SlideShare a Scribd company logo
ԹերԹը լույս է տեսնում 1990Թ. նոյեմԲերից
2016
Դեկտեմբեր
¹ 11 (147)
Եզդիների ազգային միության նախագահ՝ Ազիզ
Թամոյանը բաց նամակ է հղել նորանշանակ վարչա-
պետ Կարեն Կարապետյանին, որում, մասնավորա-
պես, ասվում է. «Մեծարգո՛ վարչապետ, նախ թույլ
տվեք Ձեզ շնորհավորել նոր և պատասխանատու պաշ-
տոնում ու հետագա աշխատանքում՝ ցանկանալով հա-
ջողություն ու ձեռքբերումներ: Իսկ հիմա՝ ըստ էության:
Սեպտեմբերի 13-ին, տեղի ունեցավ Հայաստանի
Հանրապետության Եզդիների ազգային միության նա-
խագահության արտահերթ նիստը, որին, նախագահու-
թյան անդամներից բացի, մասնանկցում էին նաև ՀՀ
տարբեր մարզերից եկած եզդի հեղինակավոր և այլ
մտահոգ անձինք: Ի՞նչն է մեզ ստիպել հավաքվելու և
դիմելու Ձեզ. Դեռևս 1988 թվականին Հայաստանի
եզդի համայնքը պահանջ դրեց ժամանակի իշխանու-
թյուների առաջ. մեզ ճանաչելու այն անուններով, որոն-
ցով մենք մեզ ճանաչել ենք հազարավոր տարիներ.
ազգությունս` եզդի, լեզուս` եզդիերեն, կրոնս` Շարֆա-
դին: Մեր պայքարի առաջին փուլի արդյունքներն ար-
տահայտվեցին նախկին ԽՍՀՄ վերջին՝ 1989
թվականի մարդահամարի և ՀՀ 2001 և 2011 թվական-
ների մարդահամարների արդյունքներում. մենք ճա-
նաչվեցինք առանձին ազգություն, առանձին լեզվով ու
առանձին կրոնով, ինչն իրականության հաղթանական
է: Այս ամենի արդյուքն է նաև, որ 1990 թվականից
Հայաստանի հանրային ռադիոյից տրվում են ամեն-
օրյա 30-րոպեանոց ռադիոհաղորդումներ, 2015 թվա-
կանին ավարտեցինք 12-րդ դասարանի «Եզդիերեն
լեզու և գրականություն» դասագրքի հրատարակումը:
2005 թվականին լույս տեսավ 1-ին դասարանի դասա-
գիրքը («Այբբենարանը»): Ունենք այլ ազգապահապան-
ման հնրավորություններ, օրինակ, հասարակական և
մշակութային կազմկարպություններ: Այս ամենից
բացի, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում, միշտ
կանգնած ենք եղել հայ եղբայր ժողովրդի կողքին:
1990 ական թվականներին եզդի համայնքի առաջ-
նորդ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ կազմավոր-
վեց շտաբ, որն իր մասնաճյուղերն ուներ Երևանի
պետական համալսարանի արևելագիտության ֆակուլ-
տետի մասնաշենքում և Կոտայքի մարզի Զովունի հա-
մայնքում: Նույն Ա. Թամոյանի գլխավորությամբ ու
հրամանատարությամբ 500 եզդի կամավորական մեկ-
նեց ռազմի դաշտ՝ տալով մոտ չորս տասնյակ զոհ ու
անհայտ կորած: Հավաքվեց 6 միլիոն ռուբլի, որն ուղղ-
վեց բանակի կարիքներին: Եզդի համայնքն անմասն
չմնաց նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պա-
տերազմի ժամանակ՝ տալով հինգ զոհ: Մենք, իհարկե,
շնորհակակալ ենք հայ ժողովրդին, որ մեզ համար
ստեղծվել են ազգապահպանման եզակի հնարավորու-
թյուններ: Սակայն կան խնդիրներ, որոնք վտանգում են
մեր հետագա գոյությունը Հայաստանի Հանրապետու-
թյունում: Այսպես, ՀՀ 2001 և 2011 թթ. մարդահամար-
ների արդյունքներով գրանցվել է մոտ 40 հազար եզդի:
Միաժամանակ պետք է ասել, որ քրդական բանվորա-
կան կուսակցությունը իր օղակներն է ստեղծել ՀՀ Արա-
գածոտնի մարզում: ՔԲԿ-ն ՀՀ Արագածոտնի մարզի
Ռյա Թազա համայնքում ունի գրասենյակ: Այն եզդինե-
րի շրջանում տարածում է իր գաղափարները և ՀՀ
Արագածոտնի մարզը համարել քրդական տարածք,
գծելով քարտեզներ: Կարիքը լինելու դեպքում Ձեզ
կներկայացնենք այն քարտեզը, ուր ՀՀ ներկա տա-
րածքի մի զգալի մասը քրդերի ու ՔԲԿ-ի կողմից հա-
մարվում է քրդական ազդեցության տակ: Հատկապես
Շանգալի դեպքերից հետո, երբ մեր փոքրաթիվ ժողո-
վրդի գոյությունը վտանգված է, որոշ ուժեր փորձում են
ՀՀ-ում էլ, կեղծելով իրականությունը, քրդացնել եզդի-
ներին: Օրինակ, «Զագրոս» քրդական թերթի 2016
թվականի 8-րդ համարում կարդում ենք, որ լույս են տե-
սել 10-12-րդ դասարանների դասագրքերը: Թե դրանք
ու՞մ համար են հրատրակվում և ին՞չ որակով, մեզ հա-
մար անհայտ է մնում: ՀՀ-ում թե ի՞նչ քրդերի և ի՞նչ
քուրդ դպրոցականների մասին է խոսքը, մենք չենք
հասկանում: Ավելին, «Զագրոս» թերթը գրում է նաև
քրդական և քրդաբնակ գյուղերի մասին: Ասացեք,
խնդրում ենք, Հայաստանում քրդաբնակ գյուղեր կա՞ն:
Վերոհիշյալ 10-12-րդ դասրանների դասագրքերի վրա
գրված է որ, դրանք կուրմանջի լեզվով են: Խնդրում եմ
նայեք ՀՀ բոլոր մարդահամարների արդյունքները,
կուրմանջի լեզու կա՞: Իհարկե, չկա: Կա «քրդերեն»: Եվ
հիմա, անտեսելով ՀՀ վիճակագրական պաշտոնական
տվյալները, նոր «լեզու» են ստեղծում և թյուրիմացու-
թյան մեջ գցելով եզդի ժողովրդի մի փոքր հատվածին,
ցանկանում են «քրդացնել»: Նախկին վարչապետի ժա-
մանակ էլ բարձրացրել ենք այս հարցերը, սակայն,
կարծես անտեսվել են մեր դիմում-խնդրանքները: Օրի-
նակ, նախկին վարչապետին գրված գրության հիման
վրա ՀՀ Արագածոտնի մարզպետ Գոզալյանի աշխա-
տասենյակում 2016 թվականի օգոստոսի 4-ին մեր և
ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ, Ռյա Թազա, Սի-
փան, Ավշեն, Ճարճակիս և Ջամուշվան համայնքների
ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցու-
թյամբ տեղի ունեցավ քննարկում, ուր վերոհիշյալ գյու-
ղերի ղեկավարներն ու դպրոցների տնօրենները
հայտարարեցին, որ իրենք ազգությամբ եզդի են: Ինչի
մասին մարզպետ Գյոզալյանը մեզ ուղարկված գրավոր
պատասխանում հաստատում է, որ վերոհիշյալ գյու-
ղերի ղեկավարները հայտարարել են, որ եզդի են: Դե,
եթե եզդի են, ին՞չ է նշանակում եզդիաբնակ գյուղերում
անցկացնել «քրդերեն» դասաժամեր: Դա էլ այն
դեպքում, երբ եզդիաբնակ գյուղերում 10-ական ժամ
տալիս են «քրդերենի» ուսուցիչներին, իսկ 4-ական
ժամ՝ եզդիերենի ուսուցիչներին: Նաև ասենք, վերոհի-
շյալ 10-12-րդ դասարանների «կուրմանջի» դասա-
գրքերը տպագրվել են 400-ական տպաքանակով: Այն
դեպքում, երբ մեր հավաստի տվյալներով վերոհիշյալ
6 գյուղերում կան այդ դասարանների 30 աշակերտ:
Նախորդ տարիներին, երբ հրատարակվել են 1-9-րդ
դասարանների «կուրմանջի» դասագրքերը, ամբողջու-
թյամբ 160 «քուրդ» աշակերտների համար, յուրաքան-
չյուր դասարանի հաշվով տպագրվել է 700-ական
դասագիրք: Իսկ մեր համայնքը, որ մոտ 40 հազար է,
դասագրքերի քանակը չի բավարարում: Ուրեմն,
«քրդեր» անվան տակ, երբ որ Հայաստանում քուրդ
չկա էլ, անտեղի վատնվում են պետության միջոցները:
Սա արդարությու՞ն է, սա բնականաբար անարդարու-
թյուն է: Մենք հույս ունենք, որ Դուք, որպես սկզբուն-
քային անձնավորություն, հետևողական կլինեք մեր
բարձրացրած խնդիրներին դրական լուծում տալու
հարցում և օգտակար կլինեք, որպեսզի եզդիների
գոյության ու փրկության կղզյակ համարվող Հայաս-
տանում մեր հետագա գոյությունը չվտանգվի:
կանխավ շնորհակալություն
նախագահ՝ ա. Թամոյան
Բաց նամակ` կարեն կարապետյանին
Բրյուսելում օրերս Եվրախորհրդարանը ձայների
ճնշող մեծամասնությամբ որոշում ընդունեց Իրաքում
ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելուց հետո եզդիների,
քրիստոնյաների ու թուրքմենների պաշտպանության
վերանայման մասին:
«Տարածաշրջանում այս փոքրամասնությունների
անհետացումը կհանգեցնի ևս մի անկայունության»,-
ասված է փաստաթղթում: Անդամ պետությունները
պետք է գործադրեն բոլոր միջոցները,
որպեսզի «ապահովեն այն մարդկանց անվտանգու-
թյունը, ովքեր լքել են իրենց հայրենիքը կամ բռնի տե-
ղահանվել են»:
Որոշումը կոչ է անում Եվրամիության անդամ երկր-
ներին աջակցել հետպատերազմյան իրավիճակում
գտնվող տարածաշրջանին հատուկ շեշտադրելով Իրա-
քի ֆեդերալացման շրջանակներում ինքնավարության
ստեղծումը:
Ինքնավարությունը պետք է ընդգրկի Նինվեի հար-
թավայրը, Շանգալի և Թըլ Աֆարի շրջանները: Հիշեց-
նենք, որ Իրաքի Սահմանադրության 125-րդ կետը
իրավունք է տալիս կրոնական փոքրամասնություննե-
րին ունենալ սեփական ինքնավար շրջանը: Սահմա-
նադրության այս կետը երաշխավորվել է նաև 2014թ.
Իրաքի նախարարների խորհրդի կողմից: Ամիսներ ա-
ռաջ Եվրամիությունը Դաիշ-ի կատարած հանցագոր-
ծությունը եզդիների ու քրիստոնյաների դեմ ընդունեց
որպես ցեղասպանություն: Եվրամիության այս որո-
շումն ավելի շուտ ունի երաշխավորող բնույթ, իսկ պար-
տադրող բնույթ պետք է եզդիական սփյուռքի ճնշման
և ճիշտ քաղաքականության արդյունքում հաղորդվի:
06.11.2016
եՎրախորՀրդարանը որոշել է դաիշ-ի դեմ ՀաՂԹանակ տանելուց
Հետո իրաքի եԶդիների եՎ քրիստոնյաների Համար
ինքնաՎարուԹյուն ստեՂծել
Նոյեմբերի 14-ից Իրաքի կառավարական բանակի
կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական
խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շահաբի ջոկատ-
ները սկսել են երկրի հյուսիսային Թըլ-Աֆար քաղաքը
ԻՊ զինյալներից ազատագրելու գործողության 3-րդ
փուլը: Այս մասին հայտնում է թուրքական պետական
«Անադոլու» գործակալությունը:
Նոյմբերի 15-ին Իրաքի քրդական ինքնավարության
Rudaw գործակալությունը հայտնել է, որ Հաշդ ալ-
շահաբի ջոկատները գտնվում են Թըլ-Աֆար քաղաքի
օդանավակայանից 18 կմ հեռավարության վրա: Հա-
մաձայն աղբյուրի՝ քաղաքի օդանավակայանի վրա վե-
րահսկողություն սահմանելը ճանապարհ կբացի դեպի
քաղաք և կկտրի ԻՊ մատակարարումը Մոսուլից:
Նույն օրը, համաձայն թուրքական «Անադոլու» գոր-
ծակալության, Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբա-
դին հայտարարել է, որ Թըլ-Աֆար մտնելու է Իրաքի
կառավարական բանակի 92-րդ և 72-րդ բրիգադները,
ինչպես նաև Թըլ-Աֆարի սունի և շիա մուսուլմաններից
կազմված խումբը:
Նշենք, որ հոկտեմբերի վերջից Հաշդ ալ-շահաբի
ջոկատները ռազմական գործողություններ են սկսել
Իրաքի հյուսիսային Թըլ-Աֆար քաղաքը ԻՊ զինյլալնե-
րից ազատագրելու համար և արդեն վերցրել են քաղա-
քին մոտ գտնվող մի քանի գյուղեր և բնակավայրեր:
Այդ զարգացումներից հետո, հոկտեմբերի 29-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ-
տարարել է, որ եթե Հաշդ ալ-շահաբիի ջոկատները
մտնեն Թըլ-Աֆար, Թուրքիան դիմելու է համապատաս-
խան գործողությունների և դիտորդի կարգավիճակում
չի մնալու, ինչը ըստ երևույթին պայմանավորված է Իրա-
քի սուննի թուրքմենների գործոնով:
Նշենք, որ Հաշդ ալ-շահաբին («Ժողովրդական
զորահավաքի ուժեր») Իրաքի կառավարական բա-
նակի կողմից ԻՊ դեմ կռվող և հիմնականում շիանե-
րից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված
ջոկատներ են:
Նշենք նաև, որ Թըլ-Աֆար քաղաքը գտնվում է 50-
60 կմ հեռավորության վրա Մոսուլ քաղաքից և
գտնվում է ԻՊ զինյալների ձեռքում 2014-ի կեսերից:
Այս քաղաքի գրավումը կարևոր է Մոսուլի ազատագր-
ման գործողության համար:
Ռազմ ինֆո
իրաքի Բանակի կոՂմից կռՎոՂ շիա
ջոկատները շարունակում են Թըլ-աֆար
քաՂաքի աԶատաԳրումը
Մոսուլում գտնվող Դաիշ ահաբեկիչների դեմ հար-
ձակումը սկսվել էր դեռևս հոկտեմբերի 17-ի առավո-
տյան ժամը 5-ից և արդեն շրջափակել էին Դաիշ-ի
վերահսկողության տակ գտնվող՝ նախկինում եզդիա-
բնակ Բաշիկ ու Բահզանը, սակայն ինչպես Էզդիխա-
նա թերթին հայտնած եզդի հոգևորականը պատմեց,
ահաբեկիչների մեծ մասը արդեն իսկ փախչել էին, ին-
չից ենթադրվում է, որ նրանք տեղյակ են եղել հարձակ-
ման մասին: Եվ ահա երկարատև պայքարից հետո
Բաշիկ ու Բահզանը ազատագրվեց, ինչի առթիվ Եզդի-
ների ազգային միությունը շնորհավորում է ողջ եզդի
ժողովրդին այդ կապակցությամբ, սակայն մեծ ցավով
ենք նշում, որ տեղի ողջ եզդիական սրբատեղիները ա-
վերակների են վերածվել։ Բաշիկա և Բահզանը երկու
տարի առաջ, առանց որևէ դիմադրության, քրդական
փեշմերգա զորքերը քսանհինգ հազարանոց գյուղը
«սկուտեղի վրա մատուցեց» Դաիշ ահաբեկիչներին:
Նախապես իմանալով դավադրության մասին, տեղի
բնակչությունը հասցրեց լքել քաղաքը: Մինչ քրդերը
Բաշիկն ու Բահզանը կհանձնեին, բնակչության 70 տո-
կոսը եզդիներ էին, 20 տոկոսը` քրիստոնյաներ և միայն
10 տոկոսը` մուսուլմաններ: Նկարում երևում է թե ինչ-
պես է եզդի ազատամարտիկը աղոթում եզդիական
Շեխ Մանդ սրբավայրի ավերակների վրա։ Այս գյուղում
երեք տասնյակից ավել եզդիական սրբավայրեր կային,
որոնք ցավոք սրտի քրիստոնեական սրբատեղիների
հետ միասին ավերվեցին: Ազատագրումից հետո քրիս-
տոնեական Մար Գորգիս եկեղեցու սպասավորները
եկեղեցին մաքրագործելու ծես են իրականացրել, աղո-
թել և վերականգնել եկեղեցու խաչը:
աՎերակների ՎերածՎած եՎ աԶատաԳրՎած
եԶդիական Բաշիկ ու ԲաՀԶանը
Մոսուլի արվարձաններում հայտնաբերվել են երկու
եղբայրական գերեզման, որոնցում թաղված են ավելի
քան 18 եզդիներ։ Զանգվածային գերեզմանները հայտ-
նաբերվել են քրդական փեշմերգայի կողմից Շաբաբիթ
բնակավայրում,- այս մասին ասում է լրատվական
«Reuters» գործակալությունը:
Այս վերջին տարիներին հայտնաբերվել են ավելի
քան երեք տասնյակ զանգվածային եղբայրական գե-
րեզմաններ։ 2014 թվականի օգոստոսի 3-ին «Դաիշ»
ահաբեկչական խմբավորումը հարձակվեց Իրաքի հյու-
սիսային շրջանի եզդիաբնակ Շանգալի շրջան և տեղի
եզդիներին ենթարկեց ցեղասպանության, ինչի
հետևանքով ավելի քան 5000 եզդիներ սպանվեցին,
7000 եզդի կանայք ու երեխաներ առևանգվեցին ստր-
կության, իսկ 400.000-ից ավելին դարձան փախստա-
կաններ։ Այս մասին հայտարարել է Շանգալի
քաղաքապետ Մահամա Խալիլը։
մոսուլում ՀայտնաԲերՎել են երկու
եՂԲայրական ԳերեԶման
-նախ կցանկանայինք մեր շնորհակալությունը
հայտնել Ձեզ մեր հարցերին պատասխանելու հա-
մար։ Հարգարժան շեխ մրազ, կարո՞ղ եք նախ ներ-
կայացնել Ձեզ, Ձեր ընտանիքը, որտեղի՞ց եք, ինչպե՞ս
եք տեղափոխվել ռուսատան։
- Անունս Մրազ է, ես Կոտե Խալիֆե շեխ Արաբեի
որդին եմ, Մեր ընտանիքի ակունքները գալիս են
Արևմտյան Հայաստանից, Կարսից։ Դեռևս 1880-
ականներին պապուս հայրը՝ շեխ Արաբեն, տեղափոխ-
վում է Արևելյան Հայաստանի Արագածոտնի մարզի
այժմյան Միրաք գյուղ։ Ապուպապս մահանում է Միրա-
քում և մինչ այսօր իր գերեզմանը այնտեղ է, հետա-
գայում իհարկե պապիս ընտանիքին վերցնում է և
տեղափոխվում Ամո եզդիական գյուղ (այժմ Զովունի),
իսկ 1990 թվականից մենք տեղափոխվում ենք
Ռուսաստանի Տուլա քաղաք։ Բնականաբար ինչպես
Հայաստանում, այնպես էլ այստեղ մենք պահում և
պահպանում ենք մեր ազգային կրոնը, դիմագիծը,
ծիսակատարությունները և այլն։
- իսկ այդտեղ տուլայում քանի՞ եզդիական ընտա-
նիք է ապրում և արդյո՞ք միմյանց հետ ունեք կապեր։
- Դե մոտավորապես 300 ընտանիք կլինի, ըստ իս
2000 եզդի, այստեղ և՛ շեխեր ու փիրեր կան (եզդի
հոգևորականություն) և՛ մրիդներ (աշխարիկ եզդիներ)։
Իսկ ինչ վերաբերվում է միմյանց հետ կապին, իհարկե
ունենք, մեր կապը շատ ամուր է ոչ միայն տեղի եզդիա-
կան համայնքի, այլև այլ մարզերի՝ ինչպես Ռուստաս-
տանի, այնպես էլ Հայաստանում գտնվող մեր
ազգակիցների միջև։ Ճիշտ է այսօր մենք Հայաստանից
դուրս ենք, սակայն չենք մոռանում այն հողը, որը մեզ
կյանք է պարգևել։ Այստեղ մեր համայնքը շատ համա-
խմբված է, միասնաբար նշում ենք մեր ազգային տո-
ները, միմյանց ուրախությունները, երբեմն այս առիթով
մենք այստեղի համայնքը կոչում ենք երկրորդ Ամո գյուղ։
- Հիմնականում ինչո՞վ են զբաղվում տուլայում
եզդիները։
- Իհարկե բոլորն էլ աշխատում են, կարելի է ասել
աշխատանք չունեցողներ չկան, ամենակարևորը այն
է, որ մեծ շոքով նշում են իրենց ազգային տոները,
իհարկե փառք Աստծո մենք այստեղ նաև տոնում ենք
Մալակե Տաուսի տոնը, մեր ազգային Նոր Տարին, Շե-
շըմսի կամ Շամսի տոնը և այլն։
- ինչպես գիտենք 2014 թվականի օգոստոսի 3-ին
«դաիշ» ահաբեկչական խմբավորումը հարձակվեց
շանգալաբնակ եզդիների վրա, որի հետևանքով
տեղի ունեցավ եզդիների ցեղասպանություն իրենց
պատմական տարածքում, ինչն փախստական դարձ-
րեց հարյուր հազարավոր եզդիների։ մենք տեղեկա-
ցանք, որ դուք մի շարք միջոցառումներ էիք
կազմակերպել ի զորակցություն շանգալի եզդի-
ների, կարո՞ղ եք մի փոքր պատմել դրա մասին։
- Նախ մենք տեղեկացանք, որ Մոսկվայում պետք է
հավաք տեղի ունենա ի զորակցություն Շանգալցիների
և մենք անմիջապես գնացինք Մոսկվա։ Իհարկե, լինե-
լով այնտեղ, ցավոք սրտի մենք տեսանք ամբողջությամբ
մեկ այլ բան, քան նախատեսում էինք, իսկ մեր տեսածը
ընդհամենը Օջալանի դրոշն էր, քրդական «փիառը»։
Մենք անմիջապես հեռացանք այդտեղից և վերադար-
ձանք մեր քաղաք որևէ բան կազմակերպելու և եզդի ժո-
ղովրդի իրական ցավը ճիշտ ներկայացնելու
ռուսաստանցիներին։ Իհարկե սրանում ես ուզում եմ նաև
իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր երիտա-
սարդներին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին և ինքնա-
կազմակերպվեցին։ Մենք մի շարք դիմում նամակներ
պատրաստեցինք՝ որոնցում մասնավորապես ասվում էր
«փրկեք մեր եզդի ժողովրդին ցեղասպանությունից, մենք
եզդի ենք ազգությամբ, ունենք մեր կրոնն ու լեզուն, մեզ
այսօր ոչնչացնում են, խնդրում ենք քայլեր ձեռնարկել
մեր ժողովրդին ոչնչացումից փրկելու համար»։ Վերոն-
շյալ նամակները հանձնեցինք տեղի մեր համապատաս-
խան իշխանություններին։ Շուտով նաև պլանավորում
ենք ստեղծել եզդիական մշակութային կազմակերպու-
թյուն, որը կարծում եմ ավելի ու ավելի կնպաստի եզդի-
ական մշակույթի, կրոնի զարգացմանը։
- իսկ դուք որպես հոգևոր, ինչպե՞ս եք վերաբեր-
վում այն եզդիներին, որոնք շեղվում են իրենց կրո-
նից, կամ դավանափոխ են լինում։
- Յուրաքանչյուր ոք իր հոգու համար է պատասխա-
նատու, խնդիրը շատ դեպքերում ես կապում եմ սեփա-
կան կրոնը լավ չիմանալու մեջ, քանի որ վստահ եմ եթե
եզդին՝ չեմ ասում շատ, սակայն բավարար կերպով տե-
ղյակ լինի իր կրոնից, երբեք չի հրաժարվի դրանից։ Ես
մեծ հպարտությամբ սակայն կարող եմ խոսել այստե-
ղի, այսինքն Ռուսաստանի Տուլա մարզի Տուլա քաղաքի
մեր եզդիական համայնքի մասին, որոնք սրբորեն
պահպանում են իրենց ապուպապերի կրոնը։ Իսկ
նրանք ովքեր, որ նույնիսկ նշում են իբրև թե կրոնափոխ
են եղել, իրենք էլ չեն կարող ինձ ապացուցել, որ կրո-
նափոխ են եղել, իրենք ուղղակի խոսքով են այդպես
ասում, քանի որ եթե կրոնափոխ են եղել ապա ինչո՞ւ են
եզդիական կրոնական ծիսակատարությունները անում,
դե թող չանեն։ Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ այս-
տեղ, փառք Աստծո, ոչ կրոնափոխ եղած եզդիներ կան,
ոչ էլ արհեստականորեն ստեղծված «քուրդ-եզդիներ»։
- ին՞չ կցանկանայիք հաղորդել եզդիներին։
- Ես խոնարհվում եմ այն եզդու, այն մեր երիտասա-
րդների առջև, ովքեր իրենց եզդի են համարում, որպես
ազգություն, դավանում են իրենց Շարֆադին կրոնին և
չեն խեղաթյուրում մեր ինքնությունը։ Ես որպես Ջըն
Տայարի տան շեխ, որպես հոգևորական, խնդրում և
աղերսում եմ իմ եզդի ազգին, նաև նրանց ովքեր իրենց
քուրդ են համարում, սակայն իրականում եզդի են,
խնդրում եմ մի՛ խառնեք այդ արհեստածին «քուրդ-
եզդի» անվանումը մեր սուրբ Եզիդի անվան հետ, մենք
եզդի ենք ազգությամբ և վերջ։ Ցանկանում եմ նաև
խորին երախտագիտությունս հայտնել Միության
նախագահ Ազիզ Թամոյանին ազգապահպան գործու-
նեություն ծավալելու համար։
մի աՂաՎաՂեք մեր ինքնուԹյունը
Ձեզ ենք ներկայացնում ռուսաստանի դաշնության տուլա քաղաքի բնակիչ, ծնունդով
Հայաստանից, եզդի ակտիվիստ, հոգևոր շեխ մրազե կոտեյի եզդիների ազգային միության
«էզդխիանա» պաշտոնաթերթին տված հարցազրույցը։
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի
Թլիկ եզդիաբնակ գյուղի դպրոցը, կարելի է ասել,
իսկական հնություն է: 1956 թ. կառուցված միահարկ
շինությունում այսօր էլ պահպանվել են պատերի մեջ
կառուցված աղյուսե բուխարիները, որտեղ ժամանա-
կին ածուխ են վառել:
Սենյակները հիմա տաքացվում են նավթի վառա-
րաններով, իսկ աղյուսե վառարանները բառիս բուն
իմաստով քարե հուշ են դարձել: Անցյալից հիշողություն
են նաև ուսուցչանոցի դռան հարևան պատի վրա
գրված Մեծ Հայրենականի մասնակից թլիկցիների
անունները, որոնցից մի քանիսն արդեն ջնջվել են:
94 բնակիչ ունեցող Թլիկի դպրոցում այսօր սովո-
րում է 21 աշակերտ, բոլորն էլ այս գյուղից են ու ազգու-
թյամբ եզդի են: Փոխարենը 9 ուսուցիչներից միայն
30-ամյա Ալիկ Մստոյանն է եզդի և տեղացի: Մյուսները
հայեր են ու գալիս են հարևան գյուղերից: Օրինակ՝ եր-
կարամյա տնօրեն Վահագն Մարտոյանը Արագածա-
վան համայնքից է:
Դատարկ դպրոցում մեզ ուղեկցում է Ալիկ
Մստոյանը: Նա եզդիերեն լեզու և գրականություն է դա-
սավանդում արդեն մեկ տարի: Մինչ այդ եզդիերենի
ուսուցիչը Թլիկի նախկին գյուղապետն էր, որն արտա-
գաղթել է Հայաստանից: Խորհրդային տարիներին
ծաղկող գյուղում այսօր ընդամենը 18 տնտեսություն է
մնացել, ընդ որում՝ դրանցից 9-ը վերաբնակներ են Ար-
մավիրի Արաքս գյուղից: Ալիկն ասում է, որ այս ուստա-
րում նախորդի համեմատ աճ են ունեցել՝ 20 աշակերտը
դարձել է 21: Եթե այս սեպտեմբերին ունեցել են 2 առա-
ջին դասարանցի, եկող տարի կունենան 5-ը:
Դպրոցում կրթությունը 9-ամյա է, սակայն ներ-
կայում գործում է 5 դասարան, քանի որ կոմպլեկտա-
ցիա է արվել: Օրինակ՝ 7-րդ դասարանում միայն մեկ
աշակերտ է սովորում: Ալիկը ցույց է տալիս այդ դասա-
րանի մատյանը, որտեղ մեկ տող է լրացված. ժպիտ է
առաջացնում, բայց նաև տխուր է: Ամենամեծ դասա-
րանը 5-րդն է, որտեղ 6 աշակերտ կա:
Շրջում ենք դասարաններով, փայտե հատակը ոտ-
քերի տակ ճռռում է: Աչքի են զարնում հին դասասե-
ղանները, որոնք մի քանի սերունդ են ճանապարհել:
Սրանց կարելի է, թերևս, հակադրել 2012-ի մասնակի
վերանորոգման արդյունք սպիտակ եվրադռներն ու լու-
սամուտները, ինչպես նաև առաստաղը: Ալիկը, որ
2001-ին է ավարտել այս դպրոցը, ասում է, որ իրենց
ժամանակ դռներն ու լուսամուտները ջարդված էին:
Ուսուցչանոցի գրապահարանն ենք նայում: Ամենա-
նորն այս տարի հրատարակված եզդիերենի դասա-
գրքերն են: Համայնքում ակումբ ու գրադարան կա,
որոնք գյուղապետարանի հետ նույն շենքում են:
Ուսուցիչն ասում է, որ հիմնական կրթությունից
հետո երեխաներն ուսումը շարունակելու միտում չու-
նեն: Պատմում է, որ անցյալ տարի շատ խելացի մի
աշակերտուհի ունեին, եւ դպրոցում ցանկանում էին, որ
նա շարունակի կրթությունը, բայց ծնողները չեն թողել:
Հարցնում եմ՝ դա աղջկան շուտ ամուսնացնելու ավան-
դույթի՞ց է գալիս, թե՞ մտածելակերպի խնդիր է: «Ավան-
դույթը կապ չունի, մարդու մտածելակերպից է»,-
պատասխանում է Ալիկն ու շեշտում, որ մարդ՝ աղջիկ
թե տղա, պիտի անպայման կրթություն ստանա, որ հե-
տո կարողանա իրեն պահել: Ապա ավելացնում է, որ
աստիճանաբար կոտրվում են հին կարծրատիպերը:
hetq.am
60-ամյա դպրոցի աՂյուսե Վառարանները «պատմական նմուշ» են
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
T’evî ku gelek bingeh û delîl hene em
karin ji her kesîr’a bînin ku Ÿzdî
net’eweke (mileteke) bi serê xweye, lê em
nak’evin nav wan t’efasîlê r’astyê, ku gelek
dem ji xwendin û nivîsana wanra divê, lê ezê
bi kurtî binivîsim ji ber gotina dirêj
hinekê xwendevan aciz dike.
Hinek divêjin miletê me K’urde û hinek
divêjin miletê me E'rebe, bêyî ku bêne heq û
bingehê hevbeþ, yê li nava net’ewêda, eger
r’aste tiþtek heye Ÿzdîya bi xênî wanva
girêde ji aliyê net’ewêva, wê fermanê
wanjî hevbeþvin bi xênî wanr’a, eger em
bêjin net’ewa me, yanê miletê me k’urde,
gelo çima li dîrokêda fermanê, ku têne serê
ÿzdîya nayêne serê wanjî û h’alê mejî ne
yeke?
Ferman hatine serê me ji destê K'urd,
Ereb, T'irk û E'cema, ev yek zelal dike, ku t’u
girêdana me bi wanva nîne xêncî, ku li gelek
welata em bi hevr'a jîyan dikin,
Li seransera dîrokê çênebûye miletek
bixwazê miletê xwe t'ine û miho bike û ji
net’ewekê bi ç'e'vê k'afira li hev binêr'in,
ev yek derveyî h'emû aqil û zabûnaye.
Tiþtek nîne me bi wanva girêde, ne Cejn
û helk’eft, ne r'ê û r'ism û ne dîrok û dîn.
Ewê, ku xwe ji wan divînê, ew ji wan ko-
raye, ewê ku li Iraqê û t’evaya cîhanê bi
navê Ÿzdîya dip'eyvin û bi t'aybetî ewê, ku
li Avropayê û haj ola ÿzdîya bi fermî
nedane qebûlkirin li nav yasa û qanûnê Avro-
payêda t’evî, ku bi dehe sala jortire.
Ji aliyê zimanva em çi bixwazin em karin
wî navî lêkin, çimik em ÿzdîne û t’enê bi zi-
manekî dip'eyvin, zimanê Ÿzdîkî. Bi t’ay-
betî cime'ta me Baþîqa û Bahzanê bi zimanê
e’rebî dip'eyvin, hinek divêjin em bi k'urdî
yan kurmancî dip'eyvin, ew ne r'aste, hinek
divêjin em ÿzdîkî dip’eyvin û bi t’aybetî
ÿzdîyê Ermenîstanê, R’ûsîayê û Gurcistanê
û em divêjin zimanê ÿzîdî û xilas.
Ziman t’enê p'ira ji hev fe'mkirinêye li
nava merivada, Qewil û Beyt’ û têk’stê olîjî
bi zêdetir ji zimanekî hatine gotin.
Ji aliyê olê Oldar û Dîndar sivaqê
qewlada divêjin Ÿzdî net’ewe, yanê milete
û li xelekeke t’aybetda ezê h’ewldim, ku ez bi
berfirehî be'hs bikim û binivîsim.
Nîqaþê li ser net’ewê bûne kaniyê
derk’etina konferans û civînê bêveger' ji
bo r’astiya dîrokî û olî û bingehê zanistî,
ji aliyê xwudanê berjewendî û k’ursyava,
aliyê sêyemîn bi awayekî ner'ast xwe
dip'eyve û divêje eger ÿzdîya r’agehandin û
gotin em net'ewin, yanê miletin, wê r'astî
h'icûm û fermanê bên ji aliyê k'urdava û ev
yek nedûre ji r'astiyê, ji ber, ku h'emû jî
r’êzê li ÿzdîya nagirin weke ÿzdî, ij bê yek-
tîya wan, ji aliyekî dinêva, k'îjan gavê
derfeta xwe dîtine li dirêjaya dîrokê
kirine k'a Bexdadî (Daîþ) li 3/8/2014 çikir.
Ev ji wêye, ku em r’ûp'eleke nû bi derdorê
xwe venakin û hew bi net'ewê cînarr'a dan û
sitandinê dikin weke welatîyê dereceyek.
H’emû bi wê yekêva girêdaye dema, ku ÿzdî li
cîhanêda hatine qebûlkirin weke gelekî ser-
bixwe, xwudan ol û net’ew (milet) û t'aybet-
mendiyê cuda, hingê emê karivin bighîjin
mafê xwe, lê wanva girêday dîsa t’u r'ê wê
çênevin û emê li cîda bimînin weke h'emû
cîsekinê çûyî û hê em li nîqaþê netewêne.
Piþtî þikestina Iraqê Pol Birêmer, yê ku
weke dadwerê medenî k'ardikir li Iraqê, ji
T'e'hsîn beg û Bavê Þêxr'a got li dor ÿzdîya,
lê dîsa bi gotina "em kurdin", mafê me ÿzdîya
hatine unda kirin û ji wan helwestê ner'ast,
p'ara ÿzdîya bûne ferman û t'alan. Û bi r’êde
gote wan eger hûn k’urdin, her’ine herêma
k'urdistanê bira mafê we bidine we. Ev t’êye,
wekî ÿzdî zanivin, bi t’u r'êyê din em
naghîjin mafê xwe, h’eta em nizanivin em
k’îne û em xwe nasnekin, ferman bi serê
ÿzdyada hat, eger ev ferman ji k'urdar'a hate
h'esav kirin, ji dest r'ûr'eþîyê me çi heye,
wê demê k'î wê li himberî wan kesa bisek-
inê? Ewê, ku zar'okê wan mane sêwî? Ewê, ku
keç'ê wan hatine r'evandin? Ewê malbatê wan
hatine kuþtin û lêborînê dixwaze? De bêje
ez korbûm.
Divê nîqaþê li ser nasne'ma net’ewî
(miletî) zû bi dawî bivin li nava ÿzdîada, ji
ber miletek heye hê li bin çadirada jîyan
dike, ji ber dor 400 h’ezar ÿzdî dûrî ji malê
xwe jîyan dike û hê e'rdê wan li bin k'on-
t’rola Daîþdaye. Nave em ç'arenivîsa xwe
bidine dest xwudanê berjewendiya yê ku
aþqê qir’êj û k'ursiya.
Bi t'aybet bona r'ojne'ma Ÿzdîxane
NÎQAÞÊ LI SER NET’EWÊ WÊ K'ENGÊ BI DAWÎ BIVIN?
Laliþa xweþ- ew warê ewlîya û embîyaye,
Di ç’îayê Þengalêda bi ser zinêrda p’aldaye,
Te h’emêzkirîye ç’îayê H’izert û E’reftaê,
Ez p’ir’ zanim bi qedrê te, nirxê te p’ir’ bihaye.
Li ser axa teye þîrin gelek zölm meþandin,
K’edxwer di xûnêda xeniqîn, bawerî neþikênandin,
Bi h’ezara mêrxasa xwe fedakirin,
Bi xûna xwe warê te sit’irandin.
Armanca neyara ew bû, kö te ij binda xiravkin,
Bi beyantî ÿzdîtîê ij p’elê dîrokê r’akin,
Lema jî 72 ferman wan li ser me meþandin,
Agir berdan dil û görç’ik, göha h’eta mêlakê.
Oldarê me digotin: “Madî Þerfedînê r’ave,
Gör û mî t’ev wê biç’êrin, dinîa bi hev wê þave,
Emê aza, serfinyaz bijîn t’ev- weke bira,
Zölm û zordarîya neyar wê r’ojê wê belave”.
(p’arek)
Xêyrî E'lo H'eko
Beþirê Laliþê
LALIÞ Û ÞENGAL

More Related Content

What's hot (6)

Ezdikhana N10 - October 2014 (122)
Ezdikhana N10 - October 2014 (122)Ezdikhana N10 - October 2014 (122)
Ezdikhana N10 - October 2014 (122)
 
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի ԴավիթՍասնա ծռեր.Սասունցի Դավիթ
Սասնա ծռեր.Սասունցի Դավիթ
 
Abaka 02 02-2015
Abaka 02 02-2015Abaka 02 02-2015
Abaka 02 02-2015
 
Abaka 02 02-2015
Abaka 02 02-2015Abaka 02 02-2015
Abaka 02 02-2015
 
սասունցի դավիթ
սասունցի դավիթսասունցի դավիթ
սասունցի դավիթ
 
Abaka 22 02-2016
Abaka 22 02-2016Abaka 22 02-2016
Abaka 22 02-2016
 

Viewers also liked

Gacetilla Municipal
Gacetilla MunicipalGacetilla Municipal
Gacetilla Municipal
guest9c263ad
 
CóMo Financiar Su Empresa
CóMo Financiar Su EmpresaCóMo Financiar Su Empresa
CóMo Financiar Su Empresa
Santiago Gabriel
 
DecáLogo Para Apreciar El Cine
DecáLogo Para Apreciar El CineDecáLogo Para Apreciar El Cine
DecáLogo Para Apreciar El Cine
hector.juarez
 
2016-09 Customer Insight Visualizations to Drive Business Decisions
2016-09 Customer Insight Visualizations to Drive Business Decisions2016-09 Customer Insight Visualizations to Drive Business Decisions
2016-09 Customer Insight Visualizations to Drive Business Decisions
Paul Santilli
 
Improved-Cybersecurity-cooperation
Improved-Cybersecurity-cooperationImproved-Cybersecurity-cooperation
Improved-Cybersecurity-cooperation
rrepko
 

Viewers also liked (18)

Generalist HR Profile
Generalist HR ProfileGeneralist HR Profile
Generalist HR Profile
 
Gacetilla Municipal
Gacetilla MunicipalGacetilla Municipal
Gacetilla Municipal
 
CóMo Financiar Su Empresa
CóMo Financiar Su EmpresaCóMo Financiar Su Empresa
CóMo Financiar Su Empresa
 
SAS write up
SAS write upSAS write up
SAS write up
 
Redes Neuronales
Redes NeuronalesRedes Neuronales
Redes Neuronales
 
Workshop MDP Campus Party Mx
Workshop MDP Campus Party MxWorkshop MDP Campus Party Mx
Workshop MDP Campus Party Mx
 
(Sindonews.com) Opini hukum-politik 20 agustus 2016-3 oktober 2016
(Sindonews.com) Opini hukum-politik 20 agustus 2016-3 oktober 2016(Sindonews.com) Opini hukum-politik 20 agustus 2016-3 oktober 2016
(Sindonews.com) Opini hukum-politik 20 agustus 2016-3 oktober 2016
 
WELCOME ABOARD magazine
WELCOME ABOARD magazineWELCOME ABOARD magazine
WELCOME ABOARD magazine
 
DecáLogo Para Apreciar El Cine
DecáLogo Para Apreciar El CineDecáLogo Para Apreciar El Cine
DecáLogo Para Apreciar El Cine
 
With Big Data comes Great Power
With Big Data comes Great PowerWith Big Data comes Great Power
With Big Data comes Great Power
 
Choose best forensic accounting los angeles
Choose best forensic accounting los angelesChoose best forensic accounting los angeles
Choose best forensic accounting los angeles
 
2016-09 Customer Insight Visualizations to Drive Business Decisions
2016-09 Customer Insight Visualizations to Drive Business Decisions2016-09 Customer Insight Visualizations to Drive Business Decisions
2016-09 Customer Insight Visualizations to Drive Business Decisions
 
palevaluationfinalfinal
palevaluationfinalfinalpalevaluationfinalfinal
palevaluationfinalfinal
 
Mason Tending Curriculum
Mason Tending CurriculumMason Tending Curriculum
Mason Tending Curriculum
 
Improved-Cybersecurity-cooperation
Improved-Cybersecurity-cooperationImproved-Cybersecurity-cooperation
Improved-Cybersecurity-cooperation
 
Tutorialblogger
TutorialbloggerTutorialblogger
Tutorialblogger
 
Sistemas Operativos
Sistemas OperativosSistemas Operativos
Sistemas Operativos
 
Autoestima Femenina Mafalda Sandra
Autoestima Femenina Mafalda   SandraAutoestima Femenina Mafalda   Sandra
Autoestima Femenina Mafalda Sandra
 

Similar to Ezdikhana N11 - December 2016 (147) (7)

Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)Ezdikhana N3 - February 2015 (127)
Ezdikhana N3 - February 2015 (127)
 
Haykakan gaxtojaxner
Haykakan gaxtojaxnerHaykakan gaxtojaxner
Haykakan gaxtojaxner
 
Ezdikhana N7 - July 2016 (143)
Ezdikhana N7 -  July 2016 (143)Ezdikhana N7 -  July 2016 (143)
Ezdikhana N7 - July 2016 (143)
 
Abaka 14 12-2015
Abaka 14 12-2015Abaka 14 12-2015
Abaka 14 12-2015
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյան
 
Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)Ezdikhana N12 - December 2014 (124)
Ezdikhana N12 - December 2014 (124)
 
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
հ.հարցի լ ն ճան-ին կատ-ծ առաջին քայլերը (2)
 

More from Khdr Hajoyan

More from Khdr Hajoyan (13)

Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)Ezdikhana N9 - September 2015 (133)
Ezdikhana N9 - September 2015 (133)
 
Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)Ezdikhana N8 - August 2015 (132)
Ezdikhana N8 - August 2015 (132)
 
Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)Ezdikhana N7 - August 2015 (131)
Ezdikhana N7 - August 2015 (131)
 
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)Ezdikhana N6 - Jun 2015 (130)
Ezdikhana N6 - Jun 2015 (130)
 
Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)Ezdikhana N8 - August 2014 (120)
Ezdikhana N8 - August 2014 (120)
 
Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)Ezdikhana N5 - May 2014 (117)
Ezdikhana N5 - May 2014 (117)
 
Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)Ezdikhana N11 - July 2013 (111)
Ezdikhana N11 - July 2013 (111)
 
Yezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 classYezidi language and literature - 10 class
Yezidi language and literature - 10 class
 
Yezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 classYezidi language and literature - 5 class
Yezidi language and literature - 5 class
 
Yezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 classYezidi language and literature - 4 class
Yezidi language and literature - 4 class
 
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
Եզդիների մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում գիրք (1-174)
 
Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)Ezdikhana N11 - November 2012 (99)
Ezdikhana N11 - November 2012 (99)
 
Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)Ezdikhana N5 - April 2013 (105)
Ezdikhana N5 - April 2013 (105)
 

Ezdikhana N11 - December 2016 (147)

  • 1. ԹերԹը լույս է տեսնում 1990Թ. նոյեմԲերից 2016 Դեկտեմբեր ¹ 11 (147) Եզդիների ազգային միության նախագահ՝ Ազիզ Թամոյանը բաց նամակ է հղել նորանշանակ վարչա- պետ Կարեն Կարապետյանին, որում, մասնավորա- պես, ասվում է. «Մեծարգո՛ վարչապետ, նախ թույլ տվեք Ձեզ շնորհավորել նոր և պատասխանատու պաշ- տոնում ու հետագա աշխատանքում՝ ցանկանալով հա- ջողություն ու ձեռքբերումներ: Իսկ հիմա՝ ըստ էության: Սեպտեմբերի 13-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Եզդիների ազգային միության նա- խագահության արտահերթ նիստը, որին, նախագահու- թյան անդամներից բացի, մասնանկցում էին նաև ՀՀ տարբեր մարզերից եկած եզդի հեղինակավոր և այլ մտահոգ անձինք: Ի՞նչն է մեզ ստիպել հավաքվելու և դիմելու Ձեզ. Դեռևս 1988 թվականին Հայաստանի եզդի համայնքը պահանջ դրեց ժամանակի իշխանու- թյուների առաջ. մեզ ճանաչելու այն անուններով, որոն- ցով մենք մեզ ճանաչել ենք հազարավոր տարիներ. ազգությունս` եզդի, լեզուս` եզդիերեն, կրոնս` Շարֆա- դին: Մեր պայքարի առաջին փուլի արդյունքներն ար- տահայտվեցին նախկին ԽՍՀՄ վերջին՝ 1989 թվականի մարդահամարի և ՀՀ 2001 և 2011 թվական- ների մարդահամարների արդյունքներում. մենք ճա- նաչվեցինք առանձին ազգություն, առանձին լեզվով ու առանձին կրոնով, ինչն իրականության հաղթանական է: Այս ամենի արդյուքն է նաև, որ 1990 թվականից Հայաստանի հանրային ռադիոյից տրվում են ամեն- օրյա 30-րոպեանոց ռադիոհաղորդումներ, 2015 թվա- կանին ավարտեցինք 12-րդ դասարանի «Եզդիերեն լեզու և գրականություն» դասագրքի հրատարակումը: 2005 թվականին լույս տեսավ 1-ին դասարանի դասա- գիրքը («Այբբենարանը»): Ունենք այլ ազգապահապան- ման հնրավորություններ, օրինակ, հասարակական և մշակութային կազմկարպություններ: Այս ամենից բացի, ինչպես մեր ողջ պատմության ընթացքում, միշտ կանգնած ենք եղել հայ եղբայր ժողովրդի կողքին: 1990 ական թվականներին եզդի համայնքի առաջ- նորդ Ազիզ Թամոյանի գլխավորությամբ կազմավոր- վեց շտաբ, որն իր մասնաճյուղերն ուներ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլ- տետի մասնաշենքում և Կոտայքի մարզի Զովունի հա- մայնքում: Նույն Ա. Թամոյանի գլխավորությամբ ու հրամանատարությամբ 500 եզդի կամավորական մեկ- նեց ռազմի դաշտ՝ տալով մոտ չորս տասնյակ զոհ ու անհայտ կորած: Հավաքվեց 6 միլիոն ռուբլի, որն ուղղ- վեց բանակի կարիքներին: Եզդի համայնքն անմասն չմնաց նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պա- տերազմի ժամանակ՝ տալով հինգ զոհ: Մենք, իհարկե, շնորհակակալ ենք հայ ժողովրդին, որ մեզ համար ստեղծվել են ազգապահպանման եզակի հնարավորու- թյուններ: Սակայն կան խնդիրներ, որոնք վտանգում են մեր հետագա գոյությունը Հայաստանի Հանրապետու- թյունում: Այսպես, ՀՀ 2001 և 2011 թթ. մարդահամար- ների արդյունքներով գրանցվել է մոտ 40 հազար եզդի: Միաժամանակ պետք է ասել, որ քրդական բանվորա- կան կուսակցությունը իր օղակներն է ստեղծել ՀՀ Արա- գածոտնի մարզում: ՔԲԿ-ն ՀՀ Արագածոտնի մարզի Ռյա Թազա համայնքում ունի գրասենյակ: Այն եզդինե- րի շրջանում տարածում է իր գաղափարները և ՀՀ Արագածոտնի մարզը համարել քրդական տարածք, գծելով քարտեզներ: Կարիքը լինելու դեպքում Ձեզ կներկայացնենք այն քարտեզը, ուր ՀՀ ներկա տա- րածքի մի զգալի մասը քրդերի ու ՔԲԿ-ի կողմից հա- մարվում է քրդական ազդեցության տակ: Հատկապես Շանգալի դեպքերից հետո, երբ մեր փոքրաթիվ ժողո- վրդի գոյությունը վտանգված է, որոշ ուժեր փորձում են ՀՀ-ում էլ, կեղծելով իրականությունը, քրդացնել եզդի- ներին: Օրինակ, «Զագրոս» քրդական թերթի 2016 թվականի 8-րդ համարում կարդում ենք, որ լույս են տե- սել 10-12-րդ դասարանների դասագրքերը: Թե դրանք ու՞մ համար են հրատրակվում և ին՞չ որակով, մեզ հա- մար անհայտ է մնում: ՀՀ-ում թե ի՞նչ քրդերի և ի՞նչ քուրդ դպրոցականների մասին է խոսքը, մենք չենք հասկանում: Ավելին, «Զագրոս» թերթը գրում է նաև քրդական և քրդաբնակ գյուղերի մասին: Ասացեք, խնդրում ենք, Հայաստանում քրդաբնակ գյուղեր կա՞ն: Վերոհիշյալ 10-12-րդ դասրանների դասագրքերի վրա գրված է որ, դրանք կուրմանջի լեզվով են: Խնդրում եմ նայեք ՀՀ բոլոր մարդահամարների արդյունքները, կուրմանջի լեզու կա՞: Իհարկե, չկա: Կա «քրդերեն»: Եվ հիմա, անտեսելով ՀՀ վիճակագրական պաշտոնական տվյալները, նոր «լեզու» են ստեղծում և թյուրիմացու- թյան մեջ գցելով եզդի ժողովրդի մի փոքր հատվածին, ցանկանում են «քրդացնել»: Նախկին վարչապետի ժա- մանակ էլ բարձրացրել ենք այս հարցերը, սակայն, կարծես անտեսվել են մեր դիմում-խնդրանքները: Օրի- նակ, նախկին վարչապետին գրված գրության հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզպետ Գոզալյանի աշխա- տասենյակում 2016 թվականի օգոստոսի 4-ին մեր և ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ, Ռյա Թազա, Սի- փան, Ավշեն, Ճարճակիս և Ջամուշվան համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների մասնակցու- թյամբ տեղի ունեցավ քննարկում, ուր վերոհիշյալ գյու- ղերի ղեկավարներն ու դպրոցների տնօրենները հայտարարեցին, որ իրենք ազգությամբ եզդի են: Ինչի մասին մարզպետ Գյոզալյանը մեզ ուղարկված գրավոր պատասխանում հաստատում է, որ վերոհիշյալ գյու- ղերի ղեկավարները հայտարարել են, որ եզդի են: Դե, եթե եզդի են, ին՞չ է նշանակում եզդիաբնակ գյուղերում անցկացնել «քրդերեն» դասաժամեր: Դա էլ այն դեպքում, երբ եզդիաբնակ գյուղերում 10-ական ժամ տալիս են «քրդերենի» ուսուցիչներին, իսկ 4-ական ժամ՝ եզդիերենի ուսուցիչներին: Նաև ասենք, վերոհի- շյալ 10-12-րդ դասարանների «կուրմանջի» դասա- գրքերը տպագրվել են 400-ական տպաքանակով: Այն դեպքում, երբ մեր հավաստի տվյալներով վերոհիշյալ 6 գյուղերում կան այդ դասարանների 30 աշակերտ: Նախորդ տարիներին, երբ հրատարակվել են 1-9-րդ դասարանների «կուրմանջի» դասագրքերը, ամբողջու- թյամբ 160 «քուրդ» աշակերտների համար, յուրաքան- չյուր դասարանի հաշվով տպագրվել է 700-ական դասագիրք: Իսկ մեր համայնքը, որ մոտ 40 հազար է, դասագրքերի քանակը չի բավարարում: Ուրեմն, «քրդեր» անվան տակ, երբ որ Հայաստանում քուրդ չկա էլ, անտեղի վատնվում են պետության միջոցները: Սա արդարությու՞ն է, սա բնականաբար անարդարու- թյուն է: Մենք հույս ունենք, որ Դուք, որպես սկզբուն- քային անձնավորություն, հետևողական կլինեք մեր բարձրացրած խնդիրներին դրական լուծում տալու հարցում և օգտակար կլինեք, որպեսզի եզդիների գոյության ու փրկության կղզյակ համարվող Հայաս- տանում մեր հետագա գոյությունը չվտանգվի: կանխավ շնորհակալություն նախագահ՝ ա. Թամոյան Բաց նամակ` կարեն կարապետյանին
  • 2. Բրյուսելում օրերս Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում ընդունեց Իրաքում ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելուց հետո եզդիների, քրիստոնյաների ու թուրքմենների պաշտպանության վերանայման մասին: «Տարածաշրջանում այս փոքրամասնությունների անհետացումը կհանգեցնի ևս մի անկայունության»,- ասված է փաստաթղթում: Անդամ պետությունները պետք է գործադրեն բոլոր միջոցները, որպեսզի «ապահովեն այն մարդկանց անվտանգու- թյունը, ովքեր լքել են իրենց հայրենիքը կամ բռնի տե- ղահանվել են»: Որոշումը կոչ է անում Եվրամիության անդամ երկր- ներին աջակցել հետպատերազմյան իրավիճակում գտնվող տարածաշրջանին հատուկ շեշտադրելով Իրա- քի ֆեդերալացման շրջանակներում ինքնավարության ստեղծումը: Ինքնավարությունը պետք է ընդգրկի Նինվեի հար- թավայրը, Շանգալի և Թըլ Աֆարի շրջանները: Հիշեց- նենք, որ Իրաքի Սահմանադրության 125-րդ կետը իրավունք է տալիս կրոնական փոքրամասնություննե- րին ունենալ սեփական ինքնավար շրջանը: Սահմա- նադրության այս կետը երաշխավորվել է նաև 2014թ. Իրաքի նախարարների խորհրդի կողմից: Ամիսներ ա- ռաջ Եվրամիությունը Դաիշ-ի կատարած հանցագոր- ծությունը եզդիների ու քրիստոնյաների դեմ ընդունեց որպես ցեղասպանություն: Եվրամիության այս որո- շումն ավելի շուտ ունի երաշխավորող բնույթ, իսկ պար- տադրող բնույթ պետք է եզդիական սփյուռքի ճնշման և ճիշտ քաղաքականության արդյունքում հաղորդվի: 06.11.2016 եՎրախորՀրդարանը որոշել է դաիշ-ի դեմ ՀաՂԹանակ տանելուց Հետո իրաքի եԶդիների եՎ քրիստոնյաների Համար ինքնաՎարուԹյուն ստեՂծել Նոյեմբերի 14-ից Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շահաբի ջոկատ- ները սկսել են երկրի հյուսիսային Թըլ-Աֆար քաղաքը ԻՊ զինյալներից ազատագրելու գործողության 3-րդ փուլը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Նոյմբերի 15-ին Իրաքի քրդական ինքնավարության Rudaw գործակալությունը հայտնել է, որ Հաշդ ալ- շահաբի ջոկատները գտնվում են Թըլ-Աֆար քաղաքի օդանավակայանից 18 կմ հեռավարության վրա: Հա- մաձայն աղբյուրի՝ քաղաքի օդանավակայանի վրա վե- րահսկողություն սահմանելը ճանապարհ կբացի դեպի քաղաք և կկտրի ԻՊ մատակարարումը Մոսուլից: Նույն օրը, համաձայն թուրքական «Անադոլու» գոր- ծակալության, Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբա- դին հայտարարել է, որ Թըլ-Աֆար մտնելու է Իրաքի կառավարական բանակի 92-րդ և 72-րդ բրիգադները, ինչպես նաև Թըլ-Աֆարի սունի և շիա մուսուլմաններից կազմված խումբը: Նշենք, որ հոկտեմբերի վերջից Հաշդ ալ-շահաբի ջոկատները ռազմական գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսային Թըլ-Աֆար քաղաքը ԻՊ զինյլալնե- րից ազատագրելու համար և արդեն վերցրել են քաղա- քին մոտ գտնվող մի քանի գյուղեր և բնակավայրեր: Այդ զարգացումներից հետո, հոկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ- տարարել է, որ եթե Հաշդ ալ-շահաբիի ջոկատները մտնեն Թըլ-Աֆար, Թուրքիան դիմելու է համապատաս- խան գործողությունների և դիտորդի կարգավիճակում չի մնալու, ինչը ըստ երևույթին պայմանավորված է Իրա- քի սուննի թուրքմենների գործոնով: Նշենք, որ Հաշդ ալ-շահաբին («Ժողովրդական զորահավաքի ուժեր») Իրաքի կառավարական բա- նակի կողմից ԻՊ դեմ կռվող և հիմնականում շիանե- րից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված ջոկատներ են: Նշենք նաև, որ Թըլ-Աֆար քաղաքը գտնվում է 50- 60 կմ հեռավորության վրա Մոսուլ քաղաքից և գտնվում է ԻՊ զինյալների ձեռքում 2014-ի կեսերից: Այս քաղաքի գրավումը կարևոր է Մոսուլի ազատագր- ման գործողության համար: Ռազմ ինֆո իրաքի Բանակի կոՂմից կռՎոՂ շիա ջոկատները շարունակում են Թըլ-աֆար քաՂաքի աԶատաԳրումը Մոսուլում գտնվող Դաիշ ահաբեկիչների դեմ հար- ձակումը սկսվել էր դեռևս հոկտեմբերի 17-ի առավո- տյան ժամը 5-ից և արդեն շրջափակել էին Դաիշ-ի վերահսկողության տակ գտնվող՝ նախկինում եզդիա- բնակ Բաշիկ ու Բահզանը, սակայն ինչպես Էզդիխա- նա թերթին հայտնած եզդի հոգևորականը պատմեց, ահաբեկիչների մեծ մասը արդեն իսկ փախչել էին, ին- չից ենթադրվում է, որ նրանք տեղյակ են եղել հարձակ- ման մասին: Եվ ահա երկարատև պայքարից հետո Բաշիկ ու Բահզանը ազատագրվեց, ինչի առթիվ Եզդի- ների ազգային միությունը շնորհավորում է ողջ եզդի ժողովրդին այդ կապակցությամբ, սակայն մեծ ցավով ենք նշում, որ տեղի ողջ եզդիական սրբատեղիները ա- վերակների են վերածվել։ Բաշիկա և Բահզանը երկու տարի առաջ, առանց որևէ դիմադրության, քրդական փեշմերգա զորքերը քսանհինգ հազարանոց գյուղը «սկուտեղի վրա մատուցեց» Դաիշ ահաբեկիչներին: Նախապես իմանալով դավադրության մասին, տեղի բնակչությունը հասցրեց լքել քաղաքը: Մինչ քրդերը Բաշիկն ու Բահզանը կհանձնեին, բնակչության 70 տո- կոսը եզդիներ էին, 20 տոկոսը` քրիստոնյաներ և միայն 10 տոկոսը` մուսուլմաններ: Նկարում երևում է թե ինչ- պես է եզդի ազատամարտիկը աղոթում եզդիական Շեխ Մանդ սրբավայրի ավերակների վրա։ Այս գյուղում երեք տասնյակից ավել եզդիական սրբավայրեր կային, որոնք ցավոք սրտի քրիստոնեական սրբատեղիների հետ միասին ավերվեցին: Ազատագրումից հետո քրիս- տոնեական Մար Գորգիս եկեղեցու սպասավորները եկեղեցին մաքրագործելու ծես են իրականացրել, աղո- թել և վերականգնել եկեղեցու խաչը: աՎերակների ՎերածՎած եՎ աԶատաԳրՎած եԶդիական Բաշիկ ու ԲաՀԶանը Մոսուլի արվարձաններում հայտնաբերվել են երկու եղբայրական գերեզման, որոնցում թաղված են ավելի քան 18 եզդիներ։ Զանգվածային գերեզմանները հայտ- նաբերվել են քրդական փեշմերգայի կողմից Շաբաբիթ բնակավայրում,- այս մասին ասում է լրատվական «Reuters» գործակալությունը: Այս վերջին տարիներին հայտնաբերվել են ավելի քան երեք տասնյակ զանգվածային եղբայրական գե- րեզմաններ։ 2014 թվականի օգոստոսի 3-ին «Դաիշ» ահաբեկչական խմբավորումը հարձակվեց Իրաքի հյու- սիսային շրջանի եզդիաբնակ Շանգալի շրջան և տեղի եզդիներին ենթարկեց ցեղասպանության, ինչի հետևանքով ավելի քան 5000 եզդիներ սպանվեցին, 7000 եզդի կանայք ու երեխաներ առևանգվեցին ստր- կության, իսկ 400.000-ից ավելին դարձան փախստա- կաններ։ Այս մասին հայտարարել է Շանգալի քաղաքապետ Մահամա Խալիլը։ մոսուլում ՀայտնաԲերՎել են երկու եՂԲայրական ԳերեԶման
  • 3. -նախ կցանկանայինք մեր շնորհակալությունը հայտնել Ձեզ մեր հարցերին պատասխանելու հա- մար։ Հարգարժան շեխ մրազ, կարո՞ղ եք նախ ներ- կայացնել Ձեզ, Ձեր ընտանիքը, որտեղի՞ց եք, ինչպե՞ս եք տեղափոխվել ռուսատան։ - Անունս Մրազ է, ես Կոտե Խալիֆե շեխ Արաբեի որդին եմ, Մեր ընտանիքի ակունքները գալիս են Արևմտյան Հայաստանից, Կարսից։ Դեռևս 1880- ականներին պապուս հայրը՝ շեխ Արաբեն, տեղափոխ- վում է Արևելյան Հայաստանի Արագածոտնի մարզի այժմյան Միրաք գյուղ։ Ապուպապս մահանում է Միրա- քում և մինչ այսօր իր գերեզմանը այնտեղ է, հետա- գայում իհարկե պապիս ընտանիքին վերցնում է և տեղափոխվում Ամո եզդիական գյուղ (այժմ Զովունի), իսկ 1990 թվականից մենք տեղափոխվում ենք Ռուսաստանի Տուլա քաղաք։ Բնականաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ մենք պահում և պահպանում ենք մեր ազգային կրոնը, դիմագիծը, ծիսակատարությունները և այլն։ - իսկ այդտեղ տուլայում քանի՞ եզդիական ընտա- նիք է ապրում և արդյո՞ք միմյանց հետ ունեք կապեր։ - Դե մոտավորապես 300 ընտանիք կլինի, ըստ իս 2000 եզդի, այստեղ և՛ շեխեր ու փիրեր կան (եզդի հոգևորականություն) և՛ մրիդներ (աշխարիկ եզդիներ)։ Իսկ ինչ վերաբերվում է միմյանց հետ կապին, իհարկե ունենք, մեր կապը շատ ամուր է ոչ միայն տեղի եզդիա- կան համայնքի, այլև այլ մարզերի՝ ինչպես Ռուստաս- տանի, այնպես էլ Հայաստանում գտնվող մեր ազգակիցների միջև։ Ճիշտ է այսօր մենք Հայաստանից դուրս ենք, սակայն չենք մոռանում այն հողը, որը մեզ կյանք է պարգևել։ Այստեղ մեր համայնքը շատ համա- խմբված է, միասնաբար նշում ենք մեր ազգային տո- ները, միմյանց ուրախությունները, երբեմն այս առիթով մենք այստեղի համայնքը կոչում ենք երկրորդ Ամո գյուղ։ - Հիմնականում ինչո՞վ են զբաղվում տուլայում եզդիները։ - Իհարկե բոլորն էլ աշխատում են, կարելի է ասել աշխատանք չունեցողներ չկան, ամենակարևորը այն է, որ մեծ շոքով նշում են իրենց ազգային տոները, իհարկե փառք Աստծո մենք այստեղ նաև տոնում ենք Մալակե Տաուսի տոնը, մեր ազգային Նոր Տարին, Շե- շըմսի կամ Շամսի տոնը և այլն։ - ինչպես գիտենք 2014 թվականի օգոստոսի 3-ին «դաիշ» ահաբեկչական խմբավորումը հարձակվեց շանգալաբնակ եզդիների վրա, որի հետևանքով տեղի ունեցավ եզդիների ցեղասպանություն իրենց պատմական տարածքում, ինչն փախստական դարձ- րեց հարյուր հազարավոր եզդիների։ մենք տեղեկա- ցանք, որ դուք մի շարք միջոցառումներ էիք կազմակերպել ի զորակցություն շանգալի եզդի- ների, կարո՞ղ եք մի փոքր պատմել դրա մասին։ - Նախ մենք տեղեկացանք, որ Մոսկվայում պետք է հավաք տեղի ունենա ի զորակցություն Շանգալցիների և մենք անմիջապես գնացինք Մոսկվա։ Իհարկե, լինե- լով այնտեղ, ցավոք սրտի մենք տեսանք ամբողջությամբ մեկ այլ բան, քան նախատեսում էինք, իսկ մեր տեսածը ընդհամենը Օջալանի դրոշն էր, քրդական «փիառը»։ Մենք անմիջապես հեռացանք այդտեղից և վերադար- ձանք մեր քաղաք որևէ բան կազմակերպելու և եզդի ժո- ղովրդի իրական ցավը ճիշտ ներկայացնելու ռուսաստանցիներին։ Իհարկե սրանում ես ուզում եմ նաև իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր երիտա- սարդներին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին և ինքնա- կազմակերպվեցին։ Մենք մի շարք դիմում նամակներ պատրաստեցինք՝ որոնցում մասնավորապես ասվում էր «փրկեք մեր եզդի ժողովրդին ցեղասպանությունից, մենք եզդի ենք ազգությամբ, ունենք մեր կրոնն ու լեզուն, մեզ այսօր ոչնչացնում են, խնդրում ենք քայլեր ձեռնարկել մեր ժողովրդին ոչնչացումից փրկելու համար»։ Վերոն- շյալ նամակները հանձնեցինք տեղի մեր համապատաս- խան իշխանություններին։ Շուտով նաև պլանավորում ենք ստեղծել եզդիական մշակութային կազմակերպու- թյուն, որը կարծում եմ ավելի ու ավելի կնպաստի եզդի- ական մշակույթի, կրոնի զարգացմանը։ - իսկ դուք որպես հոգևոր, ինչպե՞ս եք վերաբեր- վում այն եզդիներին, որոնք շեղվում են իրենց կրո- նից, կամ դավանափոխ են լինում։ - Յուրաքանչյուր ոք իր հոգու համար է պատասխա- նատու, խնդիրը շատ դեպքերում ես կապում եմ սեփա- կան կրոնը լավ չիմանալու մեջ, քանի որ վստահ եմ եթե եզդին՝ չեմ ասում շատ, սակայն բավարար կերպով տե- ղյակ լինի իր կրոնից, երբեք չի հրաժարվի դրանից։ Ես մեծ հպարտությամբ սակայն կարող եմ խոսել այստե- ղի, այսինքն Ռուսաստանի Տուլա մարզի Տուլա քաղաքի մեր եզդիական համայնքի մասին, որոնք սրբորեն պահպանում են իրենց ապուպապերի կրոնը։ Իսկ նրանք ովքեր, որ նույնիսկ նշում են իբրև թե կրոնափոխ են եղել, իրենք էլ չեն կարող ինձ ապացուցել, որ կրո- նափոխ են եղել, իրենք ուղղակի խոսքով են այդպես ասում, քանի որ եթե կրոնափոխ են եղել ապա ինչո՞ւ են եզդիական կրոնական ծիսակատարությունները անում, դե թող չանեն։ Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ այս- տեղ, փառք Աստծո, ոչ կրոնափոխ եղած եզդիներ կան, ոչ էլ արհեստականորեն ստեղծված «քուրդ-եզդիներ»։ - ին՞չ կցանկանայիք հաղորդել եզդիներին։ - Ես խոնարհվում եմ այն եզդու, այն մեր երիտասա- րդների առջև, ովքեր իրենց եզդի են համարում, որպես ազգություն, դավանում են իրենց Շարֆադին կրոնին և չեն խեղաթյուրում մեր ինքնությունը։ Ես որպես Ջըն Տայարի տան շեխ, որպես հոգևորական, խնդրում և աղերսում եմ իմ եզդի ազգին, նաև նրանց ովքեր իրենց քուրդ են համարում, սակայն իրականում եզդի են, խնդրում եմ մի՛ խառնեք այդ արհեստածին «քուրդ- եզդի» անվանումը մեր սուրբ Եզիդի անվան հետ, մենք եզդի ենք ազգությամբ և վերջ։ Ցանկանում եմ նաև խորին երախտագիտությունս հայտնել Միության նախագահ Ազիզ Թամոյանին ազգապահպան գործու- նեություն ծավալելու համար։ մի աՂաՎաՂեք մեր ինքնուԹյունը Ձեզ ենք ներկայացնում ռուսաստանի դաշնության տուլա քաղաքի բնակիչ, ծնունդով Հայաստանից, եզդի ակտիվիստ, հոգևոր շեխ մրազե կոտեյի եզդիների ազգային միության «էզդխիանա» պաշտոնաթերթին տված հարցազրույցը։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Թլիկ եզդիաբնակ գյուղի դպրոցը, կարելի է ասել, իսկական հնություն է: 1956 թ. կառուցված միահարկ շինությունում այսօր էլ պահպանվել են պատերի մեջ կառուցված աղյուսե բուխարիները, որտեղ ժամանա- կին ածուխ են վառել: Սենյակները հիմա տաքացվում են նավթի վառա- րաններով, իսկ աղյուսե վառարանները բառիս բուն իմաստով քարե հուշ են դարձել: Անցյալից հիշողություն են նաև ուսուցչանոցի դռան հարևան պատի վրա գրված Մեծ Հայրենականի մասնակից թլիկցիների անունները, որոնցից մի քանիսն արդեն ջնջվել են: 94 բնակիչ ունեցող Թլիկի դպրոցում այսօր սովո- րում է 21 աշակերտ, բոլորն էլ այս գյուղից են ու ազգու- թյամբ եզդի են: Փոխարենը 9 ուսուցիչներից միայն 30-ամյա Ալիկ Մստոյանն է եզդի և տեղացի: Մյուսները հայեր են ու գալիս են հարևան գյուղերից: Օրինակ՝ եր- կարամյա տնօրեն Վահագն Մարտոյանը Արագածա- վան համայնքից է: Դատարկ դպրոցում մեզ ուղեկցում է Ալիկ Մստոյանը: Նա եզդիերեն լեզու և գրականություն է դա- սավանդում արդեն մեկ տարի: Մինչ այդ եզդիերենի ուսուցիչը Թլիկի նախկին գյուղապետն էր, որն արտա- գաղթել է Հայաստանից: Խորհրդային տարիներին ծաղկող գյուղում այսօր ընդամենը 18 տնտեսություն է մնացել, ընդ որում՝ դրանցից 9-ը վերաբնակներ են Ար- մավիրի Արաքս գյուղից: Ալիկն ասում է, որ այս ուստա- րում նախորդի համեմատ աճ են ունեցել՝ 20 աշակերտը դարձել է 21: Եթե այս սեպտեմբերին ունեցել են 2 առա- ջին դասարանցի, եկող տարի կունենան 5-ը: Դպրոցում կրթությունը 9-ամյա է, սակայն ներ- կայում գործում է 5 դասարան, քանի որ կոմպլեկտա- ցիա է արվել: Օրինակ՝ 7-րդ դասարանում միայն մեկ աշակերտ է սովորում: Ալիկը ցույց է տալիս այդ դասա- րանի մատյանը, որտեղ մեկ տող է լրացված. ժպիտ է առաջացնում, բայց նաև տխուր է: Ամենամեծ դասա- րանը 5-րդն է, որտեղ 6 աշակերտ կա: Շրջում ենք դասարաններով, փայտե հատակը ոտ- քերի տակ ճռռում է: Աչքի են զարնում հին դասասե- ղանները, որոնք մի քանի սերունդ են ճանապարհել: Սրանց կարելի է, թերևս, հակադրել 2012-ի մասնակի վերանորոգման արդյունք սպիտակ եվրադռներն ու լու- սամուտները, ինչպես նաև առաստաղը: Ալիկը, որ 2001-ին է ավարտել այս դպրոցը, ասում է, որ իրենց ժամանակ դռներն ու լուսամուտները ջարդված էին: Ուսուցչանոցի գրապահարանն ենք նայում: Ամենա- նորն այս տարի հրատարակված եզդիերենի դասա- գրքերն են: Համայնքում ակումբ ու գրադարան կա, որոնք գյուղապետարանի հետ նույն շենքում են: Ուսուցիչն ասում է, որ հիմնական կրթությունից հետո երեխաներն ուսումը շարունակելու միտում չու- նեն: Պատմում է, որ անցյալ տարի շատ խելացի մի աշակերտուհի ունեին, եւ դպրոցում ցանկանում էին, որ նա շարունակի կրթությունը, բայց ծնողները չեն թողել: Հարցնում եմ՝ դա աղջկան շուտ ամուսնացնելու ավան- դույթի՞ց է գալիս, թե՞ մտածելակերպի խնդիր է: «Ավան- դույթը կապ չունի, մարդու մտածելակերպից է»,- պատասխանում է Ալիկն ու շեշտում, որ մարդ՝ աղջիկ թե տղա, պիտի անպայման կրթություն ստանա, որ հե- տո կարողանա իրեն պահել: Ապա ավելացնում է, որ աստիճանաբար կոտրվում են հին կարծրատիպերը: hetq.am 60-ամյա դպրոցի աՂյուսե Վառարանները «պատմական նմուշ» են Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
  • 4. T’evî ku gelek bingeh û delîl hene em karin ji her kesîr’a bînin ku Ÿzdî net’eweke (mileteke) bi serê xweye, lê em nak’evin nav wan t’efasîlê r’astyê, ku gelek dem ji xwendin û nivîsana wanra divê, lê ezê bi kurtî binivîsim ji ber gotina dirêj hinekê xwendevan aciz dike. Hinek divêjin miletê me K’urde û hinek divêjin miletê me E'rebe, bêyî ku bêne heq û bingehê hevbeþ, yê li nava net’ewêda, eger r’aste tiþtek heye Ÿzdîya bi xênî wanva girêde ji aliyê net’ewêva, wê fermanê wanjî hevbeþvin bi xênî wanr’a, eger em bêjin net’ewa me, yanê miletê me k’urde, gelo çima li dîrokêda fermanê, ku têne serê ÿzdîya nayêne serê wanjî û h’alê mejî ne yeke? Ferman hatine serê me ji destê K'urd, Ereb, T'irk û E'cema, ev yek zelal dike, ku t’u girêdana me bi wanva nîne xêncî, ku li gelek welata em bi hevr'a jîyan dikin, Li seransera dîrokê çênebûye miletek bixwazê miletê xwe t'ine û miho bike û ji net’ewekê bi ç'e'vê k'afira li hev binêr'in, ev yek derveyî h'emû aqil û zabûnaye. Tiþtek nîne me bi wanva girêde, ne Cejn û helk’eft, ne r'ê û r'ism û ne dîrok û dîn. Ewê, ku xwe ji wan divînê, ew ji wan ko- raye, ewê ku li Iraqê û t’evaya cîhanê bi navê Ÿzdîya dip'eyvin û bi t'aybetî ewê, ku li Avropayê û haj ola ÿzdîya bi fermî nedane qebûlkirin li nav yasa û qanûnê Avro- payêda t’evî, ku bi dehe sala jortire. Ji aliyê zimanva em çi bixwazin em karin wî navî lêkin, çimik em ÿzdîne û t’enê bi zi- manekî dip'eyvin, zimanê Ÿzdîkî. Bi t’ay- betî cime'ta me Baþîqa û Bahzanê bi zimanê e’rebî dip'eyvin, hinek divêjin em bi k'urdî yan kurmancî dip'eyvin, ew ne r'aste, hinek divêjin em ÿzdîkî dip’eyvin û bi t’aybetî ÿzdîyê Ermenîstanê, R’ûsîayê û Gurcistanê û em divêjin zimanê ÿzîdî û xilas. Ziman t’enê p'ira ji hev fe'mkirinêye li nava merivada, Qewil û Beyt’ û têk’stê olîjî bi zêdetir ji zimanekî hatine gotin. Ji aliyê olê Oldar û Dîndar sivaqê qewlada divêjin Ÿzdî net’ewe, yanê milete û li xelekeke t’aybetda ezê h’ewldim, ku ez bi berfirehî be'hs bikim û binivîsim. Nîqaþê li ser net’ewê bûne kaniyê derk’etina konferans û civînê bêveger' ji bo r’astiya dîrokî û olî û bingehê zanistî, ji aliyê xwudanê berjewendî û k’ursyava, aliyê sêyemîn bi awayekî ner'ast xwe dip'eyve û divêje eger ÿzdîya r’agehandin û gotin em net'ewin, yanê miletin, wê r'astî h'icûm û fermanê bên ji aliyê k'urdava û ev yek nedûre ji r'astiyê, ji ber, ku h'emû jî r’êzê li ÿzdîya nagirin weke ÿzdî, ij bê yek- tîya wan, ji aliyekî dinêva, k'îjan gavê derfeta xwe dîtine li dirêjaya dîrokê kirine k'a Bexdadî (Daîþ) li 3/8/2014 çikir. Ev ji wêye, ku em r’ûp'eleke nû bi derdorê xwe venakin û hew bi net'ewê cînarr'a dan û sitandinê dikin weke welatîyê dereceyek. H’emû bi wê yekêva girêdaye dema, ku ÿzdî li cîhanêda hatine qebûlkirin weke gelekî ser- bixwe, xwudan ol û net’ew (milet) û t'aybet- mendiyê cuda, hingê emê karivin bighîjin mafê xwe, lê wanva girêday dîsa t’u r'ê wê çênevin û emê li cîda bimînin weke h'emû cîsekinê çûyî û hê em li nîqaþê netewêne. Piþtî þikestina Iraqê Pol Birêmer, yê ku weke dadwerê medenî k'ardikir li Iraqê, ji T'e'hsîn beg û Bavê Þêxr'a got li dor ÿzdîya, lê dîsa bi gotina "em kurdin", mafê me ÿzdîya hatine unda kirin û ji wan helwestê ner'ast, p'ara ÿzdîya bûne ferman û t'alan. Û bi r’êde gote wan eger hûn k’urdin, her’ine herêma k'urdistanê bira mafê we bidine we. Ev t’êye, wekî ÿzdî zanivin, bi t’u r'êyê din em naghîjin mafê xwe, h’eta em nizanivin em k’îne û em xwe nasnekin, ferman bi serê ÿzdyada hat, eger ev ferman ji k'urdar'a hate h'esav kirin, ji dest r'ûr'eþîyê me çi heye, wê demê k'î wê li himberî wan kesa bisek- inê? Ewê, ku zar'okê wan mane sêwî? Ewê, ku keç'ê wan hatine r'evandin? Ewê malbatê wan hatine kuþtin û lêborînê dixwaze? De bêje ez korbûm. Divê nîqaþê li ser nasne'ma net’ewî (miletî) zû bi dawî bivin li nava ÿzdîada, ji ber miletek heye hê li bin çadirada jîyan dike, ji ber dor 400 h’ezar ÿzdî dûrî ji malê xwe jîyan dike û hê e'rdê wan li bin k'on- t’rola Daîþdaye. Nave em ç'arenivîsa xwe bidine dest xwudanê berjewendiya yê ku aþqê qir’êj û k'ursiya. Bi t'aybet bona r'ojne'ma Ÿzdîxane NÎQAÞÊ LI SER NET’EWÊ WÊ K'ENGÊ BI DAWÎ BIVIN? Laliþa xweþ- ew warê ewlîya û embîyaye, Di ç’îayê Þengalêda bi ser zinêrda p’aldaye, Te h’emêzkirîye ç’îayê H’izert û E’reftaê, Ez p’ir’ zanim bi qedrê te, nirxê te p’ir’ bihaye. Li ser axa teye þîrin gelek zölm meþandin, K’edxwer di xûnêda xeniqîn, bawerî neþikênandin, Bi h’ezara mêrxasa xwe fedakirin, Bi xûna xwe warê te sit’irandin. Armanca neyara ew bû, kö te ij binda xiravkin, Bi beyantî ÿzdîtîê ij p’elê dîrokê r’akin, Lema jî 72 ferman wan li ser me meþandin, Agir berdan dil û görç’ik, göha h’eta mêlakê. Oldarê me digotin: “Madî Þerfedînê r’ave, Gör û mî t’ev wê biç’êrin, dinîa bi hev wê þave, Emê aza, serfinyaz bijîn t’ev- weke bira, Zölm û zordarîya neyar wê r’ojê wê belave”. (p’arek) Xêyrî E'lo H'eko Beþirê Laliþê LALIÞ Û ÞENGAL