Առաջին ձեռքբերում
Երբ առաջինանգամ մայրիկիս հետ ոտք
դրեցինք Դպրոց-պարտեզ, մեզ
դիմավորեց ընկեր Նառան՝ ուրախ և
ժպտերես: Հենց առաջին հանդիպումից
սիրեցի ընկեր Նառային, սկսեցի
հաճույքով գալ դպրոց, դասերս սիրով էի
պատրաստում: Զգացի, որ առաջին
ձեռքբերումն այս դպրոցում այն մեծ սերն
էր, որով մեզ պարուրել էր ընկեր
Նառան:
5.
Առաջին բացահայտում
Սկսվեց միհիանալի եռուզեռ՝ լի
խաղերով, առանց պարտադրանքի,
կարծես ընկեր Նառան լիներ բարի
կախարդուհի, իմացումի հրճվանքը
իսկապես իրականանում էր: Ամեն ամիս
,բացի նոր գիտելիքներից, գնում էինք
տարբեր տեղեր՝ գազանանոց,
ջրաշխարհ, թատրոններ,
թանգարաններ:Բացահայտում էինք
գիտելիքների անսահման աշխարհը:
Առաջին ծիսակատարություն
<<Սուրբ Երրորդություն>> եկեղեցու
բակում նշեցինք Սուրբ Զատիկը:Հագել
էինք գեղեցիկ, միանման հագուստներ,
ներկել էինք ձվերը, որոնցով և կռվեցինք,
զարդարել էինք մեր զատկածառը, թխել
ավանդական գաթան: Երգեցինք և
պարեցինք:Շատ բան իմացանք և
սովորեցինք Զատկի տոնի մասին:
Առաջին ներկայացում
Երկու լեզվովներկայացրեցինք << Կիկոսի
մահը>> հեքիաթը, ինչպես նաև <<Անխելք
Մարդը>> հեքիաթը: Բայց քանի որ մեր
հրաշագործ ընկեր Նառան ամեն ինչ յուրովի
ներկայացնելու, ավելի գեղեցիկ դարձնելու ձևը
գիտի, նա փոխեց հեքիաթի ավարտը և այն
դարձրեց իսկական հրաշք: Իհարկե այդ ամենը
ընկեր Նառան կդժվարանար միայնակ անել,
եթե չօգնեին մեր բարի ընկեր Էլինան և ընկեր
Սոֆյան:
Առաջին ամանորյա հանդես
Առաջինամանորյա հանդեսը դպրոցում
վերածվել էր իսկական հրաշքի: Իրականացավ
բոլորիս ցանկությունը՝ հանդիպեցինք Ձմեռ
պապիկին և Ձյունանուշին, ինչպես միշտ
երգեցինք , պարեցինք , մի լավ ուրախացանք ,
իսկ վերջում, Ձմեռ պապիկից ստացանք
այդքան սպասված նվերները :
Ամփոփում
Բացի վերը նշվածբոլոր իրադարձություններից , մեր դպրոցում
կան նաև ավանդական դարձած ծեսեր՝ հարիսայի ծես, ղափամայի
ծես: Նոյեմբերին նշում ենք մեր կրթահամալիրի տոնը,
իրականացվում են հայրենագիտական արշավներ: Այսպես
շարունակ կարող եմ թվել:
Այս սեպտեմբերին ընկեր Նառան տեղափոխվեց մեկ այլ
կրթահամալիր, ինչը մեզ համար շատ դժվար էր ընդունել:Մենք
այնքան էինք կապվել ընկեր Նառային, որ չէինք պատկերացնում
մեր դպրոցն առանց նրա: Բայց մեր երկու նոր ուսուցչուհիները՝
ընկեր Արմինեն և ընկեր Աշխենը մեզ այնպիսի սիրով և
ուշադրությամբ պարուրեցին, որը և ապացուցեց, որ մեր դպրոցի
յուրաքանչյուր ուսուցիչ ուղղորդվում է սիրով, բարությամբ ,
նվիրումով: Մենք երկուսին էլ սիրեցինք ոչ պակաս , քան ընկեր
Նառային: Պատրաստ ենք սովորել և շարունակել բացահայտել
գիտելիքների անսահման աշխարհը: