SlideShare a Scribd company logo
Հայդուկային(ֆիդայական
           )
       շարժում
   ԵՐԵՎԱՆ 2013, ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ
   Կ/Հ
Ներածություն
Հետևյալ նյութը ներկայացնում է 19-րդ դարի վերջի և
20-րդ դարում ստեղծված մարտիկների մարտերը,
գործունեությունը և նրա անդամներին, որոնք կոչվում
էին հայդուկներ կամ ֆիդայիներ: Նյութը բաղկացած
կլինի ընդհանուր շարժման վերաբերյալ
տեղեկություններից, նրանց կողմից և
մասնակցության նշանակավոր մարտերից, շարժման
գլխավոր անդամների կենսագրությունից և
գործունեությունի և վերջնական վերլուծությունից:
Ընդհանուր շարժումը
Ինչպես նշեցի հայդուկային կամ ֆիդայական շարժումը սկիզբ է դրվել 19-րդ դարի
վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Հայաստանը և հայերը գտնում էին անմխիթարելի
վիճակում: Նշեմ, որ այդ ժամանակաշրջանում հայաստանը բաժանված էր թուրքայի և
ռուսաստանի միջև: Ազգը գտնվում էր անորոշության մեջ: Մեծագույն ջանքեր էին
գործադրվում անկախ և ինքնավար իշխանություն ստեղծելու և թշնամու լծից
ազատվելու համար: Թուրքերի վերաբերմունքը հայերի նկատմամբ այնքան էլ լավ չէր:
Տեսնելով հայերի նկատմամբ տեղի ունեցող ոճրագործությունները, որոշ հայերի մեջ
պայքարելու և պաշատապանելու ցանկություն առաջացավ: Եվ այս մարդկանց մի
մասը որոշում էին դառնալ ֆիդայի և բարձրանում էին լեռները, սկսում ապրել այնտեղ
և երդում տալիս ապրել ավելի համեստ կյանքով և պաշտպանել գյուղի ժողովրդին և
վերականգնել արդարություն: Ֆիդայիները տալիս էին երդում, որով պարտավորվում
էին կյանքը զոհել հայրենիքի և ժողովրդի համար, անվրեպ կրակել, լինել
գաղտնապահ, ճշտախոս, բարոյապես բարձր, չհայհոյել, չգործածել ոգելից
խմիչիչքներ, չվիրավորել միմյանց, հարգանքով վերաբերվել աշխատավոր ժողովրդին՝
անկախ ազգությունից: Նրանք անընդհատ գտնվել են շարժման մեջ, պայքարել
բռնակալության դեմ, պաշտպանել ազգի շահերը:
Նշանակավոր Ֆիդայիններ




Արաբո (Ստեփան          Հրայր Դժոխք           Վազգեն (Տիգրան
Մխիթարյան, 1863–1893   (Արմենակ              Տերոյան, 1873–1898
թթ.)                   Ղազարյան, 1864–1904   թթ.)
                       թթ.)
Նշանակավոր Ֆիդայիներ
Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է:
Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով
իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է
Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը:
Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց
բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի
ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի
Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ:
Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը: Ֆիդայական շարժման պատմության
հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ
հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի
վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել
է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել
է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում:
1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի
Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ 1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է
Երևան և ամփոփվել Եռաբլուրում:
Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին:
Նշանակավոր Ֆիդանյիներ
Անդրանիկը հայ ժողովրդի Ազգային հերոս է, ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված
հայդուկապետ և զորավար:
Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր
հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար գնացել է Կոստանդնուպոլիս,
աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան
կուսակցությանը, շուրջ մեկ տարի անց` ՀՀԴ-ին, որից վերջնականապես հեռացել է 1917 թ-ին:
1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և
Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ»
կանոնագիրքը: 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի
համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության
առաջարկըատով նահանջել է Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ:
1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր
նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝ Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական
գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ
Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է
հեռանալ Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝
Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական
զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը:
1919 թ-ի ապրիլին եկել է Սբ Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել
զինվորներին և մեկնել Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:
Նշանակավոր Ֆիդայիներ




Աղբյուր Սերոբ   Սոսե Մայրիկ   Անդրանիկ Օզանյան
Վերլուծություն
Ի՞նչ տվեց հայդուկային շարժումը
Հայդուկային շարժումը իր մեծ ազդեցությունը ունեցավ և՛ այդ ժամանակշրջանի
ընթացքում, և՛ ապագայում: Նախ աննկարագրելի է հայդուկների կատարած
աշխատանքը ինքնապաշտապանական մարտերի ընթացքում: Դրանք կարողացան
ժողովրդին ոգևորվելու և միավորվելու ներուժ հաղորդել: Այն կարողացավ ժողովրդի
գիտակցության մեջ առաջացնել ավելի լավ է զոհվել պատվով իբրև մարդ, քան քարշ
տալ խղճուկ, ստրկական գոյությամբ գաղափարը, նրանց կատարած սխրանքների
միջոցով: Ցույց տվեց, որ յուրաքաչյուր հայ ուղղակի պարտավոր է պաշտպանել իր
ընտանիքը, իր ազգը և իր հայրենիքը ցանկացած գնով: Նաև շարժումը ազդեցություն
ունեցավ ապագա սերունդների վրա, առաջացնելով հայրենասիրություն և ավելի լավ
հայրենիք ունենալու ձգտում: Ազզդեցության նշանակավոր ապացույցներից է
արցախյան հերոսամարտը և Շոշիի գրավում:
Հայդուկային շարժումը հայ ազգային-ազատագրական շարժման փառավոր էջերից է:
Աղբյուրներ
http://www.findarmenia.com/arm/history/24/466/467
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1330
Հայոց Պատմություն 11(ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր), Երևան
2010
Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան 1986

More Related Content

What's hot

մայիսյան հերոսամարտեր
մայիսյան հերոսամարտերմայիսյան հերոսամարտեր
մայիսյան հերոսամարտերSona8
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցNinaGrigoryan
 
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմՌուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմArtavazd97
 
եղեռն
եղեռնեղեռն
եղեռն
Mariam Sargsyan
 
Նոր շրջանի հայկական մշակույթը 19-20-րդ դ. սկիզբ
Նոր շրջանի հայկական մշակույթը 19-20-րդ դ. սկիզբՆոր շրջանի հայկական մշակույթը 19-20-րդ դ. սկիզբ
Նոր շրջանի հայկական մշակույթը 19-20-րդ դ. սկիզբ
Zins1
 
երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա
երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինաերևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա
երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինաԵրևանի N198 ավագ դպրոց
 
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011gradaran
 
New microsoft
New microsoftNew microsoft
New microsoft
Aslanian ZHora
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Sona Vardanyan
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյանAlmira Berberyan
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյանRebeka Gevorgyan
 
Գրեր
ԳրերԳրեր
Գրեր
sertachki
 
2 համաշխարհային
2 համաշխարհային2 համաշխարհային
2 համաշխարհայինHovolo
 
церска битка
церска биткацерска битка
церска битка
Dragana Misic
 

What's hot (20)

մայիսյան հերոսամարտեր
մայիսյան հերոսամարտերմայիսյան հերոսամարտեր
մայիսյան հերոսամարտեր
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց
 
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմՌուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
 
եղեռն
եղեռնեղեռն
եղեռն
 
Նոր շրջանի հայկական մշակույթը 19-20-րդ դ. սկիզբ
Նոր շրջանի հայկական մշակույթը 19-20-րդ դ. սկիզբՆոր շրջանի հայկական մշակույթը 19-20-րդ դ. սկիզբ
Նոր շրջանի հայկական մշակույթը 19-20-րդ դ. սկիզբ
 
երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա
երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինաերևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա
երևանի 106 դպրոցի պատմության ուսուցիչ մադոյան մարինա
 
համո սահյան
համո սահյանհամո սահյան
համո սահյան
 
Հ.Թումանյանի մասին
Հ.Թումանյանի մասինՀ.Թումանյանի մասին
Հ.Թումանյանի մասին
 
Թումանյան
ԹումանյանԹումանյան
Թումանյան
 
Արտաշեսյաններ
Արտաշեսյաններ Արտաշեսյաններ
Արտաշեսյաններ
 
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011
Ամբողջատիրական վարչակարգերը Եվրոպայում. Հանրապետական Դիջիթեք2011
 
New microsoft
New microsoftNew microsoft
New microsoft
 
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյան
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյան
 
Գրեր
ԳրերԳրեր
Գրեր
 
արտաշեսյաններ
արտաշեսյաններարտաշեսյաններ
արտաշեսյաններ
 
2 համաշխարհային
2 համաշխարհային2 համաշխարհային
2 համաշխարհային
 
церска битка
церска биткацерска битка
церска битка
 
գրիգոր զոհրապ
գրիգոր զոհրապգրիգոր զոհրապ
գրիգոր զոհրապ
 

հայդուկյան շարժում

  • 1. Հայդուկային(ֆիդայական ) շարժում ԵՐԵՎԱՆ 2013, ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ Կ/Հ
  • 2. Ներածություն Հետևյալ նյութը ներկայացնում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարում ստեղծված մարտիկների մարտերը, գործունեությունը և նրա անդամներին, որոնք կոչվում էին հայդուկներ կամ ֆիդայիներ: Նյութը բաղկացած կլինի ընդհանուր շարժման վերաբերյալ տեղեկություններից, նրանց կողմից և մասնակցության նշանակավոր մարտերից, շարժման գլխավոր անդամների կենսագրությունից և գործունեությունի և վերջնական վերլուծությունից:
  • 3. Ընդհանուր շարժումը Ինչպես նշեցի հայդուկային կամ ֆիդայական շարժումը սկիզբ է դրվել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, երբ Հայաստանը և հայերը գտնում էին անմխիթարելի վիճակում: Նշեմ, որ այդ ժամանակաշրջանում հայաստանը բաժանված էր թուրքայի և ռուսաստանի միջև: Ազգը գտնվում էր անորոշության մեջ: Մեծագույն ջանքեր էին գործադրվում անկախ և ինքնավար իշխանություն ստեղծելու և թշնամու լծից ազատվելու համար: Թուրքերի վերաբերմունքը հայերի նկատմամբ այնքան էլ լավ չէր: Տեսնելով հայերի նկատմամբ տեղի ունեցող ոճրագործությունները, որոշ հայերի մեջ պայքարելու և պաշատապանելու ցանկություն առաջացավ: Եվ այս մարդկանց մի մասը որոշում էին դառնալ ֆիդայի և բարձրանում էին լեռները, սկսում ապրել այնտեղ և երդում տալիս ապրել ավելի համեստ կյանքով և պաշտպանել գյուղի ժողովրդին և վերականգնել արդարություն: Ֆիդայիները տալիս էին երդում, որով պարտավորվում էին կյանքը զոհել հայրենիքի և ժողովրդի համար, անվրեպ կրակել, լինել գաղտնապահ, ճշտախոս, բարոյապես բարձր, չհայհոյել, չգործածել ոգելից խմիչիչքներ, չվիրավորել միմյանց, հարգանքով վերաբերվել աշխատավոր ժողովրդին՝ անկախ ազգությունից: Նրանք անընդհատ գտնվել են շարժման մեջ, պայքարել բռնակալության դեմ, պաշտպանել ազգի շահերը:
  • 4. Նշանակավոր Ֆիդայիններ Արաբո (Ստեփան Հրայր Դժոխք Վազգեն (Տիգրան Մխիթարյան, 1863–1893 (Արմենակ Տերոյան, 1873–1898 թթ.) Ղազարյան, 1864–1904 թթ.) թթ.)
  • 5. Նշանակավոր Ֆիդայիներ Աղբյուր Սերոբը (Վարդանյան) ֆիդայական շարժման առաջին սերնդի գործիչներից է: Սերոբը՝ դեռևս երիտասարդ, բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Նրա հայդուկախմբում մարտնչած բազմաթիվ ֆիդայիներ (Բիթլիսցի Մուշեղը, Բալաբեխ Կարապետը և ուրիշներ) հետագայում դարձել են ջոկատների հրամանատարներ: Որոշ ժամանակով նրա խմբի անդամ է եղել նաև Անդրանիկը: Ֆիդայական շարժման պատմության հերոսական էջերից է 1898 թ-ի հոկտեմբերի 20-ին Աղբյուր Սերոբի խմբի մղած կռիվը Բիթլիսից ոչ հեռու՝ Բաբշեն գյուղի մոտ: Գելիեգուզանի կռվում գերվել և Բիթլիս է տարվել Աղբյուր Սերոբի վիրավոր կինը՝ խմբի միակ կին հայդուկը` Սոսեն, սակայն շուտով ազատվել է: Ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով: Սոսե Մայրիկը 1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո տեղափոխվել է Վան, ապա՝ Կովկաս: Նրա մյուս որդին՝ Սամսոնը, զոհվել է Կարինում: 1920 թ-ի վերջին Սոսե Մայրիկը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, ապա հաստատվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ էլ 1953 թ-ին վախճանվել է: 1998 թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուրում: Ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել Աղբյուր Սերոբի և Սոսե Մայրիկի սխրանքների մասին:
  • 6. Նշանակավոր Ֆիդանյիներ Անդրանիկը հայ ժողովրդի Ազգային հերոս է, ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված հայդուկապետ և զորավար: Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, շուրջ մեկ տարի անց` ՀՀԴ-ին, որից վերջնականապես հեռացել է 1917 թ-ին: 1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության առաջարկըատով նահանջել է Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ: 1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝ Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը: 1919 թ-ի ապրիլին եկել է Սբ Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել զինվորներին և մեկնել Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:
  • 7. Նշանակավոր Ֆիդայիներ Աղբյուր Սերոբ Սոսե Մայրիկ Անդրանիկ Օզանյան
  • 8. Վերլուծություն Ի՞նչ տվեց հայդուկային շարժումը Հայդուկային շարժումը իր մեծ ազդեցությունը ունեցավ և՛ այդ ժամանակշրջանի ընթացքում, և՛ ապագայում: Նախ աննկարագրելի է հայդուկների կատարած աշխատանքը ինքնապաշտապանական մարտերի ընթացքում: Դրանք կարողացան ժողովրդին ոգևորվելու և միավորվելու ներուժ հաղորդել: Այն կարողացավ ժողովրդի գիտակցության մեջ առաջացնել ավելի լավ է զոհվել պատվով իբրև մարդ, քան քարշ տալ խղճուկ, ստրկական գոյությամբ գաղափարը, նրանց կատարած սխրանքների միջոցով: Ցույց տվեց, որ յուրաքաչյուր հայ ուղղակի պարտավոր է պաշտպանել իր ընտանիքը, իր ազգը և իր հայրենիքը ցանկացած գնով: Նաև շարժումը ազդեցություն ունեցավ ապագա սերունդների վրա, առաջացնելով հայրենասիրություն և ավելի լավ հայրենիք ունենալու ձգտում: Ազզդեցության նշանակավոր ապացույցներից է արցախյան հերոսամարտը և Շոշիի գրավում: Հայդուկային շարժումը հայ ազգային-ազատագրական շարժման փառավոր էջերից է:
  • 9. Աղբյուրներ http://www.findarmenia.com/arm/history/24/466/467 http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1330 Հայոց Պատմություն 11(ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր), Երևան 2010 Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան 1986