• Պետական կարգը՝-հանրապետություն
• Մայրաքաղաքը` Փարիզ
• Տարածքը՝ 552 հզ. կմ2
• Բնակչությունը՝ 64,5, մլն
• Պետական լեզուն՝ ֆրանսերեն
• Դրամական միավորը՝ եվրո (մինչև 1999թ.՝ ֆրանսիական
ֆրանկ)
• Ազգային հիմնը՝ Մարսելիեզ
3.
Ֆրանսիայի Հանրապետություն
•Ֆրանսիան պետությունէ Արևմտյան
Եվրոպայում: Տարածվում է
Նորմանդիայի խստաշունչ ափերից
մինչև Միջերկրական ծովի տաք, լազուր
ափը: Ափերը ողողվում են Հյուսիսային և
Միջերկրական ծովերի, Բիսկայան ծոցի,
Պա դե Կալե և Լամանշ նեղուցների
ջրերով: Բաժանված է 100
դեպարտամենտից կազմված 26
տարածաշրջանից:
4.
• Մայրաքաղաք Փարիզըաշխարհի
ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: Սեն գետի
ափերին գտնվող այդ հնագույն քաղաքում կարելի
է տեսնել տարբեր ժամանակաշրջանների
շինություններ, հրաշալի հուշարձաններ, գեղեցիկ
կամուրջներ (Գարդի կամուրջը), շատրվաններ
(Անմեղների շատրվանը), տաճարներ (Փարիզի
Աստվածամոր և Շարտրի տաճարները): Փարիզի
խորհրդանիշը վեհաշուք Էյֆելյան աշտարակն է
(բարձրությունը՝ 306 մ, որը կառուցվել է 1889 թին` ճարտարագետ Ա. Էյֆելի նախագծով):
Փարիզը թանգարանների քաղաք է:
5.
Հայերը Ֆրանսիայում
• Առաջինհայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ
միջնադարում՝ VI դարում: Նրանց թիվը
աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի
հայկական պետության անկումից (XIV դար) հետո,
ապա` XV–XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ
գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի
քանի այլ քաղաքներում:: Ներկայումս հայերի թիվը
կազմում է շուրջ 450 հզ.: Ներկայումս Ֆրանսիայում
գործում են հայկական 6 ամենօրյա (Թարգմանչաց,
Պարսամյան, Սուրբ Մեսրոպ ևն) և շուրջ 50 մեկօրյա
դպրոցներ:
6.
Հայազգի անվանի գործիչներ
•Ֆրանսիական մշակույթի և գիտության զարգացման գործում
իրենց ավանդն ունեն հայազգի բազմաթիվ գործիչներ՝ գրող,
Ֆրանսիական ակադեմիայի անդամ Անրի Թրուայան
(Թորոսյան), նկարիչներ Գառզուն (Գառնիկ Զուլումյան),
Ժանսեմը (Ժան Սեմերջյան), երգիչ Շառլ Ազնավուրը,
երգահան Ժորժ Կառվարենցը, կինոբեմադրիչ Անրի Վեռնոյը
(Աշոտ Մալաքյան), Ֆրանսիայի փորձագետ-խորհրդատու
բժիշկների միության նախագահ Էդուարդ Ադամյանը,
արհեստական ադամանդի (ֆիանիտ) ստեղծող Հրանտ
Ճևահիրճյանը, պետական գործիչ Պատրիկ Դևեջանը և շատ
ուրիշներ: Այստեղ են ապրել և ստեղծագործել գրողներ
Շահան Շահնուրը, Վազգեն Շուշանյանը, Արշակ Չոպանյանը,
նկարիչներ Էդգար Շահինը, Վարդան Մախոխյանը,
քանդակագործ Հակոբ Գյուրջյանը, գիտնականներ Նիկողայոս
Ադոնցը, Զատիկ Խանզադյանը և ուրիշներ:
7.
• Սուրբ Ծնունդըամենակարևոր տոնն է
Ֆրանսիայում, և դրան պատրաստվում են
նախօրոք՝ մեկ ամիս առաջֈ
Միջոցառումներն սկսվում են դեկտեմբերի
6-ից՝ Ս.Նիկոլաուսի օրը, և շարունակվում
են մինչև հունվարի 6-ըֈ Սա տարվա մեջ
ամենազվարճալի ժամանակն է
երեխաների ու մեծերի համարֈ
• Հնուց եկածսովորության համաձայն՝ երեխաները
պատրաստում են կոշիկներ, որպեսզի Ձմեռ Պապը (Per
Noel) դրանց մեջ դնի իրենց նվերըֈ Ծննդյան ընթրիքը
Ֆրանսիայում կոչվում է «րեվեյլոն» (reveillion)։
Դա սուրբ
սովորույթ է համարվում՝ ընտանիքի հետ միասին
զարդարված տոնածառի կողքին, մտերմիկ միջավայրում
ընթրելֈ Ֆրանսիացիները լուրջ հսկում են Ծննդյան օրվա
ճաշացանկին. պետք է լինեն անպայման 7 տեսակի
ուտեստներ։
Նաև գրեթե պարտադիր է Ս.Ծնունդին և
Ամանորին բացիկներով փոխանակվել՝ ցանկանալով
երջանկություն և ուրախ տոներ։
Ս.Ծնունդից մի քանի օր
առաջ բոլոր տաճարներում սկսվում է համերգային
ծրագիր։
Գլխավոր պատարագն անցկացվում է Notre
Dame de Paris-ում, Ելիսեյան դաշտերում տեղի են
ունենում մասսայական զբոսանքներ։
Ֆրանսիայում
Ս.Ծնունդի և Ամանորի խորհրդանիշն է եղևնին։
11.
• Այն հիշեցնումէ Սատուրնալիները, սակայն եկավ
Ֆրանսիա հարևան Գերմանիայից, այնտեղից եկավ նաև
եղևնին զարդարելու սովորույթըֈ Սկզբում այն
զարդարում էին Գերմանիային սահմանակից
ֆրանսիական շրջաններում, 1871-ից այն լայն
տարածում գտավ ամբողջ Ֆրանսիայումֈ Մյուս
խորհրդանիշը մանկամսուրն էֈ Պատկերում են նոր
ծնված Հիսուսինֈ Սկզբում այդպես զարդարում էին
միայն եկեղեցիները, սակայն այժմ Ս.Ծննդյան
դրվագներով մանկամսուրը կարելի է տեսնել ամենուրֈ
Մեկ ամիս տոներից առաջ Ֆրանսիայի տարբեր
քաղաքներում բացվում են տոնավաճառներ, որտեղ
կարելի է գնել տարբեր տեսակի փոքրիկ
մանկամսուրներֈ Տոնական միջոցառումներն
անցկացվում են մինչև հունվարի 6-ըֈ