Միջավայրից ստացվող տեղեկատվությանմեծ(70-90%) մասը մարդը
ստանում է տեսողության միջոցով:Տեսողության վերլուծիչով մարդը
կարողանում է կողմնորոշվել շրջապատում և խուսափում է
վտանգից:Մարդկության փորձը,գիտելիքները,ստեղծած արվեստը
որոնք փոխանցվում են գրավոր խոսքով մենք ընկալում ենք
տեսողությամբ:
3.
Աչքի կառուցվածքը
Աչքի տեսողությանվերլուծիչի ծայրամասային բաժինն է ,գտնվում է գանգի
ակնապիճում:Աչքը կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից:
Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը և թարթիչները ,որոնք
պաշտպանում են փոշուց և քրտինքից: Արցունքագեղձերը գտնվում են
աչքի արտաքին անկյում:Արտազապում են արցունք,որը խոնավացնում
է,տաքացնում,մանրէազերծում,փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և
արտասվաքթի ծորանով լցվում քթի խոռոչ: Ակնագնդի մկանները
նպաստում են հայացքի ուղղության փոփոխությունը:
4.
Ակնագունդ
Ակնագունդը արտաքինից ծածկվածէ ամուր սպիտակուցաթաղանթով .այն աչքի
առջևի մասում փոխվում է եղջերաթաղանթի:Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է
ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը :Աչքի առջևի մասում
անոթաթաղանթը փոխվում է աչքի գույնը պայմանավորող ծիածանաթաղանթի:
Դրանում եղած գունանյութերի շնորհիվ է աչքը կարողանում ընդունել մուգ
շագանակագույնից մինչև երկնագույն երանգները: Ծիածանաթաղանթի կենտրոնում
գտնվում է բիբը :Այն կարող է ռեֆլեքսորեն լայնանալ և նեղանալ: Բբի հետևում
գտնվում է ակնաբյուրեղը ,որը ուռուցիկ ոսպնյակ է: Ծիածանաթաղանթի
հարևանությամբ գտնվում է թարթիչավոր մարմինը,որի
մարմինը փոխում է ակնաբյուրեղի կորությունը:
Ցանցաթաղանթը ակնագնդի
ներքին թաղանթն է:ՈՒնի 2 տեսակի
ընկալիչներ`ցուպիկներ(մոտ 130 մլն)
և սրվակներ(մոտ 7 մլն):
Ցանցաթաղանթի վրա` բբի դիմաց,
սրվակների կուտակման տեղը
կոչվում է դեղին բիծ :Ակնաղբյուրեղի և
ցանցաթաղանթի միջև
ընկած տարածությունը կոչվում է ապակենման մարմին :
5.
Տեսողական վերլուծչի
աշխատանք
Ստացված ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի,բբի և ոսպնյակի
,ապա նաև ապակենման մարմնի միջով,բեկվում են, և ցանցաթաղանթի
վրա ստացվում է առարկայի հստակ,բայց փոքրացած ու շրջված
պատկերը: