Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Համացանցը և երեխաները

1,509 views

Published on

Ապահով համացանց Հայաստան 2015

Published in: Education
  • Be the first to comment

Համացանցը և երեխաները

  1. 1. Քամալյան Իզաբելա3/17/2016 1
  2. 2. Ինտերնետը տեղեկատվությունների ընդհանուր համացանց է, որից օգտվում են տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ: Համացանցում կա տեղեկատվություն աշխարհում կատարվող բոլոր երևույթների մասին, ինչպես նաև կյանքի բոլոր բնագավառներին վերաբերող տեղեկատվություններ: Այսօր անհնար է աշխարհը պատկերացնել առանց այդ հզոր տեղեկատվական ցանցի: Քամալյան Իզաբելա3/17/2016 2
  3. 3. Շուրջ 40 տարի առաջ, երբ ստեղծվում էր համաշխարհային սարդոստայնը, քչերն էին պատկերացնում, թե ընդամենը մի քանի տարի անց ինչ հեղափոխություն է կատարելու այն մարդկանց կյանքում: Այսօր աշխարհի բնակչության ավելի քան մեկ քառորդն օգտվում է համացանցից, և այդ թիվը շարունակում է աճել: Դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը: Քամալյան Իզաբելա3/17/2016 3
  4. 4. Տեղեկատվական անսպառ շտեմարաններ, զանգվածային լրատվամիջոցներ, եղանակի կանխատեսում, թվայնացված քարտեզներ և կողմնորոշման համակարգեր, կապի արագ և էժան միջոցներ, սոցիալական ցանցեր, բանկային ծառայություն, առցանց առևտուր և բիզնես, թվային գրադարաններ և թանգարաններ, Քամալյան Իզաբելա3/17/2016 4
  5. 5. երաժշտություն, նկարներ, տեսանյութեր, առցանց խաղեր և ժամանց, առողջապահություն, կառավարում. սրանք միայն մի փոքր մասն են այն ոլորտների, որտեղ համացանցի շնորհիվ արմատապես փոխել են մարդկանց ապրելու, շփվելու, սովորելու, աշխատելու և հանգստանալու կերպն ու հնարավորությունները: Քամալյան Իզաբելա3/17/2016 5
  6. 6. Համացանցը, այսօր օգտագործում է աշխարհի բնակչության մեկ քառորդը. շուրջ 1.5 միլիարդ ինտերնետ օգտագործող: Ավելորդ չէ նշել, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը` Facebook-ը իր «բնակչության» թվով կարող է զիջել միայն Հնդկաստանին և Չինաստանին: Քամալյան Իզաբելա3/17/2016 6
  7. 7. Լինելով ի սկզբանե գաղտնի նախագիծ ամերիկյան զինված ուժերի համար, համացանցն այսօր դարձավ համայն աշխարհի սեփականությունը: Այսօր շատ երկրներում հիմնական կոմունալ ծախսերից մեկը համարվում է ինտերնետը: Հայաստանը նոր-նոր է մտնում այդ երկրների շարքը: Քամալյան Իզաբելա3/17/2016 7
  8. 8. Ամենահաս համացանցի և սոց ցանցերի ազդեցության տակ ձևավորվող երիտասարդությունը, իհարկե, դառնում է ուրիշ, ոչ այնպիսին, ինչպիսին կուզենային նրանց տեսնել ծնողները: Քամալյան Իզաբելա3/17/2016 8
  9. 9. Ոչ ինտերնետային անցյալ ունեցող ծնողներին թվում է , որ ինտերնետը կլանում է իրենց երեխային ճահճի պես: Չնայած այդ վիրտուալ ճահճում թաքնված են լավ և վատ կողմեր: Քամալյան Իզաբելա3/17/2016 9
  10. 10. ԼԱՎ ԿՈՂՄԵՐ• Դեպի հաջողության տանող ճանապարհ է: Վաղ տարիքից ուզած թե չուզած յուրացնում են այդ տեխնոլոգիաները ու հաղորդակցության մյուս միջոցները: Հասունության վկայական դեռ չստացած նրանք տեխնոլոգիաների պատրաստի մասնագետներ են: • Շփման հնարավորությունների շրջանակաը մեծ է, հին կապերն ամրապնդվում են, առաջանում են նորերը, երբեմն աշխարհի մյուս ծայրից: ՞կյանքը ՞ հետաքրքիր է դառնում: Հանդիպման վայրը հետայսու նույնն է՝ ԻՆՏԵՐՆԵՏ: Քամալյան Իզաբելա3/17/2016 10
  11. 11. ԼԱՎ ԿՈՂՄԵՐ • Ինքնաարտահայտման միջոց է՝ հատկապես աճող սերնդի համար ի հայտ է եկել սեփական կարծիքը հայտնելու, դրանով ուրիշների հետ կիսվելու հնարավորություն • Գիտելիքների հզոր աղբյուր է Այսօր ավելի հեշտ է գիտելիքներ ձեռք բերել համացանցի միջոցով: • «Ինտերնետը կարող է լայն հնարավորություններ տալ և երեխայի մոտ որոշակի ճաշակ ձևավորել»՝ Օրինակ, մենք Երևանում չենք կարող հիանալ Վերսալով կամ Իտալիայով. արդյունքում ստացվում է, որ ինտերնետը կարող է այդ հնարավորությունը տալ և երեխայի մոտ որոշակի ճաշակ ձևավորել» Քամալյան Իզաբելա3/17/2016 11
  12. 12. ՎԱՏ ԿՈՂՄԵՐ • ՞Ֆեյսբուքյան դեպրեսիա՞ Շատ դեռահասներ ֆեյսբուք են մտնում խիստ ցածր ինքնագնահատականով: Իրենց ներամփոփության պատճառով ընկերների նման չեն կարողանում իրենց նկարները ցուցադրել և իրենց մոտ ամրանում է այն միտքը , որ իրենց կյանքն անգույն է անհեռանկարային: • Ցոց ցանցերում արագ տարածում է գտնում ծանոթությունները, նկարների փոխանակումը, որի անմեղ բնույթի ետևում կարող է տարբեր բնույթի հանցագործություն թաքնված լինել Քամալյան Իզաբելա3/17/2016 12
  13. 13. ՎԱՏ ԿՈՂՄԵՐ • Սպառնալիք է՝ սոց ցանցերի միջոցով իրար սպառնալ, վախեցնել, հաճախ սպառնալիք ստացածները կարող են թողնել դպրոցը, կամ դիմել որևէ այլ, ավելի վատ քայլի: • Լեզվական սահմանափակումներ՝ Սոց ցանցերում շատ են գրում հաղորդագրություններ, այսպես կոչված՝SMS-ներ, որոնք գրում են կրճատ կամ սմայլիկներով արագ գրելու համար: Լեզվական , այդ թվում նաև երեխայի զարգացման մշակութային հիմքերն այսպիսով վտանգված են: • Դեռահասները, ովքեր իրենց ժամանակն անցկացնում են սոց ցանցերում հակված են ինքնասիրահարման:Քամալյան Իզաբելա3/17/2016 13
  14. 14. Շատ ծնողներ իներցիայով մտածում են, որ եթե երեխան ինչ-որ բան է կարդում, ապա դա նրան զարգացնում է, սակայն մոռանում են, որ ինտերնետը մանրակրկիտ ընտրված- գրադարակում դրված գիրք չէ: «Եթե ձեր երեխան հայացքը հառել է մոնիտորին, դա դեռ չի նշանակում, որ նա գործով է զբաղված» Քամալյան Իզաբելա3/17/2016 14
  15. 15. Ինչպե՞ս երեխաներին զերծ պահել ինտերնետի եւ համակարգչի բացասական ազդեցություններից, միեւնույն ժամանակ, հնարավորություն ընձեռելով օգտվելու համաշխարհային ցանցի բոլոր դրական հնարավորություններից։ Քամալյան Իզաբելա3/17/2016 15
  16. 16. Ըստ հոգեբանի, ոչինչ արգելել չի կարելի, երեխայի հետ պետք է անընդհատ երկխոսության մեջ լինել, եւ փորձել բացատրել համակարգչի եւ ինտերնետի օգուտներն ու վնասները։ Քամալյան Իզաբելա3/17/2016 16
  17. 17. «Երբ երեխայի եւ ծնողների միջեւ կա դիալոգ, ապա այդ դեպքում շատ հեշտ է երեխային հասցնել նրան, որ ինքը գիտակցի, որ դա վնասակար է։ Եթե այդ վնասակարությունը ապացուցող մի քանի նորմալ, բանական օրինակներ ցույց տանք նրան, ապա նորմալ, բանական երեխան ետ կկանգնի» Քամալյան Իզաբելա3/17/2016 17
  18. 18. Սխալ է երեխային ինտերնետից ընդհանրապես զրկելը, քանի որ այն լայն ճանաչողական, ուսուցողական, գեղեցիկի հետ շփվելու հնարավորություն է տալիս, դրանով աշխարհը ավելի փոքր եւ ընկալելի է դառնում երեխայի համար։ Քամալյան Իզաբելա3/17/2016 18
  19. 19. Նաև պետք է հիշել, որ ինտերնետը, լոկ սոց ցանցերը չեն, իսկ «մեծահասկաների կայքերից» երեխաներին հեռու պահելու համար դրանք փակելու տեխնիկական հնարավորություններ գոյություն ունեն։ Համակարգիչը պետք է երեխայի օրվա ռեժիմի մի մասը լինի, բայց երբեք չպետք է հասցնել պատժի սահմանին՝ հակառակ հոգեբանական ռեակցիա չառաջացնելու համար։ Քամալյան Իզաբելա3/17/2016 19
  20. 20. “Խաղը դա մի համակարգ է, որը մասնակցին ներգրավվում է նախապես սահմանված օրենքներով եւ որակական արդյունքով պայմանավորված արհեստական կոնֆլիկտում”, Քեյթի Սալեն եւ Էրիկ Ցիմերման:Քամալյան Իզաբելա3/17/2016 20
  21. 21. ԽԱՂԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Տարբեր խաղեր խաղալը երբեմն շատ արդյունավետ է: Պայմաններին հետեւելով բոլոր արգելքները հաղթահարելը պահանջում է սուր միտք, որը կարող է զուգահեռաբար մտածել լուծման մի քանի օրինակներ, տեսնել, թե լուծման տարբեր ձեւերն ինպես են իրար համակցվում, կարեւորել գործողությունները եւ մտածել, թե ինչպես ամենանպաստավոր կերպով մոտենալ խաղի ավարտին: Քամալյան Իզաբելա3/17/2016 21
  22. 22. ԽԱՂԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մշակութային ընկալման տեսանկյունից եւս համակարգչային խաղերը կարող են դրական դերակատարում ունենալ, կամուրջ ծառայել անջատ բեւեռների միջեւ: Խաղի միջոցով երեխաները շփվում են նաեւ այլ մշակույթի կրողների հետ եւ սկսում ավելի լավ ընկալել մշակութային տարբերություններն ու նմանությունները: Ուսուցողական խաղերի միջոցով երեխաներն ավելի հեշտ են յուրացնում տարբեր առարկաներ՝ պատմություն, աշխարհագրություն, ինչպես նաև առողջ ապրելակերպի կանոնները և այլն: Քամալյան Իզաբելա3/17/2016 22
  23. 23. ԽԱՂԻ ԹԵՐՈՒԹԿՈՒՆՆԵՐԸ • Մանկական նյարդաբանները նկատել են, որ համակարգչային խաղամոլությունը` համակարգչի առջեւ 12-13 ժամ անցկացնելը, կարող է առաջացնել երեխայի կեցվածքի փոփոխություն` կուզ, ողնաշարի ծռումներ, նյարդային համակարգի խնդիրներ, խրոնիկական հոգնածության ախտանիշ, հետագայում նաեւ` սրտանոթային համակարգի, աղե-ստամոքսային տրակտի խանգարումներ: Քամալյան Իզաբելա3/17/2016 23
  24. 24. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ • Անծանոթներին ինտերնետով մի փոխանցեք անձնական բնույթի ինֆորմացիա • Երբեք միայնակ մի գնացեք “ինտերնետային ընկերեների” հետ հանդիպման • Երբեք անծանոթներին մի փոխանցեք ֆայլեր, երգեր կամ այլ ինֆորմացիա ինտերնետի միջոցով • Երբեք մի սեղմեք անծանոթների կողմից ուղարկված ինտերնետային էջերի հասցեների վրա և մի բացեք դրանք • Հարգեք այլ անձանց սեփականությունը Քամալյան Իզաբելա3/17/2016 24
  25. 25. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ • Երբեք մի պատասխանեք անծանոթ նամակներին: • Պահպանեք ձեր անձնական ինֆորմացիան գաղտնի և ստեղծեք այնպիսի գաղտնաբառեր որոնք դժվար կլինեն գուշակել • Երբեք մի ասեք ձեր գաղտնաբառը նույնիսկ ձեր ընկերներին • Երբեք մի բացեք անծանոթ մարդկանց կամ կազմակերպությունների կողմից ուղարկված էլեկտրոնային նամակները և դրանց կցված ֆայլերըՔամալյան Իզաբելա3/17/2016 25
  26. 26. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ • Ֆայլեր քաշեք միայն այն կայքերից որոնք ձեզ ծանոթ են և վստահում եք • Սկզբում մտածեք հետո սեղմեք • Եղեք ուշադիր և պահպանողական ձեր անձնական ինֆորմացիայի նկատմամբ • Համոզվեք, որ ինտերնետային կայքերը պահպանում են ձեր անձնական ինֆորմացիան: Քամալյան Իզաբելա3/17/2016 26
  27. 27. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ • Pop-up պատուհանները փակելու համար միշտ օգտագործեք տվյալ պատուհանի վերևի անկյունում գտնվող կարմիր “X”-ը • Երբեք մի սեղմեք “yes,” “accept” կամ նույնիսկ “cancel”, քանի որ այն կարող է լինել խորամանկություն որևիցէ անցանկալի ծրագիր տեղակայելու համար:Քամալյան Իզաբելա3/17/2016 27
  28. 28. 3/17/2016 Քամալյան Իզաբելա 28 ԳԱՂՏՆԱԲԱՌԴ ՄԻ ԳՐԻՐ ԹՂԹԻ ՎՐԱ ՄԻ ԲԵՌՆԻՐ ԱՆԾԱՆՈԹ ԽԱՂԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ ԲԱՐԴ ԳԱՂՏՆԱԲԱՌԵՐ ԳԱՂՏՆԻ ՊԱՀԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԱՐԳԵԼԱՓԱԿԻՐ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՒՄ ՀԵՏ ՉԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՇՓՎԵԼ ՄԻ ԲԵՌՆԻՐ ԱՆԾԱՆՈԹ ԽԱՂԵՐ ՄԻ ՄՈՌԱՑԻՐ ԱՆՋԱՏԵԼ ՎԵԲ_ՏԵՍԱԽՑԻԿԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՔԻՉ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՏԵՂԱԴՐԻՐ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ Գասպարյան Եղիշե 8-րդ դաս
  29. 29. 3/17/2016 Քամալյան Իզաբելա 29 Ձեր կողմից համացանց ներբեռնած ողջ ինֆորմացիան արխիվացվում է: Եթե դուք ֆեյսբուքով անձնական նամակագրություն եք վարում և հետո ջնջում եք, այդ ամենը արխիվներում մնում է և կարող է կարդալ օրինակ՝ ԱՄՆ-ում նստած որևէ գաղտնի գործակալ: Վերջերս Ռուսաստանում աղմուկ էր բարձրացրել մի դատավարություն, որի ընթացքում մեղադրող կողմը դիմում էր ներկայացրել, որպեսզի Ֆեյսբուքը տրամադրի մեղադրյալի ֆեյսբուքյան նամակագրությունները՝ որպես ապացույց: Դիմումը, իհարկե, մերժվել էր, բայց մի քանի օր անց այդ նամակագրությունը հայտնվել էր դատարանում, քանի որ ԱԱԾ-ն հասցրել էր արխիվացնել այդ նամակագրությունը: Օրինակ՝ Ռուսաստանում օպերատորների մեկի կայքից մարդիկ ուղարկում էին կարճ հաղորդագրություններ: Այնպես էր ստացվել, որ կայքը սխալ էին կարգավորել և yandex-ի ռոբոտը, որ մտնում է նայում, թե կայքում ինչ կա և տանում yanex-ում պահեստավորում է, մտել և այդ ամբողջ ինֆորմացիան տարել էր yandex: Մարդիկ երկու օր շարունակ կարողանում էին մտնել համացանց և կարդալ բոլոր անձնական հաղորդագրությունները: Համացանցում որևէ բան ջնջել հնարավոր չէ
  30. 30. 3/17/2016 Քամալյան Իզաբելա 30 ՍԱՀՄԱՆԵՔ ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՍՏԱԿ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ՝ԱՆԿԱԽ ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻՔԻՑ Մակարյան Մելինե 7-րդ դաս
  31. 31. 3/17/2016 Քամալյան Իզաբելա 31 ՍԱՀՄԱՆԵՔ ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՍՏԱԿ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ՝ԱՆԿԱԽ ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻՔԻՑ Երեխաները պետք գիտակցեն, որ այն ինչ իրենք հրապարակում են ցանցում, հասու է դառնում ողջ մարդկությանը: Պնդեք, որ երեխաները չբացահայտեն ձեր հասցեն, հեռախոսի համարը կամ այլ անձնական տեղեկատվություն, ներառյալ այն, թե որ դպրոցն են հաճախում կամ որտեղ են սիրում խաղալ: Ցույց տվեք ձեր երեխաներին, թե ինչպես հարգել ուրիշներին ինտերնետ ցանցում Քաջալերեք ձեր երեխաներին, որպեսզի կիսեն իրենց ինտերնետային փորձառությունը ձեզ հետ: Ցանցում հայտնվող մարդիկ միշտ չէ, որ այն են, ինչպես ներկայանում են: Լուսանկարները կարող են մեկ մատի շարժումով բազմացվել եւ հասու դառնալ հազարավոր մարդկանց: Խ Ո Ր Հ ՈՒ Ր Դ ԾՆ Ո Ղ Ն Ե Ր Ի Ն Գասպարյան Եղիշե 8-րդ դաս
  32. 32. 3/17/2016 Քամալյան Իզաբելա 32 ՄարտիրոսյանԷլեն6-րդդաս
  33. 33. Մարտիրոսյան Էլեն 6-րդ դաս
  34. 34. 3/17/2016 Քամալյան Իզաբելա 35 ՎարդանյանՄարգարիտա6-րդդաս
  35. 35. ՀՈՎՀ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ Հ. 169 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ՝ Ի. ՔԱՄԱԼՅԱՆ Քամալյան Իզաբելա3/17/2016 36

×