Շատերի համար մարդուաչքը կարող է թվալ պարզ օրգան:
Սակայն այն կատարում է 7 կարևոր գործառույթ
ինֆորմացիան ուղեղ տեղափոխելու գործում: Մեր աչքի
ֆունկցիան շատ բարդ է և միևնույն ժամանակ
զարմանալի: Ահա որոշ հետաքրքիր փաստեր աչքերի
մասին:
3.
1. Աչքի մեկթարթումը կազմում է վայրկյանի 1/10 մասը:
2. Աչքը շուտ վերականգնվող օրգան է: Այն կարող է պահանջել ընդամենը 48 ժամվա խնամք:
3. Տեսողությունն ամենօրվա կյանքի կարևոր բաղադրիչներից է, և այն իրագործելու համար
գործի է դրվում ուղեղի 1/2-ը:
4. Լաց լինելիս նորածինների աչքերից արցունք չի հոսում: 4-13 շաբաթականից հետո նոր
սկսվում է արցունքի արտադրվելը:
4.
• 5. Մերաչքի բջիջներն ունեն տարբեր ձևեր ու չափեր: Ձողի ձև
ունեցող բջիջները թույլ են տալիս մեզ տեսնել շրջապատող
աշխարհի առարկաները, իսկ կոնաձև բջիջները՝ զանազանել
գույները:
• 6. Յուրաքանչյուր րոպեն մեկ մարդիկ թարթում են ամենաքիչը 12
անգամ:
• 7. Որոշ մարդկանց մոտ աչքի մի գույնը տարբերվում է մյուսից, որը
բացատրվում է հետերոքրոմիայով (հուն. հետերոս – տարբեր,
քրոմիա – գույն): Հետերոքրոմիան առաջանում է մելանինի
ավելցուկի կամ պակասի դեպքում: Այն կարող է ժառանգաբար
փոխանցվել կամ առաջանալ սուր ինֆեկցիոն հիվանդությունների
արդյունքում:
5.
8. Մարդու 2աչքերը միաժամանակ նայում են մի կետի: Հնարավոր չէ,
որ մեկը նայի մի կողմ, մյուսը՝ մեկ այլ:
9. Ամբողջ մարմնի մկանային համակարգից աչքը կառավարող
մկաններն ամենաակտիվն են աշխատում օրվա ընթացքում:
10. Մարդկային աչքն ի զորու է զանազանել 10 միլիոն տարբեր
գույներ:
11. Եթե մարդկային աչքը լիներ թվային ֆոտոխցիկ, ապա այն
կգնահատվեր 576 մեգապիքսել:
6.
• 12. Օրվա10 տոկոսը մենք անցկացնում ենք փակ աչքերով, այսինքն՝
թարթելով:
• 13. Բժշկության մեջ ապացուցված է, որ անհնար է աչքերը բաց
փռշտալ:
• 14. Աչքը մարդու միակ օրգանն է, որ հանգստի կարիք չունի: Այն
անընդմեջ կարող է «աշխատել»: