ասոցացվում էր գրող մեքենայի հետ որը տառերը ստեղնաշարից տեղափոխում էր էկրանին: Բայց դա այդպես չէր: Ժամանակով ստուգված համակարգը աշխատում էր առանց խոտանների: Բայց դա չէր խանգարում Windows-ի վրա աշխատողներին որպեսզի նրանք մտածեին ավելի կատարելագործել այն: Windows-ի ուսումնասիրման և կատարելագործման վրա շատ ժամանակ էր հատկացվում:Windows-ը հրաժարվեց գրող մեքենայի <<Մենաշնորից>> և ամբողջովին փոխեց քոմփյութերի էկրանը: Windows-ը բառերը փոխեց նկարներով: Այդ ժամանակ արդեն ծրագրավորողներն ասում էին, որ Windows-ը այնքան հզոր ու ընդլայնված է, որ իրավունք ունի համարվել օպերացիոն համակարգ:Դա նշանակում է, որ Windows-ը ինքնուրույն է ղեկավարում քոմփյութերը:Windows-ը հսկում է քոմփյութերի բոլոր մասերն ու նրանց գործողությունները: Մենք միացնում և անջատում Windows-ը և նրա տարբեր ծրագրեր: Այդ ծրագրերից յուրաքանչյուրն էկրանի վրա բացում է սեփական պատուհան(Window): Իսկ Windows- ը հետևում է ,որ դրանցից և ոչ ոք չվնասվի: : Մենք կարող ենք էկրանին բացել միանգամից մի քանի պատուհաններ: Windows (պատուհաններ) իր անունը ստացել է ի շնորհիվ էկրանի սրամիտ բաժանման:
  • 46. ՕՀ-ՆԵՐԻ ԴԱՍԿԱՐԳՈՒՄԸ ՕՀ-երը ըստ միաժամանակ օգտագործվող խնդիրների քանակի բաժանվում են 2 դասի՝ 1.ՄԻԱԽՆԴԻՐ Միախնդիր են կոչվում այն ՕՀ-երը, որոնք կատարում են 1 տիպի գործողություններ:Դրանցից է MS-DOS ՕՀ-ն: 2.ԲԱԶՄԱԽՆԴԻՐ Բազմախնդիր են կոչվում այն ՕՀ-ները, որոնք միաժամանակ իրականացնում են մեկից ավել տիպի գործառույթներ: Դրանցից է WINDOWS ՕՀ-Ն :
  • 47. ՕՀ-Ի ԲԵՌՆԱՎՈՐՈՒՄԸ Համակարգչի միացման ժամանակ BIOS-ը համակարգչի օպերատիվ հիշողության մեջ է բեռնում ՕՀ-Ի կանչի ծրագիրը: Հետո կանչի ծրագիրը հիշողության մեջ է բեռնում ՕՀ-Ի հիմնական մասը և նրան է հանձնում ղեկավարումը ,որով էլ ավարտվում է ՕՀ-Ի բեռնումը:
  • 48. ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ADDITIONAL INFORMATION Յուրաքանչյուր ԷՀՄ ունի իր մեքնայական լեզուն: ԷՀՄ-ն մշակում է ծրագիրը ՝ գրված մեքենայական լեզվով: Ծրագիրը բաղակացած է հրահանգներից , որոնք մեքնքյական լեզուներով ներկայացվում են զրոների և մեկերի միջոցով: Ծրագրեր գրելը հեշտացնելու նպատակով ստեղծվել են ալգորիթմական լեզուներ , որոնք մոտ են խոսակցական լեզվին(PASCAL, BASIC) Դրանք կոչվում են բարձր մակարդակի ծրագրավորման լեզուներ և ,ի տարբերություն ցածր մակարդակի ծրագրավորման լեզուների , կախված չեն մեքենայի առանձնահատկություններից:
  • 49. Սի ( C) — ստանդարտացված ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է 1969- 1973 թթ․ AT&T Bell Telephone Laboratories ընկերությունում: Լեզուն անվանվել է C, որպեսզի ցույց տա, որ այն B լեզվի շարունակությունն է :Ի սկզբանե նախատեսված է եղել համակարգային ծրագրավորման համար, սակայն օգտագործվում է նաև որպես կիրառական ծրագրավորման լեզու։ Ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Լեզվի հեղինակ Դենիս Ռիտչին նպատակ է ունեցել ստեղծել B լեզվին փոխարինող լեզու, որը կփոխարինի այն որպես UNIX օպերացիոն համակարգի գրման հիմնական լեզու։ Այն լայնորեն օգտագործվում է որպես ուսուցողական լեզու։
  • 50. JAVA Java-ն պլատֆորմից անկախ ծրագրավորման լեզու է։ Այն ծրագրավորվել է C++-ի միջոցով։ Որպեսզի Java լեզվով ստեղծված ծրագիրը կարողանա աշխատել ձեր համակարգչում կամ շարժական էլեկտրոնային սարքում, դուք պետք է ունենաք համապատասխան միջավայր՝ JRE (Java Runtime Environment)։ Կանխատեսելով շարժական էլեկտրոնային սարքերի լայն տարածումը, Sun-ը 1991–ին հիմնեց Java-յի ստեղծման ուղղությամբ զբաղվող ներքին կորպորատիվ հետազոտական նախագիծ (Green )։ Նախագծի արդյունքում ստեղծվեց C/C++ վրա հիմնված ծրագրավորման լեզու, որին նրա ստեղծող Ջեյմս Գոսլինգը անվանեց Oak (կաղնի) ի պատիվ այն կաղնու, որը երևում էր նրա աշխատասենյակից։Հետագայում հայտնաբերվեց, որ արդեն գոյություն ունի ծրագրավորման լեզու Oak անունով և Sun-ը նրան տվեց նոր անուն Java:ՄիաԺամանակ համացանցը սկսել էր մեծ զարգացում ապրել և 1993 թվականին Sun-ի աշխատակիցները սկսեցին Java-ն համալրել համացանցում դինամիկ էջեր ստեղծելու ունակություններով։ Sun-ը Java-ի մասին առաջին անգամ հայտարարեց 1995 թվականին։
  • 51. ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԼԵԶՈւՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈւՄԸ 20-րդ դարի առաջին կեսին ստեղծվեց Ասեմբլեր լեզուն, որը 0-ներից և 1-երից բացի իր մեջ պարունակում էր օպերատորներ: 50-ական թվականներին սկսեցին ստեղծվել ծրագրավորման ավելի բարձր մակարդակի լեզուներ:(BASIC ,FORTRAN,COBOL):Սրանք բնական լեզվին բավականին մոտ լեզուներ էին և ավելի հասկանալի էին մարդու համար: 80-ականներին ստեղծվեցին ալգորիթմական լեզուներ, որոնք թույլատրեցին անցում կատարել կառուցվածքային ծրագրավորման (C++,PASCAL): 20-րդ դարի 90-ականներին ինտերնետի զարգացմանը զուգընթաց ստեղծվեցին ծրագրավորման նոր լեզուներ, որոնք թույլատրում էին ծրագրերին աշխատել տարբեր օպերացիոն համակարգերի վրա(JAVA):
  • 52. Ուտիլիները նախատեսված են օժանդակ ծառայություներ ապահովելու համար (արտաքին սարքերի նորմալ աշխատանքի ստուգում, թեսթավորում): Ուտիլիտի վառ օրինակներ են մեզ քաջ հայտնի Անտիվիրուսնիկը և TUNE UP ծրագիրը: Վերջինս սկանավորում է ամբողջ համակարգչի ապարատային մասերը : ՈՒտիլիտներից են ՝ 1.Կատալոգային դիսպեչերները; 2.Տվյալների խտացված պահման համար նախատեսված արխիվատորները; 3.Հաղորդակցման և տվյալների անվտանգության միջոցները : ՈւՏԻԼԻՏՆԵՐ
  • 53. ԴՐԱՅՎԵՐՆԵՐ Դրայվերները ծրագրեր են, որոնք նախատեսված են արտաքին սարքերի աշխատանքը ապահովելու համար և սովորաբար բեռնվում են համակարգչի կամ տվյալ ծրագրի միացման ժամանակ:
  • 55. MS-DOS ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԲՆՈւԹԱԳԻՐԸ WINDOWS օպերացիոն համակարգի միջավայրում մտնելով START և տրված RUN մասում մուտքագրելով CMD կարող եք մուտք գործել MS-DOS օպերացիոն համակարգի աշխատանքային միջավայր կամ էլ մտնում ենք Նշված գործողությունները կատարելուց հետո էկրանին հայտնվում է սև պատուհան, որտեղ նշված է լինում DOS–ի ստանդարտ հուշումը ,որը ցույց է տալիս ընթացիկ ակտիվ սկավառակը: MS-DOS ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ DOS–Ի ՍՏԱՆԴԱՐՏ ՀՈՒՇՈՒՄԸ ՆԱԽԱԲԱՆ
  • 56. MS-DOS-Ի ՀՐԱՄԱՆՆԵՐԸ Հրամանային տողում հատուկ հրամանների միջոցով կարելի է կատարել գործողություններ ֆայլերի ,թղթապանակների ,սկավառակների, արտաքին սարքերի հետ : Հրամանները MS-DOS-ում ընդհանուր առմամբ կարելի է բաժանել 5 խմբի ՝ (անհրաժեշտ է նշել, որ MS-DOS ՕՀ-Ի բոլոր հրամաններում ոչինչ չնշելու դեպքում հասկացվում է ընթացիկ սկավառակը կամ կատալոգը):  ՖԱՅԼԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՄԱՆՆԵՐ  ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՄԱՆՆԵՐ  ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՄԱՆՆԵՐ  ԸՆԴՀԱՆՈւՐ ՀՐԱՄԱՆՆԵՐ  ԱՅԼ ՀՐԱՄԱՆՆԵՐ
  • 57. ԸՆԴՀԱՆՈւՐ ՀՐԱՄԱՆՆԵՐ Ընդհանուր հրամանները կարելի է իրագործել MS-DOS-Ի աշխատանքային միջավայրում անկախ նրանից, թե որն է ընթացիկ սկավառակը :Ընդհանուր հրամանների թվին են պատկանում ՝՝ 1.TIME- սահմանում է համակարգչի ժամանակը 2.DATE –ինֆորմացիա է տալիս համակարգչի ամսաթվի մասին և թույլ է տալիս այն ուղղել 3.CLS-մաքրում է էկրանը 4.VER-էկրանին է արտածում DOS-Ի տարբերակի համարը : DOS-Ի ՏԱՐԲԵՐԱԿԻ ՀԱՄԱՐԸ:
  • 58. ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՄԱՆՆԵՐ MS-DOS օպերացիոն համակարգի միջոցով կարելի է նաև որոշ գործողություններ կատարել սկավառակների հետ օրինակ՝ 1.DISKCOMP-համեմատում է սկավառակների պարունակությունը; 2.DISKCOPY-օգտագործվում է սկավառակների ֆիզիկական պատճենահանման համար; 3.LABEL-փոխում, ջնջում կամ սկավառակին տալիս է տրամաբանական անուն; 4.VOL-արտածում է նշված սկավառակի անունը 5.FORMAT-ֆորմատավորում է սկավառակը 6.CHKDSK-ստուգում է ֆայլերը,կատալոգները, ինֆորմացիա է տալիս սկավառակի հիշողության և վիճակի մասին: Կարող է նաև ուղղումներ կատարել սկավառակի վրա:
  • 59. ՖԱՅԼԵՐԻ ՀԵՏ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀՐԱՄԱՆՆԵՐ MS-DOS-ում կան հրամաններ ,որոնց միջոցով փոփոխություններ են կատարվում ֆայլերի հետ: MS-DOS ՕՀ-ի աշխատանքային միջավայրում որոշ հրամանների միջոցով կարելի է՝  EDIT ( COPY CON)- ստեղծել ֆայլ  DEL ( ERASE ) – ջնջել ֆայլ  COPY- պատճենել ֆայլ  TYPE –տպել տրված ֆայլի պարունակությունը  REN – անվանափոխել ֆայլը  COMP – համեմատել ֆայլերը և այլն
  • 60. ԿԱՏԱԼՈԳԵՐԻ ՀԵՏ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀՐԱՄԱՆՆԵՐ MS-DOS-ում կան հրամաններ, որոնց միջոցով փոփոխություններ են կատարվում կատալոգների հետ: MS-DOS ՕՀ-Ի աշխատանքային միջավայրում որոշ հրամանների միջոցով կարելի է ՝  MD –ստեղծել կատալոգ;  RD -ջնջել կատալոգ;  CD –փոխել կատալոգի ուղղությունը;  DIR- տպել տրված կատալոգի պարունակությունը;  TREE –արտածել տրված կատալոգի ծառը:
  • 61. PROMPT ՀՐԱՄԱՆԸ DOS-ի ստանդարտ հուշումը կարելի է փոխել PROMPT հրամանի միջոցով : PROMPT [տեքստ] [/n] [/e] [/g] [/q] [/t] [/d] [/h] Տեքստ պարամետրը որոշում է DOS-ի հուշման նոր տողի տեսքը :Այն կարող է պարունակել կամայական սիմվոլներ, բայց $ նշանը և նրան հաջորդող մի նշանը մշակվում է հատուկ ձևով :$ հաջորդող սիմվոլները ցույց են տալիս ՝ /n-ընթացիկ սկավառակը /e-՛՛<՛՛-ի նշանը /g- ՛՛>՛՛-ի նշանը /q- ՛՛=՛՛-ի նշանը /t- ընթացիկ ժամանակը /d-ընթացիկ ամսաթիվը /h-ջնջել նախորդ սիմվոլը
  • 62. ՎԵՐՋԱԲԱՆ Ներկայումս MS-DOS օպերացիոն համակարգը գրեթե դուրս է եկել գործածությունից :Այն գործողությունները ,որոնք նախկինում կատարվում էին DOS-ի միջոցով ֆայլերի ,կատալոգների և սկավառակների հետ ներկայումս կատարվում են ուղղակի դրանց վրա աջ քլիք անելով և բացված ցուցակից համապատասխան հատկությունն ընտրելով: Բայց սա չի նշանակում, որ DOS-ը այլևս չի օգտագործվում: Հիմա այն օգտագործվում է շատ ավելի լուրջ և նույնիսկ ոչ օրինական բաներ անելու համար:MS-DOS օպերացիոն համակարգի միջոցով նույնիսկ կարելի է ոչ օրինական կերպով ակտիվացնել WINDOWS 8-ը:
  • 64.
  • 66.
  • 67. back
  • 68. *ԳԱՂՏՆԱԳԻՐ ՍՏՈւԳԵԼՈւ ԾՐԱԳԻՐ Գաղտնագիրը կամ ծածկագիրը սխալ գրելու դեպքում հայտնվում է այս պատուհանը:
  • 69. *
  • 70.
  • 72. * ՄԻԱՉԱՓ ԶԱՆԳՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ԽՆԴՐԻ ԲԼՈԿ-ՍԽԵՄԱՆ ՍԿԻԶԲ n i=1;n X(i) K=0 i=1;n S=0 J=1;(i-1) S=s+x(j) 1 K=k+1 Y(k)=s 1 Y(k) ԱՎԱՐՏ
  • 74. * ՄԻԱՉԱՓ ԶԱՆԳՎԱԾԻ ԵՐՐՈՐԴ ԽՆԴԻՐ
  • 76.
  • 77.
  • 78.
  • 79.
  • 80.
  • 81.
  • 82.
  • 83.
  • 85. * Այս խաղը պարունակում է 15 հարց, որոնցից յուրաքանչյուրին պատասխանելու համար տրված է 4 տարբերակ: Պետք է մկնիկով կտացնել ճիշտ տարբերակի վրա: Դուք ունեք ցանկացած պահին հարցից հրաժարվելու և ձեր վաստակած գումարը վերցնելու համար: Կա նաև 2 անձեռնամխելի գումար: Չկան օգնության հնարավորություններ: